armVote by Infocom
835 subscribers
763 photos
86 videos
1.79K links
Download Telegram
Forwarded from Infocom
🔻 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ ստացված տվյալների և ահազանգերի հիման վրա՝ այսօր և վաղը հանրապետության ողջ տարածքում իրականացվելու են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ (այդ թվում՝ ԱԹՍ-ների գործադրմամբ)՝ ընտրակաշառքի սխեմաները բացահայտելու նպատակով։

📣 «Հաշվի առնելով ընտրակաշառք տված և ստացած անձանց վերաբերյալ հարյուրավոր օպերատիվ տվյալների առկայությունը և խուզարկությունների արդյունքում հայտնաբերված՝ հազարավոր քաղաքացիների տվյալներ պարունակող ցուցակները՝ Կոմիտեն զգոնության կոչ է անում և միաժամանակ հորդորում գիտակցել պատասխանատվության անխուսափելիությունն ու վերջնականապես մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը»,- ասվում է հաղորդագրությունում։
👍2
🗳 Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851։

🔶 Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734 է, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:

[ՀՀ ՆԳՆ]
Forwarded from Infocom
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր։

[Քննչական կոմիտե]
👍21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚖️ Ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով ձերբակալվել է ևս 3 անձ: Նրանցից երկուսը կալանավորվել են: Մեղադրյալներից մեկը տվել է խոստովանական ցուցմունք:

📌 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Արագածոտնի մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք տալու դեպքերի մասին։

🔸 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
🗳 Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝
🔹ձերբակալվել է 194 անձ,
🔸 քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ,
🔻 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

📑12 վարույթով նախաքննությունը 45 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:

📌52 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
Forwarded from Infocom
🗳 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներ, տեխնիկական սարքավորման մասնագետներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչ 20։00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։

📌 Կոչ ենք անում ուշադիր լինել հագուստի հարցում, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։

🔻 Ընտրողներին ևս հորդորում ենք կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ։


[ՀՀ ԿԸՀ]
2
🗳 Այսօր Ազգային ժողովի հերթական ընտրություններն են։

🕗 Ժամը 08։00-ին Հանրապետության ողջ տարածքում տեղամասերը կբացվեն 2 մլն 485 հազար 851 ընտրողների առաջ․ թե նրանցից քանիսը կմասնակցի քվեարկությանը, կիմանանք դրա ավարտից հետո։

📈 Իսկ մինչ այդ Infocom-ն, ի թիվս այլնի, ձեզ պարբերաբար կներկայացնի մասնակցության ընթացիկ ցուցանիշները եւ նախնական արդյունքները։

📃 Այս տարվա ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։

Երբ ընտրատեղամասում ձեզ տրամադրեն 18 քվեաթերթիկ, եւ դրանցում 13 համարը բացակայի, չզարմանաք․ այդ համարի տակ եղած «Ալյանս» կուսակցությունը ինքնաբացարկ է հայտնել։

📌 Քվեարկությունը կավարտվի 20:00-ին։

📱 Հետեւեք մեր հարթակներին՝ բաց չթողնելու օրվա զարգացումներն ու ստանալու ստուգված տեղեկություններ. մենք ողջ օրվա ընթացքում աշխատելու ենք ձեզ համար։
4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
👮 Ոստիկանները հայտնաբերել և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի: Նա ներկայացվել է Քննչական կոմիտե:

[ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
📣 ՀԱԿ ընտրական շտաբը հայտարարում է՝ հունիսի 6-ին ՔՊ կուսակցության ղեկավար անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, ինչպես նաև «Անկախ դիտորդ»-ի ղեկավար Դանիել Իոանիսյանը, հանդես են եկել տեսաուղերձներով, որտեղ «շինծու քրեական գործեր հարուցելու բացահայտ սպառնալիքներ են հնչում այս օրերին ՀՀ վերադարձող և ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող համաքաղաքացիների հասցեին»։

🗣️ «Ավելին, հիշյալ անձինք բացահայտ հրահանգներ և ցուցումներ են տալիս իրավապահ մարմիններին՝ ժամանող քաղաքացիներին ձերբակալելու և նրանց վերադարձի նպատակները «պարզելու» համար։

📌 Այս գործելաոճը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ու իրավապահ մարմիններին սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու բացահայտ փորձ՝ սեփական պաշտոնական դիրքի և կուսակցական պատկանելության չարաշահմամբ։

🔸 Գտնում ենք, որ իրավապահ մարմինները, եթե իսկապես ուսումնասիրության և քրեաիրավական գնահատական տալու առիթ ունեն, ապա դա հենց վերոնշյալ անձանց հակաօրինական հայտարարություններն ու գործողություններն են», - հայտարարում են կուսակցության շտաբից։
2
🗳 Թեեւ քվեարկության մեկնարկից անցել է ընդամենը մեկ ժամ, սակայն արդեն որոշ արձանագրումներ են արվում։

📌 Երեւանի 4/38 տեղամասը, որ տեղակայված է երաժշտական դպրոցում եւ ունի երկար աստիճաններ, առանց թեքահարթակի է՝ անմատչելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:

🔸 Այս տեղամասում վնասված դրոշմանիշի դեպք է արձանագրվել, գրանցում է կատարվել մատյանում։ Չնայած վնասված դրոշմին՝ հանձնաժողովի նախագահը ընտրողի քվեարկության ծրարը համարել է վավեր։

🔸 Քվեատուփի պատասխանատուն դրոշմանիշերը ծրարներին փակցնում է ոչ թե ընտրողի ձեռքում, այլ դրանք հերթով վերցնելով ընտրողի ձեռքից. պատճառաբանությունն այն է, որ դրոշմանիշի որակը վատն է, առանց դիպչելու դժվար է փակցվում։

🔸 Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1266 անձ, 9:27-ի դրությամբ քվեարկել է 83 ընտրող։
📣 «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում քվեարկեց Տաշիր քաղաքի դպրոցում։

📌 Նա նշեց, որ քվեարկում է հանուն Հայաստանի վերակառուցման:

🗣 «Քվեարկել եմ հանուն Հայաստանում մեծ փոփոխության, վերակառուցման և Հայաստանի, որտեղ մարդիկ զբաղված են իրենց երկիրը շենացնելու, ոչ թե վատություն անելու համար»,– լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը։ |arm.sputniknews.ru|
🗣 Ժամը 08։00-ի դրությամբ գործընթացը ընթանում է բնականոն, այս ընթացքում ինչ-որ տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք հընթացս արագ լուծվում են․ ԿԸՀ նախագահ

📣 «Ժամը 8-ի դրությամբ բացականեր ենք ունեցել 2 005 տեղամասերից 48–ում։ Ընդամենը 3 դեպքերում 2 նախագահ և մեկ քարտուղար է բացակա եղել։ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ եթե ընտրական հանձնաժողովից որևէ մեկը բացակա է, միևնույն է գործընթացը շարունակվում է», - նշել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
📣 Շենգավիթի 8/37 և 8/38 ընտրատեղամասերում առավոտից հերթեր են։ Մանկապարտեզի մուտքի մոտ ոստիկանները հերթով քաղաքացիներին թույլ են տալիս մտնել ներս, որպեսզի քվեարկության սենյակում կուտակումներ չլինեն։

🔸 Քվեախցիկների հետևի մասում պատուհան կա, որտեղից երևում է մանկապարտեզի փակ բակն ու այլ պատուհաններ։ «Հետք»-ը փորձել է պարզաբանում ստանալ հանձնաժողովի քարտուղարից, հետո նախագահից։ Սկզբում նշել են, որ առավոտյան են կահավորանքը փոխել և իրենց որևէ դիտողություն չեն արել պատուհանի ու քվեախցերի մասով։

🔸 «Դրսից պատուհանի մուտքերը բոլորը փակ են, ոչ մեկ դրսից չի մոտենալու,- նշել է հանձնաժողովի նախագահը՝ վստահեցնելով, որ մուտքերը կողպեքով և ժապավեններով փակ են թե դեպի բակ, թե դեպի երկրորդ հարկ, որտեղից ևս տեսանելի կլինի քվեախցիկը։ Ըստ Սոֆյա Խաչատրյանի, ոստիկանները ևս հսկում են՝ բացառելու դեպի այդ հատվածներ մուտքը։

🗣 «Դեպի բակ դռները փակ են»,- ասել է «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Հասմիկ Վահրամյանը, անձամբ է ստուգել։ Ասում է՝ ինքն էլ է այդ մասին հարցրել, բայց հիմա խնդիր չի տեսնում։ |hetq.am|
2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«ՀայաՔվե» միավորումը [«Ուժեղ Հայաստան» դաշինք] հայտարարում է, որ 8/14 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք է եղել։

Տեսանյութը՝ «ՀայաՔվե»-ի
👎3
🗳 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարեց 8/20 ընտրատեղամասում։

Նա ծրարը քվեախցիկում դնելուց հետո ցուցադրեց իրենց նախընտրական ժեստը՝ սրտիկ։

Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։

Լրագրողներից մեկը հարցրեց՝ ինչու է նա ճնշումներ գործադրում ընդդիմության վրա, օրինակ՝ փորձում էին «Ուժեղ Հայաստանին» դուրս թողնել ընտրապայքարից։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ իսկ ո՞վ է փորձել։

«Դրանք գործընթացներ են, որոնք իրականացվում են՝ համապատասխան Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրության։ Դուք գիտեք՝ ցավոք, շատ փաստեր կան ընտրակաշառքների վերաբերյալ, և ՀՀ պետական մարմինները պարտավոր են արձագանք տալ»,- ասաց նա։
👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📣 9/51 ընտրատեղամասում տպված կտրոնի թիվը չի համապատասխանում մատյանում գրված համարին, որոշվել է՝ արդեն տպված կտրոններով ընտրողները քվեարկեն մատյանի անուններով, սակայն ընտրական պրոցեսի հետագա ընթացքը դեռ անհայտ է։ Այս մասին հաղորդել է «Ազատության» թղթակիցը:
🗳️ Արտաշատի թիվ 12/7 ընտրատեղամասում Զոյա Զաքարյանը քվեախցում փորձում էր քվեարկել, բայց ասաց, որ իր նախընտրած թեկնածուի անունը չկա քվեաթերթիկների վրա։

📣 Հանձնաժողովին ասաց, որ օգնության կարիք ունի։ Հանձնաժողովի նախագահ Անժելա Սահակյանն ասաց, որ իրենք օգնել չեն կարող, առաջարկեց դրսում գտնվող մարդկանց օգնությանը դիմել։ Զոյա Զաքարյանը քվեաթերթիկները ձեռքին դուրս եկավ սենյակից և քվեարկության եկած քաղաքացիներից մեկին խնդրեց գտնել իր նախընտրած թեկնածուի անունը, գտնելուց հետո վերադարձավ և կատարեց իր ընտրությունը։ 

📌 Հանձնաժողովն այդ պահին արձանագրություն չկազմեց, նախագահ Անժելա Սահակյանն ասաց, որ օրվա ընթացքում ԿԸՀ-ից կճշտեն եւ կկազմեն։ 

📌 12/7 ընտրատեղամասում  գրանցված 1725 ընտրողից ժամը 9:40- ի դրությամբ ընտրությանը մասնակցել է  118 ընտրող։ |hetq.am|
armVote by Infocom
🗳 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարեց 8/20 ընտրատեղամասում։ Նա ծրարը քվեախցիկում դնելուց հետո ցուցադրեց իրենց նախընտրական ժեստը՝ սրտիկ։ Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը հարցրեց՝…
🗣 Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ մեծամասնություն չկազմելու դեպքում պատրա՞ստ է ընդդիմություն դառնալ։ Փաշինյանն արձագանքեց՝ ժողովուրդը կորոշի։

🇦🇲🇷🇺 Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք լարվածություն կա Ռուսաստանի հետ հարաբերություններում, ՔՊ վարչապետի թեկնածուն պատասխանեց․ «Ես լարվածություն չեմ տեսնում․ դա արհեստական լարվածություն է, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ունեն ինստիտուցիոնալ խորք և հենված են փոխադարձ հարգանքի վրա։ Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այդ լարվածություններ չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ ՌԴ նախագահի հետ մենք ունենք շատ սերտ հարաբերություններ»։
🗳 Թիվ 9/24 ընտրատեղամասի քվեախցիկներից մեկն այնպես է տեղադրված, որ նստած տեղից երևում էր, թե ինչպես են քվեարկում քաղաքացիները։ «Ազատության» դիտարկումից հետո նախագահը այն հրեց դեպի պատը: |azatutyun.am|
armVote by Infocom
🗣 Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ մեծամասնություն չկազմելու դեպքում պատրա՞ստ է ընդդիմություն դառնալ։ Փաշինյանն արձագանքեց՝ ժողովուրդը կորոշի։ 🇦🇲🇷🇺 Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք լարվածություն կա Ռուսաստանի հետ հարաբերություններում, ՔՊ վարչապետի թեկնածուն…
Լրագրողներից մեկը Փաշինյանին հարց ուղղեց այն հրապարակումների մասին, համաձայն որոնց՝ ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներից մեկը սխեմաներ է մշակում Հայաստան մարդիկ բերելու, ընտրությունների վրա ազդեցություն ունենալու։ Լրագրողի հարցին, թե պատրաստվո՞ւմ է Փաշինյանն այս թեման քննարկել Մոսկվայի հետ, նա պատասխանեց․

🗣 «Գիտե՞ք՝ այն սխեմաները, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, պետք է արժանանան Հայաստանի պետական ինստիտուտների գնահատականին։ Իսկ ընդհանուր առմամբ՝ բոլոր հարցերն էլ քննարկվում են՝ ըստ անհրաժեշտության։ Թույլ տվեք կանխատեսել, որ ընտրությունների արդյունքներով նման հարցի քննարկման անհրաժեշտություն չի առաջանա»։