armVote by Infocom
‼️ ՆԳՆ-ն ահազանգ է ստացել Ներքին Չարբախում վիճաբանության մասին։ 🔻 «Մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն և նրան հարվածներ…
‼️ Ներքին Չարբախում տեղի ունեցած վիճաբանության և վրաերթի դեպքով համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի վարորդին և ներկայացնում են Քննչական կոմիտե։ Այս մասին Factor.am-ին հայտնել են ՆԳՆ-ից։
armVote by Infocom
❗️ ԿԸՀ-ն հավանաբար այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը, «Ազատության»-ը հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։ 📌 Նիստը կանցկացվի դռնբաց: Թե որ ժամին, Ղուկասյանը չի հստակեցրել:
🔸 Սկսվել է ԿԸՀ նիստը, որտեղ քննարկվում է «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին։
👍4
🗳 Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին՝ 29-րդ օրն է։
🔸 Վաղը լռության օր է․ քաղաքական ուժերին օրենքով արգելված է քարոզարշավ իրականացնել։
Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 29-րդ օրը

Infocom
Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի վերջին՝ 29-րդ օրը - Infocom
Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին՝ 29-րդ օրն է։ Վաղը լռության օր է․ քաղաքական ուժերին օրենքով արգելված է քարոզարշավ
❤1
armVote by Infocom
🔸 Սկսվել է ԿԸՀ նիստը, որտեղ քննարկվում է «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին։
📌 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած հայցը։
🔸 ԿԸՀ-ն երեկոյան արտահերթ նիստի արդյունքում որոշեց, որ դիմումում ներկայացված պնդումները հիմնված են «ենթադրությունների և իրավապահ մարմինների հաղորդագրությունների վկայակոչման վրա»։ ԿԸՀ-ն արձանագրել է, որ այս պահին չկա որևէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը կհաստատի այդ պնդումները։ |civilnet.am|

❤2👍1😁1🤬1
Forwarded from Infocom
🔶 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունները «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
📌 Դատախազությունը միջնորդել էր համաձայնություն տալ դաշինքի ընտրական ցուցակի հետևյալ թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն՝ Վահե Թավաքալյան, Հայկ Ավագյան, Վահե Եղիազարյանը, Սուսան Բադոյան, Աշոտ Սահակյան, Արթուր Աբրահամյան։ |armenpress.am|

🔶 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունները «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին…
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։
[ՀՀ քննչական կոմիտե]
[ՀՀ քննչական կոմիտե]
Forwarded from Infocom
🔻 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ ստացված տվյալների և ահազանգերի հիման վրա՝ այսօր և վաղը հանրապետության ողջ տարածքում իրականացվելու են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ (այդ թվում՝ ԱԹՍ-ների գործադրմամբ)՝ ընտրակաշառքի սխեմաները բացահայտելու նպատակով։
📣 «Հաշվի առնելով ընտրակաշառք տված և ստացած անձանց վերաբերյալ հարյուրավոր օպերատիվ տվյալների առկայությունը և խուզարկությունների արդյունքում հայտնաբերված՝ հազարավոր քաղաքացիների տվյալներ պարունակող ցուցակները՝ Կոմիտեն զգոնության կոչ է անում և միաժամանակ հորդորում գիտակցել պատասխանատվության անխուսափելիությունն ու վերջնականապես մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը»,- ասվում է հաղորդագրությունում։

👍2
🗳 Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851։
🔶 Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734 է, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:
[ՀՀ ՆԳՆ]

Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր։
[Քննչական կոմիտե]
[Քննչական կոմիտե]
👍2❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚖️ Ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով ձերբակալվել է ևս 3 անձ: Նրանցից երկուսը կալանավորվել են: Մեղադրյալներից մեկը տվել է խոստովանական ցուցմունք:
📌 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Արագածոտնի մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք տալու դեպքերի մասին։
🔸 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

🗳 Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝
🔹ձերբակալվել է 194 անձ,
🔸 քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ,
🔻 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:
📑12 վարույթով նախաքննությունը 45 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:
📌52 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:

🗳 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներ, տեխնիկական սարքավորման մասնագետներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչ 20։00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։
📌 Կոչ ենք անում ուշադիր լինել հագուստի հարցում, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։
🔻 Ընտրողներին ևս հորդորում ենք կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ։
[ՀՀ ԿԸՀ]

❤2
Forwarded from Infocom
YouTube
ALT SHIFT 3 | ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ALT SHIFT 3 | ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ALT SHIFT-ի երրորդ թողարկման թեման ընտրություններն են։
🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
00:00 - Ընտրակեղծիքների թողած տրավմաները
05:47 - Պե՞տք է քվեարկության գնալը դարձնել պարտադիր
09:05 - Մեկ…

🗳 Այսօր Ազգային ժողովի հերթական ընտրություններն են։
🕗 Ժամը 08։00-ին Հանրապետության ողջ տարածքում տեղամասերը կբացվեն 2 մլն 485 հազար 851 ընտրողների առաջ․ թե նրանցից քանիսը կմասնակցի քվեարկությանը, կիմանանք դրա ավարտից հետո։
📈 Իսկ մինչ այդ Infocom-ն, ի թիվս այլնի, ձեզ պարբերաբար կներկայացնի մասնակցության ընթացիկ ցուցանիշները եւ նախնական արդյունքները։
📃 Այս տարվա ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։
☝ Երբ ընտրատեղամասում ձեզ տրամադրեն 18 քվեաթերթիկ, եւ դրանցում 13 համարը բացակայի, չզարմանաք․ այդ համարի տակ եղած «Ալյանս» կուսակցությունը ինքնաբացարկ է հայտնել։
📌 Քվեարկությունը կավարտվի 20:00-ին։
📱 Հետեւեք մեր հարթակներին՝ բաց չթողնելու օրվա զարգացումներն ու ստանալու ստուգված տեղեկություններ. մենք ողջ օրվա ընթացքում աշխատելու ենք ձեզ համար։

❤4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
👮 Ոստիկանները հայտնաբերել և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի: Նա ներկայացվել է Քննչական կոմիտե:
[ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
[ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
📣 ՀԱԿ ընտրական շտաբը հայտարարում է՝ հունիսի 6-ին ՔՊ կուսակցության ղեկավար անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, ինչպես նաև «Անկախ դիտորդ»-ի ղեկավար Դանիել Իոանիսյանը, հանդես են եկել տեսաուղերձներով, որտեղ «շինծու քրեական գործեր հարուցելու բացահայտ սպառնալիքներ են հնչում այս օրերին ՀՀ վերադարձող և ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող համաքաղաքացիների հասցեին»։
🗣️ «Ավելին, հիշյալ անձինք բացահայտ հրահանգներ և ցուցումներ են տալիս իրավապահ մարմիններին՝ ժամանող քաղաքացիներին ձերբակալելու և նրանց վերադարձի նպատակները «պարզելու» համար։
📌 Այս գործելաոճը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ու իրավապահ մարմիններին սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու բացահայտ փորձ՝ սեփական պաշտոնական դիրքի և կուսակցական պատկանելության չարաշահմամբ։
🔸 Գտնում ենք, որ իրավապահ մարմինները, եթե իսկապես ուսումնասիրության և քրեաիրավական գնահատական տալու առիթ ունեն, ապա դա հենց վերոնշյալ անձանց հակաօրինական հայտարարություններն ու գործողություններն են», - հայտարարում են կուսակցության շտաբից։

🗳 Թեեւ քվեարկության մեկնարկից անցել է ընդամենը մեկ ժամ, սակայն արդեն որոշ արձանագրումներ են արվում։
📌 Երեւանի 4/38 տեղամասը, որ տեղակայված է երաժշտական դպրոցում եւ ունի երկար աստիճաններ, առանց թեքահարթակի է՝ անմատչելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:
🔸 Այս տեղամասում վնասված դրոշմանիշի դեպք է արձանագրվել, գրանցում է կատարվել մատյանում։ Չնայած վնասված դրոշմին՝ հանձնաժողովի նախագահը ընտրողի քվեարկության ծրարը համարել է վավեր։
🔸 Քվեատուփի պատասխանատուն դրոշմանիշերը ծրարներին փակցնում է ոչ թե ընտրողի ձեռքում, այլ դրանք հերթով վերցնելով ընտրողի ձեռքից. պատճառաբանությունն այն է, որ դրոշմանիշի որակը վատն է, առանց դիպչելու դժվար է փակցվում։
🔸 Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1266 անձ, 9:27-ի դրությամբ քվեարկել է 83 ընտրող։

📣 «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում քվեարկեց Տաշիր քաղաքի դպրոցում։
📌 Նա նշեց, որ քվեարկում է հանուն Հայաստանի վերակառուցման:
🗣 «Քվեարկել եմ հանուն Հայաստանում մեծ փոփոխության, վերակառուցման և Հայաստանի, որտեղ մարդիկ զբաղված են իրենց երկիրը շենացնելու, ոչ թե վատություն անելու համար»,– լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը։ |arm.sputniknews.ru|

🗣 Ժամը 08։00-ի դրությամբ գործընթացը ընթանում է բնականոն, այս ընթացքում ինչ-որ տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք հընթացս արագ լուծվում են․ ԿԸՀ նախագահ
📣 «Ժամը 8-ի դրությամբ բացականեր ենք ունեցել 2 005 տեղամասերից 48–ում։ Ընդամենը 3 դեպքերում 2 նախագահ և մեկ քարտուղար է բացակա եղել։ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ եթե ընտրական հանձնաժողովից որևէ մեկը բացակա է, միևնույն է գործընթացը շարունակվում է», - նշել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

📣 Շենգավիթի 8/37 և 8/38 ընտրատեղամասերում առավոտից հերթեր են։ Մանկապարտեզի մուտքի մոտ ոստիկանները հերթով քաղաքացիներին թույլ են տալիս մտնել ներս, որպեսզի քվեարկության սենյակում կուտակումներ չլինեն։
🔸 Քվեախցիկների հետևի մասում պատուհան կա, որտեղից երևում է մանկապարտեզի փակ բակն ու այլ պատուհաններ։ «Հետք»-ը փորձել է պարզաբանում ստանալ հանձնաժողովի քարտուղարից, հետո նախագահից։ Սկզբում նշել են, որ առավոտյան են կահավորանքը փոխել և իրենց որևէ դիտողություն չեն արել պատուհանի ու քվեախցերի մասով։
🔸 «Դրսից պատուհանի մուտքերը բոլորը փակ են, ոչ մեկ դրսից չի մոտենալու,- նշել է հանձնաժողովի նախագահը՝ վստահեցնելով, որ մուտքերը կողպեքով և ժապավեններով փակ են թե դեպի բակ, թե դեպի երկրորդ հարկ, որտեղից ևս տեսանելի կլինի քվեախցիկը։ Ըստ Սոֆյա Խաչատրյանի, ոստիկանները ևս հսկում են՝ բացառելու դեպի այդ հատվածներ մուտքը։
🗣 «Դեպի բակ դռները փակ են»,- ասել է «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Հասմիկ Վահրամյանը, անձամբ է ստուգել։ Ասում է՝ ինքն էլ է այդ մասին հարցրել, բայց հիմա խնդիր չի տեսնում։ |hetq.am|

«ՀայաՔվե» միավորումը [«Ուժեղ Հայաստան» դաշինք] հայտարարում է, որ 8/14 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք է եղել։
Տեսանյութը՝ «ՀայաՔվե»-ի
Տեսանյութը՝ «ՀայաՔվե»-ի
👎3