🗳 Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 15-րդ օրն էր։
📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 15-րդ օրը

Infocom
Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 15-րդ օրը - Infocom
Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 15-րդ օրն էր, որը բացվեց ԱԱԾ-ի կողմից «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկության լուրով։ ԱԱԾ-ն այսօր վաղ առավոտից նախ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, ապա նաև պետական դավաճանության…
armVote by Infocom
‼️ Իրավապահները Անդրանիկ Թևանյանից շուտ են հասել իր տուն և սկսել խուզարկությունը այն դեպքում, երբ տան անդամներից որևէ մեկը տանը չէր: 🔸 Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներից մեկը գրասենյակի բակում մոտեցավ Թևանյանին և առաջարկեց իրենց հետ գնալ, փաստաբան Զարուհի…
❗️ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։
🔻 Թևանյանի խափանման միջոցը որոշելու հարցը կքննարկվի մայիսի 23-ին, ժամը 12։00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում։ |armenpress.am|
📌 Մայիսի 22-ին երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդությանը։

🗳 Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չունի։ Այս մասին է վկայում IRI-ը հարցումը։
📌 Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ում կտայիք ձեր ձայնը հարցին ստացվել են սպոնտան հետևյալ պատասխանները.
🔹 «Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)՝ 32%,
🔸 «Ուժեղ Հայաստան» (Սամվել Կարապետյան)՝ 6%,
🔻 «Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան)՝ 3%,
◽️«Հայաստանի շնորհապետական կուսակցություն» (Գուրգեն Սիմոնյան)` 2%։
✔️ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան», «Բոլորին դեմ եմ» և Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցություններն ունեն 1-ական տոկոս։ |civilnet.am|
🔗 Կարդալ ավելին

🔶 Երևանում տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ հանդիպում, որի արդյունքում ստորագրվել է ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթ։
📃 Փաստաթղթի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ներառումը քաղաքական օրակարգերում և նախընտրական ծրագրերում։
📌 Նախաձեռնությանը միացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ռեֆորմիստների» կուսակցությունը, « Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ |armenpress.am|

❤2
⚖️ Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ։
📌 Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ |1lurer.am|

🔸«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Ֆեյսբուքի էջում գրել է․
🗣 «Ընտրվելուց անմիջապես հետո բերում ենք ԱԺ օրակարգ հետևյալ օրենքի նախագիծը․ Յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար պետության կողմից ծնողները միանվագ ստանում են 2.000.000 ՀՀ դրամ աջակցություն»:

😁2
🗳 Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է ընտրատեղամասեր այցերի իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մատչելիությունը մշտադիտարկելու նպատակով:
📌 Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվում են ընտրատեղամասերի ֆիզիկական և տեղեկատվական մատչելիության պայմանները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների արդյունավետ իրացման երաշխիքները։
[ ՄԻՊ աշխատակազմ]

🔶 Ռուսաստանի հետ հարաբերությունները փչանում են, և շատերը կարծում են, թե դրանով մենք ավելի ինքնիշխան ենք դառնում, բայց մենք կարծում ենք, որ սա կարող է հանգեցնել Ռուսաստանից ավելի մեծ կախվածության։ Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում հայտարարել է նախընտրական քարոզարշավի շրջանակում Գորիսում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
🗣«Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ և համաձայնվել բոլոր պայմաններին, ինչի արդյունքում ավելի մեծ կախվածություն կունենանք, քան հիմա ունենք։ Մյուս տարբերակն այն է, որ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել և կոլապս տեղի ունենալ»,- նշել է Մարուքյանը։

🔶 Հայաստանում այսօր բոլոր դեպքերում որոշողը ժողովուրդն է։ Ավանում նախընտրական քարոզարշավի շրջանակում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
🗣 «Սա այսօրվա Հայաստանի և իմ ու մեր թիմի քաղաքական գործունեության առանցքն է։ Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ առանց քննարկելու։ Եթե 700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա, Նիկոլը կմնա։ Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է։ Այդպես լինո՞ւմ է, որ ծառան ասի՝ չէ, չեմ գնալու»,- ասել է Փաշինյանը։ |armenpress.am|

🔹 Նախընտրական քարոզարշավի շրջանակում «Տնտեսական քննություն․ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը՝ հանդիպեցի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձա ոլորտի առկա խնդիրներին ու զարգացման հնարավորություններին։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
🗣 «Առաջարկ Հայաստանին» ծրագրով մենք նախատեսում ենք փոքր և միջին ձեռնարկատիրության համար հարկային էական արտոնություններ, վարկային բեռի թեթևացում և համակարգային բարեփոխումներ։
📌 Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն, իսկ ուժեղ տնտեսությունը դառնում է կայուն, անվտանգ և մրցունակ պետության գլխավոր երաշխիքը»,- նշել նա։

🔶 Երբ Հայաստանի իշխանությունները սադրում են և շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի նման պետության հետ, իրենք պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու։ Դրա համար պետք է ուշքի գան։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում։
🗣 «Հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որը կառաջանա, մենք ընդամենը մեկ օրվա ընթացքում լուծում ենք տալու։ Մենք պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք Ռուսաստանի, Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև»,- նշել է նա։

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ Հակակոռուպցիոն կոմիտեի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր:
📌 Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի խումբ անձինք, կատարվել են մի շարք խուզարկություններ, վարութային այլ գործողություններ:
[Հակակոռուպցիոն կոմիտե]

🔶 Այն 230 միլիոն դոլարով, որն իր ժամանակին հատկացվել էր «Լինսի» հիմնադրամի ծրագրով, մենք աղետի գոտում և Երևանում այնքան ճանապարհներ, դպրոցներ, կամուրջներ, թունելներ ու շենքեր ենք կառուցել, որ ես կարող եմ մի շաբաթ քայլել ու ցույց տալ այդ օբյեկտները։ Իսկ գործող ռեժիմը երկրի պարտքը հասցրել է աստղաբաշխական 15 միլիարդի և չի կարող հաշվետվություն տալ ոչ մի ցենտի համար։ Այս մասին մայիսի 23-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում «Հայաստան» դաշինքի՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
🗣 «Դուք 8 մլրդ դոլարով պարտքը ավելացրել եք, հասցրել եք 15 միլիարդի։ Ի՞նչ եք սարքել այդ 8 միլիարդով։ Կարելի էր այս երկիրը դրախտ սարքել այդ պարտքերով։ Ուղղակի համոզված եմ՝ այդ գումարի մի զգալի մասը մսխվել է, գնացել է անհայտ ուղղությամբ»,- նշել է Քոչարյանը։ |news.am|

🔶 Արմավիրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
🔹 Նա անդրադարձել է գյուղմթերքի մթերման հետ կապված խնդիրներին՝ շեշտելով, որ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մթերման կայաններ ունենալ։
🗣 «Բոլոր գյուղերին պետք են մթերման կայաններ, որպեսզի գյուղացիները հնարավորություն ունենան միանգամից բերքը վաճառե։ Պետության կողմից դա պետք է երաշխավորված լինի։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները դա արել են, հերթը հասել է Հայաստանին։ Մենք 3 տարվա ընթացքում այդ պրոցեսը Հայաստանում անելու ենք»,- ասել է Կարապետյանը։
📌 Նա շեշտել է՝ շատ կարևոր է, որ Հայաստանն ուժեղ լինի, իսկ դրա համար պետք է, որ երկրի բոլոր ընտանիքները լավ ապրեն, այսինքն՝ կրթության հնարավորություն ունենան, աշխատանք ունենան։ |armenpress.am|