armVote by Infocom
📣 Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ՀՀ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի «Հայրենիքի դավաճանության» հոդվածով։ 📌 Այս մասին…
📣 Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ, ասել է Անդրանիկ Թևանյանը։
🗣 «Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի, դու թուրքի կոշիկները լիզող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես, դու Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության ուրացում և դու խոստացել ես, որ տարածքներ ես զիջելու, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել, ու այդ մասին արդեն անոնս էլ ես արել»,- ասել է Թևանյանը։ |tert.am|

😁2👎1
🗳 Այսօր ԱԺ ընտրությունների քարոզարշավի 13-րդ օրն էր։
📣 Կոշտ հայտարարություններն ու թեժ քննարկումներն այսօր էլ անպակաս չէին։
Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 13-րդ օրը
📣 Կոշտ հայտարարություններն ու թեժ քննարկումներն այսօր էլ անպակաս չէին։
Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 13-րդ օրը
armVote by Infocom
Արթուր Օսիպյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին
👨⚖️ Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով՝ հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը:
🤬2👍1
armVote by Infocom
👨⚖️ Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով՝ հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը:
📣 ՔԿ-ն մանրամասնում է՝ Օսիպյանին մեղսագրվում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, խուլիգանություն կատարելու և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ:
🔻«Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Օսիպյանը 2026թ. մարտի 22-ին (...) կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
🔻 Բացի այդ՝ Փաշինյանի և ՔՊ-ի նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
🔻 (...) Հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը»,- հայտնել են ՔԿ-ից:

👎4👍2
Forwarded from Infocom
🇷🇺 Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «The Insider-ի հրապարակման նպատակն է ահաբեկել հայ հասարակությանը ընտրությունների նախօրյակին»:
🔸 «(...) Անհանգստություն է հարուցում [Հայաստանի] ղեկավարությունը քննադատող հայ ընդդիմությանն ու հասարակական գործիչներին արժեզրկելու գիծը։ Նման գործիչների՝ ռուսական կողմի հետ ցանկացած շփումը, միջազգային հարթակներում ու փորձագիտական միջոցառումներին մասնակցությունն ավտոմատ կերպով հայտարարվում է «ռուս հատուկ ծառայությունների հովանու ներքո ծառայություն», իսկ ընդդիմադիր գործունեությունն ինքնին՝ «Կրեմլի օպերացիայի» մաս։ Այլ կերպ ասած, հայ հասարակությանը փորձում են պարտադրել «կառավարության քննադատություն = Մոսկվայի գործակալ» պարզունակ սխեման։
🔸 Նման «հետաքննությունների» ֆոնին ակնհայտ է դառնում, թե ուր են գնում «ժողովրդավարության աջակցության» ու «Հայաստանում ազնիվ ընտրությունների նպաստման» պատրվակով հատկացվող եվրոպական միջոցները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: |aravot.am|
🔗 Կարդալ ավելին

👎1
🔻 Դատապարտելի ենք համարում ՀՀ քաղաքական գործընթացներին այնպիսի անձանց կամ ուժերի մասնակցությունը, որոնց առնչությամբ իրավասու մարմինների կողմից կհաստատվի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ գործակալական, ենթակա կամ ուղղորդվող կապի առկայությունը։
🔻 Դատապարտում ենք օտարերկրյա քաղաքացիություն ունենալու հանգամանքը թաքցնելու կամ այդպիսի հանգամանքը ընտրական գործընթացում ապօրինի ազդեցություն գործադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ։
🔻 Անընդունելի ենք համարում քաղաքական պայքարում ապօրինի ունեզրկման, սեփականության բռնազավթման կամ օրենքից դուրս «պետականացման» սպառնալիքների հնչեցումը։
🔻 Դատապարտում ենք ապօրինի, կոռուպցիոն ծագում ունեցող գույքի կուտակումը և հանրային ռեսուրսների մասնավորեցումը նեղ խմբային շահերի համար։
‼️ Քաղաքական տարաձայնությունները և հակասությունները չպետք է հանդիսանան պատճառ ուղղորդված ձերբակալությունների, հարցաքննությունների, խուզարկությունների և շինծու մեղադրանքների և դատավարությունների համար։
[Հայաստանի Շնորհապետական կուսակցություն]

😁2
❌ «Բոլորին դեմ եմ» կուսակցության 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։
🔗 Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:
💬 Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը news.am-հայտնել է, որ նախապատրասվում էին այս փուլին, որովհետեւ նպատակը իշխանության գալը չէ, այլ ԱԺ-ում ներկայացված լինելը. «Կարող է ավելի շատ մարդիկ դուրս գան, ընթացքում էլի մարդիկ դուրս կգան»:

😁6
armVote by Infocom
«Բոլորին դեմ եմ» կուսակցության 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։
‼️ [Իշխանության չգալու] դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով 5 տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները։
🔸 Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։
🔸 ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, խոստացված ժամկետներում։
[«Բոլորին դեմ եմ» կուսակցություն]

👍2
armVote by Infocom
💬 Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ դիմել են ՌԴ-ին, որ թղթեր ներկայացնի. «Կապացուցենք, որ ես միայն ՀՀ քաղաքացի եմ»: ‼️ Փաստաբան Վարդան Ալոյանն էլ ՔԿ-ից պահանջում է հերքում հրապարակել՝ նշելով. «Քննչական կոմիտեն ստացված տեղեկությունների հիման վրա վարույթ հարուցելու…
⚖️ Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել դատարան։
🗣 Նա հեղինակությանը հասցված վնասի դիմաց փոխհատուցում է պահանջել ՔԿ-ից՝ սիմվոլիկ 1 դրամ ։ Այս մասին հատնել է նրա փաստաբան Վարդան Ալոյանը։
📣 «Քննչական մարմինը միանշանակ նշում է, որ Նարեկ Կարապետյանը հանցանք է գործել` թաքցնելով այլ երկրի քաղաքացիություն ունենալու փաստը։ Մենք հայցադիմում ենք ներկայացրել, որ հրապարակային հերքում տարածեն և ներողություն խնդրեն»,– ասել է փաստաբանը։ |arm.sputniknews.ru|

😁2👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚖️ «Ուժեղ Հայաստանի» Ալավերդիի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ մի շարք ընտրողների ընտրակաշառք է տվել․ Հակոկոռուպցիոն կոմիտե
📌 Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության տարբեր գրասենյակներում որևէ հաստիքի ձևակերպված լինելու պայմաններում վճարվող աշխատավարձ։ Այնինչ, հիշյալ քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակից, այլ նաև իրենց կամ իրենց ընտանիքի անդամների քվեներն ապահովելուց զատ, որևէ աշխատանք չեն կատարել։
📌 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

📣 «Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Սահմանադրական դատարանի մոտ ընթացող քարոզարշավի ընթացքում հայտարարեց՝ ՍԴ–ում սահմանազատման կանոնակարգը քննելու ժամանակ հարց չի բարձրացվել, թե ՀՀ կառավարությունն ինչ քարտեզով է ճանաչում Հայաստանը։
🗣 «Սահմանազատման մասին կանոնակարգը հաստատելը վիճակվել էր Սահմանադրական դատարանին։ ՍԴ–ում սա քննելու ժամանակ հարց չի բարձրացվել, թե ՀՀ կառավարությունն ինչ քարտեզով է ճանաչում Հայաստանը։ Կանոնակարգում որևէ քարտեզ չի կցվել, ուղղակի գրվել է Տավուշի մարզի հարակից տարածքում սահմանազատումը կիրականացվի 1976 թվականի ԽՍՀ գլխավոր շտաբի հերթապահության մեջ դրված մի քարտեզով։ Ստացվում է, որ ՍԴ–ն հաստատել է մի կանոնակարգ, որտեղ խոսվում է հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին, բայց չկա քարտեզ, հետևաբար պարզ չէ` ինչ խնդիրների կարող ենք հանգել»,– ասաց Մարուքյանը։

📣 «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանից հնչող զգուշացումներին։
🗣 «Այս մարդը [ Նիկոլ Փաշինյանը- խմբ.] չի հասականում, որ իշխանությանը լսում են նաև դրսում։ Եվ երբ դու խոսում ես, Ռուսաստանի պես երկիրն անմիջապես արձագանքում է: Երեկվա արձագանքն ուղղակի շատ վատ նշան է: Այդ երկիրը լավ գիտեմ ու տողերի արանքում կարդում եմ՝ ինչ են ասում:
🔸 Ասում են՝ դուք, ժողովուրդ ջան, պրոբլեմ ունեք այս իշխանության հետ: Լավ, մտել ես քարոզարշավի մեջ, չես կարող լեզուդ քեզ պահես, մեծ պետություններին չկպնես»,- Ապարանում ելույթի ընթացքում ասել է Ռոբերտ Քոչարյանը։|azatutyun.am|