armVote by Infocom
716 subscribers
604 photos
50 videos
1.59K links
Download Telegram
📣 «Լուսավոր Հայաստանն» այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացնում էր 2008թ. մարտի 1-ի զոհերի hուշարձանի մոտ։

🗣 Էդմոն Մարուքյանը պնդել է՝ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը թալանը ետ է բերելու, «Մարտի 1»-ը նորից է բացահայտելու ու գնալ, նրան ընտրել, կլինի խայտառակություն.

📌 «Նա ասում է՝ գործը բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Ինչպե՞ս կարելի է 8 տարի շարունակ երկիրը ղեկավարել՝ կառչած մնալով Քոչարյանին կալանավորելու թեմայից։ Դա սուտ է, ոչ ոք էլ չի նստի»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով․ «Ուզում են վերընտրվել, գնալ խորհրդարան, միասին Ստրասբուրգներում շրջագայել, ինչը մենք տեսանք վերջին 5 տարիներին: Նույն պատմությունն է նաև Հոկտեմբերի 27-ի գործի հետ․ ոմանք ընդհանրապես արյան վրա կարիերա են անում»: |aravot.am|
🔸 Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում է «Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավին Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը հարց է բարձրացրել, որ տարիներ շարունակ դաշտում աշխատելով՝ այսօր կանգնել է այն խնդրի առաջ, որ այդ աշխատանքը չի հաշվարկվում որպես աշխատանքային ստաժ, ինչն անմիջական ազդեցություն ունի թոշակի և սոցիալական այլ իրավունքների վրա։

💬 «Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ, և հետագայում թոշակի ու սոցիալական այլ հարցերի հաշվարկման ժամանակ հիմք ընդունվի որպես աշխատանքային ստաժ»,- նշել է Արման Թաթոյանը։ |armenpress.am|
🔸 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի բնութագրմամբ՝ այս օրերին տարբեր քաղաքական ուժեր լծված են իրենց ծրագրերը, երկրի իրենց տեսլականը, գաղափարախոսությունը հանրությանը ներկայացնելուն, իսկ Փաշինյանն ու իր թիմը որդեգրել են մի քաղաքականություն, որտեղ չկա որևէ ծրագրային խոսք, առողջ քննադատություն, որտեղ կա բացառապես անընդունելի լեքսիկոն ու բառամթերք, անհավասարակշիռ պահվածք, հաշվեհարդարի, այդ թվում՝ ֆիզիկական, սպառնալիքներ:

🔸 «Որքան ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը հանդես են գալիս հավասարակշռված քաղաքական դաշտում, նույնքան անհավասարակշիռ է դառնում Նիկոլ Փաշինյանի պահվածքը»,- նշել է նա հրավիրված ասուլիսի ժամանակ: |aravot.am|
armVote by Infocom
Արթուր Օսիպյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
📣 Օսիպյանի հրապարակային գործողությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, հանրային կարևորության թեմաների անդրադառնալն ու բարձրաձայնելը և սոցիալական հարթակում արված գրառումը, ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք։

Պահանջում ենք Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից.

🔻 Անհապաղ արգելանքից ազատ արձակել Արթուր Օսիպյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը,
🔻 Գործունեության շրջանակներում պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա,
🔻 Բացառել անօրինական կամ ընտրովի քրեական հետապնդումերը:

[Մի շարք ՀԿ-ների հայտարարությունը]
👍1
📣 «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Կոտայքի մարզում կայացած քարոզարշավի ընթացքում անդրադարձել է մարտի 1-ի գործին։

🗣 «Մարտի 1-ի գործն ամբողջությամբ փուչ է։ Այս գործում կա մեկ հիմնական մեղավոր և պատասխանատու` նա, ով հրահրել է մարդկանց։

🔸 Պրակտիկ գործն արել է Նիկոլ Փաշինյանը, և նրա սիրտն էր փառավորվում ոստիկանության հետ բախումներից»,- ասել է Քոչարյանը:
👎1
📣 Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ՀՀ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի «Հայրենիքի դավաճանության» հոդվածով։

📌 Այս մասին քարոզարշավի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։
👍2
armVote by Infocom
📣 Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ՀՀ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի «Հայրենիքի դավաճանության» հոդվածով։ 📌 Այս մասին…
📣 Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ, ասել է Անդրանիկ Թևանյանը։

🗣 «Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի, դու թուրքի կոշիկները լիզող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես, դու Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության ուրացում և դու խոստացել ես, որ տարածքներ ես զիջելու, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել, ու այդ մասին արդեն անոնս էլ ես արել»,- ասել է Թևանյանը։ |tert.am|
😁2👎1
🗳 Այսօր ԱԺ ընտրությունների քարոզարշավի 13-րդ օրն էր։

📣 Կոշտ հայտարարություններն ու թեժ քննարկումներն այսօր էլ անպակաս չէին։ 

Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 13-րդ օրը
Forwarded from Infocom
📄 «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 1 մլրդ 330 մլն դրամ եկամուտ և 2 մլրդ 28 մլն դրամ դրամական միջոցներ։

🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
armVote by Infocom
👨‍⚖️ Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով՝ հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը:
📣 ՔԿ-ն մանրամասնում է՝ Օսիպյանին մեղսագրվում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, խուլիգանություն կատարելու և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ:

🔻«Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Օսիպյանը 2026թ. մարտի 22-ին (...) կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:

🔻 Բացի այդ՝ Փաշինյանի և ՔՊ-ի նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:

🔻 (...) Հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը»,- հայտնել են ՔԿ-ից:
👎4👍2
Forwarded from Infocom
🇷🇺 Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «The Insider-ի հրապարակման նպատակն է ահաբեկել հայ հասարակությանը ընտրությունների նախօրյակին»:

🔸 «(...) Անհանգստություն է հարուցում [Հայաստանի] ղեկավարությունը քննադատող հայ ընդդիմությանն ու հասարակական գործիչներին արժեզրկելու գիծը։ Նման գործիչների՝ ռուսական կողմի հետ ցանկացած շփումը, միջազգային հարթակներում ու փորձագիտական միջոցառումներին մասնակցությունն ավտոմատ կերպով հայտարարվում է «ռուս հատուկ ծառայությունների հովանու ներքո ծառայություն», իսկ ընդդիմադիր գործունեությունն ինքնին՝ «Կրեմլի օպերացիայի» մաս։ Այլ կերպ ասած, հայ հասարակությանը փորձում են պարտադրել «կառավարության քննադատություն = Մոսկվայի գործակալ» պարզունակ սխեման։

🔸 Նման «հետաքննությունների» ֆոնին ակնհայտ է դառնում, թե ուր են գնում «ժողովրդավարության աջակցության» ու «Հայաստանում ազնիվ ընտրությունների նպաստման» պատրվակով հատկացվող եվրոպական միջոցները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: |aravot.am|

🔗 Կարդալ ավելին
👎1
🔻 Դատապարտելի ենք համարում ՀՀ քաղաքական գործընթացներին այնպիսի անձանց կամ ուժերի մասնակցությունը, որոնց առնչությամբ իրավասու մարմինների կողմից կհաստատվի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ գործակալական, ենթակա կամ ուղղորդվող կապի առկայությունը։

🔻 Դատապարտում ենք օտարերկրյա քաղաքացիություն ունենալու հանգամանքը թաքցնելու կամ այդպիսի հանգամանքը ընտրական գործընթացում ապօրինի ազդեցություն գործադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ։

🔻 Անընդունելի ենք համարում քաղաքական պայքարում ապօրինի ունեզրկման, սեփականության բռնազավթման կամ օրենքից դուրս «պետականացման» սպառնալիքների հնչեցումը։

🔻 Դատապարտում ենք ապօրինի, կոռուպցիոն ծագում ունեցող գույքի կուտակումը և հանրային ռեսուրսների մասնավորեցումը նեղ խմբային շահերի համար։

‼️ Քաղաքական տարաձայնությունները և հակասությունները չպետք է հանդիսանան պատճառ ուղղորդված ձերբակալությունների, հարցաքննությունների, խուզարկությունների և շինծու մեղադրանքների և դատավարությունների համար։

[Հայաստանի Շնորհապետական կուսակցություն]
😁2