armVote by Infocom
718 subscribers
603 photos
50 videos
1.59K links
Download Telegram
📺 Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել «Հայաստան» դաշինքի նախընտրական տեսահոլովակը․ Ագնեսա Խամոյան

🔸 «Ինչի մասին էր այդ տեսահոլովակը. այն գեներացված էր արհեստական բանականության միջոցով, համապատասխան նշում դրա մասին տեսանյութի վրա կար, և խոսքը այն ապագայի մասին էր, որը մեզ սպասվում է այս իշխանությունների ընտրվելու պարագայում։

🗣 ՀՌԱՀ-ը, ինչպես հանրային հեռուստաընկերությանը այնպես էլ մասնավոր հեռուստաընկերություններին, ուղղակի կամ անուղղակի արգելել է մեր տեսահոլովակի եթեր հեռարձակումը ինչի իրավունքը պարզապես չուներ։

📣 Արձանագրենք որ ժողովրդավարության բաստիոնում ՀՌԱՀ–ը զբաղված է ընդդիմադիր ուժերի տեսահոլովակների գրաքննությամբ։ Պարզում է՝ հանրային հեռուստաընկերությունը մեր տեսահոլովակի մեջ գտել է այնպիսի տարրեր, որոնք առերևույթ կարող են ունենալ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն, որ պատմական իրողություններն են խեղաթյուրվել, մշակութային ժառանգություն և այլն։ Սա Հանրային հեռուստաընկերության արձագանքն է», - նշել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։
👎2👍1😁1
🪧 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանն իր ղեկավարած քաղաքական ուժը համարում է դաշտում գործող այլ ուժերի այլընտրանք։

🗣 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված նախընտրական քարոզչության ընթացքում Արտակ Սարգսյանը հայտարարել է. «Մենք միակ ուժն ենք, որ հանդես ենք գալիս հայկական օրակարգով, Հայաստանի, հայ ազգի շահերից»,- ասել է նա։ |armenpress.am|
😁4
🗳 ԲՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը պատասխանեց հարցին, թե ինչու են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու 2 անդամ այժմ «Հայաստան» դաշինքի հետ հանդես գալիս։

🗣 Թևանյանը նշեց, որ կոնֆլիկտ չի եղել, ուղղակի նրանք որոշել են այլ ուղիով գնալ, ինքն էլ որևէ խնդիր չի տեսնում։ Քաղաքական գործիչը նաև ընդգծեց, որ ընդդիմությունն առհասարակ պետք է միմյանց չթիրախավորի, այլ միայն ՔՊ–ին` իշխանափոխություն ունենալու համար։

🔸 «Ամեն դեպքում, որևէ ուժի ցուցակով դառնում ես ավագանու անդամ, հետո դառնում ես այլ ուժի անդամ, ապա պարկեշտությունը, քաղաքական ողջամտությունն ու տրամաբանությունը հուշում են, որ պետք է մանդատից հրաժարվես, դրանից հետո միայն գնաս քո ճանապարհով»,– նշեց Թևանյանը։

📣 Թևանյանը անդրադարձավ նաև վերջին օրերին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպերին՝ նշելով․ «Երբ որ մարդը վախեցած է, սկսում է բարձր գոռալ, Նիկոլ Փաշինյանը վախեցած է և այդ վախի արդյունքում ինքը սկսում է գոռգոռալ»։
👍2
📣 Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշել է, որ խորհրդարանական ընտրությունները վերածել են նախագահականի, եւ որ դրանում դիտավորություն կա։

🗣 «Խորհրդարանական ընտրությունները բառացիորեն վերածել են մարդու անհատական պայքարի, դա դիտավորություն է, որովհետեւ երկիրը չի ազատագրվել: Իսկ եթե չի ազատագրվել, չի լինի պառլամենտարիզմ»,- ասել է Շիրինյանը՝ հավելելով, որ դիտավորությունը գալիս է Մոսկվայից։ |aravot.am|
armVote by Infocom
⚖️ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով: 🗣 Պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է, որ, ըստ վարույթի, «Օսիպյանը խաթարել է ՔՊ քարոզարշավը, խանգարել մարդկանց անդորրը, վիճաբանության…
‼️ Արթուր Օսիպյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

🗣 «Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով, մինչև հիմա Արթուրը զրկված էր իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից»,- գրել է Երիցյանը։

🔸 Երիցյանը նշել է, որ Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել, և Արթուրը հրաժարվել է ստորագրել ոստիականության բաժնում կազմված արձագրությունը, թե իր մոտ հեռախոս չի եղել։
🤬3👎2👍1
📣 «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուսական The Insider պարբերականի հրապարակած փաստաթղթին, ըստ որի՝ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում նրա աշխատանքի վայրը նշված է «ՖՍԲ-ի տեղեկատվական կենտրոն»։

🗣 «Այս հոդվածն ո՞վ է պատվիրել՝ կարո՞ղ է ինչ-որ աշխատակազմի ղեկավար պետական ռեսուրսների վատնում է կատարել և սխալ տեղեր է փող ծախսում։ Մեր պետության փողերը, լավ կլինի, որ ծախսեն մարդկանց կարիքների համար։

🔸 Մարդիկ հարյուրավոր հազարներ են ծախսում՝ սուտ բաներ տարածելու համար, ու դա անում են պետական ռեսուրսներով կամ ստվերային ֆինանսավորումներով»,- ասել է Կարապետյանը։ |aravot.am|
armVote by Infocom
📣 «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուսական The Insider պարբերականի հրապարակած փաստաթղթին, ըստ որի՝ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում նրա աշխատանքի վայրը նշված է «ՖՍԲ-ի տեղեկատվական…
📌 Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի ԱԴԾ գործակալ լինելու վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին․

🗣 «Միջազգային և հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված կալուգացի օլիգարխը, ոչ ավելի, ոչ պակաս Անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։

🔸 Սա հաստատում է մեր պատկերացումները, որովհետև ես ընդամենը երկու օր առաջ ասում էի, որ այն մարդը, որն օրակարգ է բերում մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպն այլ կերպ, քան լրտեսի գործելակերպ, հնարավոր չէ անվանել։ [․․․] Իրենք սկսել են խոսել 300 հազար, հիմա էլ հասել են 1 միլիոն ադրբեջանցիների Հայաստան գալու մասին. սա այլ կերպ, քան գործակալի, լրտեսի գործելակերպ, ես չեմ կարող անվանել»,- ասել է Փաշինյանը՝ եւս մեկ անգամ պնդելով, որ ադրբեջանցիների վերադարձի հարց Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ոչ մի անգամ գոյություն չի ունեցել։ |armenpress.am|
📌 Հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը: 

⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):

[ՔԿ]
👍2
armVote by Infocom
Հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը
📑 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր երեկ փաստաթղթի նկարներ հրապարակել, որում իրավաբանական անձի տվյալներ են, և դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է ՌԴ քաղաքացի:

Ինքը Կարապետյանը արձագանքել է․ «Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից՝ ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում ՌԴ-ում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։

Լուսանկարը՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից
ԲՀԿ-ն ներկայացրել է հետպատերազմյան զարգացման տեսլականը՝ արտաքին և ներքին քաղաքականության մասով.

🔻 Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ որպես ռազմավարական, այդ թվում՝ ռազմատեխնիկական էական մոդեռնիզացիայի հեռանկարով։

🔻Թուրքիայի և Ադրբեջանի հետ պրագմատիկ, հաշվարկված հարաբերությունների զարգացում:

🔻 Արդար և կայուն խաղաղության ապահովման համատեքստում Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման և պաշտպանության հետևողական առաջմղում, ներառյալ վերադարձի իրավունքը՝ միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում։ Արցախյան հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համակարգային քայլեր:

🔗 Կարդալ ավելին
1
armVote by Infocom
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր երեկ փաստաթղթի նկարներ հրապարակել, որում իրավաբանական անձի տվյալներ են, և դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է ՌԴ քաղաքացի:
💬 Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի՝ ՔԿ վարույթի հրապարակումից հետո հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը:

🗣 «[Նիկոլ Փաշինյանի] թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսզի շեղի իրավիճակը, սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ երկու օր մարդկանց շեղեն»,- գրել է Կարապետյանը:
‼️ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան

🔸 «Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ գույքը ենթակա է պետականացման: Առաջիկայում շատ արագ ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ:

🔸 Գործարանի աշխատակիցներին շնորհավորում եմ ազատագրման առիթով: Էս պահից նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ կառավարությունն է: Արարատ ցեմենտը շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ-ին»,- Լոռիում քարոզարշավի ժամանակ ասել է Փաշինյանը:
armVote by Infocom
«Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։
📌 4 անձ կալանավորվել է ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:

🗣 Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են «Լուրերին»:
armVote by Infocom
‼️ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան 🔸 «Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունը գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ գույքը ենթակա է պետականացման: Առաջիկայում…
📣 Գագիկ Ծառուկյանը արձագանքում է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը։

🔸 «Այսօր էլ զավոդից խոսեց, ինձ դիմել էին, ասել էին, որ սենց բան ա ուզում անի, ես ասել եմ՝ կյանքում չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կա, առել ենք, ամեն ինչ էլ իր տեղում։ Էդ խի 25 տարի անցել ա, նոր են հիշել: Հարկերն էլ ենք տալիս, ամեն ինչն էլ տեղը տեղին։

🗣 Սա նշան ա, որ իրենք արդեն զգալով, որ իրենց վերջը եկել ա, էս վիճակով ժողովուրդ չես կարա պահես։ Այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, ուրիշ բան չկա։ Հարկավոր է վերջ տալ, երկրին երաշխավորված խաղաղություն լինի, ժողովրդին ներդրումներ լինի, բարեկեցիկ կյանք»։

📌 Ծառուկյանն անդրադարձել է նաև իր փեսայի՝ Կարապետ Գուլոյանի և դստեր՝ Ռոզա Ծառուկյանի գույքի բռնագանձմանը․ «Վլադը՝ Կարոյի հայրը, իմ ընկերն ա, ինքը գործարար մարդ՝ մեծ գումարներ աշխատող, ստեղծող մարդ, միլիոններ ստեղծած, մի տուն պետք է չունենա, կամ իմ աղջիկը տուն պետք է չունենա, որ տունը պետականացնեն, հազարավոր մարդկանց տներ եմ նվիրել, ինչի մասին ա խոսքը»։
👍2👎1😁1🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📣 «Բոլորին դեմ եմ»-ը «մուկ տշելու» ակցիա է անում Կառավարության շենքի դիմաց։

🐁 Ակցիայի մասնակիցները ֆուտբոլի փոքր դարպաս էին բերել շենքի մոտ և փափուկ խաղալիք մուկ, որին «տշում էին» դեպի դարպասը։

👮‍♂️ Կառավարության շենքի մոտ հերթապահող ոստիկանները վերցրին դարպասը, հեռացրին ակցիայի մասնակիցների մոտից։

🗣 Կուսակցությունից Իշխան Գևորգյանը հայտարարեց՝ մուկ տշելը նշանակում է իմիտացնել աշխատանք, որն իրականում չկա.

📌 «Իմիտացնում են տարբեր բաներ․ սահմանազատում, խաղաղություն․ ամեն ինչը իմիտացնում են։ «Բոլորին դեմ եմ»-ը միակն է, որ այդ ամենը ծաղրում է, ցույց է տալիս։ Մեր շարքերում շատ լուրջ մարդիկ են հավաքված, որոնք հաստատ պարապ չեն կամ մուկ տշող չեն, բայց մեկը պետք է ասի, որ «թագավորը մերկ ա», որ այս Սահմանադրությունը հագած մարդիկ կեղեքում են մեզ»։
6
armVote by Infocom
🗳 ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը։ 📌 Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Բոլորին դեմ եմ», «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Ալյանս», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր…
📣 «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը մեկնաբանել է դերասան Լեւոն Հարությունյանի եւ մեկ այլ թեկնածուի՝ Լիլիթ Կուջոյանի ինքնաբացարկը:

🗣 «Իրենք սկզբում շատ էին ուզում մեր ցուցակում լինել, ու եթե հիմա բացարկ են ներկայացրել, կապ չունի, մենք էլի հարազատներ ենք։ Լեւոն Հարությունյանն ասաց՝ եկեք ինքնաբացարկ ներկայացնեմ, սա իմ բանը չի: Ինքը տեսավ քաղաքական իրավիճակը եւ ասաց՝ ավելի լավ է կողքից ձեզ սատարեմ, բայց ցուցակից դուրս գամ: Մենք էլ հո մարդկանց զոռով չէինք պահելու: Մենք էլի մտերիմներ ենք, բարեկամներ ենք, ոչինչ չի փոխվում:

📌 Նույնն էլ Լիլիթ Կուջոյանի պարագայում է: Ինքը զբաղվածությամբ պայմանավորված է դուրս եկել, որովհետեւ մենք անընդհատ քարոզարշավի ու քննարկումների մեջ ենք, ասել է, որ Լեւոնի նման ինչով հնարավոր է, կօգնի մեզ»,- պարզաբանեց Արման Սարգսյանը: |aravot.am|
1
armVote by Infocom
‼️ Արթուր Օսիպյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ 🗣 «Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով, մինչև հիմա…
📣 «Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդությունը։

🗣 «Օսիպյանի արտահայտությունները, թեև պարունակել են կոշտ և սուր, որոշ մասով անհարիր խոսույթ պարունակող քաղաքական քննադատություններ, այնուամենայնիվ գտնվել են քաղաքական քննադատության շրջանակում, այդ թվում՝ Արցախում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումները քննադատող արտահայտությունները և հանդիպմանը նախորդած սոցիալական ցանցում արված գրառման մեջ տեղ գտած խոսույթը։

🔸 Ընդ որում, Փաշինյանի կողմից հնչեցվել են ոչ պակաս կոշտ և անգամ ավելի սուր գնահատականներ ու արձագանքներ, ինչը վկայում է փոխադարձ էմոցիոնալ և քաղաքական բախման մասին։

📌 Փաշինյանի դեպքում խիստ մտահոգիչ և անընդունելի են Արցախից բռնի տեղահանված անձանց ուղղված անպատշաճ արտահայտությունները, որոնք հերթական անգամ սրում են հանրային տրամադրւթյուններն ու խորացնում բևեռացումը»։
armVote by Infocom
💬 Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի՝ ՔԿ վարույթի հրապարակումից հետո հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը: 🗣 «[Նիկոլ Փաշինյանի] թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան…
📣 Սամվել Կարապետյանը բացի գործարարությունից երբեք ՀՀ–ից դուրս որևէ բանով չի զբաղվել, ես էլ արդեն ասել եմ՝ որևէ օտարերկրյա քաղաքացիություն չեմ ունեցել․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյան

🗣 «Բոլոր այն մարդիկ, որոնք իրենց անունից Սամվել Կարապետյանի մասին այդ ֆեյք տվյալը տարածեցին, նրանց դեմ դատական հայցադիմում է ներկայացվելու»։

📌 Հիշեցնենք, որ «The Insider» լրատվամիջոցը մայիսի 19-ին հրապարակում էր արել, ըստ որի՝ Սամվել Կարապետյանի անձնագրային ֆայլում «աշխատանքի վայր» սյունակում նշված է «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։
👍1😁1
📣 «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանի գլխավորությամբ, քարոզարշավ են անցկացնում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

🗣 Կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագիրը, շփվում նրանց հետ, հորդորում հունիսի 7-ին անպայման գնալ ընտրությունների և ընտրել այն ուժին, որին ցանկանում են։