armVote by Infocom
📹 «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:
⚖️ Գլխավոր դատախազությունը չի ուսումնասիրում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագիծը՝ համեմված վիրավորական, արտահայտություններով ու սպառնալիքներով:
❓ Ինչո՞ւ՝ իրավական կառույցը չի մանրամասնում: Սակայն իրավապահները նույնատիպ բառապաշարով իշխանությանը դիմած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ անմիջապես վարույթներ են հարուցում, մեղադրանքներ առաջադրում:
📌 Քարոզարշավի մասնակցող Փաշինյանը երեկ մասնավորապես հետևյալ արտահայտություններն էր հնչեցրել ընդդիմադիրների հասցեին. «Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ, չոքցնելու եմ սաղիդ ... Հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը, հատ-հատ գտնելու եմ, մասկեքներդ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում այդ ավտոմատի կոթը, կզելու եք»: |azatutyun.am|

🤬3
❓ Նարեկ Կարապետյանը պատասխանելով հարցին, թե այսօր ՆԳՆ-ի հայտնած խուզարկությունները կապ ունեն իրենց կուսակցության հետ, ասաց.
📣 «Գրեթե ամեն օր տարբեր տեղեր խուզարկություններ են փորձում անել։ Մենք համարում ենք, որ սա խանգարելու համար է, մեզ խանգարելու համար ամեն օր ինչ-որ տեղ խուզարկություն են անում, հետո դատարաններում չեն կարողանում ապացուցել, պաշտպանել իրենց ասածները։ Գրեթե 99 տոկոս դեպքերում մարդիկ ազատ են արձակվում, որովհետեւ հիմք չկա այս ամենի տակ։ Ուղղակի ուզում են մեզ զբաղեցնել, որպեսզի քարոզարշավից բացի՝ ուրիշ բաներով զբաղվենք, բայց մենք մեր մեջ որոշել ենք, որ քարոզարշավով ենք զբաղվելու, որպեսզի այս մարդկանց փոխենք»- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

⚖️ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով: 🗣 Պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է, որ, ըստ վարույթի, «Օսիպյանը խաթարել է ՔՊ քարոզարշավը, խանգարել մարդկանց անդորրը, վիճաբանության…
📣 ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Արտուր Օսիպյանին, նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ մանրամասներ։
🗣 «Այնուամենայնիվ ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Ա. Օսիպյանի վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ։
⚖️ ՄԻՊ գրասենյակից նշում են՝ իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:
🔸 ՄԻՊ-ը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն` վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին, ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի:

❗️ Սպիտակի փոխքաղաքապետն ու քաղաքապետը խոչընդոտել են «Ազատության» աշխատանքը: 🔻 Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր հունից դուրս է եկել, երբ լրագրողը փորձում էր ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա իշխող ուժի քարոզարշավին: Մաթոսյանը…
⚖️ «Ականատեսը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ «Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքով։
❤1
📣 Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը կարելի է լուծել ողջամիտ ժամկետներում․ Քոչարյանը՝ Ախուրյանի բնակիչների հետ հանդիպմանը
🗣 «Վստահ եմ, որ դա հնարավոր է։ Վստահ եմ նաև, որ այս իշխանությունները հարցով չեն զբաղվում։ Նրանք ասում են՝ «ավելի լավ է այս թեմայով չխոսել, թեման նուրբ է, մենք դրանով կզբաղվենք լռության պայմաններում»։ Այն, ինչ նա (Փաշինյանը) երեկ ասաց արցախցիների մասին, վկայում է, որ ոչ միայն չեն զբաղվում, այլև ուզում են, որ նրանք այնտեղ մնան, որպեսզի հանկարծ հեղինակավոր մարդիկ այստեղ չհայտնվեն և ինչ-որ նպատակներով ժողովրդին չմիավորեն։
📌 Հարցով պետք է զբաղվել։ Ամոթ է, որ փաստաթուղթը նախաստորագրելիս այս թեման նույնիսկ չեն բարձրացրել», - նշել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իշխանությունները պետք է պայման դնեին՝ ազատ արձակել գոնե մի քանի մարդու։ |news.am|

⚖️ Նորաշենում և Մեծավանում ՔՊ քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։ 🗣 ՔԿ-ից այս մասին հայտնել են 1lurer.am-ին:
🗣 Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում Փաշինյանի այցին ընդառաջ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ խուզարկություններ են իրականացրել, այդ թվում՝ վարչական ղեկավարի աշխատասենյակում:
📣 Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը դուրս է բերվել աշխատասենյակից, որտեղ «անվտանգության աշխատանքներ են իրականացվում»: Փակ էր անգամ սանհանգույցը բոլորի համար:
❓ «Ազատության» հարցին, թե ինչով է պայմանավորված խուզարկությունը, ընդդիմադիր վարչական ղեկավարը պատասխանել էր, որ տեղյակ չէ: Նա նշել է, որ չի թաքցնում իր ընդդիմադիր հայացքները:
📌 Հիշեցնենք, որ Տաշիր համայնքի Մեծավան և Նորաշեն բնակավայրում շաբաթ օրը միջադեպ էր տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների միջև: 11 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից 6-ը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: |azatutyun.am|

🗳 ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը։
📌 Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Բոլորին դեմ եմ», «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Ալյանս», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր թվով 18 թեկնածուներ։
[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]

🚔 Արթիկի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համաքաղաքացիների իր «Նիսան» մակնիշի մեքենայով տարել է Երևան, ապա հանրահավաքի ավարտին՝ Արթիկ տեղափոխելուց հետո, տվել է խոստացված գումարը։
📣 Երիտասարդը մայիսի 14-ին Արթիկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ իր համաքաղաքացին իրեն խոստացել է յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20 հազար դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Արթիկ վերադառնալուց հետո 34-ամյա համաքաղաքացին տվել է խոստացած 100 հազար դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համաքաղաքացիներին, ինչի վերաբերյալ նրանցից երկուսը նույնպես հաղորդում են ներկայացրել։
⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա և 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
[ՆԳՆ ոստիկանություն]

📺 Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել «Հայաստան» դաշինքի նախընտրական տեսահոլովակը․ Ագնեսա Խամոյան
🔸 «Ինչի մասին էր այդ տեսահոլովակը. այն գեներացված էր արհեստական բանականության միջոցով, համապատասխան նշում դրա մասին տեսանյութի վրա կար, և խոսքը այն ապագայի մասին էր, որը մեզ սպասվում է այս իշխանությունների ընտրվելու պարագայում։
🗣 ՀՌԱՀ-ը, ինչպես հանրային հեռուստաընկերությանը այնպես էլ մասնավոր հեռուստաընկերություններին, ուղղակի կամ անուղղակի արգելել է մեր տեսահոլովակի եթեր հեռարձակումը ինչի իրավունքը պարզապես չուներ։
📣 Արձանագրենք որ ժողովրդավարության բաստիոնում ՀՌԱՀ–ը զբաղված է ընդդիմադիր ուժերի տեսահոլովակների գրաքննությամբ։ Պարզում է՝ հանրային հեռուստաընկերությունը մեր տեսահոլովակի մեջ գտել է այնպիսի տարրեր, որոնք առերևույթ կարող են ունենալ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն, որ պատմական իրողություններն են խեղաթյուրվել, մշակութային ժառանգություն և այլն։ Սա Հանրային հեռուստաընկերության արձագանքն է», - նշել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։

👎2👍1😁1
🪧 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանն իր ղեկավարած քաղաքական ուժը համարում է դաշտում գործող այլ ուժերի այլընտրանք։
🗣 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված նախընտրական քարոզչության ընթացքում Արտակ Սարգսյանը հայտարարել է. «Մենք միակ ուժն ենք, որ հանդես ենք գալիս հայկական օրակարգով, Հայաստանի, հայ ազգի շահերից»,- ասել է նա։ |armenpress.am|

😁4
🗳 ԲՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը պատասխանեց հարցին, թե ինչու են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու 2 անդամ այժմ «Հայաստան» դաշինքի հետ հանդես գալիս։
🗣 Թևանյանը նշեց, որ կոնֆլիկտ չի եղել, ուղղակի նրանք որոշել են այլ ուղիով գնալ, ինքն էլ որևէ խնդիր չի տեսնում։ Քաղաքական գործիչը նաև ընդգծեց, որ ընդդիմությունն առհասարակ պետք է միմյանց չթիրախավորի, այլ միայն ՔՊ–ին` իշխանափոխություն ունենալու համար։
🔸 «Ամեն դեպքում, որևէ ուժի ցուցակով դառնում ես ավագանու անդամ, հետո դառնում ես այլ ուժի անդամ, ապա պարկեշտությունը, քաղաքական ողջամտությունն ու տրամաբանությունը հուշում են, որ պետք է մանդատից հրաժարվես, դրանից հետո միայն գնաս քո ճանապարհով»,– նշեց Թևանյանը։
📣 Թևանյանը անդրադարձավ նաև վերջին օրերին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպերին՝ նշելով․ «Երբ որ մարդը վախեցած է, սկսում է բարձր գոռալ, Նիկոլ Փաշինյանը վախեցած է և այդ վախի արդյունքում ինքը սկսում է գոռգոռալ»։

👍2
📣 Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշել է, որ խորհրդարանական ընտրությունները վերածել են նախագահականի, եւ որ դրանում դիտավորություն կա։
🗣 «Խորհրդարանական ընտրությունները բառացիորեն վերածել են մարդու անհատական պայքարի, դա դիտավորություն է, որովհետեւ երկիրը չի ազատագրվել: Իսկ եթե չի ազատագրվել, չի լինի պառլամենտարիզմ»,- ասել է Շիրինյանը՝ հավելելով, որ դիտավորությունը գալիս է Մոսկվայից։ |aravot.am|