📣 «Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին՝ կազմակերպելու «անհետաձգելի հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու իշխանությունների կողմից որդեգրված հակասահմանադրական ընթացքը»:
📌 «Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։
📌 Գործող վարչախմբին մերժող և աներկբա թափ առնող հանրային դրսևորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։ Խորացող ավտորիտար ռեժիմի կողմից որդեգրված հակասահմանադրական և քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը»,- ասվում է դաշինքի հայտարարությունում:

💬 Ղարաբաղի հարցը՝ տարածքները բերելու առումով, փակված է: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀԱԿ ցուցակից Արամ Մանուկյանը՝ նշելով, որ իրենք ռեալիստ են, և նման հարց չկա:
🗣 «Բայց մարդկանց վերադառնալու իրավունքը մնում է ուժի մեջ, թեպետ այսօրվա Ադրբեջանի դիկտատորական պայմաններով որևէ հայ այնտեղ գնալու ծրագիր չի ունենա, և դա ես չեմ էլ համարում ռեալ, ինչը խոստանում են շատ քաղաքական ուժեր»,- նշեց Մանուկյանը:

Media is too big
VIEW IN TELEGRAM
💬 «Կալուգացի օլիգարխը մի 200 հազար տալիս ա, ղրգում ա». այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը Սպիտակում քարոզարշավին զինվորական կացարանի հրդեհի մասին խոսող քաղաքացուն, որն ասում էր. «Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ-վառեց Ազատ գյուղում»:
🗣 «Ես հրահանգում եմ ոստիկաններին՝ ով խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրենց գործին։ (...) Ով որ մեր քաղաքական հայացքները չի կիսում, թող չգա, մեր հավաքները չխանգարի, մենք չենք գնում, իրենց հավաքները չենք խանգարում»,- ասաց Փաշինյանը։ |pastinfo.am|
News.am-ի փոխանցմամբ՝ քաղաքացուն հեռացրել են հանրահավաքի վայրից

📣 Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։
🔎 Նշվում է, որ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։
📌 Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

👍1
💬 «Զուգարանում չծեծելը ադալժենի ե՞ք անում». «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը արձագանքել է Փաշինյանի և ՔՊ այլ ներկայացուցիչների հայտարարություններին, որ ներկայում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը, մինչդեռ նախկինում դրա համար մարդկանց զուգարանում ծեծելով սպանում էին:
❗️ Քոչարյանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիները իրենց քաղաքական գնահատականը արդեն տվել են նախկինում այդպես վարված քաղաքական ուժերին և գնահատական կտան նաև այս դեպքում:
🗣 «Ոնց մնացած քաղաքական ուժերն են հայտնվել քաղաքական աղբանոցում նման վարքի համար, դուք էլ եք հայտնվելու նույն աղբանոցում: Հերիք է ադալժենիի ձևով խոսեք… (...) [Ժողովուրդը] Արթուր Օսիպյանի համար էլ է ձեզ այդ քաղաքական գնահատականը տալու: Ադալժենի եք անում քաղաքացուն, որ գոհ եղեք՝ ձեզ զուգարանում չենք ծեծում»,- ասել է նա՝ կոչ անելով իշխանությանը, որ եթե ստացվի այնպես, որ քաղաքական բանավեճի բռնվի նրանցից որևէ մեկի հետ, իրեն զուգարանում ծեծեն՝ «ադալժենի» չանեն։

❤3
❗️ Սպիտակի փոխքաղաքապետն ու քաղաքապետը խոչընդոտել են «Ազատության» աշխատանքը:
🔻 Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր հունից դուրս է եկել, երբ լրագրողը փորձում էր ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա իշխող ուժի քարոզարշավին: Մաթոսյանը հարվածել է տեսախցիկին ու հայտարարել՝ «աշխատանքի է, բա Հանրապետության վարչապետն է եկել»: Հետ չի մնացել նաև Սպիտակի քաղաքապետը: |azatutyun.am|

🤬5
armVote by Infocom
Փաշինյանը հայտարարեց, որ այդ քաղաքացիները վարորդական իրավունքը վերականգնելիս նոր քննություն չեն հանձնի։
📌 Վարորդական իրավունքը մեկ տարի անց, թեկուզ որոշակի պայմաններով, առանց քննության վերականգնելու առաջարկի ներկայացումը և դրա հնարավոր իրագործումը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում խիստ խնդրահարույց են վարչական ռեսուրսների չեզոք և ոչ խտրական օգտագործման սկզբունքի ապահովման տեսանկյունից։
📌 Սա նաև կարող է ազդել քաղաքական մրցակցության հավասար պայմանների ընկալման վրա, առավել ևս, որ նշյալ նախաձեռնությունը նախապես նախատեսված չի եղել ՀՀ կառավարության կողմից, և դրա համար չի ներկայացվել որևէ իրավաչափ և մասնագիտական հիմնավորում:
[«Ականատես» դիտորդական առաքելություն]

🔸 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր Ակադեմիական քաղաքի տարածքում է:
💬 Էդմոն Մարուքյանն ասաց, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրը պետք է չեղարկվի, պատասխանատուներն էլ պետք է վճարեն մինչ օրս ծախսված գումարները: Նա նշեց, որ ամենամեծ կոռուպցիոն ռիսկերը շինարարության մեջ են, և մտավախություն ունի, որ այս ծրագիրը գործող կառավարության կոռուպցիոն սկանդալների շարքին է դասվելու։
🗣 «Բայց եթե որևէ բան պետք է այդ տարածքում կառուցվի, քանի որ պետական որոշակի ներդրումներ կան, առաջարկում եմ այստեղ տեղափոխել կառավարական բոլոր շենքերը: Ամեն առավոտ ավտոբուսներով՝ վարչապետն ու նախարարները թող գան աշխատանքի՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը»։ Իսկ Երևանի փոքր կենտրոնը՝ իրար կապող բուհերով, առաջարկում է դարձնել ոչ երթևեկելի տարածք, ամբողջությամբ կանաչապատել և դարձնել ուսանողական տարածք․ օդը մաքուր կլինի, քաղաքն էլ կբեռնաթափվի»,- ասաց նա: |aravot.am|

❤2
armVote by Infocom
📹 «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:
⚖️ Գլխավոր դատախազությունը չի ուսումնասիրում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագիծը՝ համեմված վիրավորական, արտահայտություններով ու սպառնալիքներով:
❓ Ինչո՞ւ՝ իրավական կառույցը չի մանրամասնում: Սակայն իրավապահները նույնատիպ բառապաշարով իշխանությանը դիմած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ անմիջապես վարույթներ են հարուցում, մեղադրանքներ առաջադրում:
📌 Քարոզարշավի մասնակցող Փաշինյանը երեկ մասնավորապես հետևյալ արտահայտություններն էր հնչեցրել ընդդիմադիրների հասցեին. «Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ, չոքցնելու եմ սաղիդ ... Հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը, հատ-հատ գտնելու եմ, մասկեքներդ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում այդ ավտոմատի կոթը, կզելու եք»: |azatutyun.am|

🤬3
❓ Նարեկ Կարապետյանը պատասխանելով հարցին, թե այսօր ՆԳՆ-ի հայտնած խուզարկությունները կապ ունեն իրենց կուսակցության հետ, ասաց.
📣 «Գրեթե ամեն օր տարբեր տեղեր խուզարկություններ են փորձում անել։ Մենք համարում ենք, որ սա խանգարելու համար է, մեզ խանգարելու համար ամեն օր ինչ-որ տեղ խուզարկություն են անում, հետո դատարաններում չեն կարողանում ապացուցել, պաշտպանել իրենց ասածները։ Գրեթե 99 տոկոս դեպքերում մարդիկ ազատ են արձակվում, որովհետեւ հիմք չկա այս ամենի տակ։ Ուղղակի ուզում են մեզ զբաղեցնել, որպեսզի քարոզարշավից բացի՝ ուրիշ բաներով զբաղվենք, բայց մենք մեր մեջ որոշել ենք, որ քարոզարշավով ենք զբաղվելու, որպեսզի այս մարդկանց փոխենք»- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

⚖️ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով: 🗣 Պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է, որ, ըստ վարույթի, «Օսիպյանը խաթարել է ՔՊ քարոզարշավը, խանգարել մարդկանց անդորրը, վիճաբանության…
📣 ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Արտուր Օսիպյանին, նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ մանրամասներ։
🗣 «Այնուամենայնիվ ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Ա. Օսիպյանի վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ։
⚖️ ՄԻՊ գրասենյակից նշում են՝ իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:
🔸 ՄԻՊ-ը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն` վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին, ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի:

❗️ Սպիտակի փոխքաղաքապետն ու քաղաքապետը խոչընդոտել են «Ազատության» աշխատանքը: 🔻 Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր հունից դուրս է եկել, երբ լրագրողը փորձում էր ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա իշխող ուժի քարոզարշավին: Մաթոսյանը…
⚖️ «Ականատեսը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ «Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքով։
❤1
📣 Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը կարելի է լուծել ողջամիտ ժամկետներում․ Քոչարյանը՝ Ախուրյանի բնակիչների հետ հանդիպմանը
🗣 «Վստահ եմ, որ դա հնարավոր է։ Վստահ եմ նաև, որ այս իշխանությունները հարցով չեն զբաղվում։ Նրանք ասում են՝ «ավելի լավ է այս թեմայով չխոսել, թեման նուրբ է, մենք դրանով կզբաղվենք լռության պայմաններում»։ Այն, ինչ նա (Փաշինյանը) երեկ ասաց արցախցիների մասին, վկայում է, որ ոչ միայն չեն զբաղվում, այլև ուզում են, որ նրանք այնտեղ մնան, որպեսզի հանկարծ հեղինակավոր մարդիկ այստեղ չհայտնվեն և ինչ-որ նպատակներով ժողովրդին չմիավորեն։
📌 Հարցով պետք է զբաղվել։ Ամոթ է, որ փաստաթուղթը նախաստորագրելիս այս թեման նույնիսկ չեն բարձրացրել», - նշել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իշխանությունները պետք է պայման դնեին՝ ազատ արձակել գոնե մի քանի մարդու։ |news.am|

⚖️ Նորաշենում և Մեծավանում ՔՊ քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։ 🗣 ՔԿ-ից այս մասին հայտնել են 1lurer.am-ին:
🗣 Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում Փաշինյանի այցին ընդառաջ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ խուզարկություններ են իրականացրել, այդ թվում՝ վարչական ղեկավարի աշխատասենյակում:
📣 Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը դուրս է բերվել աշխատասենյակից, որտեղ «անվտանգության աշխատանքներ են իրականացվում»: Փակ էր անգամ սանհանգույցը բոլորի համար:
❓ «Ազատության» հարցին, թե ինչով է պայմանավորված խուզարկությունը, ընդդիմադիր վարչական ղեկավարը պատասխանել էր, որ տեղյակ չէ: Նա նշել է, որ չի թաքցնում իր ընդդիմադիր հայացքները:
📌 Հիշեցնենք, որ Տաշիր համայնքի Մեծավան և Նորաշեն բնակավայրում շաբաթ օրը միջադեպ էր տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների միջև: 11 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից 6-ը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: |azatutyun.am|