armVote by Infocom
715 subscribers
593 photos
49 videos
1.57K links
Download Telegram
Forwarded from Infocom
📣 Փաշինյանը առավոտվանից ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը վստահաբար ինքն է պատրաստել. Իշխան Սաղաթելյան

🔸 «Այս տեսանյութը, ըստ որի՝ իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են իրեն, վերցրել է, ընկել փողոցները ու սրան հղում անելով՝ աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում ու ընդդիմությանը մեղադրում այդ երեւույթի հետ կապ ունենալու համար:

🗣 Այս մարդու մոտ բան չի փոխվել: Այս նույն ձեռագիրն է ու վառված ձեռագիրն է: Այս նույնը արել է պատերազմից հետո, դիմադրության շարժման ժամանակ, «Սրբազան շարժման» ժամանակ: Հենց նեղն է ընկնում, իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում, որ նախ վախ սերմանի ժողովրդի մեջ, հետո դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, ձերբակալությունները եւ երկրի սահմանադրական կարգի տապալումը»,- ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:
👍1👎1😁1
armVote by Infocom
📣 Ավինյանը բացառում է Փաշինյանի հետ վիճած կնոջն աշխատանքից ազատելը։ 🗣 «Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։ Մանավանդ որ խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ»…
🗣 Փաշինյանի հետ վիճած կնոջ՝ Արփինե Սողոյանի դուստրը հայտնել է, որ պոլիկլինիկայում իր մայրիկին առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել։

📌 «Մայրս դիմում չի գրել, այս պահին աշխատանքից հեռացված չէ։ Երբ կլինի իրավական ակտ դեպքի վերաբերյալ, արդեն մեկնաբանություններ կարող եմ տալ»,- ասել է Արփինե Սողոյանի դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ |factor.am|
🗣 «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը հայտնել է, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելով՝ իշխանափոխության նպատակ չեն դնում, այլ ցանկանում են գնալ խորհրդարան՝ որպես իրական ընդդիմություն։

📣 «Մենք գնում ենք  ԱԺ-ում չաշխատող, ծույլ, ամեն օր վեճեր սարքող, հայհոյանք թափող, օրական անվստահության գործընթաց ու միտինգ հրահրող անօգտակար ընդդիմությանը  փոխարինելու»,-ասել է Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։ |armenpress.am|
😁4👍2🤬1
Forwarded from Infocom
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը». Փաշինյանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանին

Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի
👎6👍3🤬2
📣 «Հանուն հանրապետության» կուսակցության առաջին համար Արման Բաբաջանյանը հայտարարել է՝ «ընդդիմությունը ծրագրել է ոչ թե հաղթել ընտրություններում, այլ երկիրը տանել ցնցումների հետընտրական ժամանակաշրջանում»:

🗣 «Այ սա պետք է լինի մեր հիմնական անելիքը՝ թույլ չտալ, որ պետությունը հայտնվի հետընտրական նորանոր ցնցումների մեջ, որը կարող է մեր պետությունը տեւապես հետ գցել բնականոն զարգացման ընթացքից: Որքան քիչ ձայն ստանան մեր պետականության թշնամիները, Պուտինը, այնքան անհնար կդառնան մեր պետությունը հետընտրական ցնցումների ենթարկելու սրանց մտադրությունները»,- ասել է նա։ |aravot.am|
👍1
🪧 Ազգային ժողովրդավարական բևեռը այսօր քարոզարշավ է իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։

🗣 Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարել են․

📣 «Օրվա իշխանությունների քաղաքականության արդյունքում մենք կորցրել ենք ոչ միայն Արցախը, այլ կորցնելու ենք մնացյալ Հայաստանը։ Եթե մենք մնանք մեր տներում, չցուցաբերենք ակտիվություն, այսօրվա իշխանությունները կկործանեն մեր երկիրը։ Օրվա իշխանությունները Ադրբեջանի հրահանգով կրճատում են հայկական բանակը»։
📣 Ռեֆորմիստների կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում մեկնել են Աշտարակ՝ ընտրողների հետ հանդիպում-քննարկումների։

🗣 «Հաճախ է խոսվում կուսակցությունների անցնելու, չանցնելու, փոշիացնելու մասին։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ ապագա խորհրդարանում լինելու են երեք կամ չորս կուսակցություն։

🔸 Մարդկանց հիսուն տոկոսը չգիտի, թե ում է ընտրելու»,- իր հրապարակած տեսանյութում ասել է կուսակցության ներկայացուցիչ Վահան Բաբայանը` հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագիր»,  «Ուժեղ Հայաստան», կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը ունեն հստակ ընտրազանգված, իսկ մյուս կուսակցությունները կարող են ստանալ այդ չկողմնորոշված մարդկանց ձայները։ |armenpress.am|
😁2
Infocom
«Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը». Փաշինյանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանին Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի
‼️ Ձերբակալվել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

📌 Նա նշել է, որ Օսիպյանի գտնվելու վայրի եւ դատավարական կարգավիճակի մասին որեւէ տեղեկություն չունեն, հեռախոսն անջատված է, իսկ ֆեյսբուքյան էջի՝ Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառումները հեռացված են։
3👎3
❗️ Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանք, անհանդուրժողականություն, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում․ ՀՀ ՄԻՊ

🗣 «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և վտանգավոր է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսույթում տարածվող` վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսույթը, որը խորացնում է հասարակական բևեռացումը, խաթարում հանրային համերաշխությունը և վտանգում խաղաղ համակեցության մթնոլորտը։

🔸 Առանձնակի մտահոգիչ է, որ քաղաքական ուժերի և հանրային գործիչների կողմից կիրառվող ագրեսիվ ու վիրավորական բառապաշարը տարածվում է հասարակության տարբեր խմբերում՝ նպաստելով լարվածության և անհանդուրժողականության խորացմանը։

📌 Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, նրանց ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և հանրային գործիչներին դադարեցնել վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, բացառել հասարակությունը բևեռացնող և լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի հիման վրա»։
📣 «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ իրենց ղեկավարման դեպքում պատերազմի հավանականությունը վերանալու է։

🗣 «Հիմա այս իշխանությունը պատերազմի համար «էստի համեցեք» է, որովհետև թույլ է, չի հասկանում նման պրոցեսներից։

🔸 Պետք է ունենալ մարտունակ բանակ և վերականգնել հարաբերությունները հզոր դաշնակցի հետ։ Այս երկու հանգամանքները միասին երաշխավորելու են, որ որևէ մեկը չի համարձակվի պատերազմ սկսել»,- ասել է Քոչարյանը։
👍2👎2
🗳 Այսօր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 11-րդ օրն էր։

🔸Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 11-րդ օրը
armVote by Infocom
ՔՊ քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։
👨‍⚖️ Մյուս 3 անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոց ՔՊ քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում:

[ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյան]
armVote by Infocom
Ձերբակալվել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
⚖️ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով:

🗣 Պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է, որ, ըստ վարույթի, «Օսիպյանը խաթարել է ՔՊ քարոզարշավը, խանգարել մարդկանց անդորրը, վիճաբանության մեջ մտել վարչապետի հետ և իրեն թույլ տվել անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ ու բարձր տոնով է խոսել վարչապետի հետ»:

📌 Օսիպյանն այս պահին ձերբակալվածների պահման վայրում է:
👍2
⌛️ Շարունակվում է ըստ գտնվելու վայրի դիմումների ընդունումը, ինչն այսօրվանից իրականացվելու է մինչև ժամը 19։00-ն. դիմումները կընդունվեն նաև մայիսի 23-ին և 24-ին:

‼️ Միաժամանակ, Երևանի ներսում ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի փոփոխություն չի կատարվում, քանի որ Երևանը համարվում է մեկ համայնք և վարչատարածքային առումով առանձին բնակավայրեր չունի։ Բացառություն կկատարվի միայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների համար:

[Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն]
armVote by Infocom
⚖️ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով: 🗣 Պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է, որ, ըստ վարույթի, «Օսիպյանը խաթարել է ՔՊ քարոզարշավը, խանգարել մարդկանց անդորրը, վիճաբանության…
‼️ «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի ազատության սահմանափակումը:

📣 Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

🗣 «Խիստ մտահոգիչ է, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել»,- գրել է Իոաննիսյանը:

🔗 Կարդալ ավելին
2
armVote by Infocom
Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով:
💬 Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին:

🔸 «Դադարե՛ք արցախահայերի հետապնդումները և անպարկեշտ խոսույթը նրանց հասցեին։ Լիովին կիսում եմ Արտուրի տեսակետը, փայլուն տիրապետում է արցախյան հարցին, բանակցային գործընթացին և տեղի ունեցած հանցագործությունների հիմքերին։ [...] Նա չի զոհվել զուտ պատահականությամբ, բախտի բերմամբ, այնպես, ինչպես ես, ինչպես մեր շատ մարտական քույրեր և եղբայրներ։

🔸 Արտուրին անհապաղ ազատ արձակեք, նրա վարքի և խոսույթի մեջ հանցակազմ չկա, նա հալածվում է քաղաքական հայացքների համար, դուք ձեր գործողություններով թաղում եք Հայաստանում ժողովրդավարության համակարգայնացման վերջին հույսը»,- գրել է Սիմոնյանը:
5
📣 «Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին՝ կազմակերպելու «անհետաձգելի հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու իշխանությունների կողմից որդեգրված հակասահմանադրական ընթացքը»:

📌 «Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։

📌 Գործող վարչախմբին մերժող և աներկբա թափ առնող հանրային դրսևորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։ Խորացող ավտորիտար ռեժիմի կողմից որդեգրված հակասահմանադրական և քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը»,- ասվում է դաշինքի հայտարարությունում:
💬 Ղարաբաղի հարցը՝ տարածքները բերելու առումով, փակված է: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀԱԿ ցուցակից Արամ Մանուկյանը՝ նշելով, որ իրենք ռեալիստ են, և նման հարց չկա:

🗣 «Բայց մարդկանց վերադառնալու իրավունքը մնում է ուժի մեջ, թեպետ այսօրվա Ադրբեջանի դիկտատորական պայմաններով որևէ հայ այնտեղ գնալու ծրագիր չի ունենա, և դա ես չեմ էլ համարում ռեալ, ինչը խոստանում են շատ քաղաքական ուժեր»,- նշեց Մանուկյանը:
Media is too big
VIEW IN TELEGRAM
💬 «Կալուգացի օլիգարխը մի 200 հազար տալիս ա, ղրգում ա». այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը Սպիտակում քարոզարշավին զինվորական կացարանի հրդեհի մասին խոսող քաղաքացուն, որն ասում էր. «Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ-վառեց Ազատ գյուղում»:

🗣 «Ես հրահանգում եմ ոստիկաններին՝ ով խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրենց գործին։ (...) Ով որ մեր քաղաքական հայացքները չի կիսում, թող չգա, մեր հավաքները չխանգարի, մենք չենք գնում, իրենց հավաքները չենք խանգարում»,- ասաց Փաշինյանը։ |pastinfo.am|

News.am-ի փոխանցմամբ՝ քաղաքացուն հեռացրել են հանրահավաքի վայրից
Media is too big
VIEW IN TELEGRAM
📣 Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։

🔎 Նշվում է, որ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։

📌 Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
👍1