Media is too big
VIEW IN TELEGRAM
📹 «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:
🤬5👍2
📉 «Նոր ուժ» կուսակցությունը խոստանում է շրջանառության հարկը 10 տոկոսից նվազեցնել մինչև 5 տոկոս և մասնագիտացված ծառայությունները վերադարձնել շրջանառության հարկի ռեժիմ։
💬 «Հիմա կլինեն մարդիկ, որ կասեն՝ մի րոպե, բա այդքան գումար քիչ է մտնելու բյուջե։ Հավատացնում եմ, որ դա այդպես չի աշխատում. եթե հարկերը փոքրացնում ենք, մարդիկ ավելի շատ են աշխատում և ավելի մեծ գումարներ են տալիս պետությանը, այսինքն՝ պետությունը ոչ թե պետք է հարկերը բարձրացնի, այլ իջեցնի և թողնի, որ մարդիկ ավելի շատ աշխատեն և ավելի մեծ գումարներ տան պետությանը»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։ |armenpress.am|

❤2
armVote by Infocom
«Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:
🔸 Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաև միջազգային դիտորդներին։
🗣 Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Քրիստնիե Վարդանյանը:

👍1
🔸 Փաշինյանը սկսել է 2021թ. նոր խաղերը, տինտիրիտները, որովհետև տեղը նեղն է:
🗣 Այս մասին հայտարարել է ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները ՀՀ նախկին նախագահներին դատելու մասին:
💬 ԼՀԿ ղեկավարն այս ամենը անվանեց նախընտրական քարոզչական թատրոն՝ ընդգծելով՝ [հասարակության] բևեռացումը միայն Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու. «Նա ցանկանում է առաջին հերթին հաղթել ընտրություններում, երկրորդ՝ ունենալ էն պառլամենտը, որը էսօր կա, էսօրվա պառլամենտից բեթար պառլամենտ կարող է ունենալ: Այս սրացումները թատրոնի մի հատվածն են, ժողովուրդը չպետք է տրվի սրան, որ 2021թ. կրկնությունը տեղի չունենա»:

👍1👎1
✅ «Միասնության թևեր»-ը ներկայացրել է թոշակի անցած մասնագետների ներուժն արդյունավետ օգտագործելու ծրագիր:
🗣 Կուսակցության վարչապետի թեկանծու Արման Թաթոյանի ներկայացրած ծրագրի համաձայն՝ թոշակի անցած փորձառու մասնագետները կկարողանան պետական հատուկ ծրագրերի միջոցով ներգրավվել կրթական, հանրային և մասնագիտական ոլորտներում՝ փոխանցելով իրենց փորձը երիտասարդ սերնդին։ |armenpress.am|

👍2
📣 Նարեկ Կարապետյանն ամփոփել է «Ուժեղ Հայաստան» -ի վերջին օրերին իրականացված քարոզարշավային այցերը մարզեր։ Նրա խոսքով՝ Արմավիրի մարզում արձանագրել են ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներ։
🗣 «Դրական բանն այն էր, որ գյուղերի բնակիչները պատրաստ էին աշխատելու, աճեցնում էին այնպիսի տեսակի մրգեր և բանջարեղեն, որի պահանջարկը շատ մեծ է և կարելի է շատ շահավետ վաճառել։ Բացասականն այն է, որ կա ջրի խնդիր, չկա մթերում, և պետությունը տնտեսական հարց չի լուծել։ Միայն ասֆալտով տնտեսությունը չի զարգանում»,- ասել է նա։
📌 Կարապետյանի խոսքով՝ Գեղարքունիքի մարզում իրավիճակն ավելի բարդ է, մասնավորապես, գործազրկության մակարդակի առումով։ Նա նաև հայտարարել է, որ աշխատուժի պակասի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը՝ կոչ անելով այցելել Հայաստանի մարզեր և տեսնել արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց թիվը։ Կարապետյանի խոսքով՝ աշխատատեղերի ստեղծման դեպքում բնակիչները պատրաստ են աշխատել Հայաստանի տարբեր մարզերում։ |armenpress.am|

👍1😁1
armVote by Infocom
📹 «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:
📣 Վիրավորում է, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի․ Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին
🗣 Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետի պահվածքը, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է, որ չի պատրաստվում իջնել նույն մակարդակին և վիրավորանքներին պատասխանել նույն ոճով։
📌 «Եթե ինքը ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ։ Ես էլ տարբեր հանդիպումների ժամանակ, երբ ինձ մոտենում են նույնիսկ ՔՊ-ականներ՝ կին, տղամարդ, ես ասել եմ՝ եթե քննադատությունը տեղին է, ես կընդունեմ, դա ամոթ չէ։ Բայց ոչ թե պիտի գոռգոռաս կամ նյարդայնանաս»,- նշել է նա Սյունիքի մարզում քարոզարշավի ընթացքում։
🔸 Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ իշխանության հիմնական նպատակը հասարակական քննարկումը իրական խնդիրներից շեղելն է և այն փոխակերպելն անձնական վիրավորանքների ու սկանդալների դաշտի։ |news.am|

📣 Փաշինյանի հայտարարությունները սուր են եղել, սակայն համապատասխան են հրապարակված «կիսաահաբեկչական դրսևորումներին»․ Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, ըստ որի՝ դիմակավորված և զինված անձինք սպառնացել են իրեն
🗣 «Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի տրամաբանության մեջ, և մենք այս ամբողջ հռետորաբանությանը հստակ պատասխան ենք տալիս. Հայաստանում հակամարտությունների դարաշրջանն ավարտվել է, իսկ Հայաստանը խաղաղության կողմնակից է»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ բացասաբար է վերաբերվում բռնության կոչերին։ Ավանեսյանը նաև նշել է, որ Փաշինյանն արդեն երկար ժամանակ է, ինչ ուղիղ բանավեճ է առաջարկում բոլոր նրանց, ովքեր երբևէ պատասխանատվություն են կրել Հայաստանի համար։
📌 Փաշինյանն այսօր հայտարարել էր. «Ղարաբաղի ակցենտով մասկավորվածներ, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, այ ստահակներ, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, որ փախել եք մարտադաշտից: Հանեք ձեր մասկեքը Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգա… Չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղը»:

📣 Ընդդիմությունն անելանելի վիճակում է. 3 ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները նվազագույն շեմը հատելու խնդիր ունեն․ Ալեն Սիմոնյան
🗣 «Գագիկ Ծառուկյանը մասնակցում է [ընտրություններին] կուսակցությունով, որ 4%-ն իր հին ռեսուրսի հաշվին փորձի հատել: «Հայաստան» դաշինքն ակնհայտ է, որ չի հատելու. ինքը 100 հազար ձայն ՀՀ-ում անհնար բան է, վստահ եմ: Դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է գլուխկոնծի տա, պպզի, բարի խոսի, ասի՝ Դուա Լիպային է սիրում, վիրավորի, որ մենք իրեն պատասխանենք:
📌 «Ուժեղ Հայաստան» այդ կազմակերպությունն էլ ակնհայտ էր, որ իրենց գաղտնիքը, այդ շղարշը, որ եսիմ որտեղից ինչ-որ իրենք եկել են, լույսերը տվեցին, տեսախցիկները միացրին, և պարզ դարձավ, որ այդ մարդը դ-թ-ի ուղղագրությունը չգիտի, ղ-խ-ի ուղղագրությունը չգիտի, հայերեն չի ճանաչում, և ընդհանրապես բացի նրանից, որ ինքը չի կարող ՀՀ-ում որևէ պաշտոն զբաղեցնել, նաև պատկերացում չունի՝ ինչից է խոսում։ Ուստի տակը մնում է՝ եկեք վիրավորենք, սադրենք, տեսնենք իշխանությունն ինչ է անում, որ լրագրողները հարցնեն»,- նշել է Սիմոնյանը ՔՊ քարոզարշավի ընթացքում:
🗣 «Գագիկ Ծառուկյանը մասնակցում է [ընտրություններին] կուսակցությունով, որ 4%-ն իր հին ռեսուրսի հաշվին փորձի հատել: «Հայաստան» դաշինքն ակնհայտ է, որ չի հատելու. ինքը 100 հազար ձայն ՀՀ-ում անհնար բան է, վստահ եմ: Դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է գլուխկոնծի տա, պպզի, բարի խոսի, ասի՝ Դուա Լիպային է սիրում, վիրավորի, որ մենք իրեն պատասխանենք:
📌 «Ուժեղ Հայաստան» այդ կազմակերպությունն էլ ակնհայտ էր, որ իրենց գաղտնիքը, այդ շղարշը, որ եսիմ որտեղից ինչ-որ իրենք եկել են, լույսերը տվեցին, տեսախցիկները միացրին, և պարզ դարձավ, որ այդ մարդը դ-թ-ի ուղղագրությունը չգիտի, ղ-խ-ի ուղղագրությունը չգիտի, հայերեն չի ճանաչում, և ընդհանրապես բացի նրանից, որ ինքը չի կարող ՀՀ-ում որևէ պաշտոն զբաղեցնել, նաև պատկերացում չունի՝ ինչից է խոսում։ Ուստի տակը մնում է՝ եկեք վիրավորենք, սադրենք, տեսնենք իշխանությունն ինչ է անում, որ լրագրողները հարցնեն»,- նշել է Սիմոնյանը ՔՊ քարոզարշավի ընթացքում:
👍1😁1
armVote by Infocom
📹 «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:
🗣 Փաշինյանի այսօրվա սրացումները և խայտառակ հայտարարությունները ընդամենը մեկ պատճառ ունեն․ նա հասկանում է, որ չի հաղթում ընտրություններում․ Էդմոն Մարուքյան
📣 «Այսօր դա արդեն արձանագրված փաստ է, ուստի փորձում է սրել հայաստանցի-ղարաբաղցի, նախկին-ներկա, պատերազմ թե խաղաղություն թեմաները։
🔸 Մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ Փաշինյանն ամբողջ խաղադրույքը դրել է դրա վրա, և չտրվեն նրա սադրանքներին, հունիսի 7-ին հանգիստ գնան ընտրության և ընտրությունների միջոցով փոխեն իշխանությունը», - նշել է ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանը։

😁2👍1👎1
armVote by Infocom
📹 «Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ պնդելով, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ քարոզարշավին։ 📌 Թաթոյանի խոսքով խոսող կինը ոչ միայն դասախոս է, այլև Արմավիրի ավագանու ՔՊ խմբակցության…
⚖️ «Միասնության թևեր» կուսակցությունն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն։
📌 Հաղորդումը վերաբերում է ավելի վաղ Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությանը, ըստ որի՝ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ քարոզարշավին։
📣 Թաթոյանն այսօր հայտարարեց՝ իշխանություններն անընդհատ մեղքը գցում են այն մարդկանց վրա, որոնց էլ հենց իրենք ճնշում են․ «Մարդկանց ճնշման են ենթարկում, մեկին վախեցնում են՝ քննություն չի ստանա, մեկին, թե աշխատանքից կազատեն։ Իսկ եթե բացահայտվում է, ուրեմն մեղավորը հենց իրենք են դառնում։ Մենք ասում ենք՝ կատարողները նաև ձեր քայլերի զոհերն են, պատասխան պետք է տան նրանք, ովքեր այդ սխեմայի հովանավորն են»,- ասաց Թաթոյանը։ |arm.sputniknews.ru|

❤2👍2👎1
armVote by Infocom
📹 «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:
📣 Ավինյանը բացառում է Փաշինյանի հետ վիճած կնոջն աշխատանքից ազատելը։
🗣 «Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։ Մանավանդ որ խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ», - ասաց Ավինյանը լրագրողների հարցին ի պատասխան:
🔸 «Բայց դա չի նշանակում, որ մենք պատասխան չենք տալու, բայց դա նաև չի նշանակում, որ մարդը աշխատանքից ազատվելու է կամ նման վտանգ կա։ Ես երաշխավորում եմ, որ նման բան հնարավոր չի»։, - հայտարարեց քաղաքապետը:
📌 Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ այդ կինը Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է, և իրենց տեղեկություններով՝ պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է նրան ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրի, կինն էլ հրաժարվել է։|azatutyun.am|

Forwarded from Infocom
📣 Փաշինյանը առավոտվանից ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը վստահաբար ինքն է պատրաստել. Իշխան Սաղաթելյան
🔸 «Այս տեսանյութը, ըստ որի՝ իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են իրեն, վերցրել է, ընկել փողոցները ու սրան հղում անելով՝ աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում ու ընդդիմությանը մեղադրում այդ երեւույթի հետ կապ ունենալու համար:
🗣 Այս մարդու մոտ բան չի փոխվել: Այս նույն ձեռագիրն է ու վառված ձեռագիրն է: Այս նույնը արել է պատերազմից հետո, դիմադրության շարժման ժամանակ, «Սրբազան շարժման» ժամանակ: Հենց նեղն է ընկնում, իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում, որ նախ վախ սերմանի ժողովրդի մեջ, հետո դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, ձերբակալությունները եւ երկրի սահմանադրական կարգի տապալումը»,- ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

👍1👎1😁1
armVote by Infocom
📣 Ավինյանը բացառում է Փաշինյանի հետ վիճած կնոջն աշխատանքից ազատելը։ 🗣 «Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։ Մանավանդ որ խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ»…
🗣 Փաշինյանի հետ վիճած կնոջ՝ Արփինե Սողոյանի դուստրը հայտնել է, որ պոլիկլինիկայում իր մայրիկին առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել։
📌 «Մայրս դիմում չի գրել, այս պահին աշխատանքից հեռացված չէ։ Երբ կլինի իրավական ակտ դեպքի վերաբերյալ, արդեն մեկնաբանություններ կարող եմ տալ»,- ասել է Արփինե Սողոյանի դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ |factor.am|

🗣 «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը հայտնել է, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելով՝ իշխանափոխության նպատակ չեն դնում, այլ ցանկանում են գնալ խորհրդարան՝ որպես իրական ընդդիմություն։
📣 «Մենք գնում ենք ԱԺ-ում չաշխատող, ծույլ, ամեն օր վեճեր սարքող, հայհոյանք թափող, օրական անվստահության գործընթաց ու միտինգ հրահրող անօգտակար ընդդիմությանը փոխարինելու»,-ասել է Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։ |armenpress.am|

😁4👍2🤬1
Forwarded from Infocom
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը». Փաշինյանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանին
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի
👎6👍3🤬2
📣 «Հանուն հանրապետության» կուսակցության առաջին համար Արման Բաբաջանյանը հայտարարել է՝ «ընդդիմությունը ծրագրել է ոչ թե հաղթել ընտրություններում, այլ երկիրը տանել ցնցումների հետընտրական ժամանակաշրջանում»:
🗣 «Այ սա պետք է լինի մեր հիմնական անելիքը՝ թույլ չտալ, որ պետությունը հայտնվի հետընտրական նորանոր ցնցումների մեջ, որը կարող է մեր պետությունը տեւապես հետ գցել բնականոն զարգացման ընթացքից: Որքան քիչ ձայն ստանան մեր պետականության թշնամիները, Պուտինը, այնքան անհնար կդառնան մեր պետությունը հետընտրական ցնցումների ենթարկելու սրանց մտադրությունները»,- ասել է նա։ |aravot.am|

🪧 Ազգային ժողովրդավարական բևեռը այսօր քարոզարշավ է իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։
🗣 Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարել են․
📣 «Օրվա իշխանությունների քաղաքականության արդյունքում մենք կորցրել ենք ոչ միայն Արցախը, այլ կորցնելու ենք մնացյալ Հայաստանը։ Եթե մենք մնանք մեր տներում, չցուցաբերենք ակտիվություն, այսօրվա իշխանությունները կկործանեն մեր երկիրը։ Օրվա իշխանությունները Ադրբեջանի հրահանգով կրճատում են հայկական բանակը»։

📣 Ռեֆորմիստների կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում մեկնել են Աշտարակ՝ ընտրողների հետ հանդիպում-քննարկումների։
🗣 «Հաճախ է խոսվում կուսակցությունների անցնելու, չանցնելու, փոշիացնելու մասին։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ ապագա խորհրդարանում լինելու են երեք կամ չորս կուսակցություն։
🔸 Մարդկանց հիսուն տոկոսը չգիտի, թե ում է ընտրելու»,- իր հրապարակած տեսանյութում ասել է կուսակցության ներկայացուցիչ Վահան Բաբայանը` հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը ունեն հստակ ընտրազանգված, իսկ մյուս կուսակցությունները կարող են ստանալ այդ չկողմնորոշված մարդկանց ձայները։ |armenpress.am|

😁2
Infocom
«Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը». Փաշինյանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանին Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի
‼️ Ձերբակալվել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
📌 Նա նշել է, որ Օսիպյանի գտնվելու վայրի եւ դատավարական կարգավիճակի մասին որեւէ տեղեկություն չունեն, հեռախոսն անջատված է, իսկ ֆեյսբուքյան էջի՝ Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառումները հեռացված են։

❤3👎3
❗️ Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանք, անհանդուրժողականություն, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում․ ՀՀ ՄԻՊ
🗣 «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և վտանգավոր է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսույթում տարածվող` վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսույթը, որը խորացնում է հասարակական բևեռացումը, խաթարում հանրային համերաշխությունը և վտանգում խաղաղ համակեցության մթնոլորտը։
🔸 Առանձնակի մտահոգիչ է, որ քաղաքական ուժերի և հանրային գործիչների կողմից կիրառվող ագրեսիվ ու վիրավորական բառապաշարը տարածվում է հասարակության տարբեր խմբերում՝ նպաստելով լարվածության և անհանդուրժողականության խորացմանը։
📌 Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, նրանց ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և հանրային գործիչներին դադարեցնել վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, բացառել հասարակությունը բևեռացնող և լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի հիման վրա»։