armVote by Infocom
712 subscribers
593 photos
47 videos
1.57K links
Download Telegram
📄 «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 3 մլրդ 108 մլն դրամ եկամուտ և 5 մլրդ 580 մլն դրամ դրամական միջոցներ։

🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով ինֆոքարտերը։
1
Forwarded from Infocom
🔶 Դավթաշենում քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց և զրուցեց Միկոյան 64 շենքի բնակիչների հետ։

🏢 Բնակիչները նշեցին, որ պետական կառույցների անգործության հետևանքով իրենք լուրջ խնդիրների առաջ են կանգնել․ «Մենք օգոստոսին դիմել ենք Հակակոռուպցիոն կոմիտե, որ էստեղ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներով, ապօրինի փաստաթղթերի հիման վրա, տվել են կառուցապատման թույլտվություն»,- նշեցին նրանք։

🏡 Բնակիչների բողոքներին ու մտավախություններին, որ երաշխիք չկա, որ հողատարածքն ի վերջո կանաչաապատ կլինի, Փաշինյանն արձագանքեց՝ զանգահարելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։

🗣 «Պարոն Խաչատրյան, Միկոյան 64-ի բնակիչների հետ կապ պահենք, որ մարդիկ տեղյակ լինեն, ինչ ենք անում, ուր ենք հասել, ինչ ժամկետներ ենք պատկերացնում, ինչ ճանապարհ ենք պատկերացնում, որ խնդիրը լուծվի։

📌 Խնդիրը հետևյալն է․ մեկ՝ որ իրենք իրենց տների սեփականության վկայականները ստանան։ Երկրորդ՝ նախնական հաստատված նախագծի համաձայն՝ շենքը կանաչապատ տարածքներով շրջապատված լինի։ Երրորդ՝ հողի բաժնային սեփականության հարցն է, դատախազությունը զբաղվում է։ Արդյունքում՝ դա էլ լուծվի։ Եվ էնտեղ հիշում եք՝ կանխիկ վճարումների հետ կապված հարցեր կան, հասկանանք՝ դրանք ոնց ենք լուծում»,- ասաց Փաշինյանը։

🔗 Կարդալ ավելին
🔶 Չարենցավանում այսօր քարոզարշավ անցկացնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխոյի»՝ հոգեկան առողջությունը հավաստող փաստաթուղթ հանել:

🗣 «Երեկ երեկոյան հայտնաբերեցի, որ մեր նախընտրական ծրագրում կա մի լուրջ թերություն: Մարդը վարորդական իրավունք ստանալուց, ընդամենը փոքր մեքենա քշելու համար, «փսիխոյի» թուղթ է ստանում՝ հոգեկան առողջության համար թուղթ է հանում, ժողովուրդն ասում ա՝ «փսիխո»:

📌 Հիմա պետության ղեկի մարդը, մի պետություն, որն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, կարծում եմ, ևս պետք է «փսիխոյի թուղթ» հանի», – հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն: |azatutyun.am|
1
🔶 «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մայիսի 17-ին շրջել է Երևանի կենտրոնում։

📌 Լևոն Զուրաբյանը շփվել է քաղաքացիների հետ, ներկայացրել իրենց քաղաքական ուժի ծրագրերը և հորդորել գնալ ընտրությունների ու քվեարկել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության օգտին։

🔹 Զուրաբյանը վստահեցրել է, որ իրենք ներկայացրել են խելամիտ ծրագիր՝ շեշտելով այն հանգամանքը, որ իրենց կարգախոսն է «Խելամիտ ուղի Հայաստանի համար»։ |armenpress.am|
🔶 Արմավիրը մեր հոգևոր կենտրոնն է, Էջմիածինը մեր հոգևոր կենտրոնն է։ Մենք պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը, այսինքն՝ տուրիզմը»,-այս մասին Արմավիրում հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

🗣 «Ես ինքս շատ եմ եղել Երուսաղեմում, մեր հայ համայնքը, որ այնտեղ կա, հայրենասեր, հզորագույն հայ համայնք, զբաղվել ենք նրանց իրավունքներով, հայրենասեր պահում են։ Բայց ո՞նց են զարգացել։

⛪️ Կրոնական զբոսաշրջությամբ բերում են ամբողջ աշխարհին ուխտագնացության, ցույց են տալիս իրենց սրբատեղիները։ Նույնը մենք պետք է անենք։ Մենք պետք է ամբողջ աշխարհով հպարտանանք մեր եկեղեցիներով, մեր հոգևոր կենտրոնով, մեր արժեքներով։ Սա նույնպես մեզ համար չափազանց կարևոր է»,-նշեց նա։|factor.am|
🔶 Արարատյան դաշտը հայտնի է իր գինեգործությամբ, սակայն այն նույնպես բախվում է անսովոր խնդրի։ Մեծամորում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

🗣 «Արարատի մարզի այգեգործության ոլորտում մենք ունենք մեկ եզակի խնդիր․ աշխարհում ամենաշատ ջուր ունեցող երկրների թվում գտնվող մեր երկրում միջին մարդու հաշվով Հայաստանում ջուրը նորմայից երկու անգամ ավելի է։ Բայց Հայաստանի քաղաքացին օգտագործում է Հայաստանի ջրի ընդամենը 5%-ը։ Սակայն Արարատյան դաշտում, Արմավիրի մարզում ընդհանրապես ժողովուրդը ջրի խնդիր ունի։

🚰 Ո՞րն է պատճառը։ Պատճառը ոռոգման համակարգերում է։ Տեղադրված են հին ոռոգման համակարգեր, որոնց վրա ոչ ոք չի աշխատել։ Պատճառն այն է, որ մենք նույնիսկ չենք կարողանում նորմալ կառավարել այն հարստությունը, որը մեզ տվել է Աստված»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։

📌 Ըստ նրա լուծումը՝ Սևան-Հրազդան-Կասկադով ոռոգման համակարգն է։ |news.am|
🔶 Քանի դեռ մենք նստած ենք մեր տներում, քանի դեռ մենք պասիվ ենք, օրվա իշխանությունները մեր անունից հանձնում են մեր երկիրը։ Աջափնյակում «Ազգային- ժողովրդավարական բևեռի» քարոզարշավի ժամանակ հայտարարել է Գևորգ Սաֆարյանը։

🗣 «Դավաճանաբար հանձնելով Արցախը՝ նրանք լծվել են ամբողջական Հայաստանի լուծարման գործի։ Թուրք-ադրբեջանական պահանջներով՝ թուլացնում են հայկական բանակը, կրճատում են հայկական բանակի թվաքանակը:

📌 Ադրբեջանի պահանջով պատրաստվում են փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը: Երկիրը միջազգային հարաբերություններում դարձրել են թուրքական և ադրբեջանական պահանջները կատարող պետություն»,- ասել է Սաֆարյանը։
🔶 Իմ մտքով նոր անցնում էր Ռուբեն Վարդանյանը, իմ ընկերոջ մասին էի մտածում։ Շենգավիթ վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողի հետ զրույցում։

🗣 «Նա ծրագիր ուներ Երևանում մի քանի տեղ ճոպանուղիներ բացելու՝ մեկը Էրեբունիում, մեկը՝ Կասկադում, մեկը՝ Նորքում: Եվ ես հուսով եմ, որ մոտ ժամանակներս իմ ընկերոջը հնարավորություն կտրվի, որ այդ ծրագիրը ինքը կյանքի կոչի»։

📌 Հարցին, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը Ծառուկյանն ասաց՝ հոյակապ է գնահատում։

📢 «Շատ լավ. անմիջական շփում, անմիջական հարց ու պատասխան, ձևական բան չկա՝ պարզ նայելով մարդկանց աչքերի մեջ, խոսելով իրենց խնդիրներից, պրոբլեմներից և լուծումների մասին: Հոյակապ եմ գնահատում, շատ լավ»,- նշեց նա:
1😁1
🔷 Դուք գիտեք, որ մեր Լոռին կյանքի համար ամենագեղեցիկ, ամենահրաշալի վայրն է։ Բայց այս տարիների ընթացքում այն լրջորեն զրկվել է ուշադրությունից։ Ես նայել եմ մեր թվերը, թե վերջին տարիներին որքան էր Լոռին հայաթափվել։ Սա իսկապես մեծ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին Լոռու բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

📌Ըստ նրա, այս տեսանկյունից լուրջ աշխատանք է սպասվում։

🗣«Այսպիսի բնության առկայության պայմաններում մարդիկ անուշադրության են մատնում աճն ու զարգացումը։ Կարծում եմ՝ դուք չեք կասկածում, որ Լոռին լինելու է իմ ուշադրության կենտրոնում»,- ասել է Կարապետյանը։|news.am|
armVote by Infocom
📌 «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:…
🔸 Դավթաշենում ՔՊ ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մայիսի 16-ին Լոռիում Սուրեն Պապիկյանի քարոզարշավի հետ կապված միջադեպին։

🗣 «Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես»,- միջադեպի մասին խոսելիս ասել է Փաշինյանը։ |factor.am|
‼️ Արևմուտք-Արևելք գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության մեջ Հայաստանը չպետք է որևէ կողմ բռնի, այլապես մեր երկիրը կվերածվի գերտերությունների կռվախնձորի և կենթարկվի հակառակորդ կողմի կործանարար պատժամիջոցների՝ ասվում է ՀԱԿ նախընտրական ծրագրում:

🌏 «Որպես գոյատևման և զարգացման միակ միջոց պետք է ընտրվի բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացումը, Արևմուտք-ՌԴ հակամարտության նկատմամբ չեզոքությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համագործակցության կամուրջի բոլոր շահագրգիռ կողմերի համար։

🤝 Հնարավոր է վստահելի հարաբերություններ ունենալ միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության, և՛ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ, եթե առաջնորդվում ես քո իրական շահերով։

🇦🇿🇹🇷 Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն արդյունավետ կիրականանա հենց այս ուժեղ, հավասարակշռված դիրքերից»,- նշված է ծրագրում:
armVote by Infocom
Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
⚖️ Նորաշենում և Մեծավանում ՔՊ քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։

🗣 ՔԿ-ից այս մասին հայտնել են 1lurer.am-ին:
Media is too big
VIEW IN TELEGRAM
📹 «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:
🤬5👍2
📉 «Նոր ուժ» կուսակցությունը խոստանում է շրջանառության հարկը 10 տոկոսից նվազեցնել մինչև 5 տոկոս և մասնագիտացված ծառայությունները վերադարձնել շրջանառության հարկի ռեժիմ։

💬 «Հիմա կլինեն մարդիկ, որ կասեն՝ մի րոպե, բա այդքան գումար քիչ է մտնելու բյուջե։ Հավատացնում եմ, որ դա այդպես չի աշխատում. եթե հարկերը փոքրացնում ենք, մարդիկ ավելի շատ են աշխատում և ավելի մեծ գումարներ են տալիս պետությանը, այսինքն՝ պետությունը ոչ թե պետք է հարկերը բարձրացնի, այլ իջեցնի և թողնի, որ մարդիկ ավելի շատ աշխատեն և ավելի մեծ գումարներ տան պետությանը»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։ |armenpress.am|
2
armVote by Infocom
«Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:
🔸 Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաև միջազգային դիտորդներին։

🗣 Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Քրիստնիե Վարդանյանը:
👍1
🔸 Փաշինյանը սկսել է 2021թ. նոր խաղերը, տինտիրիտները, որովհետև տեղը նեղն է:

🗣 Այս մասին հայտարարել է ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները ՀՀ նախկին նախագահներին դատելու մասին:

💬 ԼՀԿ ղեկավարն այս ամենը անվանեց նախընտրական քարոզչական թատրոն՝ ընդգծելով՝ [հասարակության] բևեռացումը միայն Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու. «Նա ցանկանում է առաջին հերթին հաղթել ընտրություններում, երկրորդ՝ ունենալ էն պառլամենտը, որը էսօր կա, էսօրվա պառլամենտից բեթար պառլամենտ կարող է ունենալ: Այս սրացումները թատրոնի մի հատվածն են, ժողովուրդը չպետք է տրվի սրան, որ 2021թ. կրկնությունը տեղի չունենա»:
👍1👎1
«Միասնության թևեր»-ը ներկայացրել է թոշակի անցած մասնագետների ներուժն արդյունավետ օգտագործելու ծրագիր:

🗣 Կուսակցության վարչապետի թեկանծու Արման Թաթոյանի ներկայացրած ծրագրի համաձայն՝ թոշակի անցած փորձառու մասնագետները կկարողանան պետական հատուկ ծրագրերի միջոցով ներգրավվել կրթական, հանրային և մասնագիտական ոլորտներում՝ փոխանցելով իրենց փորձը երիտասարդ սերնդին։ |armenpress.am|
👍2
📣 Նարեկ Կարապետյանն ամփոփել է «Ուժեղ Հայաստան» -ի վերջին օրերին իրականացված քարոզարշավային այցերը մարզեր։ Նրա խոսքով՝ Արմավիրի մարզում արձանագրել են ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներ։

🗣 «Դրական բանն այն էր, որ գյուղերի բնակիչները պատրաստ էին աշխատելու, աճեցնում էին այնպիսի տեսակի մրգեր և բանջարեղեն, որի պահանջարկը շատ մեծ է և կարելի է շատ շահավետ վաճառել։ Բացասականն այն է, որ կա ջրի խնդիր, չկա մթերում, և պետությունը տնտեսական հարց չի լուծել։ Միայն ասֆալտով տնտեսությունը չի զարգանում»,- ասել է նա։

📌 Կարապետյանի խոսքով՝ Գեղարքունիքի մարզում իրավիճակն ավելի բարդ է, մասնավորապես, գործազրկության մակարդակի առումով։ Նա նաև հայտարարել է, որ աշխատուժի պակասի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը՝ կոչ անելով այցելել Հայաստանի մարզեր և տեսնել արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց թիվը։ Կարապետյանի խոսքով՝ աշխատատեղերի ստեղծման դեպքում բնակիչները պատրաստ են աշխատել Հայաստանի տարբեր մարզերում։ |armenpress.am|
👍1😁1
armVote by Infocom
📹 «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:
📣 Վիրավորում է, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի․ Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին

🗣 Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետի պահվածքը, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է, որ չի պատրաստվում իջնել նույն մակարդակին և վիրավորանքներին պատասխանել նույն ոճով։

📌 «Եթե ինքը ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ։ Ես էլ տարբեր հանդիպումների ժամանակ, երբ ինձ մոտենում են նույնիսկ ՔՊ-ականներ՝ կին, տղամարդ, ես ասել եմ՝ եթե քննադատությունը տեղին է, ես կընդունեմ, դա ամոթ չէ։ Բայց ոչ թե պիտի գոռգոռաս կամ նյարդայնանաս»,- նշել է նա Սյունիքի մարզում քարոզարշավի ընթացքում։

🔸 Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ իշխանության հիմնական նպատակը հասարակական քննարկումը իրական խնդիրներից շեղելն է և այն փոխակերպելն անձնական վիրավորանքների ու սկանդալների դաշտի։ |news.am|