armVote by Infocom
715 subscribers
593 photos
49 videos
1.57K links
Download Telegram
🔶 «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 16-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել են Աջափնյակ վարչական շրջանի քաղաքացիների հետ։

📌 «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, քաղաքական ուժի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը նշել է, որ իրենց նպատակը նոր ձևավորվող խորհրդարանում որակյալ ընդդիմություն ունենալն է։

🗣 «Մենք պայքարում ենք մեր երկրի անկախության ու ազատության համար։ Մենք նպատակ ունենք ընդդիմությունը փոխելու, որովհետև կարծում ենք, որ ժողովուրդը չունի իշխանություն ընդդիմության նկատմամբ»,-ասել է Բաբաջանյանը։ | armenpress.am |
armVote by Infocom
📣 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3,833 մարդ, Արմավիրում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ 🗣 «Սրանք հաստատված թվեր են, հարուցված են քրեական գործեր»,- նշել է նա՝ հավելելով, որ անհայտ կորած է 160 մարդ: 🔸 Սիմոնյանը ընդդիմությանը…
🔶 «Մեզ ասում են՝ ինչու եք պատերազմի զոհերի թիվը ավելացնում, հատկապես մի պաշտոնյա կա, Հայաստանի ամենից թքող պաշտոնյան, մարդկանց երեսին թքող»։ Այս մասին Վեդիում քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

🗣 «Իմ հարցը հետևյալն է․ երբ այդ երիտասարդներին զորակոչել եք, ցուցակներ ունեցե՞լ եք, թե ոչ, մարդիկ անուն ազգանուն ունեցե՞լ են, թե ոչ, դագաղները, որ հետ են եկել, համարներով են եկել, հիմա ասում ենք՝ հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, տպագրեք, մի հուշամատյան սարքեք, թող բոլորը իմանան՝ ինչ է եղել։

📌 Եթե մենք սխալվում ենք քանակի մեջ ներողություն կխնդրենք։ Ժողովուրդ, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում»,-ասել է նա։ |tert.am |
1👍1
🔶 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ քաղաքացիներին ներկայացրեց սահմանազատման ՀՀ սկզբունքները։

🗣 «Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել Արծվաշենը չկա։ Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անելու։

📌 Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել»,- ասաց Փաշինյանը։ |armenpress.am|
🤬2😁1
🗳 1996 տեղամասերից 621-ը հարմարեցված է հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար։

📌 Նման խնդիրներ ունեցող ընտրողները կարող են մինչ մայիսի 26-ի 14:00-ն դիմում ուղարկել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և փոխել տեղամասը:

💻 Մատչելի և մասամբ մատչելի տեղամասերի ցանկը, ինչպես նաև դիմումի օրինակելի ձևերը հասանելի են ԿԸՀ կայքի ԱԺ ընտրություններ բաժնում:

[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]
🔶 «Նոր ուժ» կուսակցության նախընտրական ծրագրով առաջարկվում է արգելել առցանց խաղատները։ Այս հարցին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում անդրադարձել է կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։

🗣 «Սա թմրամոլության պես մի բան է, որ մտնում ես, այլևս չես կարողանում դուրս գալ: Մարդիկ պարտվում են ամեն ինչ՝ սկզբից գումարները, հետո վարկ են վերցնում, հետո տուն են վաճառում, հետո ընտանիքներ են քանդվում, խեղվում են կյանքեր: Օր առաջ այս ամեն ինչին պետք է վերջ տալ:

📌 Մարդիկ կլինեն, ովքեր կասեն՝ մի րոպե, այս օնլայն կազինոները որ փակում եք, բա այդքան հարկային մուտքերից պետությունը զրկվի՞: Վստահեցնում եմ ձեզ՝ այն միլիարդավոր դրամները, որ մարդիկ խաղադրույք են կատարում, հիմա կսկսեն ծախսել ընտանիքների վրա, ավելի օգտակար բաների վրա, գումարը կմտնի տնտեսություն և հարկերի տեսքով կվերադառնա պետություն»,- նշել է Մարությանը:
👍2
🔶 Խաղաղությունը կայուն, երաշխավորված, երկարաժամկետ դարձնելու եւ Հայաստանի ինքնիշխանությունն ապահովելու համար պետք է ստեղծվի հաղորդակցման ուղիների այնպիսի ենթակառուցվածք, որը կբացառի Հայաստանի միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից: Այս մասին նշված է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ծրագրի՝ Ֆեյսբուքում մայիսի 16-ին հրապարակված հատվածում։

📢 «Այս նպատակների իրագործման համար Հայաստանի տարածքում կկառուցվի ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային հաղորդակցության հանգույց, որը կապահովի երկրի կապը ինչպես Արեւմուտք-Արեւելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ առանցքներով։

📌 Այդ հանգույցի կարեւորագույն մասն է Հայաստանն Իրանին կապող երկաթուղին։ Հայաստանի եւ նախագծի շուրջ ստեղծվող միջազգային մեծ կոալիցիայի ֆինանսավորմամբ եւ փայատիրությամբ «TRIPP+BRICS» նախաձեռնության շրջանակում Հայաստանը կհաղթահարի ծովից կտրված երկրի կարգավիճակը՝ դառնալով ռազմավարական միջազգային տրանզիտային կենտրոն»,- նշված է ծրագրում։
👮‍♂️ Ոստիկանությունը Լոռու մարզում 10 քաղաքացու է ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին: Նրանք, Ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ, կասկածվում են քարոզչությանը խոչընդոտելու մեջ:

🔹 Միջադեպը տեղի է ունեցել Տաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում՝ Մերձավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

🔸 Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է: |azatutyun.am|
armVote by Infocom
🔶 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ քաղաքացիներին ներկայացրեց սահմանազատման ՀՀ սկզբունքները։ 🗣 «Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել…
🔶 «Փաստացի Նիկոլ Փաշինյանն այսօր խոստովանել է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին»։ Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։

🗣 «Միանգամայն պարզ է դառնում իշխանությունների տարատեսակ շոուներ անելու գործելաոճը, որովհետև, երբ նույն օրվա ընթացքում քաղաքամայր Երևանի քաղաքապետը անլուրջ պահվածքով է հանդես գալիս, և դրան զուգահեռ վարչապետը անում է հայտարարություն այն մասին, որ Տիգրանաշենը մասնավորապես հանձնվելու է Ադրբեջանին, արդեն հասկանալի է դառնում, որ պարզապես սա քարոզչական հնարք է՝ հանրության ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու։

📌 Սա իսկապես ցավալի է, որովհետև նույն Տիգրանաշենի հանձնումը սարսափելի հետևանքների է հանգեցնելու, որովհետև փաստացի մեր հանրապետությունը կիսելու է երկու մասի»,- նշել է նա։
🔶 Մեզ համար ընտրակաշառք բաժանելը բացարձակ անընդունելի է, քանի որ դա այդ վախի համակարգը ստեղծելու բաղադրիչներից է: Այս մասին «Միասնության թևեր» կուսակցության հրավիրած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

🗣 «Այդ սխեման գործում է բարձրագույն մակարդակով և իջնում է մինչև ներքև: Թե՛ ընտրակաշառք տալը, թե՛ վախեցնելով ձայնը գնելը նույն բանն են, և դա բացարձակ անընդունելի է, քանի որ քայքայում է երկրի քաղաքական համակարգը»,- ասաց Թաթոյանը:

📌 Ըստ նրա՝ քաղաքացին ինքը պիտի ձևավորի պետական համակարգը:
🗳 Մայիսի 16-ին տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման օրվանից հետո 3-րդ օրը, տեղամասային կենտրոններում հրավիրվել են թվով 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը:

📃 ԸՕ օրենսգրքի կարգավորումների համաձայն, հանձնաժողովի անդամներն առաջին նիստում ստորագրում են իրենց իրավունքների և պարտականությունների ծանոթացման տեքստը, համաձայն որի իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն:

[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]
🔶 Հայաստանի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է տնտեսագետ ղեկավար։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Երևանի Նոր Նորք համայնքում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

🔹 Նրա խոսքով՝ Հայաստանը 30 տարվա ընթացքում այդպես էլ չի կարողացել լուծել արժանապատիվ աշխատավարձով աշխատատեղերի ապահովման խնդիրը։

📌 Նա ընդգծել է, որ այս խնդիրը լուծելու համար երկրին անհրաժեշտ է տնտեսագետ ղեկավար, և այսօր Սամվել Կարապետյանը, որը երբեք կյանքում ներգրավված չի եղել քաղաքականության մեջ, պատրաստակամություն է հայտնել զբաղվել իր երկրի զարգացմամբ։ |news.am|
🔶 Առաջինը քաղաքացին պետք է հասկանա, թե տվյալ քաղաքական ուժը որքանով է կարող զբաղվել քաղաքականությամբ, որովհետև ստեղծվում են բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք որևիցե ճանապարհ չեն անցել և տալիս են երկար ու մեծ խոստումներ։ Քարոզարշավի 9-րդ օրը Երևանում հայտարարել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը։

📌 Նրա խոսքով՝ պետք է տեսնել թե այս կամ այն քաղաքական ուժը ինչ հետագիծ ունի, արդյոք այնտեղ ներգրավված են մարդիկ, ում խոստումները արժեք ունեն։

🗣 «Ազգային-ժողովրդավարական բևեռում ներգրավված են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են մեր երկրի համար, հալածվել են, բանտարկվել են, ընդհուպ մինչև մահափորձեր են եղել մեր նկատմամբ, սակայն մենք չենք նահանջել և դրանով իսկ ապացուցել ենք մեր հանրությանը, որ մեր պայքարը հանուն իշխանության կամ հանուն խոստումների չէ․ մեր պայքարն ունի բացառապես գաղափարական հենք և մեր պայքարը մեր երկրի և ժողովրդի համար է»,- նշել է Սաֆարյանը։
armVote by Infocom
👮‍♂️ Ոստիկանությունը Լոռու մարզում 10 քաղաքացու է ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին: Նրանք, Ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ, կասկածվում են քարոզչությանը խոչընդոտելու մեջ: 🔹 Միջադեպը տեղի է ունեցել Տաշիր խոշորացված համայնքի երկու…
📌 «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

🔹 Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում, միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդկերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը:

🔸 Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։

🔻 Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել է։ |1lurer.am|
🔶 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթաշենում ՔՊ քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում անդրադարձել է անօրինական տների օրինականացման հարցին։

🗣 «Ուզում ենք օրենք ընդունենք, որ հեշտացված կարգով լուծենք այս խնդիրը: Հիմա մեր մոտեցումն այս է՝ թղթերով անօրինական է, բայց մարդը տունը սարքել է, 40 տարի մեջը ապրում է, հո՞ չենք ասելու՝ դուրս եկեք տնից: Քանի որ թիվը շատ է, հատ-հատ մարդիկ դիմում են, հատ-հատով մինչև լուծում ենք՝ տարիներ է տևում: Հիմա փաթեթով ենք լուծում»,- նշել է Փաշինյանը։

📌 Նա ընդգծել է, որ օրինականացվելու են այն տները, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրել են՝ ընդհուպ մինչև 2021 թվականը։
🔶 Կոտայքի մարզում այսօր քարոզարշավ իրականացնող «Շնորհապետական» կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտնել է, որ կուսակցության մասին զրպարտություն է տարածվում, ըստ որի՝ նա ներկայացնում է ներկայիս իշխանությանը։

🗣 «Իմ արժեհամակարգը, իմ անհատականությունը ինձ թույլ չի տալու, որ ես մարդկանց քվեն և Հայաստանը վաճառեմ՝ միանալով սրան կամ նրան: Ես հայտարարել եմ, որ մենք չենք միանալու գործող իշխանություններին ոչ մի պարագայում, նրանց հետ միացած չենք եղել երբեք և չենք էլ միանալու, և նախկիններից որևէ մեկին ու նրանց աֆիլացված արբանյակ քաղաքական ուժերին»,- ընդգծել է Սիմոնյանը:
🔻 Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

🗣 «Կոմիտասի պողոտա, ՍԱՍ սուպերմարկետից մի քիչ վերև, Նիսսանի ավտոսալոնի դիմացի մայթ.... Պատառոտել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները: Եկեք գրազ գանք, որ մեր փառապանծ իրավապահները մեղավորներին չեն գտնի .... Նիկոլի թվի արդարադատությունը»,- գրել է նա։
Forwarded from Infocom
🇷🇺🇦🇲 «Սոցիալական դիզայնի գործակալության» (SDA) հաքերային հարձակման արդյունքում հրապարակված փաստաթղթերը բացահայտում են Հայաստանի քաղաքական իրավիճակն ապակայունացնելու և երկրի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Ռուսաստան շրջելու լայնածավալ ռազմավարություն:

📌 Այն ենթադրում է մասշտաբային տեղեկատվական գործողություններ, բայց ոչ միայն։ Այս նախագծերն ընդգրկում են մեդիա հարթակների ստեղծում, կեղծ տեղեկատվության տարածում և նույնիսկ թաքնված գործողություններ Եվրոպայում:

🗳 SDA-ի գործունեության հիմնական թիրախը 2026 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են: Հիմնական ռազմավարությունը «ռուսաստանցի հայերի» մոբիլիզացումն է։ |media.am|

🔗 Կարդալ ավելին
armVote by Infocom
🔶 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ քաղաքացիներին ներկայացրեց սահմանազատման ՀՀ սկզբունքները։ 🗣 «Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել…
🔶 Անկլավների հարցը սուտ է։ Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

🗣 «Հայաստանի տարածքում չկան ադրբեջանական անկլավներ։ Դա մեր պաշտոնական դիրքորոշումն է եղել մինչև 23 թվականը, 24, և հետո սկսել են ասել թե՝ բայց ոնց որ կա, մի հատ պիտի նայենք: Իմացեք՝ ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու, եթե ընտրվեն։

📌 Խաբում են, սահմանազատում չի եղել. միակողմանի մենք դուրս ենք եկել որոշակի տարածքներից, որի անունը դրել են չորս գյուղ, բայց ի՞նչ չորս գյուղ․ չգիտեմ: Եվ պիտի Ադրբեջանն էլ դուրս գար, դուրս չի եկել, ու այնտեղ կառուցել են մի հատ պատ, որը ես կոչում եմ ամոթի պատ:

🔻 Ամոթ է, որ մենք պայմանավորվենք, մենք մեր մասը անենք, իրանցը չանեն, հետո էլի գան, ասեն՝ դե, սա էլ տվեք, դե, այն էլ տվեք»,- ասել է Մարուքյանը։
👍1😁1
🔹 «Ինձ թվում է՝ մեկ-երկու տարի անց Հայաստանի քաղաքացիների համար Շենգենյան վիզային ռեժիմը կազատականացվի»: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 17-ին Երևանի Դավթաշեն համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ ի պատասխան քաղաքացու հարցին:

🔸 Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024-ի սեպտեմբերին, իսկ Գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել է 2025-ի նոյեմբերին: |civilnet.am|
1
📄 «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 3 մլրդ 108 մլն դրամ եկամուտ և 5 մլրդ 580 մլն դրամ դրամական միջոցներ։

🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով ինֆոքարտերը։
1