armVote by Infocom
717 subscribers
593 photos
50 videos
1.58K links
Download Telegram
🗳 «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամները՝ նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մայիսի 15-ին շրջել են Երևանի փողոցներով, հանդիպել և շփվել են քաղաքացիների հետ:

🚌 Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վերացնելու հարցին՝ Զուրաբյանն ընդգծել է, որ  առհասարակ  Երևանի ամբողջ ենթակառուցվածքը պետք է փոխել: |armenpress.am|
armVote by Infocom
📹 «Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ պնդելով, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ քարոզարշավին։ 📌 Թաթոյանի խոսքով խոսող կինը ոչ միայն դասախոս է, այլև Արմավիրի ավագանու ՔՊ խմբակցության…
📣 Արմավիրի քոլեջի տնօրենը aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արման Թաթոյանի հայտարարությանը՝ ՔՊ քարոզարշավին ուսանողների մասնակցության վերաբերյալ։

🗣 «Ես չեմ կարող որեւէ հայտարարության վերաբերյալ պատասխան տալ, որովհետեւ այս պահին նույնիսկ Արմավիրում չեմ, աշխատաժողովի եմ հրավիրված։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչի մասին եք խոսում, դրա համար զերծ կմնամ որեւէ հայտարարություն անելուց»,-ասել է քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանը։
🗳 Մայիսի 15-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը իր քարոզարշավը մեկնարկել է ՀՀ նախագահի նստավայրի մոտից, հայտնում են ԼՀԿ-ից։

🔸 Էդմոն Մարուքյանի խոսքով՝ գործող նախագահը չի ցուցաբերել անհրաժեշտ ինքնուրույնություն և քաղաքական կշիռ, իսկ նախագահի ինստիտուտը հասարակության համար դարձել է անտեսանելի և պասիվ։

🗣 «Չենք ուզում նախագահ, որը ոչ մի հարցում տարաձայնություն չունի գործադիր և չի հակակշռում դատական և օրենսդիր իշխանությունների հետ»,- հայտարարել է կուսակցության նախագահը։
🗳Ազգային ժողովրդական բևեռը այսօր քարոզարշավն անցկացրել է Երևանի Շենգավիթ և Ավան վարչական շրջաններում։

🗣 «Սիրելի հայրենակից, տեր կանգնիր քո և զավակներիդ ապագային, մի թույլ տուր Ալիևի կամակատար Նիկոլի վերարտադրությունը, տեր կանգնիր Արարատին, քո ինքնությանը, տեր կանգնիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,- ասվում է կուսակցության հրապարակած տեսանյութում:
🗳 «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը այսօր քարոզարշավն անցկացրել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

🔸 Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ իրենք շեմը հաղթահարած ուժերին պարտադրելու են կազմել 100-օրյա ժամանակավոր կառավարություն հետևյալ երեք կետերի շուրջ՝

🔸 կայուն մեծամասնության չեղարկում,
🔸 ընտրական շեմի իջեցում 1%,
🔸 «բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում։

🗣 «Մենք առաջարկում ենք ընդամենը 100 օրով մեզ տալ իշխանությունը, որից հետո մենք կկազմակերպենք Հայաստանի պատմության մեջ առաջին, իսկապես աննախադեպ ընտրությունները, որտեղ վարչապետի թեկնածուն չի ունենալու իր քաղաքական թիմը, որովհետև մեր կուսակցությունը լուծարվելու է։ Վարչապետն ինքը չի ընտրվելու 10 տարի, հաջորդ 10 տարիները չի հավակնելու որևէ նշանակովի կամ ընտրովի պետական պաշտոնի»,- ասել է նա։
3😁3
📣 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3,833 մարդ, Արմավիրում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

🗣 «Սրանք հաստատված թվեր են, հարուցված են քրեական գործեր»,- նշել է նա՝ հավելելով, որ անհայտ կորած է 160 մարդ:

🔸 Սիմոնյանը ընդդիմությանը մեղադրել է, որ արհեստականորեն ուռճացնում են զոհվածների թիվը։ |tert.am|
Forwarded from Infocom
⚖️ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան։

🔹 Կուսակցության կարծիքով՝ հեռուստաընկերությունը զրպարտություն է տարածել՝ լուրերի թողարկման մեջ նշելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։

🔸 Կուսակցությունը պահանջում է հրապարակայնորեն հերքել տեղեկությունները և հայտնել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։

📌 Հայցը դատարան է ներկայացվել երեկ՝ 2026թ. մայիսի 15-ին և դեռ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։ |hetq.am|
🔶 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի 9-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանդիպեց ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների հետ։

📌 Փաշինյանը հայտարարեց, որ այդ քաղաքացիները վարորդական իրավունքը վերականգնելիս նոր քննություն չեն հանձնի։

🗣 «Հիմա ձեր վարորդական իրավունքները 1 տարի անց հենց վերականգնվեն, քննություն չեք հանձնի, բայց այդ տարվա համար տվյալ վարորդներին տրվում է 6 բալ՝ 13-ի փոխարեն։ Այդ մեկ տարվա ընթացքում, եթե վարորդական իրավունքից չզրկվեք, հաջորդ տարի կրկին կունենաք 13 բալ։ Կա մի բայց․ եթե այդ բալերը ինչ-ինչ պատճառներով զրոյանան, ապա այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,- ասաց Փաշինյանը։ |civilnet.am|
🔶 ««Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձված աշխատավորների շահերի պաշտպանությանը, հատկապես այն մեծ բանակին, որի իրավունքները մինչև հիմա հարգված չեն»։ Այս մասին դաշինքի էջում հրապարակված տեսանյութում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը։

🗣 «Այդ մարդկանց թվում են մեր հազարավոր հայրենակիցները, որոնք իրենց օրվա ապրուստը վաստակում են տաքսի քշելով՝ պետության հանդեպ բոլոր պարտավորությունները կատարելով, վճարումները անելով, սակայն մինչև հիմա այդ տաժանակիր աշխատանքը, որը տևուիմ է օրական 16 ժամ անգամ, մինչև հիմա չի համարվում ստաժ։

📌 «Հայաստան» դաշինքն ասում է՝ տաքսու վարորդների աշխատանքը պետք է պաշտոնապես համարվի ստաժ, որ հետո լինի պաշտոնական կենսաթոշակ։ իսկ ամսական շրջանառությունը պետք է համարվի եկամուտ, որ տաքսու վարորդ մեր հայրենակիցները հետագայում կարողանան օգտվել ֆինանսական ծառայություններից»,- նշել է Մանուկյանը։
1👍1
🔶 Խաղաղություն պետք է լինի, որ ոչ թե Ալիևի հետ բանավոր խաղաղություն պայմանավորվեն, այլ գրավոր տպեն, ժողովրդին ցույց տան, թե ո՞րն է խաղաղությունը: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:

🗣 «Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, գեներալները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են, մենք էլ սպասում ենք, թե երբ ինչ պետք է ասեն, ինչ պահանջ պետք է դնեն, որ կատարենք, թե չէ պատերազմ կլինի:

📌 Ալիևը ասում է, որ արագացրեք, իմ ժողովուրդը պետք է գա բնակվի, տանկերով չեն գալու, գալու են ավտոբուսներով, բայց եթե հանկարծ մեկին նեղացրեցիք, զորքը բերելու եմ շարեմ»,- նշել է Ծառուկյանը: |tert.am|
🔶 Եթե Փաշինյանի կառավարությունը 8 տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա նոր 5 տարում էլ չի բերի: Այս մասին Կենտրոն ՀԸ-ը տված հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

🗣 «8 տարին դա նորմալ իշխանության ամբողջ ժամանակահատվածն է և դրա ընթացքում ոչ մի բան չի արվել, 8 տարում եթե դա չի արվել, նոր 5 տարում էլ չի արվելու, ուղղակի էլի իրենք իրենց գործերն են անելու, իրենց պարգևավճարներն են վճարելու, դուք էլ մնալու եք նույն իրավիճակում՝ մի քիչ ավելի շատ ասֆալտով, շուկաներում թանկ գների մթերքով և բերքի իրացման խնդրով, աշխատատեղերի բացակայությամբ, արդարության զգացումի վերացմամբ:

🔹 Մեր երազանքը գոյատևելը չի, մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը լավ ապրի»,- նշել է Կարապետյանը: |tert.am|
🔶 Արագածավան համայնքում մայիսի 16-ին քարոզարշավի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է համաներման հնարավորություն շնորհել կալանավորներին, քանի որ կալանավայրերն, ըստ նրա, բավականին ծանրաբեռնված են։ |armenpress.am|
🔶 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարա գյուղում։

🗣 «Մենք հասկանում ենք, որ վաղ թե ուշ սահմանները պետք է բացվեն։ Մենք գիտենք բոլորս, որ սահմանը Հայաստանի Հանրապետությունը չի փակել։ Մենք գիտենք բոլորս, որ Հայաստանի Հանրապետությունն ինչ կարող էր՝ արել է վերջին տարիներին, որպեսզի այս սահմանը բացվի, սակայն այն չի բացվել»,- ասաց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

📌 Նա նաև ասաց, որ մինչև սահմանի ֆիզիկական բացումը պատրաստվում են Ազգային ժողովում ներկայացնել օրենսդրական փաթեթ, որով բազմաթիվ հարցերում պաշտպանելու են ՀՀ քաղաքացուն, Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի անշարժ գույքի շուկան, Հայաստանի ռազմավարական օբյեկտները, արժեթղթերը, բաժնետոմսերը։ |factor.am|
👍1
🔶 «Քարոզարշավը քաղաքական ուժի իրական դեմքը բացահայտող կարևոր գործընթաց է»։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։

🗣 «Մենք մեզ պահում ենք այնպես, ինչպես վաղվա պետություն կառավարող ուժը պիտի պահի իրեն արդեն այսօր։ Որովհետև քաղաքական առաջնորդի կերպարը ձևավորվում է ոչ թե իշխանության գալուց հետո, այլ մինչև իշխանության գալը։

🔹 Եթե դու այսօր ճղճղան ես, հայհոյող ես, կենցաղային վիրավորանքներով ապրող ես, քաղաքական խոսքը փողոցային լեզվի վերածող ես, ապա վաղը՝ նույնիսկ եթե իշխանության գաս, հանրային ենթագիտակցությունը քեզ շարունակելու է ընկալել նույն կերպ, այսինքն` ոչ թե որպես պետական գործիչ, այլ որպես պատահական աղմկոտ դերակատար կամ պարզապես՝ ծաղրածու»։
🔶 «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 16-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել են Աջափնյակ վարչական շրջանի քաղաքացիների հետ։

📌 «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, քաղաքական ուժի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը նշել է, որ իրենց նպատակը նոր ձևավորվող խորհրդարանում որակյալ ընդդիմություն ունենալն է։

🗣 «Մենք պայքարում ենք մեր երկրի անկախության ու ազատության համար։ Մենք նպատակ ունենք ընդդիմությունը փոխելու, որովհետև կարծում ենք, որ ժողովուրդը չունի իշխանություն ընդդիմության նկատմամբ»,-ասել է Բաբաջանյանը։ | armenpress.am |
armVote by Infocom
📣 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3,833 մարդ, Արմավիրում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ 🗣 «Սրանք հաստատված թվեր են, հարուցված են քրեական գործեր»,- նշել է նա՝ հավելելով, որ անհայտ կորած է 160 մարդ: 🔸 Սիմոնյանը ընդդիմությանը…
🔶 «Մեզ ասում են՝ ինչու եք պատերազմի զոհերի թիվը ավելացնում, հատկապես մի պաշտոնյա կա, Հայաստանի ամենից թքող պաշտոնյան, մարդկանց երեսին թքող»։ Այս մասին Վեդիում քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

🗣 «Իմ հարցը հետևյալն է․ երբ այդ երիտասարդներին զորակոչել եք, ցուցակներ ունեցե՞լ եք, թե ոչ, մարդիկ անուն ազգանուն ունեցե՞լ են, թե ոչ, դագաղները, որ հետ են եկել, համարներով են եկել, հիմա ասում ենք՝ հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, տպագրեք, մի հուշամատյան սարքեք, թող բոլորը իմանան՝ ինչ է եղել։

📌 Եթե մենք սխալվում ենք քանակի մեջ ներողություն կխնդրենք։ Ժողովուրդ, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում»,-ասել է նա։ |tert.am |
1👍1
🔶 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ քաղաքացիներին ներկայացրեց սահմանազատման ՀՀ սկզբունքները։

🗣 «Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել Արծվաշենը չկա։ Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անելու։

📌 Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել»,- ասաց Փաշինյանը։ |armenpress.am|
🤬2😁1
🗳 1996 տեղամասերից 621-ը հարմարեցված է հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար։

📌 Նման խնդիրներ ունեցող ընտրողները կարող են մինչ մայիսի 26-ի 14:00-ն դիմում ուղարկել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և փոխել տեղամասը:

💻 Մատչելի և մասամբ մատչելի տեղամասերի ցանկը, ինչպես նաև դիմումի օրինակելի ձևերը հասանելի են ԿԸՀ կայքի ԱԺ ընտրություններ բաժնում:

[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]
🔶 «Նոր ուժ» կուսակցության նախընտրական ծրագրով առաջարկվում է արգելել առցանց խաղատները։ Այս հարցին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում անդրադարձել է կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։

🗣 «Սա թմրամոլության պես մի բան է, որ մտնում ես, այլևս չես կարողանում դուրս գալ: Մարդիկ պարտվում են ամեն ինչ՝ սկզբից գումարները, հետո վարկ են վերցնում, հետո տուն են վաճառում, հետո ընտանիքներ են քանդվում, խեղվում են կյանքեր: Օր առաջ այս ամեն ինչին պետք է վերջ տալ:

📌 Մարդիկ կլինեն, ովքեր կասեն՝ մի րոպե, այս օնլայն կազինոները որ փակում եք, բա այդքան հարկային մուտքերից պետությունը զրկվի՞: Վստահեցնում եմ ձեզ՝ այն միլիարդավոր դրամները, որ մարդիկ խաղադրույք են կատարում, հիմա կսկսեն ծախսել ընտանիքների վրա, ավելի օգտակար բաների վրա, գումարը կմտնի տնտեսություն և հարկերի տեսքով կվերադառնա պետություն»,- նշել է Մարությանը:
👍2
🔶 Խաղաղությունը կայուն, երաշխավորված, երկարաժամկետ դարձնելու եւ Հայաստանի ինքնիշխանությունն ապահովելու համար պետք է ստեղծվի հաղորդակցման ուղիների այնպիսի ենթակառուցվածք, որը կբացառի Հայաստանի միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից: Այս մասին նշված է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ծրագրի՝ Ֆեյսբուքում մայիսի 16-ին հրապարակված հատվածում։

📢 «Այս նպատակների իրագործման համար Հայաստանի տարածքում կկառուցվի ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային հաղորդակցության հանգույց, որը կապահովի երկրի կապը ինչպես Արեւմուտք-Արեւելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ առանցքներով։

📌 Այդ հանգույցի կարեւորագույն մասն է Հայաստանն Իրանին կապող երկաթուղին։ Հայաստանի եւ նախագծի շուրջ ստեղծվող միջազգային մեծ կոալիցիայի ֆինանսավորմամբ եւ փայատիրությամբ «TRIPP+BRICS» նախաձեռնության շրջանակում Հայաստանը կհաղթահարի ծովից կտրված երկրի կարգավիճակը՝ դառնալով ռազմավարական միջազգային տրանզիտային կենտրոն»,- նշված է ծրագրում։