armVote by Infocom
718 subscribers
603 photos
50 videos
1.59K links
Download Telegram
armVote by Infocom
⚖️ Քննչական կոմիտեն խուզարկում է երկու օր առաջ ձերբակալված Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմած Արտակ Ավետիսյանի տունը: Այս մասին հայտարարել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը: 🔸 Ենթադրվում է՝ դրանից…
❗️Բլոգեր Արտակ Ավետիսյանը կալանավորվեց 1 ամսով։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՔԿ-ից։

📌 Հիշեցնենք, որ Երևանի Շենգավիթ համայնքում Փաշինյանին «դավաճան» անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:
🔸 Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 15-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են։

📌 Կուսակցությունը վարչական շրջանում իր քարոզարշավը սկսել է ժամը 11։00-ից և կշարունակի մինչև ժամը 17։00-ն։Կուսակցության ներկայացուցիչները մայիսի 14-ին քարոզարշավ էին անցկացրել Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում։ Բնակիչների հետ հանդիպմանն Արամ Սարգսյանը ելույթ է ունեցել՝ խնդրելով պարտադիր գնալ ընտրությունների և քվեարկել «Հանրապետություն» կուսակցության օգտին։
🗣Արմավիրի մարզի Գայ բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին ներկա են երեխաներ։ Նիկոլ Փաշինյանը երեխաներին հորդորեց վերադառնալ դասի․ «Երեխեք, էս դասից փախե՞լ եք։ Դուք լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է։ Երեխեք, հիմա արագ վազքով դպրոց, միանգամից դասի», - քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գայ բնակավայրի երեխաներին, որոնց տեսանյութի վերջում Փաշինյանը թխվածք բաժանեց և ճանապարհեց դպրոց։

📌 Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով քարոզարշավին ուսուցիչների ու երեխաների մասնակցությանը` նշել էր, որ դպրոցի 4 տնօրենների հրահանգել է աշխատանքից հեռացման դիմումներ գրել։ ԿԳՄՍ նախարարությունն էլ արձագանքել էր՝ քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։
📌 «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ուղերձով դիմել է երիտասարդներին՝ շեշտելով, որ բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ սոցիալական վիճակից։

🗣 «Ես հասկանում եմ ձեզանից շատերին։ Ես ինքս անցել եմ բազմաթիվ դժվարությունների միջով, առաջ եմ գնացել, պայքարել եմ, ապավինել եմ միայն սեփական ուժերիս, բայց ես չեմ ուզում, որ դուք ևս ստիպված լինեք անցնել այդ նույն դժվարություններով։ Ես երբեք չեմ ընդունի, որ Հայաստանում երիտասարդի ապագան որոշվի ոչ թե նրա գիտելիքով ու կարողությամբ, այլ ծնողի դրամապանակով»,- հայտարարել է վարչապետի թեկնածուն։ |aravot.am|
👍1
Forwarded from Infocom
📌 Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:

‼️ Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

[Հակակոռուպցիոն կոմիտե]
🔸 Արման Թաթոյանը դիմել է պետական համակարգի աշխատակիցներին՝ նշելով, որ պատրաստվում են պետական աշխատողների համար ներդնել հատուկ սոցիալական ծրագրեր։

🗣 «Աշխատավարձերը կբարձրացվեն, առաջխաղացման հիմք կլինեն արդարությունը, գիտելիքն ու կարողությունը, հայրենիքի նկատմամբ սերը և պետականության հանդեպ նվիրումը»։
Forwarded from Infocom
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎞 Հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսումներ է հրապարակել քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի շրջանակում։

📌 Դեպքերը վերաբերում են «Ուժեղ Հայաստան» դաշինքին։
💬 Արտաքին միջամտություն կա, և այդ միջամտությունը բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, և աջակցողներն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են։

🗣 Այս մասին հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով Փաշինյանի՝ արտաքին ազդեցությունների վերաբերյալ հայտարարություններին։

🔸 «Առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկրների տարբեր ներկայացուցիչներ, ՔՊ-ն է, որին պարբերաբար աջակցություն են հայտնում Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ Որևէ արտաքին ուժ կամ օտարերկրյա պետություն կամ նրա ներկայացուցիչ հանդիսացող չինովնիկ աջակցություն չի հայտնել ընդդիմության որևէ ներկայացուցիչ կուսակցության, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»,- ասաց Տոնոյանը։
📄 Քանաքեռ-Զեյթունի մի շարք առևտրային կետերի ցուցափեղկերին այս օրերին հայտնվել են ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառները։

💬 «Փաստերի ստուգման հարթակ»-ի նկարահանման ընթացքում առևտրի կետերի աշխատակիցները կամ սեփականատերերը ասում էին, որ քարոզչական պաստառները փակցրել են վարչական շրջանի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները ցերեկը, աշխատանքային ժամերին։

📌 Եղել են առևտրի կետերի աշխատողներ, որոնք խոստովանել են, որ իրենց կամքով են քարոզչական պաստառը փակցրել։

‼️ «Ընտրական օրենսգիրքը» հստակ արգելում է նախընտրական քարոզչական նյութերի տեղադրումը առևտրային օբյեկտների վրա կամ դրանց ներսում։ |fip.am|
🔸 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է՝ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ձևավորվել է ԲՀԿ-ի նոր քաղաքական կարգախոսը՝ «Պատրաստվեք լավ փոփոխությունների, պատրաստվեք նոր փոփոխությունների»։

🔸 Անդրադառնալով քաղաքական մթնոլորտին՝ Իվետա Տոնոյանը կոչ է արել ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերին պահպանել քաղաքական կոռեկտությունն ու կառուցողականությունը։

🗣 «Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի մեկնարկին քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ հստակ նշել է՝ որևէ օպոնենտի նկատմամբ ցեխ չշպրտել։ Սակայն եթե լինեն անարդար քննադատություններ կամ վիրավորանքներ, բնականաբար դրանց տրվելու են համարժեք պատասխաններ»,- նշել է նա։ |news.am|
🔸 Էլինար Վարդանյանը հայտնել է՝ Ախուրյանի ու Չարենցավանի փոխքաղաքապետերը, որոնք ընդգրկված են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ցուցակում, հեռացվել են աշխատանքից։

📌 Որոշումները կվիճարկվեն դատարաններում, բայց, բանախոսի պնդմամբ, սա խոսում է նախընտրական հակաիրավական գործողությունների, սպառնալիքների մասին։

🗣 «Ինչպես բազմաթիվ դեպքերում, այնպես էլ բարեգործության արգելքի պարագայում հոդվածը գործում է բացառապես ընդդիմադիրների գործողությունները կանխելու, ընդդիմադիրներին պատժելու համար»,- կարծում է Վարդանյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր ուժերի համակիրների նկատմամբ կիրառվում են նաև ազդեցություններ օգտագործելու միջոցներ։ |aravot.am|
Forwarded from Infocom
ℹ️ «Հայաստան» դաշինքը տեղեկություններ է ստացել, որ պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին հարկադրում են ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին աշխատանքից ազատելու սպառնալիքով։

📄 Այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և վերահսկողության տպավորություն ստեղծելու նպատակով կազմվում են աշխատակիցների ցուցակներ։

🔍 «Հայաստան» դաշինքը նմանատիպ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում է փաստահավաք գործունեություն։

[«Հայաստան» դաշինք]
Media is too big
VIEW IN TELEGRAM
📹 «Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ պնդելով, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ քարոզարշավին։

📌 Թաթոյանի խոսքով խոսող կինը ոչ միայն դասախոս է, այլև Արմավիրի ավագանու ՔՊ խմբակցության անդամ։

📌 Նա նշեց, որ համապատասխան հաղորդումներ կներկայացնեն։
3
❗️ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Դ.-ն սպառնալիքի, հարկադրանքի, սեռական հայհոյանքներով համակցված և անօրինական այլ գործողությունների միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, այդ թվում՝ Կ.Ղ.-ին հրահանգել և հարկադրել է հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և այդ նպատակով ընտրության գնալու հրահանգը բոլորին փոխանցել՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

🔸 Նույն օրը Կ.Ղ.-ն իրեն փոխանցված հիշյալ ապօրինի հրահանգը փոխանցել է նաև այլ անձանց։

⚖️ Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը և ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով հոդվածներով, իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը հոդվածով։

Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

[ՀՀ քննչական կոմիտե]
😁1
🗳 «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամները՝ նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մայիսի 15-ին շրջել են Երևանի փողոցներով, հանդիպել և շփվել են քաղաքացիների հետ:

🚌 Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վերացնելու հարցին՝ Զուրաբյանն ընդգծել է, որ  առհասարակ  Երևանի ամբողջ ենթակառուցվածքը պետք է փոխել: |armenpress.am|
armVote by Infocom
📹 «Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ պնդելով, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ քարոզարշավին։ 📌 Թաթոյանի խոսքով խոսող կինը ոչ միայն դասախոս է, այլև Արմավիրի ավագանու ՔՊ խմբակցության…
📣 Արմավիրի քոլեջի տնօրենը aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արման Թաթոյանի հայտարարությանը՝ ՔՊ քարոզարշավին ուսանողների մասնակցության վերաբերյալ։

🗣 «Ես չեմ կարող որեւէ հայտարարության վերաբերյալ պատասխան տալ, որովհետեւ այս պահին նույնիսկ Արմավիրում չեմ, աշխատաժողովի եմ հրավիրված։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչի մասին եք խոսում, դրա համար զերծ կմնամ որեւէ հայտարարություն անելուց»,-ասել է քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանը։
🗳 Մայիսի 15-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը իր քարոզարշավը մեկնարկել է ՀՀ նախագահի նստավայրի մոտից, հայտնում են ԼՀԿ-ից։

🔸 Էդմոն Մարուքյանի խոսքով՝ գործող նախագահը չի ցուցաբերել անհրաժեշտ ինքնուրույնություն և քաղաքական կշիռ, իսկ նախագահի ինստիտուտը հասարակության համար դարձել է անտեսանելի և պասիվ։

🗣 «Չենք ուզում նախագահ, որը ոչ մի հարցում տարաձայնություն չունի գործադիր և չի հակակշռում դատական և օրենսդիր իշխանությունների հետ»,- հայտարարել է կուսակցության նախագահը։
🗳Ազգային ժողովրդական բևեռը այսօր քարոզարշավն անցկացրել է Երևանի Շենգավիթ և Ավան վարչական շրջաններում։

🗣 «Սիրելի հայրենակից, տեր կանգնիր քո և զավակներիդ ապագային, մի թույլ տուր Ալիևի կամակատար Նիկոլի վերարտադրությունը, տեր կանգնիր Արարատին, քո ինքնությանը, տեր կանգնիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,- ասվում է կուսակցության հրապարակած տեսանյութում:
🗳 «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը այսօր քարոզարշավն անցկացրել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

🔸 Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ իրենք շեմը հաղթահարած ուժերին պարտադրելու են կազմել 100-օրյա ժամանակավոր կառավարություն հետևյալ երեք կետերի շուրջ՝

🔸 կայուն մեծամասնության չեղարկում,
🔸 ընտրական շեմի իջեցում 1%,
🔸 «բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում։

🗣 «Մենք առաջարկում ենք ընդամենը 100 օրով մեզ տալ իշխանությունը, որից հետո մենք կկազմակերպենք Հայաստանի պատմության մեջ առաջին, իսկապես աննախադեպ ընտրությունները, որտեղ վարչապետի թեկնածուն չի ունենալու իր քաղաքական թիմը, որովհետև մեր կուսակցությունը լուծարվելու է։ Վարչապետն ինքը չի ընտրվելու 10 տարի, հաջորդ 10 տարիները չի հավակնելու որևէ նշանակովի կամ ընտրովի պետական պաշտոնի»,- ասել է նա։
3😁3