🔶 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր ներկայացրել է ծնելիության խթանման եւ ժողովրդագրության բարելավման իր ծրագիրը։
📌 Նա նշել է, որ գործող իշխանության քաղաքականության հետեւանքով ծնելիությունը նվազել է, արտագաղթի տեմպերն ավելացել են։
🗣 «Մեր ժողովրդագրական տվյալները սարսափելի են, մեզ համար այս հարցը կլինի ամենաթիրախային հարցերից մեկը։ Մենք ամեն ինչ անելու ենք երիտասարդ ընտանիքների համար։ Նրանք պետք է կարողանան շատ երեխաներ ունենալ, լավ ապագա ստեղծեն իրենց երեխաների համար»,- ասել է նա։ |aravot.am|

😁3
armVote by Infocom
‼️ ԿԳՄՍՆ-ն կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ 🔸 ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած՝ ԿԳՄՍՆ-ն ստանում է ահազանգեր…
🎒📣 Փաշինյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ապարանում քարոզարշավին ուսուցիչների ու երեխաների մասնակցությանը, նշելով, որ դպրոցի տնօրեններին հրահանգել է աշխատանքից հեռացման դիմումներ գրել։
🗣 Փաշինյանի խոսքով՝ 4 տնօրեններ են, որոնց դպրոցներից աշակերտ է ներկա եղել։ Փաշինյանը նշեց, որ նրանք չեն ազատվի աշխատանքից, նախ ծառայողական քննություն կիրականացվի, «որովհետև էսօր էլ երեխաներ են եղել, որոնք ասել են՝ դասից են փախել»։
📌 «Այն դպրոցների, որոնց հետ խնդիր կար, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև, որ այնպես չստացվի, որ մենք պահի, էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ մեկի հանդեպ անարդար վարվենք, մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, որտեղ պարզվի՝ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն»։

❤1😁1
armVote by Infocom
🔶 «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 14:30, հրավիրում է Կարապի լիճ՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ «նախընտրական ջուր ծեծոցու»։ 💧 Կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վաղ առավոտյան Կարապի լիճը…
💧 «Բոլորին դեմ եմ»-ը սկսել իր «ջուր ծեծոցու» ակցիան։ Կարապի լիճ է բերվել ջրով լի նավակ, ակցիայի մասնակիցները մոտենում են նավակին, մուրճով հարվածում ջրին։
📣 Կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը հայտարարեց․
🗣 «Ընտրությանը մասնակից 18 ուժերի արածը ոչնչով սրանից չի տարբերվում․ մեկը ձեզ խաղաղություն է խոստանում, մյուսը՝ ուրիշ բան։ Կան այնքան ոգևորված ուժեր, որոնք Նախիջևան են խոսք տալիս։ 18 ուժ ձեզ խոսք է տալիս ջուր ծեծելով, ու դուք, կատարելով էմոցիոնալ ընտրություն, ընտրում եք նրանցից մեկին, ու մենք մնում ենք այս վիճակում։ «Բոլորին դեմ եմ»-ը միակ ազնիվ ուժն է, որ իրերը իրենց անունով է կոչում»։
📸 Լուսանկարը՝ ֆեյսբուքյան Վլադիմիր Հովհաննիսյան օգտատիրոջ էջից

😁5🤬2
Forwarded from Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚖️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել «Հայաստան» դաշինքի աջակից և Սպիտակում գրասենյակի ղեկավարը բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։
📣 Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։
🔸 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

📣 «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մոտ երկու ժամ պտտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջնորդած քարոզչական խմբի հետ։
🗣 «Ազատության» հետ զրույցում նա ասել է, որ արձակուրդում չէ, այլ պարզ տարածքով անցնում էր, որ գնար մոտակա դպրոց, որ ստուգեր իր ղեկավարած ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքի ընթացքը։ Նա այդ պնդումից հետո՝ մոտ մեկուկես ժամ շարունակել է քայլել քարոզչական խմբի հետևից։
📌 «Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Բեգոյանը խախտել է աշխատանքային կարգապահությունը և նրան վերադասը պետք է պատասխանատվության ենթարկի։ |azatutyun.am|

❤1
📣 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է կրկին վերաբացել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Այս մասին Նոյեմբերյանում անցկացվող քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
🗣 «Գյուղացիներն իրենց խնդիրներով դիմելու տեղ պետք է ունենան։ Պետությունը պետք է համայնքապետարաններին սելիտրա, պարարտանյութ և սերմ տրամադրի, որպեսզի գյուղապետներն էլ ըստ տարածքների բաժանեն այդ ամենը։ Հիմա սելիտրան 13 000 դրամ է։ Ոչ թե այդքան թանկ պետք է տրամադրել գյուղացուն, այլ 5000-6000 դրամով։ Այդ գումարներն էլ պետք չէ միանգամից վերցնել գյուղացուց, այլ բերք ու բարիք ստեղծելուց, այն վաճառելուց և եկամուտ ունենալուց հետո` առանց տոկոսի»,– ասաց Ծառուկյանը։ |arm.sputniknews.ru|

💧 «Բոլորին դեմ եմ»-ը սկսել իր «ջուր ծեծոցու» ակցիան։ Կարապի լիճ է բերվել ջրով լի նավակ, ակցիայի մասնակիցները մոտենում են նավակին, մուրճով հարվածում ջրին։ 📣 Կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը հայտարարեց․ 🗣 «Ընտրությանը մասնակից 18 ուժերի արածը ոչնչով սրանից…
📣 Կարապի լիճը դատարկվել է, քանի որ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է:
🗣 Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ շաբաթական մեկ օր մայրաքաղաքի արհեստական լճերն ու շատրվանները մաքրվում են և յուրաքանչյուրն ունի իր սանիտարական մաքրման օրը։
📌 «Այսօր Կարապի լճի սանիտարական օրն է, դատարկվել է և մաքրվել այս պահի դրությամբ և հիմա ջուրը հետ է լցվում»,- ասել է նա։ |factor.am|

⚖️ Քննչական կոմիտեն խուզարկում է երկու օր առաջ ձերբակալված Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմած Արտակ Ավետիսյանի տունը: Այս մասին հայտարարել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
🔸 Ենթադրվում է՝ դրանից հետո արդեն ՔԿ-ն կընտրի խափանման միջոց: Դեռ պարզ չէ, սակայն, արդյո՞ք Փաշինյանին կոշտ քննադատած գործարարին մեղադրանք առաջադրվել է, թե՝ ոչ:
📣 Փաստաբանը նաև փոխանցեց, որ Ավետիսյանն իրեն վերագրվող կասկածները չի ընդունում: Նրան ձերբակալելուց հետո վարույթ է նախաձեռնվել տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու հոդվածով, որը նախատեսում է 1-4 տարվա ազատազրկում:
📌 Մինչ վարչապետը քարոզարշավի ընթացքում երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանում էր Փաշինյանին: Ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին նրա տուն, ձերբակալել գործարար տղամարդուն:

❓Եթե չունեմ էլեկտրոնային ստորագրություն, ինչպե՞ս ներկայացնել թղթային դիմում՝ փոխելու քվեարկության վայրը։
📌 Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է անձամբ կամ նոտարական լիազորագրով մոտենալ ՄՔԾ տարածքային ստորաբաժանում։
❓ Դիմումը ինչպե՞ս կարող եմ էլեկտրոնային տարբերակով ներկայացնել։
📌 Անհրաժեշտ է դիմումն ուղարկել https://e-request.am համակարգի միջոցով։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է ունենալ ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։
[Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն]

📣 «Հանրապետություն» կուսակցությունն այսօր Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում քարոզարշավ է անցկացրել, որի ընթացքում կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անվտանգությունը տեսնում է բանակի հզորացմամբ և լավ սպառազինություն գնելով։
🗣 «Հայ զինվորից ավելի խիզախ, նվիրված, հայրենասեր զինվոր չկա, որին պակասում է 6-րդ սերնդի ուժեղ սպառազինությունը»,- ասել է նա։

👍2
📣 Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանն այսօր ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է նախընտրական քարոզարշավի անցած շաբաթվա արդյունքերը, անդրադարձել ծրագրային հիմնական դրույթներին՝ ընդգծելով անվտանգության ամրապնդման և երկրի կայուն զարգացման ուղղությամբ առաջարկվող քայլերի կարևորությունը։
📌 Հիշեցնելով 1994 թվականի զինադադարի մասին՝ նա ընդգծել է, որ այդ փորձը կարևոր հիմք է ներկայիս անվտանգային մարտահրավերների գնահատման և արդյունավետ լուծումների համար։

🗳 Նոր ուժ կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ներկայացրել է նախընտրական իրենց ծրագրի առաջին դրույթը՝ Եվրոպականացումը։
🗣 «Հիմա կասեք՝ ՔՊ-ն էլ է դա ասում, բայց չի անում։ Այո, ասում է, բայց չի անում։ Իրենց թվում է՝ այսօր քնելու ես, վաղը զարթնես, միանգամից հայտնվես Եվրոպայում։ Դա այդպես չէ, շատ մեծ աշխատանք է պետք կատարել։
🔸 Պետք է բարձրացնել և հասցնել եվրոպական ստանդարտների մեր տեղական արտադրությունը, արդարադատությունը, բնապահպանությունը, խոսքի, մամուլի ազատությունը: Ասելու եք՝ բա Ռուսաստանը, չեն թողնելու, կանգնացնելու են․․․ Չե՛նք թողնելու ոչ մի երկիր խառնվի մեր ներքին գործերին»,- նշել է նա։

🗳 Ազգային-ժողովրդավարական բեւեռը նախընտրական քարոզարշավն իրականացրել է Արագածոտնի, Շիրակի մարզերում, ինչպես նաեւ Երեւանի Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջաններում։
🔸 Նրանք շփվել են քաղաքացիների հետ, բաժանել իրենց թռուցիկները։ Գյումրիում Բևեռը բաժանել է Արարատի նշանով կախազարդեր։ Կուսակցության առաջին համար Գեւորգ Կարապետյանն իրենց քարոզարշավը շատ ակտիվ է գնահատում։
📣 «Հայաստանը չի ուզում ծնկած խաղաղություն, Հայաստանն ուզում է ոտքի վրա ամուր կանգնած եւ անվտանգ Հայաստան»,- հայտարարել են կուսակցության անդամները քայլերթի ընթացքում՝ կոչ անելով ընտրել իրենց։

📣 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը Կոտայքի մարզում է քարոզարշավ արել։ Եղվարդի Սբ Սարգիս եկեղեցու բակից նա տեսանյութ է հրապարակել, որ դիտողները լսեն պատարագը՝ կտրվելով «ոչ քաղաքական քաղաքականությունից»։
🗣 «Այսօր մեր աշխատանքային խմբով եղանք Բյուրեղավանում, Զովունիում, Արզնիում, Նոր Հաճնում եւ հիմա Եղվարդում։ Ընդհանրական ասեմ՝ ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր ջերմ ընդունելության համար, այն պարագայում, որ մենք չունենք գովազդ, կռապաշտություն, ավելորդ ծախսեր, անհեթեթություններ, այսինքն՝ չենք բերել Հայաստան օտար մշակույթ, օտար բարքեր, հակառակը՝ պատարագի զմայլությամբ եւ համեստությամբ ձեզ բերում ենք մեր քաղաքական մշակույթը»,- ասել է կուսակցության վարչապետի թեկնածու Լեւոն Շիրինյանը։

🗳«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ մերժելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական համագործակցության առաջարկը՝ հայտնվեց Հայաստանի սահմաններից դուրս՝ «սկսելու սրանց դեմ անզիջում, իսկական պայքար»․
🗣 «Ոչ թե նրանց նման, ովքեր հերթով-շարանով գրանցվել են էս ընտրություններին մասնակցելու համար, որ խաբեն, ձեր ձեները տանեն։ Համարյա բոլորը նախկինների մոտ պաշտոնյա են եղել, Նիկոլի մոտ աշխատած պաշտոնյաներ են եղել, գործից ազատվել են եկել, դառել են ընդդիմադիր, ու հիմա ձեր քվեն են ուզում։ Ես դուրս եմ եկել Հայաստանից՝ մերժելով Նիկոլի քաղաքական համագործակցության առաջարկը»,- ասել է Ուրիխանյանը։
🔸 Ուրիխանյանը պնդում է, որ այս իշխանությունները միայն զանգվածային շարժմամբ պիտի հեռացվեն․ «Պիտի վռնդվեն, ձերբակալվեն, բանտում սպասեն, մինչեւ Հայաստանում փոխվի օրենսդրություն, եւ ենթարկվեն Հայաստանում նորից վերականգնված մահապատժի»։
📌 Հիշեցնենք, Ուրիխանյանը հետախուզման մեջ է, նա մեղադրվում է ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։

📣 «Նախընտրական այս օրերին ընտրական գործընթացը որոշ շրջանակների կողմից կրկին փորձ է արվում վերածել քաղաքական առևտրի՝ ընտրողի ձայնը գնելու, վաճառելու և գողանալու անթույլատրելի գործարքի»,- հայտարարել է ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ընտրակաշառքի մասին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրություններին։
🗣 «Ավելին՝ այդ կեղտոտ գործընթացներում, ըստ հրապարակված ձայնագրությունների և լիազոր մարմինների արձագանքների, ներգրավված են նաև հանցավոր խմբեր։ Որոշ «աշխուժակների» կողմից միջնորդավորված ուղերձներ են փորձ արվել հասցնել նաև ԴՕԿ Կուսակցությանը՝ իբրև թե «սատարելու» առաջարկներով։
🔸 Հստակ հայտարարում եմ․ ԴՕԿ կուսակցությունը, Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, մերժում է նման ցանկացած «ծառայություն»։ Մենք իշխանության չենք գալու ընտրողի ձայնը գնելու, հանցավոր խմբերի հետ գործարքի գնալու կամ որևէ մեկի առաջ ստվերային պարտավորություն ստանձնելու ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ։

📌 ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն առաջարկում է սահմանել բոլոր տեսակի վարկերի տոկոսադրույքների առավելագույն թույլատրելի շեմ։
🔸 «Ավելին՝ կսահմանափակվեն նաև տոկոսադրույքին ուղիղ չառնչվող բոլոր հավելյալ վճարները։
Թույլ չենք տալու, որ մեր ժողովրդին թալանեն։ Թույլ չենք տալու, որ մարդիկ դառնան բանկային համակարգի զոհը։
🗣 Կենտրոնական բանկից մոտ 6.7% տոկոսադրույքով ներգրավված միջոցները առևտրային բանկերը քաղաքացիներին տրամադրում են 16%, 18% կամ նույնիսկ 20% տոկոսադրույքով։
🔸 Մինչդեռ Կենտրոնական բանկում կարծում են, որ բանկային տոկոսադրույքները նվազեցնելու անհրաժեշտություն չկա։ Սա նշանակում է, որ հասարակ մարդու խնդիրների մասին մտածող իշխանություն չկա»,- ասել է Մարուքյանը։

🗳 «Հայաստան» դաշինքն այսօր Աջափնյակում է անցկացրել քարոզարշավը, որի ժամանակ դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ աշխարհագրորեն անհնար է համարում տեսանելի ապագայում Հարավային Կովկասի ընդգրկումը Եվրոպական Միությունում։
🗣 «Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ։ Հնարավոր է՝ եթե Թուրքիան դառնա, Վրաստանը դառնա ԵՄ անդամ, դրանից հետո էլ մի 20 տարի, 25 տարի հերթում կանգնես՝ եթե մինչ այդ Եվրամիությունն այս տեսակով դեռ պահպանվի։ Սա է իրականությունը»,- ասել է նա։
🔸 Փոխարենը, ըստ Քոչարյանի, հնարավոր է Հայաստանը դարձնել եվրոպական երկիր՝ իր արժեքային համակարգով, բարեկեցությամբ, տնտեսական զարգացվածությամբ ու ազատություններով։ |armenpress.am|

🗳 Այսօր ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավի 7-րդ օրն էր։
🔸 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 7-րդ օրը

Infocom
⚖️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել «Հայաստան» դաշինքի աջակից և Սպիտակում գրասենյակի ղեկավարը բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։ …
❗️«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո ձերբակալված գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։
📌Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
📌Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
armVote by Infocom
⚖️ Քննչական կոմիտեն խուզարկում է երկու օր առաջ ձերբակալված Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմած Արտակ Ավետիսյանի տունը: Այս մասին հայտարարել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը: 🔸 Ենթադրվում է՝ դրանից…
❗️Բլոգեր Արտակ Ավետիսյանը կալանավորվեց 1 ամսով։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՔԿ-ից։
📌 Հիշեցնենք, որ Երևանի Շենգավիթ համայնքում Փաշինյանին «դավաճան» անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: