armVote by Infocom
716 subscribers
604 photos
50 videos
1.59K links
Download Telegram
Forwarded from Infocom
🗳 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշտարակ քաղաքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է ՀԷՑ-ի մասին՝ ասելով, որ այն շատ շուտով կպետականացվի.

🗣 «Այսօր, ըստ Էության, դե-ֆակտո, շուտով նաև՝ դե-յուրե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետական սեփականություն կդառնա»,- նշել է նա։ |news.am|
🤬2
🔶 ԿԸՀ կայքում հասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների, ինչպես նաև թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը։

[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]
🔶 «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում։ Կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։

📌 «Հաստատում ենք, որ նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
🔶 Հայաստանի առևտրային բանկերը, Կենտրոնական բանկի աջակցությամբ, աղքատ ժողովրդի հաշվին գերշահույթներ են դիզում։ Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում ԿԲ շենքի դիմաց հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

📌 Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում բարձր տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Նմանատիպ նախաձեռնություն եղել է միայն 2019 թվականին, սակայն կառավարությունը մերժել է այն։ |news.am|
armVote by Infocom
🔶 «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում։ Կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։ 📌 «Հաստատում ենք, որ նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:…
📌 «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Սպիտակի գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունների վերաբերյալ։

📢 «Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։

🔹 Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է»,- նշված է հայտարարությունում։
🔶 «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 14:30, հրավիրում է Կարապի լիճ՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ «նախընտրական ջուր ծեծոցու»։

💧 Կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վաղ առավոտյան Կարապի լիճը դատարկվել է․ «Սա հերթական վկայությունն է, որ իշխանությունները ջուր ծեծելու հարցում մրցակիցներ չեն հանդուրժում։ Տեղեկացնում ենք, որ հայ քաղաքական միտքը ցանկացած անհնար իրավիճակում անգամ կգտնի ջուր ծեծելու հնարավորություն։ Այնպես, որ բոլորիդ սպասում ենք այսօր, նույն տեղում, նույն ժամին»,- գրված է կուսակցության հայտարարությունում։
😁4
armVote by Infocom
‼️ ԿԳՄՍՆ-ն կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ 🔸 ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած՝ ԿԳՄՍՆ-ն ստանում է ահազանգեր…
🔶 ՄԻՊ–ի մանդատի շրջանակներում առաջին հերթին կրթության իրավունքը երաշխավորելն է։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

🗣 «Մենք ոչ վարչական ռեսուրսի չարաշահման, ոչ համանման այլ գործընթացների հետ կապված չունենք լիազորություններ, այլ լիազոր մարմիններ կան այդ հարցերի առումով։ Մեր խնդիրը առաջին հերթին կրթության իրավունքի երաշխավորումն է, և մենք դրա համար հատուկ արձանագրել ենք, որ դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի անկախ քաղաքական գործընթացներից։

📌 Մենք ստացել ենք ահազանգ կամավոր եղանակով հավաքի մասնակցության մասին, որի պատճառով խաթարվել է դասապրոցեսը, հետևաբար այդ պրոցեսն ենք ուսումնասիրում»,–ասել է նա։ |news.am|
🔶 Անդրադառնալով այն բանին, որ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմախոսներից մեկի որդու հասցեին օգտագործել է «լակոտ» բառը, ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասաց. «Մեր հիմնական գործառույթը ատելության խոսքի կանխարգելմանն է վերաբերում այս ոլորտում։ Ես չէի ասի, որ այդ խոսքի տեսակները բացառվել են ընդհանուր խոսույթից, բայց երբ որ ընդհանուր դաշտն ենք մշտադիտարկում, առնվազն ատելության խոսքի տեսակների տարածելիության առումով մի փոքր ավելի քչացել են»։

📌 Մանասյանը կոչ արեց քաղաքական գործիչներին չօգտագործել բառեր, որոնք թեև օրենքի տեսանկյունից պատժելի չեն, բայց չեն ընդգրկվում խոսքի ազատության սահմանների շրջանակում։ |news.am|
👎1
🔹 Մարտի 1-ը հարյուր տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, քարոզարշավի 7-րդ օրը Աջափնյակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

📌 Գործի բացահայտման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև խորհրդարանական ընտրությունների նախորդ՝ 2021-ի քարոզարշավին, մինչ օրս, սակայն, այս գործով որևէ մեկը չի դատապարտվել, մեղավոր չի ճանաչվել։ |azatutyun.am|
🔶 Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրով նախատեսված է Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցումը, ինչը կլուծի կենսական խնդիրներ Հայաստանի համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

📌 Նրա ներկայացմամբ, China Communications շինարարարական ընկերության կողմից նախագծված երկաթուղին կունենա 84 կամուրջ, 60 թունել, նախնական հաշվարկով արժեքը 3.2 միլիարդ դոլար է, ինչը էական օգուտներ կբերի նախագծի իրականացման մեջ ներգրաված երկրների համար, նախ և առաջ Հայաստանի և Իրանի։

🗣 «Այդ երկաթուղին կկապի Ագարակը Գագարինի երկաթուղային կայարանի հետ։ Երևանից երկաթուղային կապ կհաստատվի Գավառ, Մարտունի, Ջերմուկ, Սիսիան, Կապան, Մեղրի քաղաքների հետ, ինչը կամրապանդի մեր երկրի տնտեսական, պաշտպանական, անվտանգության համակարգը, կաշխուժացնի այդ բնակավայրերի տնտեսական կյանքը»,- ասում է Լ. Զուրաբյանը։ |news.am|
👍1
🔶 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր ներկայացրել է ծնելիության խթանման եւ ժողովրդագրության բարելավման իր ծրագիրը։

📌 Նա նշել է, որ գործող իշխանության քաղաքականության հետեւանքով ծնելիությունը նվազել է, արտագաղթի տեմպերն ավելացել են։

🗣 «Մեր ժողովրդագրական տվյալները սարսափելի են, մեզ համար այս հարցը կլինի ամենաթիրախային հարցերից մեկը։ Մենք ամեն ինչ անելու ենք երիտասարդ ընտանիքների համար։ Նրանք պետք է կարողանան շատ երեխաներ ունենալ, լավ ապագա ստեղծեն իրենց երեխաների համար»,- ասել է նա։ |aravot.am|
😁3
armVote by Infocom
‼️ ԿԳՄՍՆ-ն կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ 🔸 ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած՝ ԿԳՄՍՆ-ն ստանում է ահազանգեր…
🎒📣 Փաշինյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ապարանում քարոզարշավին ուսուցիչների ու երեխաների մասնակցությանը, նշելով, որ դպրոցի տնօրեններին հրահանգել է աշխատանքից հեռացման դիմումներ գրել։

🗣 Փաշինյանի խոսքով՝ 4 տնօրեններ են, որոնց դպրոցներից աշակերտ է ներկա եղել։ Փաշինյանը նշեց, որ նրանք չեն ազատվի աշխատանքից, նախ ծառայողական քննություն կիրականացվի, «որովհետև էսօր էլ երեխաներ են եղել, որոնք ասել են՝ դասից են փախել»։

📌 «Այն դպրոցների, որոնց հետ խնդիր կար, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև, որ այնպես չստացվի, որ մենք պահի, էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ մեկի հանդեպ անարդար վարվենք, մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, որտեղ պարզվի՝ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն»։
1😁1
armVote by Infocom
🔶 «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 14:30, հրավիրում է Կարապի լիճ՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ «նախընտրական ջուր ծեծոցու»։ 💧 Կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վաղ առավոտյան Կարապի լիճը…
💧 «Բոլորին դեմ եմ»-ը սկսել իր «ջուր ծեծոցու» ակցիան։ Կարապի լիճ է բերվել ջրով լի նավակ, ակցիայի մասնակիցները մոտենում են նավակին, մուրճով հարվածում ջրին։

📣 Կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը հայտարարեց․

🗣 «Ընտրությանը մասնակից 18 ուժերի արածը ոչնչով սրանից չի տարբերվում․ մեկը ձեզ խաղաղություն է խոստանում, մյուսը՝ ուրիշ բան։ Կան այնքան ոգևորված ուժեր, որոնք Նախիջևան են խոսք տալիս։ 18 ուժ ձեզ խոսք է տալիս ջուր ծեծելով, ու դուք, կատարելով էմոցիոնալ ընտրություն, ընտրում եք նրանցից մեկին, ու մենք մնում ենք այս վիճակում։ «Բոլորին դեմ եմ»-ը միակ ազնիվ ուժն է, որ իրերը իրենց անունով է կոչում»։

📸 Լուսանկարը՝ ֆեյսբուքյան Վլադիմիր Հովհաննիսյան օգտատիրոջ էջից
😁5🤬2
Forwarded from Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚖️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել «Հայաստան» դաշինքի աջակից և Սպիտակում գրասենյակի ղեկավարը բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։

📣 Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։

🔸 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
📣 «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մոտ երկու ժամ պտտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջնորդած քարոզչական խմբի հետ։

🗣 «Ազատության» հետ զրույցում նա ասել է, որ արձակուրդում չէ, այլ պարզ տարածքով անցնում էր, որ գնար մոտակա դպրոց, որ ստուգեր իր ղեկավարած ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքի ընթացքը։ Նա այդ պնդումից հետո՝ մոտ մեկուկես ժամ շարունակել է քայլել քարոզչական խմբի հետևից։

📌 «Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Բեգոյանը խախտել է աշխատանքային կարգապահությունը և նրան վերադասը պետք է պատասխանատվության ենթարկի։ |azatutyun.am|
1
📣 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է կրկին վերաբացել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Այս մասին Նոյեմբերյանում անցկացվող քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

🗣 «Գյուղացիներն իրենց խնդիրներով դիմելու տեղ պետք է ունենան։ Պետությունը պետք է համայնքապետարաններին սելիտրա, պարարտանյութ և սերմ տրամադրի, որպեսզի գյուղապետներն էլ ըստ տարածքների բաժանեն այդ ամենը։ Հիմա սելիտրան 13 000 դրամ է։ Ոչ թե այդքան թանկ պետք է տրամադրել գյուղացուն, այլ 5000-6000 դրամով։ Այդ գումարներն էլ պետք չէ միանգամից վերցնել գյուղացուց, այլ բերք ու բարիք ստեղծելուց, այն վաճառելուց և եկամուտ ունենալուց հետո` առանց տոկոսի»,– ասաց Ծառուկյանը։ |arm.sputniknews.ru|
armVote by Infocom
💧 «Բոլորին դեմ եմ»-ը սկսել իր «ջուր ծեծոցու» ակցիան։ Կարապի լիճ է բերվել ջրով լի նավակ, ակցիայի մասնակիցները մոտենում են նավակին, մուրճով հարվածում ջրին։ 📣 Կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը հայտարարեց․ 🗣 «Ընտրությանը մասնակից 18 ուժերի արածը ոչնչով սրանից…
📣 Կարապի լիճը դատարկվել է, քանի որ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է:

🗣 Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ շաբաթական մեկ օր մայրաքաղաքի արհեստական լճերն ու շատրվանները մաքրվում են և յուրաքանչյուրն ունի իր սանիտարական մաքրման օրը։

📌 «Այսօր Կարապի լճի սանիտարական օրն է, դատարկվել է և մաքրվել այս պահի դրությամբ և հիմա ջուրը հետ է լցվում»,- ասել է նա։ |factor.am|
⚖️ Քննչական կոմիտեն խուզարկում է երկու օր առաջ ձերբակալված Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմած Արտակ Ավետիսյանի տունը: Այս մասին հայտարարել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

🔸 Ենթադրվում է՝ դրանից հետո արդեն ՔԿ-ն կընտրի խափանման միջոց: Դեռ պարզ չէ, սակայն, արդյո՞ք Փաշինյանին կոշտ քննադատած գործարարին մեղադրանք առաջադրվել է, թե՝ ոչ:

📣 Փաստաբանը նաև փոխանցեց, որ Ավետիսյանն իրեն վերագրվող կասկածները չի ընդունում: Նրան ձերբակալելուց հետո վարույթ է նախաձեռնվել տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու հոդվածով, որը նախատեսում է 1-4 տարվա ազատազրկում:

📌 Մինչ վարչապետը քարոզարշավի ընթացքում երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանում էր Փաշինյանին: Ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին նրա տուն, ձերբակալել գործարար տղամարդուն:
Եթե չունեմ էլեկտրոնային ստորագրություն, ինչպե՞ս ներկայացնել թղթային դիմում՝ փոխելու քվեարկության վայրը։

📌 Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է անձամբ կամ նոտարական լիազորագրով մոտենալ ՄՔԾ տարածքային ստորաբաժանում։

Դիմումը ինչպե՞ս կարող եմ էլեկտրոնային տարբերակով ներկայացնել։

📌 Անհրաժեշտ է դիմումն ուղարկել https://e-request.am համակարգի միջոցով։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է ունենալ ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։

[Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն]
📣 «Հանրապետություն» կուսակցությունն այսօր Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում քարոզարշավ է անցկացրել, որի ընթացքում կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անվտանգությունը տեսնում է բանակի հզորացմամբ և լավ սպառազինություն գնելով։

🗣 «Հայ զինվորից ավելի խիզախ, նվիրված, հայրենասեր զինվոր չկա, որին պակասում է 6-րդ սերնդի ուժեղ սպառազինությունը»,- ասել է նա։
👍2