armVote by Infocom
717 subscribers
604 photos
50 videos
1.6K links
Download Telegram
armVote by Infocom
ԿԳՄՍՆ-ն կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
⚖️ «Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկում է Արագածոտնի ուսհաստատությունների դեպքով դատարան դիմելու և վարչական պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը։

🔸 Դաշինքում չունենք փաստեր այն մասին, որ դասատուներն ու աշակերտները քարոզարշավին մասնակցել են իրենց կամքին հակառակ, այդ դեպքում (կամ, եթե նման փաստեր ավելի ուշ ի հայտ գան) տեղի ունեցածը առերևույթ կպարունակեր Քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։

[Դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյան]
armVote by Infocom
Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ Աբովյանում 52 պարեկի աշխատանքից հեռացրել են, քանի որ նրանց հարազատները իր առաջնորդած ուժի համակիր են:
ՆԳՆ-ն հերքում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։

🗣 «Նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
‼️ ԴՕԿ կուսակցության վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Ընտրություններից հետո այն ուժերը, ովքեր ցանկություն են հայտնելու միանալ մեր քաղաքական թիմին, պարտավոր են իրենց ծրագրային դրույթում ներառել «արցախցին ապրելու է Արցախում» դրույթը»։

📌 Նախընտրական ծրագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր արցախցի ընտանիք պետք է ունենա իր տունը, իր աշխատանքը, իր անվտանգությունն ու իր արժանապատիվ ապագան, միաժամանակ նշվում է, որ ԴՕԿ-ը երբեք չի ընդունելու այն քաղաքականությունը, «որը փորձում է արցախցուն վերածել մշտական գաղթականի և փակել Արցախի հարցը»։

💬 «Եվ Արցախը բնակեցնելու, արցախցուն իր հող վերադարձնելու և հայկական պետական արժանապատվությունը վերականգնելու հարցը լինելու է ազգային անվտանգության ռազմավարական ուղղություն»։
🤬32
📊 Հայկ Մարությանը վստահեցնում է՝ անցողիկ շեմը կհաղթահարեն։

🗣 Այս մասին «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն ասել է լրագրողներին Մալաթիա–Սեբաստիայում քարոզարշավի ժամանակ։

💬 «2 ծրագիր ունենք․ մինիմում՝ խորհրդարանում հայտնվել՝ ընդդիմափոխություն անելու, քաղաքական խոսքի մակարդակը բարձրացնելու, մաքսիմում՝ իշխանափոխություն»,- նշել է նա։ |arm.sputniknews.ru|
👎2😁1🤬1
🗳«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Շիրակի մարզի Արթիկ համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե «եթե 2026 թվականին Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» է»:

🔸 «Սյունիքը, մեծ հարցական է` կմնա, թե ոչ։ Խաղաղությունը, որը մեզ փորձում են ծախել, խաղաղություն չէ: Սա խաղաղություն է այնքան ժամանակ, քանի դեռ երաշխիքներ չկան, որքան Ալիևը համարի, որ իրեն ձեռք է տալիս այս խաղաղությունը»,- նշել է Քոչարյանը։ |factor.am|
2👍2
🗳 Հայ Ազգային Կոնգրեսը նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեսանյութ է տարածել Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման իրենց ծրագրի մասին։

📣 «Հայաստանի հարավը կկապվի հյուսիսի հետ, կհաղթահարվի մեր ռազմավարական հաղորդակցության ուղիների միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից՝ ավելի արդյունավետ դարձնելով նրանց հետ խաղաղության գործընթացը։

🔸 Դառնալով տրանզիտային երկիր՝ Պարսից Ծոցի և Սև ծովի միջև, Հայաստանը կզարգացնի տնտեսությունն ու անվտանգությունը և բարեկեցություն կբերի մեր ժողովրդին»,- ասվում է տեսանյութում։
Forwarded from Infocom
⚖️ Քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման  վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված, հայտարարություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը։

📣 «Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն»,- նշված է ՄԻՊ հաղորդագրությունում։
🗳 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացրած քարոզարշավի ընթացքում նշել է, որ իր մոտեցումն արմատապես տարբերվում է նրանից, թե ինչպես են քաղաքական իրադարձությունները ներկայացվում պաշտոնական հաշվետվություններում կամ ԶԼՄ-ներում։

🗣 «Վերածնունդը կսկսվի միայն այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները դադարեն մանիպուլյացիաներ կիրառել և անցնեն ուղիղ ու ազնիվ հաղորդակցության գյուղերի և քաղաքների յուրաքանչյուր բնակչի հետ: Եկեք միասին կառուցենք հայկական պետությունը»,- կոչ է արել Սուրենյանը իր կողմնակիցներին։|news.am|
🗳 Ազգային-Ժողովրդական բևեռը նախընտրական քարոզարշավն անցկացրել է Տավուշի մարզում, կուսակցության անդամները շրջել են Բերդի, Իջևանի, Դիլիջանի փողոցներով։

📣 «Մենք վերականգնելու ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգային դատարանում լուծելու ենք Արցախի միացման հարցը, սահմանադրական բարեփոխումներ ենք իրականացնելու։ Մենք հրաժարվում ենք Սովետական Հայաստանի իրավահաջորդությունից»,- հնչեցրել են ԱԺԲ-ի անդամները քարոզարշավի ժամանակ։
😁1
Forwarded from Infocom
🗳 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշտարակ քաղաքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է ՀԷՑ-ի մասին՝ ասելով, որ այն շատ շուտով կպետականացվի.

🗣 «Այսօր, ըստ Էության, դե-ֆակտո, շուտով նաև՝ դե-յուրե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետական սեփականություն կդառնա»,- նշել է նա։ |news.am|
🤬2
🔶 ԿԸՀ կայքում հասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների, ինչպես նաև թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը։

[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]
🔶 «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում։ Կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։

📌 «Հաստատում ենք, որ նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
🔶 Հայաստանի առևտրային բանկերը, Կենտրոնական բանկի աջակցությամբ, աղքատ ժողովրդի հաշվին գերշահույթներ են դիզում։ Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում ԿԲ շենքի դիմաց հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

📌 Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում բարձր տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Նմանատիպ նախաձեռնություն եղել է միայն 2019 թվականին, սակայն կառավարությունը մերժել է այն։ |news.am|
armVote by Infocom
🔶 «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում։ Կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։ 📌 «Հաստատում ենք, որ նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:…
📌 «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Սպիտակի գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունների վերաբերյալ։

📢 «Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։

🔹 Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է»,- նշված է հայտարարությունում։
🔶 «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 14:30, հրավիրում է Կարապի լիճ՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ «նախընտրական ջուր ծեծոցու»։

💧 Կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վաղ առավոտյան Կարապի լիճը դատարկվել է․ «Սա հերթական վկայությունն է, որ իշխանությունները ջուր ծեծելու հարցում մրցակիցներ չեն հանդուրժում։ Տեղեկացնում ենք, որ հայ քաղաքական միտքը ցանկացած անհնար իրավիճակում անգամ կգտնի ջուր ծեծելու հնարավորություն։ Այնպես, որ բոլորիդ սպասում ենք այսօր, նույն տեղում, նույն ժամին»,- գրված է կուսակցության հայտարարությունում։
😁4
armVote by Infocom
‼️ ԿԳՄՍՆ-ն կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ 🔸 ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած՝ ԿԳՄՍՆ-ն ստանում է ահազանգեր…
🔶 ՄԻՊ–ի մանդատի շրջանակներում առաջին հերթին կրթության իրավունքը երաշխավորելն է։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

🗣 «Մենք ոչ վարչական ռեսուրսի չարաշահման, ոչ համանման այլ գործընթացների հետ կապված չունենք լիազորություններ, այլ լիազոր մարմիններ կան այդ հարցերի առումով։ Մեր խնդիրը առաջին հերթին կրթության իրավունքի երաշխավորումն է, և մենք դրա համար հատուկ արձանագրել ենք, որ դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի անկախ քաղաքական գործընթացներից։

📌 Մենք ստացել ենք ահազանգ կամավոր եղանակով հավաքի մասնակցության մասին, որի պատճառով խաթարվել է դասապրոցեսը, հետևաբար այդ պրոցեսն ենք ուսումնասիրում»,–ասել է նա։ |news.am|
🔶 Անդրադառնալով այն բանին, որ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմախոսներից մեկի որդու հասցեին օգտագործել է «լակոտ» բառը, ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասաց. «Մեր հիմնական գործառույթը ատելության խոսքի կանխարգելմանն է վերաբերում այս ոլորտում։ Ես չէի ասի, որ այդ խոսքի տեսակները բացառվել են ընդհանուր խոսույթից, բայց երբ որ ընդհանուր դաշտն ենք մշտադիտարկում, առնվազն ատելության խոսքի տեսակների տարածելիության առումով մի փոքր ավելի քչացել են»։

📌 Մանասյանը կոչ արեց քաղաքական գործիչներին չօգտագործել բառեր, որոնք թեև օրենքի տեսանկյունից պատժելի չեն, բայց չեն ընդգրկվում խոսքի ազատության սահմանների շրջանակում։ |news.am|
👎1
🔹 Մարտի 1-ը հարյուր տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, քարոզարշավի 7-րդ օրը Աջափնյակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

📌 Գործի բացահայտման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև խորհրդարանական ընտրությունների նախորդ՝ 2021-ի քարոզարշավին, մինչ օրս, սակայն, այս գործով որևէ մեկը չի դատապարտվել, մեղավոր չի ճանաչվել։ |azatutyun.am|
🔶 Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրով նախատեսված է Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցումը, ինչը կլուծի կենսական խնդիրներ Հայաստանի համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

📌 Նրա ներկայացմամբ, China Communications շինարարարական ընկերության կողմից նախագծված երկաթուղին կունենա 84 կամուրջ, 60 թունել, նախնական հաշվարկով արժեքը 3.2 միլիարդ դոլար է, ինչը էական օգուտներ կբերի նախագծի իրականացման մեջ ներգրաված երկրների համար, նախ և առաջ Հայաստանի և Իրանի։

🗣 «Այդ երկաթուղին կկապի Ագարակը Գագարինի երկաթուղային կայարանի հետ։ Երևանից երկաթուղային կապ կհաստատվի Գավառ, Մարտունի, Ջերմուկ, Սիսիան, Կապան, Մեղրի քաղաքների հետ, ինչը կամրապանդի մեր երկրի տնտեսական, պաշտպանական, անվտանգության համակարգը, կաշխուժացնի այդ բնակավայրերի տնտեսական կյանքը»,- ասում է Լ. Զուրաբյանը։ |news.am|
👍1
🔶 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր ներկայացրել է ծնելիության խթանման եւ ժողովրդագրության բարելավման իր ծրագիրը։

📌 Նա նշել է, որ գործող իշխանության քաղաքականության հետեւանքով ծնելիությունը նվազել է, արտագաղթի տեմպերն ավելացել են։

🗣 «Մեր ժողովրդագրական տվյալները սարսափելի են, մեզ համար այս հարցը կլինի ամենաթիրախային հարցերից մեկը։ Մենք ամեն ինչ անելու ենք երիտասարդ ընտանիքների համար։ Նրանք պետք է կարողանան շատ երեխաներ ունենալ, լավ ապագա ստեղծեն իրենց երեխաների համար»,- ասել է նա։ |aravot.am|
😁3