armVote by Infocom
716 subscribers
604 photos
50 videos
1.59K links
Download Telegram
📄 Արագածոտնի Ծաղկահովիտ գյուղի սուպերմարկետի մուտքի դռան վրա օրենքի խախտմամբ փակցված են եղել ՔՊ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառները։

💬 News.am-ի ահազանգից հետո ԿԸՀ–ից հայտնել են, որ խանութի սեփանակատերը զգուշացվել է խախտման մասին, և պաստառները արդեն հեռացվում են։ 

🗣 Տարածքի սեփականատերը նշել է, որ տեղյակ չի եղել, որ դա խախտում է. «Ինքս եմ փակցրել, ոչ մի դիտավորության կամ օրենքի խախտման նպատակով չեմ արել, արել եմ զուտ համակրանքից ելնելով։ Ինքս էլ Նիկոլ Փաշինյանի կողմնակից եմ։ Չկա ինչ-որ պետական կառույցի պարտավորություն, կամ պարտականություն, կամ պարտադրանք։ Ինձ չեն տեղեկացրել, որ սա խախտում է, ես էլ չեմ իմացել»։
💬 «Ուժեղ Հայաստան»-ի առաջին համար Նարեկ Կարապետյանը ամփոփել է կուսակցության քարոզարշավային հանդիպումները Տավուշի մարզում։

🔻 Բագրատաշենում քննարկվել են տարածաշրջանի զարգացման և ջերմոցային տնտեսությունների համար էժան գազի մատակարարման հնարավորությունները։

🔻 Կարապետյանը անդրադարձել է Նոյեմբերյանի և Բերդի գյուղատնտեսական խնդիրներին․ «Գյուղացիները մթերման տեղ չունեն։ Հանում են, ճամփեզրին են դնում, վաճառում են իրենց բերքը»։

🔻 Կուսակցությունն առաջարկում է ստեղծել մթերման կայանների ցանց, որը հնարավորություն կտա գյուղացիների արտադրանքը հավաքել և արտահանել։ |armenpress.am|
🏫 «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը ներկայացրել է իր տեսլականը կրթության ոլորտի, Հայաստանին անհրաժեշտ մասնագետների պատրաստման վերաբերյալ։ Ըստ այդմ՝

🔸 «Կրթությունը պետական պատվերով անվճար կլինի և երաշխավորված պետության կողմից՝ բոլոր հավատարմագրված ծրագրերում, պայմանով, որ ավարտելուց հետո այդ մասնագետները մի քանի տարի պետք է աշխատեն Հայաստանում, հիմնականում՝ Երևանից դուրս։

🔸 Պետք է ստեղծվի մասնագիտական վերապատրաստման ուսումնական կենտրոնների ցանց՝ եվրոպական և ասիական համալսարանների հետ համագործակցությամբ։

🔸 Ուսուցիչը 3 տարին մեկ պետք է անցնի վերապատրաստում, բժիշկը՝ երկու տարին մեկ անգամ, իսկ պետական ծառայողը՝ մշտապես, ու այս ամենը պետք է լինի անվճար»։ |armenpress.am|
armVote by Infocom
ԿԳՄՍՆ-ն կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
‼️ «Ականատեսն» արձանագրում է, որ հանրակրթական ուսհաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը և անչափահասներին որպես քաղաքական ֆոն օգտագործելը հակասում են ուսհաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին և ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։

Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և դպրոցի տնօրինության կողմից սեփական լիազորությունների և պաշտոնեական դիրքի նմանօրինակ չարաշահումը ենթակա է խիստ իրավական գնահատականի։

[«Ականատես» դիտորդական առաքելություն]
🗣 Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ Աբովյանում 52 պարեկի աշխատանքից հեռացրել են, քանի որ նրանց հարազատները իր առաջնորդած ուժի համակիր են:

💬 ԲՀԿ առաջնորդը այդ մասին հայտարարել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։

ℹ️ ՆԳՆ-ից տեղեկության վերաբերյալ դեռ չի հաջողվել արձագանք ստանալ: |azatutyun.am|
Infocom
Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություն է հրապարակել ընտրակաշառքի վերաբերյալ։
💬 Ձայնագրությունների գրեթե մեծ մասը չի վերաբերում մեզ մոտ գրանցված աշխատակիցներին։ Բայց, եթե դուք ուշադիր լինեք, խոսակցության մեջ մարդիկ ասում են «գրանցվել»։ Օրենքով թույլ է տրվում գրանցված աշխատակից ունենալ։

📌 Թե ինչ խոսույթ ունեն մարդիկ, դա ուրիշ բան է, բայց խոսքը գրանցված, հարկերը վճարվող աշխատանքի մասին, ոչ թե կաշառքի մասին։

📌 Կարծում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ։

[Նարեկ Կարապետյանը՝ ընտրակաշառքի գործերով ձայնագրությունների մասին] |aravot.am|
😁2
armVote by Infocom
ԿԳՄՍՆ-ն կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
⚖️ «Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկում է Արագածոտնի ուսհաստատությունների դեպքով դատարան դիմելու և վարչական պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը։

🔸 Դաշինքում չունենք փաստեր այն մասին, որ դասատուներն ու աշակերտները քարոզարշավին մասնակցել են իրենց կամքին հակառակ, այդ դեպքում (կամ, եթե նման փաստեր ավելի ուշ ի հայտ գան) տեղի ունեցածը առերևույթ կպարունակեր Քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։

[Դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյան]
armVote by Infocom
Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ Աբովյանում 52 պարեկի աշխատանքից հեռացրել են, քանի որ նրանց հարազատները իր առաջնորդած ուժի համակիր են:
ՆԳՆ-ն հերքում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։

🗣 «Նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
‼️ ԴՕԿ կուսակցության վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Ընտրություններից հետո այն ուժերը, ովքեր ցանկություն են հայտնելու միանալ մեր քաղաքական թիմին, պարտավոր են իրենց ծրագրային դրույթում ներառել «արցախցին ապրելու է Արցախում» դրույթը»։

📌 Նախընտրական ծրագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր արցախցի ընտանիք պետք է ունենա իր տունը, իր աշխատանքը, իր անվտանգությունն ու իր արժանապատիվ ապագան, միաժամանակ նշվում է, որ ԴՕԿ-ը երբեք չի ընդունելու այն քաղաքականությունը, «որը փորձում է արցախցուն վերածել մշտական գաղթականի և փակել Արցախի հարցը»։

💬 «Եվ Արցախը բնակեցնելու, արցախցուն իր հող վերադարձնելու և հայկական պետական արժանապատվությունը վերականգնելու հարցը լինելու է ազգային անվտանգության ռազմավարական ուղղություն»։
🤬32
📊 Հայկ Մարությանը վստահեցնում է՝ անցողիկ շեմը կհաղթահարեն։

🗣 Այս մասին «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն ասել է լրագրողներին Մալաթիա–Սեբաստիայում քարոզարշավի ժամանակ։

💬 «2 ծրագիր ունենք․ մինիմում՝ խորհրդարանում հայտնվել՝ ընդդիմափոխություն անելու, քաղաքական խոսքի մակարդակը բարձրացնելու, մաքսիմում՝ իշխանափոխություն»,- նշել է նա։ |arm.sputniknews.ru|
👎2😁1🤬1
🗳«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Շիրակի մարզի Արթիկ համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե «եթե 2026 թվականին Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» է»:

🔸 «Սյունիքը, մեծ հարցական է` կմնա, թե ոչ։ Խաղաղությունը, որը մեզ փորձում են ծախել, խաղաղություն չէ: Սա խաղաղություն է այնքան ժամանակ, քանի դեռ երաշխիքներ չկան, որքան Ալիևը համարի, որ իրեն ձեռք է տալիս այս խաղաղությունը»,- նշել է Քոչարյանը։ |factor.am|
2👍2
🗳 Հայ Ազգային Կոնգրեսը նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեսանյութ է տարածել Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման իրենց ծրագրի մասին։

📣 «Հայաստանի հարավը կկապվի հյուսիսի հետ, կհաղթահարվի մեր ռազմավարական հաղորդակցության ուղիների միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից՝ ավելի արդյունավետ դարձնելով նրանց հետ խաղաղության գործընթացը։

🔸 Դառնալով տրանզիտային երկիր՝ Պարսից Ծոցի և Սև ծովի միջև, Հայաստանը կզարգացնի տնտեսությունն ու անվտանգությունը և բարեկեցություն կբերի մեր ժողովրդին»,- ասվում է տեսանյութում։
Forwarded from Infocom
⚖️ Քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման  վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված, հայտարարություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը։

📣 «Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն»,- նշված է ՄԻՊ հաղորդագրությունում։
🗳 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացրած քարոզարշավի ընթացքում նշել է, որ իր մոտեցումն արմատապես տարբերվում է նրանից, թե ինչպես են քաղաքական իրադարձությունները ներկայացվում պաշտոնական հաշվետվություններում կամ ԶԼՄ-ներում։

🗣 «Վերածնունդը կսկսվի միայն այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները դադարեն մանիպուլյացիաներ կիրառել և անցնեն ուղիղ ու ազնիվ հաղորդակցության գյուղերի և քաղաքների յուրաքանչյուր բնակչի հետ: Եկեք միասին կառուցենք հայկական պետությունը»,- կոչ է արել Սուրենյանը իր կողմնակիցներին։|news.am|
🗳 Ազգային-Ժողովրդական բևեռը նախընտրական քարոզարշավն անցկացրել է Տավուշի մարզում, կուսակցության անդամները շրջել են Բերդի, Իջևանի, Դիլիջանի փողոցներով։

📣 «Մենք վերականգնելու ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգային դատարանում լուծելու ենք Արցախի միացման հարցը, սահմանադրական բարեփոխումներ ենք իրականացնելու։ Մենք հրաժարվում ենք Սովետական Հայաստանի իրավահաջորդությունից»,- հնչեցրել են ԱԺԲ-ի անդամները քարոզարշավի ժամանակ։
😁1
Forwarded from Infocom
🗳 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշտարակ քաղաքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է ՀԷՑ-ի մասին՝ ասելով, որ այն շատ շուտով կպետականացվի.

🗣 «Այսօր, ըստ Էության, դե-ֆակտո, շուտով նաև՝ դե-յուրե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետական սեփականություն կդառնա»,- նշել է նա։ |news.am|
🤬2
🔶 ԿԸՀ կայքում հասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների, ինչպես նաև թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը։

[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]
🔶 «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում։ Կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։

📌 «Հաստատում ենք, որ նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
🔶 Հայաստանի առևտրային բանկերը, Կենտրոնական բանկի աջակցությամբ, աղքատ ժողովրդի հաշվին գերշահույթներ են դիզում։ Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում ԿԲ շենքի դիմաց հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

📌 Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում բարձր տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Նմանատիպ նախաձեռնություն եղել է միայն 2019 թվականին, սակայն կառավարությունը մերժել է այն։ |news.am|
armVote by Infocom
🔶 «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում։ Կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։ 📌 «Հաստատում ենք, որ նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:…
📌 «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Սպիտակի գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունների վերաբերյալ։

📢 «Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։

🔹 Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է»,- նշված է հայտարարությունում։