armVote by Infocom
«Նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի»․ Փաշինյանը հարցն անպատասխան թողեց:
‼️ ԿԳՄՍՆ-ն կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
🔸 ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած՝ ԿԳՄՍՆ-ն ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։
🔸 Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր Ապարան քաղաքում. Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի:
[ՀՀ ԿԳՄՍՆ]

🔸 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Տավուշում Աչաջուրի բնակիչների հետ հանդիպմանը քննադատել է իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հայտարարելով, որ հարկերի աճն ու կյանքի պայմանների վատթարացումը պայմաններ են ստեղծում, որ բնակիչները ստիպված լքեն իրենց տները։
🗣 «Որպեսզի 300 հազար ադրբեջանցի բնակվի Հայաստանում, մեր հայրենակիցները տեղ չունեն մնալու, նրանց տները փակ են, նրանք պետք է հեռանան, որպեսզի այնտեղ ուրիշները գան ու բնակվեն»,- ասել է նա։
🚰 Աչաջուրի բնակիչները դժգոհել են գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից, ոռոգման և խմելու ջրի պակասից, պարարտանյութերի գների աճից և ֆերմերներին պետական աջակցության բացակայությունից։ Ծառուկյանն ի պատասխան ընդգծել է, որ սահմանամերձ գյուղերը հատուկ ուշադրության, արտոնությունների և դոտացիաների կարիք ունեն։
💬 Ելույթի ընթացքում նա նաև անդրադարձել է անվտանգության հարցերին և Ադրբեջանի հետ հարաբերություններին․ «Եթե այս վիճակը շարունակվի ևս մեկ-երկու տարի, մենք կունենանք Արցախի նույն ճակատագիրը»։ |news.am|

❤1
‼️ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։
📣 Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը, որը երկօրյա այցով Երևանում էր։
💬 «Պատվիրակությանը տեղեկացվել է ՌԴ նախագահի կողմից ՀՀ վարչապետին ուղղված ուղղակի և բացահայտ խնդրանքների մասին՝ ՌԴ-ից եկած հայկական սփյուռքի ներկայացուցիչների քվեարկությունը հեշտացնելու և հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից սփյուռքի այս հատվածին Հայաստան այցելելու և ընտրությունների օրը քվեարկելու համար ֆինանսական բնույթի խրախուսանքների մասին։
🔻 Նման միջամտությունը շարունակական և հարմարվողական սպառնալիք է, որը տարածվում է ընտրությունների ժամանակահատվածից շատ ավելի հեռու»,- ասվում է հայտարարությունում։ |armenpress.am|

📄 Արագածոտնի Ծաղկահովիտ գյուղի սուպերմարկետի մուտքի դռան վրա օրենքի խախտմամբ փակցված են եղել ՔՊ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառները։
💬 News.am-ի ահազանգից հետո ԿԸՀ–ից հայտնել են, որ խանութի սեփանակատերը զգուշացվել է խախտման մասին, և պաստառները արդեն հեռացվում են։
🗣 Տարածքի սեփականատերը նշել է, որ տեղյակ չի եղել, որ դա խախտում է. «Ինքս եմ փակցրել, ոչ մի դիտավորության կամ օրենքի խախտման նպատակով չեմ արել, արել եմ զուտ համակրանքից ելնելով։ Ինքս էլ Նիկոլ Փաշինյանի կողմնակից եմ։ Չկա ինչ-որ պետական կառույցի պարտավորություն, կամ պարտականություն, կամ պարտադրանք։ Ինձ չեն տեղեկացրել, որ սա խախտում է, ես էլ չեմ իմացել»։

💬 «Ուժեղ Հայաստան»-ի առաջին համար Նարեկ Կարապետյանը ամփոփել է կուսակցության քարոզարշավային հանդիպումները Տավուշի մարզում։
🔻 Բագրատաշենում քննարկվել են տարածաշրջանի զարգացման և ջերմոցային տնտեսությունների համար էժան գազի մատակարարման հնարավորությունները։
🔻 Կարապետյանը անդրադարձել է Նոյեմբերյանի և Բերդի գյուղատնտեսական խնդիրներին․ «Գյուղացիները մթերման տեղ չունեն։ Հանում են, ճամփեզրին են դնում, վաճառում են իրենց բերքը»։
🔻 Կուսակցությունն առաջարկում է ստեղծել մթերման կայանների ցանց, որը հնարավորություն կտա գյուղացիների արտադրանքը հավաքել և արտահանել։ |armenpress.am|

🏫 «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը ներկայացրել է իր տեսլականը կրթության ոլորտի, Հայաստանին անհրաժեշտ մասնագետների պատրաստման վերաբերյալ։ Ըստ այդմ՝
🔸 «Կրթությունը պետական պատվերով անվճար կլինի և երաշխավորված պետության կողմից՝ բոլոր հավատարմագրված ծրագրերում, պայմանով, որ ավարտելուց հետո այդ մասնագետները մի քանի տարի պետք է աշխատեն Հայաստանում, հիմնականում՝ Երևանից դուրս։
🔸 Պետք է ստեղծվի մասնագիտական վերապատրաստման ուսումնական կենտրոնների ցանց՝ եվրոպական և ասիական համալսարանների հետ համագործակցությամբ։
🔸 Ուսուցիչը 3 տարին մեկ պետք է անցնի վերապատրաստում, բժիշկը՝ երկու տարին մեկ անգամ, իսկ պետական ծառայողը՝ մշտապես, ու այս ամենը պետք է լինի անվճար»։ |armenpress.am|

ԿԳՄՍՆ-ն կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
‼️ «Ականատեսն» արձանագրում է, որ հանրակրթական ուսհաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը և անչափահասներին որպես քաղաքական ֆոն օգտագործելը հակասում են ուսհաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին և ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։
✅ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և դպրոցի տնօրինության կողմից սեփական լիազորությունների և պաշտոնեական դիրքի նմանօրինակ չարաշահումը ենթակա է խիստ իրավական գնահատականի։
[«Ականատես» դիտորդական առաքելություն]

🗣 Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ Աբովյանում 52 պարեկի աշխատանքից հեռացրել են, քանի որ նրանց հարազատները իր առաջնորդած ուժի համակիր են:
💬 ԲՀԿ առաջնորդը այդ մասին հայտարարել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։
ℹ️ ՆԳՆ-ից տեղեկության վերաբերյալ դեռ չի հաջողվել արձագանք ստանալ: |azatutyun.am|

Infocom
Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություն է հրապարակել ընտրակաշառքի վերաբերյալ։
💬 Ձայնագրությունների գրեթե մեծ մասը չի վերաբերում մեզ մոտ գրանցված աշխատակիցներին։ Բայց, եթե դուք ուշադիր լինեք, խոսակցության մեջ մարդիկ ասում են «գրանցվել»։ Օրենքով թույլ է տրվում գրանցված աշխատակից ունենալ։
📌 Թե ինչ խոսույթ ունեն մարդիկ, դա ուրիշ բան է, բայց խոսքը գրանցված, հարկերը վճարվող աշխատանքի մասին, ոչ թե կաշառքի մասին։
📌 Կարծում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ։
[Նարեկ Կարապետյանը՝ ընտրակաշառքի գործերով ձայնագրությունների մասին] |aravot.am|

😁2
armVote by Infocom
ԿԳՄՍՆ-ն կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
⚖️ «Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկում է Արագածոտնի ուսհաստատությունների դեպքով դատարան դիմելու և վարչական պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը։
🔸 Դաշինքում չունենք փաստեր այն մասին, որ դասատուներն ու աշակերտները քարոզարշավին մասնակցել են իրենց կամքին հակառակ, այդ դեպքում (կամ, եթե նման փաստեր ավելի ուշ ի հայտ գան) տեղի ունեցածը առերևույթ կպարունակեր Քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։
[Դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյան]

Գագիկ Ծառուկյանը պնդում է՝ Աբովյանում 52 պարեկի աշխատանքից հեռացրել են, քանի որ նրանց հարազատները իր առաջնորդած ուժի համակիր են:
❌ ՆԳՆ-ն հերքում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։
🗣 «Նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

‼️ ԴՕԿ կուսակցության վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Ընտրություններից հետո այն ուժերը, ովքեր ցանկություն են հայտնելու միանալ մեր քաղաքական թիմին, պարտավոր են իրենց ծրագրային դրույթում ներառել «արցախցին ապրելու է Արցախում» դրույթը»։
📌 Նախընտրական ծրագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր արցախցի ընտանիք պետք է ունենա իր տունը, իր աշխատանքը, իր անվտանգությունն ու իր արժանապատիվ ապագան, միաժամանակ նշվում է, որ ԴՕԿ-ը երբեք չի ընդունելու այն քաղաքականությունը, «որը փորձում է արցախցուն վերածել մշտական գաղթականի և փակել Արցախի հարցը»։
💬 «Եվ Արցախը բնակեցնելու, արցախցուն իր հող վերադարձնելու և հայկական պետական արժանապատվությունը վերականգնելու հարցը լինելու է ազգային անվտանգության ռազմավարական ուղղություն»։

🤬3❤2
📊 Հայկ Մարությանը վստահեցնում է՝ անցողիկ շեմը կհաղթահարեն։
🗣 Այս մասին «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն ասել է լրագրողներին Մալաթիա–Սեբաստիայում քարոզարշավի ժամանակ։
💬 «2 ծրագիր ունենք․ մինիմում՝ խորհրդարանում հայտնվել՝ ընդդիմափոխություն անելու, քաղաքական խոսքի մակարդակը բարձրացնելու, մաքսիմում՝ իշխանափոխություն»,- նշել է նա։ |arm.sputniknews.ru|

👎2😁1🤬1
🗳«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Շիրակի մարզի Արթիկ համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե «եթե 2026 թվականին Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» է»:
🔸 «Սյունիքը, մեծ հարցական է` կմնա, թե ոչ։ Խաղաղությունը, որը մեզ փորձում են ծախել, խաղաղություն չէ: Սա խաղաղություն է այնքան ժամանակ, քանի դեռ երաշխիքներ չկան, որքան Ալիևը համարի, որ իրեն ձեռք է տալիս այս խաղաղությունը»,- նշել է Քոչարյանը։ |factor.am|

❤2👍2
🗳 Հայ Ազգային Կոնգրեսը նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեսանյութ է տարածել Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման իրենց ծրագրի մասին։
📣 «Հայաստանի հարավը կկապվի հյուսիսի հետ, կհաղթահարվի մեր ռազմավարական հաղորդակցության ուղիների միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից՝ ավելի արդյունավետ դարձնելով նրանց հետ խաղաղության գործընթացը։
🔸 Դառնալով տրանզիտային երկիր՝ Պարսից Ծոցի և Սև ծովի միջև, Հայաստանը կզարգացնի տնտեսությունն ու անվտանգությունը և բարեկեցություն կբերի մեր ժողովրդին»,- ասվում է տեսանյութում։

Forwarded from Infocom
⚖️ Քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված, հայտարարություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը։
📣 «Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն»,- նշված է ՄԻՊ հաղորդագրությունում։

🗳 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացրած քարոզարշավի ընթացքում նշել է, որ իր մոտեցումն արմատապես տարբերվում է նրանից, թե ինչպես են քաղաքական իրադարձությունները ներկայացվում պաշտոնական հաշվետվություններում կամ ԶԼՄ-ներում։
🗣 «Վերածնունդը կսկսվի միայն այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները դադարեն մանիպուլյացիաներ կիրառել և անցնեն ուղիղ ու ազնիվ հաղորդակցության գյուղերի և քաղաքների յուրաքանչյուր բնակչի հետ: Եկեք միասին կառուցենք հայկական պետությունը»,- կոչ է արել Սուրենյանը իր կողմնակիցներին։|news.am|

🗳 Ազգային-Ժողովրդական բևեռը նախընտրական քարոզարշավն անցկացրել է Տավուշի մարզում, կուսակցության անդամները շրջել են Բերդի, Իջևանի, Դիլիջանի փողոցներով։
📣 «Մենք վերականգնելու ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգային դատարանում լուծելու ենք Արցախի միացման հարցը, սահմանադրական բարեփոխումներ ենք իրականացնելու։ Մենք հրաժարվում ենք Սովետական Հայաստանի իրավահաջորդությունից»,- հնչեցրել են ԱԺԲ-ի անդամները քարոզարշավի ժամանակ։

😁1
Forwarded from Infocom
🗳 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշտարակ քաղաքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է ՀԷՑ-ի մասին՝ ասելով, որ այն շատ շուտով կպետականացվի.
🗣 «Այսօր, ըստ Էության, դե-ֆակտո, շուտով նաև՝ դե-յուրե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետական սեփականություն կդառնա»,- նշել է նա։ |news.am|

🤬2
🔸 Այսօր ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրն էր։
📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 6-րդ օրը

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 6-րդ օրը - Infocom
Այսօր ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրն էր։ Քաղաքական ուժերը շարունակել են շփումները քաղաքացիների հետ։ «Հայաստան» դաշինքն առավոտյան հայտարարեց՝ Թալինի համայնքապետարանից իրենց տեղեկացրել են, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը…
🔶 ԿԸՀ կայքում հասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների, ինչպես նաև թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը։
[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]
[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]