armVote by Infocom
717 subscribers
604 photos
50 videos
1.6K links
Download Telegram
🔶 «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը հայտարարել է, որ այսուհետ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը պարբերաբար ներկայացնելու է քաղաքական ուժի նախընտրական ծրագրի հիմնարար դրույթներն ու ռազմավարական ուղղությունները։

📌 Քաղաքական ուժի այսօրվա հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական ծրագրում ոչ թե դատարկ խոստումներ են, այլ պետականաշինության, արդարության, ազգային արժանապատվության և հզոր Հայաստանի կառուցման հստակ քայլեր։

🗣 «Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելու է այն պետությունը, որը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, ոչ թե Հայաստանը դիտում է որպես գաղութ, պրոյեկտ կամ ազդեցության գոտի»,- նշել է Ղուկասյանը։ |armenpress.am|
🤬2
Forwarded from Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:


📌 Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին:

🔻 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
🔶 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը վստահ է` ցանկացած փոփոխություն կախված է մարդկանցից։ Քարոզարշավի 5-րդ օրը Պետրոսյանն ամցկացնում է Աշտարակ քաղաքում։

🗣 «Ամեն ինչ մարդկանցից է կախված։ Հասարակությունը փոփոխություն է ուզում, որտեղ իր մասնակցությունը չի պահանջվի, բայց տենց փոփոխություն չի լինում»,– քաղաքացիներին ասաց Պետրոսյանը։ | arm.sputniknews.ru|
🔶 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում ներկայացնում է մշակութային ոլորտի հիմնական դրույթները։

📌 «Հայաստանի մեծագույն հարստությունը մշակութային անսպառ ժառանգությունն է, որը մեզ է հասել որպես անգին նվեր՝ հաղթահարելով հազարամյակների փորձությունները։

🔹Ի՞նչ ենք մենք այսօր գումարում այդ հարստությանը, ինչպիսի՞ մշակութային շերտ է ստեղծվում այսօր։ Մշակութային ժառանգություն և ժամանակակից արվեստ. այս երկու առանցքներից կառչած՝ իրեն բաժին հասած նոր փորձություններին է դիմադրում այսօրվա հասարակությունը, և դրանց միջոցով էլ ձևավորվում է վաղվա Հայաստանը»։

🔗 Կարդալ ավելին
😁2
📣 «Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից և ԱՊՀ-ից»․ «Շնորհապետական» կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը արտաքին քաղաքականության իրենց տեսլականը ներկայացնելիս հայտարարում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի քաղաքականությունից և հստակ ռազմավարական ուղղություն ընտրի դեպի Արևմուտք։

🗣 «Ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ռազմավարական աստիճանի հասցնել Եվրամիության պետությունների հետ և Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները: Թուրքիայի հետ աշխատելու ենք, որ բարիդրացիական հարաբերություններ ձևավորվեն, բայց ականջալուր և նախանձախնդիր կերպով հետևելու ենք, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման հարցը առաջ տանենք, և դա հնարավոր է, ես հավատում եմ դրան: Իսկ Ադրբեջանի հետ պետք է փորձենք հավասարակշռված խաղաղության հասնել, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական շահերը նույնպես նկատի ունենան»,- ասաց Սիմոնյանը։ |factor.am|
👎32😁1🤬1
📣 Սամվել Կարապետյանին այսօր իր գործով դատական նիստից առաջ լրագրողները հարց ուղղեցին՝ համարո՞ւմ է, որ Ռուսաստանի հայտարարությունը ճնշում է Հայաստանի վրա։

🗣 «Ոչ միայն Ռուսաստանի, բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում և ոչ ճիշտ Հայաստանի համար»,- ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարը։

🔸 Կարապետյանին հարցրին նաև՝ ինչ քայլեր է արել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու ուղղությամբ: Կարապետյանը ծիծաղելով պատասխանեց․ «Առավոտը զարթնել եմ, զանգել եմ Վարդևանյանին ու ասել՝ շտապ սկսիր քայլերը: Ես Վարդևանյանին վստահում եմ, այդ հարցով ինչ թուղթ բերում է, ստորագրում եմ»։

📌 Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, և այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ «ապահարզանի գնալ»։
😁1
🗳 «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավ են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում։

📌 Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

🗣 Նա թիմակիցների հետ շրջել է վարչական շրջանում, շփվել, լուսանկարվել քաղաքացիների հետ, քարոզչական թռուցիկներ բաժանել։
📣 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի մոտ էր։

🗣 «ՀՀ-ում մարդը շարունակում է մարդը մնալ տուգանքի մատերիալ, մարդուն տուգանում են, եղածը բռնագանձում են, գույքը խլում են, և պետություն չկա, որ այդ մարդուն պաշտպանի։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ հունիսի 7-ին դուք ունեք հնարավորություն այս սարսափը կասեցնելու և փոխելու այս ամեն ինչը։ Երբ որ ձեր բանկային հաշիվները ապօրինի կերպով արգելանքների տակ չեն հայտնվելու», - նշել է կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Քարոզարշավի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դուրս եկավ շենքից, և բանավեճ սկսվեց Մարուքյանի և նրա միջև․ «Այլ կերպ ինչպե՞ս է հնարավոր տուգանքը գանձել, եթե քաղաքացիների հաշիվների վրա կալանք չդրվի։ Ուզում եք ասել՝ իրավախախտումները հանե՞նք»,- ասաց Սրբուհի Գալյանը։

📌 «Տուգանքի ձև կա, չափ կա։ Ինչի՞ մի հատ գծի համար մարդը պետք է տուգանվի։ Ինչի՞ պիտի էլեկտրոնային համակարգը ավտոմատ սառեցնի հաշիվը, հետո ավտոմատ չապաարգելափակի հաշվի սաեցումը»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
😁2👍1
🗳 ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում։

📣 Հյուրերը հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական ընթացքից, նախընտրական քարոզչության օրենսդրական կարգավորումներից և առհասարակ ընտրական օրենսդրությունից։

[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]
👍2
Forwarded from Infocom
❗️ՀՀ դատախազությունը 2025թ․-ի հունվարին Բելառուսի Հանրապետություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին միջնորդություն, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

🔸 2025 թվականի նոյեմբերին ստացվել է Բելառուսի գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո:

📌 Ավելի վաղ այսօր քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ Լուկաշենկոյի մասին խոսքերին, ասել էր․

🗣 «Մեկը կա, մեծ-մեծ խոսում ա, Բելառուսի նախագահին ա պաշտպանում ՀՀ-ում: Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքում կրակել ա ու հիմա փախած ա: Բռնելու ենք, բերենք նստեցնենք: Լակո՛տ, չես փախնելու, հերդ էլ չի փրկելու, Ռոբիկ հորեղբայրդ էլ։ Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»։
🗳 «Հայաստան» դաշինքը այսօր քարոզարշավի 5-րդ օրը հանդիպեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին։

📌 Քոչարյանը ներկայացրեց ընտրություններում հաղթելու դեպքում իրենց գործողությունները․

📣 «Հիմար օրենքը՝ գույքահարկի մասին օրենքը, փոխելու ենք, համաներում է լինելու բոլոր տուգանքների, բոլոր հիմարությունների, որ մեր ժողովրդին սարքել են պարտքերում խրված մի ժողովուրդ։ Էլ վարորդական, էլ չգիտեմ ինչ»,- ասաց նա։ |armenpress.am|
1👍1
⚖️ Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ, հայտնում են ՆԳՆ-ից։

📌 Նախարար Արփինե Սարգսյանը նախընտրական և ընտրական գործընթացներում առերևույթ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման և արագ արձագանքման ուղղությամբ տվել է խիստ հանձնարարականներ։
📣 Թալինի համայնքապետարանից «Հայաստան» դաշինքին տեղեկացրել են, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել նրանց հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում:

🗣 «Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։

📌 Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։ Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին», - նշված է հայտարարության մեջ։
🤬1
📣 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր քարոզարշավ է իրականացնում Արագածոտնի մարզում։

📌 Կուսակցության ներկայացուցիչները եղել են Արագած․ Քուչակ, Շենավան, Ապարան համայնքներում, թռուցիկներ բաժանել։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին բաժանում էր նաև Հայաստանի փոքրիկ քարտեզներ, երեխաներին՝ քաղցրավենիք։

🗣 Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ առողջության համընդհանուր ապահովագրությանը, կենսաթոշակների բարձրացմանը, հույս հայտնեց, որ թոշակառուները իրենց կյանքում զգում են փոփոխություններ․ «Փոփոխությունն էական է այնքանով, որ Հայաստանում միջին կենսաթոշակը առաջին անգամ համապատասխանում է նվազագույն սպառողական զամբյուղին», - Ապարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

🔸 Փաշինյանը խոսեց նաև խաղաղության հաստատման մասին, նա նշեց․ «Ժողովուրդ, ձեր աչքի առաջ ա եղել 2020-21 թվականից ինչքան հայհոյանք, ինչքան թուքումուր, մեղադրանք, էդ ամեն ինչի միջով անցնելով, մենք կայացրել ենք որոշումներ։ Ես կայացրել եմ ամենաբարդ, ամենադժվար որոշումները, և այդ ամեն ինչի արդյունքում ՀՀ-ում հաստատված է խաղաղություն»։
👎2👍1
📣 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Գեղարքունիքի մարզում է։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Գավառում հայտարարեց՝ ժողովրդին կոչ է անում աջակցել «Լուսավոր Հայաստան»-ին, և քվեարկությամբ ԱԺ-ում ունենալ «ժողովրդական խմբակցություն»։

🗣 «Հիմա ինչ ա կատարվում․ կա իշխանություն, կան 3 ընդդիմադիր խոշոր ուժեր։ Իշխանությունը թիրախավորում է այս ուժերին, քանի որ լավ հասկանում է, որ միայն այդ 3 ուժերի անցնելով իշխանությունը չի փոխվի, հետևաբար թիրախավորում է իրենց, որ իբր կռիվը գնում է միայն իր ու նրանց միջև։

🔸 Ես եկել եմ ասելու, եր եթե մենք չանցնենք Խորհրդարան, ոչ մի փոփոխություն չի լինելու։ Բոլոր նրանք, որոնք ուզում են, որ փոփոխություններ լինեն, և դեռ չեն կողմնորոշվել, մեր ուսումնասիրություններով շուրջ 200 հազար մարդ չի ուզում իր ձայնը տալ իշխանությանն ու իմ նշած ընդդիմադիր ուժերին, այդ մարդկանց համար մենք ունենք պրոդուկտ։ Դուք մեր միջոցով լինում եք Խորհրդարանում, ԱԺ-ի այդ մասին բաժնետերը։ Դա նշանակում է թույլ չտալ, որ Հայաստանը գնա հին բարքերին», - նշեց Մարուքյանը։
👎21
Forwarded from Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություն է հրապարակել ընտրակաշառքի վերաբերյալ։

📣 «Տվյալներ են ստացվել, որ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ գրասենյակի ղեկավարը ԱԺ ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։

🗣 Բացի այդ, նույն անձը ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Երևանի բնակչին վիրահատության համար անհատույց տվել է գումար։

🔎 Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
🗳 Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պնդելով, որ Վարդան Ղուկասյանի առաջնորդած ԴՕԿ կուսակցությունը պետական գրանցում է ստացել «ակնհայտ կեղծիքներով», հետևաբար` նման կուսակցությունն ընտրությունների մասնակցել չի կարող և նրա գրանցումը, որպես ընտրությունների մասնակից, պետք է չեղարկվի։

Վահան Ավագյանի դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժվել է, սակայն ոչ թե անհիմն լինելու հիմքով, այլ դիմումը ներկայացնելու իրավասու անձ չհանդիսանալու հիմքով։ |factor.am|

🔗 Կարդալ ավելին
armVote by Infocom
📣 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր քարոզարշավ է իրականացնում Արագածոտնի մարզում։ 📌 Կուսակցության ներկայացուցիչները եղել են Արագած․ Քուչակ, Շենավան, Ապարան համայնքներում, թռուցիկներ բաժանել։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին բաժանում էր նաև Հայաստանի…
«Նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի»․ Փաշինյանը հարցն անպատասխան թողեց:

📣 Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի շրջանակում այցից հետո ներկա ուսուցիչները news.am-ի հետ զրույցում նշել են, որ իրենք արձակուրդում չեն։ Լրագրողի հարցին, թե դաս չկա՞, թե երեխաները եկել են Նիկոլ Փաշինյանին դիմավորելու, ուսուցիչներն ասացին, որ չեն կարողացել կանգնեցնել աշակերտներին։

🗣 Հարցին՝ եկել եք աջակցելո՞ւ Նիկոլ Փաշինյանին, ո՞ր դպրոցից եք, ուսուցիչներից մեկը պատասխանեց․ «Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ։ Արագածի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ եմ։ Մենք գիտեինք վաղուց, որ ամսի 13-ին Փաշինյանը լինելու է Ապարանում։ Մենք արձակուրդում չենք, հարմարացրել ենք մեր ժամերը, եկել ենք։ Ուսուցիչների կեսը դպրոցում են, պետք է մեզ փոխարինեն։ Մեզ ոչ մեկ չի պարտադրել, ինքնակամ եկել ենք»։ |aravot.am|
📣 ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցն այսօր ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ Փաշինյանը երեկ բացահայտ սպառնալիք է հնչեցրել Գագիկ Ծառուկյանի հասցեին։

🗣 «Որևէ մեկը, ով քննադատում է Նիկոլ Փաշինյանին թեկուզ քաղաքակիրթ կամ հավակնում է ազդեցիկ լինել, միանգամից արժանանում է բացահայտ սպառնալիքի, բայց ավելի սարսափելի բան է երեկ տեղի ունեցել։ Երեկ անմիջապես էդ սպառնալիքից հետո Դատախազությունը տարածում է հաղորդագրություն, որ դիմել են Բելառուսի իրավապահ մարմիններին` Նվեր Ծառուկյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու հայցով։ Սա արդեն դեմոկրատիայի, ընդհանրապես ժամանակակից պետության բոլոր սկզբունքների խախտում է», – ասել է նա։

📌 Սուրենյանցի խոսքով, երբ պետության ղեկավարը հնչեցնում է սպառնալիք, և այդ սպառնալիքը անմիջապես դառնում է իրավապահ մարմինների պատժիչ գործիքակազմ, դա քաղաքական պատվերի դրսևորում է․ «Այսինքն` պետական ինստիտուտները այնպես են արժեզրկվում, որ դառնում են Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվեհարդարի գործիքը»։