armVote by Infocom
720 subscribers
614 photos
51 videos
1.6K links
Download Telegram
📣 Ռոբերտ Քոչարյան և «Հայաստան» դաշինքի անդամները այսօր եղել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Դպրաբակ համայնքներում, զրուցել քաղաքացիների հետ։

🔸 «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը Դպրաբակում քաղաքացիների հետ զրույցում հայտարարեց՝ իրենց ծրագրում կետ ունեն, ըստ որի՝ գյուղացիների աշխատանքը պետք է ստաժ համարվի։

🗣 «Ոնց ա, որ Երևանում գնում են աշխատանքի, հետո գնում են թոշակի, ստաժ են ունենում։ Հողի վրա, եթե աշխատում եք, համարվում է ստաժ։ Այսինքն՝ գյուղացուն պետք է օգնել ոչ միայն սուբսիդավորման, մթերումների հարցում»։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի, Ճամբարակ
2👍1
🗳📣 Տարազ կրողները կպարգեւատրվեն, եկեղեցուն կտրվի դիվանագիտական կարգավիճակ. «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցությունը ներկայացրել է ծրագրի կարեւոր կետերը։

🔸 Կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը, ներկայացնելով ծրագիրը, նշել է. «Առաջինը՝ մարդկանց հարկային բեռն ընդհանրապես հանելն է, մենք խոսք ենք տվել, որ Հայաստանը լինի առանց գույքահարկի եւ անվճար քաղաքային տրանսպորտով։

🔸 Երկրորդ կետը անվտանգային նոր համակարգի ստեղծումն է, մենք 44-օրյա պատերազմից առաջ էլ էինք առաջարկում վարձու բանակ ներդնել Հայաստանում, քանի որ օրը 100 զոհ էինք տալիս, ուզում էինք, որ հայ զինվորը չզոհվի, չգերեվարվի, սերունդ ունենա։

🔸 Երրորդը ինքնիշխան տարածքի վերականգնումն է եւ բռնազավթած հողերի ազատագրումը, մյուսը՝ վաուչերային սեփականության վերանայումը։ |aravot.am|
😁5
Forwarded from Infocom
📣 Փաշինյանն այսօր արձագանքեց Գյումրիում անցկացված համերգի շուրջ քննադատություններին՝ հայտարարելով, որ միջոցառումը նվիրված էր «Հյուսիս-հարավ» ճանապարհի պաշտոնական բացմանը։

🗣 «Եթե համարում եք, որ «Հյուսիս-հարավի» կառուցումը կուսակցական միջոցառում էր, կարող ենք դա համարել կուսակցական: Կարծում ենք՝ «Հյուսիս-հարավի» Աշտարակ-Գյումրի հատվածի կառուցումը պետական մակարդակի և նշանակության միջոցառում է, այնպիսի միջոցառում է, որը արժե նշել», – ասաց Փաշինյանը:

🔸 Վարչապետը նշեց, որ համերգի կազմակերպմանը մասնակցել են ճանապարհաշինական աշխատանքներին ներգրավված ընկերությունները։ «Չեմ կարծում, որ այդ մեծ իրադարձությունը արժե տեղավորել կուսակցական շրջանակներում»,- ասել է վարչապետը։

📌 Անցած ամիս «Խաղաղության ձայնը» անունով երաժշտական փառատոնի երկու համերգներ կազմակերպվեցին Գյումրիում և Երևանում։ Երաժշտական փառատոնի Գյումրիի համերգին մասնակցեց նաև Փաշինյանի «Վարչաբենդ» անունով երաժշտական խմբակը, որի պաստառներին գրված էր Կառավարության ծրագրային դրույթը՝ «Իրական Հայաստան»։ Համերգի հովանավորն էր Fast Bank-ը, որի սեփականատերերն են Վահե և Վիգեն Բադալյանները: |azatutyun.am|
🤬1
🗳 ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները։

🔸 ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցությունից Արթուր Աշոտի Բաբայանը, Գևորգ Հենրիկի Հովհաննիսյանը, Հակոբ Ռեստակի Տերջանյանը, Հենրիկ Կարենի Կարապետյանը և Վան Անդրանիկի Հարությունյանը,

🔸 Հայաստանի շնորհապետական կուսակցությունից Հայկ Արկադիայի Ավագյանը,

🔸 «Ուժեղ Հայաստան» դաշինքից Սվետլանա Գումեդինի Գորգինյանը և Հակոբ Ռոբերտի Ճարոյանը։

📌 Պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը:
1
🗳 «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավի շրջանակներում իրազեկման ակցիա է իրականացրել Շենգավիթում։

🗣 Կուսակցության ցուցակի 10-րդ համար Արմեն Ադամյանը, անդրադառնալով ԱԺ մտնելու դեպքում իրենց անելիքներին, նշել է, որ այն աշխատանքը, որը տարիներ շարունակ ԱԺԲ-ն կատարել է թե՛ արտերկրում՝ մասնավոր լոբբիստական գործունեության միջոցով, թե՛ երկրի ներսում՝ ժողովրդին ծրագրերը ներկայացնելով և առկա մարտահրավերներին իր լուծումները առաջարկելով, շարունակելու են արդեն որպես խորհրդարանական ուժ։

📣 ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ այսօր հայտարարել է, որ Բևեռը Հայաստանում ունի այնքան հենարան, որ խորհրդարան մուտք գործելու ներուժ ունի։

🔸 Սեֆիլյանը դիմել է նաև իրենց աջակիցներին՝ կոչ անելով այս փուլում լինել առավել ակտիվ։ Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն ընտրություններին մասնակցության մասին տեղեկացնելը, այլև հանրությանը հիշեցնել, որ Սասնա ծռեր խմբի մի շարք անդամներ շարունակում են մնալ անազատության մեջ։
👎2👍1😁1
📣 «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն այսօր Արթիկ խոշորացված համայնքում իր ելույթի ժամանակ անդրադարձել է հայ-ռուսական փոխհարաբերություններին։

🗣 «Ինչպե՞ս պատահեց որ ՌԴ-ն սկսեց հակառակորդին 2010 թվականից զենք վաճառել․ ասում էին՝ բիզնես է։ Զենքը բիզնես չէ, զենքը քաղաքականություն է, իրավիճակը փոխելու ապրանք։

🔸 44-օրյա պատերազամի ժամանակ հակառակորդի սպառազինության 85%-ը եղել է ռուսական։ Սրա պատասխանը պահանջող որևէ մեկը եղե՞լ է։ Մենք այս հարցն ենք բարձրացնում»,- հայտարարել է Բաբաջանյանը։
🗳 ԿԸՀ-ն ստացել է գրություններ ընտրապաստառների չափերի վերաբերյալ։

📣 Օրինակ, «Բոլորին դեմ եմ»-ը պնդում է, որ հայտարարությունների համար հատկացված անկյունում պաստառները ընտրական խախտումներով են փակցվում։ Տարածվում են լուսանկարներ, որտեղ ընտրություններին մասնակից ուժերի պաստառների չափերը անհամաչափ են, հայտնել են ԿԸՀ-ից։

🔸 ԿԸՀ-ից Factor-ին հայտնել են, որ ընտրություններին մասնակից ուժերից պաստառների չափերի հետ կապված գրություններ են ստացվել, և հանձնաժողովը օրենքով սահմանված քայլեր է ձեռնարկել։
1
🔶 ԿԳՄՍՆ-ն ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգ է ստացել։

🗣 «Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին»,- գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
🔶 Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներում ընդգրկված կուսակցությունների, ինչպես նաև գրանցված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է։

[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]
🔶 «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը այցելել են Դիլիջանի Շամախյան թաղամաս՝ կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի գլխավորությամբ։

📌 Թաթոյանն ընդգծել է, որ առաջիկա ընտրությունները պատմական նշանակություն ունեն Հայաստանի համար։

🗣 «Իսկապես սրանք շատ կարևոր ընտրություններ են, մենք ճակատագրական որոշում պետք է կայացնենք։ Եվ մենք չպետք է թողնենք, որ ուրիշները մեր փոխարեն որոշում կայացնեն, մենք պետք է որոշումը կայացնենք՝ յուրաքանչյուր մարդ»,- նշել է նա: |armenpress.am|
🔶 «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը հայտարարել է, որ այսուհետ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը պարբերաբար ներկայացնելու է քաղաքական ուժի նախընտրական ծրագրի հիմնարար դրույթներն ու ռազմավարական ուղղությունները։

📌 Քաղաքական ուժի այսօրվա հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական ծրագրում ոչ թե դատարկ խոստումներ են, այլ պետականաշինության, արդարության, ազգային արժանապատվության և հզոր Հայաստանի կառուցման հստակ քայլեր։

🗣 «Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելու է այն պետությունը, որը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, ոչ թե Հայաստանը դիտում է որպես գաղութ, պրոյեկտ կամ ազդեցության գոտի»,- նշել է Ղուկասյանը։ |armenpress.am|
🤬2
Forwarded from Infocom
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:


📌 Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին:

🔻 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

[ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
🔶 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը վստահ է` ցանկացած փոփոխություն կախված է մարդկանցից։ Քարոզարշավի 5-րդ օրը Պետրոսյանն ամցկացնում է Աշտարակ քաղաքում։

🗣 «Ամեն ինչ մարդկանցից է կախված։ Հասարակությունը փոփոխություն է ուզում, որտեղ իր մասնակցությունը չի պահանջվի, բայց տենց փոփոխություն չի լինում»,– քաղաքացիներին ասաց Պետրոսյանը։ | arm.sputniknews.ru|
🔶 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում ներկայացնում է մշակութային ոլորտի հիմնական դրույթները։

📌 «Հայաստանի մեծագույն հարստությունը մշակութային անսպառ ժառանգությունն է, որը մեզ է հասել որպես անգին նվեր՝ հաղթահարելով հազարամյակների փորձությունները։

🔹Ի՞նչ ենք մենք այսօր գումարում այդ հարստությանը, ինչպիսի՞ մշակութային շերտ է ստեղծվում այսօր։ Մշակութային ժառանգություն և ժամանակակից արվեստ. այս երկու առանցքներից կառչած՝ իրեն բաժին հասած նոր փորձություններին է դիմադրում այսօրվա հասարակությունը, և դրանց միջոցով էլ ձևավորվում է վաղվա Հայաստանը»։

🔗 Կարդալ ավելին
😁2
📣 «Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից և ԱՊՀ-ից»․ «Շնորհապետական» կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը արտաքին քաղաքականության իրենց տեսլականը ներկայացնելիս հայտարարում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի քաղաքականությունից և հստակ ռազմավարական ուղղություն ընտրի դեպի Արևմուտք։

🗣 «Ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ռազմավարական աստիճանի հասցնել Եվրամիության պետությունների հետ և Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները: Թուրքիայի հետ աշխատելու ենք, որ բարիդրացիական հարաբերություններ ձևավորվեն, բայց ականջալուր և նախանձախնդիր կերպով հետևելու ենք, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման հարցը առաջ տանենք, և դա հնարավոր է, ես հավատում եմ դրան: Իսկ Ադրբեջանի հետ պետք է փորձենք հավասարակշռված խաղաղության հասնել, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական շահերը նույնպես նկատի ունենան»,- ասաց Սիմոնյանը։ |factor.am|
👎32😁1🤬1
📣 Սամվել Կարապետյանին այսօր իր գործով դատական նիստից առաջ լրագրողները հարց ուղղեցին՝ համարո՞ւմ է, որ Ռուսաստանի հայտարարությունը ճնշում է Հայաստանի վրա։

🗣 «Ոչ միայն Ռուսաստանի, բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում և ոչ ճիշտ Հայաստանի համար»,- ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարը։

🔸 Կարապետյանին հարցրին նաև՝ ինչ քայլեր է արել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու ուղղությամբ: Կարապետյանը ծիծաղելով պատասխանեց․ «Առավոտը զարթնել եմ, զանգել եմ Վարդևանյանին ու ասել՝ շտապ սկսիր քայլերը: Ես Վարդևանյանին վստահում եմ, այդ հարցով ինչ թուղթ բերում է, ստորագրում եմ»։

📌 Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, և այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ «ապահարզանի գնալ»։
😁1
🗳 «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավ են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում։

📌 Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

🗣 Նա թիմակիցների հետ շրջել է վարչական շրջանում, շփվել, լուսանկարվել քաղաքացիների հետ, քարոզչական թռուցիկներ բաժանել։
📣 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի մոտ էր։

🗣 «ՀՀ-ում մարդը շարունակում է մարդը մնալ տուգանքի մատերիալ, մարդուն տուգանում են, եղածը բռնագանձում են, գույքը խլում են, և պետություն չկա, որ այդ մարդուն պաշտպանի։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ հունիսի 7-ին դուք ունեք հնարավորություն այս սարսափը կասեցնելու և փոխելու այս ամեն ինչը։ Երբ որ ձեր բանկային հաշիվները ապօրինի կերպով արգելանքների տակ չեն հայտնվելու», - նշել է կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Քարոզարշավի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դուրս եկավ շենքից, և բանավեճ սկսվեց Մարուքյանի և նրա միջև․ «Այլ կերպ ինչպե՞ս է հնարավոր տուգանքը գանձել, եթե քաղաքացիների հաշիվների վրա կալանք չդրվի։ Ուզում եք ասել՝ իրավախախտումները հանե՞նք»,- ասաց Սրբուհի Գալյանը։

📌 «Տուգանքի ձև կա, չափ կա։ Ինչի՞ մի հատ գծի համար մարդը պետք է տուգանվի։ Ինչի՞ պիտի էլեկտրոնային համակարգը ավտոմատ սառեցնի հաշիվը, հետո ավտոմատ չապաարգելափակի հաշվի սաեցումը»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
😁2👍1
🗳 ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում։

📣 Հյուրերը հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական ընթացքից, նախընտրական քարոզչության օրենսդրական կարգավորումներից և առհասարակ ընտրական օրենսդրությունից։

[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]
👍2
Forwarded from Infocom
❗️ՀՀ դատախազությունը 2025թ․-ի հունվարին Բելառուսի Հանրապետություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին միջնորդություն, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

🔸 2025 թվականի նոյեմբերին ստացվել է Բելառուսի գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո:

📌 Ավելի վաղ այսօր քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ Լուկաշենկոյի մասին խոսքերին, ասել էր․

🗣 «Մեկը կա, մեծ-մեծ խոսում ա, Բելառուսի նախագահին ա պաշտպանում ՀՀ-ում: Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքում կրակել ա ու հիմա փախած ա: Բռնելու ենք, բերենք նստեցնենք: Լակո՛տ, չես փախնելու, հերդ էլ չի փրկելու, Ռոբիկ հորեղբայրդ էլ։ Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»։