Ardshinbank
283 subscribers
56 photos
4 videos
69 links
Download Telegram
Մայիսի 27-ին «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը բարձրացավ մեծ էկրան:
Դե ինչ, բարի երթ, «Օլիմպիկոս»։

Ֆիլմի գործընկեր՝ Արդշինբանկ
Մինչև օգոստոսի 31-ը Արդշինբանկի VISA քարտապանները Menu.am -ից օնլայն գնումները կարող են իրականացնել ԱՆՎՃԱՐ առաքմամբ

💳 Պատվերն իրականացնելիս վճարեք VISA քարտով,
🔵 պրոմո կոդ դաշտում նշեք #VisaMenu:

Առաքման գումարը 24 ժամվա ընթացքում կմուտքագրվի Menu.am-ի Ձեր օգտահաշվին՝ բոնուսի տեսքով, որը կարող եք օգտագործել հետագայում պատվերներ իրականացնելիս:
Արդշինբանկը ներգրավել է 20 մլն դոլարի վարկ GCPF հիմնադրամից՝ կանաչ էներգետիկայի զարգացման նպատակով

➡️ 🌞 Ներգրավված միջոցները կուղղվեն էներգաարդյունավետության և էներգիայի վերականգնվող աղբյուրների նախագծերում վարկային ներդրումների ավելացմանը 👇
հիմնականում արևային պանելների ֆինանսավորման նպատակով:

Ավելին⤵️
https://bit.ly/3w7cxor
🌄 2021թ․ հուլիսի 23-ին Տոկիոյում կմեկնարկեն 32-րդ Օլիմպիական խաղերը: 121 օր տևած փոխանցումավազքի ավարտին, որն ուներ «Հույսը լուսավորում է մեր ճանապարհը» նշանաբանը, ջահակիրները օլիմպիական կրակը կհասցնեն Տոկիո:

➡️ Այս տարի խաղերին կմասնակցեն ավելի քան 200 երկրների 11000 մարզիկներ։ Կավելանան 5 նոր մարզաձևեր՝ բեյսբոլ, սքեյթբորդինգ, սերֆինգ, սպորտային լեռնագնացություն և կարատե։ Ընդհանուր առմամբ մեդալներ կշնորհվեն 339 մրցաշարերում` 33 մարզաձևերից, որոնք ներառում են 50 կարգեր։ Ընդ որում, մեդալները պատրաստվել են 100% վերամշակված մետաղից, որի համար ճապոնացիները փոխանցել են իրենց հին կենցաղային տեխնիկան, ինչպիսիք են բջջային հեռախոսները, համակարգիչները և թվային ֆոտոխցիկները։

🔆 Երկրագնդի մասին մտածելու գաղափարը արտացոլված է նաև Օլիմպիական խաղերի կազմակերպման այլ բնագավառերում: Այսպես օրինակ՝ վերամշակվող նյութերից կլինեն նաև ճապոնացի մարզիկների մարզահագուստները, օլիմպիական հարթակը և օլիմպիական ջահի 30%-ը, էներգիան կլինի 100% վերականգնվող, իսկ անձրևաջրերի օգտագործումը կնվազեցնի ջրի ծախսերը։

🔥 Տոկիո-2020 խաղերի խորհրդանիշ օլիմպիական ջահը նախագծվել է բալենու ծաղկի մոտիվով: Ծաղկի թերթիկներից հինգ առանձին կրակի բոցեր միանում են կենտրոնում՝ որպես մեկ այլ պայծառ լույս` «Հույսի ճանապարհ»:

➡️ Արդշինբանկը Հանրային հեռուստատեսությամբ Տոկիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի հեռարձակման հովանավորն է, ինչը հնարավոր է դարձնում նաև ոգևորվել մեր ազգային օլիմպիական հավաքականի խաղերով ուղիղ եթերով:
Նրանք արդեն Տոկիոյում են. մարմնամարզիկ՝ Արթուր Դավթյան, բռնցքամարտիկներ՝ Հովհաննես Բաչկով, Արման Դարչինյան, Կորյուն Սողոմոնյան, հրաձիգ՝ Էլմիրա Կարապետյան, ձյուդոիստ՝ Ֆերդինանտ Կարապետյան, ծանրորդներ՝ Իզաբելա Յալյան, Սիմոն Մարտիրոսյան, լողորդներ՝ Արթուր Բարսեղյան, Վարսենիկ Մանուչարյան, ըմբիշներ՝ Արմեն Մելիքյան, Կարապետ Չալյան, Արթուր Ալեքսանյան, Կարեն Ասլանյան, Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, աթլետ՝ Լևոն Աղասյան:

Մաղթում ենք հաջողություններ մեր մարզիկներին🎗
Հուլիսի 23-ից օգոստոսի 8 ընկած ժամանակահատվածում Ճապոնիայում տեղի ունեցան 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը։
🎗Բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրներն էին լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Փակման արարողությանը Հայաստանի հավաքականը մասնակցեց ոչ մեծ պատվիրակությամբ, Հայաստանի դրոշակակիրը նորից Հովհաննես Բաչկովն էր:
Փակման արարողության ժամանակ օլիմպիական դրոշը Տոկիոյի քաղաքապետը փոխանցեց հաջորդ խաղերն ընդունող քաղաքի` Փարիզի քաղաքապետին:

🇦🇲Հայաստանի օլիմպիական թիմը Տոկիո-2020-ին ներկայացրեցին 17 մարզիկներ, որոնք մեդալների համար պայքարեցին 8 մարզաձևերում՝
✔️ըմբշամարտ,
✔️բռնցքամարտ,
✔️ծանրամարտ,
✔️ձյուդո,
✔️լող,
✔️աթլետիկա,
✔️սպորտային,
✔️մարմնամարզություն,
✔️հրաձգություն։

🏆🏅Մեր հավաքականից 4 մարզիկ կարողացան մեդալ նվաճել։ Արդյունքում Հայասատանի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 69-րդ հորիզոնականը (2 արծաթ, 2 բրոնզ), իսկ ընդհանուր մեդալային հաշվարկում՝ 47-րդ հորիզոնականը (4 մեդալ):

➡️ Ներկայացնենք նրանց և ևս մեկ անգամ շնորհավորենք մեդալակիր դառնալու առթիվ
👉 Բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63 կգ քաշային կարգ) - բրոնզե մեդալակիր։ (կիսաեզրափակչի մարտում Բաչկովը պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ նվաճելով բրոնզե մեդալ)
👉 Ծանրորդ (Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն) Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ քաշային կարգ) արծաթե մեդալակիր (երկրորդ տեղը զբաղեցրեց երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ)) Պոկում վարժությունում 195 կգ քաշ ցուցանիշով գրանցեց օլիմպիական ռեկորդ։
👉 Հունահռոմեական ոճի ըմբիշ (Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն) Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) արծաթե մեդալակիր։ (Եզրափակչում զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5 հաշվով)
👉 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր։ (հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակեց 14.733 միավոր: 41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզությունից մեդալ նվաճեց:)
👉 Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ քաշային կարգ) (մեդալի համար գոտեմարտում նա 1:4 հաշվով զիջեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆիգ Հուսեյնովին և զբաղեցրեց 5-րդ տեղը)
👉 Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (67 կգ քաշային կարգ) (քառորդ եզրափակչում պարտվեց Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդին՝ 7:7 հաշվով:)
👉 Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը (75 կգ քաշային կարգ) (¼րդ եզրափակչում պարտվեց ֆիլիպինցի Էմիլ Մարսիալին և զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից:)
👉 Հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը (60 կգ քաշային կարգ) (պարտվեց ¼-րդ եզրափակչում ուկրաինացի Լենուր Տեմիրովին և դուրս մնաց պայքարից:)
👉 Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ) (մեկնարկային 1/8-րդ եզրափակչի գոտեմարտում 1։6 հաշվով պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Էրդենեբատ Բեկբայարին։)
👉 Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ քաշային կարգ)
(պարտվեց մեկնարկային 1/8-րդ եզրափակչի գոտեմարտում Ռուսաստանը ներկայացնող Գաջիմուրադ Գացալովին 6։0 հաշվով և դուրս մնաց մեդալների համար պայքարից։)
👉 Ծանրորդ Իզաբելլա Յայլյանը (կանանց 59 կգ քաշային կարգ) երկամարտի 205 կգ արդյունքով (95 կգ պոկում + 110 կգ հրում) զբաղեցրեց 7-րդ տեղը:
👉 Աթլետ Լևոն Աղասյանը եռացատկի B խմբում 16.42 մետր արդյունքով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը և դուրս մնաց մեդալների համար պայքարից։
👉 Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 10 մ ատրճանակ մրցաձևում զբաղեցրեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլը։
👉 Լողորդ Արթուր Բարսեղյանը, ով հանդես եկավ 50 մետր (23.14 վայրկյան) և 100 մետր (49.78 վայրկյան) ազատ ոճում և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։
👉 Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճում 59.18 վայրկյան արդյունքով չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։
👉 Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ քաշային կարգ) մեկնարկային 1/16 եզրափակչում զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովին։
👉 Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ քաշային կարգ) մեկնարկային 1/16 եզրափակչում մենամարտեց Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։ Մենամարտի 3-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրեց մարտը ու հաղթանակը շնորհեց բրիտանացուն։

📍ՏՈԿԻՈ 2020-ում վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց Չինաստանի հավաքականին՝ մեդալային հաշվարկում զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:
📍ԱՄՆ հավաքականը նվաճեց ընդհանուր 113 մեդալ (39 ոսկի,41 արծաթ, 33 բրոնզ),
Չինաստանի հավաքականը՝ 88 մեդալ (38 ոսկի, 32 արծաթ,18 բրոնզ),

📍Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ընդունող երկրի՝ Ճապոնիայի հավաքականը՝ նվաճած 58 մեդալով (27 ոսկի, 14 արծաթ, 17բրոնզ):

ℹ️ Ինչ վերաբերվում է պարալիմպիկ խաղերին, ապա դրանք տեղի կունենան 2021 թվականի օգոստոսի 24–ից սեպտեմբերի 5–ը։ Ավելի քան հազարավոր մարզիկներ ամբողջ աշխարհից կմասնացկեն 539 մրցապայքարի 22 սպորտաձևից։

https://m.youtube.com/watch?v=ep3slgszaWE
Արդշինբանկն արժանացել է «Asian Banking & Finance Awards 2021»-ի Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ» մրցանակին🏆

🌐 Մանրամասն՝ https://bit.ly/37Dl34C
🎓Նախաորակավորման ծրագրի շրջանակում Արդշինբանկը վկայականներ է տրամադրել հերթական 38 մասնակիցների

☑️📚3 ամսյա վերապատրաստման արդյունքում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդները ստացան գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթացան բանկային ծառայությունների մատուցմանը և բանկային ընթացակարգերին, ձեռք բերեցին թիմային աշխատանքի հմտություններ և, ամենակարևորը, ունեցան Ardshinbank-ում կարիերա սկսելու հնարավորություն:

Մանրամասն՝ https://bit.ly/3xXCzLL

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
📣 Արդշինբանկը մասնակցեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից 2011 թվականից իրականացվող հերթական ֆինանսական կրթման ծրագրին:

«Հաշտ Ճամբար» ծրագրի շրջանակներում մեր մասնագետներն այցելեցին Կոտայքի մարզում գտնվող Հանքավանի «Արագած» ճամբար, որտեղ իրենց ամառային արձակուրդն են անցկացնում սոցիալապես սակավ ապահովված ընտանիքների, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների երեխաներ:

☝️Միջոցառումների նպատակն է ամառային արձակուրդի ընթացքում ոչ դասարանային պայմաններում խաղերի, մրցույթների և այլ ինտերակտիվ միջոցառումների օգնությամբ 11-ից 13 տարեկան երեխաներին փոխանցել գիտելիքներ ֆինանսական ծառայությունների վերաբերյալ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Արդշինբանկը ճանաչվել է Տարվա լավագույն բանկը Հայաստանում բրիտանական «Financial Times» հեղինակավոր ընկերության The Banker ամսագրի կողմից:
Այս առիթով շնորհավորում ենք մեր բոլոր աշխատակիցներին և հաճախորդներին, քանի որ այս մրցանակը բոլորինս է:

Մանրամասն➡️ https://bit.ly/3lvmqJY
Apple Pay-ն արդեն հասանելի է Արդշինբանկի քարտապաններին՝ Apple Wallet հավելվածում🤩💙

Այլևս պետք չէ անհանգստանալ, երբ մոռացել եք վերցնել Ձեր բանկային քարտը կամ դրամապանակը: Apple Pay-ը հնարավորություն է տալիս վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց անմիջապես Ձեր iPhone-ով՝ անհպում վճարումներ ընդունող բոլոր POS տերմինալներում:
Ակտիվացման համար անհրաժեշտ է՝
💳Արդշինբանկի Visa կամ Mastercard բանկային քարտ
📲iPhone

Եթե ունեք Արդշինբանկի քարտ, ապա կարող եք կցել քարտը Apple Pay-ին հենց հիմա:

Մանրամասների համար 👉
https://applepay.ardshinbank.am/

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից