1in.am I Առաջին լրատվական ծառայություն
6.99K subscribers
133K photos
18.3K videos
4 files
144K links
1in.am-ը տեղեկատվական-վերլուծական կայք է, որի նպատակն է Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների` օնլայն ռեժիմով լուսաբանումը:
Download Telegram
ԱՄՆ-ն և Իրանը դեռևս կապի մեջ են շաբաթավերջյան անհաջող բանակցություններից հետո, և պաշտոնյաները հայտարարել են, որ հնարավոր համաձայնագրի հասնելու «շարժ» կա։

CBS News
Զորան Ստևանովիչը խոստացել է հանրաքվե անցկացնել Սլովենիայի` ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ։

Երկրի Ազգային ժողովի նոր խոսնակը նաև հայտարարել է, որ շուտով նախատեսում է այցելել Մոսկվա։
😁1
ԱՄՆ բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ անցյալ ամիս Իրանի հետ պատերազմի սկզբում բանակը սպառել է է PRSM ճշգրիտ հրթիռների իր բոլոր պաշարները, գրում է Aviation Week-ը։
😁2
ԵՄ-ն պահանջում է, որ Մադյարը կատարի 27 պայման՝ 35 միլիարդ եվրոյին մուտք գործելու համար, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։

Այդ պահանջները ներառում են կոռուպցիայի դեմ պայքարի ստուգումներ և Օրբանի այն որոշումների վերանայում, որոնք համարվում են ԵՄ կանոնները խախտող։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը կմասնակցի Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Իրանը փոխհատուցում է պահանջել տարածաշրջանային 5 երկրներից.

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ.

«Մենք փոխհատուցում ենք պահանջում տարածաշրջանային հինգ երկրներից, այդ թվում՝ Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, ԱՄԷ-ից և Հորդանանից՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական պատերազմին մասնակցելու համար։

Այս հինգ երկրները, իրենց միջազգային անօրինական գործողություններով, խախտել են Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած իրենց միջազգային պարտավորությունները և այդպիսով կրել են իրենց միջազգային պատասխանատվությունը, և նրանք պետք է «լիովին փոխհատուցեն Իրանի Իսլամական Հանրապետությանը պատճառված վնասի համար, ներառյալ նրանց միջազգային անօրինական գործողությունների հետևանքով պատճառված բոլոր նյութական և բարոյական կորուստների փոխհատուցումը»։
😁21👎1🔥1
🚧Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։

❗️Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։
Սլովենիայի Ազգային ժողովի նոր խոսնակ, «Պրավդա» կուսակցության առաջնորդ Զորան Ստևանովիչը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է կազմակերպել հանրաքվե ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ:
Այն նաև կձգտի երկրի դուրս գալուն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:
«Եվրոպացիները, որոնք մնացել են առանց վառելիքի, առանց օդորակիչի և տանը՝ առանց աշխատանքի, կհիշեն ֆոն դեր Լեյենի և Կալլասի ռուսաֆոբ որոշումները»,-գրել է Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։

Սա նրա մեկնաբանությունն էր Եվրահանձնաժողովի նախագահի՝ ռուսական էներգիան օգտագործելուց հրաժարվելու մասին հայտարարությանը։
👎3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Նախագահը կատակել է, և, իհարկե, նա ջնջել է, քանի որ շատերը չեն հասկացել այն», - ասել է Ջ.Դ. Վենսը այն գրառման մասին, որտեղ Թրամփը իրեն պատկերել է որպես Հիսուս։
👎2
Associated Press-ը, հղում անելով երկու պակիստանյան աղբյուրների, նշում է, որ Իսլամաբադը առաջարկել է հյուրընկալել Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը մինչև ներկայիս հրադադարի ավարտը։
Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն։
👍3
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի:

Եղանակը Երևանում ապրիլի 14-ին՝

🌖 Ցերեկ +10 +12
🌗 Երեկո +6 +8
🌘 Գիշեր -1 +1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին մեկնարկել է Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը:

Իրականացվող փառատոնի շրջանակներում Երևանի երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների շուրջ 500 սաների համար կգործեն աշխատարաններ՝ հատուկ սարքավորումներով և հաստոցներով, որտեղ 2 ամիս շարունակ դասընթացներ կիրականացնեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրավերով Հայաստան ժամանող աշխարհահռչակ արվեստագետներ Տիագո Մոդեստոն (Բրազիլիա), Մատեուշ Օտրեմբան (Լեհաստան), Մինճիե Ժանգը (Չինաստան) և Վիկտոր Մանուել Հերնանդեզ Կաստիյոն (Մեքսիկա):

Փառատոնի ավարտին «Հայ Արտ» մշակութային կենտրոնում կկազմակերպվի փառատոնի ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքների ցուցահանդես և կհրատարակվի Փառատոնի պատկերագիրքը:

Երևանի քաղաքապետարան
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն չի հասկանում ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն դեմ է նավարկության ազատության ցանկացած սահմանափակման այն երթուղով, որը պատմականորեն բաց է մնացել բոլորի համար։
👍2
Հյուսիսային Կորեան փորձարկել է թևավոր հրթիռներ «Չոե Հյուն» ականակիրից
🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն այս շաբաթվա վերջին կվերադառնան Իսլամաբադ՝ բանակցությունների։

Reuters
Դոնալդ Թրամփը քննադատեց The New York Times-ը՝ մեղադրելով այն Իրանի հակամարտության մասին կեղծ լուրեր տարածելու մեջ։

«Նրանք, ովքեր դեռ կարդում են ձախողված New York Times-ը, կարող են մտածել, որ Իրանը, չնայած այն հանգամանքին, որ լիովին ԱՎԵՐՎԵԼ է՝ ռազմական և այլ առումներով, որ Իրանը իրականում հաղթում է, կամ առնվազն բավականին լավ է դիմանում։ Բայց դա ճիշտ չէ, և The New York Times-ը լավ գիտի, որ դա ԿԵՂԾ ԼՈՒՐ է։ Ե՞րբ է այս կոռումպացված լրատվամիջոցը ներողություն խնդրելու իր ՍՏԵՐԻ և իմ, իմ կողմնակիցների և մեր երկրի դեմ սարսափելի գործողությունների համար։ ԱՄՈԹ ՉՈՒՆԵՆ՞։ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ՞՞»,- ընդգծեց ԱՄՆ նախագահը։
👍1😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշակի առաջընթաց է գրանցել Իսլամաբադում Իրանի հետ բանակցություններում։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, գլխավոր գործոնը մնում է Իրանի պատրաստակամությունը՝ ճկունություն ցուցաբերելու և համաձայնելու այն բանին, ինչը մնում է հիմնարար կարևոր ԱՄՆ-ի համար փակուղուց դուրս գալու համար։
😁2