1in.am I Առաջին լրատվական ծառայություն
6.99K subscribers
133K photos
18.4K videos
4 files
144K links
1in.am-ը տեղեկատվական-վերլուծական կայք է, որի նպատակն է Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների` օնլայն ռեժիմով լուսաբանումը:
Download Telegram
🇺🇦🇺🇦🇺🇦«Ուկրաինայի հայտարարությունները Իսրայելին և Մերձավոր Արևելքի մյուս երկրներին Իրանի դեմ պայքարում օգնելու պատրաստակամության մասին աբսուրդ են, քանի որ Կիևն անկարող է անգամ ինքն իրեն օգնել»,-հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման քաղաքական խորհրդի ղեկավարը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇷🇮🇷🇮🇷Իրանի ներքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի խոսքերը Իրանի «քաղաքակրթությունը ոչնչացնելու» մասին ավելի շատ «կատակ և անտեղյակություն» են, քան լուրջ գնահատական։

Նրա խոսքով՝ արտաքին սպառնալիքի պայմաններում անգամ իշխանություններից դժգոհ քաղաքացիները համախմբվում են և պաշտպանում երկիրը։

Պաշտոնյան նաև ընդգծել է, որ հակառակորդը չի հասկանում իրանցիների ինքնությունն ու ազգային դիմադրողականությունը։
👎21
‼️‼️‼️Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել է տղամարդու մարմին, հայտնում է Shamshyan.com-ը։
Քաղաքաշինության և ներդրումային մշակույթի նոր մոտեցում՝ Հայաստանում․ Ռենշինի «Կանաչ ֆինանսավորման հայեցակարգը»

Հայաստանի քաղաքաշինությունը վերջին տարիներին բախվում է մի շարք խնդիրների՝ էներգաարդյունավետության ցածր մակարդակ, շրջակա միջավայրի վրա աճող ճնշում, ինչպես նաև ներդրումային գործընթացների ոչ բավարար թափանցիկություն։

Այս պայմաններում ավելի կարևոր է դառնում այնպիսի գործիքների կիրառումը, որոնք կարող են միաժամանակ ապահովել տնտեսական արդյունավետություն և երկարաժամկետ կայուն զարգացում։

Այս մոտեցման օրինակներից է «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության «Կանաչ ֆինանսավորման հայեցակարգը» (Green Finance Framework), որի նպատակն է ներդրումները կապել էկոլոգիապես պատասխանատու նախագծերի հետ։

Կարդալ ավելին 👈
1
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրեց ԱՄՆ-ին Իսլամաբադի բանակցությունների ձախողման համար՝ պնդելով, որ երկու կողմերը մոտ էին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։

«47 տարվա ընթացքում առաջին ինտենսիվ բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում Իրանը բարի կամքով աշխատեց ԱՄՆ-ի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն, երբ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ընդամենը մի քանի քայլ էր մնացել, մենք բախվեցինք մաքսիմալիզմի, պայմանների անընդհատ փոփոխությունների և շրջափակման։ Ոչ մի դաս չքաղվեց։ Բարի կամքը բարի կամք է ծնում։ Թշնամությունը թշնամանք է ծնում», - ընդգծեց Արաղչին։
1
🇹🇷🇹🇷🇹🇷Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն «անկեղծ են հրադադարի հարցում», բայց զգուշացնում է, որ Իսրայելը կարող է խաթարել գործընթացը

Աշխարհը ցանկանում է ազատ, անխափան նավարկություն Հորմուզի նեղուցով։

Թուրքիան կողմ է Հորմուզի նեղուցի վերաբացմանը խաղաղ միջոցներով, քանի որ զինված միջազգային միջամտությունը լուրջ մարտահրավերների կհանդիպի։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇹🇷🇹🇷🇹🇷 ԱՄՆ-Իրան համաձայնագրով հնարավոր է նոր հրադադար։

Եթե կողմերը զգալի առաջընթաց գրանցեն, օրակարգում կարող է դրվել լրացուցիչ հրադադարի ժամկետի՝ հնարավոր է՝ 45 կամ նույնիսկ 60 օրվա հարցը, որը թույլ կտա շարունակել բանակցությունները և լուծել խնդիրները։

Հաքան Ֆիդան
Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարկ Համոնդը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են Հորմուզի նեղուցում առաքելության, սակայն որևէ խնդրանք չի ստացվել։

«Նավատորմը պատրաստ է, ինչպես միշտ։Ավստրալիայի կառավարությունը կքննարկի ներդրումը, եթե խնդրանք ներկայացվի։ Սակայն դեռևս նման խնդրանք չի ստացվել»։
ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ժամանակ կորցրել է 24 հատ MQ-9 անօդաչու թռչող սարք․TRT
Այս անօդաչու թռչող սարքերից յուրաքանչյուրի արժեքը կազմում է ավելի քան 30 միլիոն դոլար, և դրանց կորուստը ԱՄՆ-ին պատճառել է մոտ 720 միլիոն դոլարի վնաս։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚽️⚽️⚽️ Մարոկկացի Դրիս Էլ Ջաբլիի՝ տուգանային հրապարակից դուրս խփած գոլը սոցցանցերում համարում են Պուշկաշի մրցանակի հիմնական հավակնորդ։
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին պիստակի գները հասել են ութ տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին, հաղորդում է Bloomberg-ը:

Պիստակի մեկ ֆունտի (454 գրամ) միջին գինը կազմում է 4.57 դոլար։ Իրանը պիստակի երկրորդ խոշորագույն մատակարարն է աշխարհում՝ կազմելով պիստակի համաշխարհային արտահանման մեկ երրորդը։
🇻🇦🇻🇦🇻🇦 Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ։ Չեմ կարծում, որ Ավետարանի ուղերձը նախատեսված է չարաշահելու համար, ինչպես որոշ մարդիկ են անում։

Ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը։

Հռոմի Լեւոն XIV պապ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇹🇷🇹🇷🇹🇷 Իրանից հետո Իսրայելը չի ​​կարող ապրել առանց թշնամու։ Մենք տեսնում ենք, որ նրանք փնտրում են Թուրքիային որպես նոր թշնամի հայտարարելու հնարավորություն։

Հաքան Ֆիդան
😁4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇲🇦🇲 Այս օրերին Երևանում մեկնարկել է Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը։

Այս նախագիծը բացառիկ է իր ընդգրկմամբ ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում՝ միավորելով արվեստի կրթությունը, միջազգային փորձի փոխանակումը և մանկապատանեկան ստեղծագործ ներուժը մեկ հարթակում։

Ծրագրին մասնակցում են Երևանի երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների շուրջ 500 սաներ։ Երկու ամիս շարունակ նրանց հետ դասընթացներ կանցկացնեն Հայաստան ժամանած աշխարհահռչակ արվեստագետներ՝ Տիագո Մոդեստո (Բրազիլիա), Մատեուշ Օտրեմբա (Լեհաստան), Մինճիե Ժանգ (Չինաստան) և Վիկտոր Մանուել Հերնանդեզ Կաստիյո (Մեքսիկա)։

Տիգրան Ավինյան
🇦🇲🇦🇲🇦🇲 Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մադյարինին և հունգար ժողովրդին՝ հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը։

Նիկոլ Փաշինյան
👍93
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇲🇦🇲 Կարևոր հանդիպում՝ Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։

Նիկոլ Փաշինյան
8👍2
🇷🇺🇷🇺🇷🇺Կրեմլը Բուդապեշտից լսել է երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին հայտարարություններ, որը օգտակար կլինի երկու կողմերի համար էլ: Ռուսաստանը ակնկալում է շարունակել բարձր պրագմատիկ շփումները Հունգարիայի ղեկավարության հետ, հայտարարել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հունգարիայի հետ լավ հարաբերություններ կառուցելով, ինչպես բոլոր եվրոպական երկրների հետ։
😁6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇷🇺🇷🇺Վոլոգդայի մարզի Չերեպովեց քաղաքի «Սևերստալ» արդյունաբերական գոտում անօդաչու թռչող սարքերը կեսօրին հարձակվել են. եղել են հարվածներ։
👍31👎1
🇷🇺🇷🇺🇷🇺Հունգարացիները կատարել են իրենց ընտրությունը, և Ռուսաստանը հարգում է այն։ Մնում է տեսնել, թե ինչ գործողություններ կձեռնարկի Հունգարիայի նոր ղեկավարությունը։

Դմիտրի Պեսկով
😁10🤨1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. 13-ին առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։
Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը կազմակերպում են միջազգային համաժողով Հորմուզի նեղուցի վերաբերյալ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Առաջիկա օրերին մենք Միացյալ Թագավորության հետ համատեղ կկազմակերպենք համաժողով, որին կմասնակցեն այն երկրները, որոնք պատրաստ են միանալ մեզ նեղուցում նավարկության ազատության վերականգնմանն ուղղված բազմազգ խաղաղարար առաքելությանը։ Այս խիստ պաշտպանական առաքելությունը, որը անջատված է պատերազմող կողմերից, կտեղակայվի հենց որ իրավիճակը թույլ տա։
👎1