Ապրելու Երկիր Կուսակցություն
142 subscribers
526 photos
249 videos
94 links
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս իշխանությունները շահառու են մեր գերիներին Բաքվում պահելու հարցում։

Քանի դեռ իշխանափոխություն չի եղել, առնվազն ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագիրն ինձ ծայրահեղ անհանգստացնում է։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
2
Forwarded from Mesrop Arakelyan
Իսկ դուք գիտե՞ք, որ ԱԺ պատգամավորները թոշակի անցնելուց հետո ստանալու են միջին թոշակից մի քանի անգամ բարձր թոշակ՝ առնվազն 165.000 դրամ։ Ընդ որում, եթե թոշակ ստանալու պահին կենսաթոշակները բարձրանան, պատգամավորների թոշակներն էլ կբարձրանան։

Տարիներ հետո թոռները հարցնելու են․ պապի (կամ՝ տատի), դու ինչի՞ ես այսքան բարձր թոշակ ստանում։ Մի մասը կարող է պատասխանել, որ մասնակցել է Արցախի... հանձնմանը։

Ի՞նչ կարծիքի եք՝ ճի՞շտ է, արդյոք, որ պատգամավորները նման արտոնություն ունեն։
👍1
Ավարտվեց Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։ Անշնորհակալ գործ էր հետևել եվրոպական բարձրաստիճան պաշտոնյայի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանն ու հնչած հայտարարություններին՝ հերթական անգամ հույս ունենալով, որ թվում է՝ հագեցած ու գործընկերային ներկայացվող օրակարգում գոնե որևէ կերպ կարտացոլվի Բաքվում պահվող մեր գերիների հարցը։
Սակայն ակնհայտ է՝ այս իշխանությունը փաստացի փակել է գերիների հարցը։

Քաղաքական, տնտեսական ու ամենատարբեր թեմաների առանցքում խոսք անգամ չեղավ ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների ճակատագրի մասին։

Բաքվում պահվող մեր գերիների, Հայաստանի մեկուսարաններում գտնվող քաղբանտարկյալների, մեր ազգային ինքնության ստորացման ուղիղ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ իր ապաշնորհ քաղաքական թիմով ու դատաիրավական համակարգով։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
👍2
Քիչ առաջ հրապարակված խայտառակ որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստացի տապալեց սահմանադրական կարգը։

Հանդես գալով որպես ՔՊ-ի կամակատար՝ ՍԴ-ն հերթական անգամ սպասարկեց գործող իշխանության քաղաքական օրակարգը։

Թվում է՝ Սահմանադրական դատարանը պետք է լիներ այն վերջին ինստիտուտը, որը կպաշտպաներ Սահմանադրության գերակայությունը, կկանխեր իշխանության կողմից իրավունքի խեղաթյուրումը և կապահովեր սահմանադրական հավասարակշռությունը։

Սակայն ականատես եղանք որքան ցավալի, նույնքան էլ՝ կանխատեսելի հանգուցալուծման: Սահմանադրական դատարանը կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին՝ արձանագրելով երկրում տիրող իրավական և քաղաքական անարխիան։

Երկրում հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմի բացակայությունն անխուսափելիորեն հանգեցնում է իշխանության ամբողջական ուզուրպացիայի, ինչն արձանագրվեց ՍԴ որոշմամբ։

Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
4
Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր նշում ենք մեր պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։

Սահմանադրությունը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքն է, օրենքի գերակայության, արդարության և ժողովրդավարության հիմքը։
Իրական ժողովրդավարությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Սահմանադրության սկզբունքները հարգվում և կիրառվում են բոլորի նկատմամբ հավասարապես, իսկ պետական իշխանությունը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։

Սակայն, ցավոք, երկրի գլխավոր փաստաթղթի գոյությունն ինքնին դեռևս չի նշանակում, որ երկրում գործում է իրական սահմանադրականություն։

«Ապրելու երկիր» կուսակցությունը համոզված է, որ օրենքի անվերապահ գերակայությունը, անկախ դատաիրավական համակարգն ու մարդու իրավունքների անխախտությունը պետք է դառնան սահմանադրականության հիմքն ու գերակայությունը։

Թող Սահմանադրության օրը մեզ համար լինի ոչ միայն շնորհավորանքի առիթ, այլ նաև հիշեցում, որ ուժեղ պետությունը կառուցվում է ոչ թե անձերի, այլ արժեքների, ինստիտուտների և օրենքի գերակայության վրա։
Խստորեն դատապարտում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով իրականացվող իրավական գործողությունները։

Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է, որը տեղի է ունենում բացառապես Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարականով։

Շոուներով և ցուցադրական գործողություններով ուղեկցվող այս գործընթացը վառ ապացույցն է, որ իրավապահ և դատական համակարգերը ծառայեցվում են քաղաքական նպատակներին, իսկ ընտրովի արդարադատությունը դարձել է իշխանության գործելաոճի անբաժանելի մասը։

Ապշեցուցիչ են անձի սեփականության և անձնական տարածքի նկատմամբ անհարգալից ու չհիմնավորված ոտնձգությունները, որոնք անգամ աղերս չեն կարող ունենալ քննչական գործողությունների հետ։ Սա օրվա իշխանությունների կամայականության և բռնատիրական գործելակերպի ցայտուն օրինակն է, որի նկատմամբ հրավիրում եմ միջազգային հանրության, հատկապես եվրոպական ղեկավարների, ուշադրությունը։

Խիստ մտահոգիչ է նաև հարուցված քրեական գործի հետ որևէ կապ չունեցող մի շարք ձեռնարկությունների գործունեության պարալիզացումը, որն անմիջականորեն անդրադառնում է հազարավոր աշխատակիցների վրա։

Աջակցությունս եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին և Փաշինյանի քմահաճույքով բանտերում ու մեկուսարաններում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Մեր դատաիրավական համակարգից, ցավոք, այլևս արդար և տրամաբանական որոշումներ ակնկալելն անիմաստ է։ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է։

Չեն խնայել, անչափահաս երեխա ունեցող կին գործչին կալանավորել են մի մեղադրանքով, որի հիմնավորվածությունը, մեղմ ասած, անհասկանալի է։ Ինչո՞ւ է ամենախիստ խափանման միջոցը կիրառվում այն դեպքում, երբ անձը չի խուսափում քննությունից և չի մեղադրվում ծանր հանցագործության մեջ։ Իսկ վերջերս կալանավորված քաղաքական գործիչներից ոչ մեկը պատասխանատվությունից չէր խուսափում։ Կալանքը պետք է կիրառվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք։

Ժողովուրդ ջան, մի՞թե հաշտ ենք այս ամենի հետ։ Չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, չի՛ կարելի լուռ հետևել դատաիրավական համակարգի անկախության շարունակական խաթարմանը։ Եթե ցանկացած անհամաձայնություն կարող է հանգեցնել քրեական հետապնդման, ապա լրջագույն հարցեր են առաջանում մեր երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ։

Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետություն։ Ժողովուրդը պետք է հաղթի այս քաոսային իրականությունը, ժողովուրդը պետք է հաստատի ժողովրդավարական կարգեր մեր երկրում։ Այլընտրանքի գինը վճարելու ենք բոլորս հավասարապես։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ապրելու երկրի ամենագրավիչ անկյուններից մեկը Նոյեմբերյանն է։ Համայնքում պարբերաբար կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ, որոնք շունչ ու աշխուժություն են հաղորդում մարդկանց կյանքին։

Համայնքապետ Արսեն Աղաբաբյանի համար կարևոր առաջնահերթություն է ակտիվ համայնքային կյանքի ձևավորումն ու մշակութային նախաձեռնությունների իրականացումը, որոնք համայնքը դարձնում են ավելի կենսունակ։

Վարդավառի առթիվ Նոյեմբերյանում հերթական անգամ կազմակերպվել են գեղեցիկ տոնական միջոցառումներ՝ ուրախություն և ջերմ տրամադրություն պարգևելով ոչ միայն տեղի բնակիչներին, այլև Հայաստանի տարբեր համայնքներից ժամանած այցելուներին։

Հատուկ շնորհակալություն «Կողբ» հիմնադրամին՝ մարդկանց նման գեղեցիկ ու անմոռանալի պահեր պարգևելու և համայնքային կյանքի աշխուժացմանը նպաստելու համար։

Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Անհրաժեշտ է շարունակել հիշել, որ այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, դա արել են մեկ հստակ նպատակով՝ հասնել իշխանափոխության։

Հետևաբար, հենց այդ նպատակը պետք է մնա օրակարգում, և բոլոր ջանքերը պետք է ուղղվեն դրա հետևողական իրականացմանը։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Երևանի քաղաքապետարանից սպասել խցանումների նվազեցում, նույնն է, որ սպասենք հոկեյի Հայաստանի հավաքականը դառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։

Խցանումների վերացման մի պարզ մոդել կա՝ քաղաքային պատասխանատու և պրոֆեսիոնալ իշխանության ձևավորում։

Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ընդդիմության ներկայացուցիչները տարբեր են, բայց եթե բոլորի նպատակն իշխանափոխությունն է, լուծումը տեսանելի կլինի:

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
1
Օր չկա, որ չլսենք զենքի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ավարտվում են անդառնալի ողբերգություններով։

Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը, որի գլխավոր պատասխանատուն երկրի վարչապետն է, և իրավապահ համակարգի անարդյունավետ աշխատանքը, որի պատասխանատուներն այդպես էլ գլուխ չհանեցին ապօրինի զենքի շրջանառության վերահսկողության մեխանիզմներից ու երկրում կարգուկանոն սահմանելու մեթոդներից։
Բայց հատկապես առավել ցավալի է արձանագրել, որ մեր ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը։ Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը։ Երբ երկրի ղեկավարը մշտապես հասարակությունը բաժանում է «սևերի» և «սպիտակների», վիրավորում ու թիրախավորում է այլ կարծիք ունեցող քաղաքացիներին, դժվար է ակնկալել, որ հասարակության մեջ կհաստատվեն փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության զգացումներ։ Ընդհակառակը՝ ձևավորվում է այնպիսի միջավայր, որտեղ ագրեսիան սկսում է ընկալվել որպես խնդիրներ լուծելու բնական միջոց։ Մենք բոլորս դարձել ենք նման իրադարձությունների պոտենցիալ զոհերը, որովհետև երբեք չգիտես՝ հաջորդ վայրկյանին ով կարող է զենք կիրառել ավտոմեքենան կայանելու, ճանապարհը չզիջելու կամ նույնիսկ երեխաների միջև ծագած սովորական վեճի կամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկի գլխին փչել է «ռազբորկա» կազմակերպել բնակելի շենքերի հարևանությամբ, մարդաշատ վայրերում, երեխաների ներկայությամբ։

Ի՞նչ է անում իրավապահ համակարգը հանրային անվտանգության լրջագույն խնդրի լուծման համար։ Ի՞նչ է անում, որ գնալով ավելի բարձիթողի ու քաոսային իրավիճակ է ստեղծվում։ Թե՞ համակարգի ողջ ներուժը կենտրոնացած է իշխանության համար անհարմար մարդկանց հետապնդելու և քաղբանտարկյալների գործերով զբաղվելու վրա։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
2
Իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը ուղղակի քայքայում է Հայաստանի ներդրումային միջավայրը։
Արտաքին քաղաքական անհասկանալի վարքագիծը լուրջ խնդիրներ է առաջացրել բազմաթիվ տնտեսվարողների մոտ, իսկ շատերն էլ ամեն օր սպասում են, որ կհայտնվեն խնդիրների առաջ։

Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ։ Ընդ որում, ապագան ոչ թե տարիների մասին է, այլ արդեն առաջիկա շաբաթների։

Մյուս կողմից էլ, օրենսդրության և բիզնեսի բոլոր կանոնների ոտնահարմամբ մի շարք ձեռնարկությունների «պետականացումը» Հայաստանին դարձնում է անհուսալի գործընկեր ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ներդրումների համար։

Այս ամենը փաստում է, որ գործող իշխանությունների անկայուն և անհասկանալի որոշումները ավելի են խորացնելու տնտեսության նկատմամբ անվստահությունը, որն էլ իր հերթին բերելու է շղթայական խնդիրներ։

Հայաստանին անհրաժեշտ է բացառիկ կայուն և երկարաժամկետ տնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա ապահովել նաև երկրի առջև ծառացած մյուս խնդիրների լուծումը։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
👍1
Հայփոստի կառավարումը 2020թ.-ից անցել է կառավարությանը, և այս 7 տարիների ընթացքում Հայփոստը արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս։

Ընդհանրապես, ընկերությունը վնաս է արձանագրում, երբ ավելի շատ ծախս է անում, քան եկամուտ է ստանում։ Օրինակ, տալիս է բարձր աշխատավարձ, գործուղումներ է իրակացնում, բայց չի կարողանում բիզնեսը զարգացնել։

Իսկ ի՞նչ է լինում, երբ ընկերությունը վնաս է ունենում։ Կամ սնանկանում է, կամ էլ հիմնադիրը նոր ներդրում է կատարում, որ պարտքերը փակի։

Եվ ահա, 2024թ. կառավարության որոշմամբ, Հայփոստի կապիտալը համալրվել է մոտ 2 մլրդ դրամով պետական բյուջեի հաշվին։

Այդ 2 մլրդով մարդիկ էլի աշխատավարձ են ստացել և շարունակում են վնասով աշխատել սպասելով պետական բյուջեից նոր ֆինանսավորման։

Բայց կարող էին չէ՞ այս 7 տարիների ընթացքում Հայփոստը հանձնել։ Չեն արել։

Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի հարցը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանին:
👍1
Գրեթե երկու տարի մեր երկրում հոգևորականներ են դատվում, իսկ այսօր այդ գործընթացը հասել է իր ամենացավալի հանգրվանին․ իշխանությունը դատական դահլիճ է հասցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Րոպեներ անց մենք դժբախտություն ենք ունենալու ականատեսը դառնալու Հայաստանում տեղի ունեցած ամենախայտառակ դատավարություններից մեկին։ Դատվում է Հայ Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոսը։ Այս թիվը պարզապես համարակալում չէ․ այն շուրջ 1700 տարվա հավատքի, պատմության և ազգային ինքնության խորհրդանիշն է, որի նկատմամբ ոտնձգություն է կատարվում հենց մեր պետության ներսում։
Այս դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է գիտակցի իր պատմական պատասխանատվությունը։ Ոչ մի պաշտոն, ոչ մի հրահանգ և ոչ մի քաղաքական իշխանություն չի կարող արդարացնել այնպիսի որոշումներ, որոնք խորացնում են հասարակական պառակտումը և հարվածում ազգային հիմնարար ինստիտուտների հեղինակությանը։

Վստահ եմ՝ գալու է օրը, երբ Հայաստանում հաստատվելու է անկախ արդարադատություն, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն։ Իսկ այս ամոթալի օրերի բոլոր քաղաքական և իրավական գնահատականները տրվելու են ոչ թե իշխանության կամքով, այլ օրենքով, արդարությամբ և պատմության դատով։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
👍1