APL Games
368 subscribers
441 photos
4 videos
233 links
Պրեդիկտոր, ֆենթեզի և այլ մինի խաղեր։ Կանխատեսի'ր, միացի'ր լիգաներին, շահիր մրցանակներ։
Download Telegram
Forwarded from FC Ararat-Armenia
FINAL LIST ⚫️⚪️

Ներկայացնում ենք մեր հայտացուցակը ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի խաղարկության լիգայի փուլի հանդիպումների համար 👊🏻



FINAL LIST ⚫️⚪️

Наша заявка на общий этап Лиги Европы УЕФА 👊🏻

#FCAraratArmenia #TogetherWeCan #BlackAndWhites #EuropaLeague
3
Forwarded from Libero
Libero-ն Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի ԲԿՄԱ - «Ուրարտու» խաղի (2:1) լավագույն ֆուտբոլիստ ընտրեց տանտերերի եզրային հարձակվող Նարեկ Հովհաննիսյանին 🇦🇲

#Libero_best
Երկու խաղ, հինգ գոլ, մեկ դուբլ ու մեկ կարմիր քարտ։ ⚽️

🟢 «ԲԿՄԱ» 2:1 «Ուրարտու»
22′ Ն. Հովհաննիսյան (Հ. Սարգսյան)
58′ Ռաջանի (Կ. Իշիբաշի)
68′ Ն. Հովհաննիսյան (Հ. Սարգսյան)

Հայկ Ղազարյանն այս մրցաշրջանում ամեն խաղում առնվազն հինգ փրկում է գրանցում, այսօր՝ յոթ։

🎯 361 կանխատեսումից 273-ը «Ուրարտուի» օգտին էին, «ԲԿՄԱ»-ի հաղթանակին՝ ընդամենը 11-ը։ Ճիշտ 2:1-ը գուշակեց 8-ը։

⭐️ Libero-ի ընտրությունը՝ Նարեկ Հովհաննիսյան։ Ֆենթզիում՝ 12 → 15 միավոր։

🟢 «Շիրակ» 2:0 «Սարդարապատ»
20′ Ռ. Միսակյան (Հ. Մնացականյան)
🟥 38′ Դ. Կոդիա
50′ Բ. Մեսամբա (Հ. Մնացականյան)

«Սարդարապատը» մրցաշրջանում առաջին անգամ պարտվեց և առաջին անգամ գոլ չխփեց։

🎯 359-ից 185-ը «Սարդարապատի» օգտին էին։ Ճիշտ 2:0-ն գուշակեց 8-ը։

⭐️ Այս խաղի Libero-ի ընտրությունը դեռ չի հայտարարվել, միավորները ցույց ենք տալիս առանց +3-ի։

6-րդ տուրն ավարտվեց։ Հաջորդ խաղը՝ սեպտեմբերի 9-ին։ Արա՛ քո կանխատեսումը 👇
https://play.aplgames.am/predictor
Forwarded from Libero
Libero-ն Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Շիրակ» - «Սարդարապատ» խաղի (2:0) լավագույն ֆուտբոլիստ ընտրեց տանտերերի կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանին 🇦🇲

#Libero_best
2
Օրվա երկու լավագույնները՝ Libero-ի ընտրությամբ։

«ԲԿՄԱ» — «Ուրարտու» 2:1
Նարեկ Հովհաննիսյան («ԲԿՄԱ», կիսապաշտպան)։ Երկու գոլ՝ 22-րդ և 68-րդ րոպեներին։ Ֆենթզիում՝ 12 → 15 միավոր։

«Շիրակ» — «Սարդարապատ» 2:0
Ռաֆիկ Միսակյան («Շիրակ», կիսապաշտպան)։ Խաղը բացող գոլը՝ 20-րդ րոպեին։ Ֆենթզիում՝ 8 → 11 միավոր։

Երկուսն էլ իրենց ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստներն են։ Միսակյանի համար սա մրցաշրջանի երկրորդ ընտրությունն է՝ առաջինը 1-ին տուրում էր։

Յուրաքանչյուր հանդիպման լավագույն ֆուտբոլիստին ընտրում է Libero-ն, և նա ստանում է +3 ֆենթզի միավոր։

Ֆենթզի 👇
https://play.aplgames.am/fantasy
1
6-րդ տուրի լավագույն կազմը՝ 126 միավոր։ 🔥

Մրցաշրջանի երկրորդ լավագույն արդյունքն է՝ 5-րդ տուրի 133-ից հետո։

Տուրի լավագույնը «Ալաշկերտի» Դոմի Մասումոն է՝ 21 միավոր։ «Վանի» դեմ երեք գոլ մեկ խաղում, թիմի դարպասն էլ անառիկ մնաց, վրան՝ Libero-ի +3-ը։ Մրցաշրջանի ամենաբարձր անհատական արդյունքն է, և Մասումոն առաջին ֆուտբոլիստն է, ով երկրորդ անգամ է դառնում տուրի լավագույնը՝ 1-ին տուրից հետո։

Դարպասում «Գանձասարի» Անատոլի Այվազովն է՝ 16 միավոր, թեև իր թիմը «Նոային» պարտվեց 2:3։ Մինչ այս ոչ մի դարպասապահ մեկ տուրում 8 միավորից ավելի չէր հավաքել։

Հարձակման գծում մեկ ֆուտբոլիստ է. այս տուրում ոչ մի հարձակվող 6 միավորից ավելի չհավաքեց։

Քանի՞սն ունեիր քո կազմում։

Ֆենթզի 👇
https://play.aplgames.am/fantasy
1
Տուրն ավարտվեց, հաշվեցինք։ 🧮

«Արմանի ընտրանին» 6-րդ տուրում հավաքեց 48 միավոր։ Տուրի միջինը 35.6 էր, և 703 մենեջերից 100-ը գերազանցեցին Արմանին։ Նախորդ տուրում նրան գերազանցել էր 118-ը՝ 677-ից։

Ավագ Հ. Ավագյանը հայտցուցակում չէր, և կանոնն այս դեպքում պարզ է՝ բազմապատկիչը փոխանցվում է փոխավագին։ Այսպես տուրի ամենաշատը բերեց Կ. Նալբանդյանը՝ 6 միավոր, կրկնապատկումով՝ 12։

Նույն պատճառով ավտոմատ փոխարինմամբ կազմ մտավ պահեստային դարպասապահ Դ. Ֆիգեյրան՝ 1 միավոր։

Ա. Մալիսի 6-ը մնաց պահեստայինում. մնացած բոլոր մեկնարկայինները խաղացին, ուրեմն փոխարինելու տեղ չկար։

Դու քանի՞ միավոր հավաքեցիր։ Գերազանցեցի՞ր Արմանին։

Արմանի ալիքը՝ @armanianfootball
Խաղա՛ Ֆենթզին՝ play.aplgames.am
🏆 6-րդ տուրի լավագույնը olimpiafc-ն է՝ 44 միավոր և 2 ճիշտ հաշիվ 377 մասնակցից։ 44-ը մրցաշրջանի ամենացածր հաղթող արդյունքն է։

😮 Վստահ էինք, բայց սխալվեցինք։ «Սյունիք» — «Փյունիկ» խաղում 345-ից 337-ը «Փյունիկի» հաղթանակն էին ընտրել, ստացվեց 0:0։ «ԲԿՄԱ» — «Ուրարտու» խաղում 361-ից 273-ը «Ուրարտուին» էին ընտրել, հաղթեց «ԲԿՄԱ»-ն։

📊 2,086 կանխատեսումից ճիշտ էր 84-ը՝ 4.0%։ Մրցաշրջանի ամենացածր ցուցանիշը. 5-րդ տուրում 9.9% էր։

🥇 Ընդհանուր աղյուսակում նոր առաջատար ունենք՝ ashot_1997-ը՝ 236 միավոր։ Առաջին երեքին բաժանում է ընդամենը 4 միավոր։

7-րդ տուրը՝ սեպտեմբերի 11-ին, 16:00՝ «Վան» — «ԲԿՄԱ»։ 👉 https://play.aplgames.am/predictor
🏆 6-րդ տուրի մրցանակակիրը vo27-ն է՝ «VO» կազմով, 73 միավոր 703-ից։ Շնորհավորո՛ւմ ենք։

Առանց չիպի և առանց տրանսֆերի տուգանքի։ Ավագը՝ Մարկո Լազետիչը, բերեց ընդամենը 4 միավոր, իսկ 73-ից 36-ը եկավ երկու ֆուտբոլիստից՝ Դոմի Ժորես Մասումոն 21 (երեք գոլ մեկ խաղում՝ «Վանի» դեմ), Մարին Յակոլիշը՝ 15։ Յակոլիշը կար 703 կազմից ընդամենը 5-ում։

📊 Տուրի միջին արդյունքը 36 միավոր էր։ Ընդհանուր աղյուսակում նոր առաջատար ունենք՝ tigo-ն «ԲՈԼՈԼԱ» կազմով՝ 359 միավոր։

🏅 Մրցանակը՝ FANETTI ալբոմը և 10 փաթեթ սթիքեր։ Շնորհակալությո՛ւն FANETTI թիմին։

7-րդ տուրի վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 9-ին, 14:30։ 👉 https://play.aplgames.am/fantasy
1
Սեպտեմբերի 6-ի Ֆենթզիի շուկայի փոփոխությունները։ Գները փոխվում են տրանսֆերներից։

🟢 ԹԱՆԿԱՑԱՆ
▲ Գ. Տարախչյան (Փյունիկ)

🔴 ԷԺԱՆԱՑԱՆ
▼ Ա. Էլոյան (Արարատ-Արմենիա)
▼ Վ. Կոստակե (Նոա)
▼ Ա. Առաքելյան (ԲԿՄԱ)

https://play.aplgames.am
🎟️ 7-րդ տուրի Ֆենթզի մրցանակը՝ 2 տոմս «Արարատ-Արմենիա» — «Պրահայի Սպարտա» խաղին։

Եվրոպայի լիգա, լիգայի փուլի 1-ին տուր՝ սեպտեմբերի 16, 20:45, Հանրապետական մարզադաշտ։ Տոմսերը՝ արևելյան տրիբունայում։

Անցյալ օգոստոսին նույն Սպարտան մեզ դուրս թողեց Կոնֆերենցիաների լիգայից՝ 2:6 ընդհանուր հաշվով։ Հիմա նորից դեմ դիմաց ենք։

Ինչպե՞ս շահել․ վերջնականացրո՛ւ կազմդ մինչև սեպտեմբերի 9-ը՝ 14:30, և հավաքի՛ր տուրի ամենաշատ միավորները։

Ուշադի՛ր՝ չորեքշաբթի է, ոչ թե ուրբաթ։ Տուրը 7 խաղ ունի և մեկնարկում է սեպտեմբերի 9-ի վերանշանակված «Սարդարապատ» — «Փյունիկ» խաղով։

*Մրցանակին հավակնում են այն կազմերը, որոնք ստեղծվել են մինչև սեպտեմբերի 3-ը՝ 18:30։

7-րդ տուրի վերջնաժամկետը → https://play.aplgames.am/fantasy
2
APL Games pinned a photo