APL Games
368 subscribers
441 photos
4 videos
233 links
Պրեդիկտոր, ֆենթեզի և այլ մինի խաղեր։ Կանխատեսի'ր, միացի'ր լիգաներին, շահիր մրցանակներ։
Download Telegram
Forwarded from Fut23.am 🇦🇲⚽️ (Areg Harutyunyan)
Հաճելիա,հաճելիա 😅

ՄԻԱՑԻՐ ՖՈՒՏ23-ԻՆ 📱
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👎2🔥1
Մասումոն երեք գոլ խփեց մեկ խաղում։ ⚽️

🟢 «Ալաշկերտ» 4:0 «Վան»
8′ Դ. Մասումո (Դ. Տերտերյան)
39′ Դ. Մասումո (Օ. Ֆառայոլա)
62′ Դ. Մասումո (Կ. Նալբանդյան)
90′ Ֆ. Էջիկե (Ի. Նդուկա)

🎯 320 կանխատեսումից 303-ը «Ալաշկերտի» օգտին էին։ Ամենաշատն ընտրել էին 3:0-ն՝ 137 մասնակից, ճիշտ այն հաշիվը, որով «Ալաշկերտն» այս մրցաշրջանում տարել էր իր երեք հաղթանակն էլ։ Էջիկեի ուշ գոլն այդ 137-ից խլեց ճիշտ հաշվի միավորները, իսկ 4:0 ընտրած 52-ը ստացան դրանք։

Խաղի լավագույն ֆուտբոլիստը Libero-ի ընտրությամբ՝ «Ալաշկերտի» կիսապաշտպան Դոմի Մասումոն։ Ֆենթզիում՝ 18 → 21 միավոր։ Կազմերում նրան ուներ 691 մենեջերից ընդամենը 65-ը։

6-րդ տուրը շարունակվում է սեպտեմբերի 4-ին։ Արա՛ կանխատեսումներդ 👇
https://play.aplgames.am/predictor
Այսօրվա լավագույնը՝ @liberofootball24-ի ընտրությամբ։

🟢 «Ալաշկերտ» 4:0 «Վան»
«Ալաշկերտի» կիսապաշտպան Դոմի Մասումո՝ +3 բոնուսային միավոր։ Ֆենթզիում՝ 18 → 21 միավոր։

Երեք գոլ՝ 8-րդ, 39-րդ և 62-րդ րոպեներին։

Յուրաքանչյուր հանդիպման լավագույն ֆուտբոլիստին ընտրում է Libero-ն, և նա ստանում է +3 ֆենթզի միավոր։

Ֆենթզի 👇
https://play.aplgames.am/fantasy
6-րդ տուրի երկու խաղ այսօր՝ մեկը ցերեկը, մյուսը երեկոյան։ ⚽️

🕓 «Սյունիք» — «Փյունիկ» · 16:00
🕗 «Նոա» — «Գանձասար» · 20:00

Կանխատեսումն ամեն խաղի համար փակվում է իր մեկնարկին։ Այսինքն՝ ցերեկայինն արդեն ավարտված կլինի, երբ «Նոա» — «Գանձասար»-ը դեռ բաց է՝ վերջնական հաշիվ, ընդմիջման հաշիվ և առաջին գոլը խփող թիմ։

Տուրից մնում է ևս երեք խաղ՝ շաբաթ մեկը, կիրակի երկուսը։

Արա՛ քո կանխատեսումը 👇
https://play.aplgames.am/predictor
📊 Սեպտեմբերի 3-ին Ֆենթզիում 4 գին փոխվեց՝ 1 թանկացում, 3 էժանացում։

🟢 ԹԱՆԿԱՑԱՆ

⬆️ Պ. Կրմզյան · ԲԿՄԱ · 4.5 → 4.6

🔴 ԷԺԱՆԱՑԱՆ

⬇️ Ն. Աղասարյան · Ուրարտու · 7.5 → 7.4
⬇️ Կ. Դումբիա · Գանձասար · 8.4 → 8.3
⬇️ Պ. Մանուկյան · Ուրարտու · 4.5 → 4.4

Կրմզյանի, Աղասարյանի և Մանուկյանի գներն այս մրցաշրջանում առաջին անգամ փոխվեցին։ Դումբիան միակն է, ում գինն արդեն փոխվել էր. սա նրա երկրորդ էժանացումն է՝ 8.5-ից 8.3, և ոչ մի անգամ չի թանկացել։

Գները փոխվում են տրանսֆերներից։ Այս գները 7-րդ տուրի համար են։

⚽️ https://play.aplgames.am/fantasy
Forwarded from Libero
Libero-ն Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Սյունիք» - «Փյունիկ» խաղի (0:0) լավագույն ֆուտբոլիստ ընտրեց տանտերերի դարպասապահ Դիոգու Սային 🇵🇹

#Libero_best
1
Forwarded from Libero
Libero-ն Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Նոա» - «Գանձասար» խաղի (3:2) լավագույն ֆուտբոլիստ ընտրեց հյուրերի դարպասապահ Անատոլի Այվազովին 🧤🇦🇲

#Libero_best
1
Երկու խաղ, հինգ գոլ, մեկ կարմիր քարտ, երկու փրկված 11 մետրանոց։ ⚽️

🟢 «Սյունիք» 0:0 «Փյունիկ»
🟥 65′ Ք. Ջոնս

«Սյունիքը» 65-րդ րոպեից տասը հոգով էր և մրցաշրջանում առաջին անգամ գոլ բաց չթողեց։ Դիոգո Սան գրանցեց հինգ փրկում։

🎯 345 կանխատեսումից 337-ը «Փյունիկի» օգտին էին։ Ոչ-ոքի ընտրեց 6-ը, ճիշտ 0:0-ն՝ 5-ը։

Libero-ի ընտրությունը՝ Դիոգո Սա։ Ֆենթզիում՝ 7 → 10 միավոր։

🟢 «Նոա» 3:2 «Գանձասար»
13′ ինքնագոլ՝ Ս. Մամբո (Ատիլա)
33′ Լ. Ռեիս (Ատիլա)
40′ Մ. Յակոլիշ (Է. Բոակյե)
43′ Մ. Յակոլիշ (Հ. Ֆերեյրա)
90+9′ Գ. Մանվելյան (Մ. Յակոլիշ)

Այս մրցաշրջանում «Նոան» առաջին անգամ հետ ընկավ՝ երկու գոլով, բայց վեց խաղում վեցերորդ հաղթանակը տարավ։

🎯 345-ից 341-ը «Նոայի» օգտին էին։ Ընդմիջման 2:2-ն ոչ ոք չգուշակեց, ճիշտ 3:2-ն՝ 3 մասնակից։

Libero-ի ընտրությունը՝ Անատոլի Այվազով. 84-րդ և 90-րդ րոպեներին հետ մղեց Հ. Ֆերեյրայի և Գ. Մանվելյանի 11 մետրանոցները։ Ֆենթզիում՝ 13 → 16 միավոր։

6-րդ տուրը շարունակվում է վաղը։

Արա՛ քո կանխատեսումը 👇
https://play.aplgames.am/predictor
Օրվա երկու լավագույնները՝ Libero-ի ընտրությամբ։

«Սյունիք» — «Փյունիկ» 0:0
Դիոգո Սա («Սյունիք», դարպասապահ)։ Հինգ փրկում՝ ամբողջ 90 րոպեն։ Ֆենթզիում՝ 7 → 10 միավոր։

«Նոա» — «Գանձասար» 3:2
Անատոլի Այվազով («Գանձասար», դարպասապահ)։ Հետ մղեց երկու 11 մետրանոց՝ 84-րդ և 90-րդ րոպեներին։ Ֆենթզիում՝ 13 → 16 միավոր։

Այս մրցաշրջանում Libero-ն 32 ընտրություն է արել, և սրանք առաջին երկու դարպասապահներն են։

Յուրաքանչյուր հանդիպման լավագույն ֆուտբոլիստին ընտրում է Libero-ն, և նա ստանում է +3 ֆենթզի միավոր։

Ֆենթզի 👇
https://play.aplgames.am/fantasy
📊 Սեպտեմբերի 4-ին Ֆենթզիում 2 գին փոխվեց՝ երկուսն էլ էժանացում։ Ոչ մի թանկացում։

🔴 ԷԺԱՆԱՑԱՆ

⬇️ Հ. Համբարձումյան · Նոա · 5.0 → 4.9
⬇️ Վ. Հարոյան · Արարատ · 5.3 → 5.2

Համբարձումյանն այս մրցաշրջանում ամենաշատն է էժանացել՝ վեց անգամ, 5.5-ից 4.9։ Ոչ ոք ավելի հաճախ գնի փոփոխություն չի ունեցել։ Հարոյանի համար սա երրորդ էժանացումն է օգոստոսի 26-ից ի վեր՝ 5.5-ից 5.2։ Երկուսն էլ այս մրցաշրջանում ոչ մի անգամ չեն թանկացել։

Գները փոխվում են տրանսֆերներից։ Այս գները 7-րդ տուրի համար են։

⚽️ https://play.aplgames.am/fantasy
Այսօր 6-րդ տուրի ևս մեկ հանդիպում ունենք՝ երկու Արարատ միմյանց դեմ։ ⚽️

🕖 «Արարատ» — «Արարատ-Արմենիա» · 19:00, Երևանի ժամանակով

Օրվա միակ խաղն է, ու կանխատեսումն ընդունվում է հենց մինչև մեկնարկը։ Կարող ես կանխատեսել վերջնական հաշիվը, ընդմիջման հաշիվը և առաջին գոլը խփող թիմը։

Տուրի առաջին երեք խաղն արդեն խաղացվել է, վերջին երկուսը՝ վաղը։

Արա՛ քո կանխատեսումը 👇
https://play.aplgames.am/predictor
Ֆենթզիում նորություն ունենք՝ ամենաթանկ կազմերի Top 5-ը։ 👀

Կազմի արժեքը հաշվարկվում է ֆուտբոլիստների ընթացիկ գների և բյուջեում մնացած գումարի հանրագումարով։

📈 Երբ քո ֆուտբոլիստներից մեկի գինը բարձրանում է, աճում է նաև կազմիդ ընդհանուր արժեքը։
💰 Բյուջեում մնացած գումարը նույնպես ներառվում է հաշվարկում։
🔄 Իսկ ֆուտբոլիստների գները փոխվում են՝ կախված նրանց տրանսֆերներից։

Top 5-ը դասավորված է կազմերի ընթացիկ ընդհանուր արժեքով և այսուհետ հասանելի է Ֆենթզիի «Ընդհանուր» բաժնում։

Բացի՛ր հավելվածը և տես՝ ովքեր ունեն այս պահին ամենաթանկ կազմերը։ 👇

https://play.aplgames.am/fantasy/overview
2
Ֆենթզիի «Ընդհանուր» բաժնում հիմա երևում է, թե որ մասնավոր լիգաներն են ամենաուժեղը։ 🏆

Յուրաքանչյուր լիգա դասավորվում է իր լավագույն 5 մենեջերի միջին միավորով՝ առաջ է անցնում ոչ թե ամենամեծ, այլ ամենաուժեղ լիգան։

Top 5-ն այս պահին՝ Azgayin Stadion, Vagsports, Libero, Sportaran League, Ֆուտ23 ՀՊԼ։ 👏

Վարկանիշում հայտնվում են այն լիգաները, որոնք ունեն առնվազն 5 մենեջեր։ Կողքին կա նաև երկրպագուների լիգաների նույն աղյուսակը՝ ըստ ակումբների։

Բացի՛ր Ֆենթզի → Ընդհանուր և տես, թե որտեղ է քո լիգան։ 👇

https://play.aplgames.am/fantasy/overview
2
Forwarded from Libero
Libero-ն Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Արարատ» - «Արարատ-Արմենիա» խաղի (0:1) լավագույն ֆուտբոլիստ ընտրեց հյուրերի կիսապաշտպան Ալվին Թերային 🇰🇪

#Libero_best
Ընդմիջումից երկու րոպե անց Լիման խփեց խաղի միակ գոլը։ ⚽️

🟢 «Արարատ» 0:1 «Արարատ-Արմենիա»
47′ Ս. Լիմա (Ա. Սերոբյան)

🎯 356 կանխատեսումից 346-ը «Արարատ-Արմենիայի» օգտին էին, բայց ընդամենը 8-ն էր ընտրել 0:1-ը։ Ամենաշատն ընտրել էին 0:3-ը՝ 94 մասնակից։ Մինչ այդ «Արարատ-Արմենիան» առաջնության իր բոլոր հաղթանակներում առնվազն երկու գոլ էր խփել, այս անգամ մեկը բավական եղավ։

Խաղի լավագույն ֆուտբոլիստը Libero-ի ընտրությամբ՝ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ալվին Թերան։ Ֆենթզիում՝ 3 → 6 միավոր։ Կազմերում նրան ուներ 700 մենեջերից 111-ը։

6-րդ տուրն ավարտվում է սեպտեմբերի 6-ին։ Արա՛ կանխատեսումներդ 👇
https://play.aplgames.am/predictor
Այսօրվա լավագույնը՝ @liberofootball24-ի ընտրությամբ։

🟢 «Արարատ» 0:1 «Արարատ-Արմենիա»
«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ալվին Թերա՝ +3 բոնուսային միավոր։ Ֆենթզիում՝ 3 → 6 միավոր։

Վստահ խաղ դաշտի կենտրոնում։

Յուրաքանչյուր հանդիպման լավագույն ֆուտբոլիստին ընտրում է Libero-ն, և նա ստանում է +3 ֆենթզի միավոր։

Ֆենթզի 👇
https://play.aplgames.am/fantasy
📊 Սեպտեմբերի 5-ին Ֆենթզիում 2 գին փոխվեց՝ 1 թանկացում, 1 էժանացում։

🟢 ԹԱՆԿԱՑԱՎ

⬆️ Լ. Վարդանյան · Սարդարապատ · 6.5 → 6.6

🔴 ԷԺԱՆԱՑԱՎ

⬇️ Ա. Մենսահ · Գանձասար · 5.0 → 4.9

Վարդանյանն այս մրցաշրջանում ամենաշատն է թանկացել՝ վեց անգամ, 6.0-ից 6.6, և ոչ մի անգամ չի էժանացել։ Երկրորդ տեղում նրա թիմակից Լ. Պետրոսյանն է՝ հինգ թանկացում։ Մենսահի համար, ընդհակառակը, սա մրցաշրջանի ընթացքում գնի առաջին փոփոխությունն է։

Գները փոխվում են տրանսֆերներից։ Այս գները 7-րդ տուրի համար են։

⚽️ https://play.aplgames.am/fantasy
6-րդ տուրը փակվում է այսօր՝ վերջին երկու խաղով։ ⚽️

🕔 «ԲԿՄԱ» — «Ուրարտու» · 17:00
🕖 «Շիրակ» — «Սարդարապատ» · 19:00

Ընդամենը երկու ժամ է բաժանում մեկնարկները, ու կանխատեսումն ամեն խաղի համար փակվում է իր սուլիչին։ Երկուսն էլ արա՛ միանգամից՝ վերջնական հաշիվ, ընդմիջման հաշիվ և առաջին գոլը խփող թիմ։

Տուրի մյուս չորս խաղն արդեն խաղացվել է։

Արա՛ քո կանխատեսումը 👇
https://play.aplgames.am/predictor
APL Games-ի Ֆենթզիում արդեն 700 մենեջեր կա։ Բայց մինչև հիմա մի բան պակասում էր՝ տեղ, որտեղ կարելի է պարզապես խոսել խաղի մասին։

Ո՞ւմ դնել ավագ։ Ո՞ւմ վաճառել։ Արժե՞ հիթ անել։ Ինչո՞ւ հենց այն ֆուտբոլիստը, որ թողել էիր պահեստայինում, հավաքեց 12 միավոր 😭

Բացեցինք «APL Games | Քննարկում» խումբը։

Կիսվի՛ր կազմովդ, տրանսֆերներով, միավորներով, հարցրու խորհուրդ, բողոքի՛ր անհաջող որոշումներից կամ պարզապես քննարկիր տուրը մյուս մենեջերների հետ։

https://t.me/+65mIUkkntqQ5OTQy
3
Forwarded from FC Ararat-Armenia
FINAL LIST ⚫️⚪️

Ներկայացնում ենք մեր հայտացուցակը ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի խաղարկության լիգայի փուլի հանդիպումների համար 👊🏻



FINAL LIST ⚫️⚪️

Наша заявка на общий этап Лиги Европы УЕФА 👊🏻

#FCAraratArmenia #TogetherWeCan #BlackAndWhites #EuropaLeague
3
Forwarded from Libero
Libero-ն Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի ԲԿՄԱ - «Ուրարտու» խաղի (2:1) լավագույն ֆուտբոլիստ ընտրեց տանտերերի եզրային հարձակվող Նարեկ Հովհաննիսյանին 🇦🇲

#Libero_best