APL Games
368 subscribers
442 photos
4 videos
234 links
Պրեդիկտոր, ֆենթեզի և այլ մինի խաղեր։ Կանխատեսի'ր, միացի'ր լիգաներին, շահիր մրցանակներ։
Download Telegram
5-րդ տուրի լավագույն կազմը՝ 133 միավոր։ 🔥

Մրցաշրջանի ռեկորդն է. նախորդ լավագույնը 109-ն էր՝ 1-ին և 2-րդ տուրերում։

Տուրի լավագույնը «Նոայի» Հելդեր Ֆերեյրան է՝ 19 միավոր։ «Արարատի» դեմ խփեց երկու գոլ, մեկ գոլային փոխանցում արեց, «Նոայի» դարպասն էլ անառիկ մնաց, վրան էլ՝ Libero-ի +3-ը։

11-ը հավաքվեց ընդամենը չորս ակումբից՝ «Շիրակ» (4), «ԲԿՄԱ» (3), «Նոա» (2), «Սարդարապատ» (2)։ Հենց այս չորսն էլ տուրի ամենախոշոր հաղթանակներն են տարել։ Դասավորությունը՝ 3-5-2։

Ռ. Գիամֆիին այս պահին ունի մենեջերների ընդամենը 0.15%-ը, Բ. Մեսամբային՝ 0.7%-ը։

Քանի՞սն ունեիր քո թիմում։

Ֆենթզի 👇
https://play.aplgames.am/fantasy
1
Տուրն ավարտվեց, հաշվեցինք։ 🧮

«Արմանի ընտրանին» 5-րդ տուրում հավաքեց 65 միավոր։ Տուրի միջինը 47.1 էր, և 677 մենեջերից 118-ը գերազանցեցին Արմանին։ Նախորդ տուրում նրա արդյունքը 40 էր։

Լ. Վարդանյանը՝ 12 միավոր՝ գոլ, գոլային փոխանցում և Libero-ի ընտրությունը։ Ն. Հովհաննիսյանը՝ 11՝ գոլ, փոխանցում ու անառիկ դարպաս։ Կ. Նալբանդյանը՝ 5, ավագի կրկնապատկումով՝ 10։

Վ. Աֆյանը դուրս չեկավ, և ավտոմատ փոխարինմամբ կազմ մտավ Մ. Ասիրյանը՝ 2 միավոր։ Լ. Կարապետյանի 6-ը մնաց պահեստայինում՝ դարպասապահը կարող է փոխարինել միայն դարպասապահին։

Դու քանի՞ միավոր հավաքեցիր։ Գերազանցեցի՞ր Արմանին։

Արմանի ալիքը՝ @armanianfootball
Խաղա՛ Ֆենթզին՝ play.aplgames.am
📊 Օգոստոսի 31-ին Ֆենթզիում 8 գին փոխվեց՝ բոլորն էլ էժանացում։ Ոչ մի թանկացում։

🔴 ԷԺԱՆԱՑԱՆ

⬇️ Բ. Մանի · Գանձասար · 6.1 → 6.0
⬇️ Վ. Կոստակե · Նոա · 8.9 → 8.8
⬇️ Ա. Խամոյան · Նոա · 6.0 → 5.9
⬇️ Պ. Ավետիսյան · Վան · 7.0 → 6.9
⬇️ Բ. Հովհաննիսյան · Արարատ · 6.4 → 6.3
⬇️ Ա. Դաշյան · Փյունիկ · 5.3 → 5.2
⬇️ Ա. Գարեգինյան · Նոա · 4.5 → 4.4
⬇️ Մ. Կանտե · Արարատ · 6.5 → 6.4

Նախորդ անգամ, երբ օրվա բոլոր շարժերը մեկ ուղղությամբ էին, չորս ֆուտբոլիստ էր էժանացել՝ օգոստոսի 27-ին։ Ութից միայն Մանին էր այս մրցաշրջանում թանկացել՝ օգոստոսի 8-ին, և հիմա վերադարձել է մեկնարկային 6.0-ին։

Գները փոխվում են տրանսֆերներից։ Այս գները 6-րդ տուրի համար են, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ին է՝ ժամը 18:30-ին՝ Երևանի ժամանակով։

⚽️ https://play.aplgames.am/fantasy
1
🏆 5-րդ տուրի լավագույնը կրկին the_fullball-ն է՝ 58 միավոր և 3 ճիշտ հաշիվ։ Երկու տուր անընդմեջ նույն թվերով։

😮 Հաղթողներին գտանք, հաշիվները՝ ոչ։ «Վան» — «Շիրակ» խաղում 346-ից 221-ը ընտրել էին «Շիրակին», ու ճիշտ էինք, բայց 0:4-ը ոչ ոք չգուշակեց։ «Գանձասար» — «ԲԿՄԱ» խաղում ամենաշատը՝ 155-ը, տանտերերին էին ընտրել. ստացվեց 0:3, և այդ հաշիվը գուշակեց ընդամենը մեկ հոգի։

📊 2,196 կանխատեսումից ճիշտ էր 217-ը՝ 9.9%։ Մրցաշրջանի ամենացածր ցուցանիշը։

🥇 Ընդհանուրում առաջինը մնում է peter_parker-ը՝ 217 միավոր, armen7-ից 6-ով ավելի։ Երրորդ տեղ բարձրացավ edgar_sargsyan-ը։

6-րդ տուրը՝ սեպտեմբերի 3-ին, 20:00՝ «Ալաշկերտ» — «Վան»։ 👉 https://play.aplgames.am/predictor
👾1
🏆 5-րդ տուրի մրցանակակիրը vaahaag-ն է՝ «EAZEE», 106 միավոր 677 կազմից։

Որոշիչը «Եռակի ավագ» չիպն էր՝ Հելդեր Ֆերեյրայի վրա։ «Արարատի» դեմ երկու գոլ, գոլային փոխանցում, անառիկ դարպաս և հանդիպման լավագույնի բոնուս՝ 19 միավոր, ×3-ով՝ 57։ Նրան ավագ էր դարձրել 677-ից 105-ը, եռակի ավագ՝ ընդամենը 2-ը։ Ընդ որում՝ vaahaag-ը տրանսֆերի −4 տուգանք էլ ուներ։

📊 Տուրի միջին արդյունքը 47 էր, ամենաշատ միավորը՝ artak_5-ինը՝ 107, նոր կազմով։
* Տուրի մրցանակը ստանում է այն մենեջերը, որի կազմը ստեղծվել է մինչև նախորդ տուրի վերջնաժամկետը՝ օգոստոսի 20-ը։

📈 Ընդհանուրում vaahaag-ը 239-րդից բարձրացավ 45-րդ տեղ՝ 256 միավոր։ Առաջատարը hakobyan_7-ն է՝ 320։

👕 Մրցանակը՝ «Ալաշկերտի» 2026/27 մրցաշրջանի մարզաշապիկը։ Շնորհակալությո՛ւն ակումբին։

6-րդ տուրի վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 3-ին, 18:30 → https://play.aplgames.am/fantasy
4
🏆 6-րդ տուրի Ֆենթզի մրցանակը՝ FANETTI ալբոմը և 10 փաթեթ սթիքեր։

Հայկական ֆուտբոլի առաջին սթիքերների ալբոմն է՝ 251 սթիքեր, Հայաստանի Պրեմիեր Լիգայի 12 ակումբ և ազգային հավաքականը։ Նոր է հայտնվել վաճառքում․ նրանք էլ, մենք էլ նույն բանի համար ենք այստեղ՝ հայկական ֆուտբոլի։

Ինչպե՞ս շահել․ ընտրի՛ր կազմդ ու վերջնականացրո՛ւ այն մինչև սեպտեմբերի 3-ը՝ 18:30։ Մրցանակը ստանում է տուրի ամենաշատ միավորը հավաքողը։

*Մրցանակին հավակնում են այն կազմերը, որոնք ստեղծվել են մինչև օգոստոսի 28-ը՝ 18:30։

Ալբոմն ու փաթեթները՝ fanetti.am
Շնորհակալություն FANETTI թիմին։ 🤝

6-րդ տուրի վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 3-ին, 18:30 → https://play.aplgames.am/fantasy
5
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💔1
Forwarded from FC Pyunik Yerevan
📣 Сообщаем, что полузащитник «Пюника» Карлен Оганесян переходит в российский клуб «Акрон». Клубы достигли соглашения о трансфере футболиста 🤝

Карлен является одним из лучших воспитанников нашей академии последних лет. Сезон за сезоном он демонстрировал значительный прогресс, закрепившись не только в основном составе «Пюника», но и став одним из лидеров команды 🐦‍🔥🔝

Благодарим Карлена Оганесяна за годы, проведённые в нашем клубе, и за невероятную преданность на поле. Желаем нашему воспитаннику успехов, и мы уверены, что в своей карьере он добьётся значительных достижений 🙌

https://fcpyunik.am/ru/article/2422
👎1
📊 Սեպտեմբերի 1-ին Ֆենթզիում 5 գին փոխվեց՝ բոլորն էլ թանկացում։ Ոչ մի էժանացում։

🟢 ԹԱՆԿԱՑԱՆ

⬆️ Հ. Ֆերեյրա · Նոա · 12.1 → 12.2
⬆️ Ռաջանի · Ուրարտու · 5.8 → 5.9
⬆️ Գ. Տարախչյան · Փյունիկ · 7.5 → 7.6
⬆️ Լ. Պետրոսյան · Սարդարապատ · 5.4 → 5.5
⬆️ Խ. Սանտոս · Փյունիկ · 5.2 → 5.3

Այս 0.1-ը Հելդեր Ֆերեյրային դարձրեց խաղի միակ ամենաթանկ ֆուտբոլիստը։ Օգոստոսի վերջից նա 12.1-ով առաջին տեղը կիսում էր «Ալաշկերտի» Կարեն Նալբանդյանի հետ։

Նախորդ երկու անգամ, երբ օրվա բոլոր շարժերը վերև էին, ընդամենը մեկական ֆուտբոլիստ էր թանկացել։ Իսկ մեկ օր առաջ պատկերը լրիվ հակառակն էր՝ ութ էժանացում և ոչ մի թանկացում։

Գները փոխվում են տրանսֆերներից։ Այս գները 6-րդ տուրի համար են, որի վերջնաժամկետը վաղն է՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 18:30-ին՝ Երևանի ժամանակով։

⚽️ https://play.aplgames.am/fantasy
Առաջին հայկական ակումբը, որ հասել է Եվրոպայի լիգայի լիգայի փուլ։ Ութ մրցակից, չորսը՝ Երևանում։ Հաշվարկել ենք բոլորը։

Ելակետը դաժան է՝ 7.000 գործակից և 8.31 մլն եվրո արժողությամբ կազմ, երկուսն էլ՝ մրցաշարի 36 ակումբի ամենացածրը։ Բայց մրցակիցների միջին Էլո վարկանիշով «Արարատ-Արմենիան» ունի ամբողջ խաղարկության ամենահեշտ խաղացանկը։ Երկուսն էլ ճիշտ են։

Որակավորման փուլում թիմը Երևանում հաղթել է չորս խաղից չորսում՝ 7 խփած, 1 բաց թողած գնդակով։ Արտագնա՝ ոչ մի հաղթանակ։ Ուստի սպասվող միավորների երկու երրորդը բաժին է ընկնում «Հանրապետականում» կայանալիք չորս խաղին։

Մոդելն ութ խաղից տալիս է 7.50 միավոր։ 200,000 մոդելավորված մրցաշրջանից 36%-ում թիմը հասնում է իննին։

Մեր կանխատեսումն է՝ 9 միավոր և ուղեգիր դեպի փլեյ-օֆֆ։ Ճանապարհը երեք հաղթանակով է՝ «Տորեենսե» (դրսում), ՆԵԿ և «Ցելյե» (տանը)։

Ութ մրցակիցն առանձին-առանձին և թե քանի միավոր է իրականում պետք փլեյ-օֆֆի համար՝ ամբողջ վերլուծությունը այստեղ՝
https://aplgames.am/hy/blog/ararat-armenia-europa-league-opponents-analysis
1