APL Games
368 subscribers
442 photos
4 videos
234 links
Պրեդիկտոր, ֆենթեզի և այլ մինի խաղեր։ Կանխատեսի'ր, միացի'ր լիգաներին, շահիր մրցանակներ։
Download Telegram
APL Games pinned a photo
Forwarded from Libero
Libero-ն Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Սարդարապատ» - «Սյունիք» խաղի (3:1) լավագույն ֆուտբոլիստ ընտրեց տանտերերի հարձակվող Լևոն Վարդանյանին 🇦🇲

#Libero_best
Forwarded from Libero
Libero-ն Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղի (2:1) լավագույն ֆուտբոլիստ ընտրեց տանտերերի պաշտպան Խամես Սանթոսին 🇧🇷

#Libero_best
Երկու խաղ, յոթ գոլ, երկու կարմիր քարտ։ ⚽️

🟢 «Սարդարապատ» 3:1 «Սյունիք»
58′ Ս. Կոչկանյան (Լ. Վարդանյան)
60′ Լ. Վարդանյան (Ս. Կոչկանյան)
72′ Լ. Պետրոսյան (Ժ. Կինյոնես)
86′ Մ. Սիլվա (Ջոյ Բրիտո)

Ընդմիջմանը 0:0 էր, իսկ 45-րդ րոպեից երկու թիմն էլ մնացել էին տասը հոգով։ Կոչկանյանն ու Վարդանյանը գոլ պատրաստեցին իրար համար՝ երկու րոպեի տարբերությամբ։

🎯 374 կանխատեսումից 340-ը «Սարդարապատի» օգտին էին։ Ճիշտ 3:1-ը գուշակեց 66-ը։

Libero-ի ընտրությունը՝ Լևոն Վարդանյան։ Ֆենթզիում՝ 9 → 12 միավոր։

🟢 «Փյունիկ» 2:1 «Արարատ-Արմենիա»
16′ Դ. Կուլիկով
33′ Գ. Տարախչյան (Ս. Իսլամովիչ)
68′ Կ. Ֆրանսա (Կ. Մուրադյան)

Օրվա ամենահավասար զույգը։ «Փյունիկը» երկու գոլով առաջ անցավ մինչև ընդմիջումը։

🎯 373-ից 193-ը «Արարատ-Արմենիայի» օգտին էին, «Փյունիկին»՝ 44-ը։ Ընդմիջման 2:0-ը գուշակեց ընդամենը երկուսը։

Libero-ի ընտրությունը՝ Խամես։ Ֆենթզիում՝ 2 → 5 միավոր։

5-րդ տուրն ավարտվեց։ 6-րդը մեկնարկում է սեպտեմբերի 3-ին։

Արա՛ քո կանխատեսումը 👇
https://play.aplgames.am/predictor
1
Օրվա երկու լավագույնները՝ Libero-ի ընտրությամբ։

«Սարդարապատ» — «Սյունիք» 3:1
Լևոն Վարդանյան («Սարդարապատ», հարձակվող)։ 58-րդ րոպեին գոլի հասցրեց Ս. Կոչկանյանին, 60-րդին ինքն էլ խփեց։ Ֆենթզիում՝ 9 → 12 միավոր։

«Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» 2:1
Խամես («Փյունիկ», պաշտպան)։ Ամուր խաղաց հետնագծում, օգտակար էր նաև գրոհներում՝ ամբողջ 90 րոպեն։ Ֆենթզիում՝ 2 → 5 միավոր։

Յուրաքանչյուր հանդիպման լավագույն ֆուտբոլիստին ընտրում է Libero-ն, և նա ստանում է +3 ֆենթզի միավոր։

Ֆենթզի 👇
https://play.aplgames.am
5-րդ տուրի լավագույն կազմը՝ 133 միավոր։ 🔥

Մրցաշրջանի ռեկորդն է. նախորդ լավագույնը 109-ն էր՝ 1-ին և 2-րդ տուրերում։

Տուրի լավագույնը «Նոայի» Հելդեր Ֆերեյրան է՝ 19 միավոր։ «Արարատի» դեմ խփեց երկու գոլ, մեկ գոլային փոխանցում արեց, «Նոայի» դարպասն էլ անառիկ մնաց, վրան էլ՝ Libero-ի +3-ը։

11-ը հավաքվեց ընդամենը չորս ակումբից՝ «Շիրակ» (4), «ԲԿՄԱ» (3), «Նոա» (2), «Սարդարապատ» (2)։ Հենց այս չորսն էլ տուրի ամենախոշոր հաղթանակներն են տարել։ Դասավորությունը՝ 3-5-2։

Ռ. Գիամֆիին այս պահին ունի մենեջերների ընդամենը 0.15%-ը, Բ. Մեսամբային՝ 0.7%-ը։

Քանի՞սն ունեիր քո թիմում։

Ֆենթզի 👇
https://play.aplgames.am/fantasy
1
Տուրն ավարտվեց, հաշվեցինք։ 🧮

«Արմանի ընտրանին» 5-րդ տուրում հավաքեց 65 միավոր։ Տուրի միջինը 47.1 էր, և 677 մենեջերից 118-ը գերազանցեցին Արմանին։ Նախորդ տուրում նրա արդյունքը 40 էր։

Լ. Վարդանյանը՝ 12 միավոր՝ գոլ, գոլային փոխանցում և Libero-ի ընտրությունը։ Ն. Հովհաննիսյանը՝ 11՝ գոլ, փոխանցում ու անառիկ դարպաս։ Կ. Նալբանդյանը՝ 5, ավագի կրկնապատկումով՝ 10։

Վ. Աֆյանը դուրս չեկավ, և ավտոմատ փոխարինմամբ կազմ մտավ Մ. Ասիրյանը՝ 2 միավոր։ Լ. Կարապետյանի 6-ը մնաց պահեստայինում՝ դարպասապահը կարող է փոխարինել միայն դարպասապահին։

Դու քանի՞ միավոր հավաքեցիր։ Գերազանցեցի՞ր Արմանին։

Արմանի ալիքը՝ @armanianfootball
Խաղա՛ Ֆենթզին՝ play.aplgames.am
📊 Օգոստոսի 31-ին Ֆենթզիում 8 գին փոխվեց՝ բոլորն էլ էժանացում։ Ոչ մի թանկացում։

🔴 ԷԺԱՆԱՑԱՆ

⬇️ Բ. Մանի · Գանձասար · 6.1 → 6.0
⬇️ Վ. Կոստակե · Նոա · 8.9 → 8.8
⬇️ Ա. Խամոյան · Նոա · 6.0 → 5.9
⬇️ Պ. Ավետիսյան · Վան · 7.0 → 6.9
⬇️ Բ. Հովհաննիսյան · Արարատ · 6.4 → 6.3
⬇️ Ա. Դաշյան · Փյունիկ · 5.3 → 5.2
⬇️ Ա. Գարեգինյան · Նոա · 4.5 → 4.4
⬇️ Մ. Կանտե · Արարատ · 6.5 → 6.4

Նախորդ անգամ, երբ օրվա բոլոր շարժերը մեկ ուղղությամբ էին, չորս ֆուտբոլիստ էր էժանացել՝ օգոստոսի 27-ին։ Ութից միայն Մանին էր այս մրցաշրջանում թանկացել՝ օգոստոսի 8-ին, և հիմա վերադարձել է մեկնարկային 6.0-ին։

Գները փոխվում են տրանսֆերներից։ Այս գները 6-րդ տուրի համար են, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ին է՝ ժամը 18:30-ին՝ Երևանի ժամանակով։

⚽️ https://play.aplgames.am/fantasy
1
🏆 5-րդ տուրի լավագույնը կրկին the_fullball-ն է՝ 58 միավոր և 3 ճիշտ հաշիվ։ Երկու տուր անընդմեջ նույն թվերով։

😮 Հաղթողներին գտանք, հաշիվները՝ ոչ։ «Վան» — «Շիրակ» խաղում 346-ից 221-ը ընտրել էին «Շիրակին», ու ճիշտ էինք, բայց 0:4-ը ոչ ոք չգուշակեց։ «Գանձասար» — «ԲԿՄԱ» խաղում ամենաշատը՝ 155-ը, տանտերերին էին ընտրել. ստացվեց 0:3, և այդ հաշիվը գուշակեց ընդամենը մեկ հոգի։

📊 2,196 կանխատեսումից ճիշտ էր 217-ը՝ 9.9%։ Մրցաշրջանի ամենացածր ցուցանիշը։

🥇 Ընդհանուրում առաջինը մնում է peter_parker-ը՝ 217 միավոր, armen7-ից 6-ով ավելի։ Երրորդ տեղ բարձրացավ edgar_sargsyan-ը։

6-րդ տուրը՝ սեպտեմբերի 3-ին, 20:00՝ «Ալաշկերտ» — «Վան»։ 👉 https://play.aplgames.am/predictor
👾1
🏆 5-րդ տուրի մրցանակակիրը vaahaag-ն է՝ «EAZEE», 106 միավոր 677 կազմից։

Որոշիչը «Եռակի ավագ» չիպն էր՝ Հելդեր Ֆերեյրայի վրա։ «Արարատի» դեմ երկու գոլ, գոլային փոխանցում, անառիկ դարպաս և հանդիպման լավագույնի բոնուս՝ 19 միավոր, ×3-ով՝ 57։ Նրան ավագ էր դարձրել 677-ից 105-ը, եռակի ավագ՝ ընդամենը 2-ը։ Ընդ որում՝ vaahaag-ը տրանսֆերի −4 տուգանք էլ ուներ։

📊 Տուրի միջին արդյունքը 47 էր, ամենաշատ միավորը՝ artak_5-ինը՝ 107, նոր կազմով։
* Տուրի մրցանակը ստանում է այն մենեջերը, որի կազմը ստեղծվել է մինչև նախորդ տուրի վերջնաժամկետը՝ օգոստոսի 20-ը։

📈 Ընդհանուրում vaahaag-ը 239-րդից բարձրացավ 45-րդ տեղ՝ 256 միավոր։ Առաջատարը hakobyan_7-ն է՝ 320։

👕 Մրցանակը՝ «Ալաշկերտի» 2026/27 մրցաշրջանի մարզաշապիկը։ Շնորհակալությո՛ւն ակումբին։

6-րդ տուրի վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 3-ին, 18:30 → https://play.aplgames.am/fantasy
4
🏆 6-րդ տուրի Ֆենթզի մրցանակը՝ FANETTI ալբոմը և 10 փաթեթ սթիքեր։

Հայկական ֆուտբոլի առաջին սթիքերների ալբոմն է՝ 251 սթիքեր, Հայաստանի Պրեմիեր Լիգայի 12 ակումբ և ազգային հավաքականը։ Նոր է հայտնվել վաճառքում․ նրանք էլ, մենք էլ նույն բանի համար ենք այստեղ՝ հայկական ֆուտբոլի։

Ինչպե՞ս շահել․ ընտրի՛ր կազմդ ու վերջնականացրո՛ւ այն մինչև սեպտեմբերի 3-ը՝ 18:30։ Մրցանակը ստանում է տուրի ամենաշատ միավորը հավաքողը։

*Մրցանակին հավակնում են այն կազմերը, որոնք ստեղծվել են մինչև օգոստոսի 28-ը՝ 18:30։

Ալբոմն ու փաթեթները՝ fanetti.am
Շնորհակալություն FANETTI թիմին։ 🤝

6-րդ տուրի վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 3-ին, 18:30 → https://play.aplgames.am/fantasy
5
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💔1