Антисекта. Հակաաղանդ: Antisect.
423 subscribers
608 photos
149 videos
2 files
249 links
Открываем ту сторону сект, которую люди обычно не видят: их вовлеченность в политику, войны и деструктивную деятельность. Вся правда о международной коалиции сект "слово жизни". https://www.facebook.com/antisect7
Бот для связи (анонимно): @AntisectBot
Download Telegram
Антисекта. Հակաաղանդ: Antisect.
⚡️⚡️⚡️«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԸ ԵՎ ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԼՅԱՆՍԸ:⚡️⚡️⚡️ ⬇️Русский язык внизу⬇️ Ինչո՞ւ Հայաստանը 13.06.2020 մտավ «Դավանանքի ազատության միջազգային Ալյանսի» մեջ, որը ստեղծվել է 2020 թ. փետրվարին: Շարունակում ենք բացել «Կյանքի խոսք» աղանդի…
1.Մուտքը Ալյանսի մեջ եղել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից կատարված լոբբիստական գործողություն` սեփական իշխանությունը տարածելու և է´լ ավելի մեծ ազդեցություն ունենալու համար` որպես խոշորագույն աղանդ Հայաստանում և ԱՊՀ երկրներում: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ընդունել է օրենք, որը ամբողջ Հայաստանում լիակատար ազատություն է տալիս «Կյանքի խոսք» աղանդի գործունեությանը: Պատահական չէ, որ Արթուր Սիմոնյանն առաջինն իր պարտքը համարեց իր աղանդի բոլոր անդամներին անհապաղ կերպով հրապարակայնորեն հայտնել աղանդի համար կարևոր այդ ուղենիշի մասին (տե´ս ռեփոստը):
2.Զարմանալի է, որ հենց այդ նույն օրը Հայաստանի մասոնական օթյակի պարագլուխ Կարեն Հակոբյանը նույնպես իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց ռեփոստ` Նիկոլ Փաշինյանի հրամանով Ալյանսի մեջ մտնելու մասին` հետևյալ մեկնաբանությամբ. «Վերջապես դա տեղի ունեցավ»: Պարզ երևում է, որ Հայաստանի մասոնների և «Կյանքի խոսք»-ի աղանդավորների հետաքրքրությունները հերթական անգամ համընկել են:
3.Կարևոր է, որ աղանդը 2020թ. նախօրոք հայտարաել է` «եկեղեցի` առանց պատերի» իր բոլոր ադետպտներին աստիճանաբար նախապատրաստելով փողոցներ դուրս գալ «ավետարանչության» և նոր անդամներ հավաքագրելու համար: «Ավետարանչությունը» տարվում էր բացեիբաց կերպով` առանց աղանդի անունը թաքցնելու. ադեպտները դուրս էին գալիս մարդաշատ փողոցներ` գայթակղելով անցորդներին հյուրասիրությամբ` քաղցրավենիքներով, տաք թեյով կամ սուրճով, և բաժանելով բուկլետներ, որոնց վրա, է´լ ավելի մեծ պատկառանք ներշնչելու համար և հոգեբանական մանիպուլյացիայի նպատակներով, պատկերված էր հայ անվանի գրող Թումանյանի դեմքը, որը աստիճանաբար ավելացնելու էր աղանդի հեղինակությունը անցորդների աչքում: Հենց Փաշինյանի որոշումը` Հայաստանը Ալյանսի մեջ մտնելու վերաբերյալ, աղանդի համար հնարավոր դարձրեց լեգալացնել իր գործունեությունը հանրային տարածքում և սկսել բացահայտ (!) հավաքագրում, որ անհնարին էր առաջներում:
4.Իսկ ի՞նչ կերպով կարողացավ աղանդը լոբբիստական գործողություններ ծավալել` Հայաստանը Ալյանսի մեջ մտցնելու համար: Արմեն Լուսյանի կապերի միջոցով, որը աղանդի մամուլի քարտուղարն է և Արթուր Սիմոնյանի աջ ձեռքը: Հիշեցնում ենք այն փաստը, որը մենք գրել էինք ավելի վաղ, որ Արմեն Լուսյանը սկսած 2016 թ. հանդիսանում է «Կրոն և իրավունք» ոչառևտրային կազմակերպության տնօրենը, որը ֆինանսավորվում է Սորոսի ֆոնդի կողմից (!): Սույն կազմակերպությունը զբաղված էր լոբբիստական գործողություններ ծավալելով` կրոնական կազմակերպությունների վերաբերյալ Հայաստանի օրենքներում բարեփոխություններ կատարելու հարցում:
5.Ալյանսի վերաբերյալ օրենքի ընդունումով աղանդը սկսեց իրեն զգալ նկատելիորեն ավելի անկաշկանդ և ազատ, դադարեց վախենալ Ինտերնետում իրենց մասին ինֆորմացիայի ամբողջական շերտեր տեղադրելուց: Այն, ինչ ծածուկ էր մինչև այդ, սկսեց աստիճանաբար ջրի երես դորս գալ: Աղանդը մեծ իրավասություններ ստացավ Նիկոլ Փաշինյանից և կարող էր սկսել երիտասարդների միջոցով ՀԱԵ դեմ կազմակերպել ցույցեր, որոնք վերևից եկած հրահանգի համեմատ թույլատրում էին տեղական իշխանությունները:
6.Բացի դրանից, կապված Ալյանսին միավորվելու փաստի հետ, շատ շուտով Համացանցում հայտնվեց ինֆորմացիա Հրանտ Մելիք-Շահնազարյանի մասին, որը պատահական կերպով բացահայտեց, որ «Կյանքի խոսք»-ի աղանդավորները արդեն պահանջել են Նիկոլ Փաշինյանից, որպեսզի նա իրենց թույլ տա քարոզել և հավաքույթներ անցկացնել ՀԱԵ տաճարներում (!!!):«Կյանքի խոսք» աղանդի նման հանդուգն քայլերից հետո մենք այսօր տեսնում ենք, սր հայերը ոչ թե որ չկարողացան նրանց ներս թողնել ՀԱԵ տաճարներ, այլ Արցախում կորսվեցին ավելի քան 300 տաճարներ, և հիմա այնտեղ հնչում են մուսուլմանների ձայները, ինչպես նաև “Կյանքի խոսք” աղանդի ձայնը` ի դեմս Ռասիմ Խալիլովի, որը ալբանա-ուդինական պարագլուխ Ռոբերտ Մոբիլիի հետ միասին, կազմակերպված ձևով, վաղուց ստեղծել էր բազա` հայկական եկեղեցիների յուրացման համար` հօգուտ Ադրբեջանի, ալբանա-ուդինների և «Կյանքի խոսք» աղանդի: Եվ ուստի, հենց ինքը` «Կյանքի խոսք» աղանդը, սեփական դիրքը ամրապնդելու համար, Նիկոլ Փաշինյանից պահանջել է միանալ Ալյանսին:
Антисекта. Հակաաղանդ: Antisect.
⚡️⚡️⚡️«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԸ ԵՎ ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԼՅԱՆՍԸ:⚡️⚡️⚡️ ⬇️Русский язык внизу⬇️ Ինչո՞ւ Հայաստանը 13.06.2020 մտավ «Դավանանքի ազատության միջազգային Ալյանսի» մեջ, որը ստեղծվել է 2020 թ. փետրվարին: Շարունակում ենք բացել «Կյանքի խոսք» աղանդի…
⚡️⚡️⚡️Секта «Слово жизни» и Международный альянс за свободу вероисповедания.⚡️⚡️⚡️
Зачем 13.06.2020 Армения вступила в «Международный альянс за свободу вероисповедания», созданный США в феврале 2020 года? Продолжаем раскрывать закулисные игры секты «Слово жизни».
Напомним, что присоединившись к Альянсу, Армения де-факто объявила, что отныне все религиозные организации в Армении являются таким же подлежащим защите «национальным достоянием», как например Армянская Апостольская церковь.
1. Вступление в Альянс было пролоббировано сектой «Слово жизни» для распространения своей власти и ещё большего влияния как крупнейшей секты в Армении и СНГ. По сути, Никол Пашинян принял закон, разрешающий полную свободу деятельности секты «Слово жизни» по всей Армении. Неслучайно Артур Симонян почёл первым своим долгом незамедлительно публично сообщить всем членам своей секты об этой важной вехе для секты (см. фото репост: ).
2. Удивительно, что в тот же день, глава масонской ложи Армении –Карен Акопян также выложил на своей фейсбук-странице репост о вхождении в Альянс по указу Никола Пашиняна с комментарием: «Наконец-то это случилось». Прекрасно видно, что интересы масонов Армении и сектантов «Слово жизни» в очередной раз совпали.
3. Важно, что заранее секта объявила в 2020 году «церковь без стен», постепенно подготавливая всех своих адептов выходить на улицы для «евангелизации» и вербовки новых членов. «Евангелизация» велась открыто, не скрывая имя секты: адепты выходили на многолюдные улицы, завлекая прохожих угощениями: сладостями, горячим чаем и кофе, и раздавая буклеты, на которых для пущей респектабельности и в целях психологической манипуляции было лицо известного армянского писателя Туманяна, исподволь возвеличивавшего авторитет секты в глазах прохожих. Именно решение Пашиняна о присоединении Армении к Альянсу сделало возможным секте легализовать свою деятельность в публичном пространстве и начать открытую (!) вербовку, что было невозможно ранее.
4. Каким же образом секта смогла пролоббировать присоединение Армении к Альянсу? Через связи Армена Лусьяна, пресс-секретаря секты и правую руку Артура Симоняна. Напоминаем то, о чем мы писали ранее, что Армен Лусьян с 2016 года является директором некоммерческой организации «Религия и право», которая финансируется фондом Сороса (!). Эта организация занималась лоббированием поправок в законы Армении о религиозных организациях.
5. С принятием закона об Альянсе, секта стала чувствовать себя заметно вольготнее и свободнее, перестала бояться выкладывать в Интернет целые пласты информации о себе. То, что раньше было скрыто, начало постепенно всплывать наружу. Секта получила больше полномочий от Никола Пашиняна и могла начать организацию молодежных митингов против ААЦ, которым по указке сверху попускали местные власти
6. Кроме того, в связи с присоединением к Альянсу, довольно скоро в Интернете всплыла информация от Гранта Мелик-Шахназаряна, который случайным образом выяснил, что сектанты "Слово жизни" уже потребовали от Никола Пашиняна , чтобы он разрешил им проповедовать и проводить собрания в храмах ААЦ (!!!). После подобных дерзких шагов секты "Слово жизни" сегодня мы видим, что армяне не то, что не смогли их впустить в храмы ААЦ, но более 300 храмов было потеряно в Арцахе, и ныне там звучит голос мусульман, а также адептов секты "Слово жизни" в лице Расима Халилова, который вместе с Робертом Мобили , главой албано-удинов, давно организованно подводили базу под будущее присвоение армянских храмов в пользу Азербайджана, албано-удинов и секты «Слово жизни»,

Таким образом, именно секта «Слово жизни» с целью упрочить своё положение, потребовала от Никола Пашиняна присоединиться к Альянсу

#ArturSimonyan #կյանքիխոսք #wolarm #wolyouth #АртурСимонян #sect #ArmenLusyan #АрменЛусьян #InternationalReligiousFreedomAlliance #Alliance #Альянс #CenterforReligionandLaw #Soros #ЦентрРелигиииПрава #сектаСловоЖизни
📣🧛🧟Ինչու է «Կյանքի խոսքի» Արթուր Սիմոնյանը 4 ամիս անց ԱՄՆ-ից շտապ վերադարձել
📣«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, «Կյանքի խոսք» աղանդավորական կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանը շուրջ 4 ամիս ԱՄՆ-ում գտնվելուց հետո՝ շտապ վերադարձել է Երեւան: Ըստ նույն լուրերի, պատճառն առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններն են եւ հստակեցումը, թե ում է սատարելու «Կյանքի խոսքը»:
Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը տեղեկացրել էր, որ այսօր Հայաստանում գործում են ավելի քան 350 հազար աղանդավոր, որոնցից միայն 180-ը` ակտիվ խարիզմատներ են: Ըստ նրա, աղանդավորները լավագույն էլեկտորատն են նրանց համար, ովքեր ցանկանում են ներխուժել Հայաստան:
«Նրանցից մոտ 200 հազարը գրեթե ռոբոտներ են, ովքեր կատարում են հովվի հրամանները: Հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք 10 հազար ձայներով կապահովեն այն թեկնածուին, ում կորոշի իրենց հովիվը, եւ իրենք առանց մտածելու` պե՞տք է այդ անձին ձայն տալ, թե` ոչ, կգնան եւ կընտրեն», - նշել էր Ամարյանը:
👉https://iravunk.com/?p=198977&l=am
#artursimonyan #wolarm #կյանքիխոսք #wolarmenia #sect #артурсимонян
💥💣🧨🧛🧟Արթուր Սիմոնյանը հաստատում է «Իրավունքի» լուրը եւ հերքում անհերքելին
📣‼️«Իրավունքը» գրել էր, որ ըստ թերթին հասած տեղեկությունների, «Կյանքի խոսք» աղանդավորական կառույցի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԸ շուրջ 4 ամիս ԱՄՆ-ում գտնվելուց հետո` շտապ վերադարձել է Երեւան: Հատկանշական է այն, որ տեղեկությունն Արթուր Սիմոնյանն «անհիմն» է որակել, բայց եւ հաստատել է այն` նշելով հետեւյալը. «Ամերիկայից ինձ հետ մի ինքնաթիռ մարդ էր վերադառնում, բայց հետաքրքիր է, որ «Իրավունք» թերթը միայն ինձ նկատեց... Ես Միացյալ Նահանգներում եղել եմ ոչ թե չորս, այլ` երեք ամիս։ Ամեն տարի մի քանի ամիս ես անցկացնում եմ Միացյալ Նահանգներում. սա առաջին դեպքը չէ։ ԱՄՆ-ում ես ունեմ շատ հարազատներ, աղջիկ եւ թոռնիկ»:
Թե ինչու է հենց այս փուլում վերադարձել, Արթուր Սիմոնյանն, ամեն դեպքում, չի մանրամասնում, սակայն վստահեցնում է, որ իր վերադարձն ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապ չունի, ավելին. «Երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ չեմ էլ զբաղվելու։ Սկսած 1990 թվականից` կոմունիզմի փլուզման ժամանակից, չեմ եղել ոչ մի հեղափոխության մասնակից կամ կուսակցության անդամ։ Մեր եկեղեցու ամբիոնը պատկանում է միայն Հիսուս Քրիստոսին։ Գնահատում, սիրում, հարգում եմ բոլոր հայերին, ինձ համար բոլորն էլ հայ ժողովուրդ են` անկախ կուսակցական պատկանելությունից»: Այ, հենց այստեղ է, որ Արթուր Սիմոնյանը, հավանաբար, նախ լեզուն պետք է կծեր, նոր բարձրագոչ հայտարարությամբ հանդես գար։
Այսպիսով` նախ հիշեցնենք, որ հայտնի ռուսաստանյան կրոնագետ, քաղաքական գիտությունների դոկտոր ՌՈՄԱՆ ԼՈՒՆԿԻՆՆ իր «Բողոքական եկեղեցիների դիրքորոշումը Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ» հոդվածում հաստատել է, որ «Կյանքի խոսքը» ներգրավված է քաղաքական գործընթացների մեջ: Նա նշում է, որ այդ աղանդը «դուրս է եկել մեծ քաղաքական բեմ այնպես, ինչպես Ուկրաինայի բազմաթիվ բողոքական եկեղեցիներ»: Նաեւ ընդգծել է, որ` «2018 թվականի մայիսյան հեղափոխության ժամանակ «Կյանքի խոսքը», փաստորեն, աջակցել է հեղափոխական փոփոխություններին եւ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եկեղեցին անմիջապես ներգրավվել է քաղաքական իրադարձությունների շրջապտույտի մեջ... Կան մի շարք փաստեր քաղաքականության մեջ իր մասնակցության մասին»: Այնուհետեւ, Լունկինը մեջբերում է Արթուր Սիմոնյանի` 2018 թվականի ապրիլին եւ մայիսին հնչեցրած կոչերը, որտեղ, ըստ կրոնագետի, Արթուր Սիմոնյանը կոչ էր անում «մտածել սեփական երկրում փոփոխությունների մասին», ինչպես նաեւ «ոգեւորում էր մարդկանց քաղաքացիական գործողությամբ»: Նա մեջբերում է 2018 թվականի ապրիլի 23-ի Արթուր Սիմոնյանի հետեւյալ խոսքը. «Կասկած չկա, որ ձեր բարձր քաղաքացիական գիտակցությունը երկրի եւ ազգի հանդեպ սրտացավ վերաբերմունքը արժանի են հիացմունքի, եւ ոչ ոք իրավունք չունի պատռել այն, սա վերածնունդ է, վերածնունդ: Հայաստանը այլեւս երբեք չի լինի նախկինը»: Հիշեցնենք, որ այս ելույթը Արթուր Սիմոնյանը հնչեցրել է Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Իսկ դրա նախորդ օրը Արթուր Սիմոնյանը հայտարարել էր, որ «Կյանքի խոսքը» «պայքարում է ամեն գիշեր» իրենց հավաքատեղիում աղոթքներ կազմակերպելով, թե հատկապես այդ գիշերային աղոթքներն ինչ նպատակ են ունեցել նա բացահայտում էր այսպես, որ նրանք 25 տարի եղել են այդ պայքարի մեջ: «25 տարի մենք այդ պայքարի մեջ ենք, եւ երկիրը` ուզենք, թե չուզենք, փոխվելու է, արդեն սկսվել է»:
Հասկանալի է, որ Արթուր Սիմոնյանի` երկիր փոխելու վերաբերյալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական հայտարարություններ: Այնուհետեւ, Արթուր Սիմոնյանը հանձնարարական է տալիս իր ենթականերին, որ պետք է շարունակել այն պայքարը, որ նրանք տանում էին վերջին 25 տարվա մեջ եւ երկրի փոխվելու սկսված գործընթացը հասցնել իր հանգրվանին. «Մենք պետք է մնանք մեր պայքարի մեջ»:
Նույն «քաղաքականությամբ չզբաղվող» Արթուր Սիմոնյանը եւս մեկ ուշագրավ հայտարությամբ հանդես է եկել 2018 թվականի մայիսի 9-ին` Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու հաջորդ օրը. «Վերջին ժամանակներս Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչը կարելի է կոչել հաղթանակ»: Նույն թվականի հուլիսի 20-ին Արթուր Սիմոնյանը նույնացնում է իր եկեղեցին եւ երկրի իշխանություններին` նշելով, որ «հարձակումները եկեղեցու վրա» ներկայիս իշխանությունների հեղինակության դեմ նպատակասլաց հարված է»: Ըստ Լունկինի, դրանով «Արթուր Սիմոնյանը անուղղակի հաստատեց եկեղեցու քաղաքական դերակատարությունը»:⬇️
⬆️Մինչդեռ այսօր Արթուր Սիմոնյանը մի նոր գառան մորթի հագած ասում է. «Աստվածաշունչ կարդացած մարդը հասկանում է, որ հոգեւոր գործիչը չի կարող ինչ-որ մեկի կողմը լինել. նա պետք է քաղաքականությունից վեր կանգնի։ Սուրբ Գրքում տեսնում ենք, որ մարգարեներն ու թագավորները գործում էին տարբեր սարերի վրա. մի խառնեք իրար։ Այնպես որ, պարոնայք, հանգիստ եղեք, ես չեմ պատրաստվում քաղաքական դաշտ մտնել, առավել եւս ինչ-որ մեկի պատվերը կատարել»:
Ի դեպ, եթե Արթուր Սիմոնյանը դեռեւս մի փոքր փորձում է քողարկել իր քաղաքական հայտարարությունները, ապա նույն աղանդի մեկ այլ շատ հայտնի գործիչ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ իր քարոզներում անթաքույց քարոզում էր Նիկոլին պաշպանելու անհրաժեշտությունը եւ երկրի քաղաքական ընդդիմության դեմ պայքարի կոչ էր անում: Ընդ որում` այդ ամենը նա անում էր «Կյանքի խոսքի» ամբիոնից: «Մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ բարձրանում են կառավարության եւ վարչապետի դեմ եւ փորձում են ինչ-որ բան խառնել, խոչընդոտել, եւ մենք հասկանում ենք... որ դա արվում է ինչ-ինչ սուբյեկտիվ պատճառներով»,- հայտարարում էր «Կյանքի խոսքի» սույն քարոզիչը: Ավելին` նա փորձում էր իշխանությանը եւ Աստծուն նույնականացնել` հայտարարելով, թե. «Մարդիկ դատում են իշխանությանը, չհասկանալով, որ դատում են Աստծուն»: Այնուհետեւ Ավետիսյանը կոչ էր անում «Կյանքի խոսքի» հետեւորդներին աղոթել Նիկոլի եւ իր կառավարության համար: Նա իր «եկեղեցու» անունից օրհնում էր Նիկոլին եւ Հիսուս Քրիստոսից խնդրում, որ պաշտպանի նրան ընդդիմադիրներից: «Կյանքի խոսքի» սույն քարոզիչը հասել էր նրան, որ հայտարարում էր, թե ընդդիմության թիկունքում սատանան է կանգնած, եւ ամեն ոք, ով «դուրս է գալիս մեր վարչապետի, մեր կառավարության, մեր երկրի դեմ, մենք հասկանում ենք, որ այդ ամենի հետեւում սատանան է կանգնած իր զորությունով, իր իշխանությունով եւ օգտագործում է ինչ-ինչ մարդկանց»: Եվ այսպիսի օրինակներ կարելի է բերել տասնյակներով: Այնպես որ, ամբողջությամբ ապացուցված է, որ «Կյանքի խոսք» աղանդը ոչ միայն ներկայում է մասնակցում քաղաքական գործընթացներին, այլեւ 25 տարի գտնվել է պայքարի մեջ, իսկ Նիկոլի հեղաշրջման ժամանակ ունեցել է կարեւոր դերակատարություն: Հենց այդ պատճառով է, որ Նիկոլը եւ նրա կառավարությունը այդքան թանկ են «Կյանքի խոսքի» պարագլուխների համար:
Եվ վերջում ո՛չ ավել, ո՛չ պակաս Արթուր Սիմոնյանը խորհուրդ է տալիս, թե մի օգտագործեք «աղանդ» վիրավորական տերմինն իրենց հասցեին, որովհետեւ իրենք իբր ավետարանական եկեղեցի են։ Մինչդեռ այն, որ «Կյանքի խոսքը» աղանդավորական կառույց է փաստել է ոչ թե «Իրավունքն», այլ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մի շարք հոգեւորականներ: Օրինակ, Արժանապատիվ ՏԵՐ ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԻ գնահատմամբ. «Ամենավտանգավոր աղանդը Հայաստանում ես «Կյանքի խոսքն» է` իրենց ագրեսիվությամբ, իրենց քարոզչական տեխնոլոգիաների կիրառման միջոցներով»: Եվ այս մասին նա բարձրաձայնել է մամուլի ասուլիսի ժամանակ եւ այսպիսի գնահատականները բազմաթիվ են: էլ չասենք, որ, փաստորեն, մենք չպետք է վիրավորվենք նրանից, որ «Կյանքի խոսքն» ունի Ադրբեջանում մասնաճյուղ, որի ղեկավար Խալիլովի հետ Արթուր Սիմոնյանն ունի անձնային ջերմ հարաբերություններ, չպետք է վիրավորվենք, որ Հայաստանում իրենք իրականացնում են քայքայիչ գործունեություն, մարդկանց եթե չասենք զոմբիացնում են, ապա մոլորեցնում, բայց «սելը ճռալու տեղը, սելվորն է ճռում»: Ու, վերջիվերջո, պարոն Սիմոնյանին մի խորհուրդ էլ մենք տանք` բացեք բառարանն ու կարդացեք, թե ինչ է նշանակում «աղանդ» բառը: Այն է` եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունքը, տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն:

👉https://www.iravunk.com/?p=199282&l=am

#artursimonyan #wolarm #կյանքիխոսք #wolarmenia #sect #артурсимонян
📣🧛🧟Արթուր Սիմոնյանը կոչ է անում մոռանալ անցյալը եւ չմտածել ապագայի մասին

💯🐭❗️👇Դեռեւս ԱՄՆ-ում գտնվելու ժամանակահատվածում «Կյանքի խոսք» աղանդի ղեկավար Արթուր Սիմոնյանը սկսել է քարոզել, որ պետք չէ մտածել ապագայի մասին ու պետք չէ հիշել անցյալը, այլ պետք է ապրել այսօրվա հույզերով եւ մտքերով: Այդ քարոզը նա շարունակել է նաեւ Հայաստան տեղափոխվելուց հետո: Ստացվում է մի տարօրինակ իրավիճակ. փաստորեն նա կոչ է անում մոռանալ պատերազմը եւ դրա հետ կապված կորուստներն ու արհավիրքները եւ չմտածել նաեւ ապագայի մասին, թե ինչ է լինելու մեր երկրի եւ ժողովրդի հետ ապագայում: Շատ-շատերը իսկապես կուզեին մոռանալ պատերազմի օրերի դավաճանությունը , անկազմակերպվածությունը, իշխանությունների կողմից թելադրված խաբեությունը, որի արդյունքում կորցրեցինք հայերնի հող ու լավագույն զավակներին: Բայց այդ շատ-շատերը գտնվում են իշխանական աթոռների մեջ: Այսպիսով, հերթական անգամ «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարի եւ իշխանությունը զավթած խունտայի ցանկությունները համընկնում են: Արդյոք կարո՞ղ է դա հերթական անգմա որերրորդ պատահակնությունը լինել:
Եվս մեկ հարց. իսկ ո՞վ պետք է մտածի մեր ապագայի մասին, եթե ոչ հայ ժողովուրդը: Գուցե արդբեջանցիները եւ թուրքե՞րը: Իհարկե, այստեղ էլ Նիկոլի եւ Արթուրի ցանկությունները համընկնում են եւ Նիկոլը կրկին անգամ փորձում է խաղարկել ԱՅՍՕՐ նախկիններին պատժելու հարցը, չներկայացնելով, թե ինչ է լինելու երկրի ապագան, ինչպես է կառուցելու անվտանգությունը, ինչպխես է զարգացնելու ապագայում տնտեսությունը եւ ընդհանրապես` ինչպես է լինելու ապագա Հայաստանը: եվ ահա Ամերիկայից եկած Արթուրը ճիշտ պահին սկսում է «ճիշտ» քարոզը` մի մտածեք ապագայի մասին, ապրեք ներկայիս օրով:
Ի դեպ, այդ թեզը հակասում է նաեւ Աստվածաշնչյան ոգուն, որտեղ ասված է, թե Քրստոսը նույնն է երեկ, այսօր եւ ընդմիշտ:

👉https://www.iravunk.com/?p=199530&l=am

#artursimonyan #wolarm #կյանքիխոսք #wolarmenia #sect #артурсимонян
💥 👩‍⚖️🧑‍⚖️Տեղի ունեցավ «Իրավունք Մեդիա» ՍՊ-ն ընդդեմ «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպության դատական նիստը. Արմեն Էդուարդի Լուսյանը կհարցաքննվի Իրավական - IRAVUNK
📣Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպության եւ Արմեն Էդուարդի Լուսյանի` ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին գործով դատավարության հերթական նիստը:
«Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի կրոնական կազմակերպությունը իրեն պատկանող www.facebook.com կայքի պաշտոնական էջում 19.06.2020 թվականին տպագրել է «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության էլեկտրոնային կայքի մասին «Կյանքի Խոսքն» ընդդեմ «Իրավունք» աղանդավորական կայքի» վերնագրով հոդված, որով վիրավորանքի և զրպարտության միջոցով արատավորել է Հայցվոր «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը:
Դատարանում «Իրավունք Մեդիա» ՍՊ-ի շահերը ներկայացնում է «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Դատական նիստի ընթացքում քննարկվեցին հայցվոր և պատասխանող կողմերի ներկայացված ապացույցները: Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունները, իսկ ահա հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի հունիսի 7-ին, դատարանը նաև նշեց, որ տեղի կունենա դատաքննություն, որի ընթացքում պատասխանող կողմի հոդվածագիր Արմեն Էդուարդի Լուսյանը կհարցաքննվի:
«Իրավունք Մեդիա» ՍՊ-ի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ինչպես դատապրոցեսի ընթացքում, այնպես էլ դատաքննությունից դուրս փաստեց, որ «Իրավունք Մեդիա» ՍՊ-ի կողմից ներկայացված հայցադիմումն ինքնանպատակ չէ:
Փաստաբանը նշեց, որ թեև կրոնական կազմակերպությունների ազատությունը ՀՀ օրենսդրությամբ ամրագրված է, այնուամենայնիվ ցանկացած կրոնական կազմակերպություն իր հրապարակումներում պետք է առավել զուսպ լինի և որևէ մեկի պատիվն ու արժանապատվությունն առավել ևս՝ լրատվամիջոցի որևէ կերպ չվիրավորի, քանզի այդ ամենն անթույլատրելի է, բխող բոլոր իրավական հետևանքներով:
«Իրավունքը» զրուցեց փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, որը փաստեց հետևյալը.
«Հետամուտ ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր անձ, առավել ևս կրոնական կազմակերպություն գիտակցի, որ լրատվամիջոցի հետ վիրավորական և զրպարտչական լեզվով խոսելն անթույլատրելի է»:
Փաստաբանը նաև ընդգծեց, որ հատկապես կրոնական կազմակերպություններին հարիր չէ նման տոնով խոսել, քանզի հենց իրենք պետք է լինեն այն ջահակիրները, որոնք հնարավորինս հանդուրժողականություն կցուցաբերեն:

👉https://iravunk.com/?p=199649&l=am

#artursimonyan #wolarm #կյանքիխոսք #wolarmenia #sect #артурсимонян #armenlusyan #арменлусян
📣🧛🧟 Երբ աղանդի հովիվը դիսլեքտիկ է, որը կարդալ չգիտի. տեսնում է 11.11.2021, սակայն գրում է` 12.12.2012, բայց փոխարենը իր տրամադրության տակ ունի զոմբո-զանգված: Ահա այսպես` արտաքուստ անմեղ կերպով, կատարվում է ադեպտների մարտական պատրաստականության և կապերի ու կոորդիանցիայի ուղիների ստուգումը: Ինքներդ կռահեք` ինչի են նախապատրաստվում: Հուշում` 20 հունիսի:

📣🧛🧟 Когда пастор секты — дислектик, не умеющий читать, видит 11.11.2011, а пишет 12.12.2012, но зато имеет зомбо-массу в своём распоряжении. Так вот внешне невинно проводится проверка боеготовности адептов и каналов связи и координации. Сами догадаетесь, к чему готовятся? Подсказка: 20 июня

#artursimonyan #wolarm #կյանքիխոսք #wolarmenia #sect #артурсимонян
Никол Пашинян и его семейка создали низкопробный сайт Сивик.ам, в котором ставятся материалы с подобными заголовками.

Автор статьи Марина Харатян, раньше работала в соросовском Фактор.ам и является ярой адепткой неохаризматического течения "Слово жизни".
«Если мы потеряем Никола Пашиняна, страна окажется в руках хулиганов и грабителей», - адепт секты "Слово жизни", артист-извращенец Ованнес Азоян.

Вот они настоящие сторонники предателя Никола Пашиняна, которые в 2018 году принимали активное участие в государственном перевороте.

@andranik_official
Премьер-министр Армении Никол Пашинян не является последователем Армянской Апостольской Церкви, поэтому без зазрения совести пропускает крупные богослужения.

Сегодня он пропустил Пасхальную литургию, а 6 января отсутствовал во время Рождественской службы.

Оба раза отсутствие Пашиняна объяснялось его самоизоляцией перед визитом в Москву, но отсутствие на литургии Пашиняна и членов действующего режима объясняется их приверженностью идеям сектантских движений. По имеющимся данным, большая часть представителей предательского режима являются членами секты «Слово Жизни».

Телеграмм-канал: @andranik_official
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🥴🧟Акафист Николо-воуваевичу Паша-няну от бл🙇‍♂️годарных сектантов "слово жизни"🤖💩

#artursimonyan #wolarm #կյանքիխոսք #wolarmenia #sect #артурсимонян
Соратник предательского режима Пашиняна, адепт секты «Слово жизни», актер Сос Джанибекян в преддверии досрочных парламентских выборов мечется как флюгер на крыше дома.

«Как ишак сражался за тебя, но я не понимаю, что ты несёшь», - ответил Сос Джанибекян на последние заявления Никола Пашиняна о ситуации в Сюнике.

Телеграмм-канал: @andranik_official
🧟🧛⚡️Աղանդավորական հովվի կինը՝ էկոնոմիկայի փոխնախարար
Պարզվում է՝ հոգեւոր ելույթներ ունեցող եւ եկեղեցականների դեմ մոլի պայքարող ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ իրեն շրջապատել է մի շարք աղանդավորներով: Այդ շարքում է ոչ միայն ՔՊ նախընտրական ցուցակի 15-րդ համար՝ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ, որի ամուսինը` ՍՏԵՓԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ, ՌԵՄԱ կրոնական կազմակերպության քարոզիչ է, այլ նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որի ամուսինը՝ ՀԱԿՈԲ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ, Հոլանդիայում աղանդավորական հովիվ է։ Իսկ թե ինչու են նրանք Հոլանդիայից տեղափոխվել Հայաստան, բավական ուշագրավ շշուկներ են պտտվում, ինչին մենք դեռ կանդրադառնանք:

👉Источник: Iravunk.com

https://iravunk.com/?p=205868&l=am%2F

#wolarm #wolarmenia #artursimonyan #hacobtumasyan #annaakopyan #ԱՆՆԱՀԱԿՈԲՅԱՆ #ՀԱԿՈԲԹՈՒՄԱՍՅԱՆ #կյանքիխոսք
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
"լոխեե դե դե դե դե դե" այո! 🤢🤢🤢🤢🤢

Կան բազում աղանդավորներ , ովքեր այս ժամանակահատվածում գտնում են հարմար թիրախներ և զբաղվում հոգեորսությամբ։ Հիմնականում նրանք իրենց թիրախն են գցում հոգեպես թույլ մարդկանց , ովքեր ունենում են խնդիրներ, կորուստներ և այլն։
Սիրելի հայրենակիցներ , առհասարակ նման կազմակերպությունները միայն մտածում են իրենց գրպանի մասին և նրանք առհասարակ թքած ունեն ձեր պրոբլեմների վրա , թեկուզ ամենադժվար պահին հեռու մնացեք և ամենակարևորներից մեկը հեռու պահեք ձեր երեխաներին։
🙅🙅📢📢📢📢📢📢
Որտե՞ղ է թաղված ձկան․․․էէէ, Քրիստինեհալաջյանականների գլուխը կամ պոչը․․․․
Պատերազմից հետո հատուկ նախազգուշացում բարձրաձայնեցի, որ պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին թիրախավոելու են տարբեր աղանդավորական կազմակերպություններ։ Բայց ինչպես ասում են, ասողին լսող է պետք։ Այս աղանդը Քրիստինե Հալաջյանի քույր/եղբայրական մուտացիաներից է։ Պատերազմի մասնակիցների համար պսեվդոբիզնես ծրագրեր իրականացնելով, վերականգնողական ճամբար կազմակերպելով, <հերոս-հերոս ասելով>՝ նրանց դարձնում են Like JESUS Christianity անդամներ։ ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդություն ուշադրությունն եմ հրավիրում այս տեսակ երևույթների վրա։ Պատերազմի մասնակիցների հետ լուրջ իրազեկման աշխատանքների կարիք կա։ Այդ տղաները դժվար ճանապարհ են անցել ոչ թե նրա համար, որ մի օր հայտնվեն աղանդում, իրենց և իրենց ընկերների կյանքի գնով վաստակած ժամանակը չպետք է զբաղացնեն պսեվդոթերյնինգերով և աղանդավորական ճամբարներով։