AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ովքե՞ր էին ներկա երեկ մեզ հետ հանդիպմանը 😍

Ասեք, որ շատ հետաքրքիր ու ինտերակտիվ քննարկում ունեցանք 💚

Հ.Գ. Լավ, եկեք տեսնենք էլ ո՞ր համալսարաններից ունենք մեզ հետևողներ
սպասու՞մ եք մեզ Ձեզ մոտ 🙂
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
11
Ուսանո՞ղ, բլոգե՞ր, թե՞ ձեռներեց
Ինչպե՞ս հասցնել ԱՄԵՆ ԻՆՉ

Առաջին հայացքից ուսանողական կյանքը աշխատանքի և բլոգինգի հետ համատեղելը թվում է անհավանական ու գրեթե անհնարին 💬 Շատերը կարծում են, որ այս երեք տարբեր ոլորտները՝ ուսում, աշխատանք և անձնական բրենդի զարգացում, կարող են խլել չափազանց շատ ժամանակ և ուժ ու խանգարել իրար 🤔

Բայց փորձը ցույց է տալիս, որ որքան բազմազան են գործերը, այնքան ավելի ճիշտ ես կարողանում կազմակերպել օրդ
Ես կիսվում եմ երեք հիմնական լայֆհեքով, որոնք ինձ օգնում են պահպանել կարգապահությունը, մնալ կազմակերպված և հետ չկանգնել կես ճանապարհին 💚

1․ Վաղ արթնանալը
Սկզբում դա դժվար է, բայց հետո օրգանիզմը սովորում է, և ինքն է արթնացնում քեզ։ Առավոտյան 3-4 ժամում ես հաճախ ավելի շատ բան եմ հասցնում, քան օրվա մնացած ժամերին։ Դա պայմանավորված է նրանով, որ շեղող գործոնները քիչ են, իսկ ուղեղս՝ թարմ։ Սովորաբար առավոտները նվիրում եմ դասերին՝ գիտակցելով, որ հենց այդ ժամերն են ուսման համար։

2․ Կենտրոնացումը տվյալ պահին 👩‍💻
Որքան էլ օգտակար թվա միաժամանակ մի քանի բան անելը, դա միշտ չէ, որ արդյունավետ է։ Դասի ժամանակ կլանված լսում եմ դասախոսին, մարզասրահում կենտրոնանում եմ վարժությունների վրա։ Գուցե թվա, թե կարելի է զուգահեռ այլ գործ անել, բայց երկարաժամկետում դա հակառակ արդյունքն է տալիս․ կրկնակի ժամանակ է պահանջվում նյութը սովորելու կամ մարզումները լրացնելու համար։ Եթե տվյալ պահին ամբողջությամբ ներկա ես, առավելագույն արդյունքն արդեն ապահովված է։

3․ «Սառած» ժամանակի արդյունավետ օգտագործումը
Կան պահեր, երբ կարծես ժամանակ ես կորցնում ու ոչինչ չես անում։ Օրինակ՝ տրանսպորտի մեջ, տան գործեր անելիս կամ մեքենա վարելիս։ Այդ ժամանակը կարելի է վերածել արդյունավետ աշխատանքի․ լսել օնլայն դասախոսություններ, պատասխանել մեյլերին կամ զանգերին։ Եթե վարում ես, կարելի է լսել աուդիո դասեր կամ աշխատանքային նյութեր։ Այսպես նույնիսկ «սառած» ժամանակն է առաջընթաց ապահովում։

Փոքրիկ հուշում․ հստակ սահմանեք, թե օրվա որ հատվածը և որ միջավայրը որ գործի համար է։ Այդպես ուղեղում կստեղծվեն ասոցիացիաներ, և տվյալ միջավայրում հայտնվելուն պես ավտոմատ կանցնեք գործի։

Վերջում ուզում եմ հիշեցնել՝ որքան շատ են անելիքները, այնքան ավելի արդյունավետ է ստացվում օրդ կազմակերպելը։ Կարևորը՝ միշտ զբաղվեք այն բաներով, որոնք ձեզ ոգևորում են և ամեն օր արթնանալու և լիարժեք ապրելու պատճառներ են ստեղծում։

Հաջորդ անգամ ո՞ւմ բլոգը կուզեիր կարդալ 😊

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
54🔥7🤩2👏1
Ուսանողնեեեեե՜ր, եկեք 🤩

Հասցրե՞լ եք արդեն օգտվել Visa Student քարտի ձեզ համար ստեղծված առաջարկներից 👇

Welcome Bonus՝ 5,000 դրամ (ակտիվ է մինչ հոկտեմբերի 31-ը)
Ամսական 5 % քեշբեք՝ Հայաստանում քարտով կատարված վճարումների համար
100% քեշբեք՝ տրանսպորտի առաջին 10 ուղևորության համար
+3 % տարեկան կուտակում քարտիդ դրական մնացորդին
200 կրթաթոշակների մրցույթին մասնակցելու հնարավորություն

💳 Եթե դեռ չունեք Visa Student քարտ, ապա շտապեք պատվիրել օնլայն կամ Ամերիայի ցանկացած մասնաճյուղում` https://ameria.me/43qqL7x

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
20
Ինչպե՞ս շփվել արհեստական բանականության հետ
6 խորհուրդ


🥱Առավոտյան քեզ արթնացնում է Google Assistant-ը, հետո Spotify-ն առաջարկում է լսել քո ամենասիրելի երգը, այնուհետև ստանում ես հիշեցում օրվա անելիքների մասին, վերջում էլ Netflix-ն է առաջարկում ֆիլմ դիտել:

Դեռ մի քանի տարի առաջ թվում էր, թե AI-ը միայն նոր գաղափարներ ու տեքստ գեներացնելու մասին է. այսօր այն դարձել է մեր առօրյայի անբաժան մասը 🔆

Արհեստական բանականությունից առավելագույնը քաղելու համար կարևոր է տիրապետել AI-ի հետ «շփման» նրբություններին:

Այսօր պատմում ենք AI-ն արդյունավետ օգտագործելու մասին ու, իհարկե, քեզ առանց օգտակար խորհուրդների չենք թողնի 🙂

Հիշիր՝ AI-ը գործընկեր է, ոչ թե փոխարինող

AI-ը ոչ այնքան փոխարինում է որևէ մեկին, որքան օգնում է արդյունավետ կառավարել ժամանակն ու ռեսուրսները։ Հատկապես հետազոտություն կատարելիս ու տվյալներ հավաքագրելիս AI -ը կարող է լինել վերլուծող, տվյալները դասակարգող և բանիմաց խորհրդատու։ Օրինակ` առողջապահության ոլորտում AI -ը կարող է միավորել հիվանդի տվյալները՝ հիվանդությունների պատմությունը, հետազոտությունների ու բուժման արդյունքները, որպեսզի բժիշկներն ավելի արագ և ճիշտ որոշումներ կայացնեն:

Հստակ հարցումներ ձևակերպիր

Եթե ուզում ես ստանալ ճշգրիտ պատասխան, հստակ ձևակերպիր հարցը։ Ընդհանրական հարցերը սովորաբար ցանկալի պատասխան չեն ստանում:
Օրինակ` «Ի՞նչ եղանակ է»-ի փոխարեն փորձիր «Ի՞նչ եղանակ է սպասվում կեսօրին Երևանում»:

Բարդ արտահայտություններ մի օգտագործիր

Հավատա` AI-ը չի կարդում մտքերդ (դեռ:): Հարցդ հնարավորինս պարզ ձևակերպիր, որ նա քեզ ճիշտ հասկանա:
«Կարո՞ղ ես պատմել ճանաչողական գործընթացների զարգացման որոշ արդյունավետ մեթոդների մասին»-ի փոխարեն փորձիր «Ինչպե՞ս կարող եմ բարելավել հիշողությունս»:

Բարդ հարցերը բաժանիր ավելի փոքր մասերի

Եթե հարցումը մի քանի բաղադրիչ է պարունակում, բաժանիր այն մասերի: Այդպիսով դու ամբողջական և հասկանալի պատասխաններ կստանաս:

Օրինակ`«Պատմիր AI-ի, դրա կիրառությունների և ապագայի մասին»-ի փոխարեն փորձիր հարցերն առանձին տալ. «Ի՞նչ է արհեստական բանականությունը», «Որո՞նք են իրական աշխարհում AI-ի կիրառությունները», «Ի՞նչ միտումներ են ձևավորում AI-ի ապագան»:

Հստակեցրու նպատակն ու ներառիր մանրամասներ

Եթե հարցը կապված է որոշակի խնդիր լուծելու հետ, շատ կարևոր է, որ այն լինի նպատակային ու ուղղված լինի խնդրի լուծմանը։

Օրինակ` «Ինչպե՞ս բարելավել առողջությունը» փոխարինիր «Ինչպե՞ս բարելավել իմ առողջությունը՝ հաշվի առնելով, որ արդեն մեկ տարի մարզվում եմ և ցանկանում եմ ավելացնել առանց շաքարի սննդակարգը»։

Փորձիր, փոխիր, կրկնիր

AI-ի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն սովորում է մեզնից։ Մեր հարցադրումներն ու ձևակերպումները օգնում են նրան ավելի լավ հասկանալ մեր պահանջները։ Եթե պատասխանը այն չէ, ինչ սպասում էիր, վերաձևակերպիր հարցը: Շատ դեպքերում անգամ չնչին փոփոխությունները կարող են քեզ բավարարող պատասխաններ տալ։ Համբերատար եղիր և փորձիր մի քանի անգամ փոխել հարցը, մինչև կստանաս այն պատասխանը, որը կօգնի քեզ: Իսկ արհեստական բանականությունը հաջորդ անգամ հաստատ ավելի լավ կպատասխանի հարցիդ, որովհետև ավելի լավ կճանաչի քեզ ու կիմանա քո պահանջները:

Այս ամենն արհեստական բանականության հետ մեր համագործակցության սկիզբն է միայն, բացահայտելու դեռ շատ բան կա։ Արհեստական բանականությունը ստեղծում է նոր հնարավորություններ, բազմապատկում մարդու հնարավորությունները, արագացնում աշխատանքն ու ապահովում այնպիսի լուծումներ, որոնք տարիներ առաջ գուցե չպատկերացնեինք։ Մարդու դերը միշտ էլ անփոխարինելի կմնա, իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը։

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
7
Թե որքան տպավորված էինք UFAR - Université française en Arménie-ի աշխատանքի տոնավաճառում ձեր ակտիվությունից, նկարագրելու չէ😍

Արի թերթենք նկարները՝ տեսնելու բոլոր հետաքրքիր պահերը😊

Հ.Գ. Մեզ հանդիպե՞լ ես քո համալսարանում 🤩
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
25🔥8
👉19 հնարք` ինֆորմացիան արագ ընկալելու համար

Անքուն 😴 գիշեր, մի քանի բաժակ սուրճ, էլի մի անքուն գիշեր:
Ծանո՞թ իրավիճակ է: Մենք հավաքել ենք ինֆորմացիան արագ ընկալելու ամենատարածված ու գործուն հնարքները: ✔️

1. Երբեք անգիր միˊ արա
Եթե քո հիմնական նպատակը նոր 🧠 գիտելիք ստանալն է, այլ ոչ թե զուտ քննությունը հանձնելը, ապա երբեք նյութն անգիր միˊ արա: Այդ կերպ այն չի տպավորվի, մի քանի օր հետո կանհետանա քո հիշողությունից և չի դառնա քո գիտելիքը:

2. Ժամանակի կառավարում
Ժամանակը միշտ չի հերիքում: Քննության գնալու նախորդ գիշերը 💤 դու ասում ես. «Այ որ մի օր էլ ունենայի ...»: Սովորիˊր ճիշտ կառավարել ժամանակդ: Մեր ալիքում ժամանակը կառավարելու մասին շատ նյութեր կան 

3. Սովորիˊր վիզուալիզացնել
Կարդալու ընթացքում նյութը ✍️ վիզուալիզացնելն ու պատկերավոր դարձնելը կօգնի այն ավելի հեշտ ընկալել:

4. Պատմիˊր նյութը
Եթե չես կարողանում պատմել, նշանակում է` չես հասկանում այն: Կենտրոնացիˊր հիմնական գաղափարների վրա, հետո անցիˊր դետալներին:

5. Նշումնեˊր արա
Նյութը սովորելիս նշումներ անելը լավագույն տարբերակներից մեկն է: Կարող ես գրավոր նշումների փոխարեն պատկերավոր 🏞️ նշումներ էլ անել:

6. Դադաˊր վերցրու
Հեշտ չէ լայնածավալ նյութը սովորել կարճ ժամանակում: Ուղեղիդ հանգիստ տուր, թող նա հասցնի ընկալել և յուրացնել նոր ինֆորմացիան:

7. Պարբերաբար թերթիˊր նշումներդ
Որքան շատ նայես նշումներիդ, 📝 այնքան շատ դրանք կտպավորվեն հիշողության դարակներում:

8. Կենտրոնացիˊր
Երբ նոր բան ես սովորում, մի կոˊղմ դիր հեռախոսդ, դուˊրս արի բոլոր կայքերից և կենտրոնացիˊր միայն նոր նյութը սովորելու վրա:

9. Օգտագործիˊր ուղեղիդ պիկ ժամերը
Մեզնից յուրաքանչյուրը լավ գիտի, թե որն է իր ուղեղի համար ակտիվ ժամը, և երբ է այն ի վիճակի ընկալելու նոր ինֆորմացիան:

10. Վերանայիˊր և սքանավորիˊր
Նշումները թերթելիս ֆիքսիˊր, թե որ կետն էր քեզ համար նորություն և ավելի հաճախ կարդաˊ և վերլուծիˊր այն:

11. Պարզեցրոˊւ
Եթե որևէ բարդ խնդրի կամ 🧠 նյութի ես հանդիպել, փորձիˊր այն բաժանել կտորների և ավելի պարզ տեսանկյունից նայել դրան:

12. Թող, որ օգնեն քեզ
Գտիˊր մեկին, ով կարող է քեզ առաջնորդել, նշել քո թերությունները, որոնց վրա աշխատելով կարող ես կատարելագործել հմտություններդ:

13. Գտիˊր պատճառը
Հարցրոˊւ ինքդ քեզ, թե ինչու է քեզ համար բարդ: Ժամանակի սղությո՞ւն, կենտրոնանալու դժվարությո՞ւն ...

14. Խուսափիˊր սթրեսից
Սթրեսը ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ տալիս: 🤗 Այնպես որ խուսափիˊր դրանից` հետևելով վերը նշված քայլերին:

15. Քնիˊր
Մեր ուղեղը ունի քնի և հանգստի կարիք, որպեսզի ի վիճակի լինի մտապահել և վերարտադրել նոր ինֆորմացիան:

16. Սովորիˊր խմբի հետ
Երբ նոր նյութը սովորում եք մի քանի հոգով, այն կարող է ավելի լավ տպավորվել: Սա բոլորի մոտ չի ստացվում, սակայն պետք է փորձել:

17. Պատմիˊր
Երբ բարձրաձայն 🗣️ պատմում ես իմացածդ, այն ավելի է տպավորվում: Այս մեթոդով կարող եք աշխատել նաև խմբով:

18. Գնահատիˊր սովորածդ
Քեզնից լավ ոչ ոք չի կարող ասել, թե որքան լավ գիտես այս կամ այն նյութը: Ստուգիˊր ինքդ քեզ, պատասխանիˊր թեստերի հարցերին, ինքդ քեզ հարցեˊր տուր ու պատասխանիˊր դրանց
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
23
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ Ուսանողների միջազգային օրը, մենք առանց նվերների չէինք կարող թողնել մեր սիրելի ուսանողներին 🧑‍🎓

Սիրելի ուսանողներ, թող յուրաքանչյուր օրը ձեզ համար ստեղծի նոր գիտելիքներ ձեռք բերելու, զարգանալու և մեծ ու փոքր երազանքներին հասնելու հնարավորություն 💚

Դե գուշակեք՝ որ քաղաքներ էինք այս անգամ գնացել 🙈
28
3 քայլ, և դու կունենաս ճիշտ կառուցվածք ունեցող պրեզենտացիա 👩🏼‍🏫


Երբևէ մտածե՞լ ես, թե որն է լավ պրեզենտացիա ներկայացնելու գաղտնիքը 🤔
Շատերը կարծում են՝ պետք է ունենալ հիանալի սլայդներ կամ անթերի խոսք։ Իրականում հաջողությունը սկսում է հստակ պլանավորումից։

Եթե ուզում ես, որ քո պրեզենտացիան տպավորվի լսարանին, շարունակիր կարդալ 👇

1️⃣ Սահմանիր նպատակդ
Նախքան ներկայացումը, պատասխանիր այս հարցերին․
• Ո՞վ է լսարանը և որքա՞ն է տեղեկացված թեմայից
• Որքա՞ն ժամանակ ունես
• Ի՞նչն է ներկայացման նպատակը
• Ի՞նչ ես ուզում, որ լսարանը սովորի, զգա կամ հիշի

2️⃣Պատրաստիր պարզ, բայց տրամաբանական պլան
Յուրաքանչյուր որակյալ պրեզենտացիա ունի երեք մաս.

Ներածություն
Նպատակը՝ թեմայի վերաբերյլա մոտավոր պատկերացում տալ։

• Ներկայացրու թեմադ և ասա, թե ինչու է այն կարևոր
• Կարճ ներկայացրու կառուցվածքը և ասա, թե ինչ ենթաթեմաներ է պարունակում պրեզենտացիան
• Նշիր տևողությունը

Հիմնական մաս
Սա պրեզենտացիայի «մարմինն» է։
• Ներկայացրու 2–3 հիմնական կետ՝ զարգացնելով գաղափարները
• Յուրաքանչյուր կետի ավարտին կատարիր փոքր ամփոփում, որ թեմաների անցումը պարզ լինի
• Պահպանիր տրամաբանական կապ գաղափարների միջև
• Մարդիկ հիշում են ոչ թե փաստերը, այլ պատմությունները․ օգտագործիր «rule of three» մեթոդը՝ յուրաքանչյուր հիմնական գաղափար ներկայացրու երեք պարզ օրինակով

Եզրափակում
Այստեղ ամրապնդում ես գլխավոր միտքը։
• Ամփոփիր՝ կրկին հիշեցնելով թեման և գլխավոր կետերը
• Ասա, թե ինչ հետևություն կամ գործողություն ես ակնկալում, որ լսարանը անի
• Ավարտիր հստակ և հիշվող նախադասությամբ

3️⃣ Խաղը՝ որպես լսարանին ներգրավվելու միջոց
Ներածության ժամանակ տեղեկացրու, որ վերջում սպասվում է խաղ թեմայի շուրջ։

Խաղի 3 հաղթողներին խոստացիր մրցանակ (օրինակ՝ կոնֆետներ կամ սուրճ)՝ լսարանի ուշադրությունը գրավելու համար։ Հարց ու պատասխանի ձևաչափով խաղ ստեղծելու համար շատ օգտակար գործիք է Kahoot-ը։

Իսկ եթե ցանկանում ես ավելին իմանալ տարբեր գործիքների մասին, կարդա մեր հաջորդ հրապարակումները։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
17🔥4
Սև ուրբաթ և Կիբեր երկուշաբթի. մնացին հաշված օրեր տարվա ամենասպասված գնումների մարաթոնին 🛍
Մենք եկել ենք հիշեցնելու անվտանգ վճարումների մասին։ Կարդա և եղիր տեղեկացված։

9 խորհուրդ

Ի՞նչ է լինում օնլայն գնումներ կատարելիս:
Դու ընտրում ես ապրանքը, գցում ես զամբյուղի մեջ, հետո սեղմում գնելու կոճակը 🛒 Այ հենց այն պահին, երբ պիտի լրացնես քո բանկային քարտի տվյալները, ուզում ենք՝ հիշես այս բլոգն ու մի պահ մտածես: Ինչո՞ւ: Որովհետև ոչ բոլոր հարթակներն են անվտանգ, ու զեղծարարների թակարդը չընկնելու համար դու պիտի կարողանաս տարբերել անվտանգ ու ռիսկային կայքերը

Այսօր խոսում ենք այն մասին, թե ինչին պիտի ուշադրություն դարձնես, որ օնլայն գնումներդ «թանկ չլինեն»:

Ստուգիր կայքի URL-ը 📎

http և https. գուցե անգամ չնկատեցիր այդ մեկ տառի տարբերությունը, բայց հիմա կհասկանաս, թե դա որքան կարևոր է: Http-ի (Hypertext Transfer Protocol) շնորհիվ դու կատարում ես քո բոլոր գործողությունները համացանցում:

Օրինակ` երբ սեղմում ես այս հղման վրա, քո բրաուզերը http հայտ է ուղարկում, որ դու կարողանաս տեսնել Ամերիայի էջը: Իսկ ի՞նչ է httpS-ը: S-ը Security-ն է` անվտանգություն: Սա ցույց է տալիս, որ քո http հայտը կոդավորված է, և հաքերները կամ գործից գլուխ հանող այլ մարդիկ չեն տեսնի քո տվյալները: Այնպես որ, որևէ հարթակում քո անձնական կամ բանկային տվյալները մուտքագրելուց առաջ համոզվիր, որ URL-ը սկսվում է httpS-ով: Ստուգիր կողպեքի նշանի առկայությունը URL-ի վրա սեղմելիս:

Համոզվիր, որ պաշտոնական կայքում ես

Շատ դեպքերում զեղծարարները կարող են ստեղծել քեզ հայտնի կայքերի նմանակներ կամ պարզապես սովորականին նման նոր կայք: Ուշադրություն դարձրու, որ կայքի հասցեն ճիշտ գրված լինի: Օրինակ` apple-ի ու app1e-ի տարբերությունը URL-ում կարող է առաջին հայացքից աննկատ լինել: Ստուգիր` կայքում կա՞ գրանցման հասցե, Privacy Policy և About բաժիններ: Եթե որևէ բան կասկածելի է թվում, հիշիր, թե ինչպես ես հայտնվել այդ կայքում: Կասկածելի հղումով անցած լինելու դեպքում ուղղակի դուրս արի և Google-ում որոնիր պաշտոնական կայքը:

Օգտվիր թվային դրամապանակներից 📱

Երևի արդեն հասցրել ես օգտվել Apple Pay-ից կամ GPay-ից: Եթե ոչ, կարճ ներկայացնենք: Դրանք թվային դրամապանակներ են, որոնց կարող ես կցել քարտ և կատարել վճարումներ հենց քո հեռախոսով: Թվային դրամապանակները համարվում են վճարման առավել անվտանգ միջոցներ: Այս դեպքում վճարումը կատարելու համար բավարար չէ իմանալ քարտի տվյալները, անհրաժեշտ է ունենալ քո հեռախոսը, շատ դեպքերում նաև իմանալ PIN-ը և այլն: Օնլայն հարթակներում թվային դրամապանակով վճարելիս քո ամեն գործարքի համար ստեղծվում է հատուկ թոքեն: Թոքենն ու տվյալների լրացուցիչ կոդավորումը պաշտպանում են քո ֆինանսական տվյալները հաքերներից կամ զեղծարարներից:

Ակտիվացրու երկմակարդակ պաշտպանություն 🛡

Քո գործարքների համար կարող ես ակտիվացնել երկմակարդակ պաշտպանություն: Օրինակ` ամեն գործարք իրականացնելու համար պետք է մուտքագրես քո համարին SMS-ով ուղարկված կոդը: Այդպիսով, միայն դու կարող ես իրականացնել գործարքը, քանի որ հեռախոսդ քեզ մոտ է:

Երկմակարդակ պաշտպանության համար օգտագործվում է այն, ինչ ունես (օր. հեռախոս), գիտես (օր. PIN) և հատուկ է միայն քեզ (Face ID կամ մատնահետք): Կարող ես ընտրել սրանցից մեկը կամ մի քանիսը:

Խուսափիր «բաց» Wi-Fi-ից 🌐

Գիտենք` հանրային տարածքներում առանց գաղտնաբառի Wi-Fi հայտնաբերելը շատ հաճելի է, եթե այդ պահին ինտերնետ չունես: Բայց արի ու տես, որ այդ ցանցով տվյալների փոխանցումը շատ ռիսկային է: Իսկ ինտերնետը հենց տվյալների փոխանցում է: Եթե անգամ միացել ես հասարակական Wi-Fi-ի, խուսափիր այդ ընթացքում ֆինանսական որևէ գործարք անելուց կամ անձնական տվյալ մուտքագրելուց: Բաց Wi-Fi-ն ամենախոցելին է անվտանգության տեսանկյունից: Աշխատիր նման դեպքերի համար VPN ունենալ:

Մի նկարիր քարտդ 👎

Ինքդ էլ գիտես` փոխանցում կատարելու համար հաշվեհամարը կամ քարտի համարը բավարար են: Եթե անգամ որևէ մեկը պիտի շտապ գումար փոխանցի քեզ, մի նկարիր ու մի ուղարկիր քարտդ: Այդպես դու փաստացի հասանելիություն ես տալիս քո գումարին, քանի որ նկարում կարող են երևալ քարտի գործողության ժամկետը և CVV կոդը: Այս տվյալները բավարար են որևէ օնլայն հարթակում քարտդ կցելու համար: Մի լայֆհաք ասենք. MyAmeria-ով կարող ես հենց հավելվածից կրկնօրինակել հաշվեհամարդ կամ քարտիդ համարը և ուղարկել, ում պետք է: Սա շատ ավելի հեշտ է, արագ ու անվտանգ:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
Ուժեղ գաղտնաբառ ստեղծիր և պարբերաբար փոխիր այն ❗️

Դու էլ երևի սիրում ես ամեն ինչի համար մեկ գաղտնաբառ պահել: Շատ դեպքերում հնարավոր է` քեզ նեղություն չտաս ավելի բարդ կամ երկար մի բան հիշելու համար: Բայց խորհուրդ ենք տալիս քեզ համար որևէ տրամաբանություն մշակել, տարբեր գաղտնաբառեր ստեղծել և պարբերաբար փոխել դրանք: Սա հատկապես վերաբերում է ֆինանսների կառավարման հավելվածներին կամ այն օնլայն հարթակներին, որտեղ գրանցված ես և քարտ ես կցում:

Այսքանն իմացար, բայց քեզ պետք է նաև պլան B: Եթե ամեն դեպքում չհաջողվի կանխել խնդրի առաջացումը, պիտի պատրաստ լինես արագ արձագանքել դրան: Իսկ դրա համար 2 բան պիտի անես:

Հետևիր գործարքների վերաբերյալ ծանուցումներին ✉️

Բանկերի մեծ մասը տեղեկացնում է քեզ քո քարտով կատարվող գործարքների մասին: Դա կարող է լինել SMS-ի կամ հավելվածում Push ծանուցման միջոցով: Գումարի չափը, որի դեպքում դու ծանուցում կստանաս, տարբեր է` կախված բանկից: Ամերիաբանկի քարտերով կատարվող 10 000 դրամ և ավելի գործարքների վերաբերյալ քարտապանն SMS է ստանում իր համարին: Ցանկության դեպքում ծանուցումներ կարող ես ստանալ նաև մինչև 10 000 դրամի գործարքների դեպքում: Այդպիսով, դու անմիջապես կիմանաս, որ քո հաշվից գումար է գանձվել և կկատարես արդեն հաջորդ քայլը` կբլոկավորես քարտդ:

Իմացիր` ինչպես բլոկավորել քարտը

Նախօրոք իմացիր, թե ինչպես կարելի է արագ բլոկավորել քո քարտը, եթե կասկածում ես, որ տվյալներդ այլ անձի մոտ են: Եթե Ամերիաբանկի հաճախորդ ես, MyAmeria հավելվածով կարող ես մեկ հպումով բլոկավորել քարտդ և ապահովագրել քեզ ֆինանսական կորուստներից:

Ի դեպ, MyAmeria-ն ակտիվացնելիս ավտոմատ կցվում է թոքեն, որն ապահովում է համակարգի անվտանգությունը: Եթե դեռ Ամերիաբանկի քարտ չունես, կարող ես պատվիրել անվճար այստեղ:

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5🤩1
Այս անգամը ուղղությունը մայր բուհն էր` ԵՊՀ 📚

Մենք մշտապես կարևորում ենք ուսանողների հետ շփումը, քանի որ նրանք մեզ օգնում են հասկանալ այսօրվա ուսանողի կարիքները, ցանկությունները, մարտահրավերները. մենք էլ փորձում ենք օգնել աշխատաշուկան ճանաչելու ու ինչո՞ւ չէ, նաև մասնագիտական կողմնորոշման հարցում:

Քննարկեցինք, սովորեցինք ու կիսվեցինք հետաքրքիր գաղափարներով: Կարճ ասած` այս հանդիպումն էլ կարող ենք համարել կայացած

Հ.Գ. Իսկ դու ո՞ր համալսարանում ես սպասում Ամերիային 🙂
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
8🔥1