AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
2023 թվականին պարզապես հնարավոր չէ կրթությունից բացառել այնպիսի արժեքավոր ռեսուրսը, ինչպիսին 🎦 🫢YouTube-ն է։ 🤌 Ընդ որում, այստեղ կարող ես գտնել այն տեղեկատվությունը, որը ո՛չ դասագրքերում, ո՛չ ուսումնական պլանում ներառված չէ, սակայն կարող է շատ արժեքավոր լինել մասնագիտական ու անձնային աճի համար։ 🥳 Ի վերջո, հավելյալ գիտելիքը դեռ ոչ ոքի չի վնասել։ Այս հոդվածում կներկայացնենք մի քանի YouTube ալիքներ, որոնք կփոխեն քո աշխարհայացքը, անգամ ճաշակը։ 🤩
🔥2
PunkMonk
Այս ալիքը նախատեսված է գրականության սիրահարների համար։ 📚Պրոֆեսիոնալ գրականագետը շատ արտիստիկ կերպով, որակյալ նկարահանումներով ու գրաֆիկայով ներկայացնում է համաշխարհային գլուխգործոցները։ Նա վերլուծում է դրանք բոլորովին այլ, հաճախ ոչ հանրահայտ տեսանկյունից։ Եթե ցանկանում ես նորովի ընկալել քո սիրելի ստեղծագործությունները կամ իմանալ նոր գլուխգործոցների մասին, այս ալիքը հիանալի լուծում է։🫶

Redroom
Պատմության սիրահարների համար այս ալիքն իսկական գտածո է։ Այստեղ հեղինակը խոսում է, ինչպես ինքն է ասում՝ О мертвом и мертвых, об истории. պատմական դեպքեր, դեմքեր, իրադարձություններ։ Ընդ որում, ներկայացվում են անհայտ փաստեր, իսկ հայտնի դեմքերը ներկայացվում են այլ տեսանկյունից։ Ալիքը կարող է օգտակար լինել հատկապես քննություններին պատրաստվող ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների համար։ Հեղինակը հաղորդումները վարում է շատ թեթև, հաճախ արտիստիկ մատուցմամբ, հետաքրքիր մոնտաժով ու անիմացիոն լուծումներով։ Ընդ որում, նկարագրության մեջ կարող ես գտնել այն բոլոր հղումներն ու աղբյուրները, որոնցից օգտվել է հեղինակը թողարկումը պատրաստելիս։

Физика от Побединского
Ցանկանում ես սովորել ֆիզիկա, բայց չգիտես՝ որտեղից սկսել։ Արիˊ այս ալիք։ 💈 Երիտասարդ ֆիզիկոսը ներկայացնում է ֆիզիկական երևույթները պարզ, հասկանալի, հաճախ հումորային բառապաշարով: Ի դեպ, որոշ թողարկումներում հեղինակը կոտրում է բազում տարածված միֆեր ու դավադրությունների տեսություններ։ Եթե ցանկանում ես սեր ու հետաքրքրություն արթնացնել ֆիզիկայի նկատմամբ, Պոբեդինսկին կօգնի քեզ։

SciOne
Գիտահանրամատչելի թողարկումների ընտրանի, որտեղ դու կգտնես հետաքրքրաշարժ տեղեկատվություն գրեթե ամեն ինչի մասին։ Հավերժական շարժիչներ, նեյրոցանցեր, գաղտնի կղզիներ, միֆեր, լեգենդներ ու դրանց առաջացման պատճառները։😍 Մի խոսքով, հաճելի ու օգտակար ժամանցն ապահովված է։ Ի դեպ, հոլովակների հյուրերը համաշխարհային մեծության գիտնականներն ու Նոբելյան մրցանակակիրներն են։

Artur Sharifov
Ուկրաինացի բլոգեր, մաթեմատիկայի ֆակուլտետի նախկին ուսանողը վարում է գիտահանրամատչելի բլոգ, որտեղ կգտնես բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Բարդ բաների մասին այստեղ խոսում են պարզ ու հասկանալի լեզվով։ Այստեղ կգտնես նաև հետաքրքրաշարժ պատմություններ մեծ գիտնականների ու նրանց ոչ այնքան մեծ արարքների մասին։ 😊Օրինակ՝ առաջին հաքերային հարձակումը, պատմության ամենամեծ թրոլը և այլն։ Մի խոսքով, այստեղ հետաքրքիր շատ բան կա։

Vert Dider
Անվանումից երևում է, որ հեղինակը թրոլինգի ու «Աստղային պատերազմների» սիրահար է, սակայն կոնտենտը մի փոքր այլ բանի մասին է։ Այստեղ դու կգտնես ամենաանհավանական ինչուների պատասխանները, անգամ այն ինչուների, որոնք քո մտքով երբևէ չեն անցել։ 🤭 Այստեղ նույնիսկ կգտնես դասախոսություններ քվանտային ֆիզիկայի, Հիգսի բոզոնի մասին ու էլի շատ հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն։ Նկարահանումները կատարվում են ռեալիթի շոուի ոճով։

Եթե հետաքրքրեց, ցուցակը կարող ենք շարունակել։ Գրիˊր, թե ինչ թեմաներով յութուբյան ալիքներ կցանկանայիր տեսնել մեր ցանկում։ Հաճելի ժամանց։🤩
🤩12👏7🔥41
Աստալավիստա, ֆոտոշոփ

Ամեն օր լսում ենք նոր 🕸️ նեյրոցանցերի մասին։ Դրանք արդեն այնքան շատ են ու այնքան արագ են փոփոխվում, որ անհնար է հիշել կամ կողմնորոշվել։ Ինչպես հայտնի հումորային հաղորդման մեջ է ասվում ՝ они так быстро меняются, я не успеваю запоминать: 🤭

Հատուկ քեզ համար, մենք սկսում ենք յուրատեսակ շարք, որտեղ պարբերաբար կպատմենք այս կամ այն խնդիրը լուծող նեյրոցանցերի մասին։ Առաջինը կանդրադառնանք նկարների մշակմանը։ Դա ավելի քան ակտուալ է` հաշվի առնելով աղջիկների սերը ինստագրամի տարատեսակ ֆիլտրերի նկատմամբ։ 📷 Այն կարող է օգտակար լինել նաև շտապող լուսանկարիչների ու դիզայներների համար։
🔥3
🪄https://palette.fm/
Այս նեյրոցանցը քեզ կօգնի ոչ միայն լուսանկարների մշակման, այլև անցյալի վերաբերյալ ավելի գունավոր պատկերացումներ ունենալու հարցում։ Այն գունավորում է մոնոխրոմ (սև ու սպիտակ) լուսանկարները։ 😍 Պարզապես ներբեռնիր լուսանկարը, ու մի քանի վայրկյան անց այն քեզ կտրամադրի արդեն գունավոր լուսանկարը։ Ընդ որում, ոչ թե պարզապես գույներ է նկարում, այլ վերականգնում է իրական գույնը։

🪄 https://letsenhance.io/
Այս նեյրոցանցը քո լուսանկարների որակը կբարձրացնի մինչև 16 անգամ։ 😳 Սիրողական լուսանկարները կարող է վերածել պրոֆեսիոնալ աշխատանքների ընդամենը մի քանի քլիքով։ Ավելին, այն քո լուսանկարը կպատրաստի հատուկ տպագրման համար ու տպագրական ֆորմատով։

🪄 https://bigjpg.com/
Սա նույնպես նախատեսված է նկարների որակն ու թողունակությունը բարձրացնելու համար, պարզապես ավելի պրոֆեսիոնալ մակարդակի։ Այն կարող է նաև մաքրել գունային աղմուկը (noise):

Այս ծրագրերը նախատեսված են սիրողական օգտագործման համար ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար դրանց կիրառումը չի խրախուսվում։
🔥15🤩2
Նեյրոցանցեր` լուսանկարներ ու գրաֆիկական պատկերներ ստեղծելու համար
 

Նեյրոցանցերը թեև նոր երևույթ չեն, սակայն լայն հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին միայն 2021 թվականից սկսած։ 😍 Ընդ որում, դրանցով սկսեցին հետաքրքրվել նաև ներդրողները։ 🤔Միայն 2021 թվականին նեյրոցանցերի մշակման ու զարգացման համար կատարվել է 1,3 մլրդ դոլարի ներդրում։ 💲 Դա ավելին է, քան նախորդ հինգ տարիների ընթացքում կատարված ներդրումները միասին վերցրած։
Արդեն իրականություն է դարձել բոլոր ալարկոտների վաղեմի երազանքը, երբ պարզապես անհրաժեշտ է բացատրել մեքենային կամ ծրագրին՝ ինչ ես ուզում, ու նա քո փոխարեն կգեներացնի պատկերը։ 🤭 Այդպիսի նեյրոցանցերը բազմաթիվ են՝ ամենապարզունակից մինչև ամենաբարդ խնդիրներ կատարելու համար։
🔥1
🔗 Stable Diffusion - Սա նեյրոցանց է, որը կարող է տեքստային հրամանով գեներացնել պատկերներ, լուսանկարներ, իլյուստրացիաներ և այլն։ Նրա գլխավոր առանձնահատկությունը, որով տարբերվում է իր մրցակիցներից, բաց հասանելիությամբ կոդն է։ Այն կարող ես տեղադրել քո համակարգչում ու օգտվել անգամ օֆլայն ռեժիմում:

🔗Midjourney - Սա ամենամեծ տարածում ունեցող նեյրոցանցն է։ Եթե նախորդը նախատեսված է ավելի պրոֆեսիոնալ կիրառման համար ու մի փոքր ավելի բարդ է ու շատ նրբություններ կան, ապա այս նեյրոցանցը ավելի պարզ է, թեև գեներացրած կոնտենտն էլ համեմատել չի կարելի նախորդի հետ։ Սակայն մասսայական կիրառման ու առօրյա սոցցանցային խնդիրների համար անփոխարինելի գործիք է։

🔗DALLE.2 Էլ ո՞ւր` առանց նրա։ Տեքստային հրամաններով աշխատող նեյրոցանց, որը ոչ միայն նկարներ կգեներացնի, այլև լուսանկարները կներկայացնի տարբեր միջավայրերում, տարբեր սուպերհերոսների կերպարներով։
🔗Dream by WOMBO Տալիս ես հրամանն ու ընտրում, թե ինչ ոճի ու ուղղության շրջանակում ես ցանկանում ստանալ պատկերը։

🔗Starryai Բացի տեքստային հրամանից, կարող ես նրան ցույց տալ որևէ օրինակ, ու այն քո տված օրինակը հետագա պատկերներում կօգտագործի որպես ուղեցույց։

🔗Sketch Metademolab նեյրոցանցը դուր կգա հատկապես երեխաներին։ Meta-ի կողմից առաջարկվող այս նեյրոցանցը մանկական նկարները կարող է դարձնել շարժապատկերներ։ Անհրաժեշտ է, որ նկարը լինի սպիտակ թղթի վրա ու լավ լուսավորված։ Լուսանկարը ներբեռնում ես ծրագրի մեջ ու վերջ, նեյրոցանցը կենդանացնում է այն։

🔗Astria —Կարող ես նրան տալ օրինակներ, ցանկացած քանակության, հետո գրել այն, ինչ ցանկանում ես ստանալ։ Նեյրոցանցը, օրինակներն ընդունելով որպես հիմք, կգեներացնի քո ցանկացած լուսանկարը կամ իլյուստրացիան։

🔗Neural.love նեյրոցանցը կբարձրացնի լուսանկարների, տեսանյութերի ու աուդիոֆայլերի որակը ու կգեներացնի այն, ինչ ցանկանում ես։
Առաջիկայում կպատմենք այն նեյրոցանցերի մասին, որոնք կօգնեն քեզ տեքստային հրամանով տեսանյութեր ու անիմացիոն հոլովակներ գեներացնել։
🔥5👏2
Նեյրոցանցեր` աուդիո, վիդեո և անիմացիա ստեղծելու համար

Նախորդ հոդվածում խոսեցինք տեքստային հրամաններից լուսանկար ու գրաֆիկական պատկերներ գեներացնող նեյրոցանցերից։ 😍 Այս հոդվածում կխոսենք աուդիո և վիդեո ֆայլերի հետ աշխատանքի համար նախատեսված նեյրոցանցերից։
🔥2
🔗Pictory նեյրոցանցի միջոցով հնարավոր է տեքստային հրամաններով ուզածդ հոլովակը ստանալ։ Բայց սա այս գործիքի միակ առավելությունը չէ։ Այն բազում այլ հնարավորություններ ունի.
▪️Շատ արագ կֆիլտրի քո հոլովակները ու կստեղծի նոր հոլովակ
▪️կգտնի հոլովակի թիրախային կետերն ու կկրճատի այն
▪️կգրի սցենար ու այն կտրոհի ըստ տեսարանների

 
🔗Studio.d-Id- ը տեքստային հրամանով կստեղծի ավատար, կանիմացնի, անգամ վիդեոյի վրա ձայն կտեղադրի

🔗synthesia -ն փաստացի օնլայն ստուդիա է` համալրված արհեստական բանականությամբ։ Սա հսկայական գումար կխնայի բոլոր նրանց համար, ովքեր տեսանյութերի պատրաստմամբ են զբաղվում։ Միակ թերությունն այն է, որ ամբողջ ֆունկցիոնալից հնարավոր է օգտվել միայն վճարելուց հետո:
 
🔗 Colorlab.ai -ն կատարում է վիդեոյի գունային մշակում գույների ավտոմատ ընտրության ու բալանսավորման հաշվին։

🔗Video Enganse AI գործիքը կբարձրացնի վիդեոյի որակն ու թողունակությունը կամ էլ կփոքրացնի` կախված ցանկությունից։
🔗 Colorize-ը գունավորում է սև ու սպիտակ վիդեոներն ու ֆոտոները:

🔗 neural.love-ը կօգնի մեծացնել վիդեոյի, ֆոտոյի և աուդիոֆայլերի որակը:

🔗 Runway-ով հնարավորություն ունեք մաքրելու ֆոնն ու ավելորդ դետալները, նաև ավելացնելու ինչ-որ դետալներ կամ օբյեկտներ։t
🔥6
3D օբյեկտների ու լուսանկարների հետ աշխատելու AI գործիքներ

☑️ GigapixelAI-ը կփոփոխի նկարի թողունակությունը` ըստ քո նախընտրությունների (upscale):
☑️MyHeritage-ը գունային մշակման համար նախատեսված նեյրոցանց է։
☑️Removebg-ը մեկ վայրկյանում մաքրում է լուսանկարի ֆոնը։ Առաջին լուսանկարը տալիս է բարձր թողունակությամբ ու որակով, հաջորդների համար պետք է բաժանորդագրվել կամ էլ ստիպված ես բավարարվել փրեվյու տարբերակով։
☑️Clipdrop.co -այս ծառայությունը հնարավորություն ունի․
·        մաքրելու ֆոնը
·        հեռացնելու անցանկալի օբյեկտները
·        բարելավելու որակը
·        լույսի աղբյուր ավելացնելու
☑️ Colorize - Սա տելեգրամյան բոտ է, որը կբարձրացնի լուսանկարի որակը, կհեռացնի գունային աղմուկը
☑️ Convert.leiapix - Այս ծառայության շնորհիվ կարող եք իլյուստրացիաները կամ լուսանկարները վերածել անիմացիների։
🔥7
Պատմենք, թե որ նեյրոցանցերը կարող են օգնել ձայնային ֆայլերը մշակելու, դրանց հետ աշխատելու գործում։😊
🔥4
🫴🏻 mubert-ը երգահանների ու կոմպոզիտորների թշնամին է։ Այս գործիքի միջոցով կարող ես երգերի համար տեքստեր ու երաժշտություն գեներացնել: 😅

🫴🏻 uberduck նեյրոցանցը կարող է ձայնագրել ցանկացած տեքստ ցանկացած ձայնով ու տոնայնությամբ։ 😲

🫴🏻 Vocal Remover-ը կարաոկեի անփոխարինելի գործիք է։ Այն կստեղծի ցանկացած երգի մինուս տարբերակը։ 😍 Նեյրոցանցը երգը բաժանում է երկու առանձին մասերի՝ մաքուր վոկալ և գործիքավորում։

🫴🏻 CyberVoice-ը ձայնի գեներատոր է։ Կկարդա ցանկացած տեքստ հայտնի մարդկանց ձայներով։ 😂

🫴🏻 imaginarysoundscape–ը ճապոնական բավականին յուրօրինակ նեյրոցանց է։ Ցանկացած նկարի համար տրամադրում է ձայնային ուղեկցում։ Դրանք կարող են լինել բնության ու կենդանիների ձայներ, քաղաքային աղմուկ, ձայներ դժոխքից և այլն։ Պարզապես ներբեռնիր լուսանկարը։ Նեյրոցանցը կստուգի նկարի պարունակությունը, նույնիսկ կհասկանա տեղանքը ու կտրամադրի համապատասխան ձայնային շերտը։

🫴🏻 Enhance Speech-ն իսկական նվեր է։ 🎁 Adobe ընկերության անվճար ծառայություններից է: Ընդամենը մի քանի քլիք, և դու ունես տաղավարային պրոֆեսիոնալ ձայնագրություն։ Միակ պայմանը, որ անհրաժեշտ է շատ հստակ խոսել ու բառերն արտասանել ճշգրիտ, այլապես կարող են լինել կիքսեր, հատկապես հայերենի դեպքում։
🔥5👏1
Եթե դեռ չգիտես, Instagram-ում խաղարկում ենք թռիչք Armenian Helicopters ուղղաթիռով: 🚁😍

Պայմանները շաաա՜տ պարզ են. անցի'ր հղումով և դու էլ մասնակցիր մրցույթին՝ 👉https://www.instagram.com/p/Cu34Vg5ItmF/

Մնաց մեկ օր 🚨
🔥3
📄 Սեպտեմբերմեկյան չեքլիստ

Նոր ուսումնական տարուն մնացին հաշված օրեր: 🫣Մենք կազմել ենք քեզ անհրաժեշտ իրերի չեքլիստ:😍
📗 Գրենական պարագաներ
Նոթատետր
Գրիչ, մատիտ, մարկեր
Կպչուն թղթեր
Ամրակ, թղթապանակ
Օրացույց կամ թվային Planner

💻 Համակարգիչ
Համոզվիˊր , որ նոր ուսումնական տարուն ընդառաջ համակարգիչդ սարքին է և աշխատում է անխափան: Չէ՞ որ դա քո հետազոտական աշխատանքների անդավաճան ընկերն է:

🎒Ուսապարկ կամ համակարգչի պայուսակ
Եթե դեռ չունես, ապա նորաոճ տարբերակներ կարող ես գտնել այստեղ:

🎧 Աքսեսուարներ
Power bank
Ականջակալներ

💺 Հարմարավետ տարածք
Սեղան ու հարմարավետ աթոռ
Լուսավոր տարածք` կարդալու և սովորելու պրոցեսը հաճելի և արդյունավետ դարձնելու համար

👗 Հագուստ և կոշիկ
Ընտրիˊր այնպիսի հագուստ, որը կընդգծի քո ոճը, բայց միևնույն ժամանակ կհամապատասխանի քո ուսանողական կյանքի ռիթմին: Թեթև շապիկներ, հարմարավետ զգեստներ կարող ես գտնել liooli-ում: Ի դեպ, այստեղ նաև գործում են զեղչեր Converse կեդերի համար:

🍶 Առողջ մարմին, առողջ միտք
Ջրի շիշ, որ միշտ քեզ հետ կլինի
Լանչ բոքս, եթե ընդմիջումդ համալսարանում ես անելու
🔥11🤩3
🎓 Ինչպե՞ս պատրաստվել սեպտեմբերի 1-ին

Գրենական պարագաների կամ նորաձև լուքեր գնելու մասին արդեն խոսել ենք ու կազմել չեքլիստ: 👆🏻Հիմա ուսումնական տարին արդյունավետ սկսելու, ժամանակը ճիշտ օգտագործելու և հստակ նպատակներ սահմանելու մասին պատմելու ժամանակն է: 😍
Նախապատրաստիˊր այն տարածքը, որտեղ սովորելու ես: Լուսավոր 🪟 սենյակը, ճիշտ տեղում դրված գրասեղանն աշխատունակության և արդյունավետության գրավականներից են:

Ծանոթացիˊր կրթական 📄 ծրագրին, եթե քո ուսումնական հաստատությունն իր կայքէջում տեղադրել է այն: Նախապես ուսումնասիրիˊր, թե ինչ առարկաներ ու թեմաներ ես ուսումնասիրելու այս կիսամյակ: Սա կօգնի հասկանալ` ինչ սպասել այս տարուց:
Նպատակնեˊր 🎯 սահմանիր: Քո առջև դիˊր նպատակներ, որոնք ամեն անգամ կմղեն քեզ առաջ, երբ որոշես թուլանալ կամ ընկրկել:
Պլանավորիˊր: Ստեղծիր պլան, որտեղ նշված կլինի, թե ամեն առարկային որքան ժամանակ պետք է հատկացնես: Սա կօգնի նաև պահպանել համալսարան-կյանք բալանսը:
Եթե նոր ես առաջին կուրս գնալու, ապա ծանոթացիˊր 🏫համալսարանի կառուցվածքին և հնարավորություններին` գրադարան, ուսանողական խորհուրդ, համակարգչային սենյակ և այլն:
Պլանավորի'ր ֆինանսներդ:💸 Սկսիˊր Ամերիայի ուսանողական քարտը պատվիրելուց: Մանրամասներն այստեղ են:
🔥3
🔥5
🤩 Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի մարքեթինգային հաքաթոն, որին որպես գործընկեր միացել է նաև Ամերիաբանկը:

Հիմա երևի հարցնում ես՝ ինչ է դա ու ինչու No Bla!Bla 🤔
Անունից արդեն հասկացա՞ր, չէ՞, որ այս հաքաթոնին ոչ մի բլա-բլա չի լինելու 🤭

No Bla!Bla Marketing Hackathon-ը միավորելու է բիզնեսին և մարքեթինգի մասնագետներին՝ լուծելու իրական մարքեթինգային մարտահրավերներ:
Այս հաքաթոնին բիզնեսները կկիսվեն այն մարտահրավերով, որոնց բախվում են մարքեթինգ իրականացնելիս: Իսկ մարքեթինգի մասնագետները կմիավորվեն, կընդունեն մարտահրավերը և միասին կաշխատեն՝ առաջադրված մարտահրավերին ստեղծագործ և արդյունավետ լուծումներ գտնելու համար 📈

Դու ևս կարող ես դառնալ Հայաստանում առաջին անգամ անցկացվող No Bla!Bla մարքեթինգային հաքաթոնի մասնակիցը 😉
Մասնակցելով հաքաթոնին՝ դու կզարգացնես հաղորդակցման քո հմտությունները, կներգրավվես թիմային որոշումների կայացմանը, կբարելավես մասնագիտական հմտություններդ, կշփվես ոլորտի մի շարք մասնագետների հետ ու կմասնակցես փորձի փոխանակմանը:

Ի դեպ, մենք ևս մասնակիցների համար հետաքրքիր առաջադրանքներ ունենք, իսկ հաղթողների համար՝ անակնկալներ 💚

Դե ինչ, գրանցումն արդեն բաց է:
Արի՛ միայնակ կամ քո թիմով:

🔗 Շտապի՛ր լրացնել հայտը հենց հիմա՝ https://ameria.me/47TAKCQ
🔥9
💳 👩‍🎓4 պատճառ Visa Student քարտ պատվիրելու համար

Նոր ուսանողական տարին ամեն ինչ մաքուր էջից սկսելու, նպատակներ սահմանելու, ավելին իրագործելու նոր հնարավորություն է: 😍

Արիˊ սկսենք Visa Student քարտից: Այս քարտը հնարավորություն է տալու քեզ ձեռք բերելու քո ֆինանսների կառավարման նոր հմտություններ և միաժամանակ վայելելու հատուկ քեզ համար ստեղծված արտոնությունները: 🤟
Անվճար սպասարկում
Հատկապես ուսանողական տարիքում ֆինանսական միջոցները պետք է խելամիտ տնօրինել: Ֆինանսական անկախության ճանապարհին Visa Student քարտը կդառնա քո լավագույն ուղեկիցը: Պարզապես պատվիրիˊր քո քարտն օնլայն և օգտվիˊր դրանից 🆓անվճար գործողության ողջ ժամկետի` 4 տարվա ընթացքում:

Փողն աշխատում է հօգուտ 🪙 քեզ մինչ դու կենտրոնացած ես ուսմանդ վրա: Ինչպե՞ս: Տարեկան 3% կուտակվում է քո Visa Student քարտային հաշվի դրական մնացորդի վրա: Լավ է, չէ՞:

Անվճար կանխիկացում
Հուսով ենք քեշի💵 կարիք չես ունենա, իսկ եթե ունենաս էլ, իմացիˊր, որ քո Visa Student ուսանողական քարտով կարող ես միջոցներդ անվճար կանխիկացնել Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բոլոր 🏧 բանկոմատներից: Այսպիսով` քո ֆինանսները հասանելի են քեզ ցանկացած պահի:
Օգտվիˊր Visa-ի կողմից քեզ առաջարկվող մի շարք հատուկ առաջարկներից: Դե տեˊս, թե այս պահին ինչ աննախադեպ զեղչեր և քեշբեքեր ունես.
Մինչև 40% զեղչ ուսուցման լավագույն օնլայն հարթակներում: Ֆորմալ կրթությանը զուգահեռ միշտ պետք է զարգացնել 👩‍🏫 մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Այս առաջարկի շնորհիվ դու կարող ես դա անել ավելի քիչ գումար ծախսելով:
10% զեղչ Cinema Star-ի 🎦 տոմսերի համար Visa քարտով վճարելիս: Էլ ի՞նչ ուսանողական կյանք` առանց ընկերական հավաքների ու հետաքրքիր ժամանցի: Շտապիˊր դիտել ամենավերջին ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Visa Student քարտով հիմա դա ավելի մատչելի կլինի:
Մինչև 10% քեշբեք Booking.com-ում: Եթե որոշես ուսանողական ծանրաբեռնված գրաֆիկում ժամանակ հատկացնել նաև 🧳 ճամփորդությանը, չմոռանաս որ քո ուսանողական քարտով վճարում կատարելիս Booking.com-ում կստանաս մինչև 10% քեշբեք:
Եթե դեռ չունես Visa Student քարտ, ուրեմն ժամանակն է այն պատվիրելու: Համամիտ ես, չէ՞:
🔥17👏3