AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
Մեր A Space-ի 2-րդ օրվա պտույտը Digitec-ում

💚 Մեր տաղավարն այսօր այնքան այցելու ուներ, որ, թվում է, դուք բոլորդ մեզ հյուր էիք եկել՝ լսելու մեր խոսնակներին ու Գարիկ Պապոյանին, հեծանիվ վարելու ու միանալու մեր ԿՍՊ ծրագրերին և հիացական հայացքով դուրս գալու մեր A Space տիեզերական գոտուց: 😍

Եթե ամեն դեպքում դուք մեր այցելուների թվում չէիք, ամփոփենք Digitec-ի երկրորդ օրը։

Գայանեն պատմեց, թե ինչպես է իր ամենօրյա աշխատանքում բացահայտում հաճախորդների կարիքները, օգնում գտնել ծառայություններ, որոնք բարելավելու են նրանց կյանքի որակը։

Ինչպես պաշտպանել տվյալներն ու ինֆորմացիան. այս մասին պարզ բառերով ու շատ նկարագրական պրեզենտացիայով ներկայացավ մեր թիմակից Արմենը։
🔥4👏1
Գևորգի հետ անցանք տուն գնելու առաջին օնլայն ճանապարհով՝ estate.ameriabank.am հարթակով, իսկ հետո իմացանք, որ Ամերիաբանկի automarket.ameriabank.am հարթակի միջոցով հնարավոր է մեկ օրում մեքենա գնել ու ավտովարկ ստանալ՝ առանց բանկ գալու։

Շավարշը խոսեց տվյալների անվտանգության կարևորության մասին, իսկ Արտուշը ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաների դերը ներդրումներ կատարելիս։
🤝 Մեր A Talks-ում այսօր հարթակ էինք տրամադրել նաև մեր գործընկերներին, որովհետև համոզված ենք, որ միայն համախմբման շնորհիվ կարող ենք փոփոխություն բերել։

🚴 Շնորհակալոււթյուն, որ միացել էիք մեզ նաև A Motion-ի գոտում։ Հեծանիվները վարելով՝ դուք լուսավորում էիք համաստեղությունները ու կուտակում միավորներ, որոնք մենք կվերածենք գումարի ու ձեր անունից կփոխանցենք «ռեԱրմենիա» հարթակում ներկայացված Zleenk նախագծին։

👋 Կհանդիպենք վաղը նույն վայրում՝ մեր A Space-ում։
Մենք ուզում ենք, որ դուք էլ մասնակցեք մեր խաղարկություններին։

📱 Մինչ վաղը, իսկ հիմա դիտեք մեր տաղավարի բազմաթիվ այցելուների սթորիները, որոնցով մենք կիսվել ենք մեր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում։
🔥3
🚀 Digitec. Օր 3-րդ
💚 Շնորհակալություն, որ այս երեք օրերին մեզ հետ էիք ու Digitec էքսպոյի ձեր պտույտը սկսում էիք հենց մեր սփեյսից՝ /\ կետից 😊
Տեխնոլոգիական այս տոնն իրականություն դարձավ առաջին հերթին ձեր շնորհիվ։

💚 Շնորհակալություն մեր բոլոր խոսնակներին, որ կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով։

💚 Շնորհակալություն ձեզ, որ միացաք Zleenk նախագծին աջակցելու մեր նախաձեռնությանը։ 🚴

💚 Շնորհակալություն, որ մեր 🚀 𝑨 𝑺𝒑𝒂𝒄𝒆 սենյակը օրվա բոլոր ժամերին այդքան մարդաշատ էր, ու այն ոգեշնչեց ձեզ նույնքան, ինչքան մեզ՝ այն ստեղծելիս։

💚 Շնորհակալություն մեր աստղային հաղորդավարներին՝ Անիին, Գարիկին ու Սոսին։

📸 Իսկ հիմա վայելեք օրվա տրամադրությունն ու լավ պահերը մեր լուսանկարիչների աչքերով։
🔥3
Ուզո՞ւմ ես ճամփորդել դեպի 🇮🇩 Բալի կամ 🇹🇭 Թաիլանդ:
Իսկ ամեն օր դասի գնալ քո մոպեդո՞վ 🏍
Հմմ, իսկ ի՞նչ կասես նոր Apple տեխնիկայի մասին📱

😍 Սրանցից յուրաքանչյուրը կարող է իրականություն դառնալ, եթե ունես Ամերիաբանկի Visa քարտ 💳
🔗 Մանրամասներն այստեղ են՝ https://ameria.me/3lrJ6Or
🔥5
8 խորհուրդ ուսանողներին
աշխատանք-կյանք բալանսը պահպանելու համար


Ուսանողական տարիները լավագույնն են` մասնագիտական ուղին սկսելու ու սովորելուն զուգահեռ նաև աշխատելու 💼 համար: Սակայն երբեմն աշխատանքն ու ուսումը համատեղելը, ամեն ինչ հասցնելը նմանվում է Ֆորտ Բոյարի փորձությունների: 😅
🔥17👏1
Կիսվենք մեր թիմում աշխատող ուսանողների մի քանի հնարքով, որոնք կօգնեն քեզ մասնագիտական առաջին քայլերը անելու ճանապարհին:
✔️ Ստեղծի́ր օրվա պլան և խիստ հետևի́ր դրան
Հստակ ժամանակացույց ունենալն ու դրան հետևելը արդեն գործի կեսն է: 📝 Օրվա հստակ պլանը կօգնի քեզ առօրյա գործերն ավելի արագ և կազմակերպված անել: Այդ կերպ առավել օպտիմալ կօգտագործես նաև ազատ ժամանակը:
✔️ Օգտագործի́ր օրացույց և հիշեցումներ
Օրվա պլանդ կատարելու համար օգտագործի́ր հեռախոսիդ 📱 օրացույցը, կարևոր հանդիպումների և անելիքների համար հիշեցումնե́ր դիր: Այդ կերպ կկարողանաս հետևել նախնական պլանիդ և ոչինչ բաց չես թողնի:
✔️ Իրատեսական պլաններ սահմանի́ր
Օրվա ցուցակում ներառի́ր միայն այն գործերը, որոնք իրատեսական են, ու կարող ես ավարտել տվյալ օրը:
✔️ Մի́ կատարիր մի քանի առաջադրանք միանգամից
Երբ օրդ հագեցած է, փորձում ես հանդիպման ժամանակ լսել զրուցակցիդ, միևնույն ժամանակ աշխատանքային նամակ գրել հեռախոսով: 😅 Սակայն արդյունքում չես ընկալում դիմացինիդ միտքը, ստիպված ես լինում մի քանի անգամ ընթերցել գրածդ նամակը` սխալներից խուսափելու համար: Արդյունքում կրկնակի ժամանակ ես ծախսում:
✔️ Սովորի́ր առաջնահերթություններ սահմանել
Սա կարևոր հմտություն է: Առաջադրանքներիդ տո́ւր կարևորություն` ըստ օրերի և շաբաթների:
✔️ Սահմաններ գծի́ր և սովորի́ր ասել «Ոչ»
Որպես ուսանող` դու ունես մի շարք հնարավորություններ` օրդ հագեցած դարձնելու համար. համալսարանական միջոցառումներ, ժամանց ընկերներիդ հետ և այլն: Սակայն դու չես կարող ամեն ինչ հասցնել: Որոշ դեպքերում պետք է մերժես հրավերը ու կարողանաս ասել ՈՉ:
✔️ Դիմի́ր գործընկերներիդ
Եթե ունես օգնության կամ խորհրդի կարիք, ապա օգնության կանչի́ր թիմակիցներիդ: Մենք այդպես ենք անում: 💚
✔️ Ժամանակ հատկացրո́ւ քեզ
Ամենաարժեքավորը ինքնազարգացմանը տրամադրված ժամանակն է: Առօրյա կարևոր գործերում ժամանակ հատկացրո́ւ նաև այն ամենին, ինչ հաճելի է և լիցքավորում է քեզ` ֆիլմ դիտել, գիրք կարդալ և այլն: Չմոռանաս նաև մարզվելու ու մշակութային միջոցառումների մասին:
🔥38👏2
Անընդհատ փոփոխվող աշխարհում անհրաժեշտ է ձեռք բերել նոր հմտություններ ու գիտելիքներ: 📚

Այսօրվա հոբբին վաղը կարող է դառնալ մասնագիտություն, կամ, հնարավոր է, մեկ դասընթացի ընթացքում ստանաք այն գիտելիքը, որն արմատապես կարող է փոխել մասնագիտության մասին Ձեր պատկերացումները:

👉 Միացե́ք 2023 թվականի ամենահետաքրքիր ու առաջադեմ օնլայն դասընթացներին: Ընտրե՛ք ձեզ ամենահոգեհարազատը և շարժվե՛ք նոր գիտելիքներին ընդառաջ։
Ի դեպ, մի շարք հարթակներում Ամերիաբանկի Visa քարտապանների համար գործում են հատուկ զեղչեր.

🟩15% զեղչ edX-ի ցանկացած դասընթացի համար` VISA15 պրոմո կոդով
edX-ի առցանց դասընթացները նրանց համար են, ովքեր չեն սիրում ուսուցման դասական մոդելը։ Ոչ ստանդարտ մոտեցումից բացի, edX-ում առկա է մասնագիտական ուղղությունների լայն ընտրանի։

🟩15% զեղչ GetSmarter-ում` 2UESGSVISA15 պրոմո կոդով
GetSmarter-ն իր առցանց դասընթացներում հավաքել է 2023 թվականի ամենահետաքրքիր և առաջադեմ ուղղությունների դասընթացները:

🟩10% զեղչ Emeritus-ի դասընթացների համար
Emeritus-ի կայքում առկա է ուսման 10-ից ավելի ուղղություն. դրանց շարքում կգտնես նաև քո փնտրածը։

🟩40% զեղչ Skillshare-ի տարեկան բաժանորդագրության համար
Եթե ցանկանում ես ինքդ քեզ փորձել դիզայների, նկարազարդողի կամ լուսանկարչի դերում։ Skillshare-ում հենց դրանով են զբաղվում։ Իսկ բաժանորդագրվելու դեպքում կստանաս հազարավոր ոգեշնչող տեսանյութերի և տեսաձեռնարկների հասանելիություն։

📌Առաջարկից կարող ես օգտվել մինչև 2023թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Մանրամասները՝ http://cis.visa.com

Քո կյանքի ամենակարևոր օրը սկսվում է այսօր:
🔥5👏1
👉3 խաղ` խնդիրները լուծելու հմտությունը զարգացնելու համար

Այսօր Soft հմտությունները շատ կարևոր են:
Մեր ալիքում այս թեմայով տարբեր հետաքրքիր նյութեր կգտնեք:
Այսօր որոշել ենք ներկայացնել մի քանի խաղ, որոնք կօգնեն զարգացնել խնդիրները լուծելու քո կարողությունը:

🟩 Խորտակվող նավ
▪️Անհրաժեշտ իրեր` կպչուն ժապավեն
▪️Խաղի կանոնները` Գետնին կպչուն ժապավենի միջոցով պետք է առանձնացնել որոշակի տարածք, թիմը պետք է կանգնի այդտեղ: 5-10 րոպեն մեկ կրճատեք տարածքը, և թող մասնակիցները գտնեն ելք` տվյալ տարածքում միասին կանգնելու համար:

🟩 Փախուստ
▪️Անհրաժեշտ իրեր` Թել, բանալի, փակ սենյակ, 5-10 հանելուկ կամ գլուխկոտրուկ
▪️Խաղի կանոնները` Սենյակում նախապես պետք է թաքցնել բանալին և հանելուկ- հուշումները: Թիմը սահմանված ժամանակում պետք է կարողանա գտնել հանելուկների պատասխանները, ստանա հուշումները և գտնելով բանալին` դուրս գա սենյակից: Հաջողության հասնելու համար թիմի անդամները պետք է միասին աշխատեն և լսեն միմյանց:

🟩 Շրջիˊր բուրգը
▪️Խաղի կանոնները` Մասնակիցները կանգնում են այնպես, որ ձևավորվի բուրգ` բիլիարդի գնդակների դասավորվածության պես: Հրահանգը հետևյալն է. մասնակիցներից երեքը պետք է տեղաշարժվեն այնպես, որ բուրգը գլխիվայր շրջվի: Լավ կլինի սա խաղալ մի քանի թիմով և տեսնել` ով առաջինը կհաղթի:

Եթե գիտես այլ խաղեր, կիսվիˊր մեզ հետ: 😍
🔥14