Ապագայի մասին կանխատեսումներ շատերն են սիրում անել: Հավաքել ենք մի քանի այդպիսի կանխատեսումներ, որոնք շատ իրատեսական են թվում👇🏻
🧑🏻🔬 Bioprinting
3D տպիչներով մեր օրերում կատարվում են ոսկրային փոխպատվաստումներ: Ասում են, որ ապագայում այս եղանակով փոխպատվաստվելու են նաև ներքին օրգանները: Օրգանների առաջին փոխպատվաստումը նախատեսվում է 2024թ.:
🧠 AI
Տեսական ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի կանխատեսմամբ՝ Արհեստական ինտելեկտը (AI) կգերազանցի մարդու ուղեղը, ինչը կունենա և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ:

🔥4
🏙 Smart City
Արհեստական ինտելեկտով կառավարվող առաջին քաղաքը կհայտնվի 2026թ., որը կունենա 50.000 բնակիչ:
🚙 Ինքնավար մեքենաներ
Սրանց ստեղծման վրա արդեն աշխատում են Tesla-ն, Toyota-ն, նաև Google-ը: Ինքնավար մեքենաները կլինեն անվտանգ ու չեն աղտոտի շրջակա միջավայրը:
🌍 Թռչող զբոսաշրջիկներ
Թռչող դռոններ ու թռչող զբոսաշրջիկներ. մարդիկ, իրենց տանը նստած, շրջելու են աշխարհի տեսարժան վայրերով՝ ծախսելով ավելի քիչ գումար, խնայելով ժամանակն ու ապահովագրելով իրենց հնարավոր ռիսկերից:
🧐 Անհետացող մասնագիտություններ
Լսե՞լ ես լապտերավառների մասին: Սա անցյալի մասնագիտություն է, որն անհետացավ, երբ լույս աշխարհ եկան առաջին էլեկտրական լամպերը: Ասում են՝ ապագայում նույն ճակատագրին են արժանանալու շատ այլ մասնագիտություններ, օրինակ՝ ժամագործները, կոշկակարները, հաստոցավարներն ու քարտուղարները:
Դու կանխատեսումներ ունե՞ս 🤔

🤩1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🤔Ո՞վ է գնում «Մեծն Գեթսբի» ներկայացումը դիտելու
🥳Էլ ի՞նչ Ուսանողների միջազգային օր առանց նվերների:
Եկեք միասին ամփոփենք Ուսանողների միջազգային օրվան նվիրված գովազդային վիճակախաղը:
📌Ամերիաբանկի Visa Student ակտիվ քարտապանները, որոնք ս.թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկի Visa Student քարտով ունեցել են 300.000 ՀՀ դրամի շրջանառություն, ստացել են վիճակախաղի մասնակցության իրենց անհատական կոդը:
Ասենք, որ վիճակահանությունն իրականացվել է պատահականության սկզբունքով Pretty Random ծրագրի միջոցով:
Ահա 5 հաղթող կոդերը👇
✅16164
✅15820
✅16021
✅16405
✅16195
🎉🎟️Դուք ստանում եք «Մեծն Գեթսբի» ներկայացման տոմս 2 անձի համար:
Ներկայացումը դիտելու եք նոյեմբերի 20-ին «Թատրոն տանիքում»-ի ալտերնատիվ միջավայրում: Մաղթում ենք հաճելի ժամանց ու հաճելի երեկո💚

🔥3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
✨Թող ձեր ուսանողական կյանքում ամենամեծ դժվարությունը միջանկյալների ժամանակ ընդամենը 2 ժամ քնելը լինի, ամենամեծ անհաջողությունը` մի քիչ ցածր գնահատականը, իսկ ամենամեծ հիասթափությունը` գրադարանում համապատասխան գիրքը չգտնելը😄
💚Բացահայտե՛ք, ուսումնասիրե՛ք, զարգացե՛ք, հուսահատվե՛ք ու ոգևորվե՛ք, փորձե՛ք բացել փակ դռները ու հավատացե՛ք ձեր երազանքներին:
🥳 Շնորհավո՜ր Ուսանողների միջազգային օրը։

👏45🔥42🤩4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուսումնական այս կիսամյակն ի՞նչ emoji-ներով կնկարագրեիր 📚🫣
😢32🔥11🤩2
Ուսանող դառնալու իմ պատմությունը սկսվում է ընդունելության 👩🏽🎓 քննությունների խառնաշփոթից: Ուզում էի ընդունվել ռեժիսուրայի բաժին, բայց չունեի ոչ բավականաչափ գումար մասնավոր պարապմունքների համար, ոչ էլ ծանոթներ, որոնք ինձ կուղղորդեին մասնագիտական ուղղությունը ճիշտ ընտրելու հարցում:
Նախ գտա ընդունելության քննություններին պատրաստվելու 📚 գրականության ցանկը: Հետո գնացի Թատերական ինստիտուտ, որ պարզեմ` ինչպես պետք է լրացնեմ դիմում-հայտը: Ինձ առաջարկեցին դիմումի մեջ նշել նաև կինոգիտության բաժինը, որի մասին մինչ այդ գաղափար անգամ չունեի: Մի քիչ հարցուփորձ անելուց հետո պարզեցի, որ քննություններն այնտեղ ավելի հեշտ են անցնում, ու ես որոշեցի նշել նաև այդ բաժինը։
Կինոգիտականի քննություններն ավելի շուտ եղան, ու վերջին քննության օրը մեզ հայտնեցին, որ բաժնի բոլոր դիմորդներն էլ ընդունվել են: Քանի որ մասնագիտական ավելի բազմազան հմտություններ պահանջող ռեժիսուրայի քննություններին ինքնուրույն, առանց մասնագետ էի պատրաստվել, որոշեցի էլ չփորձել բախտս ու չմասնակցել մրցույթին։
Մտածում էի, որ 2-րդ կուրսից կփոխեմ բաժինս, կարևորն արդեն ընդունվել եմ։ 💚
Այսպես ես հայտնվեցի 📽️ կինոգիտականի կուրսում: Զուգահեռ շփվում էի մյուս կուրսերի, այդ թվում` ռեժիսուրայի բաժնի ուսանողների հետ: Ասեմ, որ հետո էլ չփոխեցի բաժինս, քանի որ հասկացա` կինոգիտությունը ավելի ծավալուն և լայն գիտելիքներ էր տալիս:
Հիմա պատմեմ ուսանող Անիի առջև հայտնված մյուս գլուխկոտրուկների մասին։
Մտածեցի, որ ուսման վարձը չեմ կարող թողնել ծնողներիս ուսերին, պիտի լուծում գտնեմ ու անցա աշխատանք գտնելու բարդ գործին: Ընդունվեցի խմորեղենի 🧁 արտադրամաս։ Դա ծանր շրջան էր։ Դասերից անմիջապես հետո վազում էի աշխատանքի, ավարտում էի գործս գիշերը 11-ին, վերջին տրանսպորտով տուն է գալիս, հաջորդ առավոտ նորից գնում դասի:
Այդ ընթացքում չէի հասցնում նորմալ սովորել, իսկ 50.000 դրամ ամսական աշխատավարձս ոչ մի մեծ հարց չէր լուծում։ 1-ին կուրսի 2-րդ կիսամյակում ստացա սերիալում նկարահանվելու առաջարկ, որը 2 անգամ մերժեցի, քանի որ նկարահանող խմբի մոտեցումները չէի կիսում, որակը ինձ չէր բավարարում, ու դա այն նպատակակետը չէր, որին ձգտում էի։ Բայց իմ ընտրությունը մեծ չէր: Անհրաժեշտ էր վճարել ուսման վարձը` կամ խմորեղենի արտադրամասում աշխատելով ու դասերին անպատրաստ ներկայանալով, կամ նկարահանվել սերիալում, ունենալ աշխատանքային ավելի քիչ զբաղվածություն, ավելի շատ գումար ու ավելի մոտ լինել իմ մասնագիտական ճանապարհին։
Այս որոշումը եղավ առաջին քայլը, որն ինձ մոտեցրեց դերասանական գործունեությանը:
Հետո արդեն եղան մեկը մյուսին 🤗 հաջորդող առաջարկներ, սերիալներից կինո, կինոյից թատրոն, հեռուստատեսություն։ Ռեժիսոր դառնալու միտքը այս ճանապարհին ինչ-որ պահի զիջեց, քանի որ սիրեցի այն, ինչ անում եմ: Պարզապես գումար աշխատելուց այն վերածվեց մեծ սիրո, որի համար մինչ հիմա սովորում եմ ու հղկում մասնագիտական հմտություններս։
Ռեժիսոր դառնալու ձգտումն ինձ հասցրեց մինչև կինոգիտական բաժին, իսկ ուսման վարձի վճարման բարդությունները` դերասանությանը։ ☺️ Երբեք չես իմանա, թե կյանքն ինչ է պատրաստել քեզ համար: Կարևորն այն է, որ շարունակես համառորեն լուծումներ փնտրել ու շարժվել առաջ, եթե անգամ քեզ թվա, որ դա քո ընտրած ուղին չէ։

👏34🔥16🤩2
Հասկացի´ր քո սովորության դրական և բացասական կողմերը
Վերլուծի´ր կարճաժամկետ սովորության երկարաժամկետ հետևանքները: 🧐 Ամեն օր ուշ քնելու պատճառով դու անտրամադիր ես ու սպառված ամբողջ օրվա ընթացքում:
Հասկացի´ր, թե երբ
Հետևի´ր, թե օրվա որ պահերին, որ իրավիճակներում է վատ սովորությունը ի հայտ գալիս: 🫢 Օրինակ` անընդհատ ուտելու ցանկություն ես ունենում, երբ անելիք չունես:
Փոխարինի´ր վատը լավով
Ամեն անգամ, երբ հեռախոսդ 🤳 ձեռքդ ես ուզում վերցնել, մի պահ դադար տու՛ր ու համոզի´ր քեզ մի օգտակար բան անել: Դրա փոխարեն հեծանիվ 🚲🚴♀️ քշիˊր, գիրք կարդաˊ կամ պահարանդ դասավորիˊր:
Ժամկետներ սահմանի´ր
Ասում են, որ եթե մի բան 21 օր շարունակ պարտաճանաչ կատարես, այն կդառնա սովորություն ու հակառակը...🤔
Պարգևատրի´ր ինքդ քեզ
Ընտանիքի անդամներից մեկին կամ մոտ ընկերոջդ տո´ւր մի կլորիկ գումար և խնդրի´ր, որ ամեն անգամ վատ սովորությանդ ոչ ասելիս պարգևատրի քեզ գումարով կամ մի համով բանով🤗🫠
Հաջողության հետևում փոքր, բայց հաստատուն քայլերն են:🫶🏻

🤩20
Քննությանն ինչպե՞ս ես պատրաստվում 🤗👩🎓📖
Anonymous Poll
30%
🖇️ Գրադարանում եմ ապրում 📚
23%
🖇️ Արտագրելու lifehack-եր եմ փնտրում🤭
47%
🖇️ Մտածում եմ, թե քննության արդյունքը որտեղ ենք նշելու 🎉
👏3
Առաջ ինստագրամի ալգորիթմներն աշխատում էին այլ ձևով, մրցակցությունն ավելի քիչ էր, և գեղեցիկ էջերն աճում էին վիզուալի հաշվին: Ֆոտոներն ու վիդեոները հեշտությամբ հայտնվում էին թոփում, և մարդիկ, հետաքրքրությունից ելնելով, սկսում էին 🫶 հետևել էջին: Շատ ավելի հեշտ էր անծանոթ մարդկանց հետաքրքրել պոստերով, օգտակար ինֆորմացիայով և ակտիվ բլոգ վարելով: Կարևորն այն էր, թե ով եք դուք, ինչ աշխատանք ունեք, ինչպես է անցնում ձեր օրը: Օրինակ ես ներկայացնում եմ բազմազան կոնտենտ:
Սակայն բոլորովին վերջերս ամեն ինչ փոխվեց:
Անվճար մեթոդներն ու ինստագրամի ալգորիթմներն այլևս արդյունավետ չեն: Իսկ ֆոտոներն ու վիդեոները մեծ դժվարությամբ են հայտնվում թոփում: 🥲 Նոր հետևորդները շատ պահանջկոտ են, իսկ հավատարիմ լսարան պահելն ավելի է դժվարանում: Մրցակցությունը ևս մեծացել է:
Ինստագրամյան էջ վարելու չափանիշերն իմ բլոգի օրինակով.
✅ Ունիկալ կոնտենտ, որը չկա այլ բլոգում:
✅ Էջի բիոյում նշված են իմ մասնագիտությունը, ոճը, ուղերձը, կոնտակտները, և պոտենցիալ հետևորդը 3 վայրկյանից հասկանում է, թե ում բլոգում է հայտնվել:
✅ Գրավիչ վիզուալ: Ես փորձում եմ շապիկին այնպիսի կադր դնել, որը դիտելու ցանկություն կառաջացնի:
✅ Շաբաթական առնվազն 3 հրապարակում:
✅ Սթորիներ ու հետևողական կապ լսարանի հետ:
✅ Ցույց եմ տալիս իմ կյանքի տարբեր կողմերը և կոնտենտը ստեղծում եմ հետևյալ հարաբերակցությամբ`30-30-30-10 (ընտանիք, մասնագիտություն, հումոր, գովազդ):
✅ Օգտագործում եմ կոնտենտի բոլոր հնարավոր տեսակները` և´ ֆոտո, և´ վիդեո, և´ տեքստեր:
✅ Արտացոլում եմ ոչ միայն դրականն ու օգտակարը, այլև իմ ապրումները, կասկածները, դժվարությունները (այդ ամենն անում եմ հումորով և հատուկ մատուցմամբ, որ ձանձրալի չլինի):
✅ Շատ հաճախ անցկացնում եմ նաև նկարահանումներ իմ և ընտանիքիս համար ու հետևորդներիս հետ կիսվում եմ նկարահանումների գաղափարներով:
✅ Փորձում եմ պատասխանել անձնական նամակներին, որ «հասանելի» բլոգեր լինեմ իմ լսարանի համար:
✅ Վարում եմ մշտական էջեր սթորի բաժնում: Բլոգում մշտական թեմաներն ավելի են ամրացնում կապը լսարանի հետ:
✅ Տիրապետում եմ մոնտաժի և կոնտենտի մշակման այն հմտություններին, որոնք բլոգը պրոֆեսիոնալ են դարձնում:
✅ Highlights-ը ձևավորում եմ հետաքրքիր թեմաներով:
✅ Ամեն ինչ տեղադրում եմ մեկ անգամ ու ամեն անգամ փորձում եմ պոստերն ավելի հետաքրքիր դարձնել:
✅ Ժամանակ առ ժամանակ կազմակերպում եմ մրցույթներ և խաղարկություններ` նոր լսարան ներգրավելու և էջն ակտիվացնելու համար:
Կտրականապես ⛔ չեմ մասնակցում գիվերի, չեմ ավելացնում բոտեր և չեմ անում սկանդալային հրապարակումներ:
Գիվերին մասնակցությունն ազդում է էջի ակտիվության վրա: Ոչ ակտիվ հետևորդները սկզբում միանգամից մեծացնում են էջի ծածկույթը, իսկ հետո կտրուկ փոքրացնում: Ինստագրամը մտածում է, որ էջը հետաքրքիր չէ և թաքցնում է հետևորդներից նոր պոստերն ու սթորիները: Սկանդալն ու հայփը բացասաբար են ազդում հետևորդների վստահության և բարեխիղճ վերաբերմունքի վրա, այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մնալ բլոգում այնպիսին, ինչպիսին կաք իրականում:
Մերսի ասել պետք չի :) Ուրախ կլինեմ, եթե իմ խորհուրդներն օգտակար լինեն ձեր բլոգի առաջխաղացման համար: 🫶
Սակայն բոլորովին վերջերս ամեն ինչ փոխվեց:
Անվճար մեթոդներն ու ինստագրամի ալգորիթմներն այլևս արդյունավետ չեն: Իսկ ֆոտոներն ու վիդեոները մեծ դժվարությամբ են հայտնվում թոփում: 🥲 Նոր հետևորդները շատ պահանջկոտ են, իսկ հավատարիմ լսարան պահելն ավելի է դժվարանում: Մրցակցությունը ևս մեծացել է:
Ինստագրամյան էջ վարելու չափանիշերն իմ բլոգի օրինակով.
✅ Ունիկալ կոնտենտ, որը չկա այլ բլոգում:
✅ Էջի բիոյում նշված են իմ մասնագիտությունը, ոճը, ուղերձը, կոնտակտները, և պոտենցիալ հետևորդը 3 վայրկյանից հասկանում է, թե ում բլոգում է հայտնվել:
✅ Գրավիչ վիզուալ: Ես փորձում եմ շապիկին այնպիսի կադր դնել, որը դիտելու ցանկություն կառաջացնի:
✅ Շաբաթական առնվազն 3 հրապարակում:
✅ Սթորիներ ու հետևողական կապ լսարանի հետ:
✅ Ցույց եմ տալիս իմ կյանքի տարբեր կողմերը և կոնտենտը ստեղծում եմ հետևյալ հարաբերակցությամբ`
✅ Օգտագործում եմ կոնտենտի բոլոր հնարավոր տեսակները` և´ ֆոտո, և´ վիդեո, և´ տեքստեր:
✅ Արտացոլում եմ ոչ միայն դրականն ու օգտակարը, այլև իմ ապրումները, կասկածները, դժվարությունները (այդ ամենն անում եմ հումորով և հատուկ մատուցմամբ, որ ձանձրալի չլինի):
✅ Շատ հաճախ անցկացնում եմ նաև նկարահանումներ իմ և ընտանիքիս համար ու հետևորդներիս հետ կիսվում եմ նկարահանումների գաղափարներով:
✅ Փորձում եմ պատասխանել անձնական նամակներին, որ «հասանելի» բլոգեր լինեմ իմ լսարանի համար:
✅ Վարում եմ մշտական էջեր սթորի բաժնում: Բլոգում մշտական թեմաներն ավելի են ամրացնում կապը լսարանի հետ:
✅ Տիրապետում եմ մոնտաժի և կոնտենտի մշակման այն հմտություններին, որոնք բլոգը պրոֆեսիոնալ են դարձնում:
✅ Highlights-ը ձևավորում եմ հետաքրքիր թեմաներով:
✅ Ամեն ինչ տեղադրում եմ մեկ անգամ ու ամեն անգամ փորձում եմ պոստերն ավելի հետաքրքիր դարձնել:
✅ Ժամանակ առ ժամանակ կազմակերպում եմ մրցույթներ և խաղարկություններ` նոր լսարան ներգրավելու և էջն ակտիվացնելու համար:
Կտրականապես ⛔ չեմ մասնակցում գիվերի, չեմ ավելացնում բոտեր և չեմ անում սկանդալային հրապարակումներ:
Գիվերին մասնակցությունն ազդում է էջի ակտիվության վրա: Ոչ ակտիվ հետևորդները սկզբում միանգամից մեծացնում են էջի ծածկույթը, իսկ հետո կտրուկ փոքրացնում: Ինստագրամը մտածում է, որ էջը հետաքրքիր չէ և թաքցնում է հետևորդներից նոր պոստերն ու սթորիները: Սկանդալն ու հայփը բացասաբար են ազդում հետևորդների վստահության և բարեխիղճ վերաբերմունքի վրա, այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մնալ բլոգում այնպիսին, ինչպիսին կաք իրականում:
Մերսի ասել պետք չի :) Ուրախ կլինեմ, եթե իմ խորհուրդներն օգտակար լինեն ձեր բլոգի առաջխաղացման համար: 🫶
🔥83👏6🤩3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ո՞րն է քննություններին պատրաստվելու ամենահարմար տեղը 🤔📑
Ուզո՞ւմ ես չկրկնվող նվերներ 🎁 մատուցել: Մենք մի քանի տարբերակ ենք մտածել:
Ոչինչ այնքան չի կարող տպավորել, որքան նվերները, որոնք ինքդ ես պատրաստել, որոնց համար դու ներդրել ես քո ժամանակը, ջանքերը, սերն ու երևակայությունը: 🫶
Բուրավետ մոմեր
Պատրաստի´ր ամանորյա գունազարդ 🕯️ մոմեր` նրանց դիզայնի մեջ ավելացնելով փաթիլներ, եղևնու ճյուղեր, փայլեր ու ցիտրուսային մրգեր:
Տոնածառի խաղալիքներ
Դու կարող ես նվիրել տոնածառի 🎄 ամենաօրիգինալ խաղալիքները: Անհրաժեշտ են փայտի կտորներ, կոներ, ներկեր, ժապավեններ ու երևակայություն:
Զամբյուղ` լի տարբեր շոկոլադներով
Մի զամբյուղում հավաքի´ր ամենահամեղ 🍫🍭🍬 քաղցրավենիքները:
Թեյով կամ կոնֆետով փունջ
Քեզ անհրաժեշտ են բարակ փայտիկներ, սոսինձ ու ☕🫘 թեյեր կամ սուրճ: Նրանց միավորումից կստանաս գեղեցիկ կոմպոզիցիա:
Նկար և շրջանակ
Սոցիալական կայքերից կամ քո «արխիվից» գտի´ր լուսանկարներ ու պատրաստի´ր գեղեցիկ շրջանակ: 🖼️ Նվիրի´ր արժեքավորը` հիշողություն:

🔥1🤩1
Ի՞նչ հրաշքի ես սպասում այս Ամանորին 🎄🎅🏻
Anonymous Poll
21%
💫Փայլուն հիշողություն
1%
💫Փայլուն շոր
19%
💫Ուղևորություն դեպի Սինգապուր
58%
💫Նոր, մոտիվացնող աշխատանք
Մեթոդ 1. Շնորհակալ եղի´ր շրջապատի մարդկանց և ինքդ քեզ
✅Երջանկացի´ր այն բոլոր նվերներից 🎁 և հիշողություններից, որոնք ստացել ես:
✅Եթե գումար ես նվեր ստացել, օգտագործի´ր այն նոր էմոցիաներ կուտակելու համար:
✅Գրի´ր շնորհակալական նամակներ քեզ համար անակնկալներ պատրաստած մարդկանց:
Մեթոդ 2. Պատրաստվի´ր գալիք տոներին
✅Ձե´ռք բեր բնակարանի նոր զարդարանքներ, պատերը զարդարի´ր նախորդ տարիների ամանորյա ջերմ լուսանկարներով:
✅Գրի´ր, թե գալիք տարում ինչ ձեռքբերումների կցանկանայիր հասած լինել, ու օգտագործի´ր բոլոր ուժերդ դրանց հասնելու համար:
Մեթոդ 3. Ձե´ռք բեր նոր սովորություններ
✅Սկսի´ր զբաղվել սպորտով կամ մասնակցի´ր պարի սիրողական դասընթացների:
✅Նկարչություն, խոհանոց, համակարգչային որևէ ծրագիր ... Գտի´ր սիրելի հոբբիներ, որոնցով կլցնես քո օրը:
Մեթոդ 4. Ամբողջապես մի´ փոխիր կենցաղդ
✅Հոգեբանները խորհուրդ են տալիս ամբողջապես չփոխել այն կենցաղը, որով ապրում էիր մինչև տոները կամ հանգստի մեկնելը:
✅Վաղ արթնացի´ր, որպեսզի խուսափես կրկին աշխատանքային ռեժիմին վերադառնալու բարդություններից:
✅Օրվա ընթացքում ստեղծի´ր երկարաժամկետ զբացվածություն ապահովող զբաղմունք:

1. Առաջինը` «Home alone»-ը: Երբ ինձ հարցնում են` որ ֆիլմն անվերջ կնայես, սա իմ պատասխանն է: Միանգամից զգում եմ Ամանորի շունչը 🎅🏻
2. Էս ֆիլմը ամանորյա չի, ԲԱՅՑ չեմ կարող էս ցանկում չնշել` Հարրի Փոթերը ✨ Ինձ ու շատ շատերի մոտ ասոցացվում ա Ամանորի հետ: Երբ գալիս ա Նոր Տարին, վերանայում եմ սկզբից մինչև վերջ: Ի՞նչն ա պակասում հիմա. հրաշքը, հեքիաթը, ու Հարի Փոթերն էդ ամենը տալիս ա:
3. 3 - րդ հորիզոնականի համար առանձնացրել եմ ՄՈւԼՏ 🎅🏻, իմ տեսած ամենաբարի ու դրական լիցքեր փոխանցող մուլտերից մեկը: Նայեք ու շաաատ կհավանեք, խոսք եմ տալիս` Klaus:
4. Gremlins. հենց նոր կիսվեցի իմ մանկության ամենասիրելի կինոներից մեկով: Միշտ Նոր տարուն հեռուստացույցով էս էին ցույց տալիս, ու էդ փոքր գրեմլիններին համ շատ սիրում էի ու ուզում էի պահեի, համ էլ վախենում էի, որովհետև հենց ջուր էր կպնում նրանց, միանգամից փոքր հրեշներ էին դառնում 😀 ( զգուշացնեմ` հին կինո ա)
5. Love actually
2 ժամ էս ֆիլմն էի փնտրում, որ անունը գրեմ, ու ✨վուալյաաաա✨ Էս ֆիլմը էն ջերմ կինոներից ա, որ մեկի փոխարեն մի քանի տարբեր պատմություններ են, կարծեմ 8 թե 9 տարբեր զույգերի պատմություններ:
Եթե սիրում եք թեթև ռոմանտիկ կատակերգական ֆիլմեր 2000-ականներից, էս ֆիլմը կարող եք նայել հիմա ❤️
Ձեզ բարի դիտում ու շնորհավոր բոլորիս Նոր տարին: Թող 2023-ը լինի ավելի ջերմ ու սիրով լի:

🔥35🤩2😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վերջին 10 օրում քանի՞ նկար ես հասցրել ավելացնել հեռախոսիդ մեջ կամ ջնջել📸📱😍