AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
Forwarded from Ameriabank CJSC
Media is too big
VIEW IN TELEGRAM
Առանց ձեզ արևն այնքան էլ պայծառ չէ, իսկ քաղաքն այնքան էլ գունեղ չէ

Շնորհավո՜ր Մարտի 8
Գարունը դուք եք բերում 🌸
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
45🔥3
Ինչպե՞ս կազմել գրագետ էլ․ նամակ

📥 Շատ հաճախ քո ուղարկած էլ. նամակը քո առաջին տպավորությունն է գործատուի կամ որևէ այլ հաստատության մոտ: Այն, կարելի է ասել, «խոսում է» քո մասին, երբ դիմացինը որևէ այլ տեղեկություն չունի:

Այսօր պատմում ենք` ինչպես պատրաստել գրագետ էլ. նամակ և ինչ կառուցվածք պետք է ունենա այն:

1. Վերնագիր կամ Subject ✉️
Երբեք մի անտեսիր այս հատվածը. կարճ ու հստակ վերնագիրն օգնում է ստացողին պատկերացում կազմել, թե ինչի մասին է քո նամակը և հետագայում արագ գտնել այն inbox-ում։

Խորհուրդ․ խուսափիր անորոշ վերնագրերից («Հարց», «Տեղեկատվություն») և օգտագործիր հստակ և թեման պարզ ներկայացնող վերնագրեր:

2. Ողջույն 👋
Սկսիր նամակդ ողջույնով և հարգալից խոսքով՝ օգտագործելով ստացողի անունը։ Այդպիսով դու ցույց ես տալիս անհատական մոտեցում և ստեղծում դրական տպավորություն։

Օրինակ՝ «Հարգելի պարոն Սարգսյան» կամ «Ողջույն, տիկին Հովհաննիսյան»

3. Նախաբան 📝
Առաջին նախադասությամբ տեղեկացրու՝ ինչու ես գրում։ Մի գրիր շատ ընդհանրական նախաբաններ․ ստացողը նամակը բացելու առաջին 5 վայրկյանում պետք է արդեն հստակ հասկանա քո նպատակը:

Օրինակ՝ «Գրում եմ Ձեզ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունը»։

4. Հիմնական մաս 📁
Հակիրճ ներկայացրու ամենակարևոր տեղեկությունը՝ խուսափելով ավելորդ խոսքերից։
Ի՞նչ ես առաջարկում կամ ցանկանում
Ինչո՞ւ է դա կարևոր
Ի՞նչ ես ակնկալում ստացողից

Խորհուրդ. փորձիր կենտրոնանալ մեկ հիմնական գաղափարի վրա։ Եթե թեմաները շատ են՝ ավելի լավ է ուղարկել առանձին նամակներ։ Գրիր կարճ պարբերություններ, որպեսզի նամակդ հեշտ ընթեռնելի լինի:

5. Եզրափակում (Գործողության կոչ)
Վերջում ամփոփիր և նշիր հաջորդ քայլը։ Սա շատ կարևոր է, քանի որ ցույց է տալիս քո ակնկալիքները ստացողից։ Մի թող, որ մարդիկ գուշակեն, թե ինչպես պետք է անեն նամակդ կարդալուց հետո։ Հստակ նշիր դա քո նամակում։ Ցանկալի է նաև նշել գործողությունն անելու վերջնաժամկետ:

Օրինակ՝ «Խնդրում եմ հաստատել հանդիպման օրը մինչև DD.MM.YY»։

6. Շնորհակալություն և ստորագրություն ✍️
Ավարտիր նամակը հարգալից տողով և դրական տոնով։ Ցույց տուր քո պրոֆեսիոնալիզմը և ստացողի նկատմամբ հարգանքը։

Օրինակ՝ «Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար» և հաջորդող «Հարգանքով, [Քո անունը]»
Եթե նամակը պաշտոնական է, կարող ես ավելացնել նաև քո պաշտոնը, կազմակերպությունը և կոնտակտային տվյալները։

Այսքանը 🤘 Հետևիր քայլերին, կազմիր պրոֆեսիոնալ էլ․ նամակ և շատ ավելի վստահ` սպասիր պատասխանի 💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
13
Ամերիա Սերունդ 21-րդ ծրագրի 2-րդ խմբի գործնական դասերն անցնում են ջերմ ու ինտերակտիվ մթնոլորտում 💚 Հարցեր, քննարկումներ, վերջապես նոր գիտելիքներ ու հմտություններ 💡

Մասնակիցներն այս փուլում հանդիպում են Ամերիայի տարբեր բաժինների ու պրոդուկտների ներկայացուցիչների հետ և սովորում «ներսից» 💪

Հ.Գ. Սպասու՞մ եք հաջորդ խմբի մեկնարկին 😍
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սուրբ Զատկի տոնը մեզ հիշեցնում է կյանքի ամենամեծ արժեքների՝ ընտանիքի, սիրո և անսպառ հույսի մասին 💚

Թող այս լուսավոր օրը ձեր տունը լցվի ջերմությամբ, խաղաղությամբ ու անսահման խինդով

Շնորհավո՜ր Սուրբ Զատիկ 🤗

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
20🔥2
📝 5 պատճառ՝ դասախոսության ընթացքում նշումներ անելու համար

✍️ Դասախոսության ընթացքում նշումներ անելն օգնում է նյութն ավելի լավ հիշել: Պատճառը գրելու ժամանակ ուղեղի մի քանի կենտրոնների միաժամանակյա աշխատանքն է, ինչն օգնում է ավելի արդյունավետ ֆիլտրել և հիշել տեղեկատվությունը:

✍️ Երբ դասախոսության ժամանակ նշումներ ես կատարում, նշանակում է՝ դու ակտիվ լսում ես😯 նյութը: Արդյունքում մեծ է հավանականությունը, որ այն ավելի արագ կսովորես:

✍️ Քննությանը պատրաստվելիս նշումները կարող են քեզ հուշել, թե որոնք են կարևոր կետերը և կենտրոնանալ դրանց վրա:

✍️ Նշումներ անելը կօգնի ստեղծել սեփական ուսուցման մեթոդը, ընդգծել քեզ համար կարևոր կետերը, ֆիքսել հարցերը և այլն:

✍️ Այս ամենի արդյունքում դու կբարելավես քո ակադեմիական առաջադիմությունը, կունենաս 🆙 բարձր գնահատականներ և հիմնավորված գիտելիքներ:📚


ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12🤔1
🚀 ՄԵԿՆԱՐԿԵՑ TECH GEN-ը` Ամերիաբանկի և Armenian Code Academy-ի համատեղ նախագիծը

Մենք ստացել ենք աննախադեպ քանակի հայտեր․ ավելի քան 3000 դիմորդ 🔥
Մեզ դիմել են լուսավոր ու տաղանդավոր երիտասարդներ, որոնք ունեն անսահման էներգիա ու ոլորտում թարմ շունչ բերելու ցանկություն 💚

Ընտրության բոլոր փուլերը հաղթահարել է 71 երիտասարդ, և նրանք արդեն սկսել են իրենց ճանապարհը դեպի Tech ոլորտ:
Սիրելի երիտասարդներ, շնորհակալ ենք, որ դարձել եք այս խոստումնալից նախաձեռնության մասը

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6👏3