AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
🎓 Սիրելի ուսանողներ,
շնորհակալություն հարցմանն ակտիվ պատասխանելու համար 💚
Եկել ենք տեղեկացնելու, որ
«Իմ Հայաստան, իմ ապագա 2025» կրթաթոշակների մրցույթի վերջին փուլն արդեն մեկնարկել է

👉 Այս փուլում մեր ուսանողները ներկայացնում են Միջին որակական գնահատականը (ՄՈԳ)։

Եթե մասնակցել եք թեստավորմանը, ուրեմն արդեն ստացել եք ծանուցում՝ բոլոր մանրամասներով։

📌 Ծանուցման մեջ կգտնեք․

• Ի՞նչ տեղեկանք է անհրաժեշտ
• Որտեղի՞ց և ինչպե՞ս ստանալ այն
• Ինչպե՞ս ուղարկե՞լ
• Տեղեկություն վերջնաժամկետի վերաբերյալ

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծանուցումը և ժամանակին կատարել բոլոր քայլերը 💌

Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր ուսանողներին 🤗
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
15🔥4
Techվիր

Դարձիր Tech ոլորտի պահանջված մասնագետ 🔝

Ամերիան և Armenian Code academy-ն առաջին անգամ Հայաստանում մեկնարկում են TechGen կրթական նախագիծը 🤝

Նոր դասընթաց նրանց համար, ովքեր ուզում են իրենց կարիերան սկսել Tech ոլորտում:

Դարձիր
ՏՏ բիզնես վերլուծաբան
C# Back-End ծրագրավորող
QA Ինժեներ

💡3–6 - ամսյա ուսուցում
💡Տեսական և գործնական գիտելիքներ
💡2-4-ամսյա գործնական ուսուցում և աշխատանք իրական բիզնես միջավայրում
💡Աշխատանք Ամերիայում՝ ծրագրի հաջող ավարտի դեպքում

Միացիր Ամերիա TechGen-ի առաջին սերնդին 💚

🔗 Շտապիր գրանցվել մինչև մարտի 16-ը`https://ameria.me/4qKxlOX
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Techվիր

Դարձիր Tech ոլորտի պահանջված մասնագետ 🔝

Անվճար ուսուցում և աշխատանքի առաջարկ Ամերիայում 💚

Դարձիր՝
ՏՏ բիզնես վերլուծաբան
C#Back End ծրագրավորող
QA ինժեներ

Միացիր Tech Gen-ի առաջին սերնդին 🤝

🔗 Շտապիր գրանցվել մինչև մարտի 16-ը` https://ameria.me/4qKxlOX
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
15
Պրեզենտացիա պատրաստելու
քո AI օգնականները


Խոստացել էինք պատրաստել պրեզենտացիաների մասին նոր և հետաքրքիր հրապարակում, և ահա այն 👇

Վստահ ենք՝ գոնե մեկ անգամ հայտնվել ես այնպիսի իրավիճակում, երբ պրեզենտացիան պետք է պատրաստես ներկայացումից ընդամենը մեկ օր առաջ։ Նման պահերին հիմնական նպատակը մեկն է՝ հնարավորինս արագ ստեղծել որակյալ, գեղեցիկ և համոզիչ սլայդեր։ Իհարկե, մեր առաջին խորհուրդը միշտ նույնն է՝ նախապես պլանավորել գրաֆիկդ, որպեսզի չհայտնվես նման սթրեսային իրավիճակում։ Սակայն, եթե դա արդեն տեղի է ունեցել, կարող ենք քեզ օգնել։

🤖 Այսպիսի դեպքերի համար առաջարկում ենք ունենալ AI օգնականներ, որոնք զգալիորեն կթեթևացնեն պրեզենտացիայի պատրաստման գործընթացը և աշխատանքի մի մասը կկատարեն քո փոխարեն։

Canva
👩‍💻 Canva-ն առաջարկում է անվճար, պրոֆեսիոնալ շաբլոնների լայն ընտրանի և շատ հարմար drag-and-drop միջերես։ Ծրագրի «Canva AI» և «Magic Design» գործիքները հասանելի են նաև անվճար տարբերակում և թույլ են տալիս նույնիսկ կարճ տեքստային սևագրից ստանալ ամբողջական պրեզենտացիայի բովանդակություն և դիզայն։ Եթե ցանկանում ես AI-ի ստեղծած պրեզենտացիայի վրա փոփոխություններ կատարել և միաժամանակ օգտվել գրաֆիկայի ու պատկերների մեծ գրադարանից, ապա այս գործիքը քեզ համար է։

SlidesAI
📈 SlidesAI-ն հատկապես արդյունավետ է պարզ տեքստը, outline-ը կամ ամբողջական փաստաթուղթը վայրկյանների ընթացքում կառուցվածքային պրեզենտացիայի վերածելու համար։ Այն ինտեգրվում է Google Slides-ի հետ և թույլ է տալիս նաև արտահանել PowerPoint ձևաչափով, ինչի շնորհիվ կարող ես աշխատել արդեն ծանոթ միջավայրում։

Gamma
🖥 Gamma-ն պրեզենտացիաներին մոտենում է այլ կերպ։ Այն դասական ստատիկ պրեզենտացիայի փոխարեն ստեղծում է դինամիկ, վեբ էջի նմանվող սլայդեր։ AI-ը միաժամանակ գեներացնում է տեքստ և պատկերներ՝ ստեղծելով ամբողջական ու ներգրավող բովանդակություն։ Անվճար փաթեթը ներառում է սահմանափակ քանակությամբ կրեդիտներ, որոնց միջոցով կարող ես «պատվիրել» պրեզենտացիան։ Չնայած PDF ձևաչափով ներբեռնումը վճարովի է, այնուամենայնիվ, սլայդերը հնարավոր է ամբողջությամբ ներկայացնել հենց հավելվածի միջոցով:

Prezi
📊 Prezi-ն թույլ է տալիս ստեղծել ինտերակտիվ և դինամիկ սլայդեր, ինչը պրեզենտացիան դարձնում է ավելի ներգրավող։ Այն ավտոմատ ավելացնում է լուսանկարներ և վիզուալ տարրեր, ինչպես նաև անվճար գեներացնում է պրեզենտացիաները։ PDF ձևաչափով ներբեռնումը վճարովի է, սակայն սլայդերը կարող ես ամբողջությամբ ներկայացնել՝ պարզապես մուտք գործելով հավելված:

ChatGPT
💬 Անշուշտ, դու արդեն ծանոթ ես ChatGPT-ին, որը կարող է գեներացնել պրեզենտացիայի ամբողջական տեքստը, կառուցվածքը և նույնիսկ ստեղծել սլայդեր՝ PPTX կամ Google Slides ձևաչափով։ Սակայն կարևոր է նշել, որ այդ սլայդերը սովորաբար լինում են բավականին պարզ, հաճախ՝ վիզուալ առումով «դատարկ» և ոչ շատ ինտերակտիվ։ Այդ պատճառով առավել արդյունավետ մոտեցում է ChatGPT-ի միջոցով նախ պատրաստել բովանդակությունը, իսկ այնուհետև այն տեղափոխել այլ պրեզենտացիոն հարթակ՝ ավելի հարուստ դիզայն և ինտերակտիվ տարրեր ավելացնելու համար։

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
15👏1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արդյո՞ք պետք է մաթեմատիկական մտածողություն C# Back End մասնագիտացման համար 🤔

Այս և այլ կարևոր հարցեր քննարկել ենք Ամերիայի IT Governance թիմում SDLC մենեջեր Վարդգեսի հետ

Մանրամասներն ու տեսանյութը տես այստեղ`
👉 https://ameria.me/4qKxlOX
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6
Forwarded from Ameriabank CJSC
Media is too big
VIEW IN TELEGRAM
Առանց ձեզ արևն այնքան էլ պայծառ չէ, իսկ քաղաքն այնքան էլ գունեղ չէ

Շնորհավո՜ր Մարտի 8
Գարունը դուք եք բերում 🌸
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
45🔥3
Ինչպե՞ս կազմել գրագետ էլ․ նամակ

📥 Շատ հաճախ քո ուղարկած էլ. նամակը քո առաջին տպավորությունն է գործատուի կամ որևէ այլ հաստատության մոտ: Այն, կարելի է ասել, «խոսում է» քո մասին, երբ դիմացինը որևէ այլ տեղեկություն չունի:

Այսօր պատմում ենք` ինչպես պատրաստել գրագետ էլ. նամակ և ինչ կառուցվածք պետք է ունենա այն:

1. Վերնագիր կամ Subject ✉️
Երբեք մի անտեսիր այս հատվածը. կարճ ու հստակ վերնագիրն օգնում է ստացողին պատկերացում կազմել, թե ինչի մասին է քո նամակը և հետագայում արագ գտնել այն inbox-ում։

Խորհուրդ․ խուսափիր անորոշ վերնագրերից («Հարց», «Տեղեկատվություն») և օգտագործիր հստակ և թեման պարզ ներկայացնող վերնագրեր:

2. Ողջույն 👋
Սկսիր նամակդ ողջույնով և հարգալից խոսքով՝ օգտագործելով ստացողի անունը։ Այդպիսով դու ցույց ես տալիս անհատական մոտեցում և ստեղծում դրական տպավորություն։

Օրինակ՝ «Հարգելի պարոն Սարգսյան» կամ «Ողջույն, տիկին Հովհաննիսյան»

3. Նախաբան 📝
Առաջին նախադասությամբ տեղեկացրու՝ ինչու ես գրում։ Մի գրիր շատ ընդհանրական նախաբաններ․ ստացողը նամակը բացելու առաջին 5 վայրկյանում պետք է արդեն հստակ հասկանա քո նպատակը:

Օրինակ՝ «Գրում եմ Ձեզ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունը»։

4. Հիմնական մաս 📁
Հակիրճ ներկայացրու ամենակարևոր տեղեկությունը՝ խուսափելով ավելորդ խոսքերից։
Ի՞նչ ես առաջարկում կամ ցանկանում
Ինչո՞ւ է դա կարևոր
Ի՞նչ ես ակնկալում ստացողից

Խորհուրդ. փորձիր կենտրոնանալ մեկ հիմնական գաղափարի վրա։ Եթե թեմաները շատ են՝ ավելի լավ է ուղարկել առանձին նամակներ։ Գրիր կարճ պարբերություններ, որպեսզի նամակդ հեշտ ընթեռնելի լինի:

5. Եզրափակում (Գործողության կոչ)
Վերջում ամփոփիր և նշիր հաջորդ քայլը։ Սա շատ կարևոր է, քանի որ ցույց է տալիս քո ակնկալիքները ստացողից։ Մի թող, որ մարդիկ գուշակեն, թե ինչպես պետք է անեն նամակդ կարդալուց հետո։ Հստակ նշիր դա քո նամակում։ Ցանկալի է նաև նշել գործողությունն անելու վերջնաժամկետ:

Օրինակ՝ «Խնդրում եմ հաստատել հանդիպման օրը մինչև DD.MM.YY»։

6. Շնորհակալություն և ստորագրություն ✍️
Ավարտիր նամակը հարգալից տողով և դրական տոնով։ Ցույց տուր քո պրոֆեսիոնալիզմը և ստացողի նկատմամբ հարգանքը։

Օրինակ՝ «Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար» և հաջորդող «Հարգանքով, [Քո անունը]»
Եթե նամակը պաշտոնական է, կարող ես ավելացնել նաև քո պաշտոնը, կազմակերպությունը և կոնտակտային տվյալները։

Այսքանը 🤘 Հետևիր քայլերին, կազմիր պրոֆեսիոնալ էլ․ նամակ և շատ ավելի վստահ` սպասիր պատասխանի 💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
13
Ամերիա Սերունդ 21-րդ ծրագրի 2-րդ խմբի գործնական դասերն անցնում են ջերմ ու ինտերակտիվ մթնոլորտում 💚 Հարցեր, քննարկումներ, վերջապես նոր գիտելիքներ ու հմտություններ 💡

Մասնակիցներն այս փուլում հանդիպում են Ամերիայի տարբեր բաժինների ու պրոդուկտների ներկայացուցիչների հետ և սովորում «ներսից» 💪

Հ.Գ. Սպասու՞մ եք հաջորդ խմբի մեկնարկին 😍
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
20
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սուրբ Զատկի տոնը մեզ հիշեցնում է կյանքի ամենամեծ արժեքների՝ ընտանիքի, սիրո և անսպառ հույսի մասին 💚

Թող այս լուսավոր օրը ձեր տունը լցվի ջերմությամբ, խաղաղությամբ ու անսահման խինդով

Շնորհավո՜ր Սուրբ Զատիկ 🤗

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
20🔥2
📝 5 պատճառ՝ դասախոսության ընթացքում նշումներ անելու համար

✍️ Դասախոսության ընթացքում նշումներ անելն օգնում է նյութն ավելի լավ հիշել: Պատճառը գրելու ժամանակ ուղեղի մի քանի կենտրոնների միաժամանակյա աշխատանքն է, ինչն օգնում է ավելի արդյունավետ ֆիլտրել և հիշել տեղեկատվությունը:

✍️ Երբ դասախոսության ժամանակ նշումներ ես կատարում, նշանակում է՝ դու ակտիվ լսում ես😯 նյութը: Արդյունքում մեծ է հավանականությունը, որ այն ավելի արագ կսովորես:

✍️ Քննությանը պատրաստվելիս նշումները կարող են քեզ հուշել, թե որոնք են կարևոր կետերը և կենտրոնանալ դրանց վրա:

✍️ Նշումներ անելը կօգնի ստեղծել սեփական ուսուցման մեթոդը, ընդգծել քեզ համար կարևոր կետերը, ֆիքսել հարցերը և այլն:

✍️ Այս ամենի արդյունքում դու կբարելավես քո ակադեմիական առաջադիմությունը, կունենաս 🆙 բարձր գնահատականներ և հիմնավորված գիտելիքներ:📚


ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12🤔1
🚀 ՄԵԿՆԱՐԿԵՑ TECH GEN-ը` Ամերիաբանկի և Armenian Code Academy-ի համատեղ նախագիծը

Մենք ստացել ենք աննախադեպ քանակի հայտեր․ ավելի քան 3000 դիմորդ 🔥
Մեզ դիմել են լուսավոր ու տաղանդավոր երիտասարդներ, որոնք ունեն անսահման էներգիա ու ոլորտում թարմ շունչ բերելու ցանկություն 💚

Ընտրության բոլոր փուլերը հաղթահարել է 71 երիտասարդ, և նրանք արդեն սկսել են իրենց ճանապարհը դեպի Tech ոլորտ:
Սիրելի երիտասարդներ, շնորհակալ ենք, որ դարձել եք այս խոստումնալից նախաձեռնության մասը

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6👏3