AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
Այս անգամը ուղղությունը մայր բուհն էր` ԵՊՀ 📚

Մենք մշտապես կարևորում ենք ուսանողների հետ շփումը, քանի որ նրանք մեզ օգնում են հասկանալ այսօրվա ուսանողի կարիքները, ցանկությունները, մարտահրավերները. մենք էլ փորձում ենք օգնել աշխատաշուկան ճանաչելու ու ինչո՞ւ չէ, նաև մասնագիտական կողմնորոշման հարցում:

Քննարկեցինք, սովորեցինք ու կիսվեցինք հետաքրքիր գաղափարներով: Կարճ ասած` այս հանդիպումն էլ կարող ենք համարել կայացած

Հ.Գ. Իսկ դու ո՞ր համալսարանում ես սպասում Ամերիային 🙂
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
8🔥1
Ինչպե՞ս մնալ մոտիվացված. 6 քայլ երկարաժամկետ նպատակներին ընդառաջ

Երբ սկսում ես մեծ ոգևորությամբ նոր մասնագիտություն սովորել, նոր աշխատանքի ես անցնում կամ որոշում ես առողջ ապրելակերպ վարել, սկզբում ամեն ինչ շատ ոգևորիչ է․ ներշնչված ես ու ամբողջ աշխարհն ասես օգնում է քեզ։ Ամեն ինչ հնարավոր է թվում։

🫢 Բայց ինչ-որ պահի բախվում ես իրականությանը՝ մեկ անքուն գիշեր, մի քիչ սթրես, գործերի կուտակում, ու մտածում ես. «Լավ, եթե մեկ օր բաց թողնեմ, բան չի լինի»։ Եվ այդ մի օրվան սովորաբար հաջորդում է երկրորդը, հետո երրորդը․․․.

Կարևոր է հիշել, որ մեծ նպատակին հասնում են փոքր քայլերով, հետևողականությամբ ու նվիրվածությամբ։ Հենց դրա մասին էլ այսօր կխոսենք, որ դու մոտիվացված մնաս ու հասնես բոլոր նպատակներիդ

1. Քայլ առ քայլ կամ դոֆամինի ուժը

Գիտականորեն ապացուցված է, որ երբ մարդը փոքր հաղթանակներ է տոնում, ուղեղն արտադրում է դոֆամին՝ պարգևատրման/երջանկության հորմոնը: Այն առաջացնում է բավարարվածության և ուրախության զգացում, ու հենց դա էլ մեզ ոգևորում է շարունակել սկսածը 🙂
Այսինքն, երբ ասում են՝ «Մի' փորձիր միանգամից գագաթը նվաճել, սկսիր ամեն օրվա փոքր քայլից», սա պարզապես լավ խորհուրդ չէ, այլ գիտահեն մոտեցում։ Ու ամեն քայլից հետո ուղեղդ ասելու է՝ «Ապրես, շարունակիր»: Սա էլ հենց այն մոտիվացիան է, որն ամենաշատն է պետք երկար ճանապարհին։
Փորձիր ամեն օր մի քանի տող գրել, թե ինչ արեցիր քո նպատակին հասնելու համար։ Այդպես ուղեղդ կհասկանա, որ ճիշտ ճանապարհին ես:


2. Ներքին մոտիվացիան երկար է ապրում

Եթե նպատակդ բխում է քո արժեքներից, ու դու իսկապես ուզում ես հասնել դրան, դու ոչ միայն կսկսես, այլև կշարունակես:
Սոցիալական հոգեբանության «ինքնորոշման տեսությունն» (Self-Determination Theory) ասում է, որ երբ մարդու գործողությունների հիմքում իր արժեքները, հետաքրքրությունները կամ անձնական նպատակն է, նա դառնում է ավելի համառ, ներգրավված և արդյունավետ 📈
Այս մոտեցման հիմքում երեք առանցքային հոգեբանական կարիքներն են՝

👉 ինքնուրույնություն՝ որոշումները ես եմ կայացնում,
👉 կարողություն՝ ես զգում եմ, որ կարող եմ անել,
👉 կապ՝ իմ արածն իմաստ ունի ինձ և շրջապատի համար։
Այս ամենն օգնում է մարդուն երկարաժամկետ պահպանել մոտիվացիան՝ առանց արտաքին պարգևների։

Այսինքն, «ուզում եմ սովորել, որ զարգանամ» մոտիվացիան շատ ավելի կայուն է, քան «պետք է սովորեմ, որ քննություն հանձնեմ»-ը։
Փորձիր չկենտրոնանալ պարգևի վրա։ Ինքդ քեզ հարցրու՝«Ինչո՞ւ եմ ուզում սա անել»։ Երբ պատճառն իրական ու կարևոր է քեզ համար, ուղին էլ ավելի հեշտ է դառնում։


3. Տեսանելի նպատակ = ավելի լավ արդյունք

Երբ մարդը տեսանելիորեն ամրագրում է իր նպատակը՝ օրինակ գրում է կամ կիսվում ընկերների հետ, մոտիվացիան ավելի երկար է պահպանվում։ Դա գիտականորեն կապվում է հաշվետվողականության մեխանիզմի հետ 📝
Երբ գիտես, որ որևէ մեկը սպասում է արդյունքի, ուղեղդ ինքն իրեն միացնում է աշխատանքի ռեժիմը։
Փորձիր գրել նպատակդ կամ պատմիր դրա մասին ընկերոջդ։ Դա քո առաջին քայլն է դեպի արդյունք։


4. Մարզիր կամքդ. սովորությունը հաղթում է ոգևորությանը

Նյարդահոգեբաններն ասում են՝ կամքն էլ մկան է․ որքան օգտագործես, այնքան ամրանում է 💪 Սկզբում (ինչպես մարզասրահում) մի քիչ դժվար է, հետո դառնում է բնական։
Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ որևէ բան դարձնում ես սովորություն, այլևս մոտիվացիա փնտրելու կարիք չես ունենում։ Ուղղակի անում ես դա, քանի որ արդեն քո կյանքի մաս է։
Փորձիր գտնել սովորություն, որը կանես ամեն օր: Գիրք կարդա՞լ ես ուզում՝ կարդա թեկուզ միայն մեկ էջ։ Վարժություն անե՞լ՝ սկսիր 5 կքանիստից։ Ուղեղդ կմտածի` մեծ բան չէր, ու կոգևորի անել ավելին:


5. Մի մոռացիր հանգստանալու մասին

Մի մոռացիր, որ մոտիվացիան վառելիք է, բայց առանց հանգստի՝ նույնիսկ ամենահզոր շարժիչը կանգ կառնի։ Հոգնած ուղեղը չի կարող ստեղծել մոտիվացիա։ Քնի, բնության, կամ սիրելի զբաղմունքի շնորհիվ ուղեղը վերալիցքավորվում է, և դու վերականգնում ես քո էներգիան։
Պլանավորիր ոչ միայն աշխատանքդ, այլև հանգիստդ։


6. Համբերություն + հետևողականություն = արդյունք

Հիշիր՝ ամեն մեծ նպատակ կառուցվում է փոքր, բայց շարունակական ջանքերի շնորհիվ։ Երբ ամեն օր թեկուզ փոքրիկ քայլով առաջ ես գնում, անկախ հոգնածությունից ու կասկածներից, կամաց-կամաց ձևավորում ես իրական առաջընթաց 🔝

Ու մի օր, երբ հետ նայես, կասես. «Արժե՛ր»

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
10🔥1
Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր

📱 Դժվար է չհամաձայնել, որ սոցիալական հարթակներն այսօր մեծ դերակատարում ունեն անհատների ու բիզնեսի կյանքում։ Տեխնոլոգիական զարգացմանը համընթաց` սոցիալական հարթակներն օրեցօր ընդլայնում են իրենց հնարավորություններն ու ծառայությունների շրջանակը: Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ 4.95 միլիարդ մարդ օգտվում է սոցիալական հարթակներից, ինչը կազմում է աշխարհի բնակչության 61%-ը։ Եթե շատերի համար սոցիալական հարթակները ժամանցի միջոց են, ապա ոմանց համար դարձել են նաև եկամուտի աղբյուր 💰

Պատմում ենք, թե ինչպես կարելի է մոնետիզացնել կամ, այլ կերպ ասած, դրամայնացնել սոցիալական հարթակները 👇

Մոնետիզացիայի էությունն այն է, որ դու քո ունեցած ռեսուրսներն ու գաղափարները վերածում ես եկամտաբեր նախագծի կամ, բառացիորեն ասած, փոխարկում ես գումարի: Մոնետիզացնել կարելի է գրեթե ամեն ինչ՝ սկսած կայքի մուտքերից մինչև մեկնաբանություններ։ Համացանցում կարելի է վաճառել նույնիսկ մի ժեստ, դառնալ շատ պահանջված ու ստանալ միլիոնավոր առաջարկներ:
Մոնետիզացիան կարող է արդյունավետ լինել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են լրացուցիչ եկամուտ ստանալ՝ աշխատելով իրենց համար և կառավարելով իրենց ժամանակը, օրինակ` ուսանողները, ֆրիլանսերը և այլոք: Կարևոր է հիշել, որ գործընթացը պահանջում է ջանք և ժամանակ: Պետք է ընտրել ամենահարմար մեթոդը, ստեղծել բարձրորակ բովանդակություն, գրավել էջի այցելուներին, փորձարկել տարբեր մեթոդներ և վերլուծել արդյունքները։

📱 YouTube-ը, օրինակ, հիանալի տարբերակ է սիրելի հոբբին մոնետիզացնելու համար, քանի որ միլիոնավոր մարդիկ YouTube-ում փնտրում են տեսանյութեր իրենց հոբբիին առնչվող թեմաներով: Սա զգալիորեն կարող է մեծացնել քո կոնտենտի դիտելիությունն ու տարածումը, դառնալ ինքնադրսևորվելու և այդ ընթացքում որոշակի գումար վաստակելու հնարավորություն:

Ե՞րբ է էջի մոնետիզացիան սկսելու լավագույն ժամանակը

Դու պետք է սկսես դրամայնացնել քո էջը կամ բլոգը, երբ արդեն ունես բավարար թվով այցելուներ ու բովանդակություն, որը հետաքրքրում է քո լսարանին: Որքան շատ այցելուներ ունի քո էջը, այնքան ավելի հավանական է, որ դու կարող ես այն շահութաբեր դարձնել: Նախ համոզվիˊր, որ քո էջի բովանդակությունը օգտակար է քո լսարանի համար: Եթե այցելուները նորից վերադառնան քո էջ, կիսվեն քո հրապարակումներով և խորհուրդ տան այն իրենց ընկերներին, ուրեմն եկել է մոնետիզացիայի ժամանակը:
Եթե դու սկսես մոնետիզացնել քո էջը կամ բլոգը նախքան բավարար այցելուներ կամ բովանդակություն ունենալը, դա կարող է վնասել քո էջի առաջխաղացմանն ու տարածմանը:

Ինչպե՞ս սկսել սոցիալական էջի մոնետիզացիան

🎯 Որոշիˊր, թե ով է քո թիրախային լսարանը և ի՞նչ հետաքրքրություններ ունի: Սա կօգնի քեզ ընտրել ամենահարմար մեթոդը և ավելի շատ հետևորդներ գրավել:
Որոշիˊր քո էջի ոճն ու ստեղծիˊր դիզայն, որը կգրավի քո լսարանի ուշադրությունը, կօգնի քեզ առանձնանալ մրցակիցներից:
Ստեղծիˊր բովանդակություն, որը օգտակար կլինի քո լսարանի համար և կհամապատասխանի նրանց հետաքրքրություններին: Սա կօգնի ավելի շատ հետևորդներ ներգրավել և պահպանել նրանց:
Որոշիˊր քո թիրախային լսարանի մոնետիզացիայի մեթոդը, ստեղծիˊր ռազմավարություն, որը համապատասխանում է քո նպատակներին և պահանջներին: Սահմանիˊր բյուջեն և նպատակները, հաջողության ցուցանիշները և փորձարկիˊր դրամայնացման մեթոդները:
Ստեղծիˊր բովանդակության ռազմավարություն, որը համապատասխանում է քո նպատակներին և օգնում է ավելի շատ այցելուներ ներգրավել:

Որքա՞ն կարող ես վաստակել

Սոցիալական էջի մոնետիզացիայից ստացված եկամուտի չափը կախված է հետևորդների և բաժանորդների թվից, բովանդակության որակից, թեմայից և ընտրված մեթոդից: Գումարը կախված է նրանից, թե որքան օգտակար է քո էջը գովազդատուների համար ↗️

Որոշ բլոգերներ ամսական մի քանի դոլար են վաստակում, իսկ ոմանք ունեն մեծ եկամուտներ: Կարևոր է հասկանալ, որ սոցիալական ցանցում էջի դրամայնացումը ջանք և ժամանակ պահանջող գործընթաց է: Շահութաբերության հասնելու համար դու պետք է անընդհատ բարելավես բովանդակության որակը, ներգրավես նոր հետևորդների, փորձարկես նոր մեթոդներ և վերլուծես արդյունքները:

Համագործակցություն բրենդերի հետ

Բրենդների հետ համագործակցությունը էջը մոնետիզացնելու ամենատարածված եղանակներից մեկն է: Դու կարող ես գովազդային պայմանագիր կնքել որևէ բրենդի հետ` արտադրանքը կամ ծառայությունը գովազդելու նպատակով 🤝
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
Ի՞նչ է անհրաժեշտ բրենդերի ուշադրությունը գրավելու համար

Դու ունես ակտիվ լսարան:
Քո հետևորդները ակտիվորեն արձագանքում են քո հրապարակումներին:
Քո լսարանը համապատասխանում է բրենդի թիրախային լսարանին:
Բրենդերը պատրաստ են իրենց անունը կապել որակյալ, պրոֆեսիոնալ բովանդակության հետ:

Ինչպե՞ս ընտրել համագործակցության առաջարկները


Զգուշորեն ընտրիˊր քո գործընկերներին. համագործակցությունը պետք է համապատասխանի քո արժեքներին և քո լսարանի շահերին:
Հիշիˊր, որ չափազանց շատ գովազդը կարող է ձանձրացնել ու վանել քո հետևորդներին:
Ուսումնասիրիˊր շուկան՝ հասկանալու համար, թե որքան արժե քո էջի բովանդակությունը:

Բրենդերի հետ համագործակցության ընթացքում դու հաջողություն կունենաս, եթե հարգալից լինես քո լսարանի առջև և ազնիվ` գործընկերների հետ հարաբերություններում:

Ինչպե՞ս կառուցել երկարաժամկետ հարաբերություններ գործընկեր բրենդերի հետ

Կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում տվյալ բրենդը, ինչպե՞ս կարող է քո էջի բովանդակությունը նպաստել վաճառքին կամ բրենդի ճանաչելիությանը:

Պահպանիˊր ժամկետները:
Դարձիˊր բրենդի գործընկերը:
Քննարկիˊր գաղափարները, արաˊ առաջարկություններ:
Մշակիˊր համագործակցության երկարաժամկետ ռազմավարություն, որը ներառում է բազմաթիվ նախագծեր:
Միշտ կապի մեջ եղիˊր բրենդի ներկայացուցիչների հետ, անգամ եթե այս պահին չեք աշխատում որևէ նախագծի վրա: Սա կամրապնդի ձեր հարաբերությունները:
Գնահատիˊր ձեր համագործակցության արդյունավետությունը. ի՞նչ արդյունքներ եք ձեռք բերել, ինչպե՞ս կարելի է բարելավել ձեր համագործակցությունը:

Ինչպե՞ս գտնել ֆրիլանս նախագծեր սոցիալական ցանցերի միջոցով

Եթե դու ցանկանում ես օգտագործել սոցիալական մեդիան ֆրիլանս նախագծեր գտնելու համար, նկատիˊ ունեցիր հետևյալ խորհուրդները.

Ստեղծիˊր պրոֆեսիոնալ պրոֆիլ, որը ընդգծում է քո հմտություններն ու փորձը: Օգտագործիˊր հիմնաբառեր՝ քեզ հեշտ գտնելու համար:
Տեղադրիˊր քո աշխատանքի օրինակները և կիսվիˊր քո ոլորտին առնչվող խորհուրդներով: Սա կգրավի պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը:
Մեկնաբանիˊր գրառումները, մասնակցիˊր քննարկումներին։
Միացիˊր քո ոլորտին նվիրված խմբերին: Այստեղ դու կարող ես գտնել պատվերներ և քո փորձը քննարկել գործընկերների հետ:
Գրանցվիˊր մասնագիտացված հարթակներում, որտեղ հաճախորդները փնտրում են կատարողներին:

Սոցիալական էջերի մոնետիզացիայի հաջողված պատմություններ

Խաբի Լեյմը (Khabi Lame) 2020 թվականին համավարակի պատճառով կորցրել էր իր աշխատանքը ու ողջ ժամանակն անցկացնում էր Tik-Tok-յան կարճ լայֆհաքեր նայելով։ Նա, նկարահանելով լայֆհաքերը հեգնող հարյուրավոր հոլովակներ, 2021-ին Tik-Tok-ում իր հետևորդների թվով 2-րդն էր։ Tik-Tok-ում նա այսօր ունի 160,7 մլն հետևորդ, իսկ Instagram-ում՝ 78,3 մլն։ Influencer Marketing Hub-ի տվյալներով` նա մի հրապարակման համար կարող է վաստակել 60 հազարից մինչև 100 հազար դոլար։ Իսկ Խաբիի ունեցվածքը գնահատվում է $20 մլն։

Հուդա Քաթթանը (Huda Kattan) սովորական ֆինանսական աշխատող էր, ով թողեց իր հիմնական աշխատանքը` հոբբիով զբաղվելու համար, և 2010 թվականից սկսեց վարել YouTube-յան ալիք։ Գրանցելով չտեսնված հաջողություններ դիմահարդարի իր կարիերայում՝ 2013-ին Հուդան ստեղծեց իր բրենդը՝ «Huda Beauty»-ն, որն այժմ ամենավաճառվող ապրանքանիշներից է և ապահովում է տարեկան $200մլն եկամուտ։ Հուդան Ամերիկայի ամենահարուստ կանանց շարքում 37-րդն է։

Զաք Քինգին (Zach King) կոչում են վիդեոմոնտաժի հանճար։ Նա սկսել է իր կարիերան 2008 թվականին և հրապարակում է զարմանալի լուծումներով տեսահոլովակներ։ Զաքի ունեցվածքը գնահատվում է մոտ $5մլն և շարունակում է աճել։

Կիարա Ֆեռանյին (Chiara Ferragni) սկսել է «The Blonde Salad» նորաձևությանը նվիրված իր բլոգը 2009-ին և 2015-ին դարձել նորաձևության ամենահայտնի բլոգերը` չնայած մասնագիտությամբ իրավաբան լինելուն։ Կիարան կարող է հպարտանալ համաշխարհային տարբեր բրենդերի հետ համագործակցություններով և ավելի քան $10մլն կարողությամբ։

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ներառականությունից մինչև մշակույթ ու գյուղատնտեսություն ...
Նրանց երազանքը իրենց համայնքի, հայրենիքի, իրենց կողքին ապրող մարդկանց կյանքի որակը բարելավելն է ու նոր հնարավորություններ ստեղծելը։
Այդ երազանքն իրականություն դարձավ մեր համատեղ ջանքերի, սիրով ու նվիրումով արված աշխատանքի շնորհիվ 🤝

Ծանոթացեք՝ «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներն են, 3 լավագույն նախագծերի հեղինակները 💚
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5
Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ այն կիսում ենք սիրելի մարդկանց հետ։ Չէ՞ որ ամենաջերմ պահերը ծնվում են հենց ընտանիքում 💚

Թող 2026 թվականը լինի անսպառ ժպիտների, գրկախառնությունների և ամենաջերմ պահերի տարի 🤗

Շնորհավոր Ամանոր 🎄

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
16
Forwarded from Ameriabank CJSC
Ամենաջերմ պահերը ծնվում են ընտանիքում, իսկ Սուրբ Ծնունդը լցնում է դրանք հույսով ու լույսով

Թող տոնը ձեր տուն բերի սեր, անդորր և խաղաղություն:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ 💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
21
Forwarded from Ameriabank CJSC
Media is too big
VIEW IN TELEGRAM
Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ 🇦🇲💚
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
18🔥2
Եկեք ավելի լավ ճանաչենք իրար 😍

Սիրելի ուսանող, արի մի փոքր ավելի լավ ճանաչենք իրար։
👇Պատասխանիր մի քանի հարցի ու օգնիր մեզ քեզ համար ավելի հետաքրքիր ու օգտակար նյութեր պատրաստել 🤗
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
16
Քանի՞ տարեկան ես
Anonymous Poll
43%
18-20
49%
21-24
7%
25-27
2%
28 և բարձր
3
Ո՞ր բաժնում ես սովորում 😀💬
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ թեմաներ ես փնտրում մեր ալիքում 💬
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ թեմաներից կուզե՞ս խոսենք այս տարի 😍
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
Հայտնիներից ու՞մ գրած նյութերը կուզես տեսնել մեր ալիքում 😉
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5