AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
Ինչպե՞ս զարգացնել քննադատական մտածողությունը

Ինչի՞ համար է քննադատական մտածողությունը․ որ կարողանաս մեկնաբանել, գնահատել, վերլուծել փաստերն ու տեղեկատվությունը
Քննադատական մտածողությունը կասկածամտությունը չէ։ Սա ռացիոնալությունն է, որը հիանալի միջոց է մանիպուլյացիաների ու էմոցիաների դեմ: Սա խորքային վերլուծություն է, որը հնարավոր է մարզել, ինչպես մկանները: Իսկ թե ինչպե՞ս՝ կպատմենք այս բլոգում 👇
 
Ինչպե՞ս տարբերել հուսալի տեղեկատվությունը անհուսալիից
 
Ամեն անգամ, երբ կասկածում ես տեղեկատվության հուսալիության հարցում, արագ անցիր այս հարցերով․
Ո՞րն է աղբյուրը. նյութը գրված է պաշտոնական կայքո՞ւմ, գիտական հոդվածո՞ւմ, թե՞ անհայտ էջում։
Ո՞րն է նպատակը. հեղինակի նպատակը տեղեկացնելը, համոզելը, թե՞ գովազդելն է:
Ո՞վ է հեղինակը. տվյալ ոլորտում ունի՞ մասնագիտական փորձ ու հեղինակություն։
Ի՞նչ փաստեր է պարունակում նյութը. կա՞ն հստակ թվեր, փաստաթղթեր, մեջբերումներ, փաստեր։ «Ասում են» կամ «լսել եմ» մեջբերումները ապացույց չեն։
Կա՞ մանիպուլյացիա. արդյոք տեղեկությունը խաղո՞ւմ է վախի կամ հույզերի վրա։
Այս հարցերը քեզ կօգնեն ավելի զգոն լինել և նվազեցնել կեղծ տեղեկատվություն սպառելու ռիսկերը:
 
Ինչպե՞ս համադրել և վերլուծել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը
 
Քննադատական մտածողության կարևոր մաս է կազմում ստացած տեղեկատվության վերլուծությունը։ Ահա փաստերը ճիշտ տարբերակելու մի քանի պարզ քայլ.
👉 Ստուգիր գոնե 1-ից ավելի աղբյուր
👉 Գտիր՝ ով ում է մեջբերում, բացահայտիր հակասությունները և բաց թողնված փաստերը
👉 Եթե երկու աղբյուր տարբեր կարծիք են հայտնում, փորձիր գտնել երրորդը
👉 Տարբերիր փաստը կարծիքից. փաստը ստուգելի է, իսկ անհիմն ենթադրությունը կամ կարծիքը՝ ոչ
 
Պրակտիկ մեթոդներ՝ քննադատական մտածողությունը զարգացնելու համար
 
Քննադատական մտածողությունը սովորաբար պահանջում է վերլուծական, գնահատողական, հետազոտական, տրամաբանական, բաց հաղորդակցական և նման այլ հմտություններ:
Քեզ կարող է թվալ, որ չունես այս հատկանիշները, բայց դրանք ենթակա են զարգացման, և այդ հարցում քեզ կօգնեն հետևյալ մեթոդները.  
✔️ Ձևավորիր փաստերի ստուգման սովորություն
✔️ Նյութին ծանոթանալուց հետո կարճ եզրակացություններ գրիր
✔️ Նշիր 2 պատճառ, թե ինչու կարող է տեղեկությունը ճիշտ լինել, և 2 պատճառ, թե ինչու այն կարող է սխալ լինել
✔️ Փորձիր ինքդ քեզ հակադարձել, նույնիսկ եթե վստահ ես նյութի ճշգրտության հարցում
✔️ Փորձիր լսել և վերլուծել տարբեր կարծիքներ, հատկապես նրանք, որոնք հակասում են քո տեսակետին
 
Քննադատական մտածողության կիրառությունն առօրյայում

📌 Առողջություն
 Մի սահմանափակվիր միայն մեկ բժիշկի խորհրդատվությամբ, համեմատիր տարբեր կարծիքներ և գնահատիր ռիսկերը։
📌 Ֆինանսներ
Համեմատիր եկամուտներն ու ծախսերը, ներդրումային տարբերակները, ֆինանսական ծառայությունները և մտածիր մի քանի քայլ առաջ, որպեսզի լինես ֆինանսապես կայուն։
📌 Աշխատանք
Աշխատանքային խնդիրները վերլուծիր օբյեկտիվորեն՝ մի կողմ դնելով էմոցիաները: Հաշվի առ տարբեր տեսակետներ և որոշում կայացրու՝ հիմնվելով փաստերի, տրամաբանության և հետևանքների գնահատման վրա։
📌 Անձնական հարաբերություններ
Գնահատիր հարաբերությունների ուժեղ և թույլ կողմերը, վերլուծիր քո ինքնազգացողությունը և էմոցիոնալ կարգավիճակը, որ ստանում ես տվյալ շփումից։ Վերլուծիր` արդյոք այն համապատասխանում է քո արժեքներին ու նպատակներին։
📌 Գնումներ
Գնում կատարելուց առաջ կանգ առ և հարցրու ինքդ քեզ` ինչու է տվյալ ապրանքը քեզ անհրաժեշտ, և արդյոք գնում կատարելու քո ցանկությունը մարքեթինգի արդյունք է։
📌 Սթրես և էմոցիաների կառավարում
Վերլուծիր սթրեսի և քո բացասական զգացմունքների պատճառները։ Կարդա այս բլոգը և կիմանաս, թե ինչպես ճիշտ որոշումներ կայացնես սթրեսային իրավիճակներում։
 
Քննադատական մտածողությունը ճիշտ տեղեկատվությունը կեղծից տարբերելու լավագույն հմտությունն է: Այն թույլ է տալիս ոչ թե պարզապես սպառել տեղեկատվությունը, այլ խորապես հասկանալ այն:

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
11🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Անկեղծ ասա՝ գուշակե՞լ էիր՝ ինչ է 21-ը 👀

Վերջ. բացում ենք փակագծեեերը 🤭

Մենք 21-րդ անգամ մեկնարկում ենք Ամերիա Սերունդը 🥳

3-ամսյա տեսական ու գործնական ուսուցում՝ ամբողջական դրույքով ու 150.000 դրամ աշխատավարձով

Բիզնես ոլորտի հմտություններ լավագույն մասնագետների առաջնորդությամբ

Աշխատանքի առաջարկ Ամերիաբանկի սպասարկման թիմում՝ ամսական 248,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով

Ամերիա Սերունդ 21-ը քո նոր ճանապարհն է 💚

Շտապիր գրանցվել մինչև նոյեմբերի 11-ը․
👉 https://ameria.me/3WQpcvC

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
21🔥10
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ովքե՞ր էին ներկա երեկ մեզ հետ հանդիպմանը 😍

Ասեք, որ շատ հետաքրքիր ու ինտերակտիվ քննարկում ունեցանք 💚

Հ.Գ. Լավ, եկեք տեսնենք էլ ո՞ր համալսարաններից ունենք մեզ հետևողներ
սպասու՞մ եք մեզ Ձեզ մոտ 🙂
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
11
Ուսանո՞ղ, բլոգե՞ր, թե՞ ձեռներեց
Ինչպե՞ս հասցնել ԱՄԵՆ ԻՆՉ

Առաջին հայացքից ուսանողական կյանքը աշխատանքի և բլոգինգի հետ համատեղելը թվում է անհավանական ու գրեթե անհնարին 💬 Շատերը կարծում են, որ այս երեք տարբեր ոլորտները՝ ուսում, աշխատանք և անձնական բրենդի զարգացում, կարող են խլել չափազանց շատ ժամանակ և ուժ ու խանգարել իրար 🤔

Բայց փորձը ցույց է տալիս, որ որքան բազմազան են գործերը, այնքան ավելի ճիշտ ես կարողանում կազմակերպել օրդ
Ես կիսվում եմ երեք հիմնական լայֆհեքով, որոնք ինձ օգնում են պահպանել կարգապահությունը, մնալ կազմակերպված և հետ չկանգնել կես ճանապարհին 💚

1․ Վաղ արթնանալը
Սկզբում դա դժվար է, բայց հետո օրգանիզմը սովորում է, և ինքն է արթնացնում քեզ։ Առավոտյան 3-4 ժամում ես հաճախ ավելի շատ բան եմ հասցնում, քան օրվա մնացած ժամերին։ Դա պայմանավորված է նրանով, որ շեղող գործոնները քիչ են, իսկ ուղեղս՝ թարմ։ Սովորաբար առավոտները նվիրում եմ դասերին՝ գիտակցելով, որ հենց այդ ժամերն են ուսման համար։

2․ Կենտրոնացումը տվյալ պահին 👩‍💻
Որքան էլ օգտակար թվա միաժամանակ մի քանի բան անելը, դա միշտ չէ, որ արդյունավետ է։ Դասի ժամանակ կլանված լսում եմ դասախոսին, մարզասրահում կենտրոնանում եմ վարժությունների վրա։ Գուցե թվա, թե կարելի է զուգահեռ այլ գործ անել, բայց երկարաժամկետում դա հակառակ արդյունքն է տալիս․ կրկնակի ժամանակ է պահանջվում նյութը սովորելու կամ մարզումները լրացնելու համար։ Եթե տվյալ պահին ամբողջությամբ ներկա ես, առավելագույն արդյունքն արդեն ապահովված է։

3․ «Սառած» ժամանակի արդյունավետ օգտագործումը
Կան պահեր, երբ կարծես ժամանակ ես կորցնում ու ոչինչ չես անում։ Օրինակ՝ տրանսպորտի մեջ, տան գործեր անելիս կամ մեքենա վարելիս։ Այդ ժամանակը կարելի է վերածել արդյունավետ աշխատանքի․ լսել օնլայն դասախոսություններ, պատասխանել մեյլերին կամ զանգերին։ Եթե վարում ես, կարելի է լսել աուդիո դասեր կամ աշխատանքային նյութեր։ Այսպես նույնիսկ «սառած» ժամանակն է առաջընթաց ապահովում։

Փոքրիկ հուշում․ հստակ սահմանեք, թե օրվա որ հատվածը և որ միջավայրը որ գործի համար է։ Այդպես ուղեղում կստեղծվեն ասոցիացիաներ, և տվյալ միջավայրում հայտնվելուն պես ավտոմատ կանցնեք գործի։

Վերջում ուզում եմ հիշեցնել՝ որքան շատ են անելիքները, այնքան ավելի արդյունավետ է ստացվում օրդ կազմակերպելը։ Կարևորը՝ միշտ զբաղվեք այն բաներով, որոնք ձեզ ոգևորում են և ամեն օր արթնանալու և լիարժեք ապրելու պատճառներ են ստեղծում։

Հաջորդ անգամ ո՞ւմ բլոգը կուզեիր կարդալ 😊

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
54🔥7🤩2👏1
Ուսանողնեեեեե՜ր, եկեք 🤩

Հասցրե՞լ եք արդեն օգտվել Visa Student քարտի ձեզ համար ստեղծված առաջարկներից 👇

Welcome Bonus՝ 5,000 դրամ (ակտիվ է մինչ հոկտեմբերի 31-ը)
Ամսական 5 % քեշբեք՝ Հայաստանում քարտով կատարված վճարումների համար
100% քեշբեք՝ տրանսպորտի առաջին 10 ուղևորության համար
+3 % տարեկան կուտակում քարտիդ դրական մնացորդին
200 կրթաթոշակների մրցույթին մասնակցելու հնարավորություն

💳 Եթե դեռ չունեք Visa Student քարտ, ապա շտապեք պատվիրել օնլայն կամ Ամերիայի ցանկացած մասնաճյուղում` https://ameria.me/43qqL7x

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
20