Gen ZZZZZZZZZZZ 😍
Գիտե՞ք, որ մենք նոր մրցանակ ունենք։🏆
Ուրախությամբ կիսվում ենք ձեզ հետ, քանի որ այն հավասարապես նաև ձերն է։
Visa Cashless համաժողովին Ամերիաբանկն արժանացել է Gen Z (Generation Z) մրցանակին՝ ձեր կողքին միշտ լինելու, ձեր ֆինանսական կարիքները բացահայտելու համար։
Դուք շարունակեք ֆինանսական անկախության ճանապարհին ձեր քայլերը կատարել մեզ հետ, իսկ մենք գնանք՝ ձեզ համար նոր հնարավորություններ ստեղծելու։ Շնորհավոոո՜ր․․․ 💚💚💚

🔥32👏3🤔1
Ուսանո՞ղ ես 👀💚
Արդեն որոշե՞լ ես` հունվարին ինչ ես անելու: Եկել ենք` օգնենք 🦸♀️
Մեր գործընկեր Eventhub-ից կարող ես ստանալ 20% զեղչ հատուկ ներկայացումների ու համերգի տոմսերի համար:
🎫 Պարզապես սեղմիր այստեղ և մուտքագրիր քո էլ. հասցեն, որ ստանաս զեղչի պրոմո կոդը:
Մուտքագրիր պրոմո կոդը eventhub.am-ից տոմս գնելիս, վճարիր Ամերիայի Visa Student-ով և ստացիր քո զեղչը։
Իսկ վճարումը կատարելուց հետո կստանաս 5% քեշբեք քո հաշվին` անկախ միջոցառումից 💸

🔥8
👩🎓📝Պատրաստվո՞ւմ ես դիպլոմայինին
8 լայֆհաք ուսանողից
Մինչ դուք զբաղված էիք դասերով, մենք մտածում էինք, թե ինչով կարող ենք օգնել քեզ այս փուլում։
Հիշեցինք, որ դիպլոմային գրելու ժամանակն է, հիշեցինք ուսանողների «տանջանքները» ու մտածեցինք, թե որքան կուզեինք, որ այն ժամանակ էլ լիներ «այս ամենի միջով անցած» մեկը, ու մի քանի խորհուրդ տար:🤗💚
Դիպլոմային գրելը հաճախ նման է անվերջ մարաթոնի, որը շատ վստահ սկսում ենք, հետո ընկնում «ես կհասցնեմ»-ի 🕸️թակարդը, վերջում էլ արագ անցնում ⌛️«վերջին պահին» ռեժիմի։
Հենց դրա համար էլ մի քանի խորհուրդ ենք բերել ուսանողներից, որոնք կօգնեն ճիշտ ու առանց լարվելու պատրաստվել դիպլոմայինին:👇

🔥2
✅Նախապես պլանավորիր ամեն բան
Եթե դեռ չես սկսել, կազմիր ժամանակացույց ու սահմանիր փոքր նպատակներ ամեն շաբաթվա կամ օրվա համար: Երբ աշխատանքի ծավալն ավելի փոքր է, ավելի հեշտ է տրամադրվել ու սկսել:
✅Օգտվիր միայն վստահելի աղբյուրներից
Հիշիր` Վիքիփեդիան դեռ դիպլոմայինի լավագույն ընկերը չէ: Օգտվիր գիտական հոդվածներից, ակադեմիական գրքերից ու պաշտոնական հաշվետվություններից: Եթե դիմել ես AI-ի օգնությանը, անպայման ստուգիր աղբյուրները:
✅Մի ընդունիր ամեն ինչ առանց կասկածելու
Նույն թեմայով տարբեր աղբյուրներ կարող են ունենալ հակասող կարծիքներ։ ⚖️Համեմատիր դրանք, որ հնարավորինս մոտենաս ճշգրիտ փաստարկներին:
✅Մի անտեսիր գրադարանը
Թեև Google-ը հրաշալի գործիք է, 📚 գրադարանում կարող ես գտնել ռեսուրսներ, որոնք առցանց հասանելի չեն։
✅Խուսափիր տեղեկատվական քաոսից
Մի փորձիր ամեն ինչ գրել։ Ընտրիր միայն հիմնական աղբյուրներն ու գրիր մտքերդ պարզ ու հստակ։
✅Պարտադիր պահիր կրկնօրինակ
Աշխատանքդ ավարտելուց հետո մի մոռացիր այն պահել Google Drive-ում կամ USB-ում։ Հավատա` վերջին պահին 📂ֆայլը կորցնելը չափազանց սթերսային կլինի:
Դիպլոմայինի պաշտպանությունը նման է մեծ ելույթի․ դու պետք է վստահ, բայց միաժամանակ հանգիստ լինես:
👉Տիրապետիր աշխատանքիդ 100%-ով
Եթե աշխատանքդ գրել ես միայն մեկ անգամ կարդալու համար, ապա պատրաստ կլինես միայն 50%-ով։ Կրկնիր հիմնական փաստարկներն ու փորձիր դասավորել ասելիքներդ ըստ հերթականության:
👉Պատրաստիր աջակցող նյութեր
Եթե հնարավոր է, պատրաստիր 🎞️ սլայդեր կամ նկարներ, որոնք կօգնեն լսարանին հեշտորեն «մարսել» նյութդ։ Հավատա` քեզ էլ շատ կօգնեն, եթե հանկարծ «մտքիդ թելը կտրվի»:
👉Փորձիր հայելու առաջ կամ ընկերների հետ
Եթե ինքնավստահությունը խնդիր է, մի քանի անգամ ներկայացրու աշխատանքդ 🪞հայելու առաջ կամ ընկերոջդ մոտ։ Մի օգտագործիր շատ երկար նախադասություններ․ պարզ ու հստակ բացատրությունները միշտ ավելի լավ են ընկալվում։
👉Պատրաստ եղիր հարցերի
Քո ղեկավարն ու հանձնաժողովը հաստատ հարցեր կունենան։ Փորձիր կանխատեսել դրանք ու նախօրոք մտածել պատասխանները։
Դե ինչ, հուսանք` օգնեցինք քեզ: Մաղթում ենք հաջողություն☺️: Հիշիր, որ կարևոր է ոչ միայն գիտելիքը, այլև ճիշտ մոտեցումը: Հա, մեկ էլ, դիպլոմայինից հետո կյանք կա:💚

🤩12🔥2👏1
🧑🎓 Սիրելի ուսանողներ, նվեր ունեք Ամերիայից։
✅ Քո քարտի առաջին 5000 դրամ փոխանցումը՝ մեզնից
✅ Քարտով վճարումների համար ամսական 5% քեշբեքը՝ մեզնից
✅ Քարտիդ դրական մնացորդի վրա + 3% կուտակումը՝ մեզնից
✅ Տրանսպորտի առաջին 10 անվճար ուղևորությունը՝ մեզնից
🔗 Նվերները ստանալու համար դու հենց հիմա պատվիրիր անվճար Visa Student քարտ՝ https://ameria.me/4ncI3MP
Շնորհավոոոոո՜ր նոր ուսումնական տարին🎉
🔗 Նվերները ստանալու համար դու հենց հիմա պատվիրիր անվճար Visa Student քարտ՝ https://ameria.me/4ncI3MP
Շնորհավոոոոո՜ր նոր ուսումնական տարին
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥18
Աշխատե՞լ սովորելուն զուգահեռ, թե՞ ժամանակն ամբողջությամբ տրամադրել ուսմանը, իսկ աշխատելու մասին մտածել միայն ուսումն ավարտելուց հետո:
Իսկ ի՞նչ կլինի, եթե համատեղես🤔
Այստեղ գալիս է հաջորդ հարցը՝ ինչպե՞ս համատեղել ուսումն ու աշխատանքը և զարգացնել մասնագիտական հմտությունները😔
Այսօր ուսումն ու աշխատանքը համատեղելը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ։ Օրինակ, Միացյալ Թագավորության բարձրագույն կրթության քաղաքականության ինստիտուտի (Hepi) կողմից 2024թ․-ին բակալավրիատի 10,000 ուսանողի շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ռեկորդային 56%-ն ունեցել է վարձատրվող աշխատանք, երբ նրանք սովորել են՝ աշխատելով շաբաթական միջինը 14,5 ժամ:
Ստորև ներկայացնում ենք գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ համատեղել ուսումն ու աշխատանքը, զարգացնել մասնագիտական հմտությունները և սկսել կառուցել կայուն ապագայի հիմքերն այսօր👇
Պլանավորիր ժամանակը⏱
Ձեռք բեր գործնական հմտություններ😓
Զարգացրու փափուկ հմտություններ📈
Ձևավորիր կապեր🤝
Հաղորդակցվիր կորպորատիվ մշակույթին👌
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Իսկ ի՞նչ կլինի, եթե համատեղես
Այստեղ գալիս է հաջորդ հարցը՝ ինչպե՞ս համատեղել ուսումն ու աշխատանքը և զարգացնել մասնագիտական հմտությունները
Այսօր ուսումն ու աշխատանքը համատեղելը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ։ Օրինակ, Միացյալ Թագավորության բարձրագույն կրթության քաղաքականության ինստիտուտի (Hepi) կողմից 2024թ․-ին բակալավրիատի 10,000 ուսանողի շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ռեկորդային 56%-ն ունեցել է վարձատրվող աշխատանք, երբ նրանք սովորել են՝ աշխատելով շաբաթական միջինը 14,5 ժամ:
Ստորև ներկայացնում ենք գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ համատեղել ուսումն ու աշխատանքը, զարգացնել մասնագիտական հմտությունները և սկսել կառուցել կայուն ապագայի հիմքերն այսօր
Պլանավորիր ժամանակը
Եթե դեռ ուսանող ես ու ցանկանում ես ուսումդ համատեղել աշխատանքի հետ, կարևոր է, որ սովորես ճիշտ կառավարել ժամանակդ։ Բանաձևը պարզ է` կարիերայի հաջողության գաղտնիքը ժամանակի արդյունավետ կառավարումն է, ճիշտ պլանավորումն ու համապատասխան ուսնակության ծրագրերի ընտրությունը։ Կարող ես օգտվել ժամանակի կառավարման մեթոդներից, սահմանել կոնկրետ ժամեր և հետևել առաջադրանքներիդ կատարման ընթացքին։ Այստեղ քեզ օգնության կգան Trello կամ Notion հավելվածները, որոնց օգնությամբ կարող ես գրել առաջադրանքներդ, դասավորել դրանք ըստ առաջնահերթության և ավելի արդյունավետ ծախսել ժամանակդ։
Ձեռք բեր գործնական հմտություններ
Հաջողակ կարիերայի համար միայն դիպլոմներն ու տեսական գիտելիքները հաճախ բավարար չեն։ Առավել ևս, որ աշխատանքի գրեթե բոլոր հայտարարություններում որպես պարտադիր պայման նշվում է աշխատանքային փորձի առկայությունը։ Ուսմանը զուգահեռ տարբեր նախագծերում ներգրավվելն աշխատանքային փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն է։
Կարող ես նաև ընտրել ազատ գրաֆիկով կամ կես դրույքով աշխատանք, որպեսզի կարողանաս համատեղել ուսման հետ: Ի դեպ, կարող ես նաև մասնակցել կամավորական աշխատանքների։ Այն ոչ միայն արժեքավոր փորձ է, այլև կարևոր հմտություններ ստանալու հնարավորություն, օրինակ, թիմային աշխատանք, խնդիրներ լուծելու կարողություն, հաղորդակցման հմտություններ և այլն, որոնք միանշանակ քեզ օգտակար կլինեն։
Զարգացրու փափուկ հմտություններ
Կարիերայիդ հաջողությունը կախված է ոչ միայն մասնագիտական գիտելիքներից, այլև փափուկ հմտություններից՝ թիմում աշխատելու կարողություն, արդյունավետ հաղորդակցություն ու ժամանակը ճիշտ կառավարելու ունակություն։ Ի վերջո, աշխարհում գնալով ավելի գնահատվում է ոչ թե IQ-ն, այլ EQ` էմոցիոնալ ինտելեկտը։ Որպես ուսանող, դու արդեն կարող ես սկսել աշխատել այս հմտությունների զարգացման ուղղությամբ՝ մասնակցելով տարաբնույթ դասընթացների, կամավորական աշխատանքներ կատարելով կամ թիմային նախագծերի միանալով։ Այս հմտությունները կօգնեն արագ հարմարվել աշխատանքային միջավայրում և կնպաստեն քո մասնագիտական հաջողությանը:
Ձևավորիր կապեր
Նոր գործընկերներ ու գործատուներ գտնելու համար կարևոր է մասնակցել սեմինարների, մասնագիտական միջոցառումների կամ հանդիպումների։ Այսպիսի միջոցառումների ժամանակ հաճախ կարելի է հանդիպել ոլորտի առաջատարներին, ինչը մոտիվացմանը զուգահեռ կարող է նաև առաջընթացի նոր հնարավորություններ բացել քո առջև։ Օրինակ՝ Meetup-ը կամ LinkedIn Groups-ը կազմակերպում են բազմապիսի մասնագիտական հանդիպումներ։ Եթե կարողանաս այդ սեմինարներին մասնակցել, ապա դա կօգնի ձևավորել կապեր, որոնք կարող են առաջ մղել քեզ դեպի ավելի մեծ հնարավորություններ։
Հաղորդակցվիր կորպորատիվ մշակույթին
Աշխատելով տարբեր ընկերություններում՝ կարող ես ծանոթանալ դրանց կորպորատիվ մշակույթին։ Կարիերայի ճանապարհին ոչ միայն մասնագիտական ու գործնական հմտություններն են կարևոր, այլև կորպորատիվ արժեքներին համահունչ գործելն ու թիմում աշխատելու կարողությունը։ Այդ իսկ պատճառով կորպորատիվ մշակույթի կրող դառնալը շատ կարևոր է։ Տարբեր ընկերություններում աշխատելով և այդ փորձը ձեռք բերելով՝ կկարողանաս արագ կողմնորոշվել աշխատավայրում, հասկանալ թիմում աշխատելու մեթոդները և արագ հարմարվել նոր միջավայրում։
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥6👏2
Ուսանող լինել և ինքնուրույն վճարել ուսման վարձն արդեն հնարավոր է ✅
Ստեղծել ենք նոր հնարավորություն, որ ուսման վարձդ վճարվի հիմա, իսկ գումարը մարես մինչև 5 տարում: Գիտենք, որ առայժմ մեծ եկամուտներ չունես, և ստեղծել ենք հատուկ պայմաններ👌
🟢 Հաշվի ենք առնում հարազատներիդ եկամուտները, որ վարկդ հեշտ հաստատվի
🟢 Սահմանել ենք 16% հատուկ տոկոսադրույք
Վերցրու անհրաժեշտ փաստաթղթերն ու այցելիր Ամերիայի մոտակա մասնաճյուղ քո Student վարկի հետևից:
🔗 Մանրամասները` https://ameria.me/3HGZS7F
Ստեղծել ենք նոր հնարավորություն, որ ուսման վարձդ վճարվի հիմա, իսկ գումարը մարես մինչև 5 տարում: Գիտենք, որ առայժմ մեծ եկամուտներ չունես, և ստեղծել ենք հատուկ պայմաններ
Վերցրու անհրաժեշտ փաստաթղթերն ու այցելիր Ամերիայի մոտակա մասնաճյուղ քո Student վարկի հետևից:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥2🤩1
Սքրոլ, քլիք, գնում․ ինչպե՞ս են ձևավորվում ծախսելու քո սովորությունները
🛍 Նկատե՞լ ես, թե ինչպես կարող է Instagram-ի մի կարճ Reel-ն ազդել որևէ իր գնելու քո որոշման վրա։ Մի անհանգստացիր, դու միայնակ չես 🤗 Սոցիալական մեդիան արդեն վաղուց դուրս է եկել պարզապես հաղորդակցման հարթակ լինելու տիրույթից՝ վերածվելով սպառողական նորարար ու հզոր միջավայրի։
👍 Սոցիալական մեդիայի բազմաթիվ հարթակներ՝ Facebook-ը, Instagram-ը, TikTok-ը և նույնիսկ YouTube Shorts-ը, ազդում են ոչ միայն տեղեկատվության սպառման, այլև ամսական ծախսերի ձևավորման վրա։ Երբ ծախսերն աճում են, եկամուտ և ծախս հարաբերակցությունը հաճախ խախտվում է։
Ավելի քան 230 միլիարդ դոլար․ ըստ Statista-ի տվյալների՝ 2024-ին հենց այսքան է գնահատվել սոցիալական մեդիայի գովազդային շուկան, ինչը փաստում է՝ այն լրջորեն ազդում է մեր ծախսերի, եկամուտների կառավարման և գնումների վարքագծի վրա։ Իսկ ինչպե՞ս․ վերլուծենք քայլ առ քայլ👇
🎯 Թիրախավորված գովազդ կամ targeting
Մինչ դու մտածում ես ինչ-որ ապրանքի մասին, նույն ապրանքի գովազդն արդեն քո Facebook-ի ֆիդում է։ Պատահակա՞նություն է։ Բացարձակապես ոչ։ Սոցիալական մեդիայի ալգորիթմները հավաքում են քո հետաքրքրությունները, որոնումները և փոխազդեցությունները՝ քեզ ուղղված անհատականացված առաջարկներ ցուցադրելու համար։
Ըստ Forbes-ի՝ ռեթարգեթինգի և պերսոնալիզացիայի շնորհիվ օգտագործողների ուշադրությունը պահելու հավանականությունը մեծանում է գրեթե400%-ով ։
📱 Ինֆլուենսերների դերը
Բրենդներն այլևս չեն խոսում միայն իրենց անունից․ հիմա նրանք խոսում են վստահելի դեմքերով։ Միկրո և նիշային ինֆլուենսերները (մինչև 100K հետևորդ) ունեն բարձր վստահություն հատկապես իրենց հավատարիմ լսարանի շրջանակում։
Հետազոտություններն էլ գալիս են փաստելու, որ միկրոինֆլուենսերների հետ համագործակցող բրենդներն ունեն 60% ավելի բարձր ներգրավվածություն, քան խոշոր աստղերի դեպքում։
🚀 FOMO՝ բաց թողնելու վախը
Հաճա՞խ ես լսում հետևյալ արտահայտությունները, չէ՞․ «Միայն այսօր», «Մինչև 50% զեղչ», «Վերջին 5 հատը» և այլն։ Սրանք պարզապես բառեր չեն, այլ միտված են հատուկ նպատակի՝ ակտիվացնելու FOMO-ն՝ Fear of Missing Out կամ «հնարավորությունը բաց թողնելու վախը»։
FOMO-ի ազդեցության վերաբերյալ հոգեբանական և սպառողական վարքի հետազոտությունների արդյունքները միանշանակ են․ FOMO-ն սպառողներին դրդում է կայացնել արագ ու հաճախ ոչ ռացիոնալ որոշումներ՝ պարզապես «մյուսներից հետ չմնալու» համար։
⚡️ Իմպուլսիվ գնումներ
Մի քանի քլիք, մի քիչ էմոցիա, և դու արդեն ապրանք ես պատվիրել։ Իմպուլսիվ գնումները դարձել են սպառման նոր նորմա։ Գոյություն ունի շատ հստակ պատճառ․ համացանցն ու սոցիալական ցանցերը մտածելու ժամանակ պարզապես չեն թողնում։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեսողական և էմոցիոնալ կոնտենտը մեծացնում է իմպուլսիվ գնումների հավանականությունը մինչև 70%-ով։ Մենք վճարում ենք կատարում՝ առանց համեմատելու գներն ու ուսումնասիրելու այլընտրանքները։
🎬 UGC և հետադարձ կապ
Սոցիալական մեդիայի մեծագույն ուժերից մեկը՝ օգտատերերի կողմից ստեղծված կոնտենտը, վստահություն է ներշնչում։ Երբ մենք տեսնում ենք, որ ուրիշներն արդեն օգտվել են այդ ծառայությունից կամ ապրանքից, մեր կասկածները նվազում են։ Պատահական չէ, որ սպառողների 83%-ը վստահում է այլ օգտատերերի կարծիքին ավելի, քան բրենդային գովազդին։ Կարճ տեսանյութեր, ռեալ փորձառություն, իրական կարծիքներ․ ահա թե ինչն է այսօր ազդում մեր որոշումների վրա։
Երբ գիտակցում ենք այս մեխանիզմները, կարող ենք ավելի խելամիտ որոշումներ կայացնել, կազմել բյուջե, սահմանել գնումների չափ ու նպատակը։ Հետևաբար սոց․ մեդիան կարող է լինել ինչպես ռիսկային, այնպես էլ խելամիտ գործիք՝ ճիշտ մոտեցման դեպքում✔️
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Ավելի քան 230 միլիարդ դոլար․ ըստ Statista-ի տվյալների՝ 2024-ին հենց այսքան է գնահատվել սոցիալական մեդիայի գովազդային շուկան, ինչը փաստում է՝ այն լրջորեն ազդում է մեր ծախսերի, եկամուտների կառավարման և գնումների վարքագծի վրա։ Իսկ ինչպե՞ս․ վերլուծենք քայլ առ քայլ
Մինչ դու մտածում ես ինչ-որ ապրանքի մասին, նույն ապրանքի գովազդն արդեն քո Facebook-ի ֆիդում է։ Պատահակա՞նություն է։ Բացարձակապես ոչ։ Սոցիալական մեդիայի ալգորիթմները հավաքում են քո հետաքրքրությունները, որոնումները և փոխազդեցությունները՝ քեզ ուղղված անհատականացված առաջարկներ ցուցադրելու համար։
Ըստ Forbes-ի՝ ռեթարգեթինգի և պերսոնալիզացիայի շնորհիվ օգտագործողների ուշադրությունը պահելու հավանականությունը մեծանում է գրեթե
Բրենդներն այլևս չեն խոսում միայն իրենց անունից․ հիմա նրանք խոսում են վստահելի դեմքերով։ Միկրո և նիշային ինֆլուենսերները (մինչև 100K հետևորդ) ունեն բարձր վստահություն հատկապես իրենց հավատարիմ լսարանի շրջանակում։
Հետազոտություններն էլ գալիս են փաստելու, որ միկրոինֆլուենսերների հետ համագործակցող բրենդներն ունեն 60% ավելի բարձր ներգրավվածություն, քան խոշոր աստղերի դեպքում։
Հաճա՞խ ես լսում հետևյալ արտահայտությունները, չէ՞․ «Միայն այսօր», «Մինչև 50% զեղչ», «Վերջին 5 հատը» և այլն։ Սրանք պարզապես բառեր չեն, այլ միտված են հատուկ նպատակի՝ ակտիվացնելու FOMO-ն՝ Fear of Missing Out կամ «հնարավորությունը բաց թողնելու վախը»։
FOMO-ի ազդեցության վերաբերյալ հոգեբանական և սպառողական վարքի հետազոտությունների արդյունքները միանշանակ են․ FOMO-ն սպառողներին դրդում է կայացնել արագ ու հաճախ ոչ ռացիոնալ որոշումներ՝ պարզապես «մյուսներից հետ չմնալու» համար։
Մի քանի քլիք, մի քիչ էմոցիա, և դու արդեն ապրանք ես պատվիրել։ Իմպուլսիվ գնումները դարձել են սպառման նոր նորմա։ Գոյություն ունի շատ հստակ պատճառ․ համացանցն ու սոցիալական ցանցերը մտածելու ժամանակ պարզապես չեն թողնում։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեսողական և էմոցիոնալ կոնտենտը մեծացնում է իմպուլսիվ գնումների հավանականությունը մինչև 70%-ով։ Մենք վճարում ենք կատարում՝ առանց համեմատելու գներն ու ուսումնասիրելու այլընտրանքները։
Սոցիալական մեդիայի մեծագույն ուժերից մեկը՝ օգտատերերի կողմից ստեղծված կոնտենտը, վստահություն է ներշնչում։ Երբ մենք տեսնում ենք, որ ուրիշներն արդեն օգտվել են այդ ծառայությունից կամ ապրանքից, մեր կասկածները նվազում են։ Պատահական չէ, որ սպառողների 83%-ը վստահում է այլ օգտատերերի կարծիքին ավելի, քան բրենդային գովազդին։ Կարճ տեսանյութեր, ռեալ փորձառություն, իրական կարծիքներ․ ահա թե ինչն է այսօր ազդում մեր որոշումների վրա։
Երբ գիտակցում ենք այս մեխանիզմները, կարող ենք ավելի խելամիտ որոշումներ կայացնել, կազմել բյուջե, սահմանել գնումների չափ ու նպատակը։ Հետևաբար սոց․ մեդիան կարող է լինել ինչպես ռիսկային, այնպես էլ խելամիտ գործիք՝ ճիշտ մոտեցման դեպքում
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏2🤩2
Ինչպե՞ս ավելի արագ ու արդյունավետ սովորել. 4 մեթոդ + 4 խորհուրդ ուսանողներին
Նոր ուսումնական տարին ակտիվ ընթացքի մեջ է. դասեր, սեմինարներ, քննություններ, մի աշխարհ xerox-ներ ու գրքեր: Ի՞նչ անել, որ հասցնես ամեն ինչ, բայց 2 օրից էլ չմոռանաս👨🎓
Այսօր պատմում ենք այն մեթոդների, տեսությունների ու հնարքների մասին, որոնք կօգնեն քեզ արագ սովորել և որակյալ գիտելիք ստանալ🙂
Պոմոդորոյի մեթոդ
Պոմոդորոյի մեթոդը հայտնի է նաև որպես 25/5-ի սկզբունք: Դու ընտրում ես մեկ առարկա կամ առաջադրանք և 25 րոպե շարունակ աշխատում ես միայն դրա վրա: 25 րոպե անց անում ես 5 րոպեանոց ընդմիջում: 1-2 ժամ այսպես աշխատելուց հետո անում ես արդեն 15-30 րոպեանոց ընդմիջում⏱
Բանն այն է, որ մեր ուղեղը ավելի կենտրոնացված է աշխատում, երբ կա հստակ սահմանված վերջնաժամկետ: Այսպիսով ժամանակը անսահման չի թվում, և դու հակված ես 25 րոպեում հասնել որևէ կետի, որ դադար տաս:
Այս հարցում քեզ կարող են օգնել հատուկ Պոմոդորոյի մեթոդի համար ստեղծված հավելվածները. Pomodoro – Focus Timer-ն` IOS համակարգերի համար և Pomodoro Time Lite-ն` Android համակարգերի համար:
Ֆեյնմանի մեթոդ
Եթե ուզում ես ոչ թե «անգիր անել», այլ հասկանալ նյութը, այս մեթոդը քեզ շատ կօգնի: Ինչպե՞ս ես սովորում որևէ բան: Հավանաբար կարդում ես մեկ կամ մի քանի անգամ և փորձում պատմել, ճի՞շտ է: Իսկ հիմա փորձիր կարդալուց հետո ոչ թե պատմել, այլ բացատրել այն որևէ մեկին, ով թեմային չի տիրապետում: Եթե այդ մեկը չկա, փորձիր ինքդ քեզ բացատրել: Եթե զգում ես, որ դժվարանում ես, նորից և ավելի ուշադիր կարդա այդ հատվածը: Փորձիր կարդացածդ համեմատել ավելի պարզ երևույթի հետ. սա կօգնի ավելի հեշտ ու արագ հասկանալ բարդ երևույթները🗣
Ֆեյնմանի մեթոդը կնպաստի, որ որակյալ գիտելիք ստանաս և զարգացնես երկարաժամկետ հիշողությունդ:
Զեյգարնիկի էֆեկտ
Պատահել է, չէ՞, որ որևէ գործ կիսատ ես թողել և անընդհատ մտածել դրա մասին: Պատճառը հենց Զեյգարնիկի էֆեկտն է: Իր հետազոտության ընթացքում Զեյգարնիկը մասնակիցներին տարբեր առաջադրանքներ է տվել` հավաքել փազլ, լուծել մաթեմատիկական խնդիրներ և այլն: Այնուհետև մասնակիցների կեսի առաջադրանքը կտրուկ ընդհատվել է, իսկ մյուս կեսը շարունակել է աշխատել: Մոտ մեկ ժամ անց նա հարցրել է մասնակիցներին, թե ինչ էին անում: Նրանք, ովքեր կիսատ էին թողել առաջադրանքը շատ ավելի լավ էին հիշում աշխատանքի մանրամասները, քան նրանք, ովքեր ավարտել էին😏
Փաստորեն մենք ավելի լավ ենք հիշում այն, ինչ կիսատ ենք թողնում: Այնպես որ, երբեմն (հատկապես երբ զգում ես, որ գործը ոչ մի կերպ առաջ չի գնում) կարող ես կտրուկ ընդհատել աշխատանքդ և գնալ, օրինակ, 15 րոպեանոց զբոսանքի:
Երկմակարդակ կոդավորման տեսություն
Մեր ուղեղը պատկերներն ու խոսքն ընկալում է տարբեր ալիքներով: Երբ մենք լսում և միաժամանակ տեսնում ենք որևէ բան, ավելի հեշտ ենք մարսում տեղեկությունը և հիշում այն: Այնպես որ, սովորելիս դիմիր դիագրամների, աղյուսակների, նկարների ու տեքստը պատկերավոր ներկայացնող այլ միջոցների օգնությանը📈
Իմացիր նաև, որ տեղեկությունն ավելի լավ է տպավորվում, երբ բարձր ես կարդում, այլ ոչ թե մտքում: Այս դեպքում դու միաժամանակ տեսնում և լսում ես նյութը, և այն ամրապնդվում է քո ուղեղում:
Նոր ուսումնական տարին ակտիվ ընթացքի մեջ է. դասեր, սեմինարներ, քննություններ, մի աշխարհ xerox-ներ ու գրքեր: Ի՞նչ անել, որ հասցնես ամեն ինչ, բայց 2 օրից էլ չմոռանաս
Այսօր պատմում ենք այն մեթոդների, տեսությունների ու հնարքների մասին, որոնք կօգնեն քեզ արագ սովորել և որակյալ գիտելիք ստանալ
Պոմոդորոյի մեթոդ
Պոմոդորոյի մեթոդը հայտնի է նաև որպես 25/5-ի սկզբունք: Դու ընտրում ես մեկ առարկա կամ առաջադրանք և 25 րոպե շարունակ աշխատում ես միայն դրա վրա: 25 րոպե անց անում ես 5 րոպեանոց ընդմիջում: 1-2 ժամ այսպես աշխատելուց հետո անում ես արդեն 15-30 րոպեանոց ընդմիջում
Բանն այն է, որ մեր ուղեղը ավելի կենտրոնացված է աշխատում, երբ կա հստակ սահմանված վերջնաժամկետ: Այսպիսով ժամանակը անսահման չի թվում, և դու հակված ես 25 րոպեում հասնել որևէ կետի, որ դադար տաս:
Այս հարցում քեզ կարող են օգնել հատուկ Պոմոդորոյի մեթոդի համար ստեղծված հավելվածները. Pomodoro – Focus Timer-ն` IOS համակարգերի համար և Pomodoro Time Lite-ն` Android համակարգերի համար:
Ֆեյնմանի մեթոդ
Եթե ուզում ես ոչ թե «անգիր անել», այլ հասկանալ նյութը, այս մեթոդը քեզ շատ կօգնի: Ինչպե՞ս ես սովորում որևէ բան: Հավանաբար կարդում ես մեկ կամ մի քանի անգամ և փորձում պատմել, ճի՞շտ է: Իսկ հիմա փորձիր կարդալուց հետո ոչ թե պատմել, այլ բացատրել այն որևէ մեկին, ով թեմային չի տիրապետում: Եթե այդ մեկը չկա, փորձիր ինքդ քեզ բացատրել: Եթե զգում ես, որ դժվարանում ես, նորից և ավելի ուշադիր կարդա այդ հատվածը: Փորձիր կարդացածդ համեմատել ավելի պարզ երևույթի հետ. սա կօգնի ավելի հեշտ ու արագ հասկանալ բարդ երևույթները
Ֆեյնմանի մեթոդը կնպաստի, որ որակյալ գիտելիք ստանաս և զարգացնես երկարաժամկետ հիշողությունդ:
Զեյգարնիկի էֆեկտ
Պատահել է, չէ՞, որ որևէ գործ կիսատ ես թողել և անընդհատ մտածել դրա մասին: Պատճառը հենց Զեյգարնիկի էֆեկտն է: Իր հետազոտության ընթացքում Զեյգարնիկը մասնակիցներին տարբեր առաջադրանքներ է տվել` հավաքել փազլ, լուծել մաթեմատիկական խնդիրներ և այլն: Այնուհետև մասնակիցների կեսի առաջադրանքը կտրուկ ընդհատվել է, իսկ մյուս կեսը շարունակել է աշխատել: Մոտ մեկ ժամ անց նա հարցրել է մասնակիցներին, թե ինչ էին անում: Նրանք, ովքեր կիսատ էին թողել առաջադրանքը շատ ավելի լավ էին հիշում աշխատանքի մանրամասները, քան նրանք, ովքեր ավարտել էին
Փաստորեն մենք ավելի լավ ենք հիշում այն, ինչ կիսատ ենք թողնում: Այնպես որ, երբեմն (հատկապես երբ զգում ես, որ գործը ոչ մի կերպ առաջ չի գնում) կարող ես կտրուկ ընդհատել աշխատանքդ և գնալ, օրինակ, 15 րոպեանոց զբոսանքի:
Երկմակարդակ կոդավորման տեսություն
Մեր ուղեղը պատկերներն ու խոսքն ընկալում է տարբեր ալիքներով: Երբ մենք լսում և միաժամանակ տեսնում ենք որևէ բան, ավելի հեշտ ենք մարսում տեղեկությունը և հիշում այն: Այնպես որ, սովորելիս դիմիր դիագրամների, աղյուսակների, նկարների ու տեքստը պատկերավոր ներկայացնող այլ միջոցների օգնությանը
Իմացիր նաև, որ տեղեկությունն ավելի լավ է տպավորվում, երբ բարձր ես կարդում, այլ ոչ թե մտքում: Այս դեպքում դու միաժամանակ տեսնում և լսում ես նյութը, և այն ամրապնդվում է քո ուղեղում:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥6❤3
Հիմա անցնենք մի քանի պարզ խորհուրդների, որոնք նույնպես կօգնեն քեզ ավելի արագ սովորել 😎
Վերացրու ուշադրությունդ շեղող գործոնները
Որպեսզի կենտրոնանաս սովորելու վրա, թույլ մի տուր, որ հեռախոսը, հեռուստացույցը կամ մարդիկ շեղեն քեզ: Իրականում այդպես ինքդ էլ կշահես: Մի քանի ժամում արագ կսովորես, հետո հանգիստ կարող ես շփվել, սքրոլ անել և այն: Հակառակ դեպքում այնպես է ստացվում, որ երկար ու անօգուտ ժամանակ ես ծախսում, հետն էլ չես կարողանում հանգիստ խղճով հանգստանալ, որովհետև դեռ լիքը անելիքներ ունես🧘
Եթե դժվարանում ես «հրաժարվել» հեռախոսից, կարող ես հեռախոսի օգտագործումը սահմանափակող հավելվածներից օգտվել. StayFree, ScreenZen և այլն: Կամ էլ հեռախոսիդ «Կարգավորումներ» բաժնից մի քանի ժամով անջատիր քեզ անհանգստացնող app-երի ծանուցումները:
Նշումներ կատարիր
Վարքագծային հոգեբանության մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ մենք ավելի լավ ենք հիշում այն, ինչ գրի ենք առնում թղթի վրա: Մենք անգամ ավելի «հավատարիմ ենք» նրան, ինչ գրել ենք✍️
Բացի այդ, եթե գրի առնես կարևոր կետերը, քեզ համար որոշակի տրամաբանություն կստեղծես: Նշումները կդառնան քո մտքերի քարտեզը: Դու հստակ կիմանաս, որ X կետից հետո պիտի խոսես Y կետի մասին:
Քեզ համար մրցանակներ սահմանիր
Ի՞նչ ես սիրում ուտել. կոնֆետներ, քրեքերներ, պաղպաղակ: Մեծ անելիքդ մասերի բաժանիր և փոքրիկ մրցանակներ սահմանիր քեզ համար: Հստակ որոշիր, որ չես ստանա այն, մինչև ավարտին չհասցնես որոշածդ🍩
Կրկնիր սովորածդ քնելուց առաջ
Քնի ընթացքում մեր ուղեղը հավաքում և «դասավորում է» այն տեղեկությունները, որոնք մենք ստացել ենք դրանից առաջ: Այնպես որ, եթե կրկնես սովորածդ քնելուց առաջ, հաջորդ օրն ավելի լավ կհիշես այն. հաճախ նաև այն դեպքերում, երբ քնելուց առաջ թվում է` ոչինչ չես հիշում:
Այս մեթոդներն ու հնարքները կիրառելուն զուգահեռ հիշիր, որ քո առողջությունն էլ շատ կարևոր է արդյունավետ աշխատանքի համար: Կանոնավոր քնիր, շատ վիտամիններ օգտագործիր և ֆիզիկապես ակտիվ եղիր: Այդպիսով դու կքաղես առավելագույնը քո ուսանողական կյանքից ու ճիշտ կբաշխես ժամանակը ուսման, աշխատանքի, հանգստի և ժամանցի միջև✅
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Վերացրու ուշադրությունդ շեղող գործոնները
Որպեսզի կենտրոնանաս սովորելու վրա, թույլ մի տուր, որ հեռախոսը, հեռուստացույցը կամ մարդիկ շեղեն քեզ: Իրականում այդպես ինքդ էլ կշահես: Մի քանի ժամում արագ կսովորես, հետո հանգիստ կարող ես շփվել, սքրոլ անել և այն: Հակառակ դեպքում այնպես է ստացվում, որ երկար ու անօգուտ ժամանակ ես ծախսում, հետն էլ չես կարողանում հանգիստ խղճով հանգստանալ, որովհետև դեռ լիքը անելիքներ ունես
Եթե դժվարանում ես «հրաժարվել» հեռախոսից, կարող ես հեռախոսի օգտագործումը սահմանափակող հավելվածներից օգտվել. StayFree, ScreenZen և այլն: Կամ էլ հեռախոսիդ «Կարգավորումներ» բաժնից մի քանի ժամով անջատիր քեզ անհանգստացնող app-երի ծանուցումները:
Նշումներ կատարիր
Վարքագծային հոգեբանության մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ մենք ավելի լավ ենք հիշում այն, ինչ գրի ենք առնում թղթի վրա: Մենք անգամ ավելի «հավատարիմ ենք» նրան, ինչ գրել ենք
Բացի այդ, եթե գրի առնես կարևոր կետերը, քեզ համար որոշակի տրամաբանություն կստեղծես: Նշումները կդառնան քո մտքերի քարտեզը: Դու հստակ կիմանաս, որ X կետից հետո պիտի խոսես Y կետի մասին:
Քեզ համար մրցանակներ սահմանիր
Ի՞նչ ես սիրում ուտել. կոնֆետներ, քրեքերներ, պաղպաղակ: Մեծ անելիքդ մասերի բաժանիր և փոքրիկ մրցանակներ սահմանիր քեզ համար: Հստակ որոշիր, որ չես ստանա այն, մինչև ավարտին չհասցնես որոշածդ
Կրկնիր սովորածդ քնելուց առաջ
Քնի ընթացքում մեր ուղեղը հավաքում և «դասավորում է» այն տեղեկությունները, որոնք մենք ստացել ենք դրանից առաջ: Այնպես որ, եթե կրկնես սովորածդ քնելուց առաջ, հաջորդ օրն ավելի լավ կհիշես այն. հաճախ նաև այն դեպքերում, երբ քնելուց առաջ թվում է` ոչինչ չես հիշում:
Այս մեթոդներն ու հնարքները կիրառելուն զուգահեռ հիշիր, որ քո առողջությունն էլ շատ կարևոր է արդյունավետ աշխատանքի համար: Կանոնավոր քնիր, շատ վիտամիններ օգտագործիր և ֆիզիկապես ակտիվ եղիր: Այդպիսով դու կքաղես առավելագույնը քո ուսանողական կյանքից ու ճիշտ կբաշխես ժամանակը ուսման, աշխատանքի, հանգստի և ժամանցի միջև
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ծանոթացե՜ք 😍
Ամերիացիներն են, ովքեր դասավանդում են տարբեր ուսումնական կենտրոններում և բուհերում.
💡 մարքեթինգ, իրավաբանություն, տնտեսագիտություն, կառավարում, թվային բանկինգ, տվյալների վերլուծություն 📊
💚 Այս օրվան մենք երկար էինք սպասել, որ շնորհավորենք նրանց և շնորհակալություն հայտնենք իրենց գիտելիքներով կիսելու և ապագա մասնագետներին ոգեշնչելու համար 👏
Շնորհավոր Ուսուցչի օրը🎉
Ամերիացիներն են, ովքեր դասավանդում են տարբեր ուսումնական կենտրոններում և բուհերում.
Շնորհավոր Ուսուցչի օրը
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤13🔥2
Պատվիրիր Visa Student քարտդ ու սպասիր մրցույթի մեկնարկին 😍
Ինչպե՞ս մասնակցել😏
Կիմանաս շուտով ...
🔔 Միացրու ծանուցումներն ու սպասիր մեր հրապարակմանը:
Ինչպե՞ս մասնակցել
Կիմանաս շուտով ...
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤35
Մեր օրերում գործատուները տաղանդներին հաճախ փնտրում են
Արի՛ միասին գրավիչ դարձնենք քո LinkedIn-ի էջը:
1. Ներկայանալի լուսանկար
Քո լուսանկարը առաջին բանն է, որ մարդիկ տեսնում են recommendations բաժնում կամ անունդ փնտրելիս: Երբեք այդ բաժինը դատարկ մի՛ թող և մի՛ փչացրու առաջին տպավորությունը:
Նկարն ընտրելիս ուշադիր եղիր, որ.
2. Գրի՛ր գրավիչ Headline
Դա երկրորդն է, ինչ տեսնում են քեզ փնտրողները: Եթե դու դա չլրացնես, ապա LinkedIn-ն ավտոմատ այդտեղ կգրի քո ներկայիս աշխատանքի անունը:
Այդ բաժինը լրացնելիս ցանկալի է պատասխանել հետևյալ հարցերին.
3. Պրոֆեսիոնալ About բաժին
Ըստ էության` սա պետք է լինի Headline-ի ավելի մանրակրկիտ տարբերակը: Այս բաժինը լրացնելիս կարող ես օգտվել հետևյալ հարցադրումներից.
4. Ցո՛ւյց տուր կրթությունդ 👨🎓
Լրացրո՛ւ այն հաստատությունների անունները, որտեղ սովորել ես: Կարող ես կցել նաև այն փաստաթղթերի և դիպլոմների մեդիա ֆայլերը, որոնք կարևորում ես:
5. Ներկայացրո՛ւ կամավորական փորձդ
Ուսանողական տարիքում կամավորությունը լավագույն տարբերակներից մեկն է գիտելիքներդ հարստացնելու և նոր շփումներ հաստատելու համար:
6. Լրացրո՛ւ հմտություններդ
Կարող ես ավելացնել մինչև 50 հմտություն, սակայն ցանկալի է լրացնես նրանք, որոնք կարևորում ես:
7. Նշի՛ր, թե ինչ լեզուների ես տիրապետում և ինչ մակարդակի
Մեր օրերում լեզվի իմացությունը շատ է գնահատվում և կարևորվում:
8. Ավելացրո՛ւ այն պատվոգրերը, մրցանակները, որոնք ստացել ես 📄
9. Չմոռանաս Courses բաժնում նշումներ ավելացնել այն դասընթացների մասին, որոնց մասնակցել ես:
10. Ցո՛ւյց տուր, թե որ ծրագրերի իրականացմանն ես մասնակցել:
Դու կարող ես չունենալ աշխատանքային փորձ, բայց համալսարանական տարիներին կամ ուսնակության ընթացքում կարող ես ունենալ քո ներդրումը տարբեր ծրագրերի իրականացման գործում:
11. Հավաքի՛ր գործընկերներիդ կարծիքները քո մասին: Խնդրի՛ր, որ նրանք հաստատեն քո էջում նշված հմտություններդ: Գործատուներին հետաքրքրում է, թե ինչ կարծիք ունեն քո մասին տարբեր մարդիկ, ուստի նման տեղեկատվության առկայությունը միայն կօգնի քեզ:
12. Ստեղծի՛ր քո էջի անհատական URL-ը
Դա կօգնի, որ քեզ ավելի հեշտ գտնեն:
13. LinkedIn-ում կապե՛ր հաստատիր
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤25
Ինչպե՞ս մասնակցել մրցույթին
Քայլ 1․ Պատվիրել Visa Student անվճար քարտն օնլայն կամ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում և ակտիվացնել այն
Քայլ 2․ Ներկայացնել մրցույթի մասնակցության հայտ
Քայլ 3․ Հանձնել ավտոմատացված ինտելեկտուալ թեստ
Քայլ 4․ Ներկայացնել ՄՈԳ
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤26
Ինչպե՞ս զարգացնել քննադատական մտածողությունը
Ինչի՞ համար է քննադատական մտածողությունը․ որ կարողանաս մեկնաբանել, գնահատել, վերլուծել փաստերն ու տեղեկատվությունը✅
Քննադատական մտածողությունը կասկածամտությունը չէ։ Սա ռացիոնալությունն է, որը հիանալի միջոց է մանիպուլյացիաների ու էմոցիաների դեմ: Սա խորքային վերլուծություն է, որը հնարավոր է մարզել, ինչպես մկանները: Իսկ թե ինչպե՞ս՝ կպատմենք այս բլոգում👇
Ինչպե՞ս տարբերել հուսալի տեղեկատվությունը անհուսալիից
Ամեն անգամ, երբ կասկածում ես տեղեկատվության հուսալիության հարցում, արագ անցիր այս հարցերով․
❓ Ո՞րն է աղբյուրը. նյութը գրված է պաշտոնական կայքո՞ւմ, գիտական հոդվածո՞ւմ, թե՞ անհայտ էջում։
❓ Ո՞րն է նպատակը. հեղինակի նպատակը տեղեկացնելը, համոզելը, թե՞ գովազդելն է:
❓ Ո՞վ է հեղինակը. տվյալ ոլորտում ունի՞ մասնագիտական փորձ ու հեղինակություն։
❓ Ի՞նչ փաստեր է պարունակում նյութը. կա՞ն հստակ թվեր, փաստաթղթեր, մեջբերումներ, փաստեր։ «Ասում են» կամ «լսել եմ» մեջբերումները ապացույց չեն։
❓ Կա՞ մանիպուլյացիա. արդյոք տեղեկությունը խաղո՞ւմ է վախի կամ հույզերի վրա։
Այս հարցերը քեզ կօգնեն ավելի զգոն լինել և նվազեցնել կեղծ տեղեկատվություն սպառելու ռիսկերը:
Ինչպե՞ս համադրել և վերլուծել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը
Քննադատական մտածողության կարևոր մաս է կազմում ստացած տեղեկատվության վերլուծությունը։ Ահա փաստերը ճիշտ տարբերակելու մի քանի պարզ քայլ.
👉 Ստուգիր գոնե 1-ից ավելի աղբյուր
👉 Գտիր՝ ով ում է մեջբերում, բացահայտիր հակասությունները և բաց թողնված փաստերը
👉 Եթե երկու աղբյուր տարբեր կարծիք են հայտնում, փորձիր գտնել երրորդը
👉 Տարբերիր փաստը կարծիքից. փաստը ստուգելի է, իսկ անհիմն ենթադրությունը կամ կարծիքը՝ ոչ
Պրակտիկ մեթոդներ՝ քննադատական մտածողությունը զարգացնելու համար
Քննադատական մտածողությունը սովորաբար պահանջում է վերլուծական, գնահատողական, հետազոտական, տրամաբանական, բաց հաղորդակցական և նման այլ հմտություններ:
Քեզ կարող է թվալ, որ չունես այս հատկանիշները, բայց դրանք ենթակա են զարգացման, և այդ հարցում քեզ կօգնեն հետևյալ մեթոդները.
✔️ Ձևավորիր փաստերի ստուգման սովորություն
✔️ Նյութին ծանոթանալուց հետո կարճ եզրակացություններ գրիր
✔️ Նշիր 2 պատճառ, թե ինչու կարող է տեղեկությունը ճիշտ լինել, և 2 պատճառ, թե ինչու այն կարող է սխալ լինել
✔️ Փորձիր ինքդ քեզ հակադարձել, նույնիսկ եթե վստահ ես նյութի ճշգրտության հարցում
✔️ Փորձիր լսել և վերլուծել տարբեր կարծիքներ, հատկապես նրանք, որոնք հակասում են քո տեսակետին
Քննադատական մտածողության կիրառությունն առօրյայում
📌 Առողջություն
Մի սահմանափակվիր միայն մեկ բժիշկի խորհրդատվությամբ, համեմատիր տարբեր կարծիքներ և գնահատիր ռիսկերը։
📌 Ֆինանսներ
Համեմատիր եկամուտներն ու ծախսերը, ներդրումային տարբերակները, ֆինանսական ծառայությունները և մտածիր մի քանի քայլ առաջ, որպեսզի լինես ֆինանսապես կայուն։
📌 Աշխատանք
Աշխատանքային խնդիրները վերլուծիր օբյեկտիվորեն՝ մի կողմ դնելով էմոցիաները: Հաշվի առ տարբեր տեսակետներ և որոշում կայացրու՝ հիմնվելով փաստերի, տրամաբանության և հետևանքների գնահատման վրա։
📌 Անձնական հարաբերություններ
Գնահատիր հարաբերությունների ուժեղ և թույլ կողմերը, վերլուծիր քո ինքնազգացողությունը և էմոցիոնալ կարգավիճակը, որ ստանում ես տվյալ շփումից։ Վերլուծիր` արդյոք այն համապատասխանում է քո արժեքներին ու նպատակներին։
📌 Գնումներ
Գնում կատարելուց առաջ կանգ առ և հարցրու ինքդ քեզ` ինչու է տվյալ ապրանքը քեզ անհրաժեշտ, և արդյոք գնում կատարելու քո ցանկությունը մարքեթինգի արդյունք է։
📌 Սթրես և էմոցիաների կառավարում
Վերլուծիր սթրեսի և քո բացասական զգացմունքների պատճառները։ Կարդա այս բլոգը և կիմանաս, թե ինչպես ճիշտ որոշումներ կայացնես սթրեսային իրավիճակներում։
Քննադատական մտածողությունը ճիշտ տեղեկատվությունը կեղծից տարբերելու լավագույն հմտությունն է: Այն թույլ է տալիս ոչ թե պարզապես սպառել տեղեկատվությունը, այլ խորապես հասկանալ այն:
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Ինչի՞ համար է քննադատական մտածողությունը․ որ կարողանաս մեկնաբանել, գնահատել, վերլուծել փաստերն ու տեղեկատվությունը
Քննադատական մտածողությունը կասկածամտությունը չէ։ Սա ռացիոնալությունն է, որը հիանալի միջոց է մանիպուլյացիաների ու էմոցիաների դեմ: Սա խորքային վերլուծություն է, որը հնարավոր է մարզել, ինչպես մկանները: Իսկ թե ինչպե՞ս՝ կպատմենք այս բլոգում
Ինչպե՞ս տարբերել հուսալի տեղեկատվությունը անհուսալիից
Ամեն անգամ, երբ կասկածում ես տեղեկատվության հուսալիության հարցում, արագ անցիր այս հարցերով․
Այս հարցերը քեզ կօգնեն ավելի զգոն լինել և նվազեցնել կեղծ տեղեկատվություն սպառելու ռիսկերը:
Ինչպե՞ս համադրել և վերլուծել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը
Քննադատական մտածողության կարևոր մաս է կազմում ստացած տեղեկատվության վերլուծությունը։ Ահա փաստերը ճիշտ տարբերակելու մի քանի պարզ քայլ.
Պրակտիկ մեթոդներ՝ քննադատական մտածողությունը զարգացնելու համար
Քննադատական մտածողությունը սովորաբար պահանջում է վերլուծական, գնահատողական, հետազոտական, տրամաբանական, բաց հաղորդակցական և նման այլ հմտություններ:
Քեզ կարող է թվալ, որ չունես այս հատկանիշները, բայց դրանք ենթակա են զարգացման, և այդ հարցում քեզ կօգնեն հետևյալ մեթոդները.
✔️ Ձևավորիր փաստերի ստուգման սովորություն
✔️ Նյութին ծանոթանալուց հետո կարճ եզրակացություններ գրիր
✔️ Նշիր 2 պատճառ, թե ինչու կարող է տեղեկությունը ճիշտ լինել, և 2 պատճառ, թե ինչու այն կարող է սխալ լինել
✔️ Փորձիր ինքդ քեզ հակադարձել, նույնիսկ եթե վստահ ես նյութի ճշգրտության հարցում
✔️ Փորձիր լսել և վերլուծել տարբեր կարծիքներ, հատկապես նրանք, որոնք հակասում են քո տեսակետին
Քննադատական մտածողության կիրառությունն առօրյայում
Մի սահմանափակվիր միայն մեկ բժիշկի խորհրդատվությամբ, համեմատիր տարբեր կարծիքներ և գնահատիր ռիսկերը։
Համեմատիր եկամուտներն ու ծախսերը, ներդրումային տարբերակները, ֆինանսական ծառայությունները և մտածիր մի քանի քայլ առաջ, որպեսզի լինես ֆինանսապես կայուն։
Աշխատանքային խնդիրները վերլուծիր օբյեկտիվորեն՝ մի կողմ դնելով էմոցիաները: Հաշվի առ տարբեր տեսակետներ և որոշում կայացրու՝ հիմնվելով փաստերի, տրամաբանության և հետևանքների գնահատման վրա։
Գնահատիր հարաբերությունների ուժեղ և թույլ կողմերը, վերլուծիր քո ինքնազգացողությունը և էմոցիոնալ կարգավիճակը, որ ստանում ես տվյալ շփումից։ Վերլուծիր` արդյոք այն համապատասխանում է քո արժեքներին ու նպատակներին։
Գնում կատարելուց առաջ կանգ առ և հարցրու ինքդ քեզ` ինչու է տվյալ ապրանքը քեզ անհրաժեշտ, և արդյոք գնում կատարելու քո ցանկությունը մարքեթինգի արդյունք է։
Վերլուծիր սթրեսի և քո բացասական զգացմունքների պատճառները։ Կարդա այս բլոգը և կիմանաս, թե ինչպես ճիշտ որոշումներ կայացնես սթրեսային իրավիճակներում։
Քննադատական մտածողությունը ճիշտ տեղեկատվությունը կեղծից տարբերելու լավագույն հմտությունն է: Այն թույլ է տալիս ոչ թե պարզապես սպառել տեղեկատվությունը, այլ խորապես հասկանալ այն:
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤11🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Անկեղծ ասա՝ գուշակե՞լ էիր՝ ինչ է 21-ը 👀
Վերջ. բացում ենք փակագծեեերը🤭
Մենք 21-րդ անգամ մեկնարկում ենք Ամերիա Սերունդը🥳
✅ 3-ամսյա տեսական ու գործնական ուսուցում՝ ամբողջական դրույքով ու 150.000 դրամ աշխատավարձով
✅ Բիզնես ոլորտի հմտություններ լավագույն մասնագետների առաջնորդությամբ
✅ Աշխատանքի առաջարկ Ամերիաբանկի սպասարկման թիմում՝ ամսական 248,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով
Ամերիա Սերունդ 21-ը քո նոր ճանապարհն է💚
Շտապիր գրանցվել մինչև նոյեմբերի 11-ը․
👉 https://ameria.me/3WQpcvC
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Վերջ. բացում ենք փակագծեեերը
Մենք 21-րդ անգամ մեկնարկում ենք Ամերիա Սերունդը
Ամերիա Սերունդ 21-ը քո նոր ճանապարհն է
Շտապիր գրանցվել մինչև նոյեմբերի 11-ը․
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤21🔥10