Եթե մենք այսօր սերենադ երգեինք ու մոռանայինք բառերը, երգերն ինչպե՞ս կերգեինք: 😅
Իսկ դուք ի՞նչ եք անում, երբ ամենապատասխանատու պահին մոռանում եք բառերը:🧑🎤🎶
Շնորհավոր բոլոր սիրահարների օրը: 🥰💟

🤩44🔥31
Դիմի՛ր Ամերիա Սերունդ ծրագրին 🤩
💚 Ձե՛ռք բեր նոր մասնագիտություն և հնարավորություն՝ սովորելու, զարգանալու, երազելու...
✅ 3-ամսյա ուսուցում՝ ամբողջական դրույքով և 165.000 դրամ աշխատավարձով
✅ Աշխատանքի հնարավորություն Ամերիաբանկի սպասարկման թիմում
✅ Զարգանալու, սովորելու և աճի բացառիկ պայմաններ և մշակույթ
🗓 Շտապի՛ր լրացնել օնլայն հայտը մինչև փետրվարի 23-ը։
🔗 https://ameria.me/3HDNSA6

👏11🔥3
Գումար աշխատելու այլընտրանքային
տարբերակներ ուսանողների համար
Հասկանալի է, որ ամբողջ դրույքով աշխատանքը կարող է խանգարել կրթությանդ 🧑🎓 և զգալիորեն խլել հանգստանալու համար նախատեսված ժամանակդ: Այդ իսկ պատճառով ցանկանում ենք առանձնացրել ենք գումար աշխատելու մի քանի այլընտրանքային տարբերակ, ինչից հետո դու նոր պատկերացում կունենաս այն մասին, թե ինչպես գումար վաստակել՝ չլինելով հիմնական կամ ստանդարտ գրաֆիկով աշխատող։
Իսկ հիմա արի դիտարկենք մի քանի տարբերակ, որոնք ոչ միայն կօգնեն քեզ գումար վաստակելու այլընտրանքային ճանապարհ գտնել, այլև քեզ կտան հմտություններ, որոնք հետագայում քեզ շատ կօգնեն։

🔥10🤩1
✅Միջոցառումների պլանավորում
Եթե ունես կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ, կարող ես առաջարկել ծառայություն՝ միջոցառումներ պլանավորելու և համակարգելու համար, ինչպիսիք են` ծննդյան 🎉 երեկույթները, հարսանեկան արարողությունները, կորպորատիվ միջոցառումները և այլն։ Վայրի և մատակարարների ընտրությունից մինչև բյուջեի կառավարում և լոգիստիկա, միջոցառումների պլանավորումն առաջարկում է դինամիկ աշխատանքային միջավայր, ինչը կտա կազմակերպչական փորձ, սթրեսակայունություն և մի քանի բան համատեղելու հմտություն։
✅Սոցիալական մեդիայի կառավարում (SMM)
Սոցիալական մեդիայի աճին զուգահեռ բիզնեսներն ու անհատները փնտրում են սոցիալական հարթակների հմուտ մենեջերների, որոնք կօգնեն ներգրավել լսարանը։ 🤳 Այս աշխատանքը կատարելու համար ուսումնասիրիˊր ոլորտը, սոցիալական հարթակների և կոնտենտի ստեղծման նրբությունները: Սա ստեղծագործական աշխատանք է, որը կօգնի քեզ ձեռք բերել բազմաթիվ հմտություններ, օրինակ` հաղորդակցում, ստեղծարարություն, արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություն ու շատ ավելին: Եթե այս մասնագիտությունը քեզ հետաքրքիր է, կիսվիˊր մեզ հետ, և մենք առաջիկայում կընտրենք ու կառանձնացնենք սոցիալական մեդիայի մասնագետների համար նախատեսված լավագույն օնլայն դասընթացները:
✅ Ինֆլուենսեր մարքեթինգ
Եթե սիրում ես կիսվել առօրյայով, հետաքրքիր ու յուրօրինակ տեղեկություններով՝ կարող ես ընտրել մեր օրերի ամենատարածված մասնագիտություններից մեկը։ Երբ ունենաս կայուն լսարան, կարող ես դրամայնացնել քո գործունեությունը բրենդային համագործակցությունների և հովանավորության միջոցով։ 😊 Սա ինքնադրսևորման և ինքնաճանաչման, ավելի համարձակ դառնալու հիանալի հնարավորություն է:
✅Ֆիթնես մարզիչ
Եթե վարում ես առողջ ապրելակերպ և սիրում ես զբաղվել ֆիթնեսով, 🤸մարզչի աշխատանքը հաճելին օգտակարի հետ համատեղելու հնարավորություն է։ Կարող ես առաջարկել անհատական կամ խմբային մարզչական ծրագրեր և օգնել հաճախորդներիդ բարելավել իրենց առողջությունն ու ֆիզիկական վիճակը։ Անկախ նրանից՝ մասնագիտացված ես ուժային մարզումների, յոգայի թե սննդակարգի խորհրդատվության մեջ, սա մյուսներին ոգեշնչելու և եկամուտ ստանալու հրաշալի տարբերակ է։❗ Սակայն հիշիˊր, որ այս մասնագիտությունն ընտրելու դեպքում անհրաժեշտ է շատ սովորել, ուսումնասիրել լավագույն մասնագետների փորձը և առաջարկել այնպիսի ծրագրեր, որոնց բացն առկա է շուկայում:
✅Լուսանկարչություն
Եթե ունես գեղագիտական ճաշակ և պահերը ֆիքսելու տաղանդ, կարող ես օգտագործել դրանք որպես եկամուտի աղբյուր՝ առաջարկելով ծառայություններ միջոցառումների, արտադրանքի լուսանկարչության կամ տեսանկարահանման համար։ Այս աշխատանքը, բացի լավ եկամուտ ապահովելուց, թույլ կտա ընդարձակել քո կրեատիվության սահմանները։ Մասնագիտական փորձ ձեռք բերելուց առաջ ուսումնասիրիˊր աշխարհի լավագույն 📸 լուսանկարիչների գործերը, թանգարաններ ու ցուցասրահներ այցելիˊր: Ինչքան վառ տպավորություններ ու գեղեցիկ պատկերներ ուսումնասիրես, տեսնես աշխարհն այլ արվեստագետների աչքով, այնքան հեշտ կլինի ընտրել քո լուսանկարների ոճը:
✅Վիրտուալ իրականության բովանդակության ստեղծում (VR Content Creation)
Վիրտուալ իրականության բովանդակության ստեղծում. օգտագործելով մի շարք հմտություններ՝ կարելի է մշակել վիրտուալ շրջագայություններ, ինտերակտիվ խաղեր, կրթական սիմուլյցիաներ կամ շուկայական փորձառություն ու օգտատերերին տեղափոխել նոր, վիրտուալ աշխարհ։ Ի դեպ, Ամերիա բլոգում մենք VR տեխնոլոգիաներին նվիրված շատ լավ նյութ ունենք: կարդալու համար անցիր հղումով` https://ameriabank.am/blog-content/articleid/5815/vr-amenur
✅Կայուն նորաձևության դիզայն (Sustainable Fashion Design)
Քանի որ կայունությունն ավելի ու ավելի կարևոր է դառնում նորաձևության ոլորտում, աճում է կայուն 👗 նորաձևության դիզայներների պահանջարկը, ովքեր առաջնահերթություն են տալիս էկոլոգիապես մաքուր նյութերին։ Կարելի է ազատ թողնել միտքը և ստեղծել հագուստ, աքսեսուարներ կամ կոշիկ՝ օգտագործելով վերամշակված նյութերն և օրգանական գործվածքները։
✅Ընդլայնված իրականության մարքեթինգ (Augmented Reality Marketing)
Ընդլայնված իրականությունը հեղափոխել է մարքեթինգը՝ թույլ տալով բրենդերին սպառողների համար ստեղծել ինտերակտիվ փորձառություն։ Եթե ունես ստեղծագործական հմտություններ և AR տեխնոլոգիաների մասին պատկերացում, կարող ես մշակել AR գովազդային արշավներ, արտադրանքի ցուցադրություններ, վիտուալ փորձարկումներ, որոնք ներգրավում են լսարանին և խթանում ապրանքանիշի ճանաչելիությունը։

✅Վիրտուալ խորհրդատու
Զարմանալի չէ, որ որպես խորհրդատու կարելի է աշխատել հենց տանից։ 🎧 Տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններին անհրաժեշտ են օնլայն խորհրդատուներ, հետևաբար, կարելի է ընտրել քեզ ամենահարմար ոլորտը, որը կնսպաստի քո ընտրած մասնագիտության զարգացմանը։ Այս աշխատանքը նաև կապահովի հաղորդակցման, բազմաբնույթ առաջադրանքների կատարման, սթրեսակայունության և ժամանակի կառավարման հմտությունների բարելավում։
Եթե մեր առաջարկներն օգտակար էին, հավանիˊր նյութն ու կիսվիˊր մեզ հետ քո առաջարկներով: Ուսանողների համար գումար աշխատելու ինչ տարբերակներ գիտե՞ս: 😊

🔥18🤩1
Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն
Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու որոշումներից է։👨🎓 Մասնագիտական ուղին սկսելու համար նախ պետք է սկսես ճանաչել ինքդ քեզ։ Ի՞նչ արժեքներ, հետաքրքրություններ, նպատակներ ու հմտություններ ունես. այս ամենին պետք է ուշադրություն դարձնել մասնագիտություն ընտրելիս։
Քո ցանկությունները, նպատակներն ու կարիքները հասկանալուց հետո կարող ես կազմել համապատասխան մասնագիտությունների ցանկ, ուսումնասիրել դրանք և վերջնական որոշում կայացնել։
Մինչ դու նորովի բացահայտում ես քեզ, մենք առաջարկում ենք ծանոթանալ մի քանի արդիական մասնագիտության, որոնք աշխատաշուկայում շատ պահանջված են 👇
✅ Կիբերանվտանգության մասնագետ
Կիբերանվտանգությունն արագ զարգացող ոլորտ է, և այն ունի հմուտ մասնագետների մեծ պահանջարկ: Կիբերհարձակումների աճող սպառնալիքի պայմաններում կազմակերպությունները փնտրում են ոլորտի լավագույն մասնագետներին, որոնք կարող են օգնել իրենց ցանցերն ու տվյալներն անվտանգ պահել:

🔥3
✅ Տվյալագետ
Տվյալագիտությունն այսօր ամենից արագ զարգացող տեխնոլոգիաներից է, իսկ տվյալագետը` 21-րդ դարի ամենապահանջված մասնագիտություններից մեկը։ Տվյալագիտությունն ու մեքենայական ուսուցումն այսօր կիրառվում են ֆինանսաբանկային ոլորտում, էլեկտրոնային կառավարման համակարգերում: Խոշորագույն կազմակերպությունները, ինչպիսիք են` Google-ը, Amazon-ը, Facebook-ը և IBM-ը հսկայական միջոցներ են ներդնում տվյալագիտության ոլորտում առաջատար դիրքեր գրավելու համար:
✅ Թվային մարքեթոլոգ
Digital Marketing-ը թվային հարթակների միջոցով թիրախային լսարանին պրոդուկտների, ապրանքների, ծառայությունների մասին տեղեկատվություն հասցնելուն ուղղված մասնագիտություն է: SMM (Social Media Marketing), E-mail մարքեթինգ, կոնտենտ մարքեթինգ, Inbound մարքեթինգ, SEM (Search Engine Marketing) ու շատ ավելին: Ուսումնասիրիˊր ոլորտն ու հետո որոշոˊւմ կայացրու:
✅ Ձայնային UI/UX դիզայներ
VUI (Voice User Interface). ձայնային տարբերակով աշխատող տեխնոլոգիաների և հատուկ ձայնային պրոդուկտների ստեղծմանն ուղղված այս մասնագիտությունը չի դադարում դառնալ ավելի ու ավելի պահանջված։ Օրինակ՝ վիրտուալ խորհրդատուները, ինչպես Siri-ն, Google Assistant-ը և Alexa-ն, ստեղծվել են VUI մասնագետների կողմից:
Դու կարող ես ունենալ այնքան մասնագիտություն, որքան ուզում ես: Երբեմն, անգամ կայացած ու փորձառու մասնագետ լինելով, կարող ես օգտագործել քո հմտությունները ու զարգացնել նորերը:
Որպես վերջաբան` տեղին է հիշել Օլիվեր Ուենդել Հոլմս կրտսերի խոսքերը․ «Այն միտքը, որը ձգտում է նոր փորձառության, երբեք չի կարող վերադառնալ իր հին չափերին» 💚

🔥12
🧑🎓Ինչպե՞ս համատեղել կրթությունն ու աշխատանքը
ուղեցույց ուսանողների համար
Հիմա, երբ արդեն ուսանող 🧑🎓 ես, կհասկանաս, որ անկախ լինելը ոչ միայն անձնական ազատությունն է, այլև ֆինանսական պատասխանատվության ստանձնումը:
Ուսանող լինելն ու ուսման ընթացքում աշխատելն ամենևին հեշտ գործ չէ։ Մի քանի օգտակար խորհուրդ մեզնից, որոնք կօգնեն քեզ աշխատանքն ու կրթությունը համատեղելու բարդ գործում։

✅Եղիˊր պատասխանատու
Եթե անգամ դեռ ծնողներդ են օգնում քեզ ֆինանսական 💸հարցերում, փորձիˊր ինքդ պլանավորել և տնօրինել ծախսերդ, քեզ հատկացված գումարն օգտագործիˊր մտածված և պատասխանատու կերպով։ Ֆինանսական անկախության հասնելու ճանապարհը կարևոր է սկսել օգտակար սովորություններով։
✅Եղիˊր կազմակերպված
Անպայման հետևիˊր ծախսերիդ։ Դա կարող ես պահպանել վճարումների անդորրագրերը կամ վերահսկել ծախսերդ քո բանկային հավելվածով։ Օրինակ` կարող ես ունենալ Ամերիաբանկի Visa Student քարտ, օգտվել քարտի բազմաթիվ արտոնություններից, իսկ ծախսերդ վերահսկել MyAmeria հավելվածով:
Ամերիաբանկի Visa Student քարտի արտոնություններին ծանոթացիˊր այստեղ:
Եթե դեռ չունես MyAmeria հավելված, կարող ես այն ներբեռնել այստեղ:
✅Գումարը մտածված օգտագործիˊր
Փորձիˊր չգնել իրեր, որոնց բացակայությունը կյանքումդ առանցքային ոչինչ չի փոխելու։ 😊 Կարող ես անհրաժեշտ իրերի ցանկ կազմել՝ այն դասավորելով ըստ անհրաժեշտության։ Այդպես կխուսափես անհարկի ծախսերից։
✅Գտիˊր այնպիսի աշխատանք, որը հաճույքով կկատարես
Կրթության պրոցեսը չխանգարելու համար փորձիˊր գտնել աշխատանք, որը չի պահանջում շատ ժամանակ և հաճելի է կատարել։ Կարող ես նաև փնտրել ժամավարձով կամ հեռավար աշխատանք:
✅Ժամանակ տրամադրիˊր ինքդ քեզ
Շաբաթվա մեջ գոնե մեկ «ալարկոտ» օր ունեցիˊր։ Այդ օրը հանգստացիˊր և՛ դասերից, և՛ աշխատանքից։
✅Ժամանակդ արդյունավետ կառավարիˊր
Միˊ հետաձգիր այն գործերը, որոնք կարող ես այդ պահին անել։ Փորձիˊր ու կհամոզվես, որ ավելի լավ է հետո ունենալ հավելյալ ժամանակ, որը կարող ես օգտագործել հանգստանալու համար։
Հետևելով այս խորհուրդներին` դու կհաջողես կրթությունն աշխատանքի հետ համատեղելու բարդ գործում և այսօր կդնես քո ֆինանսական անկախության ամուր հիմքը։
Հիշիˊր, որ տքնաջան աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա։ 😉
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

🔥22👏2🤩1