AmeriaStudent
4.26K subscribers
272 photos
28 videos
110 links
🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ:
Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը

010/012 561111
https://ameriabank.am
info@ameriabank.am
https://ameria.me/m/bio
Download Telegram
🫴🏻 mubert-ը երգահանների ու կոմպոզիտորների թշնամին է։ Այս գործիքի միջոցով կարող ես երգերի համար տեքստեր ու երաժշտություն գեներացնել: 😅

🫴🏻 uberduck նեյրոցանցը կարող է ձայնագրել ցանկացած տեքստ ցանկացած ձայնով ու տոնայնությամբ։ 😲

🫴🏻 Vocal Remover-ը կարաոկեի անփոխարինելի գործիք է։ Այն կստեղծի ցանկացած երգի մինուս տարբերակը։ 😍 Նեյրոցանցը երգը բաժանում է երկու առանձին մասերի՝ մաքուր վոկալ և գործիքավորում։

🫴🏻 CyberVoice-ը ձայնի գեներատոր է։ Կկարդա ցանկացած տեքստ հայտնի մարդկանց ձայներով։ 😂

🫴🏻 imaginarysoundscape–ը ճապոնական բավականին յուրօրինակ նեյրոցանց է։ Ցանկացած նկարի համար տրամադրում է ձայնային ուղեկցում։ Դրանք կարող են լինել բնության ու կենդանիների ձայներ, քաղաքային աղմուկ, ձայներ դժոխքից և այլն։ Պարզապես ներբեռնիր լուսանկարը։ Նեյրոցանցը կստուգի նկարի պարունակությունը, նույնիսկ կհասկանա տեղանքը ու կտրամադրի համապատասխան ձայնային շերտը։

🫴🏻 Enhance Speech-ն իսկական նվեր է։ 🎁 Adobe ընկերության անվճար ծառայություններից է: Ընդամենը մի քանի քլիք, և դու ունես տաղավարային պրոֆեսիոնալ ձայնագրություն։ Միակ պայմանը, որ անհրաժեշտ է շատ հստակ խոսել ու բառերն արտասանել ճշգրիտ, այլապես կարող են լինել կիքսեր, հատկապես հայերենի դեպքում։
🔥5👏1
Եթե դեռ չգիտես, Instagram-ում խաղարկում ենք թռիչք Armenian Helicopters ուղղաթիռով: 🚁😍

Պայմանները շաաա՜տ պարզ են. անցի'ր հղումով և դու էլ մասնակցիր մրցույթին՝ 👉https://www.instagram.com/p/Cu34Vg5ItmF/

Մնաց մեկ օր 🚨
🔥3
📄 Սեպտեմբերմեկյան չեքլիստ

Նոր ուսումնական տարուն մնացին հաշված օրեր: 🫣Մենք կազմել ենք քեզ անհրաժեշտ իրերի չեքլիստ:😍
📗 Գրենական պարագաներ
Նոթատետր
Գրիչ, մատիտ, մարկեր
Կպչուն թղթեր
Ամրակ, թղթապանակ
Օրացույց կամ թվային Planner

💻 Համակարգիչ
Համոզվիˊր , որ նոր ուսումնական տարուն ընդառաջ համակարգիչդ սարքին է և աշխատում է անխափան: Չէ՞ որ դա քո հետազոտական աշխատանքների անդավաճան ընկերն է:

🎒Ուսապարկ կամ համակարգչի պայուսակ
Եթե դեռ չունես, ապա նորաոճ տարբերակներ կարող ես գտնել այստեղ:

🎧 Աքսեսուարներ
Power bank
Ականջակալներ

💺 Հարմարավետ տարածք
Սեղան ու հարմարավետ աթոռ
Լուսավոր տարածք` կարդալու և սովորելու պրոցեսը հաճելի և արդյունավետ դարձնելու համար

👗 Հագուստ և կոշիկ
Ընտրիˊր այնպիսի հագուստ, որը կընդգծի քո ոճը, բայց միևնույն ժամանակ կհամապատասխանի քո ուսանողական կյանքի ռիթմին: Թեթև շապիկներ, հարմարավետ զգեստներ կարող ես գտնել liooli-ում: Ի դեպ, այստեղ նաև գործում են զեղչեր Converse կեդերի համար:

🍶 Առողջ մարմին, առողջ միտք
Ջրի շիշ, որ միշտ քեզ հետ կլինի
Լանչ բոքս, եթե ընդմիջումդ համալսարանում ես անելու
🔥11🤩3
🎓 Ինչպե՞ս պատրաստվել սեպտեմբերի 1-ին

Գրենական պարագաների կամ նորաձև լուքեր գնելու մասին արդեն խոսել ենք ու կազմել չեքլիստ: 👆🏻Հիմա ուսումնական տարին արդյունավետ սկսելու, ժամանակը ճիշտ օգտագործելու և հստակ նպատակներ սահմանելու մասին պատմելու ժամանակն է: 😍
Նախապատրաստիˊր այն տարածքը, որտեղ սովորելու ես: Լուսավոր 🪟 սենյակը, ճիշտ տեղում դրված գրասեղանն աշխատունակության և արդյունավետության գրավականներից են:

Ծանոթացիˊր կրթական 📄 ծրագրին, եթե քո ուսումնական հաստատությունն իր կայքէջում տեղադրել է այն: Նախապես ուսումնասիրիˊր, թե ինչ առարկաներ ու թեմաներ ես ուսումնասիրելու այս կիսամյակ: Սա կօգնի հասկանալ` ինչ սպասել այս տարուց:
Նպատակնեˊր 🎯 սահմանիր: Քո առջև դիˊր նպատակներ, որոնք ամեն անգամ կմղեն քեզ առաջ, երբ որոշես թուլանալ կամ ընկրկել:
Պլանավորիˊր: Ստեղծիր պլան, որտեղ նշված կլինի, թե ամեն առարկային որքան ժամանակ պետք է հատկացնես: Սա կօգնի նաև պահպանել համալսարան-կյանք բալանսը:
Եթե նոր ես առաջին կուրս գնալու, ապա ծանոթացիˊր 🏫համալսարանի կառուցվածքին և հնարավորություններին` գրադարան, ուսանողական խորհուրդ, համակարգչային սենյակ և այլն:
Պլանավորի'ր ֆինանսներդ:💸 Սկսիˊր Ամերիայի ուսանողական քարտը պատվիրելուց: Մանրամասներն այստեղ են:
🔥3
🔥5
🤩 Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի մարքեթինգային հաքաթոն, որին որպես գործընկեր միացել է նաև Ամերիաբանկը:

Հիմա երևի հարցնում ես՝ ինչ է դա ու ինչու No Bla!Bla 🤔
Անունից արդեն հասկացա՞ր, չէ՞, որ այս հաքաթոնին ոչ մի բլա-բլա չի լինելու 🤭

No Bla!Bla Marketing Hackathon-ը միավորելու է բիզնեսին և մարքեթինգի մասնագետներին՝ լուծելու իրական մարքեթինգային մարտահրավերներ:
Այս հաքաթոնին բիզնեսները կկիսվեն այն մարտահրավերով, որոնց բախվում են մարքեթինգ իրականացնելիս: Իսկ մարքեթինգի մասնագետները կմիավորվեն, կընդունեն մարտահրավերը և միասին կաշխատեն՝ առաջադրված մարտահրավերին ստեղծագործ և արդյունավետ լուծումներ գտնելու համար 📈

Դու ևս կարող ես դառնալ Հայաստանում առաջին անգամ անցկացվող No Bla!Bla մարքեթինգային հաքաթոնի մասնակիցը 😉
Մասնակցելով հաքաթոնին՝ դու կզարգացնես հաղորդակցման քո հմտությունները, կներգրավվես թիմային որոշումների կայացմանը, կբարելավես մասնագիտական հմտություններդ, կշփվես ոլորտի մի շարք մասնագետների հետ ու կմասնակցես փորձի փոխանակմանը:

Ի դեպ, մենք ևս մասնակիցների համար հետաքրքիր առաջադրանքներ ունենք, իսկ հաղթողների համար՝ անակնկալներ 💚

Դե ինչ, գրանցումն արդեն բաց է:
Արի՛ միայնակ կամ քո թիմով:

🔗 Շտապի՛ր լրացնել հայտը հենց հիմա՝ https://ameria.me/47TAKCQ
🔥9
💳 👩‍🎓4 պատճառ Visa Student քարտ պատվիրելու համար

Նոր ուսանողական տարին ամեն ինչ մաքուր էջից սկսելու, նպատակներ սահմանելու, ավելին իրագործելու նոր հնարավորություն է: 😍

Արիˊ սկսենք Visa Student քարտից: Այս քարտը հնարավորություն է տալու քեզ ձեռք բերելու քո ֆինանսների կառավարման նոր հմտություններ և միաժամանակ վայելելու հատուկ քեզ համար ստեղծված արտոնությունները: 🤟
Անվճար սպասարկում
Հատկապես ուսանողական տարիքում ֆինանսական միջոցները պետք է խելամիտ տնօրինել: Ֆինանսական անկախության ճանապարհին Visa Student քարտը կդառնա քո լավագույն ուղեկիցը: Պարզապես պատվիրիˊր քո քարտն օնլայն և օգտվիˊր դրանից 🆓անվճար գործողության ողջ ժամկետի` 4 տարվա ընթացքում:

Փողն աշխատում է հօգուտ 🪙 քեզ մինչ դու կենտրոնացած ես ուսմանդ վրա: Ինչպե՞ս: Տարեկան 3% կուտակվում է քո Visa Student քարտային հաշվի դրական մնացորդի վրա: Լավ է, չէ՞:

Անվճար կանխիկացում
Հուսով ենք քեշի💵 կարիք չես ունենա, իսկ եթե ունենաս էլ, իմացիˊր, որ քո Visa Student ուսանողական քարտով կարող ես միջոցներդ անվճար կանխիկացնել Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բոլոր 🏧 բանկոմատներից: Այսպիսով` քո ֆինանսները հասանելի են քեզ ցանկացած պահի:
Օգտվիˊր Visa-ի կողմից քեզ առաջարկվող մի շարք հատուկ առաջարկներից: Դե տեˊս, թե այս պահին ինչ աննախադեպ զեղչեր և քեշբեքեր ունես.
Մինչև 40% զեղչ ուսուցման լավագույն օնլայն հարթակներում: Ֆորմալ կրթությանը զուգահեռ միշտ պետք է զարգացնել 👩‍🏫 մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Այս առաջարկի շնորհիվ դու կարող ես դա անել ավելի քիչ գումար ծախսելով:
10% զեղչ Cinema Star-ի 🎦 տոմսերի համար Visa քարտով վճարելիս: Էլ ի՞նչ ուսանողական կյանք` առանց ընկերական հավաքների ու հետաքրքիր ժամանցի: Շտապիˊր դիտել ամենավերջին ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Visa Student քարտով հիմա դա ավելի մատչելի կլինի:
Մինչև 10% քեշբեք Booking.com-ում: Եթե որոշես ուսանողական ծանրաբեռնված գրաֆիկում ժամանակ հատկացնել նաև 🧳 ճամփորդությանը, չմոռանաս որ քո ուսանողական քարտով վճարում կատարելիս Booking.com-ում կստանաս մինչև 10% քեշբեք:
Եթե դեռ չունես Visa Student քարտ, ուրեմն ժամանակն է այն պատվիրելու: Համամիտ ես, չէ՞:
🔥17👏3
5 լայֆհաք
Ինչպե՞ս շուտ արթնանալ նոր ուսումնական տարում

📆Սեպտեմբեր, նոր ուսումնական տարի. այս ամենին պատրաստվել է պետք։ Առաջին ու ամենամեծ հարցը. ինչպե՞ս ամառային արձակուրդներից հետո կրկին շուտ արթնանալ։
Մենք գտել ենք հինգ լայֆհաք՝ ինչպես շուտ արթնանալ առավոտյան։

Թվում է, թե հասարակ բան է, սակայն դա մարզավիճակի 🏃‍♂ պես մի բան է, որն անհրաժեշտ է հղկել ու միշտ պահել տոնուսի մեջ։
1🔥1
🌟Լայֆհաք № 1․ ռեժիմ
Որպեսզի ռեժիմը հնարավոր լինի, այսպես ասած, վերաձևակերպել և սովորել ավելի վաղ վերկացին, անհրաժեշտ է հետևել քնի 😴 հիգիենային ոչ միայն աշխատանքային, այլև հանգստյան օրերին։ Ինչքան էլ մեծ լինի ցանկությունը շաբաթ և կիրակի օրերին անկողնում թավալ գալու, անհրաժեշտ է արթնանալ օրգանիզմի համար սովորական ժամին։ Իրականում դա ամենահեշտ գործը չէ, քանի որ ամբողջությամբ կախված չէ քո ընտրությունից։ Բժշկության մեջ վաղուց կան «բու» և «արտույտ» հասկացությունները։ Սակայն կյանքը հաշվի չի նստում օրգանիզմի առանձնահատկությունների հետ, այնպես որ պետք է հստակեցնել գրաֆիկը. քնել նույն ժամին, արթնանալ նույն ժամին։

🌟Լայֆհաք № 2․ գաջեթներ
Անհրաժեշտ է գնել համապատասխան 🧑‍💻 սարքավորումներ, որոնք շուկայում արդեն լայն տարածում ունեն։ Դրանք քնի ընթացքում կֆիքսեն բոլոր պրոցեսները, կվերլուծեն դրանք ու տվյալները կփոխանցեն սմարթֆոնին։ Ավելին, այդ գաջեթները կվերլուծեն ու կհասկանան օրգանիզմի համար արթնանալու ամենաօպտիմալ ժամը։

🌟Լայֆհաք № 3․ հեռախոսը` հեռու, զարթուցիչի ձայնը՝ բարձր
Էկրանի 📱 կապույտ լույսը քայքայում է մելատոնինը, ինչն էլ իր հերթին ուղիղ ազդեցություն է ունենում քնի ցիկլի կարգավորման վրա։ Երբ որոշում ես քնելուց առաջ ֆիլմ նայել, դու հաստատ կքնես պլանավորածից ավելի վաղ և կարթնանաս ավելի ուշ։ 😃 Ու ևս մի հետաքրքիր լայֆհաք, որը շատ պարզ է, բայց աշխատում է։ Զարթուցիչը դիˊր այն հեռավորության վրա, ասենք՝ պահարանին, որպեսզի անջատելու համար ստիպված լինես վեր կենալ անկողնուց։ Մի քանի անգամ այս հնարքը կրկնելուց հետո էլ անկողին վերադառնալու ցանկություն չի լինի։

🌟Լայֆհաք № 4․ ավելի շատ գույներ
Գույնի ազդեցությունը մեր կյանքում դժվար է գերագնահատել։ Գիտնականներն ու թերապևտները տարիներ շարունակ տարբեր փորձակումներ ու թերապիաներ են անցկացնում, որոնց հիմքում հենց գույնի 🎨 հոգեբանական ազդեցությունն է։ Ու կա նման եզրակացություն, որին հանգել են հոգեբանները։ Եթե նախաճաշը պատրաստես վառ գունավորված սպասքով, ապա ավելի հեշտ ու արագ կարթնանաս։

🌟Լայֆհաք № 5․ մոտիվացիա
Ճիշտ մոտիվացիան կարող է սարեր շուռ տալ։ Փորձիˊր արթնանալ ավելի շուտ, քան քո ընկերները, 😜ու քանի դեռ նրանք քնաթաթախ նախաճաշում են, դու մի քանի կարևոր գործ ավարտին հասցրած կլինես։
🔥27👏31
👩‍🎓 ԱՆՎՃԱՐ ծրագրեր ԱՄՆ-ՈւՄ ՀԱՏՈւԿ ուսանողների համար

Այս անգամ մեր ուսանողական ալիքում միջազգային կրթական ծրագրերին մասնակցելու իր փորձով է կիսվել Աննա Բաղդասարյանը: Չեք հավատա, բայց Աննան 19 տարեկանում հասցրել է լինել 😲10 երկրում ու մասնակցել մոտ 30 կրթական ծրագրի:
🔥71
🎓GLOBAL UGRAD
Սա ուսանողական փոխանակման 📚 ծրագիր է, որը կազմակերպվում և ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից: Այս ծրագրի շնորհիվ բակալավրի ուսանողները հնարավորություն ունեն մեկ կիսամյակ սովորելու ԱՄՆ համալսարաններում, ծանոթանալու ԱՄՆ մշակույթին ու արժեքներին
ԾՐԱԳԻՐՆ ԱՆՎՃԱՐ է և ամեն ամիս կրթաթոշակ է տրամադրում:💸

🎓SUSI
Կրկին ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող, ուսանողների համար ստեղծված 🆓ԱՆՎՃԱՐ ծրագիր է, որը տևում է 5-6 շաբաթ և անցկացվում է ամռանը: Այս շաբաթների ընթացքում ուսանողները հնարավորություն են ստանում սովորելու ԱՄՆ-ի լավագույն համալսարաններից մեկում` University of Washington-ում, մի քանի օր բնակվում են ամերիկացի հյուրընկալ ընտանիքում, ճանապարհորդում ԱՄՆ-ով, ստանում ակադեմիական խորը գիտելիքներ:

🎓Summer Work and Travel
Այս ծրագիրը ևս ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարրամենտի կողմից և կրկին ԱՆՎՃԱՐ Է:
Սա 18-28 տարեկան երիտասարդների համար ճանապարհորդելու հրաշալի հնարավորություն է. եռօրյա դասընթաց` Նյու Յորքում, ապա 4-ամսյա 👝աշխատանք ԱՄՆ-ում որևէ նահանգում: Ծրագիրը հոգում է կեցության և ճանապարհի ծախսերը, բժշկական ապահովագրությունը, վիզայի ծախսերը և տրամադրում մենթորային վստահելի ծառայություններ:

Արդեն գիտե՞ք, թե ինչ եք անելու ամռանը: 🎓
🔥28🤩3
🧳 Ի՞նչ է խորհուրդ տալիս Ագնեսը ճանապարհորդներին

Մենք գիտենք, որ դու սիրում ես ճամփորդել, ու ճանապարհները դեռ քեզ շատ ու շատ երկրներ են տանելու:
Այս անգամ մեր ալիքում ճամփորդական իր խորհուրդներով է կիսվում բլոգեր Ագնեսը: Կարդաˊ նյութն ու սկսիˊր պլանավորել քո ընտանեկան կամ ընկերովի հաջորդ ճամփորդությունը: 😍
🔥3
🚉 4 թիփ և հավելված, որոնք օգնում են Ագնեսին ճամփորդելիս

Երբ հերթը հասնում է ճամփորդելուն, ամենակարևոր կետերից մեկը, որը հեշտացնում կամ, հակառակը, ավելի սթրեսային է դարձնում ճամփորդությունը, ֆինանսների կառավարումն է: 💸 Դրա համար սթրեսից խուսափելու ու ճամփորդությունն ավելի կազմակերպված դարձնելու համար մի քանի հասարակ, բայց նաև օգտակար կետեր եմ առանձնացրել:

Թիփ 1: Գիտեմ, որ շատ բացահայտ բան եմ ասելու, բայց մինչև ճամպրուկդ դասավորելը, նստիˊր ու փորձիˊր մոտավոր հաշվարկել քո ապագա ծախսերն ըստ օրերի: 🤔 Ներառիˊր թեˊ հյուրանոցին ու սնունդին հատկացվող գումարը, թեˊ թանգարանների և ակումբների մուտքավճարները: Հավատաˊ, որ նախօրոք պլանավորելն ու հաշվարկելը հետագայում քեզ շատ է օգնելու, բացի այդ, ավելի քիչ հավանական են դառնալու չպլանավորված գերածախսերը:

Թիփ 2: Հիմա կիսվելու եմ մի հավելվածով, որը քեզ շատ-շատ է օգնելու, եթե մենակ չես ճամփորդում:🫰
Tricount հավելվածն ընկերական ճամփորդությունների ժամանակ օգնում է հաշվել ու կիսել ծախսերը: Օգտվելը շատ պարզ է: 🤳 Գրում եք անունները, թե ով որքան և ում համար է վճարել, իսկ վերջում արդեն տեսնում եք, թե ով ում ինչքան գումար է պարտք: Ընկերությունը` ընկերություն, փողը` փող:

Թիփ 3: Հիմա արիˊ ուսումնասիրենք տրանսպորտի ծախսերն ու հասկանանք, թե ինչպես կարելի է խնայել:
Նախօրոք գուգլիր, թե տվյալ երկրում որ տարբերակն է ամենահարմար տրանսպորտային միջոցը` 🚋 մետրո, գնացք, տրոլեյբուս, ավտոբուս, տաքսի, թե բոլորը միասին:
Հիմնականում տուրիստական քաղաքներն ունենում են երթևեկության օրական/շաբաթական քարտեր, որոնք ավելի մատչելի են, քան մեկանգամյա տոմսերը:
Դրանից զատ, եթե օգտվում ես տաքսիներից, տեˊս, թե տվյալ քաղաքում ինչ տեղական տաքսիներ կան: Համեմատիˊր Uber-ի, Bolt-ի ու տեղական տաքսիների սակագները:
Մի օրինակ բերեմ, որն ինձ զարմացրել էր: Ընկերներով գնացել էինք Պորտուգալիա, ու ես արդեն ավտոմատ հաշվարկել էի մեր երթուղին. իջնենք օդանավակայանից ու ավտոբուսով կամ գնացքով գնանք կենտրոն: Մտածում էի, որ բոլոր եվրոպական երկրներում տաքսիները թանկ են: Մինչդեռ 5 հոգով օդանավակայանից կենտրոն գնալու համար տաքսիի համար վճարեցինք 10€: 🤗

Թիփ 4: Հիմա բլոգերներից շատերը գովազդում են հավելվածներ, օրինակ` airalo կամ holafly, որոնք հնարավորություն են տալիս ճամփորդելիս ունենալ eSim քարտ ու մշտապես հասանելի լինել: Ես էլ շատ դեպքերում ընտրում էի այդ տարբերակը: 📱 Բայց հիմա նախընտրում եմ գնալ տվյալ երկիր ու գնել հենց տեղական քարտը` բնականաբար նախապես համեմատելով բջջային օպերատորների ծառայությունների արժեքները: 80% դեպքերում նույն գնի դիմաց 3-4 անգամ ավելի շատ ինտերնետ են առաջարկում, քան, օրինակ, holafly-ը:

Ու մի փոքրիկ լայֆհաք էլ: Եվրոպայում ճամփորդելիս կարող ես գտնել բջջային օպերատորներ, որ 1-ից ավելի 🌍 երկրներում են աշխատում: Սա շատ լավ տարբերակ է, եթե մի քանի երկրում ես ճամփորդելու: Օրինակ` նախորդ ճամփորդության ժամանակ, երբ Հոլանդիայում էի, գնել էի Lyca mobile քարտը, որը, պարզվեց, աշխատում է 10-ից ավելի երկրներում: Այդ քարտս ես կարողացա օգտագործել նաև Բելգիայում ու Իսպանիայում:
Այսօր` այսքանը: Եթե էլի լայֆհաքեր հիշեմ, սիրով կկիսվեմ քեզ հետ: 🫰
🔥25🤩4👏1
👨‍🎓 Ինչպե՞ս պատրաստվել քննություններին

Եթե դեղատներում սկսում են երկրաչափական պրոգրեսիայով պակասել աչքի կաթիլներն ու ձկան յուղը, ուրեմն մոտեցել է քննական շրջանը։ 🫣
Թեև քննություններն ու դրանց ժամկետները հայտնի են դեռ ուսումնական տարվա սկզբից, բայց ի՞նչ ուսանող, եթե քննություններին չի պատրաստվում դրանցից մեկ օր առաջ։ 🙈Մի քանի հոգեբանական խորհուրդ՝ ինչպես պատրաստվել քննություններին։
Նախ, առաջին հոգեբանական խոչընդոտը, որն անհրաժեշտ է հաղթահարել։ Օրն ունի ոչ թե ընդամենը 24 ժամ, այլ 24 երկար ու ձիգ ժամ։😅
👏16
👉Ինչպե՞ս հիշել սովորածը, ո՞ր մեթոդն է ավելի արդյունավետ

Իրականում նյութը յուրացնելու ու այն հիշելու մեթոդները բազմաթիվ են, որոնց մասին ավելի մանրամասն մենք կխոսենք մեր մյուս հրապարակումներում։ Պարզապես պետք է ընդգծել, որ գրեթե չկա հատուկ ունիվերսալ մեթոդ, որն արդյունավետ աշխատում է բոլոր դեպքերում։ Յուրաքանչյուր մարդու դեպքում այդ պրոցեսն անհատական է։ Ու յուրաքանչյուրն ինքը պետք է գտնի այն մեթոդը, որը կօգնի հենց իրեն։ Կարևոր է ընդգծել, որ քիչ թե շատ ունիվերսալ մեթոդ է համարվում նյութը թղթին հանձնելը, այսինքն` սղագրումը կամ սովորական արտագրությունը։


👉Կարդալ մտքո՞ւմ, թե՞ բարձրաձայն

Մտքում կարդալն այնքան էլ արդյունավետ ու նպատակահարմար չէ։ Տպավորություն է ստեղծվում, թե սովորել ես, յուրացրել ես, հիշում ես, սակայն երբ սկսում ես պատասխանել, պարզվում է, որ տեղեկատվությունը հիշում ես պատառիկներով ու կցկտուր։ 🫥Ավելի արդյունավետ կլինի, որպեսզի սխեմաներ կազմես ու պարտադիր դա անես թղթի վրա հարց-պատասխան տրամաբանությամբ։ Բանավոր քննությունից առաջ կարող ես ուժերդ փորձել հայելու առաջ։

👉Ինչպե՞ս զարգացնել էմոցիոնալ կայունությունն ու հավասարակշռությունը
Այս հատկությունը մարզելու համար մի շատ օգտակար վարժություն կա։ Կոչվում է՝ «Կես ժամ, որը պատկանում է միայն ինձ»։ Այս վարժության ամբողջ էությունն այն է, որ պարապմունքներից հետո ինքդ քեզ նվիրես գոնե կես ժամ, որպեսզի կտրվես պարապմունքներից ու պարզապես հանգստանաս։ Այդ ընթացքում կարող ես զբաղվել բացառապես ամեն ինչով, բացի քննության հետ կապված նյութերից։ Սա կօգնի հանգստանալ և ուժ հավաքել աշխատանքի հաջորդ փուլի համար։

👉Ինչպե՞ս չլարվել քննության օրը

Հուզմունքից խուսափելը պրակտիկորեն անհնար է, հատկապես երբ այդ քննությունն առաջին անգամ ես հանձնում, կամ էլ դրա արդյունքը որոշելու է հետագա ճակատագիրդ։ 🫣Ամեն դեպքում կարելի է մի փոքր նվազեցնել սթրեսի չափաբաժինն ու հենց դրանով էլ ապահովել հաջողությունը։ Արգելվում է այդ օրերին հանգստացնողներ ընդունել, քանի որ դրանք կարող են քնկոտություն առաջացնել։ Հաճախ լինում է նաև ուշադրության կրիզիս։

👉Ինչպե՞ս պետք է պահել քննության օրը

Քննության ժամանակ ցանկալի է բուն քննությունից բացի որևէ այլ բանի մասին չմտածել։
Հարցը կարդալուց հետո պետք չէ անմիջապես պատասխանել հարցին։ Ավելի լավ է հանգիստ հիշել այն ամենը, ինչ կարդացել ես այդ թեմայի վերաբերյալ, հետո միայն անցնել հանձնարարության կատարմանը։
Ու միˊ շտապիր։ Անգամ եթե 100 տոկոսով վստահ ես, որ ճիշտ ես պատասխանել, պետք չէ բոլորից շուտ հանձնել աշխատանքը։

ℹ️Մի քանի օգտակար խորհուրդ

Ուսումնասիրիˊր ու օգտագործիˊր գույների հոգեբանությունը։ 🌈Այն քեզ կօգնի կենտրոնանալ ու չլարվել։ Քննություններին պատրաստվելու ընթացքում ցանկալի է քեզ շրջապատել դեղին ու մանուշակագույն առարկաներով։ Դեղինն օգնում է հիշել նյութը, իսկ մանուշակագույնն ակտիվացնում է ինտելեկտուալ կարողությունները և մտավոր ակտիվությունը։
Մի խորհուրդ էլ, որը կօգնի ակտիվացնել երևակայությունդ:
Ձեռքով հավաքիˊր մազերդ ափի մեջ, ապա դանդաղ և սահուն տաˊր վերև։ Կրկնիˊր դա մի քանի անգամ։ Այդպիսի պարզագույն հնարքը միանգամից ներազդում է մի քանի ակտիվ կետերի վրա ու զգալիորեն բարելավում է երևակայությունը։❤️
Օգտագործիˊր նաև արոմաթերապիայի հնարավորությունները։ Բնական եթերային յուղերը կարգավորում են հոգեկան վիճակը, հավասարակշռում են օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսները։ Մտավոր ունակությունների ակտիվացմանն ու կենտրոնացմանն օգնում են կիտրոնի, լավանդայի, ռոզմարինի ու նարնջի հոտերը։
Մաղթում ենք քեզ հաջող քննաշրջան։😇📚
🤩21🔥14👏41🤔1
5 մոտիվացիոն գիրք, որոնք օգնում են չհուսահատվել📗

Մոտիվացիայի ու զարգացման համար մեկ դեղատոմսը ընթերցանությունն է։ Թղթով, ոչ թե էլեկտրոնային տարբերակով: 📖Մասնագետներն ասում են, որ միայն թղթե գրքեր կարդալու դեպքում է աշխատում երևակայությունը, իսկ էլեկտրոնայինի դեպքում միայն ինֆորմացիան եք յուրացնում, որի 30 տոկոսը մոռացվում է անմիջապես կարդալուց հետո։🤔Հատկապես վերջին շրջանում, երբ մոտիվացնող քիչ բան կա, կարևոր է թեկուզ ոչնչի միջից գտնել մոտիվացիա ու առաջ գնալ։ Ներկայացնում ենք 10 լավագույն մոտիվացիոն գրքերը՝ ըստ Forbes-ի։ 👇
🔥4
🔖Իցխակ Ադիզես, «Կառավարումը ճգնաժամի օրերին։ Ինչպե՞ս գոյատևել ու դառնալ ավելի ուժեղ»
Ռազմավարության երեք հիմնական քայլերը՝ «Խփիˊր-փախիˊր-քարացիˊր», որոշում են ոչ միայն մարդու, այլև մեծ ընկերությունների գործողությունները հատկապես ճգնաժամի օրերին։ Դոկտոր Իցխակ Ադիզեսը աշխարհի լավագույն բիզնես խորհրդատուներից է։ 👨‍💼 Նա ստեղծել է մեծ ընկերությունների ու ղեկավարների գործունեության կյանքի փուլերի բանաձևը։ Գաղափարը պարզ է. ընկերությունը գործում է կենդանի օրգանիզմի պես։ Կարդալով այս գիրքը՝ սեփական ընկերությունը կամ փոքր բիզնեսը կառավարելու բազմաթիվ օգտակար գաղափարներ կգտնես։

🔖Վիկտոր Ֆրանկլ, «Կյանքին ասել «Այոˊ»
Փիլիսոփա Վիկտոր Ֆրանկլը վերապրել է նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարները: Հատկապես վերջին երկու տարիներին նրա գրքերի վաճառքները գերազանցում են բոլոր սպասելիքները։ 📈 Ու դա հասկանալի է։ Երբ հողը փախչում է ոտքերիդ տակից, իրականությունդ էլ դառնում է մղձավանջ, օգնության է հասնում նրա գլխավոր կարգախոսը․ «Նա, ով գիտի՝ ինչի համար ապրել, ունակ է հաղթահարել յուրաքանչյուր «ինչպես»։

🔖Նիկ Վույչիչ, «Կյանքն առանց սահմանների»
Ամեն անգամ, երբ կբողոքես, որ ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չէ քո նկատմամբ, նայիˊր այս գրքի շապիկի տղային։ Նա գրքի հեղինակն է։ Հետո կարդա՝ ինչպես նա, կարծես թե դեմ գնալով անգամ բնությանը, կարողացել է առաջ գնալ ու հաջողության հասնել։


🔖Շերիլ Սենդբերգ, «Միˊ վախեցիր գործել»
Այս գիրքը լույս տեսավ 2013 թվականին և նախատեսված է կանանց համար։ 👩 Այն անմիջապես դարձավ բեսթսելլեր ու մինչև օրս չի իջնում թոփերից։ Հեղինակը Facebook սոցիալական ցանցի գլխավոր օպերատիվ տնօրենն է, որը սեփական կարիերայի օրինակով ցույց է տալիս բոլոր կանանց, որ էնտուզիազմի ու նպատակասլացության միջոցով հնարավոր է հասնել բարձունքների։


🔖Ռասս հերրիս, «Երբ կյանքդ գնում է ոտքերիդ տակից»
Հոգեթերապևտ Հերրիսի աշխատությունը հիմնված է նրա աշխատանքի, մասնագիտական փորձի վրա։ Նրա աշխատության հիմնական ուղերձը հետևյալն է․ 👉 «Պետք է հաղթահարել ցավը գիտակցման ու պատասխանատվության թերապիայի միջոցով»։ Նրա մեթոդիկայի հիմքը հետևյալն է, որ հնարավոր չէ պարզապես ազատվել ցավի պատճառից ու փոխարինել այն ուրախության ու երջանկության զգացումով։

Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: 😊
🔥8🤩3