Ի՞նչ պլաններ ունես այս ամռանը☀️😍
Anonymous Poll
53%
💼 աշխատել
11%
🏖 հանգստանալ
32%
✍️ ինքնակրթվել
3%
👵 տատիկի մոտ գյուղ գնալ
🤩 Եկել է Ամերիա Սերունդ ծրագրին մասնակցելու, Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում աշխատանք գտնելու քո ժամանակը:
⌚️ Տրամադրի´ր 15 րոպե, լրացրո´ւ հայտը և անցի´ր թեստավորումը: Ընտրական փուլը հաղթահարելուց հետո մասնակցի´ր 3-շաբաթյա ինտենսիվ (09:00-18:00) տեսական ուսուցման: Տեսական ուսուցման փուլին կհաջորդի եռամսյա գործնական վճարովի ուսուցումը գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Ծրագրի բարեհաջող ավարտից հետո մասնակիցներն ունենալու են Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի սպասարկման ոլորտում կամ Կոնտակտային կենտրոնում աշխատանքի անցնելու հնարավորություն:
✅ Քո առաջին աշխատանքից քեզ բաժանում է ընդամենը 1 օնլայն հայտ:
Ծանոթացիˊր մանրամասներին ու լրացրոˊւ հայտն այստեղ` https://ameria.me/3NSbX7M
#Եկելէժամանակը

🤔 Ինչպե՞ս «լեզու գտնել» Google-ի հետ: Հաշվե՞լ ես, թե օրվա ընթացքում քանի անգամ ես դիմում Google-ի օգնությանը: Եթե ուզում ես հեշտությամբ գտնել քո հարցերի պատասխանները, պետք է առաջին հերթին սովորես ճիշտ ձևակերպել քո հարցերը: ✅
Կիսվենք որոնողական մի քանի մեթոդներով, որոնք կօգնեն քեզ լավ արդյունքի հասնել: 💡
🔎 Դի՛ր «-» նշանը այն բառի սկզբում, որը ցանկանում ես բացառել: Օրինակ՝ եթե ուզում ես գտնել նյութ Վերածնունդի դարաշրջանի մասին՝ բացառելով հայկական աղբյուրները, քո որոնումը պետք է ունենա այս տեսքը՝ Վերածնունդ –հայկական:
🔎 Որոնման շրջանակը նեղացնելու համար օգտագործի՛ր «*»: Օրինակ՝ Համաշխարհային Վերածնունդը *քանդակագործության մեջ:
🔎 Դի՛ր «∼» նշանը՝ հոմանիշ բառեր գտնելու համար՝ Վերածնունդ∼Ռենեսանս:
🔎 Դի՛ր «...» նշանը՝ մի քանի ժամանակաշրջանների վերաբերյալ նյութ գտնելու համար՝ Վերածնունդ 1500...1550:

👏15🔥3🤩1
🔎 Օգտագործի՛ր «և, կամ» բառերը՝ երկու և ավելի ինֆորմացիա ավելացնելու համար՝ Վերածնունդ նկարներ կամ քանդակներ:
🔎 Որոնում կատարելիս կարող ես գրել ֆայլի տեսակը՝ PDF, XLS, Docx և այլն, օրինակ՝ Իտալական Վերածնունդ filetype:PDF:
😉 Հուսով ենք՝ հաջորդ անգամ Google-ում քո «որոնողական» աշխատանքն ավելի արդյունավետ կլինի: Մեկնաբանություններում կիսվի՛ր արդյունքներով կամ քո հնարքներով: 💬

👏17🤔1
Հիշելն ու ինֆորմացիան մտապահելը հմտություն է, որը ևս կարող ես զարգացնել: Արի՛ բարելավենք քո հիշողությունը մի քանի պարզ քայլով: 👇
🧠 Հիշի՛ր հասկանալով
Մենք մտապահում ենք այն, ինչ լավ ենք հասկանում: Մեր ուղեղն ամուր կապ է ստեղծում երևույթների միջև ու հեշտացնում մտապահելու գործընթացը: 💡
🧠 Մասնատի՛ր ինֆորմացիան ու խմբավորի՛ր
Օրինակ՝ հեռախոսահամարներն ավելի հեշտ է հիշել խմբավորված: 232555-ն ավելի հեշտ է հիշել այսպես՝ 232-555: 💯
🧠 Հիշի՛ր պատկերների օգնությամբ
Փորձի՛ր մտքումդ գծել երևույթի պատկերը կամ նոր բառ սովորելիս հիշի՛ր նկարը: 🖼
🧠 Սովորի՛ր բարձրաձայն
Կարդա՛ և մտածի՛ր բարձրաձայն, քանի որ այդպես դու միաժամանակ 4 գործողություն ես կատարում. կարդում ես, լսում, տեսնում և հիշում: 🗣
🧠 Սովորեցրո՛ւ ուրիշներին
Երբ սովորածդ բացատրում ես դիմացինին, մտավոր ու հոգևոր կապ ես ստեղծում քո և ինֆորմացիայի միջև: 🤝
Այս մեթոդների հետևողական կիրառումը տալիս է լավ արդյունքներ: Դե՛, գործի՛ անցիր: ✅

🔥26
Fake news-ն ավելի արագ է տարածվում, քան իրականը: Դրանցից հեռու մնալու համար դու պետք է լինես մեդիագրագետ ✅ ու տարբերես ճիշտը չափազանցված կամ սուտ ինֆորմացիայից: 🧐
Քեզ բերել ենք մի քանի հետաքրքիր «գործիք», որ դու լող տաս մեդիա դաշտում, ինչպես ձուկը ջրում: 🐬
1️⃣ Գիտե՞ս, որ կա համակարգչային 3 խաղ, որոնք նաև ուսուցանող են. 👇
👉 Հաղթի՛ր «Մեդիամարտ» խաղում և դարձի՛ր Մեդիամարդ։
👉 «Լիտերատուսի արկածները» խաղը կօգնի զարգացնել վերլուծական մտածողությունդ, ստուգել ինֆորմացիան ու տարբերել ճիշտը կեղծիքից։
👉 «Ցանցառ» խաղը կզինի քեզ մեդիա դաշտում պաշտպանված լինելու խելացի հնարքներով։
2️⃣ «Փաստերի ստուգման հարթակ»-ն օգնում է կանխարգելել ապատեղեկատվության տարածումը և ստուգում է լուրերի իսկությունը։
3️⃣ «Ինֆոդեմիան» յութուբյան հաղորդում է, որը կօգնի քեզ ավելի լավ կողմնորոշվել մեդիա դաշտում, խուսափել «ստորջրյա» խութերից ու ճանաչել ճշմարիտ ինֆորմացիան առաջին հայացքից։
Օգտագործի՛ր այս գործիքները, որ դառնաս fake news-երի «հակառակորդը»: 😎

🔥6
🏖 Գյուղ գնացիր, ծովում լողացիր, ընկերներիդ հետ լավ ժամանակ անցկացրիր ...
📝 Ամառվա ընթացքում հանգստանալուց բացի, կարող ես նաև ժամանակ տրամադրել ինքնակրթվելուն: Համաձա՞յն ես:
Մի շարք անվճար դասընթացների հղումներ ենք բերել, որպեսզի դու սեպտեմբերը սկսես նոր հմտություններով.
🏁 Goal Setting
Դասընթացի օգնությամբ կսովորես սահմանել նպատակներ ու ավելի առարկայական արդյունքի հասնել:
🔢 Excel Essential Training
Այս դասընթացի միջոցով զինվի՛ր Excel–ի գործիքներով ու դարձի՛ր դրա մասնագետը:
🗣 Interpersonal Communication
Այստեղ դու կարող ես ձեռք բերել գիտելիքներ միջանձնային հարաբերություններ կառուցելու մասին և դառնաս ավելի թիմային:

🔥6🤩1
🤔 Using questions to Foster Critical Thinking and Curiosity
Քննադատական և կրեատիվ մտածողությունը հմտություն է, որը ևս հնարավոր է զարգացնել:
😎 Communicating with Confidence
Թիմայնությունն ու համագործակցելու կարողությունը լավ արդյունքի բաղադրիչներ են, զարգացրո՛ւ դրանք այս դասընթացի միջոցով:
📙 Coursera.org
Կարող ես ընտրել դասընթացի մակարդակը, տևողությունը ու դասից դաս անցնելով` զարգացնել նոր հմտություններ:
🎓 The Open University
Մկնիկը սեղմի՛ր ուզածդ դասընթացի վրա ու սկսի՛ր ինքնակրթվել:
🇬🇧 Oxford Online English
Անգլերենը քո երկրորդ լեզուն դարձնելուն կօգնի այս հարթակը:
😉 Դե անցի´ր գործի:

LinkedIn
Using Questions to Foster Critical Thinking and Curiosity Online Class | LinkedIn Learning, formerly Lynda.com
Learn how to ask the right questions to move your team, leadership, and career to the next level.
👏8
🤔 Մենք մտածում ենք, որ դու հենց նոր ես վերադարձել արձակուրդից ու բաց ես թողել այս կարևոր հայտարարությունը: 👇
😊 Արի պատմենք: Դու ունես 5 օր՝ Ամերիա Սերունդ ծրագրին մասնակցելու համար:
Եկել է Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում գործնական ուսուցում անցնելու և աշխատանք գտնելու քո ժամանակը: 😍
Ի՞նչ կտա քեզ Ամերիա Սերունդ ծրագիրը.
✅ հաղորդակցման և բանակցային հմտություններ,
✅ անգլերենի իմացության կատարելագործում,
✅ կոնֆլիկտների կառավարում և վաճառքի հմտություններ,
✅ ոչ ստանդարտ իրավիճակներում խնդիրները լուծելու կարողություն,
✅ լավ թիմ և նոր ընկերներ,
✅ աշխատանքի հնարավորություն Հայաստանի առաջատար բանկի սպասարկման թիմում:
🔗 Շտապի՛ր ուղարկել քո հայտը մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: Մենք քեզ սպասում ենք՝ https://ameria.me/3PRY4Xa

🔥3
🤩 Դու այնքա՜ն տաղանդավոր ես ու հնարամիտ, որ քո կարողություններն օգտագործելով` կարող ես ստեղծել եկամուտի լրացուցիչ աղբյուրներ:👇🏻
🔗 Facebook-ում կա «Մասնագետ եմ» խումբ, որն օգնում է տարբեր ոլորտի մասնագետներին գտնել իրենց հետաքրքրող աշխատանքը: Տեղադրի՛ր հայտարարություն այս կամ այլ խմբերում կամ կայքերում` Dasa2.com, Course.am։
〽️ Սկսի՛ր բլոգ գրել կամ յութուբյան ալիք բացի՛ր, ուր կպատմես քո առօրյայի մասին: Եթե քո պատմությունները սիրում են ընկերներդ, գուցե սիրեն նաև մյուսները: Փորձը փորձանք չէ: Սկսի՛ր այսօր, գուցե մեկ տարի հետո մեծ լսարան ունենաս:
📸 Եթե սիրում ես լուսանկարել, ապա քո ամենաստացված նկարները կարող ես ներբեռնել տարբեր կայքերում ու շահույթ ստանալ, այդպիսի կայքեր են՝ Alamy, iStock, Shutterstock։
💁🏻♀️ Եթե սիրում ես աշխատել երեխաների հետ ու կիսել գիտելիքներդ, ուրեմն ամառային դպրոցներն ու դասապատրաստման կենտրոնները սպասում են քեզ։
✍️ Քո ճարտար լեզուն ու ճկուն միտքը հոդվածներ գրելու կարևոր գործիքներն են: Wikipedia-ն առաջին քայլն անելու ամենաազատ հարթակն է։

🔥6🤩2
🧐 Դու երբևէ լսե՞լ ես «բույսերի հոգեբանի» մասնագիտության մասին: Ո՞չ: Չէիր կարող լսել, քանի որ այն ապագայի մասնագիտություններից մեկն է: Աշխարհն արագ թափով առաջ է գնում, ու փոխվում է ապագա աշխատողի նկարագիրը:
👨🏻💻 Կիբերանվտանգության մասնագետ
Օրեցօր ամեն բան դառնում է թվային, ու անձնական տվյալները կարիք են ունենալու գերպաշտպանության: Գաղտնիության մասնագետները ապագայում դառնալու են ամենապահանջվածը:
💨 Այլընտրանքային էներգիայի մասնագետ
Քամու, արևային էներգիայի օգտագործման չափերի մեծացում կամ նոր էլեկտրական մեքենաների մշակում. այս ոլորտն արագ զարգանում է և ունենալու է մասնագետների մեծ պահանջարկ:
💻 Ծրագրավորող
Եթե քարանձավում չես ապրում, ուրեմն ամեն օր ծրագրավորողի թեթև ձեռքով ստեղծված տարբեր ծրագրերից ես օգտվում: Նրանք դեռ երկար մնալու են ամեամոդայիկ մասնագետները:
〽️ Թվային մարքեթոլոգ
Մեդիա գործիքներին տիրապետելը շարունակելու է մնալ աշխարհը կառավարող ամենաազդեցիկ եղանակներից մեկը:

📈 Կառավարման խորհրդատու
Կազմակերպությունների առավել արդյունավետ աշխատանքի համար նա վերլուծելու և մշակելու է տարբեր ծրագրեր։
🤖 Ռոբոտաշինության մասնագետ
Դու երբևէ լսե՞լ ես «բույսերի հոգեբանի» մասնագիտության մասին: Ո՞չ: Չէիր կարող լսել, քանի որ այն ապագայի մասնագիտություններից մեկն է: Աշխարհն արագ թափով առաջ է գնում, ու փոխվում է ապագա աշխատողի նկարագիրը:
🧑🏻🔬 Նանոբժիշկ
Նանոբժշկությունը հեղաշրջելու է բժշկության ավանդական մեթոդները, այն լուծելու է այնպիսի հիվանդություններ, որոնք այսօր անբուժելի են:
🏠 Խելացի տների դիզայներ
Շուտով քո տունը դառնալու է քեզնից խելացի, հասկանալու է քեզ և հոգ է տանելու քո մասին:
🌿 Բույսերի հոգեբան
Բույսերի հոգեբանը կզբաղվի բույսերի գենետիկ մուտացիաների բացասական հետևանքների վերացմամբ:
🚀 Տիեզերական էներգիայի ինժեներ
Երկիր մոլորակում բնական հանածոների սպառման արդյունքում էներգիայի նոր աղբյուրներ գտնելու համար «խուզարկուներ» են մեկնելու տիեզերք՝ նոր էներգիայի հետքերով:

🔥7
🧠 Ուղեղը մարմնի ծավալի ընդամենը 2%-ն է կազմում, բայց կառավարում է մեր ամբողջ մարմինը: Նա ևս ծերանալու հակում ունի, բայց եթե անընդհատ մարզես ու նոր մարտահրավերներ նետես նրան, այն քեզ ավելի երկար կծառայի:
✅ Ուղղի՛ր մեջքդ
Մայրիկները մի բան գիտեն, որ միշտ հորդորում են ուղիղ պահել մեջքը. ուղղահայաց դիրքում էներգիան ավելի արագ է հասնում մեր գլխուղեղի բջիջներին, լավանում է տրամադրությունը ու բարձրանում ինքնավստահությունը:

🔥10👏1
👩🏻🍳 Լա՛վ սնվիր
Իսկ տատիկների համար դու միշտ քաղցած ես։ Սնվի՛ր առողջ ու չափավոր՝ չենթարկվելով տատիկի հարձակումներին: Շատ օգտագործի՛ր ընկուզեղեն, ձկնեղեն, հացահատիկեղեն, մրգեր ու բանջարեղեն:
🚴♂️ Պահպանի՛ր ֆիզիկական ակտիվությունը
Մարզվելիս քո սրտի ռիթմը մեծանում է, թթվածինը ուղեղ է հասնում շատ ավելի արագ, ու զարգանում են ուղեղի նոր բջիջներ: Դու դառնում ես ավելի արդյունավետ:
👩🏻🏫 Պահպանի՛ր մտավոր ակտիվությունը
Նոր բաներ փորձարկելը կօգնի մարզել ուղեղը. սովորի´ր նոր լեզու կամ կիթառ նվագել:
📱 Արա՛ «էլեկտրոնային դեթոքս»
Քնից 30-60 րոպե առաջ անջատի´ր բոլոր էկրանները:
🧘 Մեդիտացիա արա՛
Դի՛ր մեդիտացիոն երաժշտություն, խաղաղվի՛ր ու գրկի՛ր բարձդ։

🔥11👏1
📚Քեզ բերել ենք 5 գիրք աշխատանքի ու մոտիվացիայի մասին:
📗 What color is your parachute, հեղինակ՝ Ռիչարդ Բոլս
«Ամեն «Ոչ» քեզ մեկ քայլով ավելի է մոտեցնում «Այո»-ին»:
🪂 Սա գիրք է ինքդ քեզ, քո ցանկություններն ու հնարավորությունները ճանաչելու ու դրանց հավատալու մասին: Այն օգնում է ընթերցողին ներկել իր անկարգելը (պառաշյուտը) ցանկալի գույնով ու ճախրել:
📗 A life at work, հեղինակ՝ Թոմաս Մուր
«Աշխատանքը պարզապես աշխատանք չէ, այն խորապես կապված է կյանքի իմաստը գտնելու ընթացքի հետ»:
👨🏻💻 Մուրի կարծիքով` աշխատավայրը լաբորատորիա է, ուր բացահայտվում է մարդու հոգին:

🔥7👏1🤩1
📗 Rich Dad Poor Dad, հեղինակ՝ Ռոբերտ Կիյոսակի
«Անհաջողությունը հաջողության հասնելու մի մասն է. մարդիկ, որոնք վախենում են ձախողվելուց, չեն կարող նաև հաջողել»:
💁🏻♀️ Գիրքն ընթերցողին զարգացնում է ֆինանսական գրագիտություն, տալիս է բիզնես սկսելու հմտություններ ու օգնում է պայքարել ու դիմակայել դժվարություններին:
📗 Alchemist, հեղինակ՝ Պաուլո Կոելյո
«Երբ դու մի բան շատ ես ցանկանում, ողջ տիեզերքը նպաստում է դրա իրականացմանը»:
💫 Սա գիրք է երազանքներին հավատալու և դրանց հասնելու ճանապարհի՝ աշխատասիրության մասին:
📗 LifeKeys discovery workbook, հեղինակ՝ Ջեյն Կիս
Գիրքն օգնում է մարդկանց բացահայտել, որ իրենք բացառիկ անհատներ են, որոնք ունեն եզակի կարողություններ ու արժանի են բարեկեցիկ կյանք ունենալ: Գրքում կան բազմաթիվ թեստեր, առաջադրանքներ, որոնք կօգնեն ճանաչել ցանկություններդ:

🤩5
😋 Երբ սիրտդ տաք սուրճ ու 12 կտոր պիցցա է ուզում, ու դու հիշում ես, որ քեշբեք ունես: 😍
💚 Պարզապես վճարի՛ր Ամերիաբանկի քո Visa Student քարտով:
🔗 Իմացի՛ր ավելին՝ https://ameria.me/3DUyLRM

👏2🤩1