Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Հոկտեմբերի 30-ից մենք նույնականացման նոր տեխնոլոգիա ենք գործարկել 🆕
Մենք արդեն ճանաչում ենք մեր հաճախորդներին ձայնի
🗣 առաջին հնչյուններից։

Առաջինը Հայաստանում ներկայացնում ենք ձայնային նույնականացման համակարգ՝ նախատեսված արագ, անվտանգ և հարմար նույնականացման համար

Առաջին բառերից մենք ճանաչում ենք մեր հաճախորդին ու զանգի ժամանակ խնայում ենք նրա ժամանակը 🤝
AI տեխնոլոգիաներն օգնում են մեզ բարելավել մեր հաճախորդների կյանքի որակը։

Ի դեպ, կիրառվող տեխնոլոգիան կարողանում է նույնականացնել անձին՝ օգտագործելով նրա ձայնի առանձնահատկությունները, հաշվի առնելով ձայնի` չկրկնվող կենսաչափական տվյալ լինելու հանգամանքը, ինչպես նաև հստակորեն տարանջատում և բացահայտում է արհեստական բանականության միջոցով ստեղծված ձայնային տվյալները:

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
23😱6👍3🥰3
10 խորհուրդ ընտանիքի հետ որակյալ ժամանակ անցկացնելու համար

Սիրելիների հետ անցկացրած ժամանակը միշտ էլ ասոցացվում է ջերմության, հանգստության և սիրո հետ: Բայց գիտեի՞ր, որ այն նաև բարելավում է հոգեկան և ֆիզիկական առողջությունը:
Մոտ 458 000 մարդու շրջանում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտանիքի և ընկերների հետ անցկացրած որակյալ ժամանցը ոչ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլ նաև նվազեցնում է սթրեսն ու միայնության զգացողությունը 🤗

Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք` ինչպես անցկացնել որակյալ ժամանակ ընտանիքի անդամների և ընկերների հետ:
 
Ինչո՞ւ է կարևոր սիրելիների հետ անցկացրած ժամանակը
 
Հարազատների և ընկերների հետ շփումը` 👇
Նվազեցնում է սթրեսը: Մի քանի անկեղծ խոսք ու ժպիտ, և բոլոր անհանգստությունները կարծես անհետանում են։
Բարելավում է հոգեկան առողջությունը: Մեկուսացված լինելը կարող է առաջացնել դեպրեսիա։ Իսկ ընտանիքի կամ ընկերների աջակցությունը նվազեցնում է միայնության զգացումը։
Բարձրացնում է ինքնագնահատականը: Սիրելիների ներկայությունը մեզ հիշեցնում է մեր կարևորության մասին: Երբ շրջապատված ես այն մարդկանցով, ովքեր քեզ հավատում ու գնահատում են, ինքնավստահությունն ինքնաբերաբար աճում է։ Իսկ բացասական միջավայրը կարող է թուլացնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։
Բարելավում է ֆիզիկական առողջությունը: Ներդաշնակ ընտանեկան կամ ընկերական հարաբերությունները դրական ազդեցություն ունեն մարդկանց առողջական վիճակի վրա, նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը և նպաստում երկար կյանքին։
 
Պարզ գաղափարներ ընտանեկան ժամանցի համար
 
Որակյալ ժամանց ունենալու համար ամենևին էլ մեծ ծախսեր պետք չեն։ Երբեմն ամենահիշարժան պահերը հենց ամենապարզ գաղափարներից են ծնվում:
Միասին մարզվեք կամ զբոսնեք ու զրուցեք
Միասին պատրաստեք սիրելի ուտեստը․ համեղ կերակուրը միավորում է բոլորին
Խաղացեք սեղանի խաղեր (Uno, Monopoly, Alias)․ խաղերի ժամանակ ուրախ մթնոլորտը երաշխավորված է
Կազմակերպեք պիկնիկ բնության գրկում
Ոչ աշխատանքային օրերին մասնակցեք արշավների կամ որևէ հետաքրքիր վայր բացահայտեք

Այս փոքր սովորությունները ժամանակի ընթացքում կարող են վերածվել ընտանեկան ավանդույթների և լցնել կյանքը երջանիկ հիշողություններով։
 
Թող տեխնոլոգիաները միավորեն, ոչ թե բաժանեն
 
Երբեմն հեռավորությունը թույլ չի տալիս ժամանակ անցկացնել հարազատների հետ։ Նման դեպքերում օգնության են հասնում տեխնոլոգիաները:
Մի հետաքրքիր միտք ունենք 💡
Կարող ես ձեռք բերել թվային լուսանկարի շրջանակներ որոնց մեջ ցուցադրվող նկարը հնարավոր է հեռավար փոփոխել աշխարհի ցանկացած կետից։
Դրանց միջոցով կարելի է՝
-Ավելացնել գրառումներ կամ վերնագրեր
-Ստեղծել ալբոմներ և ցուցակներ
-Կառավարել ցուցադրվող բովանդակությունը

Հիշիր` տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել կենդանի շփմանը։ Թույլ մի տուր, որ էմոջիները փոխարինեն իրական ժպիտներին։
 
Փոքր ավանդույթներ՝ մեծ հիշողությունների համար
 
Ամենաամուր կապերը ստեղծվում են ոչ թե հատուկ առիթներին, այլ առօրյայում:
Սովորություն դարձրեք`
Համատեղ նախաճաշել ամեն կիրակի
Կազմակերպել ընտանեկան խաղերի փոքրիկ երեկոներ
Ընտանիքով կինոթատրոն, ներկայացում կամ համերգ գնալ
Ամեն շաբաթ գրի առնել փոքրիկ նպատակներ, որոնք պատրաստվում եք իրագործել ընտանիքով և փակցնել տեսանելի հատվածում
Ընտանիքով «թվային դետոքս» օր հայտարարել` առանց հեռախոսների և սոցցանցերի
 
Սիրելիների հետ որակյալ ժամանակ անցկացնելը կարող է փոխել ոչ միայն տրամադրությունը, այլև կյանքի որակը։ Սկսիր փոքր քայլերից` մեկ ընթրիք, մեկ խաղ կամ մեկ զբոսանք: Այս ավանդույթները կհարստացնեն քո առօրյան և կդառնան այն պահերը, որոնք երանությամբ կհիշես անգամ շատ տարիներ հետո 💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
11👍2
Հիփոթեքային_վա՞րկ,_թե՞_տարաժամկետ_մարում.WAV
23.3 MB
Չե՞ս կողմնորոշվում ինչպես գնել նոր բնակարան՝ վերցնել հիփոթեքային վա՞րկ, թե՞ օգտվել կառուցապատողների առաջարկած տարաժամկետ մարման տարբերակից 🤔

Մեր A Vlog-ը կօգնի քեզ ճիշտ որոշում կայացնել։ 😇

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
8👍1😁1
Դեռ չունե՞ք բրոքերային հաշիվ։
Ուրեմն հիմա ճիշտ ժամանակն է💚

MyInvest-ում կարող եք անել գործարքներ՝ առանց միջնորդավճարի։

Սա քո հնարավորությունն է՝ փորձելու, սովորելու ու զգալու շուկայի ռիթմը՝ առանց լրացուցիչ ծախսերի։

Մինչև դեկտեմբերի 31-ը․

✔️ Բացիր բրոքերային հաշիվ MyInvest-ով
✔️ Ձևակերպիր քո առաջին 5 պատվերները
✔️ Գնիր մինչև 250 բաժնետոմս առանց միջնորդավճարի

Քո ներդրումային ճանապարհը սկսվում է հենց հիմա։
Մանրամասներին ծանոթացիր այստեղ՝ myinvest.am
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12👍4😁1
Մոլորակը սիրում է հոգատար մարդկանց

Մոլորակի 🌏մասին հոգ տանելը միայն մեծ ընկերությունների գործը չէ։ Յուրաքանչյուրիս առօրյա որոշումներն ու փոքր սովորությունները մեծ դեր ունեն այդ հարցում։

Թվում է՝ ծորակը փակելը կամ բազմակի օգտագործման պայուսակին նախապատվություն տալը մանրուք է, բայց հենց այդ փոքր սովորություններն են, որ միասին ձևավորում են կանաչ կենսակերպ:

Ինչո՞ւ է այսօր կարևոր վարել կանաչ կենսակերպ

Կլիմայական փոփոխություն, պլաստիկի ավելցուկ, էներգետիկ ճգնաժամեր և մաքուր ջրի պակաս․ սա մերօրյա իրականությունն է: Պլաստիկը հայտնվում է ծովում, ավելորդ լույսը՝ մթնոլորտում, իսկ ջրի անխնա օգտագործումը նվազեցնում է դրա պաշարները։ Կանաչ կենսակերպն օգնում է նվազեցնել այս վտանգները՝ միաժամանակ խնայելով նաև մեր ռեսուրսները։

Կանաչ կենսակերպի հիմնական սկզբունքները

♻️Reduce, Reuse, Recycle. կրճատել, վերօգտագործել և վերամշակել։

🛍️Գիտակցված գնումներ․ խուսափել ավելորդ սպառումից ու ընտրել որակյալ և էկո ապրանքներ։

Էներգիայի ու ռեսուրսների խնայողություն․ մտածված օգտագործել ջուրը, էլեկտրաէներգիան ու բնական պաշարները։

💨 Ածխածնի արտանետումների նվազեցում. ընտրել էկո տրանսպորտ, վերականգնվող էներգիա և պատասխանատու սպառում։



Պարզ սովորություններ կանաչ կենսակերպի ճանապարհին

💦Ջրի խնայողություն․

👉Ատամներդ լվանալիս փակիր ծորակը, երբ ջուրն անհրաժեշտ չէ:
👉Սպասքը լվանալիս հնարավորինս նվազեցրու ջրի սպառումը:
👉Տեղադրիր ջուրը խնայող համակարգեր։
Այսպիսի պարզ սովորությունները նվազեցնում են ջրի ծախսը տասնյակ լիտրերով։

🛒 Գիտակցված և էկո գնումներ

Հրաժարվիր մեկանգամյա տոպրակներից ու նախընտրությունը տուր բազմակի օգտագործման պայուսակներին, ընտրիր էկո փաթեթավորմամբ ապրանքներ։ Հագուստ գնելիս ընտրիր բնական կամ վերամշակված կտորից կարված տարբերակներ և խուսափիր «fast fashion»-ից։ Քիչ, բայց որակյալ գնումներն օգնում են զգալիորեն կրճատել կենցաղային թափոնները:

⚡️Էներգիայի խնայողություն տանը և աշխատավայրում

✔️Էներգախնայող լամպեր օգտագործելով դու ոչ միայն նվազեցնում ես ✔️էլեկտրաէներգիայի ծախսը, այլև նպաստում ես ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը։


🫡Պատասխանատու բանկինգ և ներդրումներ

Ընտրելով սոցիալական պատասխանատվությամբ ֆինանսական ընկերություններ և ներդրումային լուծումներ՝ դու աջակցում ես թե՛ քո ֆինանսական աճին, թե՛ բնությանն ու մարդկանց։

♻️Վերամշակում և վերօգտագործում

Աղբի տեսակավորումը (թուղթ, ապակի, պլաստիկ, օրգանական թափոններ, մետաղ) դեպի մաքուր և կայուն ապագա տանող առաջին քայլերից է։

Թղթի վերամշակումը փրկում է ծառեր։
Պլաստիկ շշերի վերամշակումը նվազեցնում է աղբավայրերի ծանրաբեռնվածությունը։
Վերօգտագործումը հին իրերին նոր կյանք է տալիս:

🚲Կանաչ տրանսպորտ․ քայլք, հեծանիվ կամ հանրային տրանսպորտ

Քայլիր, երթևեկիր հեծանվով կամ օգտվիր հանրային տրանսպորտից: Սա ոչ միայն կնվազեցնի օդի աղտոտվածությունը, այլև կբարելավի քո առողջությունը։

Էկո մտածելակերպ մանկուց

Երբ երեխաները տեսնում են, որ մեծերը տեսակավորում են աղբը կամ նախընտրում են բազմակի օգտագործման իրեր, նրանք կրկնօրինակում են ծնողներին։ Կանաչ սովորությունները պետք է դառնան ընտանիքի մշակույթի մի մաս։

Կայուն ապագան սկսվում է հենց հիմա քո ամենօրյա ընտրությունից: Կանաչ կենսակերպը ոչ թե մեծ քայլեր պահանջող գործընթաց է, այլ փոքր, բայց հետևողական սովորությունների համադրություն։ Եթե միլիոնավոր մարդիկ կատարեն այս քայլերը, մոլորակը և մեր ապագան կլինեն կանաչ 🌍💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
15
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ կլիներ, եթե բանկերն ունենային ընդհանուր չաթ 💭

Banker’s Day — երևակայական չաթ, որը բացվել է ԿԲ-ի կողմից` Բանկային աշխատակցի օրը նշելու համար:

Հ.Գ. Շնորհավոր, ընկերներ 💚 ձեր յուրահատուկ կերպարներով դուք ամբողջացնում ու հզորացնում եք մեր երկրի բանկային համակարգը:
56😁30👍5🥰3
Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

🗓 Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բայց արդյո՞ք բոլոր առաջարկներն են իսկապես շահավետ: Պարզվում է` ոչ միշտ. SALE պիտակը պարզապես լավ մտածված մարքեթինգային հնարք է։

Այսօր Ամերիա բլոգում միասին կպարզենք՝ ինչպես տարբերել իրական զեղչը կեղծ առաջարկներից

Ինչպես պատրաստվել սև ուրբաթին

Կազմիր գնումների ցուցակ 📝
Մի գնա գնումների` առանց նախապես պատրաստած պլանի։ Կազմիր այն ապրանքների ցուցակը, որոնք քեզ իրականում պետք են (տեխնիկա, կահույք, հագուստ, նվերներ և այլն)։ Կարող ես նախապես դուրս գրել նախընտրածդ ապրանքների գները և մոտավորապես կպատկերացնես` ինչ ծախս է քեզ սպասում:

Սահմանիր բյուջե 🤑
Ընտրիր առավելագույն սահմանաչափ, որը պատրաստ ես ծախսել սև ուրբաթին։ Կարող ես բաժանել ըստ կատեգորիաների և կարևորության: Սա հատկապես կարևոր է, եթե դու ուսանող կամ երիտասարդ մասնագետ ես, որ սև ուրբաթից հետո չբախվես պարտքերի կամ ավելորդ ֆինանսական խնդիրների։

Հետևիր գներին սև ուրբաթից առաջ 👀
Շատ վաճառողներ մինչև սև ուրբաթ բարձրացնում են գները, որպեսզի հետո նույն գինը ներկայացնեն որպես «զեղչված»։ Մոտ երկու շաբաթ առաջ սկսիր հետևել գների տատանումներին․ գրի առ գները կամ պահիր սքրինշոթեր։ Համեմատիր գները տարբեր կայքերում և ֆիզիկական խանութներում։

Միացիր newsletter-ներին և հավատարմության ծրագրերին 📭
Բազմաթիվ խանութներ զեղչի նախօրեին ուղարկում են պրոմո կոդեր կամ վաղ հասանելիության հղումներ։ Միացիր նրանց, որ բաց չթողնես լրացուցիչ զեղչերը:

Հետևիր սիրելի բրենդերին սոցցանցերում 📱
Բրենդերի Instagram, Facebook և Telegram էջերում հաճախ հրապարակվում են հատուկ առաջարկներ, ժամանակավոր կոդեր, զեղչեր։ Մի քանի րոպե շուտ տեղեկացված լինելու շնորհիվ կարող ես խնայել քո նախընտրած ապրանքները գնելիս։

Սև ուրբաթին պատրաստ լինելու, Օնլայն և օֆլայն գնումների, օգտակար գործիքների մասին ավելին կարդա բլոգում․
🔗 https://ameria.me/4rsBuZt

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վերանորոգման բյուջեն հաշվելը հեշտ է 🙂
Արի myhome.am, հաշվենք 💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5👍1
Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

💳 Իսկ դու գիտե՞ս, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։

Իսկ ի՞նչ քարտեր կան այդ աշխարհում և, ամենակարևորը, ո՞րն ընտրել:

Plastic vs Digital

Ֆիզիկական քարտն այն դասական քարտն է, որը պահում ես դրամապանակում, իսկ թվային քարտն «ապրում է» քո սմարթֆոնում 📱

Ըստ էության, դրանք նույն գործառույթներն են իրականացնում, բայց ունեն նաև որոշ առանձնահատկություններ:


Ֆիզիկական քարտը`

հարմար է բանկոմատով կանխիկացնելու համար,
պահեստային լավ տարբերակ է, եթե մարտկոցդ նստել է, հեռախոսի կամ կապի հետ կապված խնդիր ունես,
կարող է գողացվել կամ կորել,
վնասակար է միջավայրի համար, քանի որ քայքայվելու համար տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տարիներ են պահանջվում:

Թվային քարտը`

արագ է թողարկվում,
eco-friendly է, քանի որ չի պահանջում պլաստիկի օգտագործում,
միայն հեռախոս ունենալը բավարար է,
իդեալական է առցանց գնումների, memberhsip-երի ու subscription-ների համար,
ապահովում է հավելյալ անվտանգություն,
կանխիկացնելու համար պետք է օգտվել այլ գործիքներից, ինչպես օրինակ` առանց քարտի կանխիկացումը Ամերիաբանկի բանկոմատներից:

Չնայած չնչին տարբերություններին` ֆիզիկական և թվային քարտերը ավելի շատ ընդհանրություններ ունեն: Դրանք հիմնականում սպասարկվում են միջազգային վճարային ցանցերով և ունեն նույն գործառությները` պարզապես տարբեր ձևաչափերով։

Քարտերի դասեր

Քարտերը ոչ միայն տարբեր ձևաչափեր ունեն, այլ նաև տարբեր դասեր՝ կախված սպասարկման մակարդակից, սահմանաչափերից և լրացուցիչ առավելություններից։
Այս դասերը միջազգային ստանդարտ են՝ անկախ վճարային համակարգից։

Ամենատարածված դասակարգերն են՝

👉 Classic` ամենօրյա օգտագործման համար
👉 Student` հատուկ ուսանողների համար
👉 Visa Star` հատուկ 6-18 տարեկանների համար:
👉Gold` բարձր սահմանաչափեր, զեղչեր գնումներ անելիս
👉 Platinum` ընդլայնված ապահովագրություն, հատուկ առաջարկներ, ճամփորդական առավելություններ
👉 Signature և Infinite` բարձրակարգ սպասարկում, lounge-եր, concierge և այլ պրեմիում առավելություններ
Այս մասին առավել մանրամասն կարող ես կարդալ այստեղ:

Դեբետ և կրեդիտ

Քարտերն առանձնանում են ոչ միայն ձևաչափով (ֆիզիկական կամ թվային) ու դասով, այլ նաև՝ տեսակով։
Վճարային քարտերը լինում են դեբետային և կրեդիտային

Դեբետային քարտը օգտագործում է քո հաշվին առկա գումարը։
Կրեդիտային քարտը տրամադրում է վարկային սահմանաչափ, որը կարող ես օգտագործել քարտով գնումներ կատարելու համար:

Քանի որ այս թեման ավելի լայն է և ունի իր առանձնահատկությունները, դրա մասին արդեն մանրամասն պատմել ենք այս բլոգում։

Մի փոքր էլ վճարային համակարգերի մասին

Պատմենք նաև քարտերի առավել լայն տարբերակիչներից մեկի` վճարային համակարգերի մասին:

Դրանք ֆինանսական ենթակառուցվածքներ են, որոնք ապահովում են քարտապանների, վճարային կետերի և ֆինանսական հաստատությունների միջև գործարքների մշակումը։ Վճարային համակարգերը միջնորդներ են, որոնք կապում են թողարկող բանկերին (այն բանկերը, որոնք թողարկում են քարտեր) ստացող բանկերի հետ (այն բանկերը, որոնք առևտրային կետերի գործարքներն են մշակում)։

Վճարային համակարգերը պատասխանատու են տեխնոլոգիական և լոգիստիկ շրջանակ ստեղծելու համար, որն անհրաժեշտ է գործարքների անվտանգ և արդյունավետ իրականացման համար։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
13
Հիմա, երբ արդեն պատկերացում ունես այն մասին, թե ինչ է վճարային ցանցը, արի տեսնենք` ինչին է պետք ուշադրություն դարձնել վճարային համակարգն ընտրելիս 👇

Գլոբալ հասանելիություն: Եթե սիրում ես ճանապարհորդել կամ գնումներ կատարել արտասահմանյան կայքերից, ընտրիր վճարային համակարգ, որն ընդունվում է աշխարհի տարբեր երկրներում:
Անվտանգության ստանդարտներ: Համակարգը պետք է ապահովի քո տվյալների պաշտպանությունը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ՝ 3D Secure, tokenization և այլ մեխանիզմներ։
Նորարարական լուծումներ: Ընտրիր այն համակարգը, որը շարունակաբար խթանում է զարգացումը և ներդնում է նոր տեխնոլոգիաներ:
Հատուկ առաջարկներ և համագործակցություններ։ Շատ համակարգեր առաջարկում են զեղչեր, քեշբեքեր և հատուկ պայմաններ:
Միջնորդավճարներ: Անկախ քարտը թողարկող բանկի միջնորդավճարներից՝ տարբեր գործարքների դեպքում ցանցերի միջնորդավճարները ևս կարող են տարբերվել։
Տարածաշրջանների կենտրոնացում։ Համակարգերը կարող են առաջնահերթություն տալ որոշ տարածաշրջանների կամ շուկաների՝ հիմնվելով տարբեր գործոնների վրա։

🤝 Այսպիսով` քարտ ընտրելիս դու ընտրում ես անվտանգություն, հարմարավետություն և ամբողջական ֆինանսական փորձառություն, և այն պետք է համապատասխանի քո առօրյային ու կարիքներին:

Եթե չես կողմնորոշվում, երբեմն լավագույն լուծումը ֆիզիկական + թվային քարտի համադրությունն է։ Սակայն այստեղ պետք է հիշել թվային քարտերի գլխավոր առանձնահատկության մասին` չմոռանալով հոգ տանել մոլորակի մասին 🌿
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9
Եկել ենք ասենք, որ հեռավորությունն այլևս խնդիր չէ 🙂
Արագ դրամական փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ 10 րոպեում 💸

Ի դեպ, եթե դեպի ՌԴ փոխանցվող գումարը ՀՀ դրամով է, միջնորդավճարը կկազմի 0% 💚

Փոխանցման սակագներին և այլ երկրների ցանկին ծանոթացիր մեր կայքում 🌎

🔗 https://ameria.me/4pWCl33
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9👍1
Ամանորյա վաճառքներ. Ի՞նչ անել, որ բիզնեսիդ վաճառքներն ավելանան

Ամանորը մոտենում է: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ մտքում արդեն փաթեթավորում են նվերներ, որոնց մեծ մասը դեռ չեն էլ գնել։ Տոնական սեզոնը վաճառքի տեսանկյունից ամենաակտիվ շրջաններից է․ մարդիկ գնում են ոչ միայն ապրանք, այլև ջերմություն, լույս, երազանք: Իսկ բիզնեսները դառնում են այդ ամենի մատակարարները։

Այսօր Ամերիա բլոգում կներկայացնենք այն քայլերը, որոնք կօգնեն քեզ կանխատեսել ու պահել վաճառքների տոնական ալիքը։

1. Ամանորյա վաճառքների պլանավորում


Ամեն ինչ սկսվում է տվյալներից և պլանավորումից։ Տվյալներն օգնում են կանխատեսել պահանջարկը, ոչ թե սպասել ու տեսնել, այլ նախապես հասկանալ՝ ինչն է անհրաժեշտ, ինչը՝ ոչ, ու ինչից որքան։

Ի՞նչ է պետք հաշվի առնել

Պահանջարկի կանխատեսում
Նախորդ տարիների տվյալները հիանալի օգնականներ են: Ո՞ր ապրանքներն էին առավել պահանջված, որ մոդելներն էին սպառվում առաջինը։

Մարդկային ռեսուրսներ
Ամանորյա օրերին հոսքն ավելանում է. կարևոր է ունենալ բավարար անձնակազմ՝ վաճառքից մինչև առաքում։

Մարքեթինգային բյուջե
Անհրաժեշտ է հատկացնել բյուջե տոնական արշավների, գովազդի ու ինֆլուենսերների հետ համագործակցությունների համար։

Հարմար վճարումներ
Չմոռանաս ապահովել վճարումների բոլոր պահանջված տարբերակները` հաճախորդներիդ ամենահարմար լուծումներն առաջարկելու համար: Այս մասին մասնրամասն պատմել ենք այստեղ:

2. Տոնական առաջարկներ և զեղչեր

Հաճախորդները դեկտեմբերին գալիս են կոնկրետ ակնկալիքով՝ օգտվել շահավետ առաջարկներից հնարավորինս պարզ ու արագ եղանակով:

Ո՞ր առաջարկներն են աշխատում լավագույնը

🎁 Bundle deals` հավաքածուներ, որոնք ավելի մատչելի են, քան առանձին գնված ապրանքները
🎁 Սահմանափակ ժամանակով առաջարկներ`«մինչև կեսգիշեր», «մինչև կիրակի», «միայն 3 օր». ժամանակի սղությունը միշտ խթանում է վաճառքը
🎁 Early-bird ակցիաներ` հատուկ առաջարկներ վաղ գնորդների համար. հաճախորդը դա ընկալում է որպես բոնուս, ոչ թե զուտ զեղչ
Այս ամենը ոչ միայն օգնում է լցնել զամբյուղը, այլև արագացնում է որոշման ընդունումը:

3. Ամանորյա փաթեթավորում ու բրենդինգ

Չկա ավելի արագ վաճառվող ապրանք, քան այն մեկը, որը գրեթե պատրաստ է լինել «նվեր»։
Փաթեթը դարձնելով «նվիրելու պատրաստ» ՝ դու զգալիորեն կթեթևացնես գնորդի հոգսը։

Ի՞նչ անել:

⚪️Gift-ready packaging. գեղեցիկ, տոնական, բայց բրենդավորված փաթեթավորում,
⚪️Limited edition visuals. հատուկ Ամանորի համար ստեղծված դիզայն,
⚪️Unboxing experience. բացման հետաքրքիր փորձառություն, որն ապրանքից պակաս կարևոր չէ։
Իսկ այսպիսի ապրանքների համար խորհուրդ ենք տալիս նախատեսել հատուկ անկյուն կամ դարակ:

4. Թվային մարքեթինգն Ամանորին

Թվային դաշտում մրցակցությունը այս սեզոնին բազմապատկվում է։

Ամանորին աշխատում են․

📌 տոնական mood-ով վիզուալ կոնցեպտները,
📌 email marketing արշավները,
📌 remarketing-ը՝ զամբյուղում թողած գնումները հիշեցնելու համար,
📌 festive landing page-երը, որտեղ պարզ ու արագ ներկայացված են տոնական առաջարկները,
📌 influencer marketing-ը. ճիշտ ընտրված համագործակցությունները կարող են այս շրջանում առավելագույն արդյունք ապահովել:

5. Սպասարկման բարձր որակ

Մեկ ուշացած պատասխան կամ սխալ առաքում, և Ամանորը կարող է դառնալ կորուստների շրջան քո բիզնեսի համար:

Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար ուշադրություն դարձրու՝

հաճախորդների դիմումներին արձագանքելու արագությանը,
պատվերների ճշգրտությանը,
ծանրաբեռնվածության կառավարմանը,
հաճախորդակենտրոն սպասարկմանն ու վերաբերմունքին:

6. Հաճախորդների պահպանում


Տոնական սեզոնի ավարտից հետո սկսվում է վաճառքի նոր փուլ։ Գնորդին գրավելը հեշտ է, իսկ պահելն ու հավատարիմ հաճախորդ դարձնելը ՝ ոչ այնքան։

Ի՞նչը կօգնի.

loyalty ծրագրեր` միավորներ, կուտակային զեղչեր կամ փոքրիկ արտոնություններ,
շնորհակալական և հետտոնական կարծիքների հաղորդագրություններ,
հաջորդ տոնական սեզոնին միտված փոքրիկ բոնուսներ:

Կարճ ասած՝ մենք չենք ուզում, որ գնորդը տոներից հետո մոռանա քեզ։ Ուզում ենք, որ Ամանորը դառնա հաճախորդների հետ հարաբերությունների ջերմ և շարունակական ուղու սկիզբ:

Տվյալները, ճիշտ պլանավորումը, գեղեցիր փաթեթավորումը, բարձր մակարդակի սպասարկումը և հաճելի փորձառությունը ստեղծում են միջավայր, որտեղ բիզնեսը բացի վաճառելուց ստեղծում է ամուր հարաբերություններ։

Ի վերջո, ամենամեծ մրցակցային առավելությունը ստեղծում է մարդակենտրոն մոտեցումը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎄 Որքան մոտենում է Ամանորը, այդքան շատանում են անելիքները։

Բայց մի մտածիր։ Մենք վստահ ենք՝ դու ամեն ինչ կհասցնես 💪

🎁Մենք քեզ համար մշակել ենք հատուկ վարկ՝ հատուկ պայմաններով։

📉 Տոկոսադրույք՝ սկսած 16%-ից
💰 Մինչև 20 մլն դրամ սահմանաչափ

Վարկն առանց գրավի է, իսկ այն ստանալու համար քեզ պետք է ընդամենը 1 րոպե։

Մանրամասները՝ https://ameria.me/4pJrbin
7
Media is too big
VIEW IN TELEGRAM
Թող 2026-ը բոլոր ընտանիքներին բերի շա՜տ ջերմ ու լուսավոր պահեր 🏠

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
19🥰3
Ներդրում չանելը նույնպես որոշում է 👀

Բայց արդյոք ճիշտ որոշո՞ւմ է 🤔

Արի հանդիպենք, ու մենք քեզ կպատմենք, թե ինչ կորցրիր՝ այս տարի ներդրումներ չանելով 🙂

Սա այս տարվա մեր վերջին հանդիպումն է․ շուկաների ամփոփում, 2026-ի սպասելիքներ ու իրական փորձ ներդրումների մասին։

Բաց չթողնես։ Տեղերը սահմանափակ են 💚

🔗 Գրանցվիր՝ https://ameria.me/4oeixqr

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
8🥰3
Պատրաստվում ենք 2026-ին.WAV
23.7 MB
Տարվա ավարտին մնացել են հաշված օրեր 🔔
Եթե դեռ չես հասցրել ամփոփել քո ֆինանսական 2025-ը, A Vlog-ը կօգնի դա անել հեշտ ու առանց սթրեսի 🎄
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6😁1
Ինչպե՞ս խելացի կառավարել տոնական ծախսերը և խուսափել պարտքերից

🎄 Լույսերը վառվում են, գնումների ցուցակը մեծանում է, նվերների ցանկը` երկարում: Ամանորը գալիս է, իսկ ծախսերը մի տեսակ սկսում են առանձին կյանքով ապրել: Ամեն անգամ հաշիվի մնացորդը ստուգելիս հարց է առաջանում` «Ե՞րբ ու ինչպե՞ս»:

Բայց ամանորյա ծախսերը կառավարելը չի նշանակում հրաժարվել ամեն ինչից ու զոհաբերել տոնական տրամադրությունը։ Ճիշտ մոտեցմամբ կարելի է լիարժեք վայելել տոնը` միաժամանակ խնայելով ու չվտանգելով քո «ֆինանսական առողջությունը»։

Պարզապես պետք է մի քիչ պլան, մի քիչ սառնասրտություն և մի փոքր հեռատեսություն:

Խմբավորիր գնումները և սահմանիր ծախսի առավելագույն շեմ 👛

Նախապես որոշիր, թե որքան ես պատրաստ վճարել նվերների, տոնական զարդարանքի և սննդի համար։ Յուրաքանչյուր խմբի համար սահմանիր առավելագույն շեմ և փորձիր չանցնել այն։
Սա պարզ, բայց շատ արդյունավետ քայլ է․ գումարն արդեն հասցե ունի, և դու ավելի քիչ ես տրվում գայթակղություններին։

Կազմիր ամանորյա գնումների ցանկ 📝

Տոնական քաոսը սկսվում է հենց այն պահին, երբ գնումների ես գնում առանց ցուցակի: Կարող ես շատ պարզ ցուցակ կազմել, օրինակ` note-երի մեջ մի քանի տողով նշիր անհրաժեշտ հիմնական ապրանքները։

Կատարիր խելացի և հաշվարկված գնումներ 🛒

Ամանորին գնումներ կատարելիս հաճախ հաղթում են հույզերը։ Լույսեր, երաժշտություն, «վերջին հնարավորության» առաջարկներ։ Բայց հենց այստեղ է պետք մի պահ կանգ առնել ու մտածել` արդյոք դա իրոք անհրաժեշտ է քեզ։

Նվերները պատրաստիր նախապես 🎁

Դեկտեմբերյան զեղչերը ոչ միշտ են այնքան «շահավետ», որքան թվում են առաջին հայացքից։ Նախապես պլանավորած գնումներն օգնում են խուսափել իմպուլսիվ ծախսերից ու ավելորդ պարտքերից։ Փորձիր գնել նվերները մաս-մաս, օրինակ` սկսիր նոյեմբերից:

Կատարիր ամբողջական պատվերներ 📦

Եթե օնլայն գնում ես կատարում, ուշադրություն դարձրու անվճար առաքման շեմին։ Ավելի խելացի է մեկ ամբողջական պատվեր անել, քան մի քանի անգամ առաքման գումար վճարել:

Մի վախեցիր ասել «ոչ»

Թեև հակասական կհնչի, բայց «Ավելացրու ևս 3000 ֏ պատվեր ու ստացիր նվեր» առաջարկները հաճախ շատ թանկ են նստում։
Հատկացրու 10 րոպե և փորձիր հստակ հասկանալ՝ առաջարկը իրո՞ք շահավետ է, թե՞ պարզապես հերթական թակարդ է:

Նվերները պատրաստիր ինքդ 👨‍💻

Պարտադիր չէ, որ ամանորյա նվերը լինի թանկ, որպեսզի արժեք ունենա։
Ինքնուրույն պատրաստած նվերը արտահայտում է ուշադրություն, ժամանակ և իրական հոգատարություն։ Handmade նվերները հաճախ ավելի երկար են հիշվում ու իրական արժեք ստեղծում: Մի մոռացիր, որ տոները նյութական նվերներով չեն ջերմանում:

Խուսափիր պարտքերից

Ամանորը բոլորի համար ֆինանսապես ծանր շրջան է։ Քո հարազատներն ու ընկերները նույնպես ունեն իրենց ծախսերն ու պարտավորությունները։

Եթե հավելյալ ֆինանսական միջոցների կարիք ունես, ավելի առողջ լուծում է օգտվել ֆինանսական գործիքներից, որոնք թույլ են տալիս գնումների համար վճարել մաս-մաս` առանց տոկոսների:

Հիշիր, որ տոներից հետո էլ կյանք կա 💡

Շատերը մոռանում են, որ ծախսերը չեն ավարտվում հունվարի 1-ին։ Իրական կյանքը սկսվում է հենց հետո։ Հաշվի առ՝

կոմունալները,
վարկային մարումները,
առօրյա ծախսերը:

Հետտոնական ֆինանսական ճնշումը հաճախ ավելի ծանր է, քան տոնականը, եթե դրան պատրաստ չես։ Ամանորը պետք է լինի ջերմ, ուրախ ու հիշվող, բայց ոչ պարտքով, սթրեսով կամ էլ դատարկ հաշվով։

Ծախսերի խելացի կառավարումը քեզ թույլ է տալիս վայելել տոնը՝ առանց հետագայում ֆինանսապես վերականգնվելու անհրաժեշտության:
Եվ հավատա՝ դա ամենալավ ամանորյա նվերն է, որ կարող ես անել ինքդ քեզ ❤️

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9👍2🥰1
Ինչպե՞ս_AI_ի_օգնությամբ_պլանավորել_2026_ը.WAV
25.5 MB
Եթե ուզում ես 🎄 2026-ը սկսել ֆինանսական հստակ պլանավորմամբ, ապա դիտիր A Vlog-ը մինչև վերջ, որ տեսնես, թե ինչպես կարող է AI-ն օգնել քեզ այդ հարցում

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5
Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ այն կիսում ենք սիրելի մարդկանց հետ։ Չէ՞ որ ամենաջերմ պահերը ծնվում են հենց ընտանիքում 💚

Թող 2026 թվականը լինի անսպառ ժպիտների, գրկախառնությունների և ամենաջերմ պահերի տարի 🤗

Շնորհավոր Ամանոր 🎄

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
19🥰2👍1
Ամենաջերմ պահերը ծնվում են ընտանիքում, իսկ Սուրբ Ծնունդը լցնում է դրանք հույսով ու լույսով

Թող տոնը ձեր տուն բերի սեր, անդորր և խաղաղություն:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ 💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
24👍1