Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Մենք սիրում ենք մեր երկիրը 💚 Շնորհավոր տոնդ, Հայաստան ջան 🇦🇲
🥰46👍9😱1
Դու ունես ամենակարևորը՝ Ամերիաբանկի Visa քարտ և ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը 🍸

🛍 Միջազգային օնլայն խանութներից գնումներ անելիս կամ ճամփորդելիս վճարիր Ամերիայի քո Visa քարտով և ստացիր հնարավորություն շահելու`
20 հատ iPhone 16-ներից մեկը
20 հատ AirPod-երից մեկը

ℹ️ Կատարիր առնվազն 10 հատ 5000 և ավելի դրամի վճարում Ամերիայի քո Visa-ով ու մասնակցիր խաղարկությանը:

🔗 Խաղարկության մանրամասներին ծանոթացիր
👉այստեղ👈

Հ․Գ․ իսկ եթե դեռ չունես Ամերիաբանկի Visa քարտ՝ էլի անցիր վերևի հղումով ⤴️
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🥰6👍2
«Սովորություն է էլի». ասում ես դու ու անգամ չես նկատում, թե որքան է այդ փոքրիկ, կրկնվող գործողությունը ազդում քո այսօրվա և վաղվա վրա 👩‍💻 Որքան էլ աննշան թվան մեր սովորությունները, ժամանակի ընթացքում դրանք դառնում են մեր կյանքի որակի ու մասնագիտական հաջողությունների հիմքը։ Այդ իսկ պատճառով այսօր Ամերիա բլոգում նախ կփորձենք հասկանալ դրանց ազդեցությունը, ապա նաև կսովորենք կառավարել դրանք 💡

Սովորությունների ուժը 💪
Սովորությունները ձևավորվում են կրկնվող գործողությունների միջոցով: Նույնիսկ ամենափոքր հետևողական քայլերը կարող են ձևավորել նոր սովորություններ։ Մարդու վարքագծի շուրջ 40%-ը ձևավորվում է ոչ թե գիտակցված որոշումներով, այլ սովորություններով։ Այսինքն՝ մեր ապագան կախված է ոչ թե մեծ խոստումներից ու ծրագրերից, այլ փոքր գործողություններից, որոնք կրկնում ենք ամեն օր

👀 Իսկ թե սովորություններն ինչ կապ ունեն առողջության, հոգեկան առողջության, մասնագիտական հաջողության հետ, ինչպես դրանք ձևավորել, ապա կարդա նյութն ամբողջությամբ մեր կայքում՝
👉 https://ameria.me/47XDeCs

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7🥰7
😏 Կարդացե՞լ ես մեր նախորդ բլոգը․ պատասխանիր, թե նոր սովորություն ձևավորելու համար միջինում քանի՞ օր է պահանջվում․ 👇
Anonymous Quiz
34%
շուրջ 66 օր
55%
ուղիղ 20 օր
11%
մոտ 5 օր
Իսկ դու գիտե՞ս, որ «Դրամ» բառը ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή) և հունարենից թարգմանաբար նշանակում է «մի բուռ»: 🪙
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍37😁10
Ներդրումային բառարան, կամ ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները

Ներդրումների աշխարհը երբեմն կարող է անհասկանալի կամ բարդ թվալ․ «դիվերսիֆիկացիա», «արժեկտրոն», «ֆինանսական ինդեքս» և նման այլ տերմիններ ոլորտ մուտք գործողներին հաճախ շփոթեցնում են 😏

Սակայն խելամիտ ներդրումներ կատարելու համար այս հասկացությունների իմացությունը կարևոր է 😏

Այս բլոգում կներկայացնենք ներդրումային մի քանի տարածված տերմին և դրանց բացատրությունը, ինչը հնարավորություն կտա տեղեկացված լինելու և բացահայտելու ոլորտը 👇

👉 Շահաբաժին (Dividend)
Բաժնետիրական ընկերության շահույթի բաշխումն է բաժնետերերի միջև գումարի կամ բաժնետոմսերի տեսքով: Շահաբաժին վճարելը ընկերության պարտավորությունը չէ, և կախված ֆինանսական արդյունքներից` վերջինս որոշում է կայացնում շահաբաժինները վճարելու կամ չվճարելու մասին:

👉 Արտոնյալ բաժնետոմս (Preferred share)
Բաժնետոմսի տեսակ, որի սեփականատերերը, ի տարբերություն սովորական բաժնետոմսերի, չունեն ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք, սակայն այս բաժնետոմսերի դիմաց ընկերությունը պարտավոր է միշտ շահաբաժին վճարել:

👉 Անվանական արժեք (Nominal value)
Արժեթղթի (պարտատոմսի) արժեքն է թողարկման պահին, և այն գումարը, որը պարտատոմսի սեփականատերը ստանալու է պարտատոմսի մարման ժամանակ: Բորսայում պարտատոմսի գինը կարող է տարբերվել իր անվանական արժեքից:

👉 Արժեկտրոն (Coupon)
Նախապես սահմանված տոկոսագումար, որը հաշվարկվում է պարտատոմսի անվանական արժեքի վրա և վճարվում պարտատոմսի տիրոջը որոշակի, նախապես սահմանված պարբերականությամբ:

👉 Մինչև մարում եկամտաբերութուն (YTM, Yield to Maturity)
Ներդրողի փաստացի եկամտաբերությունն է, եթե նա ձեռք բերի պարտատոմսը տվյալ պահին ձևավորված շուկայական գնով, պահի մինչև մարումը և վերաներդնի ստացված արժեկտրոնները։

👉 Ներդրումային պորտֆել (Investment Portfolio)
Տարբեր արժեթղթերից` բաժնետոմսերից, պարտատոմսերից և ֆինանսական այլ գործիքներից կազմված պորտֆել, որը հնարավորություն կտա տրված ռիսկի պայմաններում ապահովելու ավելի բարձր եկամուտ, քան առանձին արժեթղթերը:

👉 Դիվերսիֆիկացիա (Diversification)
Ռիսկերը նվազեցնելու միջոց, երբ գումարը ոչ թե ամբողջությամբ ներդրվում է մեկ արժեթղթի մեջ, այլ բաշխվում է տարբեր արժեթղթերի մեջ՝ դրանով իսկ խուսափելով միայն մեկ ընկերության ռիսկը կրելուց:

👉 Շուկայական պատվեր (Market order)
Արժեթղթերով գործարք կատարելու պատվերի տեսակ, երբ գործարքը կատարվում է պատվերը տալու պահին բորսայում ձևավորված գնով:

👉 Լիմիտային պատվեր (Limit order)
Արժեթղթերով գործարք կատարելու պատվերի տեսակ, երբ սահմանվում է լիմիտային գին. գնման պատվերի դեպքում արժեթուղթն այդ գնից ավելի բարձր գնով չի գնվում, իսկ վաճառքի պատվերի դեպքում ավելի ցածր գնով չի վաճառվում։

👉 Ֆինանսական ինդեքս (Financial index)
Թվային ցուցանիշ է, որն արտացոլում է ակտիվների խմբի գները մեկ թվով: Ավելի պարզ ասած՝ հիմնվելով տարբեր չափորոշիչների և մեթոդաբանության վրա ինդեքսը մեկ թվային արժեքով ներկայացնում է մեծ թվով ակտիվների արժեքը և թույլ տալիս հետևել ակտիվների գնի շարժին։ Ֆինանսական ինդեքսներ են, օրինակ, բոլորիս հայտնի S&P500, Nasdaq, Dow Jones, Russel և այլ ինդեքսներ:

Հիմա արդեն մենք նույն լեզվով ենք խոսում ու հասկանալու ենք իրար կես բառից:🤝
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍17🥰21
Audio
Օգտակար 📚 գրքերի մասին պիտի բոլորն իմանան։ Այնպես որ, լսիր մեր այս A Vlog-ն ու կիսվիր ընկերներիդ հետ ➡️

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8🥰5
Սեղմեք նկարներին 👆
Եթե դեռ հարցեր ունեք, մոտեցեք Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ ու մեր մասնագետները կներկայացնեն առաջարկի բոլոր առավելությունները

🔗 https://ameria.me/43nzMhn
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
14👍2🤔1😢1
Ինչպե՞ս է աշխատում կենսաթոշակային համակարգը

Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպիսին կլինի կյանքդ 20 կամ 30 տարի անց 🤔 Գուցե մեկնես հերթական ճամփորդության կամ քո իսկ այգում խնամես սիրելի ծաղիկներդ։

Սովորաբար ապագայի մասին միայն երազում ենք ու անտեսում հարցի ֆինանսական կողմը: Բայց պիտի հիշենք, որ հենց այսօրվա որոշումներն են ձևավորում մեր վաղվա օրը:

Այսօր դու քո աշխատավարձից որոշակի գումար ես ուղղում պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ: Ու գուցե այնքան էլ լավ չես պատկերացնում, թե ինչ է լինում քո գումարի հետ:
Բայց ոչինչ, հիմա ճիշտ տեղում ես. պատմում ենք, թե ինչպես է աշխատում կուտակային կենսաթոշակային համակարգը և ինչ գումար ես ստանալու տարիներ հետո 👇
 
Ի՞նչ է կուտակային կենսաթոշակային հաշիվը
Կուտակային կենսաթոշակային հաշիվը հատուկ հաշվեհամար է, որտեղ կուտակվում են քո աշխատավարձից պահվող սոցվճարն ու պետության ֆինանսավորումը։ Ամեն ամիս քո աշխատավարձից 10% փոխանցվում է այս հաշվին, որից 5% վճարում ես դու, իսկ 5% ավելացնում է պետությունը։ Ի՞նչ է լինում գումարի հետ: Այդ գումարը ներդրվում է տարբեր ֆոնդերում, որտեղ առկա են նաև խոշոր ընկերությունների (Apple, Google, Microsoft, Nestle, Coca-Cola, Toyota, Nike, Philip Morris International և այլն) արժեթղթեր ↗️

Ըստ օրենքի՝ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 15%-ը: Նոր նախագծով նախատեսվում է որոշ զարգացած պետությունների համար սահմանել ավելի բարձր՝ մինչև 30% սահմանաչափ։

💼 Այդպիսով դու կենսաթոշակային ֆոնդում ստանում ես փայ, որի արժեքը ժամանակի ընթացքում կարող է իջնել կամ բարձրանալ: Քո կենսաթոշակային ֆոնդը և կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կարող ես ընտրել հենց դու: Եթե դու չես ընտրում ֆոնդը, այն ընտրվում է պատահականության սկզբունքով: Այս դեպքում ընտրվում է ցածր կամ միջին ռիսկայնության ֆոնդ:
 
✍️ Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելիս պետք է համեմատել դրանց եկամտաբերությունները երկարաժամկետում: Եկամտաբերության ցուցանիշներին կարելի է հետևել ակտիվների կառավարիչների և Կենտրոնական դեպոզիտարիայի կայքերում։ Մեր երկրում գումարները կառավարում են «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն կամ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝ կայուն եկամտային (FIX), պահպանողական(կոնսերվատիվ) (CON) և հավասարակշռված (BAL): Այս ֆոնդերը տարբերվում են իրենց ռիսկայնությամբ և եկամտաբերությամբ:
 
Հավասարակշռված ֆոնդը ռիսկայնության ամենաբարձր ցուցիչն ունի և նախատեսված է ռիսկի համեմատաբար մեծ «ախորժակ» ունեցող մասնակիցների համար։ Այս դեպքում մեծ է ինչպես խոշոր եկամուտ ստանալու, այնպես էլ որոշակի գումար կորցնելու հավանականությունը: Պահպանողական ֆոնդը նախատեսված է ռիսկի միջին «ախորժակ» ունեցող մասնակիցների համար: Կայուն եկամտային ֆոնդը ցածր ռիսկայնություն նախընտրող մասնակիցների համար է. այս դեպքում քո գումարն աճում է համեմատաբար ավելի ցածր տոկոսով, բայց կայուն կերպով:
 
Ի՞նչ կարող ես անել որպես կենսաթոշակային ֆոնդի մասնակից
- Ընտրել  կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ
- Տարեկան մեկ անգամ անվճար ստանալ քո կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար դիմումը լրացվում է մեկ անգամ,և հետագա տարիներին դու շարունակում ես ստանալ էլեկտրոնային հաշվետվություն: Թղթային եղանակով ստանալու համար ամեն տարի պետք է լրացնել նոր դիմում:
- Փոխել կենսաթոշակային ֆոնդը՝ ներկայացնելով դիմում այստեղ: Բացի այդ, կարող ես ցանկացած պահի փոխանակել քո կենսաթոշակային հաշվում առկա փայերն այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով:
 
Ինչպե՞ս կարելի է ստուգել կենսաթոշակային հաշիվը
Կենսաթոշակային հաշիվը ստուգելու մի քանի տարբերակ կա: Այն կարելի է ստուգել բանկոմատներում, Հայփոստի բաժանմունքներում կամ պետական պաշտոնական կայքերում: Այս հնարավորությունը կարող ես գտնել նաև 📱MyAmeria հավելվածում: Պարզապես մուտք գործիր «Իմ հաշիվը» բաժին և ընտրիր «Կենսաթոշակային հաշիվ» ենթաբաժինը: Այսպես ցանկացած պահի և ցանկացած տեղից կարող ես ստուգել քո կենսաթոշակային հաշիվը:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9😁2👍1🤔1
Փաստեր, որոնք պետք է իմանաս
- Քո միջոցները չեն «քնում», դրանք ներդրվում են, հետևաբար կարող են աճել, կարճաժամկետում՝ նաև նվազել
- Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները վերահսկում են քո միջոցների անվտանգությունն ու արդյունավետ ներդրումը
- Քո հաշիվը անձնական է և հասանելի է միայն քեզ

Կուտակային կենսաթոշակային հաշիվը հուսալի հիմք է ապագայի համար, բայց դրան զուգահեռ խելացի ներդրումները կարող են նոր հնարավորություններ ստեղծել։ Ներդրումային գործիքները՝ պարտատոմսերը կամ բաժնետոմսերը, կարող են դառնալ հավելյալ եկամուտի աղբյուր:
Ամերիաբանկի MyInvest հարթակի շնորհիվ դու կարող ես 5 րոպեում բացել բրոքերային հաշիվ, կատարել գործարքներ ավելի քան 20 000 բաժնետոմսերով ու պարտատոմսերով:

🐷 Հիշո՞ւմ ես մանկության «խոզուկ» դրամարկղը, որը լցնում էիր փոքրիկ մետաղադրամներով՝ մեծ երազանքների համար։ Կուտակային կենսաթոշակային հաշիվը դրա մեծահասակների համար նախատեսված տարբերակն է: Դու այն լցնում ես է քո աշխատանքով, իսկ այն կարևոր հիմք է դառնում վաղվա ֆինանսական ապահովության համար։

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
7😁2
Փոքր բիզնեսի հոգսերը
Ինչպե՞ս է տեխնոլոգիան հեշտացնում կյանքը

Եթե դու փոքր բիզնես ունես, ապա գիտես՝ ինչ է նշանակում ամեն ինչ անել ինքնուրույն։ Ֆինանսներ, հաճախորդներ, զանգեր, հաշվետվություններ և այլն ... 😥 Դրանք խլում են շատ ժամանակ, որը կարող էիր ծախսել քո բիզնեսի զարգացման վրա 📈

Բայց հենց այստեղ է, որ տեխնոլոգիական լուծումները փոխում են խաղի կանոնները 👨‍💻

Ներկայացնում ենք Paylink-ը, որը վճարումներ ընդունելու գործիք է։🧾

Արի տեսնենք, թե որտեղ քեզ կարող է օգնել Paylink-ը 👇
Օրինակ՝ դու ունես բիզնես, որի եկամուտը ձևավորվում է հաճախորդների ամսական վճարումներից․ մանկապարտեզ, մարզասրահ, դասընթացների կենտրոն, լեզուների դպրոց, դասապատրաստման կենտրոն, ծաղկի սրահ և այլն ․․․

Դու հաստատ գիտես, թե ինչ աշխատատար է ամեն ամիս անդամավճարների մասին հիշեցնելը, դրանք ժամանակին հավաքագրելը։

Կա լուծում. ուղղակի ավտոմատացրու այս ամենը։

Ինչպե՞ս է աշխատում Paylink-ը

1. Սահմանում ես գումար և ամսական վճարման օր

2. Ավելացնում ես հաճախորդի անունն ու էլ. փոստը

3. Մնացածն անում է համակարգը․ յուրաքանչյուր ամսվա նշված օրն ուղարկում է վճարային հղումով հիշեցում։

Ի՞նչ կփոխվի քո բիզնեսում
Ներդնելով ավտոմատացում դու ստանում ես․

Դրամական կանխատեսելի հոսքեր. ֆինանսական հոսքերը դառնում են ավելի կանոնավոր, իսկ հաշվապահությունը՝ պարզ։

Ազատ ժամանակ. ավտոմատացված համակարգերը քեզ ազատում են զանգելու, նամակ գրելու և հիշեցնելու հոգսից։

Աճի հնարավորություն. դու կարող ես կենտրոնանալ ռազմավարական հարցերի ու նպատակների սահմանման վրա։

Երջանիկ հաճախորդ․ հեշտանում է նաև հաճախորդի գործը՝ նամակ → հղում → վճարում։

Միացրու բաժանորդագրությունները, և թող համակարգն աշխատի քեզ համար 😉

Ամսական վճարումներից զատ, առանձին ծառայությունների համար կարող ես ընդունել նաև հղումով վճարումներ։

Ուզո՞ւմ ես իմանալ ավելին՝ անցիր հղումով․
🔗 https://ameria.me/paylink

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6👍2