Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Audio
Ինչպե՞ս վարել ընտանեկան բյուջեն, միավորե՞լ եկամուտներն ու ծախսերը, թե՞ ոչ 🤔 Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել միայն քննարկումների և փորձարկումների արդյունքում 🤝

A Vlog-ում ընտանեկան բյուջեն վարելու 3 տարբերակ ենք առանձնացրել, որոնք գուցե կիրառելի ու օգտակար լինեն շատ զույգերի համար

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍15🥰4
Մենք սիրում ենք մեր երկիրը 💚 Շնորհավոր տոնդ, Հայաստան ջան 🇦🇲
🥰46👍9😱1
Դու ունես ամենակարևորը՝ Ամերիաբանկի Visa քարտ և ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը 🍸

🛍 Միջազգային օնլայն խանութներից գնումներ անելիս կամ ճամփորդելիս վճարիր Ամերիայի քո Visa քարտով և ստացիր հնարավորություն շահելու`
20 հատ iPhone 16-ներից մեկը
20 հատ AirPod-երից մեկը

ℹ️ Կատարիր առնվազն 10 հատ 5000 և ավելի դրամի վճարում Ամերիայի քո Visa-ով ու մասնակցիր խաղարկությանը:

🔗 Խաղարկության մանրամասներին ծանոթացիր
👉այստեղ👈

Հ․Գ․ իսկ եթե դեռ չունես Ամերիաբանկի Visa քարտ՝ էլի անցիր վերևի հղումով ⤴️
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🥰6👍2
«Սովորություն է էլի». ասում ես դու ու անգամ չես նկատում, թե որքան է այդ փոքրիկ, կրկնվող գործողությունը ազդում քո այսօրվա և վաղվա վրա 👩‍💻 Որքան էլ աննշան թվան մեր սովորությունները, ժամանակի ընթացքում դրանք դառնում են մեր կյանքի որակի ու մասնագիտական հաջողությունների հիմքը։ Այդ իսկ պատճառով այսօր Ամերիա բլոգում նախ կփորձենք հասկանալ դրանց ազդեցությունը, ապա նաև կսովորենք կառավարել դրանք 💡

Սովորությունների ուժը 💪
Սովորությունները ձևավորվում են կրկնվող գործողությունների միջոցով: Նույնիսկ ամենափոքր հետևողական քայլերը կարող են ձևավորել նոր սովորություններ։ Մարդու վարքագծի շուրջ 40%-ը ձևավորվում է ոչ թե գիտակցված որոշումներով, այլ սովորություններով։ Այսինքն՝ մեր ապագան կախված է ոչ թե մեծ խոստումներից ու ծրագրերից, այլ փոքր գործողություններից, որոնք կրկնում ենք ամեն օր

👀 Իսկ թե սովորություններն ինչ կապ ունեն առողջության, հոգեկան առողջության, մասնագիտական հաջողության հետ, ինչպես դրանք ձևավորել, ապա կարդա նյութն ամբողջությամբ մեր կայքում՝
👉 https://ameria.me/47XDeCs

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7🥰7
😏 Կարդացե՞լ ես մեր նախորդ բլոգը․ պատասխանիր, թե նոր սովորություն ձևավորելու համար միջինում քանի՞ օր է պահանջվում․ 👇
Anonymous Quiz
34%
շուրջ 66 օր
55%
ուղիղ 20 օր
11%
մոտ 5 օր
Իսկ դու գիտե՞ս, որ «Դրամ» բառը ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή) և հունարենից թարգմանաբար նշանակում է «մի բուռ»: 🪙
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍37😁10
Ներդրումային բառարան, կամ ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները

Ներդրումների աշխարհը երբեմն կարող է անհասկանալի կամ բարդ թվալ․ «դիվերսիֆիկացիա», «արժեկտրոն», «ֆինանսական ինդեքս» և նման այլ տերմիններ ոլորտ մուտք գործողներին հաճախ շփոթեցնում են 😏

Սակայն խելամիտ ներդրումներ կատարելու համար այս հասկացությունների իմացությունը կարևոր է 😏

Այս բլոգում կներկայացնենք ներդրումային մի քանի տարածված տերմին և դրանց բացատրությունը, ինչը հնարավորություն կտա տեղեկացված լինելու և բացահայտելու ոլորտը 👇

👉 Շահաբաժին (Dividend)
Բաժնետիրական ընկերության շահույթի բաշխումն է բաժնետերերի միջև գումարի կամ բաժնետոմսերի տեսքով: Շահաբաժին վճարելը ընկերության պարտավորությունը չէ, և կախված ֆինանսական արդյունքներից` վերջինս որոշում է կայացնում շահաբաժինները վճարելու կամ չվճարելու մասին:

👉 Արտոնյալ բաժնետոմս (Preferred share)
Բաժնետոմսի տեսակ, որի սեփականատերերը, ի տարբերություն սովորական բաժնետոմսերի, չունեն ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք, սակայն այս բաժնետոմսերի դիմաց ընկերությունը պարտավոր է միշտ շահաբաժին վճարել:

👉 Անվանական արժեք (Nominal value)
Արժեթղթի (պարտատոմսի) արժեքն է թողարկման պահին, և այն գումարը, որը պարտատոմսի սեփականատերը ստանալու է պարտատոմսի մարման ժամանակ: Բորսայում պարտատոմսի գինը կարող է տարբերվել իր անվանական արժեքից:

👉 Արժեկտրոն (Coupon)
Նախապես սահմանված տոկոսագումար, որը հաշվարկվում է պարտատոմսի անվանական արժեքի վրա և վճարվում պարտատոմսի տիրոջը որոշակի, նախապես սահմանված պարբերականությամբ:

👉 Մինչև մարում եկամտաբերութուն (YTM, Yield to Maturity)
Ներդրողի փաստացի եկամտաբերությունն է, եթե նա ձեռք բերի պարտատոմսը տվյալ պահին ձևավորված շուկայական գնով, պահի մինչև մարումը և վերաներդնի ստացված արժեկտրոնները։

👉 Ներդրումային պորտֆել (Investment Portfolio)
Տարբեր արժեթղթերից` բաժնետոմսերից, պարտատոմսերից և ֆինանսական այլ գործիքներից կազմված պորտֆել, որը հնարավորություն կտա տրված ռիսկի պայմաններում ապահովելու ավելի բարձր եկամուտ, քան առանձին արժեթղթերը:

👉 Դիվերսիֆիկացիա (Diversification)
Ռիսկերը նվազեցնելու միջոց, երբ գումարը ոչ թե ամբողջությամբ ներդրվում է մեկ արժեթղթի մեջ, այլ բաշխվում է տարբեր արժեթղթերի մեջ՝ դրանով իսկ խուսափելով միայն մեկ ընկերության ռիսկը կրելուց:

👉 Շուկայական պատվեր (Market order)
Արժեթղթերով գործարք կատարելու պատվերի տեսակ, երբ գործարքը կատարվում է պատվերը տալու պահին բորսայում ձևավորված գնով:

👉 Լիմիտային պատվեր (Limit order)
Արժեթղթերով գործարք կատարելու պատվերի տեսակ, երբ սահմանվում է լիմիտային գին. գնման պատվերի դեպքում արժեթուղթն այդ գնից ավելի բարձր գնով չի գնվում, իսկ վաճառքի պատվերի դեպքում ավելի ցածր գնով չի վաճառվում։

👉 Ֆինանսական ինդեքս (Financial index)
Թվային ցուցանիշ է, որն արտացոլում է ակտիվների խմբի գները մեկ թվով: Ավելի պարզ ասած՝ հիմնվելով տարբեր չափորոշիչների և մեթոդաբանության վրա ինդեքսը մեկ թվային արժեքով ներկայացնում է մեծ թվով ակտիվների արժեքը և թույլ տալիս հետևել ակտիվների գնի շարժին։ Ֆինանսական ինդեքսներ են, օրինակ, բոլորիս հայտնի S&P500, Nasdaq, Dow Jones, Russel և այլ ինդեքսներ:

Հիմա արդեն մենք նույն լեզվով ենք խոսում ու հասկանալու ենք իրար կես բառից:🤝
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍17🥰21
Audio
Օգտակար 📚 գրքերի մասին պիտի բոլորն իմանան։ Այնպես որ, լսիր մեր այս A Vlog-ն ու կիսվիր ընկերներիդ հետ ➡️

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8🥰5
Սեղմեք նկարներին 👆
Եթե դեռ հարցեր ունեք, մոտեցեք Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ ու մեր մասնագետները կներկայացնեն առաջարկի բոլոր առավելությունները

🔗 https://ameria.me/43nzMhn
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
14👍2🤔1😢1