Եկավ սպասված օրը 🤩
Այսօր մեկնարկեց Doing Digital ֆորումը՝ ֆինթեքի ու բիզնեսի թվայնացման ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու և դրանց ընդառաջ գնալու լավագույն հարթակը:
✅ Այսօր ֆորումը մի հարկի տակ է միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարներին, որպեսզի մենք համատեղ ուժերով Հայաստանը դարձնենք տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն կունենան լայն կիրառություն։
Ինչպես գիտեք, Ամերիան Doing Digital Forum-ի ֆինթեք գործընկերն է։
Մինչ ֆորումի հյուրերը լսում են խոսնակների ելույթները և մոտենում մեր տաղավարին՝ ներդրումների MyInvest օգնականի հետ շփվելու համար, կիսվենք ձեզ հետ առաջին լուսանկարներով 💚
#DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

🥰6👍3
💚 Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյան․
🎙 «Այսօր ինձ համար հիանալի օր է, քանի որ 30 տարի աշխատելով Գերմանիայում և արևմտյան այլ երկրներում՝ ես հնարավորություն ունեմ բեմ բարձրանալու Հայաստանում և խոսելու բանկային ոլորտի տեխնոլոգիական զարգացման մասին։
Արդյոք նորարարության հաջորդ ալիքը բանկային ոլորտի՞նն է լինելու 🤔
Տեխնոլոգիայի դերը բանկային ոլորտում պետք չէ թերագնահատել։ Այսօր բանկային ոլորտում մենք ականատես ենք տեխնոլոգիական աննախադեպ աճի հատկապես արհեստական բանականության զարգացման շնորհիվ: Այս հեղափոխական փոխակերպումը կարող է հիմնովին վերափոխել բանկային գործառնություններն ու հաճախորդների փորձառությունը։ Տեխնոլոգիական զարգացման շնորհիվ հայկական բանկերի առջև բացվում են բազմաթիվ հնարավորություններ, ինչը թույլ է տալու նրանց զգալիորեն ամրացնել իրենց դիրքը շուկայում 📈
Այսօր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը վճռորոշ է բանկերի հաջողության համար»։
Հետևեք մեզ, որ բաց չթողնեք մեր խոսնակների ելույթների ամենատպավորիչ հատվածները 😉

Ֆինանսական անկախություն
Ֆրիլանսերներն ու ֆինանսները
Ֆրիլանսերները հաճախ բախվում են մարտահրավերների՝ անկանոն աշխատավարձից մինչև անկանխատեսելի 💸ծախսեր։ Հենց այս պատճառով էլ չափազանց կարևոր է պլանավորել ֆինանսները և խնայել գումար անկանխատեսելի իրավիճակների համար:
Ֆրիլանսերների համար ֆինանսների կառավարումը և ֆինանսական անկախության հասնելը մի փոքր ավելի ջանք է պահանջում: 🫣
Անկախ նրանից` փորձառու ֆրիլանսեր ես թե հետաքրքրությունից դրդրված ես ուժերդ փորձում, այս նյութը քեզ համար է։

Freelancning-ն առաջարկում է անզուգական ճկունություն, սակայն ինքնավարությունն իր հետ բերում է նաև անկանոն եկամուտներ և անորոշություն։ Բայց ճիշտ ռազմավարության դեպքում դու կարող ես հասնել ֆինանսական կայունության և մտքի խաղաղության։
👉Անկանոն եկամուտների բյուջետավորում
Ֆրիլանսերների առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը անկանոն եկամուտներն են։ Ֆինանսական վերելքներին ու վայրէջքներին դիմակայելու համար անհրաժեշտ է ստեղծել 🧮 բյուջե։ Սկսիˊր հաշվարկել քո միջին ամսական եկամուտը, ապա ֆիքսված ծախսերը, ինչպիսիք են` կոմունալները, վարձավճարները և այլն։
Բյուջեն կառուցելու համար մի շատ լավ կանոն կա, որը կոչվում է 50/30/20։ Ըստ այդ կանոնի՝ պետք է եկամուտի 50%-ն օգտագործել կարիքների համար, ինչպիսիք են` տնտեսության վարումը, սնունդը և տրանսպորտը, 30%-ն օգտագործել հոբբիների, ճանապարհորդելու և դրսում ճաշելու համար, 20%-ն օգտագործել խնայողությունների, անկանխատեսելի ծախսերի և պարտավորությունների համար։
👉Առանձնացրոˊւ անձնական և բիզնես հաշիվները
Բիզնեսի և անձնական կարիքների համար առանձին բանկային հաշիվներ ունեցիˊր: Սա կարևոր է ֆինանսներն արդյունավետ կառավարելու համար: 💵 Այս տարանջատումը քեզ թույլ կտա հետևել հեռավար աշխատանքի եկամուտներին և ծախսերին: Բացի այդ, առանձին հաշիվներ ստեղծելը կհեշտացնի ֆինանսների վերլուծությունն ու բյուջետավորումը:
👉 Եկամուտի աղբյուրի դիվերսիֆիկացում
Այս կետը շատ կարևոր է ռիսկերը նվազեցնելու և վաստակելու ներուժը մեծացնելու համար։ Եկամուտի միայն մեկ աղբյուրի վրա հույս դնելու փոխարեն ուսումնասիրիˊր այն ընդարձակելու հնարավորությունները։
👉 Հարկերի և կենսաթոշակի պլանավորում
Որպես ֆրիլանսեր` դու ինքդ ես պատասխանատու հարկերի և կենսաթոշակի համար։ Քայլեր ձեռնարկիˊր կենսաթոշակային հաշիվդ կառավարելու և հարկային վճարումների համար գումար նախատեսիˊր։
Դառնալ ֆինանսապես անկախ կարող է նաև ֆրիլանսերը, պարզապես այս դեպքում ֆինանսական պլանավորումը պահանջում է մի փոքր ավել հեռատեսություն բյուջեի ստեղծման, ծախսերի կառավարման և խնայելու հարցում։
Եթե հոդվածը քեզ դուր եկավ, կիսվիˊր, թե ինչ նյութեր կուզես տեսնել մեր ալիքում:

👍14🥰4
📊10+ հարթակ,
որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել ներդրումներ կատարելիս
Հետաքրքրված ես ներդրումներով, բայց չե՞ս կողմնորոշվում` ինչից սկսել և ինչ գործիքներ կիրառել:
✅ MyInvest տելեգրամյան բլոգում խոսել ենք լավագույն գործիքների և հարթակների մասին, որոնք կօգնեն քեզ ճիշտ ներդրումային որոշումներ կայացնել:
Կարդալու համար սեղմիր այստեղ:

👍5🥰1
🪝 Ի՞նչ անել, եթե դարձել ես զեղծարարության զոհ
Ֆինանսական խարդախությունը համատարած սպառնալիք է այսօրվա թվային աշխարհում, որտեղ զեղծարարները մշտապես նոր սխեմաներ են մշակում՝ մարդկանց շահագործելու և խաբեությամբ գումար կորզելու 🫨 համար: Եվ քանի որ մեզ համար կարևոր է քո ֆինանսական անվտանգությունը, այսօր առանձնացրել ենք զեղծարարության ամենատարածված տեսակները, որոնց մասին իմանալով՝ կլինես ավելի 🔐 պաշտպանված ու ավելի զգոն։

👍3
🪝 Ֆիշինգ
Սա զեղծարարության ամենատարածված տեսակներից է։ Զեղծարարներն 📩 էլեկտրոնային փոստի, հեռախոսազանգի, տեքստային հաղորդագրությունների կամ սոցիալական մեդիայի միջոցով փորձում են «գողանալ» քարտի 💳 տվյալները: Ֆիշինգի սխեմաները հաճախ նմանակում են վստահելի կազմակերպություններին, ինչպիսիք են՝ բանկերը, կարգավորող մարմինները, հայտնի կայքերը, և պահանջում լրացնել ոչ միայն քարտային, այլև անձնական, որոշ դեպքերում նաև մոբայլ բանկինգի տվյալներ:
🪝 Ներդրումային խարդախություն
Այս դեպքում զեղծարարները ներկայանում են որպես վստահելի ներդրումային միջնորդներ՝ առաջարկելով աննախադեպ շահույթ ապահովող բաժնետոմսեր և պարտատոմսեր: 📈Բաժնետոմսեր վաճառող զեղծարարների հետ գործ ունենալու դեպքում հաճախորդն ամենայն հավանականությամբ կկորցնի ներդրված գումարները՝ առանց փոխհատուցման իրավունքի: Խաբեբաներն ամեն ինչ անում են վստահություն ներշնչելու համար և կրկնօրինակում են սկզբնաղբյուր կայքերը և փաստաթղթերը։ ❗
🪝 Սքիմմինգ
Սքիմմինգը քարտի տվյալները գողանալու միջոց է: Բանկոմատների 🏧 կամ POS-տերմինալների վրա տեղադրվում են հատուկ սարքեր՝ սքիմմերներ, որոնք քարտի վրայի մագնիսական ժապավենից պատճենահանում են քարտի ամբողջ տեղեկատվությունը։ Բանկոմատի հարևանությամբ տեղադրվում է նաև տեսախցիկ, որի միջոցով զեղծարարները ֆիքսում են քարտապանի PIN կոդը:
Զեղծարարության զոհ չդառնալու համար անհրաժեշտ է
🔰 Չտրամադրել անձնական տվյալները (քարտի համար, քարտի գործողության ժամկետ, քարտի CVV կոդ, մոբայլ բանկինգի մուտքանուն, գաղտնաբառ) այլ անձանց, նույնիսկ բանկային աշխատակիցներին։ Բանկային աշխատակիցը երբեք չի պահանջում նման բնույթի տվյալներ։
🔰 Չպահել քարտը ու PIN կոդը միասին, առավել ևս չգրել PIN կոդը քարտի վրա։
🔰 Այլ անձանց չտրամադրել բանկից, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնից, էլեկտրոնային որևէ դրամապանակից ստացված հաղորդագրության մեջ նշված ցանկացած կոդ:
🔰 Օգտվել բանկի կողմից քարտային գործարքների համար ուղարկվող SMS հաղորդագրության ծառայությունից կամ հետևել քարտով կատարվող գործարքներին մոբայլ բանկինգի միջոցով:
Եթե այնուամենայնիվ դարձել ես զեղծարարության զոհ
🔰 Անհապաղ բլոկավորել քարտը մոբայլ բանկինգի, զանգի, կամ SMS հրահանգի միջոցով։
🔰 Տեղյակ պահել բանկին զեղծարարության մասին, բլոկավորել նաև մոբայլ բանկինգն ու սառեցնել հաշիվները։
🔰 Վերաթողարկել քարտը և փոխելմոբայլ բանկինգի տվյալները։
🔰 Անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան մարմիններին և ներկայացնել որքան հնարավոր է շատ մանրամասներ դեպքի վերաբերյալ։
Իհարկե, զեղծարարության զոհ դառնալը կարող է սարսափելի փորձ լինել, սակայն արագ և պարզ գործողություններ ձեռնարկելու շնորհիվ վնասը կարող է նվազագույնի հասցնել:
🟥 Հիշիˊր, որ ֆինանսական խարդախություններից խուսափելու համար պետք է զգոն լինել, պարբերաբար թարմացնել անվտանգության միջոցները և տվյալները պահպանել խիստ գաղտնի:
Քեզ համար ֆինանսական անվտանգության խորհուրդներ ենք առանձնացրել նաև մեր կայքում։ Կարդա՛ ու եղիր ավելի տեղեկացված:

👍10
Դա պարտքն է։ Բայց մինչ խուճապի կմատնվես, արի այն բաժանենք երկու տեսակի՝ լավ և վատ։ Երկուսի միջև եղած տարբերությունը հասկանալը քո ֆինանսներում շատ բան կարող է փոխել։ 😉 Իհարկե, ընդհանուր առմամբ պարտքի մասին մտածելիս առաջին միտքը բացասական է, քանի որ պարտքը խաթարում է տնօրինվող եկամուտը և սահմանափակում ֆինանսական նպատակներին հասնելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, եթե ճիշտ օգտագործվի, պարտքը կարող է նաև ծառայել քեզ և, ինչու ոչ, լծակներ տրամադրել անձնական 🪙 հարստություն կուտակելու համար։
👉 Սովորաբար պարտքը բաժանվում է երկու խմբի՝ վատ պարտք, որը բաղկացած է արժեզրկվող ակտիվներից, և, այսպես կոչված, լավ պարտք, որը կապված է ներդրումների հետ, որոնք կարող են ժամանակի ընթացքում դրականորեն ազդել եկամուտների վրա, ինչպիսիք են օրինակ` անշարժ գույքը կամ ուսանողական վարկերը:
Պարտքերի այս երկու տեսակները տարբերակելը դժվար չէ։ Մի պահ պատկերացրու, թե ինչպես ես կրեդիտային քարտդ սահեցնում արձակուրդի կամ վերջին տեխնոլոգիական գաջեթի համար վճարելիս։ 💳
Իսկ հիմա շրջենք սցենարը։ Ասենք, վարկ ես վերցնում մի բանի համար, որն արժեք է ավելացնում կյանքիդ կամ օգնում է հասնել որևէ նպատակի։ ✨
Տարբերությունն ակնհայտ է։ Կարճ ասած՝ առաջինը վատ պարտք է, քանի որ պարտք ես վերցնում մի բանի համար, որը արագորեն կորցնում է արժեքը կամ չի բերում որևէ կայուն օգուտ, իսկ երկրորդն արդեն լավ պարտք է, քանի որ այն ռազմավարական ճանապարհով փող վերցնելն է՝ ավելի լավ ապագա կառուցելու համար։ ✅
Ֆիքսենք գլխավոր տարբերակիչ գործոնը։ Այստեղ կանոնն այն է, որ եթե պարտքը եկամուտ կամ կայուն արժեք է ապահովում, ուրեմն դա լավ պարտք է։ 📈
Իսկ ո՞րն է պարտքի 🤔 ողջամիտ չափը: Իհարկե, դա կարող է տատանվել՝ կախված յուրաքանչյուրի անհատական ֆինանսական պատկերից։ Մասնագետների մեծամասնությունը պարտքի և եկամուտի միջին նորմալ հարաբերակցություն է համարում 28-36 տոկոսը: ✔️
🎙️ԱՄՆ Ֆինանսական կրթության ազգային հիմնադրամի խոսնակ Փոլ Գոլդենը, սակայն, պնդում է, որ ցանկացած վարկ կարող է դառնալ «վատ պարտք», եթե վարկառուն պատասխանատու կերպով չվերաբերվի դրան: Գոլդենը հիշեցնում է սպառողներին, որ պարտք-եկամուտ հարաբերակցությունը հիմնված է համախառն եկամուտի վրա և չի ներառում այնպիսի ծախսեր, ինչպիսիք են՝ երեխաների խնամքը, առողջապահությունը, մթերային ապրանքները կամ կոմունալ ծառայությունները:
Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է բյուջեն կառավարելու կարևորությունը` ծախսերի ամբողջ շրջանակը հասկանալու համար: Բյուջեին պետք է հետևել, կանոնավոր կերպով վերանայել, քանի որ ամսական ծախսերից շատերը տատանվում են:
Այս մասին բազմաթիվ նյութեր ունենք տելեգրամյան մեր ալիքում։ Եթե հետաքրքրված ես բյուջեի կառավարմամբ, կարող ես դրանք ևս կարդալ:
Այսպիսով` պարտքը վատը չէ, եթե կառավարվում է պատասխանատու կերպով: 🫡 Բայց եթե դու ամսական պարտավորությունների վրա ծախսում ես ավելին, քան պետք է, կամ չես կարողանում խնայել այլ ֆինանսական նպատակների համար, ժամանակն է մտածելու պարտքի կրճատման մասին:

👍9🥰8
❓ԱՁ, թե՞ ՍՊԸ.
ո՞րն ընտրել քո նոր բիզնեսի համար
Սեփական բիզնես հիմնելը համարձակ քայլ է, և այդ ճանապարհին քո առաջին որոշումը շատ բան կարող է կանխորոշել: 🤗Գրանցվել որպես անհատ ձեռնարկատե՞ր (ԱՁ), թե՞ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) հիմնել:
Հիմա կփորձենք հասկանալ յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները, որպեսզի դու ճիշտ որոշում կայացնես:

👍4🥰2
ԱՁ-ի առավելությունները.
✅ ԱՁ-ի գրանցումը հեշտ է և արագ: Այն կարող ես հաշվառել 1 աշխատանքային օրում և առանց ժամանակ կորցնելու սկսել բիզնեսդ:
✅ Որպես անհատ ձեռնարկատեր՝ դու պարտավոր չես համաձայնեցնել որոշումներդ որևէ մեկի հետ:
✅ ԱՁ-ն թույլ է տալիս ճկուն լինել: Փաստացի դու ես քո բիզնեսի տերն ու վերջնական որոշում կայացնողը: Կարող ես արագ արձագանքել շուկայի փոփոխություններին ու ժամանակ չկորցնել երկար-բարակ քննարկումների վրա:
✅ ԱՁ-ի դեպքում դու ինքնուրույն ես տնօրինում բիզնեսի եկամուտները:
ԱՁ-ի թերությունները.
✅ Ինչպես ասում են` մեծ իշխանությունը ենթադրում է մեծ պատասխանատվություն: Այո, ԱՁ-ի դեպքում դու ինքդ ես կայացնում բոլոր որոշումները, բայց նաև ինքդ ես պատասխանատվություն կրում դրանց հետևանքների համար: Եթե բիզնեսը ֆինանսական խնդիրների առաջ կանգնի, կարող է վտանգվել քեզ պատկանող գույքը:
✅Քանի որ ԱՁ-ն չունի իրավաբանական անձի կարգավիճակ, այն ներդրումների համար պակաս գրավիչ է: Մեծ վարկեր ներգրավելն այս դեպքում կարող է ավելի դժվար լինել:
ՍՊԸ-ի առավելությունները.
✅ ՍՊԸ-ի մասնակիցների պատասխանատվությունը սահմանափակ է: Սա նշանակում է, որ ընկերության պարտավորությունների համար դու պատասխանատու չես քեզ պատկանող գույքով: Այնպես որ, անձնական ունեցվածքդ այս առումով ապահովագրված է:
✅ ՍՊԸ-ն ներդրումներ և վարկեր ներգրավելու ավելի մեծ պոտենցիալ ունի:
ՍՊԸ-ի թերությունները.
✅ ՍՊԸ-ի ստեղծումն ու կառավարումն ավելի ժամանակատար են: Այս դեպքում դու պետք է ներկայացնես փաստաթղթերի պարտադիր փաթեթ և կանոնադրություն:
✅ ՍՊԸ-ի մասնակիցները պետք է համատեղ կայացնեն որոշումները, ինչը կարող է դանդաղեցնել բիզնես գործընթացները:
✅ ՍՊԸ-ի դեպքում դու պարտադիր պետք է ունենաս գործունեության հասցե. հակառակ դեպքում չես կարող բացել այն:
Հիմա դու պատկերացում ունես բիզնեսի կազմակերպական ձևերի մասին ու կարող ես ընտրել քո գործունեությանն ու նպատակներին առավել համապատասխանը:

👍23🥰2
❓ Ինչպե՞ս են ֆինանսական հաշվիչները հեշտացնում մեր կյանքը
Հաշվիˊր օնլայն՝ առանց բանկ գալու
Ուզում ես վարկ վերցնել կամ ավանդ ներդնել, բայց գաղափար 🤷♀️ չունես` որքան գումար կտա քեզ բանկը, կամ որքան եկամուտ կստանաս ավանդից: Բանկ գալ էլ երևի աշխատանքի բերումով չի ստացվում: Հենց այս խնդիրը լուծելու համար մենք ստեղծել ենք օնլայն ֆինանսական հաշվիչները: 😉
Հիմա տեսնենք, թե ֆինանսական ինչ հաշվիչներ կան, և ինչպես կարող են դրանք օգնել քեզ:

👍3🥰1
🟩 Վարկային հաշվիչ
Ենթադրենք, դու ցանկանում ես վարկ վերցնել, բայց չգիտես, թե ամսական որքան գումար պետք է վճարես։ Միայն դրա համար բանկ գալու կարիք չկա: Ուղղակի մո′ւտք 🤳 գործիր մեր վարկային հաշվիչի էջ և մուտքագրի′ր վարկի տվյալները՝ տարեկան տոկոսադրույք, վարկի գումար, ժամկետ: Հաշվիչն անմիջապես կցուցադրի, թե որքան գումար ես վճարելու ամեն ամիս։ Ի դեպ, վարկի համար կարող ես դիմել օնլայն` առանց բանկ գալու:
🟩 Հիփոթեքային հաշվիչ
Հիփոթեքային հաշվիչի շնորհիվ դու կարող ես հեշտորեն իմանալ, թե որքան գումար կտրամադրի քեզ բանկը տուն 🏡 գնելու համար: Ընդամենը պետք է անցնել այս հղումով, լրացնել քո (եթե առկա է համավարկառու, նաև նրա) մաքուր եկամուտի չափը և այլ վարկերի ամսական վճարումները։ Դու անմիջապես կիմանաս, թե որքան գումար կարող ես ստանալ և գնային ինչ միջակայքում պետք է տուն 🤩 փնտրես։ Իսկ այստեղ կարող ես լրացնել մի քանի տվյալ և տեսնել, թե որքան ես վճարելու ամեն ամիս վարկի դիմաց:
🟩 Ավանդի հաշվիչ
Քո հանգստի, մեքենայի կամ հերթական խոշոր գնման գումարը կարող ես կուտակել ավանդի 🪙 միջոցով։ Իսկ ավանդի հաշվիչը կօգնի հեշտ ու արագ ֆինանսական պլանավորում կատարել։ Սեղմի′ր այստեղ , մուտքագրիˊր քո ավանդի տվյալները, և հաշվիչն անմիջապես կհաշվարկի, թե որքան տոկոսագումար ես ստանալու ժամկետի վերջում: Ի դեպ, ավանդ կարող ես ներդնել նաև MyAmeria-ով` առանց բանկ գալու: Եթե դեռ չունես MyAmeria, ներբեռնի′ր այստեղ:
🟩 Ավտովարկի հաշվիչ
Եթե գտել ես քո երազանքի 🚗 մեքենան և կասկածում ես վարկը ձևակերպելու հարցում, քեզ օգնության կգա ավտովարկի հաշվիչը
Լրացրո՛ւ մի քանի տվյալ և իմացի′ր, թե ամեն ամիս որքան պիտի վճարես վարկի դիմաց:
Այսպիսով, այս գործիքները թույլ կտան քեզ պատկերացում կազմել քո վարկունակության մասին` առանց բանկ գալու, և դու կկարողանաս գրագետ պլանավորել քո ֆինանսական միջոցները: 💚

👍10🥰5
Խնայողությունները 💰 տալիս են վստահություն ապագայի հանդեպ, իսկ ներդրումները թույլ են տալիս բազմապատկել դրանք և ավելի ամրապնդել վստահության և ապահովության զգացումը: 😉
Իսկ ո՞րն ընտրել։🤔 Այս մասին խոսել ենք MyInvest – ի տելեգրամյան բլոգում։
Ամբողջական հոդվածն այստեղ:

🥰6👍5
Այսուհետ ֆինանսների մասին ոչ միայն կարդալու ես, այլև նայելու ես ու լսելու 😎
Save արա A Vlog-ի առաջին սերիան և սպասիր հաջորդին 😍😉
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Save արա A Vlog-ի առաջին սերիան և սպասիր հաջորդին 😍😉
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍9😢1
KFC-ում ինչ էլ պատվիրես, ֆրին անվճար է 😋🍟
✅ Կատարի′ր պատվեր KFC-ի ցանկացած մասնաճյուղում
✅ Վճարի′ր Ամերիայի Mastercard-ով
✅ Ստացի′ր փոքր տուփով ֆրին անվճար
Հասցրո′ւ օգտվել առաջարկից մինչև հոկտեմբերի 16-ը:
Մանրամասներին ծանոթացի′ր այստեղ` https://ameria.me/3Xs6fzo

👍8🥰3