Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
📗 Տատյանա Պոպովա «Կախարդական բանկոմատը․ տնտեսագիտության մասին՝ երեխաներին»
Սա հետաքրքիր և ուրախ պատմություն է կախարդական բանկոմատով 🏧 կղզում հայտնված երեխաների մասին։ Գրքում ներկայացված են բանկային տերմինների բացատրությունները, իսկ ամեն գլխի վերջում կան փոքրիկ վարժություններ, հանելուկներ և խաղեր՝ ստացած գիտելիքը ամրապնդելու համար։
Գիրքը նախատեսված է 5 և ավելի բարձր տարիքի երեխաների համար։

📗Սերգեյ Ֆեդին «Ֆինանսական գրագիտություն»
Սա ֆինանսական գրագիտության «այբուբեն» է` նախատեսված տարրական դասարաններում սովորող երեխաների համար։ Գրքի առաջին մասում հեղինակը պատմում է, թե ինչ է 🪙 գումարը և դրա առաջացման պատմությունը, իսկ երկրորդ մասի հիմնական թեման ընտանեկան բյուջեն է։ Գրքում կան զվարճալի վարժություններ, նկարներ և կատակներ։ Գրքի ամեն մասի հետ հատկացվում է աշխատանքային տետր, որով կարելի է զբաղվել թե՛ տանը, թե՛ դպրոցում։

📗Բոդո Շեֆեր «Մանի անունով շունը կամ ֆինանսների այբուբեն»
Արկածային այս գիրքը վերլուծում է մարդու և ֆինանսների փոխհարաբերությունները։ Հերոսների օրինակով հեղինակը սովորեցնում է խնայել և քայլ առ քայլ վերլուծում է երազանքին հասնելու բանաձևը։ Գրքում քննարկվում է մեկ կարևոր թեմա ևս. ինչպե՞ս թույլ չտալ, որ փողը փչացնի մարդուն։
Գիրքը հիմնականում նախատեսված է տարրական և միջին դասարաններում սովորող երեխաների համար, սակայն մեծերի համար ևս գիտելիքների լավ աղբյուր է։

📗Ջերի Բեյլի, Ֆելիցիա Լո «Քո փողերը»
Այս գրքից դեռահասները կարող են սովորել՝ ինչպես լինել ֆինանսապես անկախ, ինչու են վտանգավոր մոլախաղերը և նման կասկածելի աղբյուր ունեցող եկամուտները, ինչպես հասնել նպատակին և ինչպես հետագայում սեփական բիզնես սկսել։ Գիրքը կօգնի խուսափել պարտքերից և պաշտպանվել զեղծարարներից, իսկ գրքի վերջում ֆինանսական բառարան կա, որը կօգնի ցանկացած պահի թարմացնել գիտելիքները։
Խորհուրդ է տրվում միջին դասարաններում սովորող երեխաներին։

📗Եվգենիա Բլիսկավկա «Երեխաները և փողը․ ընտանեկան ինքնուսույց երեխաների համար»
Եթե չգիտես՝ ինչպես սկսել երեխաների 👦 հետ զրույց ֆինանսական թեմայով, ապա այս գիրքը քեզ համար է։ Այն սկսվում է պարզագույն հարցադրումներով և սովորեցնում հաշվարկել բյուջեն, համեմատել տարբեր ապրանքների գները՝ առաջնահերթությունները տարբերակելու համար։ Գրքի օրինակներով երեխան կհասկանա, թե արդյոք արդարացված է այս կամ այն ծախսը։ Ամեն թեմա ունի համապատասխան վարժություն:
Այս գիրքը նախատեսված է 5 և ավելի բարձր տարիքի երեխաների համար։

📗Իգոր Լիպսից «Զարմանալի արկածներ Տնտեսագիտություն երկրում»
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր Իգոր Լիպսիցն իր այս գրքում պատմում է Տնտեսագիտություն անունով երկրի և դրա օրենքների մասին։ Հեղինակը երբեմն խոսում է ոչ այնքան մանկական թեմաներից, օրինակ՝ ինչպես է տնտեսագիտությունն ազդում համաշխարհային իրադարձությունների վրա։ Գիրքը ոչ միայն երեխաների, այլև մեծերի համար է։

📗Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» դեռահասների համար
Ի սկզբանե գիրքը մեծերի համար էր, բայց բեսթսելլեր դառնալուց հետո հեղինակը որոշեց այն հասանելի դարձնել ավելի լայն լսարանի։ Գիրքը մոտիվացնում է դեռահասներին հնարավորինս շուտ սկսել ֆինանսական որոշումներ կայացնել, սահմանել հստակ նպատակներ և մտածել ապագայի մասին։ Գիրքը դեռահասներին օգնում է ընդարձակել ֆինանսական աշխարհայացքը և մտածել ստանդարտներից դուրս։

Հույս ունենք, որ հավանեցիր նյութն, իսկ մեր առաջարկած գրքերն օգտակար կլինեն քո երեխաներին:😇
👍23🥰2
Բացահայտում ենք SPRING-PR-Company-ի կազմակերպած Doing Digital Forum-ի մեր խոսնակներին:
Ծանոթացեք․ Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյան

Դավիթը միջազգային ֆինանսական և խորհրդատվական մի շարք ընկերություններում /AXA, Erste Group, Accenture և այլն/ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ և ֆինանսական ծառայությունների ոլորտում առաջնորդել է թվային փոխակերպման և զարգացման գործընթացները:

😉 Դուք անպայման պետք է լսեք մեր խոսնակի ելույթը՝ Հայաստանում բանկային տեխնոլոգիաների զարգացման և ֆինթեքի ապագայի մասին նոր բացահայտումներ անելու համար:

Մանրամասները` https://doingdigital.am

#DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍7
Ընտանիքի ֆինանսական պլան
Ինչո՞ւ և ինչպե՞ս


Ընտանիքի ֆինանսական պլանը թույլ կտա հստակ իմանալ, թե ինչի համար որքան գումար ես ծախսում, կօգնի պլանավորել ծախսերը և խնայել գումար նոր նպատակների իրագործման համար 💁‍♀️
Ընտանիքի ֆինանսական պլանը, կարճ ասած, ընտանեկան եկամուտների և ծախսերի մասին երկարաժամկետ տեսություն է։

Ի՞նչ հաշվի առնել այն կազմելիս 🤔

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի շահը
Նոր հագուստ, արձակուրդ, կրթություն, ժամանց. ընտանիքի ֆինանսական պլանը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել քո ընտանիքի յուրաքանչյուր անդամի կարիքները:

Գնաճ
Պլանը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել գնաճը։ Եթե տարեսկզբին քո աշխատավարձով կարող էիր գնել պայմանական թվով ապրանքներ, ապա տարեվերջին թիվը կարող է փոխվել։

Ակտիվներն ու պասիվները
Փորձիˊր ազատվել պասիվներից և համալրել ակտիվները։ Օրինակ՝ մեքենան, որն օգնում է գումար վաստակել, համարվում է ակտիվ, իսկ մեքենան, որը գնված է պարզապես սոցիալական կարգավիճակն ընդգծելու համար, համարվում է պասիվ։
👍3🥰2
Ինչի՞ց սկսել 🤔
👉 Սկսիˊր վարել եկամուտների և ծախսերի աղյուսակ
Սա կարող է ձանձրալի թվալ, բայց երկու-երեք ամիս հետո կտեսնես, թե ինչքան այն կօգնի քեզ ֆինանսները կառավարելու հարցում։ Հաշվետվությունը պետք է վարել մանրամասնորեն՝ ներառելով բոլոր եկամուտներն և ծախսերը։

👉 Ուսումնասիրիˊր եկամուտներն ու ծախսերը
Առանձնացրոˊւ ամեն ամիս կրկնվող ծախսերը, հաշվիˊր դեղերի, տրանսպորտի, հագուստի, ուտելիքի և կոմունալ վճարների համար միջինում ծախսվող գումարի չափը։

👉 Սահմանիˊր նպատակներ
Սահմանիˊր նպատակ ու այն իրագործելու Ժամանակահատվածը` երկարաժամկետ (5-20 տարի) կամ կարճաժամկետ (մի քանի ամիս)։

👉 Կազմիˊր պլանը
Պլանի մեջ ներառիˊր ամսական բոլոր ծախսերը, սահմանված նպատակին հասնելու մի քանի տարբերակ` չմոռանալով խնայողությունների մասին։
Հետևիˊր պլանին և ժամանակին խմբագրիˊր այն
Պլանն օգնում է հետևել նպատակին հասնելու գործընթացին, ժամանակին նկատել սխալները, իրադրության փոփոխության դեպքում խմբագրել ծախսերը և չկորցնել մոտիվացիան։

Ինչպե՞ս հեշտացնել հաշվարկը 🤔
Ֆինանսական շատ հարմար հավելվածներ կան, որոնք օգնում են բյուջե վարել և գրագետ կառավարել ֆինանսները։ Կան հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս մի քանի հոգու հասանելիություն ունենալ տվյալներին, ինչը հեշտացնում է ընտանեկան ֆինանսական պլանի կազմումը։ Ահա մի քանիսը.

YNAB հավելվածը բյուջեն լրջորեն կառավարողների համար է։
Goodbudget-ը հիանալի հավելված է սկսնակների համար, նաև հնարավորություն է տալիս հետևել պարտավորությունների վճարումներին։
PocketGuard-ը տեսակավորում է ծախսերը, հաշվում և կանխատեսումներ է անում:
Simplifi-ը թույլ է տալիս մանրամասնորեն հետևել ֆինանսներին և պլանավորել ծախսերը։
Mint-ն առաջարկում է ֆինանսների կառավարման լայն շրջանակ։

Կարող ես ընտրել ամենահարմար տարբերակը և սկսել ֆինանսներիդ պլանավորման ուղին, ինչը, վստահաբար, կապահովի քո ընտանիքի բարեկեցիկ ապագան 💚
👍16🥰3
Թող տոնի ավետիսը հնչի մեր երկրում և բոլոր ընտանիքներում՝ ավետելով նոր սկիզբ, խաղաղություն և համերաշխություն

Շնորհավոր Սուրբ Զատիկ 💚
🥰38👍18
Արիˊ ծանոթանանք Doing Digital ֆորումի գլխավոր խոսնակների հետ 👇
Բրեթ Քինգ
Հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերների՝ Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism հեղինակ:
Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու:

Հենրի Արսլանյան
Կրիպտոյի առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր։
Հենրին ղեկավարում է ինստիտուցիոնալ մակարդակի կրիպտո հեջ ֆոնդ, որը կենտրոնացած է բացառապես թվային ակտիվների վրա և խորհրդատվություն է տրամադրում առաջատար կրիպտո բորսաներին, ներդրողներին, ֆինանսական հաստատություններին և տեխնոլոգիական ընկերություններին։
👍7
Մոհամեդ Բարդաստանի
Visa-ի CEMEA-ի ավագ տնտեսագետ և Business and Economics Insights-ի տնօրեն։
Visa-ի համար CEMEA տարածաշրջանում ռազմավարական կարևորություն ունեցող հաճախորդների հետ հաղորդակցություններում Մոհամեդի դերն առանձնահատուկ կարևոր է։
Նա փորձառու կերպով ներկայացնում է թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային ամենաթարմ տնտեսական զարգացումները, ինչպես նաև վճարումների, ճամփորդությունների ու տուրիզմի ոլորտների միտումները։

Դիրք Օլմայեր
«Just Better» կազմակերպության գործադիր տնօրեն և փորձառու ձեռնարկատեր։
Դիրքը մարդկային ռեսուրսների կառավարման իր անգնահատելի փորձով օգնում է կազմակերպություններին ստեղծել մեկ գաղափարի ու տեսլականի շուրջ միավորված թիմ։ Նա այս ոլորտում ունի ավելի քան 15 տարվա փորձ։

Շտապիˊր ծանոթանալ Doing Digital ֆորումի օրակարգին և ձեռք բերել քո տոմսը` https://doingdigital.am

#DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍5🥰3
Եկավ սպասված օրը 🤩
Այսօր մեկնարկեց Doing Digital ֆորումը՝ ֆինթեքի ու բիզնեսի թվայնացման ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու և դրանց ընդառաջ գնալու լավագույն հարթակը:

Այսօր ֆորումը մի հարկի տակ է միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարներին, որպեսզի մենք համատեղ ուժերով Հայաստանը դարձնենք տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն կունենան լայն կիրառություն։

Ինչպես գիտեք, Ամերիան Doing Digital Forum-ի ֆինթեք գործընկերն է։
Մինչ ֆորումի հյուրերը լսում են խոսնակների ելույթները և մոտենում մեր տաղավարին՝ ներդրումների MyInvest օգնականի հետ շփվելու համար, կիսվենք ձեզ հետ առաջին լուսանկարներով 💚

#DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
🥰6👍3
💚 Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյան․

🎙 «Այսօր ինձ համար հիանալի օր է, քանի որ 30 տարի աշխատելով Գերմանիայում և արևմտյան այլ երկրներում՝ ես հնարավորություն ունեմ բեմ բարձրանալու Հայաստանում և խոսելու բանկային ոլորտի տեխնոլոգիական զարգացման մասին։

Արդյոք նորարարության հաջորդ ալիքը բանկային ոլորտի՞նն է լինելու 🤔

Տեխնոլոգիայի դերը բանկային ոլորտում պետք չէ թերագնահատել։ Այսօր բանկային ոլորտում մենք ականատես ենք տեխնոլոգիական աննախադեպ աճի հատկապես արհեստական բանականության զարգացման շնորհիվ: Այս հեղափոխական փոխակերպումը կարող է հիմնովին վերափոխել բանկային գործառնություններն ու հաճախորդների փորձառությունը։ Տեխնոլոգիական զարգացման շնորհիվ հայկական բանկերի առջև բացվում են բազմաթիվ հնարավորություններ, ինչը թույլ է տալու նրանց զգալիորեն ամրացնել իրենց դիրքը շուկայում 📈
Այսօր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը վճռորոշ է բանկերի հաջողության համար»։

Հետևեք մեզ, որ բաց չթողնեք մեր խոսնակների ելույթների ամենատպավորիչ հատվածները 😉

#DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
🥰6👍3
Ֆինանսական անկախություն
Ֆրիլանսերներն ու ֆինանսները

Ֆրիլանսերները հաճախ բախվում են մարտահրավերների՝ անկանոն աշխատավարձից մինչև անկանխատեսելի 💸ծախսեր։ Հենց այս պատճառով էլ չափազանց կարևոր է պլանավորել ֆինանսները և խնայել գումար անկանխատեսելի իրավիճակների համար:

Ֆրիլանսերների համար ֆինանսների կառավարումը և ֆինանսական անկախության հասնելը մի փոքր ավելի ջանք է պահանջում: 🫣

Անկախ նրանից` փորձառու ֆրիլանսեր ես թե հետաքրքրությունից դրդրված ես ուժերդ փորձում, այս նյութը քեզ համար է։
Freelancning-ն առաջարկում է անզուգական ճկունություն, սակայն ինքնավարությունն իր հետ բերում է նաև անկանոն եկամուտներ և անորոշություն։ Բայց ճիշտ ռազմավարության դեպքում դու կարող ես հասնել ֆինանսական կայունության և մտքի խաղաղության։

👉Անկանոն եկամուտների բյուջետավորում
Ֆրիլանսերների առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը անկանոն եկամուտներն են։ Ֆինանսական վերելքներին ու վայրէջքներին դիմակայելու համար անհրաժեշտ է ստեղծել 🧮 բյուջե։ Սկսիˊր հաշվարկել քո միջին ամսական եկամուտը, ապա ֆիքսված ծախսերը, ինչպիսիք են` կոմունալները, վարձավճարները և այլն։
Բյուջեն կառուցելու համար մի շատ լավ կանոն կա, որը կոչվում է 50/30/20։ Ըստ այդ կանոնի՝ պետք է եկամուտի 50%-ն օգտագործել կարիքների համար, ինչպիսիք են` տնտեսության վարումը, սնունդը և տրանսպորտը, 30%-ն օգտագործել հոբբիների, ճանապարհորդելու և դրսում ճաշելու համար, 20%-ն օգտագործել խնայողությունների, անկանխատեսելի ծախսերի և պարտավորությունների համար։

👉Առանձնացրոˊւ անձնական և բիզնես հաշիվները
Բիզնեսի և անձնական կարիքների համար առանձին բանկային հաշիվներ ունեցիˊր: Սա կարևոր է ֆինանսներն արդյունավետ կառավարելու համար: 💵 Այս տարանջատումը քեզ թույլ կտա հետևել հեռավար աշխատանքի եկամուտներին և ծախսերին: Բացի այդ, առանձին հաշիվներ ստեղծելը կհեշտացնի ֆինանսների վերլուծությունն ու բյուջետավորումը:

👉 Եկամուտի աղբյուրի դիվերսիֆիկացում
Այս կետը շատ կարևոր է ռիսկերը նվազեցնելու և վաստակելու ներուժը մեծացնելու համար։ Եկամուտի միայն մեկ աղբյուրի վրա հույս դնելու փոխարեն ուսումնասիրիˊր այն ընդարձակելու հնարավորությունները։

👉 Հարկերի և կենսաթոշակի պլանավորում
Որպես ֆրիլանսեր` դու ինքդ ես պատասխանատու հարկերի և կենսաթոշակի համար։ Քայլեր ձեռնարկիˊր կենսաթոշակային հաշիվդ կառավարելու և հարկային վճարումների համար գումար նախատեսիˊր։

Դառնալ ֆինանսապես անկախ կարող է նաև ֆրիլանսերը, պարզապես այս դեպքում ֆինանսական պլանավորումը պահանջում է մի փոքր ավել հեռատեսություն բյուջեի ստեղծման, ծախսերի կառավարման և խնայելու հարցում։

Եթե հոդվածը քեզ դուր եկավ, կիսվիˊր, թե ինչ նյութեր կուզես տեսնել մեր ալիքում:

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍14🥰4
📊10+ հարթակ,
որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել ներդրումներ կատարելիս

Հետաքրքրված ես ներդրումներով, բայց չե՞ս կողմնորոշվում` ինչից սկսել և ինչ գործիքներ կիրառել:

MyInvest տելեգրամյան բլոգում խոսել ենք լավագույն գործիքների և հարթակների մասին, որոնք կօգնեն քեզ ճիշտ ներդրումային որոշումներ կայացնել:

Կարդալու համար սեղմիր այստեղ:
👍5🥰1
Մեծ հաղթանակը ծնվում է յուրաքանչյուրիս գրանցած փոքր հաղթանակներից`համառ աշխատանքից, երազանքներիդ հավատալու քաջությունից, քեզ ոգևորող ու քո ուժերին հավատացող մարդկանցից։

Շնորհավոր անցյալ ու ապագա մեծ ու փոքր հաղթանակների օրը։💫
🥰31👍8😢1
🪝 Ի՞նչ անել, եթե դարձել ես զեղծարարության զոհ

Ֆինանսական խարդախությունը համատարած սպառնալիք է այսօրվա թվային աշխարհում, որտեղ զեղծարարները մշտապես նոր սխեմաներ են մշակում՝ մարդկանց շահագործելու և խաբեությամբ գումար կորզելու 🫨 համար: Եվ քանի որ մեզ համար կարևոր է քո ֆինանսական անվտանգությունը, այսօր առանձնացրել ենք զեղծարարության ամենատարածված տեսակները, որոնց մասին իմանալով՝ կլինես ավելի 🔐 պաշտպանված ու ավելի զգոն։
👍3