Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
🟩 Առանձին բյուջե: Զույգը նախընտրում է չունենալ ընդհանուր բյուջե. ծախսերն անհատական են, եկամուտները` առանձին:
Օրինակ` Աննան ու Նարեկը նոր են ամուսնացել: Սրճարանում կամ ռեստորանում վճարում է Նարեկը, Աննան պատասխանատու է մշակութային ժամանցի համար. գնում է թատրոնի, կինոյի կամ համերգների տոմսերը:🎟 Նրանք երբեմն կարող են սննդի առաքման կամ այլ գնումներ կատարելու համար դիմել միմյանց, սակայն դա չի կրում հաճախակի բնույթ: Ճամփորդության ծախսերը զույգը հոգում է միասին:

Առավելություններ. յուրաքանչյուրը կրում է ֆինանսական պատասխանատվություն և ֆինանսական պահանջներ չունի զուգընկերոջից:
Թերություններ. Կենցաղը համատեղ վարելու ընթացքում դժվար է հաշվել ծախսերն ու կիսել դրանք: Բացի այդ, այս տարբերակը դժվար թե համապատասխանի այն զույգերին, ում աշխատավարձի չափը էականորեն տարբերվում է:
🗒 Օգտակար խորհուրդներ. Ընդհանուր ծախսերը ցանկալի է կատարել քարտով, որպեսզի հետագայում հեշտ լինի կատարել հաշվարկները:

🟩 Խառը բյուջե: Ֆինանսների տնօրինման այս մոդելի դեպքում զույգն ունի համատեղ ծախսերի համար նախատեսված ընդհանուր 💰 բյուջե, ինչպես նաև անձնական բյուջե: Ընդհանուր բյուջեն հատկացվում է նախապես պլանավորված ծախսերին, իսկ անձնական բյուջեն տնօրինելու կանոններ չկան:
Օրինակ` Նանեն և Հովհաննեսը ամուսնացած են շուրջ մեկ տարի: Հովհաննեսն աշխատում է որպես վաճառքի բաժնի ղեկավար, իսկ Նանեն բանկերից մեկում` որպես ֆինանսական խորհրդատու: Ամուսնանալիս նրանք որոշում են կայացրել, որ ընդհանուր ծախսերը, ինչպիսիք են` կոմունալ վճարները, առօրյա գնումները պետք է հոգան համատեղ բյուջեով, իսկ անհատական ծախսերի` ընդմիջումների և շոփինգի գումարը հատկացվում է անձնական բյուջեից:

Առավելություններ. Մանրամասն հաշվարկների դեպքում բոլոր ընդհանուր ծախսերն արդեն պլանավորված են լինում, և զույգից յուրաքանչյուրը պահպանում է իր ֆինանսական անկախությունը:
Թերություններ. Այս եղանակն ընտրելու դեպքում պետք է կատարել եկամուտների ու ծախսերի հաշվարկ և ստանձնել պրոցեսը համակարգելու պատասխանատվությունը:

🟩 Ընդհանուր բյուջե. Այս դեպքում ընտանեկան բյուջեն ձևավորվում է բոլոր եկամուտներից: Սա ենթադրում է, որ զույգը հրաժարվում է «իմ» ու «քո» ծախսեր հասկացություններից: Բյուջեի կառավարման այս եղանակը համապատասխանում է այն ընտանիքներին, որոնք երկար ժամանակ է, ինչ ամուսնացած են, և ունեն երեխաներ կամ զույգից մեկն ավելի մեծ եկամուտ ունի, քան մյուսը:
Օրինակ. Հայկն ու Նարինեն ունեն 6 և 8 տարեկան երեխաներ: Հայկը ընտանիքի հիմնական աշխատողն է, Նարինեն զբաղվում է երեխաների կրթությամբ և ֆրիլանս գրաֆիկ դիզայներ է: Ընտանիքի բյուջեն ընդհանուր է և հասանելի է բոլորին:

Առավելություններ. Ընդհանուր բյուջեն ավելի է միավորում ❣️ընտանիքը, քանի որ բոլորը միասին են ծախսում, տնտեսում և օպտիմալացնում ծախսերը:
Թերություններ. Այս դեպքում չպլանավորված գնումները կարող են ընտանիքում անհամաձայնությունների առիթ դառնալ, իսկ միմյանց նվերներ գնելն ու անակնկալներ անելը կվերածվի Ֆորտ Բոյար խաղի խոչընդոտների:
👍21🥰7
🎲 6 ֆինանսական դաս Մոնոպոլիայից

Ստրատեգների ամենասիրելի խաղը` Մոնոպոլիան, կօգնի զարգացնել ֆինանսների կառավարման քո հմտությունները:
Ահա թե ինչ դասեր կարելի է քաղել այս խաղից.
🥰5
🟩 Մոնոպոլիայում, ինչպես կյանքում. սկսի՛ր խնայել ու ներդրումներ կատարել
Եթե հենց խաղի սկզբից չսկսես ներդրումներ 📈 կատարել, ապա ուշ թե շուտ խաղից դուրս կմնաս և ֆինանսներիդ մեծ մասը ստիպված կլինես որպես վարձ փոխանցել նրան, ով ավելի խելացի է ու ավելի շուտ է սկսել ներդրումների ուղին:

🟩 Ինչպես հայտնի առածն է ասում, բոլոր ձվերը մի զամբյուղում մի՛ դիր
Մոնոպալիա խաղալիս դու չես կարող հաղթել, եթե ներդրումներ կատարես միայն մեկ կառույցում: Լավագույն խաղացողները գնում են մի քանի 🏠 «անշարժ գույք»` ամեն գունային կատեգորիայից առնվազն մեկ հատ:
Իրական կյանքում էլ է այդպես: Եթե ուզում ես առաջին քայլերն անել ներդրումների ոլորտում, արիˊ MyAmeria-ի MyInvest հարթակ, որտեղ քեզ են սպասում 20 000-ից ավելի արժեթղթեր ու 30-ից ավելի ներդրումային շուկաներ: MyInvest-ի միջոցով կարող ես գնել կամ վաճառել բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ ներդրումային ֆոնդերի փայեր (ETFs):

🟩 Պլանավորիˊր անկանխատեսելի ծախսերը
Մոնոպոլիա խաղալիս դու պետք է խնայողություններ անես, որոնք քեզ պետք կգան 💸 հարկեր վճարելու կամ մեկ այլ խաղացողի տարածքում հայտնվելու դեպքում վարձ վճարելու համար:
Ճիշտ այդպես է նաև կյանքում: Պետք է հիշել, որ միշտ կարող են լինել անկանխատեսելի ծախսեր:

🟩 Ստեղծի՛ր եկամուտի պասիվ աղբյուրներ
Ասաˊ, որ Մոնոպոլիա խաղալիս «հյուրանոց» ունենալուց լավ բան չկա Նա, ով կհայտնվի քո տարածքում, ստիպված պետք է գումար վճարի քեզ:
Խաղից դուրս էլ է այդպես: Եթե կարողանաս ստեղծել եկամուտի պասիվ աղբյուրներ, ապա փողդ կաշխատի քո օգտին:

🟩 Եղիˊր կարգապահ
Չնայած այստեղ նշում ենք Մոնոպոլիայում «նոր տարածքներ» գնելու կարևորության մասին, բայց պետք չէ ամեն նոր տարածքում հայտնվելիս գնել այն: Պետք է խելամտորեն կատարել դրանց ընտրությունը, եթե ուզում ես մինչև վերջ մնալ խաղում:
Այսպես է նաև իրական կյանքում: Հրաժարվիˊր փողդ քամուն տալու վատ սովորությունից: 🌪

Եˊվ Մոնոպոլիայում, ևˊ իրական կյանքում պետք չէ հույսը դնել «հաջողության խաղաքարտի» վրա: Քո հաջողության գրավականը ֆինանսական գրագիտություն է: 😉
👍37🥰6
Ինչպե՞ս խուսափել մարքեթոլոգների ծուղակներից 🤭

Գնում ես ձեր բակի խանութ` հաց ու կաթ գնելու, բայց վերադառնում ես երկու լի տոպրակով. ծանո՞թ իրավիճակ է: 😅
Դե արի՛ պատմենք, թե ինչպես կարող ես խուսափել չպլանավորված գնումներից:
🥰3👍2
Ամեն ինչ իր տեղում
Իմպուլսիվ գնումներն իրականում այնքան էլ իմպուլսիվ չեն: Մերչենդայզերները լավ գիտեն իրենց գործը: Ապրանքների դասավորությունն ու համակարգումը մասնագիտություն է, որն ունի իր կանոնները: Օրինակ` 🥖🍼 հացը, կաթնամթերքը տեղադրված են խանութի ամենավերջում, այն էլ` իրարից շատ հեռու: Դրանք գնելու համար դու անցնում ես տարբեր ապրանքների կողքով և վերցնում նաև դրանք, իսկ դրամարկղի մոտ քեզ սպասում են շոկոլադները: Վիճակագրությունը փաստում է, որ գայթակղությանը չեն դիմանում շատերը:
Հագուստի խանութներում էլ է նույն կերպ: Սրահներում կողք կողքի դրված են 👕👖 գունային և ոճային գեղեցիկ համադրությամբ շապիկներ և տաբատներ, պայուսակները ցուցադրված են կոշիկների մոտ, իսկ դրամարկղում սպասում են աքսեսուարներն ու օծանելիքները:

📍Ինչպե՞ս խուսափել ավելորդ ծախսերից
- Կազմի՛ր անհրաժեշտ իրերի 🗒 ցանկ և հետևի՛ր դրան:
- Նախապես հաշվի՛ր, թե որքան գումար ես նախատեսում ծախսել և հետևի՛ր քո 🧮 բյուջեին: Իսկ եթե նախատեսում ես գնումներ կատարել կանխիկ եղանակով, ապա նախատեսվածից ավելի կանխիկ գումար մի՛ վերցրու:
- Սոված մի՛ գնա խանութ:
- Շոփինգի գնալուց առաջ ուսումնասիրի՛ր զգեստապահարանդ, կազմի՛ր համադրություններ և տե՛ս, թե ինչն է պակասում: Այսպես կխուսափես հերթական շապիկը գնելուց: Չէ՞ որ այսօր իր աստեղային ժամին սպասող վերնաշապիկի համար տաբատ էիր փնտրում:
- Խանութում ուսումնասիրի՛ր դարակների վերևում և ներքևում դրված ապրանքները: Այդտեղ սովորաբար ավելի մատչելի տարբերակներ կգտնես:

Դեֆիցիտի էֆեկտ
Հաճախ վաճառողները ստեղծում են ապրանքի բացակայության էֆեկտ` քո աչքին բարձրացնելով ապրանքի գինը: Օրինակ` 🔔օնլայն խանութներում հաճախ կարելի է նկատել, որ ապրանքի կողքին նշված է առկա սահմանափակ քանակը, օրինակ` 3 հատ: Հյուրանոցների դեպքում էլ գործում նույն մեխանիզմը: Կայքում կարող ես տեսնել, թե զուգահեռաբար քանի հոգի է դիտարկում տվյալ հյուրանոցը: Այս քայլերը միտում ունեն շտապեցնելու քեզ և դրդելու գնման:

📍Ինչպե՞ս չտրվել խուճապի
- Մի՛ շտապիր, նույնիսկ եթե քո նախընտրած ապրանքից մնացել է մի քանի հատ: Եթե այն սպառվի, ապա այլ խանութում հնարավոր կլինի գտնել այն միգուցե ավելի մատչելի արժեքով:
- Միանգամից գնում մի՛ կատարիր, հատկապես եթե խոսքը խոշոր գնումների մասին է: Ավելացրո՛ւ այն զամբյուղում, հաջորդ օրը թարմ ուղեղով մեկ անգամ էլ մտածի՛ր` արժե գնել, թե ոչ:
- Մի՛ շտապիր դիմել խնայողական հաշվիդ օգնությանը: Օրինակ` եթե որևէ օնլայն դասընթաց ես ցանկանում գնել, և մնացել է մի քանի օր, փորձի՛ր ճշտել, թե ինչ հաճախականությամբ է կազմակերպվում այդ դասընթացը:

Միֆ զեղչեր և ակցիաներ
Կան սրահներ, որոնք ոչ թե իրական զեղչեր են տրամադրում, այլ ստեղծում են զեղչի իմիտացիա: Որոշ խանութներ էլ զեղչերը տրամադրում են միայն իրենց քարտապաններին: Իհարկե, կան խանութներ, որոնց զեղչերն իրական են ու շոշափելի: Դրա համար պետք է կարողանալ տարբերել իրական զեղչը միֆից և չընկնել թակարդը:

📍Ինչպե՞ս տնտեսել
- Մանրամասն ուսումնասիրի՛ր, թե որ դեպքում է տրամադրվում զեղչը:
- Ստուգի՛ր` արդյոք դրամարկղում հաշվել են զեղչը
- Երբ զեղչը գործում է մի քանի ապրանք գնելու դեպքում, մտածի՛ր` արդյոք քեզ անհրաժեշտ են այդ ապրանքները:
- Երկար ժամանակով որևէ բաժանորդագրություն ձեռք բերելն ավելի մատչելի է, բայց, օրինակ, 🏋‍♂ ֆիթնես ակումբի տարեկան բաժանորդագրություն ձեռք բերելիս լավ մտածի՛ր` արդյոք դու պատրաստ ես կանոնավոր կերպով հաճախել մարզումների: Հակառակ դեպքում տարեկան բաժանորդագրությունը կլինի գումարի կորուստ:
- Երբ պատրաստվում ես խոշոր գնում կատարել, համեմատի՛ր գները: Օնլայն խանութների առկայությունը թույլ է տալիս դա անել հաշված րոպեների ընթացքում:

Խորամանկ գնապիտակներ
Մեր ուղեղը 🧠 հաճախ մեզ խաբում է: Օրինակ` 3900 թիվը ընկալում է 3000, այնինչ դա ավելի մոտ է 4000-ին: Վաճառողներն օգտվում են այս հնարքից և գները նշում են հենց այս կերպ` դրանով դրդելով քեզ գնումների:

📍Ի՞նչ անել
Նման գնապիտակների դեպքում կենտրոնացի՛ր և գումարը մեծացրո՛ւ դեպի վերև` իրական հաշվարկ կատարելու համար:


Առջևում Սև ուրբաթն է: Այդ առիթով արժի մեկ անգամ էլ կարդալ այս նյութը մինչ գնումներ անելը 
👍29🥰9😱1
📢🥰Լավ լուրով ենք եկել:
Ամերիաբանկի բոլոր քարտապանները կարող են գնել Symphonic Rock համերգի տոմսերը 20% հատուկ զեղչով: 🏷️

Տոմսերը ձեռք բերելու համար արիˊ https://ameria.me/3tVEMuL և մուտքագրիˊր 👉🏻AMERIA20 պրոմո կոդը:

Համերգը կկայանա նոյեմբերի 8-ին` ժամը 19:30-ին, Դվին մյուզիք հոլում: Համերգին հնչելու են հայտնի ու սիրված ռոք երգերի մեղեդիները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:🤘🏻🎸🎼

Մաղթում ենք հաճելի ժամանց:💚
🥰16👍5😱1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ներդրումներով կարող են զբաղվել բոլորը: 💹
Քեզ պարզապես պետք է ինտերնետ, սմարթֆոն, մի քիչ գումար ու #MyAmeria հավելվածը:

📲Մոˊւտք գործիր MyAmeria, ներքևի աջ անկյունում գտիˊր MyInvest բաժինն ու մի քլիքով հասիˊր արժեթղթերի շուկաներ:
Ի դեպ, արժեթղթերի շուկաներ հասնել քեզ կօգնեն ոչ միայն MyInvest-ը, այլև մեր ներդրումային վլոգը:

Դե ներբեռիˊր MyAmeria, օնլայն դարձիˊր Ամերիաբանկի բրոքերային հաճախորդ ու հետևիˊր մեր վլոգին:

MyAmeria հավելվածը ներբեռնիˊր այստեղ` 👉 https://ameria.me/myinvest
Արժեթղթերի շուկան ու գործիքները բացահայտիˊր այստեղ` 👉https://youtu.be/XvyaxLWnb6s

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍8🥰2
Ի՞նչ են ասում փողի մասին Օլիմպոսում գտնվողները 💸

«Հաջողությունն ամեն օր չի գալիս: Երբ ոսկու անձրև է գալիս, պետք է հանել դույլը, ոչ
թե մատնոցը».
Ուորեն Բաֆեթ, բիզնես մագնատ, ներդրող

Ոչ ոք ավելի լավ չգիտի հնարավորությունից օգտվելու կարևորությունը, քան միլիարդատեր Ուորեն Բաֆեթը: Բաֆեթն իր 📜 հարստությունը վաստակել է` գնելով միլիոնավոր բաժնետոմսեր, երբ շուկայում համեմատաբար հանգիստ վիճակ էր: Ուորեն Բաֆեթի օրինակը ցույց է տալիս, որ հնարավոր է մեծ գումարներ չունենալ, բայց, միևնույնն է, ներդրումներ կատարել և գումար վաստակել:
👍6
«Զգուշացի ՛ր մանր ծախսերից: Նույնիսկ փոքր արտահոսքը կարող է խորտակել մեծ նավը». Բենջամին Ֆրանկլին, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ

Խոշոր 🧮ծախսերը հեշտ է հաշվել, ինչը չես ասի մանր ծախսերի մասին: Մանր ծախսերը կուտակվում են և կարող են հեշտությամբ քանդել քո բյուջեն: Դրանից խուսափելու համար ամեն ամիս ուսումնասիրիˊր քո եկամուտներն ու ծախսերը և օպտիմալացրոˊւ բյուջեդ:

«Բյուջեն մեզ ասում է, թե ինչ չենք կարող թույլ տալ մեզ, սակայն միևնույն ժամանակ չի արգելում անկանխատեսելի գնումներ անել». Ուիլիամ Ֆիզեր, գրող, հրատարակիչ

Բյուջեն հրաշալի գործիք է, որն ուղղորդում է քեզ, թե ուր պետք է գնան քո միջոցները: Հաջողության հասնելու համար հետևի ՛ր ծախսերիդ և փորձի ՛ր չծախսել ավելի շատ, քան նախատեսել ես:

«Համոզվաˊծ եղիր, որ ունես ֆինանսական գիտելիքներ: Կարևոր չէ` դու ունես շատ գումար, թե ոչ, դու պետք է ամեն դեպքում ուսումնասիրես ֆինանսները». Դայմոնդ Ջոն, բիզնեսմեն, ներդրող, հեռուստատեսային դեմք

Պարտադիր չէ ֆինանսական վերլուծաբան լինել ֆինանսներն ուսումնասիրելու համար: Բոլորը պետք է ֆինանսապես կրթված լինեն: Սկսի ՛ր ուսումնասիրել ֆինանսները հենց այսօրվանից, կարդա ՛ համապատասխան գրքեր, բաժանորդագրվի ՛ր ֆինանսական բլոգերին:

«Ինչ-որ բան սկսելու համար պարզապես դադարի ՛ր խոսել և անցի ՛ր գործի». Ուոլթ Դիսնեյ, ռեժիսոր, հնչյունավորող, մուլտիպլիկատոր և ձեռնարկատեր

Ուզո՞ւմ ես ինքդ կառավարել 🪙 ֆինանսներդ, փոխել աշխատանքդ, սկսել քո բիզնեսը: Ցանկացած ֆինանսական որոշում պարզապես միտք է, քանի դեռ չես անցել գործի: Մտքերդ փոխակերպիˊր գործողության և իրականությոˊւն դարձրո ւ ֆինանսական նպատակներդ:

«Ինձ միˊ ասա, թե ինչն ես արժևորում. ցոˊւյց տուր ինձ քո բյուջեն, և ես քեզ կասեմ, թե դու ինչն ես արժևորում». Ջո Բայդեն, քաղաքական գործիչ, ԱՄՆ նախագահ

Հաճախ պարզապես բյուջեի կազմումը չի նշանակում, որ դու ճիշտ ուղու վրա ես: Պետք է դա կազմել` հիմնվելով նպատակների վրա, որպեսզի ապագայում ֆինանսական հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ լինեն:
👍19🤔1
🧮 Կազմում ենք բյուջե՝ ըստ խառնվածքի ու նախասիրությունների

Արիˊ հասկանանք՝ ինչպես են կազմում բյուջե տարբեր նախասիրությունների տեր մարդիկ։
👍2
👉Նախագծողներ, պլանավորողներ
Այս խմբի մարդկանց հաճախ անվանում են պեդանտ կամ պերֆեկցիոնիստ։ Նրանք սիրում են, որ ամեն ինչ լինի կարգավորված ու հստակ։ Նախընտրում են, որ իրենց ֆինանսներն ունենան հստակ կառուցվածք, սխեմա, հաճախ նաև հիերարխիա։ Նրանք ստեղծում են համալիր բյուջե, հաճախ օգտագործում են էլեկտրոնային աղյուսակներ կամ հատուկ հավելվածներ, հետևում են եկամուտներին ու ծախսերին մինչև վերջին լուման։ 🪙 Այսպիսի մարդիկ կարող են իրենց ֆինանսական միջոցները տրոհել հստակ կատեգորիաների ու դուրս չգալ այն սահմաններից, որոնք իրենք են սահմանել։
🖇Խորհուրդ
Եթե պատկանում ես այս խմբին, բյուջե կազմելու համար օգտագործիˊր հատուկ գործիքներ ու հավելվածներ։ 📱Դրանք հնարավորություն կտան հեշտությամբ ու ավելի ճշգրիտ կերպով հետևելու քո եկամուտներին ու ծախսերին, նաև ավտոմատացնելու որոշ գործընթացներ։ Այդպիսի ծրագրերից են Mint-ը, YNAB-ը կամ էլ Google Sheets ու Microsoft Excel էլեկտրոնային աղյուսակները։

👉Ազատական կամ սպոնտան խառնվածքի տեր մարդիկ
Այս խմբում կարող են տեղավորվել հիմնականում ստեղծագործող մարդիկ ու ճանապարհորդները։ 🧳Նրանք նախընտրում են ունենալ ավելի ճկուն բյուջե ու չեն հետևում որևէ հստակ կառուցվածքի, չեն ընկնում տարատեսակ սխեմաների ու բանաձևերի հետևից։ Նրանք ավելի շատ նախընտրում են կյանքի սպոնտան ձևը, իրենց եկամուտների մասին ունեն ընդհանուր պատկերացումներ, և երբեք դրանք չեն տրոհում ըստ առաջնահերթությունների։ Նրանք հակված են բավականին իմպուլսիվ գնումների։ 🛍
🖇Խորհուրդ
Ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետներն այս խմբի մարդկանց. մշտապես ունենալ ընդհանուր պատկերացումներ ֆինանսական եկամուտների ու պարտադիր ծախսերի մասին, կատարել փոքր խնայողություններ` տհաճ անակնկալներից և ֆորս մաժորային իրավիճակներից խուսափելու համար։ 🤗

👉Խնայողներ
Այս տեսակին են դասվում ներդրումների հանդեպ սեր ունեցող անձինք։ Նրանք բավականին զգուշավոր են ծախսերի հարցում, նախընտրում են իրենց եկամուտների մեծ մասը խնայել կամ էլ ներդրում կատարել որևէ ոլորտում։ 📈 Իրենց բյուջեն կազմելիս սովորաբար երկարաժամկետ ծրագրեր են կազմում։
🖇Խորհուրդ
Եթե գտար քեզ խնայողների խմբում, ավտոմատացրոˊւ խնայողություններդ և պարբերաբար փոխանցումնեˊր արա քո խնայողական հաշվի վրա։

👉Օպտիմիստներ
Նախորդ կատեգորիայի մարդիկ նույնպես կարող են օպտիմիստներ լինել։ Սակայն այս երկու տիպի ամենամեծ տարբերությունն այն է, որ օպտիմիստները չեն վախենում մեծ ռիսկերի գնալ, ներդրումներ կատարել այնպիսի բիզնեսներում ու ստարտափներում, որտեղ երաշխիքներն այնքան էլ շատ չեն։ 😅Թեև ռիսկերի մասին նրանք հիանալի գիտեն։
🖇Խորհուրդ
Սիրելիˊ լավատես, դիվերսիֆիկացրոˊւ քո ներդրումները, որպեսզի հավասարաչափ բաշխես ռիսկերը։ Ուշադիր հետևիˊր շուկայի տենդենցներին ու տնտեսական իրադարձություններին և պատրաˊստ եղիր պոտենցիալ կորուստներին։

👉Ռեալիստներ․ բալանսավորված և պրակտիկ
Ռեալիստները գործարարներն ու քաղաքական գործիչներն են։ Նրանց կազմած բյուջեն բալանսավորված է ու պրակտիկ։ Նրանք շատ խիստ չեն, բայց ոչ էլ չափազանց ճկուն։ Նրանց ֆինանսական քաղաքականությունը մեծ մասամբ կախված է տվյալ պահին տիրող իրավիճակից։ 🤔 Նրանք իրենց ծախսերը կատարում են՝ ելնելով առօրյա կարիքներից, նաև հասցնում են խնայել սև օրվա կամ ավելի մեծ նախագծերի համար։
🖇Խորհուրդ
Ուշադրություն է պետք դարձնել հիմնական ծախսերին, քանի որ հենց այստեղ են թաքնված չնախատեսված «մարտահրավերները»։

📌 Ի դեպ, ըստ նախասիրությունների ու խառնվածքի բյուջե կազմելու ուսումնասիրությունն առաջինն արել են FINRA-ն և Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն (CFPB)։
👍10🥰5
📈 5 պատճառ` ներդրումներ անելու համար

Փող խնայելն իհարկե լավ է, բայց բարձի տակ պահած գումարը օգուտ չի բերում: Իսկ որպեսզի այն օգուտ բերի, պետք է լինի շարժման մեջ և աշխատի քեզ համար:

Մենք առաջարկում ենք մտածել ներդրումների մասին հենց այսօրվանից ու այս բլոգը կարդալուց հետո 😎
🥰5👍1
🟩 Ֆինանսական անկախություն, կայուն եկամուտներ և ապահովության զգացում
Ներդրումները ֆինանսական անկախության հասնելու, կայուն եկամուտներ և ապահով ապագա ունենալու միջոց են: Որքան շուտ մտնես ներդրումների աշխարհ և հետևողական քայլեր ձեռնարկես այս ոլորտում, այնքան ավելի շուտ ձեռք կբերես ֆինանսական անկախություն և կայունություն ողջ կյանքի համար: 35 տարեկանում թոշակի անցնելն ու Բալիում ապրելը կարող է հետաքրքիր հեռանկար լինել 😎

💰 Ֆինանսական մեծ նպատակներ
Շատերի համար ֆինանսական ներդրումները եկամուտի պասիվ աղբյուրներ են և թույլ են տալիս ժամանակի ընթացքում մեծացնել ֆինանսական ռեսուրսները, կուտակել գումար մեծ նպատակների համար։ Անկախ նրանից, թե քո նպատակը տուն գնելն է, երեխաների կրթությունը ֆինանսավորելը, թե շուրջերկրյա ճամփորդության մեկնելը, ներդրումները զգալի եկամտաբերության ներուժ ունեն և կարող են օգնել, որ դու հասնես ֆինանսական քո երկարաժամկետ նպատակներին:

📉 Գնաճը հաղթահարելու միջոց
Նկատե՞լ ես, չէ՞, որ ժամանակի ընթացքում ապրանքների գներն աճում են: Օրինակ 10 տարի առաջ 1000 դրամով կարող էիր գնել ավելի շատ ապրանք, քան հիմա: 10 տարի հետո էլ ավելի քիչ ապրանք կկարողանաս գնել, քան այսօր: Դրա պատճառը գնաճն է նույն ինֆլյացիան։ Տնտեսագիտական մանրուքների մեջ չխորանալով ասենք, որ ներդրումները կարող են օգնել, որ քո գումարն աշխատի գնաճին համահունչ տեմպով կամ նույնիսկ գերազանցի այն։ Այսինքն քո խնայողություններն աճեն ավելի արագ, քան կկազմի գնաճը։

💚 Ավելի մեծ խնայողություններ ապագայում
Ներդրումները թույլ են տալիս խնայողություններն օգտագործել տնտեսական աճի համար։ Օրինակ գնելով ինչ-որ արժեթուղթ (բաժնետոմս, պարտատոմս) դու ուղղում ես քո գումարը ինչ-որ նպատակի իրագործմանը։ Այսպես, պետական պարտատոմսերից ստացված գումարը կիրառվում է ենթակառուցվածքների զարգացման համար, մասնավոր ընկերությունները դրանք ուղղում են իրենց համակարգերի բարելավմանը, իսկ բանկերը վարկավորմանը։ Արդյունքում քո գումարն օգտագործվում է տնտեսական աճի, երկրի ու բնակիչների կյանքի որակը բարելավելու համար, իսկ դու հնարավորություն ես ստանում ավելի մեծ խնայողություններ ունենալու ապագայում:

💼 Ռիսկերի կառավարում
Մեր ալիքի հետևորդներն արդեն գիտեն, որ «Բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ պետք չէ դնել»: Այս ասացվածքը վերաբերում է նաև ներդրումներին: Եթե ներդրումներդ բաշխես տարբեր ոլորտներում և ակտիվներում, ապա կնվազեցնես կորուստների ռիսկը: Օրինակ դու կարող ես ձեռք բերել բնակարան ու տալ վարձակալության, բայց եթե այդ շուկայում տատանումներ լինեն, հնարավոր է կորուստներ կրես։ Եթե այս որոշմանը համադրես այլ գործիքներ, օրինակ արժեթղթեր ձեռք բերես, ապա արդեն միայն մեկ շուկայից կախված չես լինի: Եթե ներդրումներից մեկը ձախողվի, ապա մյուս ներդրումների շնորհիվ կունենաս կայուն եկամուտ:

Նշենք, որ ներդրումներ կատարելը միայն շահույթ գեներացնելը չէ: Դա ռազմավարական քայլ է ուղղված ֆինանսական ապահով ապագային։ Եթե որոշել ես մուտք գործել ներդրումների աշխարհ, պետք է ֆիքսես, որ ներդրումային ճանապարհորդությունը նաև ուսուցման գործընթաց է: Սկսիˊր փոքր քայլերից և ուսումնասիրիˊր ոլորտը:

Այս ճանապարհին մենք կլինենք քո կողքին: 🤓

Այսուհետ մենք պարբերաբար քեզ կներկայացնենք ներդրումների մասին պատմող կարճ հոլովակներ, որոնք կուղղորդեն և կօգնեն քեզ:

📺 Առաջին հոլովակն այստեղ է: Դիտիˊր և պարզիˊր, թե ինչ է պետք ներդրումներ կատարելու համար, ֆինանսական ներդրումային ինչ գործիքներ կան և շատ ավելին https://youtu.be/XvyaxLWnb6s
👍4🥰3😱1
📱MyAmeria օգտագործելու 7 պատճառ

Այսօր առանց մոբայլ բանկինգի մեր առօրյան դժվար թե պատկերացնենք: Վիճակագրությունը հաստատում է այս վարկածը: Ամբողջ աշխարհում շուրջ 5.4 մլրդ մարդ օգտագործում է սմարթֆոն: Նրանցից յուրաքանչյուրը միջինում մոտ 63 անգամ ստուգում է 🧐 իր հեռախոսը, այդ թվում` մոբայլ բանկինգը: Մոբայլ բանկինգը դարձել է համար մեկ գործիքը, որն օգնում է մարդկանց արդյունավետ կառավարել ժամանակն ու ֆինանսները:

Մենք գիտենք, որ MyAmeria-ն նույնպես մեր հաճախորդների համար ոչ թե պարզապես թրենդային գործիք է, այլ անհրաժեշտություն, նրանց առօրյայի մի մասը: 🫰
Եթե MyAmeria-ի օգտահաշիվ դեռ չունես, արիˊ բացահայտենք, թե ինչու պետք է ներբեռնես MyAmeria ու դառնաս օգտատեր հենց այսօր:
👍3🥰2
1. Ապահով է 🔐
Քո ֆինանսների անվտանգությունը մեզ համար առաջնային է: Երբ առաջին անգամ մուտք ես գործում MyAmeria հավելված, քո հեռախոսին ավտոմատ կերպով կցվում է թոքեն, ու քո սմարթֆոնը դառնում է մուտքի հիմնական սարք։
Եթե չգիտես, թե ինչ է թոքենը, պատմենք։
Նախկինում, որպես թոքեն օգտագործվում էին ֆիզիկական սարքերը, որոնք գեներացնում էին անվտանգության կոդ, որն անհրաժեշտ էր ներմուծել մոբայլ բանկինգ մուտք գործելու կամ որևէ գործարք հաստատելու ժամանակ: Ժամանակի ընթացքում թոքենի դեր սկսեցին կատարել համապատասխան հավելվածները: Այժմ արդեն թոքենը ներդրված է հենց բանկային հավելվածում, ինչն օգնում է բարելավել քո փորձառությունը։
Ամերիաբանկը նույնպես անցել է այս տրանսֆորմացիայի բոլոր փուլերով։ Այժմ, երբ դու որևէ գործարք ես անում MyAmeria-ով, քո գործողություններն ամեն անգամ ստուգվում և հաստատվում են հավելվածում ներկառուցված թոքենի միջոցով և ապահովում են քո ֆինանսական միջոցների առավելագույն անվտանգությունը։

2. Մի քանի րոպե, և դու Ամերիաբանկի հաճախորդ ես 😍
MyAmeria-ն հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում դառնալ բանկի 👥 հաճախորդ, բացել հաշիվ, պատվիրել ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային քարտ, ու սա ընդամենը մի քանի հպումով, քեզ հարմար վայրից և ցանկացած ժամի: Մի խոսքով, կարող ես հանգիստ մոռանալ մեր մասնաճյուղերի տեղը 😀 🤭

3. Վճարումներ և փոխանցումներ ցանկացած պահի

Այս մասին շատ չենք ուզում գրել: MyAmeria-ի օգտատերերն ամեն ինչ MyAmeria-ով են անում: 😉

4. Ավելի հեշտ է խնայել և ներդրումներ կատարել
MyAmeria-ով դու կարող վայրկյանների ընթացքում բացել խնայողական 🪙 կամ ավանդային հաշիվ և ստանալ 0,25% ՀՀ դրամով ժամկետային ավանդ բացելիս։
Իսկ եթե մինչև հիմա ուշադիր չես եղել, ապա MyAmeria-ի MyInvest հարթակում դու կարող ես նաև 📈 գնել կամ վաճառել բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ ներդրումային ֆոնդերի փայեր (ETFs): Այստեղ նույնպես հնարավորինս լավացրել ենք քո փորձառնությունը, քանի որ բրոքերային հաշվի բացելու համար նույնպես բանկ գալու կարիք չկա․ գրանցվում ես օնլայն ու ստանում հասանելիությունը 20 000-ից ավելի արժեթղթերի ու 30-ից ավելի ներդրումային շուկաների։

5. Բաժանորդագրությունների կառավարում
Վստահ ենք` հաճախ է պատահել, երբ բաժանորդագրվել ես ինչ-որ հարթակի` կցելով քարտդ, սակայն հետո մոռացել ես ապաբաժանորդագրվել. դե շարունակությունն արդեն պարզ է: 🤦‍♂️Այսպես, MyAmeria-ով կարող ես տեսնել, թե որ միջազգային հարթակներին է կցված քո Visa քարտը, դադարեցնել կամ ակտիվացնել այդ բաժանորդագրությունները, երբ ուզես էլի մեկ հպումով:

6. ԳումարՈ՞ւմ. Նարինեի՞ն, թե՞ Կարենին
Երբ քեզ պետք է գումար փոխանցել Ամերիայի քարտապան ընկերոջդ, կարող ես դա կատարել հեռախոսահամարով կամ էլ․ հասցեով «ԳումարՈւմ» ծառայության միջոցով:

7. Ձևանմուշներ
Չասես, որ ամեն ամիս կոմունալները վճարելիս հատիկ-հատիկ մուտք ես անում տվյալներդ: 🫣Դե լավ, եկել ենք ասենք, որ MyAmeria-ում կարող ես ստեղծել ձևանմուշներ կրկնվող գործարքների համար, ինչպես նաև վճարումները, օրինակ, կոմունալները խմբավորել ու մի կոճակի օգնությամբ վճարել բոլորը միանգամից: 💸

Այնպես որ, ինչպես ասում են մեր հաճախորդները, «Ինչ անում ես, MyAmeria-ով արա», քանի որ հավելվածը շարունակաբար բարելավվում է և համալրվում, իսկ օգտատերերի համար միշտ լինում են անակնկալներ ու նվերներ:🫰
👍8😁2🥰1
Անվտանգ ներդրումներ. ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին

Վերջին շրջանում Հայաստանում նկատելի աճել է «ֆինանսական ծառայություններ մատուցող» խաբեբաների թիվը, որոնք խոստանում են չափազանց բարձր ակնթարթային շահույթ։
Սա բացասաբար է անդրադառնում ֆինանսական ոլորտի վրա։ Այնուամենայնիվ, ուշադիր ընտրելով բրոքերին` դու հնարավորություն ունես ավելի արդյունավետ կերպով հասնելու քո ֆինանսական նպատակներին:
Արիˊ պարզենք, թե ինչպես կարող ես ճանաչել խաբեբաներին, և ինչու մի շարք էական առավելություններ ունի 🏦 ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա գործող հայ բրոքերների ընտրությունը։
👍3🥰1
Ինչպե՞ս ճանաչել խաբեբաներին🤔

👉 Բարձր եկամտաբերություն` նվազագույն ռիսկերով
Եթե ընկերությունը խոստանում է չափազանց բարձր եկամուտներ` նվազագույն ռիսկերով, զգոˊւյշ եղիր: Ներդրումները միշտ որոշակի ռիսկեր են պարունակում, և դրանք հնարավոր չէ ամբողջությամբ բացառել։

👉 Անհավանական բարձր եկամուտների պատմություններ
Խարդախները կարող են պատմել ֆինանսական ակտիվներով գործարքների արդյունքում գրանցած արտասովոր հաջողությունների մասին: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ պատմությունը չի երաշխավորում ապագա արդյունքները:

👉 Հաճախակի զանգեր
Եթե ֆինանսական հաստատությունը շատ հաճախ զանգում է քեզ՝ պնդելով, որ դու պետք է արագ գրանցվես կամ դեպոզիտ կատարես` կամայական ակտիվի մոտալուտ աճը բաց չթողնելու նպատակով, դա կարող է խարդախ ընկերություն լինել:👤

👉 Բրոքեր` գրանցված օֆշորում
Համոզվիˊր, որ քո ընտրած բրոքերը գրանցված է և կարգավորվում է օրենսդրական բարձր կարգավորում ունեցող երկրում և ոչ թե օֆշորում կամ այլ կերպ ասած` «հարկային դրախտում», որտեղ գրանցված ընկերություններն ազատված են հարկերից, իսկ նրանց մասին ցանկացած տեղեկատվություն պահվում է գաղտնի: 🔐 Անօրինական կամ օտարերկրյա բրոքերների հետ համագործակցությունը կարող է հանգեցնել ռիսկերի և անհարմարությունների:

👉 Լիցենզիաներ և կանոնակարգեր
Նախքան բրոքեր ընտրելը, համոզվիˊր, որ նա ունի անհրաժեշտ լիցենզիաները: Բրոքերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է բրոքերային գործունեության լիցենզիայի հիման վրա, իսկ բրոքերի գործունեությունը թույլատրվում է միայն բրոքերային ընկերության, ինչպես նաև բանկի կազմում կամ անունից:

👉 Կեղծ կայքեր
Ստուգիˊր բրոքերի կայքը և կայքի տեղեկատվության որակն ու համապատասխանությունը: Օրինակ` խարդախության նպատակով ստեղծված կայքերը կարճ կյանք են ունենում, այդ պատճատով դրանք պատրաստվում են հապճեպ և ունենում են մաքսիմալ դատարկ և ոչ ինֆորմատիվ բովանդակություն և շատ վատ մտածված կառուցվածք։

Ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին

🟩 Հայաստանը զարգացող երկիր է
Որպես կանոն` զարգացող երկրներում ներդրումներից ձևավորվող եկամուտն ավելի բարձր է, 📈իսկ հարկերը՝ ցածր։ Ընտրելով հայկական բրոքերների` դու ուղիղ հասանելիություն ես ունենում այդ շուկային:

🟩 Հասկանալի կանոնակարգեր և օրենսդրություն

Հայ բրոքերները հետևում են տեղական կանոնակարգերին և օրենքներին: Վերջիններս ուղղված են սպառողների շահերի պաշտպանությանը և ֆինանսկան կայունության ապահովմանը։ Ֆինանսական հաստատությունների վերահսկումը ԿԲ-ի կողմից մեծացնում է ներդրողների անվտանգության մակարդակը:🔒

🟩 Թափանցիկություն

Տեղական բրոքերները պետք է ապահովեն թափանցիկություն՝ տեղեկատվություն տրամադրելով իրենց գործունեության և ֆինանսական արդյունքների մասին։ Սա ներդրողներին հնարավորություն է կտա որոշումներ կայացնելիս տեղեկացված լինել:

🟩 Տեղական աջակցություն
Հայաստանյան բրոքերի հետ աշխատելը տեղական աջակցությունից և ծառայություններից օգտվելու հնարավորություն է: Ներդրողները կարող են հեշտությամբ շփվել իրենց մայրենի լեզվով, օգնություն գտնել և ժամանակին տեղեկատվություն ստանալ:

Մեր, հուսով ենք, շատ օգտակար հոդվածի վերջում ուզում ենք կիսվել շատ օգտակար հղումներով:

Ամերիաբանկի բրոքերային ծառայությանն առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:
Եթե սկսնակ ներդրող ես, ներդրումային գործիքներին կարող ես ծանոթանալ մեր YouTube-յան հայալեզու վլոգում:
Telegram-ի մեր ներդրումային բլոգը ներդրումային ոլորտի նորությունների, գործիքների, ռազմավարությունների մասին է` @myinvest_blog
Իսկ այստեղ մեր հաճախորդները բացում են բրոքերային հաշիվ օնլայն` առանց բանկ գալու, ընդամենը հինգ րոպեում` ameria.me/myinvest

Կարծես թե ոչինչ չմոռացանք: Հարցեր լինեն, գրիˊր, զանգիˊր` +37410513169, +37410513170 brokerage@ameriabank.am
👍12🥰3🤔1
🎄 7 լայֆհաք Ամանորին ընդառաջ

Էլ ի՞նչ Նոր տարի` առանց տոնական տրամադրության, ամանորյա համով ընթրիքի, գեղեցիկ նվերների ու անակնկալների: 🎁
Ամանորյա մրցավազքից առաջ արիˊ մի անգամ էլ վերհիշենք տարվա ընթացքում միասին սովորած ֆինանսական գրագիտության դասերն ու պլանավորենք քո ամանորյա ծախսերը:

Հույս ունենք, որ կօգնենք քեզ տոնական օրերն անցկացնել առանց ֆինանսական վայրիվերումների, այլ կերպ ասած` քիչ ծախսել ու շատ տոնել
🥰2👍1
Նվերներ ու տոնական ընթրիք
Կազմիˊր ցանկ ու ներառիˊր այդտեղ այն մտերիմներիդ, ում համար նվերներ ես գնելու: 🎁 Մասնագետներն ասում են, որ ցանկ կազմելու շնորհիվ դու կարող ես 25-30%-ով կրճատել նվերների ծախսերը: 💸
Նվիրիˊր քո մտերիմներին ոչ թե թանկարժեք իրեր, այլ էմոցիաներ ու տպավորություններ: Վստահ ենք, որ քո մանկության հիշողություններում նույնպես պահպանվել են ոչ թե նվերները, այլ ձեր տան կենտրոնում դրված տոնածառը 🎄և ողջ տնով մեկ տարածվող մանդարինի բույրը:
Չենք մոռանում նաև ամանորյա գեղեցիկ ընթրիքի ու հարազատ մարդկանց մի սեղանի շուրջ հավաքելու մասին:💚

Ի՞նչ արժեն տպավորությունները

Ամանորը հարազատներին ու ընկերներին հոգատարություն ու ջերմություն նվիրելու մասին է: 🫂 Պլանավորիˊր ոչ միայն ծախսերդ, այլև միջոցառումները, ուր գնալու եք ընտանիքով կամ ընկերների հետ: Միասին անցկացրած որակյալ ժամանակն ամենաթանկ նվերն է:

Ուշադիր, զեղչեր են
Համեմատիˊր գները: Առաջին հայացքից գրավիչ թվացող զեղչը կարող է մարքեթինգային սովորական խայծ լինել: 🪝 Տոնական տրամադրությունն առիթ չէ, որ դու առանց ծանրութեթև անելու գնումներ կատարես:

Վարդագույն խոզն ու հրեղեն ձին
Ամանորի նախաշեմին խանութները զարդարվում են նոր տարվա խորհրդանիշներով: Մինչ հերթական «հրաշագործ» արձանիկ գնելը, արիˊ մի վարժություն անենք: Իսկ ո՞ւր են նախորդ տարիների սիմվոլ-արձանիները: 😅 Նկուղո՞ւմ: Դե ուրեմն այս տարի փայտե կանաչ վիշապին տուն բերելու բոլոր փաստարկները սպառված են:

Ինչպե՞ս քեզ կարող է օգնել Secret Santa-ն
Եթե ունես ընկերական մեծ շրջապատ, բայց չես ուզում ոչ ոքի առանց նվերի թողնել, միասին Secret Santa խաղացեք: 🎅Բոլորը նվերներ ունեն, բոլորը երջանիկ են, դու էլ ընդամենը մի նվեր ես գնել Վիճակահանությունը կարող ես կազմակերպել այս հարթակներով` MySecretSanta կամ SecretSantaOrganizer:

Նվերները փաթեթավորում ենք տանը
Նվերն ավելի արժեքավոր է դառնում, երբ դա քո ձեռքով է պատրաստվում: 😍 Համացանցում կգտնես նվերների փաթեթավորման ամենատարբեր գաղափարներ, օրինակ` ընտանիքի անդամներով կամ ընկերներով նվերների փաթեթավորման մրցույթ անցկացրեք:

Սկսիˊր ֆինանսերիդ կառավարումը հենց Ամանորից
Սկսիˊր նոր էջից, խուսափիˊր ավելորդ ծախսերից և կենտրոնացիˊր նրա վրա, ինչն իրոք ամենակարևորն է` նպատակների սահմանում, նոր գիտելիքներ ու փորձառություն և ջերմ ակնթարթներ մտերիմներիդ հետ: 💚💚💚
👍14🥰10
🎅🏻 Ներդրումային տոներն են մոտենում կամ Սանտա ռալլի

Հիշո՞ւմ ես «Ինչպես Գրինչը գողացավ Ամանորը»։ Իսկ հիշո՞ւմ ես՝ Ամանորին ընդառաջ ինչ իրարանցում էր տիրում ֆիլմում 🎁 Այ հենց նույնն ամեն տարի նոյեմբերին ու դեկտեմբերին կատարվում է արևմտյան ֆինանսական շուկաներում։

Շուկայի մասնակիցները նույնիսկ օգտագործում են «Սանտա ռալլի» 🎅🏻տերմինը սեզոնային այդ երևույթը նկարագրելու համար: Սանտա ռալլին հատկապես նկատելի է ֆոնդային շուկայում, որտեղ տարեվերջին բաժնետոմսերի գների աճի միտում է նկատվում, մասնավորապես՝ ընթացիկ տարվա վերջին հինգ առևտրային նստաշրջաններում և հաջորդի առաջին երկու նստաշրջաններում։

🔗Իսկ թե ինչու է դա տեղի ունենում, կարդա մեր #MyInvest ներդրումային բլոգում` https://t.me/myinvest_blog/373
👍7🤔4🥰2