Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Իսկ դու հաճա՞խ ես վճարումներ կատարում դրամապանակների օգնությամբ🤔
Anonymous Poll
73%
Այո
27%
Ոչ
👍3
📊Ինչո՞ւ ներդրումներ կատարել պարտատոմսերում

Եկամուտի պասիվ աղբյուրների մասին մտածելիս շատերն առաջինը հիշում են ավանդի մասին։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, որ ավանդից բացի, կարող ես գումար ներդնել այլ ֆինանսական գործիքում, ինչպիսին պարտատոմսն է։

Այսօր փորձելու ենք պարզ բառերով պատմել քեզ պարտատոմսերի մասին, որպեսզի օգնենք ֆինանսապես ավելի գրագետ դառնալ ու առաջին քայլերն անել 🪙 ներդրումների ոլորտում:
👍8
Ի՞նչ է պարտատոմսը․ պարտատոմս ձեռք բերելով՝ դու 💸 գումարդ որոշակի ժամկետով որոշակի տոկոսադրույքի դիմաց տրամադրում ես պարտատոմս թողարկողին։ Որպես թողարկող կարող են հանդես գալ ինչպես բանկերը, այնպես էլ այլ կազմակերպություններ, այդ թվում` պետությունը։ 🇦🇲

Թողարկողը պարտատոմսերի սեփականատերերին որոշակի, որպես կանոն, եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ վճարում է պարտատոմսի դիմաց հաշվարկված տոկոսագումարներ՝ 💹 արժեկտրոնի տեսքով, իսկ ժամկետի ավարտին վճարում պարտատոմսերի անվանական արժեքը:

Եթե չես կարող սպասել մինչև մարման ժամկետը, կարող ես վաճառել պարտատոմսերդ բորսայում։ 🧾Բայց հիշիˊր, որ բորսայում պարտատոմսերը գնվում և վաճառվում են շուկայական գնով, որը գնման գնից կարող է լինել 📊 ինչպես բարձր, այնպես էլ ցածր։ ❗️Ի դեպ, պարտատոմսերը վաճառելու դեպքում ներդրողը չի կորցնում մինչ այդ կուտակված տոկոսագումարները:

Պարտատոմսերը բորսայում գնելու կամ վաճառելու համար ներդրողը պետք է օգտվի բրոքերային ծառայությունից: Բրոքերային ծառայության մասին մանրամասները կարող ես գտնել` անցնելով հետևյալ 👉 հղումով:

Կա՞ն արդյոք հարկային արտոնություններ:
Պարտատոմսի դիմաց հաշվարկված տոկոսագումարներն ազատված են եկամտային հարկից։
Իսկ եթե մտածում ես ներդրման ապահովության մասին, ապա հիշիˊր, որ բանկերի կողմից թողարկված պարտատոմսերում իրականացված ներդրումները 🔐 երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ այնպես, ինչպես ավանդները: Իսկ, օրինակ, պետական պարտատոմսերը երաշխավորված են պետության կողմից։

Ուզո՞ւմ ես սկսել քո ներդրումային ուղին մեզ հետ: Բացիˊր MyAmeria-ն, անցիˊր MyInvest և գնիˊր քո առաջին պարտատոմսը:
Եթե պարտատոմսերի մասին դեռ հարցեր ունես, անցիˊր այս հղումով: Այստեղ կգտնես քեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: 👌🏻
👍16🥰3🤔2
Kindle մրցույթ․ քո թվային գիրքը Telegram-ում է 🤩

Ընդամենը 2 քայլ, ու դու մասնակցում ես Kindle-ի խաղարկությանը.
👉🏻 Հետևիˊր Ամերիաբանկի Telegram ալիքին՝ https://t.me/ameriabank_cjsc
👉🏻 Լրացրո՛ւ անձնական տվյալներդ այստեղ՝ https://ameria.me/45w8bsS
🗓️Հասցրոˊւ անել այս պարզ քայլերը մինչև օգոստոսի 23-ը ու սպասիˊր մրցույթի ամփոփմանը:

Մրցույթի ամբողջական պայմաններին ծանոթանալու համար անցիˊր հղումով:
🥰81👍37🤔6😱6
📖 Թոփ 7 գրքերը ֆինանսական գրագիտության մասին


Եթե չգիտես՝ որտեղ ծախսել փողը, գրքեր գնիˊր: 📚
Երբևէ ունեցե՞լ ես այնպիսի զգացողություն, որ չես հասկացել՝ ինչպես ծախսեցիր ամբողջ աշխատավարձը։ Փորձում ես վերհիշել ծախսերը, մանր ու մեծ գնումները, սակայն Վայլդբերիզի մի քանի պատվերից զատ ուրիշ ոչինչ չես կարողանում հիշել: 🫣Բայց ինչպե՞ս ծախսվեց գումարը, ինչպե՞ս ստացվեց այդպես:

Գումար աշխատելը մի բան է, պահելը այլ, իսկ ծախսելն ու կառավարելն ընդհանրապես այլ մուլտիվերսից է։ 😅 Որպեսզի այս երեքն էլ լինեն ներդաշնակության մեջ, անհրաժեշտ է ֆինանսապես գրագետ լինել։ Սա մշակույթի պես շատ բազմաշերտ հասկացություն է, այստեղ կարևոր է նաև տարածաշրջանը, որում ապրում ես, լեզվամտածողությունն ու շատ այլ գործոններ։ Սակայն կան ունիվերսալ մեթոդներ, որոնց հետևելով` գոնե աշխատավարձից մեկ շաբաթ անց ստիպված չես լինի անհամբերությամբ սպասել հաջորդ աշխատավարձին: 💸

Ներկայացնում ենք 7 գիրք ֆինանսական գրագիտության մասին, որոնց օգնությամբ կսովորես կառավարել քո ֆինանսական միջոցները։
👍15🥰4🤔3
📗 Բոդո Շեֆեր «Մանի կամ փողերի այբուբեն»

Եթե ուզում ես՝ երեխադ հաջողակ մեծանա, հենց փոքրուց սովորեցրու՝ ինչպես վարվել փողերի հետ։ 👧 Այս գիրքը նախատեսված է երեխաների համար, թեև մեծերին էլ չէր խանգարի։ Այն կլրացնի ֆինանսական գրագիտության բոլոր բացերը առնվազն բազային մակարդակում։ Գրքի հերոսը 12 ամյա աղջիկ է, որը պատմում է, թե ինչպես է պետք վարվել փողերի հետ, ու դա անում է՝ հետևելով Մանի անունով 🐶 շան խորհուրդներին։ Փոքրիկի արկածները կարդացվում են մեկ շնչով, այնպես որ սա լավագույն առաջին գիրքն է, որը կարելի նվիրել դեռահասին։

📗 Ռեյ Դալո «Մեծ պարտքեր ու ճգնաժամեր»

Ռեյ Դալոն մեր ժամանակների ամենամոնումենտալ հեղինակներից մեկն է։ 🖊 Այս գիրքը կարող է օգտակար լինել պարտք ու ֆինանսական պարտավորություն հասկացությունները հասկանալու համար։ Ըստ հեղինակի՝ գոյություն ունի մեկ ընդհանուր, այպես ասած, շաբլոն, որի մեջ տեղավորվում են աշխարհի բոլոր ֆինանսական պարտավորությունները։ Հասկանալով դրա էությունը՝ կկարողանաս կառավարել քո պարտքերն ու խուսափել ճգնաժամերից։

📗 Նապոլեոն Հիլլ «Մտածիˊր և հարստացիˊր»

Գիրքը գրվել է տնտեսական ամենախոշոր ճգնաժամերից մեկի՝ «Մեծ դեպրեսիայի» տարիներին։ 📘 Գիրքը պատմում է, թե ինչպես են մարդիկ իրենց պահում սթրեսային իրավիճակներում և ծանոթացնում է հարուստ մարդկանց հոգեբանությանը։

📗 Ջո Վիտալե «Ինչպե՞ս փող ստեղծել»

Եթե ցանկանում ես ընկերանալ փողերի հետ, այս գիրքը լավագույն ընտրությունն է։ Հեղինակը ֆինանսական հոգեբանության տեսանկյունից քննում է մարդու պահվածքը։

📗 Ռոբերտ Շեֆեր «Ֆինանսական անկախության ճանապարհին»

Հարուստն այն մարդը չէ, որը շատ փող է 🪙 աշխատում, այլ նա, ում գումարը բավականացնում է։ Պարզապես անհրաժեշտ է վերաձևակերպել խնայողության ու ծախսերի կանոնները։

📗 Նաթանիել Պոպպեր «Թվային ոսկի»

Նոր դարաշրջան, նոր փողեր, նոր կանոններ։ 💲 Նոր փողերի հետ ճիշտ վարվելու ձևը գտել են քչերը, ավելին, այդտեղ ամեն ինչ դեռ այնքան էլ հստակ չէ, ու դատելով անընդհատ փոփոխվող շուկայից` սովորելու ու հստակեցնելու շատ բան կա։ Այս գրքի շնորհիվ դու կծանոթանաս կրիպտոարժույթների բազային հասկացություններին, կանոններին ու բիթքոինի ֆենոմենին։

📗 Ջորջ Քլեյսոն «Բաբելոնի ամենահարուստ մարդը»

Գիրքը հրատարակվել է ավելի քան 1⃣0⃣0⃣տարի առաջ։ Այստեղ Բաբելոնում ապրող մի մարդու օրինակով ցուցադրվում են փողերի հետ մարդկանց փոխհարաբերությունների նրբությունները։ Այս գիրքը ցույց է տալիս, որ բոլոր դարերում փողերի հետ վարվելու կանոնները գրեթե նույնն են եղել։


Կարևոր է հիշել, որ այս գրքերը գրվել են տարբեր ժամանակներում ու միջավայրերում, և սրանցից դու կարող ես քաղել այն կետերը, որոնք ավելի համապատասխան են քեզ ու քո միջավայրին։ 😉
👍60🥰15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինչպես խոստացել էինք, այսօր ամփոփում ենք «Kindle մրցույթ․ քո թվային գիրքը Telegram-ում է» վիճակախաղը: 😍
Եվ այսպես, հաղթողն ընտրվել է պատահականության սկզբունքով http://random.org ծրագրի միջոցով:
🏆Kindle-ը ստանում է Սոնա Հակոբյան Username-ով մասնակիցը:🫣

Սիրելի՛ Սոնա Հակոբյան, մենք լրացուցիչ կապ կհաստատենք Ձեզ հետ և կասենք, թե ինչպես կարող եք ստանալ Ձեր նվերը:💚
Շնորհակալություն մեր բոլոր մասնակցներին ակտիվ մասնակցության համար:

Շարունակեք հետևել մեր ալիքին` ֆինանսական աշխարհի ամենաթարմ նորություններին ու թրենդերին տեղեկանալու, ֆինանսական գրագիտության հնարքները բացահայտելու ու մեր հետագա մրցույթները բաց չթողնելու համար:☺️
😢28👍24🥰10🤔7
🛑💰 Ֆինանսական ի՞նչ հարցեր չտալ զրուցակցին

Անձնական ֆինանսներին վերաբերող թեմաներին շատ նրբանկատորեն է պետք մոտենալ: Եթե չես ուզում փչացնել հարաբերություններդ զրուցակցիդ հետ, ապա պետք է խուսափես ֆինանսների վերաբերյալ հարցեր տալուց.
👍13🤔1
Ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում: 😐 Այս հարցն էթիկայի կանոնների խախտում է: Նախ սկսենք նրանից, որ ընկերություններն ունեն աշխատավարձի ու պարգևավճարի գաղտնիության քաղաքականություն, ինչը նշանակում է, որ աշխատակիցն իրավունք չունի իր աշխատավարձն ու պարգևավճարը քննարկել այլ անձանց հետ:

Իսկ դու պարտքեր ունե՞ս: 😱 Եթե դիմացինդ շատ մտերիմ մարդ չէ, և դուք առօրյայում չեք քննարկում անձնական ֆինանսերին վերաբերող հարցեր, ապա նման հարցադրումն անընդունելի է: Նման թեմայով խոսելը կարող է անհարմար իրավիճակի մեջ դնել դիմացինին:

Ի՞նչ արժեր նվերը, որքա՞ն նվիրատվություն արեցիր: 🥺Նվերների կամ նվիրատվությունների մասին խոսելիս ևս պետք է ուշադիր լինել: Ավելի լավ է խոսել ոչ թե նյութական նվերների, այլ էմոցիաների մասին, որ նվիրում ես մտերիմներիդ:

Որքա՞ն եկամուտ ստացար վերջին ներդրումից: 🫢 Եթե քեզ հետաքրքիր է ներդրումային շուկան, ապա դիմացինիդ հետ կարող ես քննարկել ընդհանուր դրույթները, խորհուրդ հարցնել` ինչպես ներդրումներ կատարել, որ ընկերություններին դիմել, քննարկել ռազմավարությունը և այլն:

Բա հիմա ին՞չ եք անելու ժառանգության հետ, քո ընտանիքին որտեղի՞ց այդքան մեծ ֆինանսական միջոցներ: 🫥Սրանք հարցեր են, որոնք երբեք պետք չէ տալ դիմացինին, եթե նա դրա մասին չի խոսում քեզ հետ:

Գիտե՞ս, ես ավելի քիչ եմ վաստակում, քան գործընկերս: 🥲Խուսափիˊր քո ֆինանսներն այլ մարդկանց ֆինանսական վիճակի հետ համեմատելուց: Ավելի լավ է կենտրոնանաս քո ֆինանսական նպատակների վրա:

Որքա՞ն արժի վզնոցդ, ինչքա՞ն վճարեցիր մեքենայիդ համար: 😶Նյութական արժեքների մասին խոսելը ևս տգեղ է: Եթե զրուցակիցդ ինքը չի սկսել այս թեմայով զրույցը, ապա խուսափիˊր այդպիսի հարցեր տալուց:

Իսկ որքա՞ն արժեցան հարսանեկան ծախսերը: 👰‍♀🤵‍♂Այս թեման մանավանդ հարսանիքի մասնակիցների հետ քննարկելը կարող է անհարմար իրավիճակ ստեղծել բոլոր կողմերի համար:

Ուզո՞ւմ ես մի խորհուրդ տամ, ընդմիջմանդ ուտելիքը տնիˊց բեր: Երբ քեզ չեն հարցրել, ինչպես կարելի է գումար խնայել, ավելի լավ է երբեք ֆինանսական խորհուրդներ չտաս, 😃հատկապես եթե մասնագիտությամբ ֆինանսական խորհրդատու չես:

Հիշիˊր անձնական ֆինանսներին վերաբերող հարցեր կարող ես քննարկել միայն երկկողմանի համաձայնության դեպքում, երբ դու և քո զրուցակիցը ֆիքսել եք, որ նման քննարկումները ոչ մի կողմին անհարմարություն չեն պատճառում: 😊
👍51😢5🥰3😁3
💸 Ինչպե՞ս խոսել երեխայի հետ փողի մասին

Մի հարց, իսկ դուք որքա՞ն գումար եք տալիս ձեր դպրոցական երեխաներին, գումարը օրակա՞ն եք տալիս, թե՞ տալիս եք նրան ողջ շաբաթվա համար նախատեսված գումարը, ու նա տնօրինում է այն ինքնուրույն: 🤔

Այսօր էլի ուզում ենք պատմել, թե որքան կարևոր է վաղ տարիքից խոսել երեխաների հետ ֆինանսների մասին: 💰Մասնագետներն ասում են, որ վաղ տարիքից ֆինանսական գրագիտության ուղղությամբ արվող քայլերը հասուն տարիքում տալու են իրենց պտուղները, ու հետագայում ֆինանսների վերաբերյալ նա կայացնելու է շատ խելամիտ որոշումներ 🧠։
Ֆինանսական գրագիտությունն օգնում է պլանավորել ծախսերը, խնայել ու գնահատել սեփական ժամանակն ու միջոցները։
👍6🥰2
💡 Բացատրեˊք, թե ինչ է փողը, և ինչպես է այն հայտնվում
Արդեն 4-5 տարեկանում երեխաները հասկանում են, որ գումարը պետք է ինչ-որ իր գնելու 🪙 համար, սակայն չեն գիտակցում, թե որտեղից է այն հայտնվում: Պետք է բացատրել, որ գումարն աշխատանքի արդյունք է, այն անվերջ չէ: Կարող եք նաև առիթն օգտագործել, ներկայացնել տարբեր 👩‍⚕👨‍🏫մասնագիտություններ և առաջարկել, որ փոքրիկն ընտրի դրանցից մեկը: Փոքրիկը կարող է լինել, օրինակ, 👨‍🍳 խոհարար, ձեզ համար որևէ համեղ բան պատրաստի, իսկ դուք դրա համար նրան գումար տաք: Կարող եք նաև ներկայացնել, որ դարեր առաջ, երբ փող չկար, մարդիկ ապրանքներ էին փոխանակում և այդ կերպ ձեռք բերում անհրաժեշտ 🥖🍉 ապրանքները:

💡 Ներկայացրեˊք ընտանեկան բյուջեն
Երբ երեխաները մեծանում են, և իրենք են ցանկանում ինչ-որ իրեր գնել, այդ ժամանակ էլ պետք է երեխային ներկայացնել, թե ինչ է ընտանեկան բյուջեն: 💰 Կարող եք պատմել, որ կան պարտադիր ծախսեր, ինչպիսիք են` կոմունալ վճարումները, 🚰🔥մթերային ապրանքները, հագուստը և այլն: Պետք է ներկայացնել, որ ծնողներն իրենց ծախսերը պլանավորում են` հիմնվելով իրենց եկամուտների վրա: Անպայման նշեˊք, որ այդ ծախսերի մեջ ներառված են նաև իր համար անհրաժեշտ պարագաները/ծառայությունները:

💡 Սովորեցրեˊք խելացի գնումներ կատարել
Սրա լավագույն տարբերակներից մեկը խանութում 🎮 քվեսթ խաղալն է: Երեխաները սիրում են խանութ գնալ, գնումներ կատարել, բայց պետք է միևնույն ժամանակ գիտակցեն, որ գումարն անսպառ չէ: Առաջարկում ենք երեխային տալ, օրինակ, 1000 դրամ և թույլ տալ, որ դրա սահմանում գնի, ինչ ցանկանում է: 🛒

💡 Օգնեˊք նպատակներ սահմանել և գումար խնայել դրանց հասնելու համար
Հավանաբար նկատել եք, որ կան մարդիկ, որոնք մեծ գումարներ չեն աշխատում, բայց կարողանում են միջոցներ խնայել մեծ նպատակների համար` մեքենա, տուն, զարդեր և այլն: Սակայն կան նաև այնպիսի մարդիկ, որոնք աշխատում են ավելի շատ գումար, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում խնայողություններ կատարել: 🪙 Պատճառն այն է, որ առաջինը մտածում է իր վաղվա օրվա մասին, իսկ մյուսն ապրում է այս օրով:
Որպեսզի ձեր երեխան էլ վաղը կարողանա ճիշտ խնայողություններ կատարել, սկսեˊք այսօր: 👌 Օգնեˊք նրան իր ցանկությունները վերածել ֆինանսական նպատակների: Նա պետք է սովորի ընտրություն կատարել` հրաժարվել ավելորդ փոքր գնումներից` ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու համար:

💡 Թոˊղ ինքնուրույն վճարումներ կատարի
Օրինակ, եթե երեխան գումար է խնայել հեռակառավարվող մեքենա 🚔 գնելու համար, խանութում թող ինքը վճարի դրա դիմաց: Նա կհպարտանա, որ ինքնուրույն հասել է իր նպատակին, և միշտ կհիշի այդ պահը:

💡 Պատմեˊք ֆինանսական գործիքների մասին
Արդեն մանկապարտեզի տարիքից կարող եք երեխային պատմել բանկային քարտի մասին: 💳 Վստահաբար նա տեսնելու է, թե ինչպես եք դուք վճարումներ կատարում քարտով, և կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ կախարդական քարտով հնարավոր է վճարել ամեն ինչի համար: Բացատրեˊք` ինչ է քարտը, ու ինչպես է այնտեղ գումար հայտնվում:

💡 Հարգեˊք երեխայի սխալվելու իրավունքը
Թոˊւյլ տվեք, որ երեխան սովորի իր սխալների վրա: Օրինակ, եթե նա որևէ մեծ նպատակի համար հավաքած գումարը ծախսել է ինչ-որ անկարևոր իր գնելու համար, միˊ բարկացեք: Միասին 🧮հաշվեք, թե որքան պետք է նա կուտակի, և օգնեˊք ճիշտ հետևություններ անել:
👍32🥰8
🎙💸Լսենք փողի մասին
5 փոդքասթ ֆինանսական գրագիտության մասին


Վերջին մի քանի տարիներին փոդքասթ 🎧 մշակույթը մեծ առաջընթաց է ապրել։ Ոմանք դա կապում են կյանքի ռիթմի արագացման հետ: Սակայն փաստը մնում է փաստ, որ այսօր ամբողջ աշխարհում թողարկվում է 🙈 երեքից-չորս միլիոն փոդքասթ։

Նախորդ հրապարակման մեջ առանձնացրել էինք ռուսալեզու պոդքասթները, որտեղ խոսում էին ֆինանսական գրագիտությունից։ Այս հրապարակման մեջ առանձնացրել ենք ֆինանսների մասին թոփ 5 լավագույն անգլալեզու փոդքասթները։
👍2
🎙 The Ramsey Show
Այս փոդքասթը թողարկվում է յուրաքանչյուր աշխատանքային օր և մեծ տարածում ունի։ 40 րոպե տևողությամբ փոդքասթի ընթացքում քաղաքացիները զանգահարում ու պատմում են իրենց ֆինանսական խնդիրների 🗣️ մասին։ Իսկ հաղորդման հեղինակ և վարող Դեյվ Ռեմսին փորձում է նմանատիպ քեյսերի օրինակով բացատրել, թե սովորաբար որտեղից են առաջանում նման խնդիրները և ինչպես վարվել նման պարագայում։ Այսինքն` կոնկրետ օրինակներով սովորեցնում է մարդկանց տնօրինել իրենց ֆինանսական միջոցները հատկապես ֆորսմաժորային իրավիճակներում։😉

🎙 The Clark Howard Podcast
Տնտեսական լրագրող Քլարքս Հովարդը երկար տարիներ ուսումնասիրում է սպառողական վարքագիծը և իր փոդքասթի ընթացքում խոսում է ֆինանսական հոսքերը կառավարելուց։ 🪙Խոսում է՝ ելնելով սպառողական վարքագծից։ Խորհուրդները խիստ գործնական են ու կյանքի կոնկրետ իրավիճակներից վերցրած օրինակներով։ 👍Կարևոր փաստ. ամերիկյան սպառողական շուկան ռադիկալ տարբերվում է հայկականից, այնպես որ այս փոդքասթից կարող ես սովորել միայն հիմնարար դրույթները ու ծանոթանալ ամերիկյան սպառողների վարքագծին։

🎙 Women and Money
Կանանց ու փողերի փոխհարաբերությունները միշտ էլ ոչ միանշանակ ու բարդ են եղել։ 🤔Մոտ 40 տարվա փորձով Սյուզե Օստմանն իր ուկնդիրներին պատմում է, որ ֆինանսական խնդիրները փողի պակասության պատճառով չէ, որ առաջանում են։ Նա իր ուկնդիրներին սովորեցնում է կառավարել փողն ու փոխել մտածելակերպն ու վերաբերմունքը փողի նկատմամբ։

🎙 So Money
Հաղորդման հեղինակ, ֆինանսական թղթակից Ֆարնուշ Րուբին իր հաղորդման ընթացքում զրուցում է աշխարհի առաջատար բիզնեսմենների հետ։ 👥 Հաղորդման ընթացքում գործարարները անկեղծանում են ֆինանսական ռազմավարությունների, սխալ գործարքների ու հաջողված պատմությունների մասին։ Նրա հաղորդման հյուրերը այնպիսի ազդեցիկ դեմքեր են, ինչպիսիք են` Արիանա Հաֆինգթոնը, Սեթ Գոդինը և Մարգարեթ Չոն։ Բացի այդ, ուրբաթ օրերին ունկնդիրները հնարավորություն ունեն հարցեր ուղղելու հաղորդման հեղինակին։

🎙 BiggerPockets Money
Այս փոդքասթը կհետաքրքրի հատկապես գործատուներին։ Մինդի Ջենսենն ու Սքոթ Թրենչը խոսում են լիդերների, ղեկավարների ու տնօրենների ֆինանսական գրագիտության տեսանկյունից, սովորեցնում են՝ ինչպես հարստություն կուտակել, ինչպես ավելի շատ վաստակել, ծախսել խնայողաբար ու խուսափել ավելորդ հոսքերից։
👍8🥰5
😅«Իսկ փողը ծառի վրա՞ է աճում»
Արամ, 5 տարեկան


Երեխաներն ամեն օր նորովի են բացահայտում աշխարհը, ամեն անգամ նոր հարցեր են տալիս ու քեզ ծուղակը գցում: 😅Իսկ ինչպե՞ս ես պատասխանում փողի վերաբերյալ հարցերին:
👍5😁5
«Մաˊմ, պաˊպ, ի՞նչքան աշխատավարձ ես ստանում»:
Եթե չես ուզում, որ վաղը ամբողջ դպրոցը խոսի քո 🫣աշխատավարձից, կարող ես ասել, որ այն բավականացնում է ձեր ընտանիքի ծախսերը հոգալու և ժամանցն ապահովելու համար: Կամ պարզապես ասաˊ, որ ամեն ամիս աշխատավարձը կարող է տարբեր լինել ու կախված է մի շարք հանգամանքներից: 😊

«Մամ, ի՞նչ ա նշանակում` փեշով փող»:
Հայտնի լեհ պրոֆեսոր, հոգեբան Տոմաշ Զելեսկեվիչի ուսումնասիրությունը փաստում է, որ 👦 5-8 տարեկանում երեխաները փողի վերաբերյալ ունեն շատ զգացմունքային ընկալումներ: Նրանց համար փողն ունի կախարդական ազդեցություն: Այս ընկալումները փոխելու համար փողի մասին խոսելիս անհրաժեշտ է բերել շատ առարկայական օրինակներ: Օրինակ` փողն անհրաժեշտ է, որ մենք միասին գնանք հանգստանալու կամ մեր տան համար գեղեցիկ իրեր գնենք: 🪑

«Արմենի համար պապան iPhone ա առել, իսկ դու իմ համար ե՞րբ ես առնելու»:
Այս հարցին պատասխանելիս պետք չէ քննադատել դասընկերոջ ծնողներին, որոնք նրա համար թանկարժեք իրեր են գնում: Առավել ևս, պետք չէ անմիջապես մտածել թանկարժեք հեռախոս գնելու մասին: Նրան բացատրիˊր, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե բրենդին, այլ հեռախոսի հնարավորություններին: Միասին քննարկեք, թե այդ նույն թանկարժեք հեռախոսն ինչ ֆունկցիաներ ունի, ու դրա քանի տոկոսն է օգտագործելու նա, առանձնացրեˊք այն ծրագրերը, որոնց կարիքը ունի երեխան: 📱 Եթե պարզեք, որ հեռախոսը չի բավարարում նրա պահանջմունքները, միասին մտածեք ավելի օպտիմալ տարբերակ գտնելու մասին:
Իսկ եթե երեխան սկսել է համեմատել ձեր ընտանիքը իր դասընկերների ընտանիքների հետ, պետք չէ խուսափել թեմայից: 🤓Բացատրիˊր, որ յուրաքանչյուր ընտանիք առաջնորդվում է իր արժեքներով: Սա լավ առիթ է, որպեսզի միասին քննարկեք և պարզեք, թե ինչպիսին է երեխան իրեն տեսնում արդեն հասուն կյանքում:

«Ինչո՞ւ ինձ չես տալիս քո քարտը»:
Ահա և հիանալի հնարավորություն, որպեսզի երեխայի հետ խոսես ֆինանսական գրագիտության ու 🔐 անվտանգության մասին.
Չի կարելի քարտի PIN կոդն ասել ուրիշին
Երբեք չի կարելի քարտը տալ ուրիշին և տեսադաշտից բաց թողնել, օրինակ` սրճարանում վճարում կատարելիս մատուցողը պետք է մոտեցնի POS տերմինալը և տեղում ընդունի վճարումը
Պետք է շտապ զանգել բանկ, եթե անծանոթ գնման մասին SMS է ստացել
Պետք չէ օգտագործել հասարակական WiFi, երբ մուտք ես գործում օնլայն/մոբայլ բանկինգ
Չի կարելի գնումներ կատարել կասկածելի կայքերից
Պետք չէ անցնել այն հղումներով, որտեղ ասվում է` իբր հեռախոս կամ պլանշետ ես շահել

Եթե ֆինանսական գրագիտության մասին մեր հրապարակումները հավանում ես և ուզում ես այս թեմայով ավելի շատ նյութեր տեսնել մեր ալիքում, քո սիրելի էմոջին թող այստեղ: Մենք կընդունենք դա որպես համաձայնություն ու ավելի շատ կխոսենք այս թեմայով: 😍
🥰69👍33🤔4
Visa պրեմիում քարտեր. ճոխությո՞ւն, թե՞ ....

Մենք գիտենք, որ դու սիրում ես հատուկ ուշադրություն 😉 և արտոնյալ պայմաններով սպասարկում. դրա համար պատմում ենք, թե ինչու պիտի հենց այսօր պատվիրես Visa պրեմիում քարտատեսակներից մեկը: 😎Եվ այսպես.
👍5
Visa Platinum, Visa Signature և Visa Infinite պրեմիում քարտապաններն ունեն 15% հատուկ զեղչ Cinema Star կինոթատրոնների ամբողջ ցանցում: Այնպես որ, օգտագործի՛ր առիթն ու գնաˊ բոլոր 🎞 ֆիլմերի պրեմիերաներին:

Եկել ենք ասենք, որ եթե ընդմիջումդ 🥪 պատվիրես Yandex Eats-ով և վճարես քո Visa Gold, Visa Platinum, Visa Signature կամ Visa Infinite քարտերով, ապա հաջորդ պատվերիդ համար կստանաս անվճար առաքման վաուչեր:

Իսկ եթե սիրում ես բացահայտել Հայաստանը, ապա մի շարք հյուրանոցներում և ռեստորաններում ունես հատուկ առաջարկներ. Jellyfish (Visa Platinum, Visa Signature կամ Visa Infinite), Apricot Hotels & Resorts (Visa Platinum, Visa Signature և Visa Infinite), Apaga Resort (Visa Platinum, Visa Signature կամ Visa Infinite):

Եթե առաջիկայում պլանավորում ես մեկնել ճամփորդության.

🧳 Visa Platinum, Visa Signature, Visa Infinite քարտապաններն ունեն բիզնես-սրահների անվճար այցելություն Lounge Key ծրագրով:

🧳 Visa քարտապանները Booking.com-ում ունեն 🛋 մինչև 10% քեշբեք նշումով առաջարկների համար:

🧳 Ճանապարհորդելիս քեզ միշտ անհրաժեշտ է ճանապարհորդական և բժշկական 🩺 ապահովագրություն, իսկ եթե դառնաս Visa Signature, Visa Infinite քարտապան, ապա ծառայությունը կլինի անվճար:

🧳 Եթե երբևէ ճանապարհորդել ես, ապա գիտես, թե օդանավակայաններում որքան ժամանակ են խլում գրանցումները: Visa Signature, Visa Infinite քարտապանները հնարավորություն ունեն Եվրոպայի օդանավակայաններում անվճար օգտվելու Fast Track ծառայությունից:

🧳 Visa Signature, Visa Infinite քարտապաններն ունեն նաև Visa Concierge ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն: Հիմա երևի կհարցնես, թե ինչ է դա: Visa Concierge-ը քեզ կօգնի.
Գտնել անհրաժեշտ տեղեկություններ տրանսպորտի անցաքարտերի, տարբեր հասցեների և հեռախոսահամարների, միջոցառումների մասին:
Կօգնի առաքում կազմակերպելու կամ սեղան ամրագրելու հարցում, կգտնի ապրանք կամ ծառայություն, կհիշեցնի իրադարձության կամ միջոցառման մասին:
Կկազմակերպի արձակուրդ` կվարձակալի բնակարան կամ մեքենա, կգծի երթուղին, կվերադարձնի կորցրած ուղեբեռը:
Visa Platinum|Visa Signature|Visa Infinite քարտապաններն Զվարթնոց օդանավակայանում ունեն նաև ուղեբեռի 🧳 անվճար փաթեթավորման հնարավորություն:

Visa պրեմիում քարտերի առավելությունները շատ են: Ավելի մանրամասն դրանց կարող ես ծանոթանալ այստեղ:


Իսկ մինչ այդ բացի ՛ր MyAmeria-դ և պատվիրի ՛ր Ամերիաբանկի Visa Premium քարտերից մեկը:
👍14🥰2
💲 Ինչպե՞ս վարել ընտանեկան բյուջեն

Ինչպե՞ս վարել ընտանեկան բյուջեն, միավորե՞լ եկամուտներն ու ծախսերը, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել միայն 🤔 քննարկումների և փորձարկումների արդյունքում:
Մենք ընտանեկան բյուջեն վարելու երեք տարբերակ ենք 👇 առանձնացրել, որոնք գուցե կիրառելի ու օգտակար լինեն շատ զույգերի համար:
👍3
🟩 Առանձին բյուջե: Զույգը նախընտրում է չունենալ ընդհանուր բյուջե. ծախսերն անհատական են, եկամուտները` առանձին:
Օրինակ` Աննան ու Նարեկը նոր են ամուսնացել: Սրճարանում կամ ռեստորանում վճարում է Նարեկը, Աննան պատասխանատու է մշակութային ժամանցի համար. գնում է թատրոնի, կինոյի կամ համերգների տոմսերը:🎟 Նրանք երբեմն կարող են սննդի առաքման կամ այլ գնումներ կատարելու համար դիմել միմյանց, սակայն դա չի կրում հաճախակի բնույթ: Ճամփորդության ծախսերը զույգը հոգում է միասին:

Առավելություններ. յուրաքանչյուրը կրում է ֆինանսական պատասխանատվություն և ֆինանսական պահանջներ չունի զուգընկերոջից:
Թերություններ. Կենցաղը համատեղ վարելու ընթացքում դժվար է հաշվել ծախսերն ու կիսել դրանք: Բացի այդ, այս տարբերակը դժվար թե համապատասխանի այն զույգերին, ում աշխատավարձի չափը էականորեն տարբերվում է:
🗒 Օգտակար խորհուրդներ. Ընդհանուր ծախսերը ցանկալի է կատարել քարտով, որպեսզի հետագայում հեշտ լինի կատարել հաշվարկները:

🟩 Խառը բյուջե: Ֆինանսների տնօրինման այս մոդելի դեպքում զույգն ունի համատեղ ծախսերի համար նախատեսված ընդհանուր 💰 բյուջե, ինչպես նաև անձնական բյուջե: Ընդհանուր բյուջեն հատկացվում է նախապես պլանավորված ծախսերին, իսկ անձնական բյուջեն տնօրինելու կանոններ չկան:
Օրինակ` Նանեն և Հովհաննեսը ամուսնացած են շուրջ մեկ տարի: Հովհաննեսն աշխատում է որպես վաճառքի բաժնի ղեկավար, իսկ Նանեն բանկերից մեկում` որպես ֆինանսական խորհրդատու: Ամուսնանալիս նրանք որոշում են կայացրել, որ ընդհանուր ծախսերը, ինչպիսիք են` կոմունալ վճարները, առօրյա գնումները պետք է հոգան համատեղ բյուջեով, իսկ անհատական ծախսերի` ընդմիջումների և շոփինգի գումարը հատկացվում է անձնական բյուջեից:

Առավելություններ. Մանրամասն հաշվարկների դեպքում բոլոր ընդհանուր ծախսերն արդեն պլանավորված են լինում, և զույգից յուրաքանչյուրը պահպանում է իր ֆինանսական անկախությունը:
Թերություններ. Այս եղանակն ընտրելու դեպքում պետք է կատարել եկամուտների ու ծախսերի հաշվարկ և ստանձնել պրոցեսը համակարգելու պատասխանատվությունը:

🟩 Ընդհանուր բյուջե. Այս դեպքում ընտանեկան բյուջեն ձևավորվում է բոլոր եկամուտներից: Սա ենթադրում է, որ զույգը հրաժարվում է «իմ» ու «քո» ծախսեր հասկացություններից: Բյուջեի կառավարման այս եղանակը համապատասխանում է այն ընտանիքներին, որոնք երկար ժամանակ է, ինչ ամուսնացած են, և ունեն երեխաներ կամ զույգից մեկն ավելի մեծ եկամուտ ունի, քան մյուսը:
Օրինակ. Հայկն ու Նարինեն ունեն 6 և 8 տարեկան երեխաներ: Հայկը ընտանիքի հիմնական աշխատողն է, Նարինեն զբաղվում է երեխաների կրթությամբ և ֆրիլանս գրաֆիկ դիզայներ է: Ընտանիքի բյուջեն ընդհանուր է և հասանելի է բոլորին:

Առավելություններ. Ընդհանուր բյուջեն ավելի է միավորում ❣️ընտանիքը, քանի որ բոլորը միասին են ծախսում, տնտեսում և օպտիմալացնում ծախսերը:
Թերություններ. Այս դեպքում չպլանավորված գնումները կարող են ընտանիքում անհամաձայնությունների առիթ դառնալ, իսկ միմյանց նվերներ գնելն ու անակնկալներ անելը կվերածվի Ֆորտ Բոյար խաղի խոչընդոտների:
👍21🥰7