Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
👀 Անցյալ շաբաթվանից ամբողջ համացանցում շեփորահարում են նոր սոցցանցի ծննդյան մասին։ Արդեն կա ևս մեկ հարթակ, որտեղ կարող ենք անցկացնել մեր թանկարժեք ժամանակը։ Խոսքը Meta ընկերությանը պատկանող Threads սոցհարթակի մասին է։

Արի հասկանանք՝ ինչ սոցցանց է, ինչպես է աշխատում, ինչի հետ են դա ուտում 🤔
👍3
Մենք ինքներս անձամբ փորձարկել ենք այն, ուսումնասիրել ենք կառուցվածքը, հավաքել ենք արդեն աչքի ընկնող ալգորիթմները, դրանց տրամաբանությունը և օրինաչափությունները։

Ի՞նչ է Threads-ը
Սկսենք հիմունքներից: Threads-ն առանձին հավելված է, որը նախատեսված է կարճ գրառումների, լուսանկարների ու տեսանյութերի տարածման համար։ Իր կառուցվածքով և ֆունկցիոնալությամբ շատ նման է Twitter-ին, բայց այս մասին մի փոքր ուշ։

Այս հավելվածն ուղիղ կապված է, նույնիսկ կցված է Instagram-ին։ Եթե չունես Instagram-ի օգտահաշիվ, չես կարող օգտվել նոր սոցհարթակից։

Հիմնական գաղափարը հետևյալն է. դու կարող ես կիսվել քո կյանքի ամենավառ պահերով, բայց կարող ես տեսնել նաև այն մարդկանց գրառումները, որոնք քո բաժանորդները չեն։ Ու ամենակարևորը՝ ոչ մի ցենզուրա։ Դե գոնե այդպես են ասում։ Ամեն դեպքում հակառակի մասին խոսելու նախադեպ դեռևս չկա։ Հենց սա է նոր սոցցանցի հիմնական տարբերությունն ու առավելությունը ոչ միայն իր գլխավոր մրցակցից՝ Twitter-ից, այլև հենց իր քույր ընկերություններից։ Խոսքը մեզ բոլորիս լավ հայտնի Facebook-ի ու Instagram-ի մասին է։

Ինչպե՞ս է այն աշխատում

Աշխատում է մեր նորածինը երկու սկզբունքով։ Դու կարող ես ստեղծել փակ խմբեր և քո մտերիմների հետ կիսվել լուսանկարներով, գրառումներով, սթիքերներով և այլն։ Սակայն կարող ես ստեղծել նաև բաց պրոֆիլ և քո գրառումները կտեսնեն միայն․․. բոլորը 😉

Հիմնական տարբերությունն այն է, որ Threads-ը կենտրոնանում է ընկերների ու մտերիմների հետ հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման վրա։ Եթե գրառումը կատարել ես փակ խմբում, ապա այն պահպանվում է միայն այնտեղ 🤫
Բայց կարևոր է հիշել մեկ փաստ։ Երբ խոսում ենք Meta-ի ու դրան փոխկապակցված որևէ ընկերության մասին, գաղտնիություն տերմինին պիտի շատ կասկածամտորեն վերաբերվել։

Ինչպե՞ս օգտվել

Ներբեռնում ես Threads-ը AppStore-ից ու PlayMarket-ից, բացում հավելվածը, սինխրոնացնում այն Instagram-ի հետ։ Կարող ես քո մասին տեղեկությունները ներբեռնել Instagram-ից կամ փոփոխել, ավելացնել, պակասեցնել 📱

Տեքստային գրառումներ 💬

Սահմանափակվում է 500 սիմվոլի սահմաններում։ Թեմայի, ձևակերպումների ու բառերի սահմանափակում, ինչպես ասում են, չկա, սակայն ցանկացած ծայրահեղականություն շատ խիստ կպատժվի։

Լուսանկարներ 📸

Կարող ես տեղադրել ցանկացած ֆորմատի ու բովանդակության լուսանկար։ Ընդ որում, այստեղ կարող ես նաև մեմերի ամբողջական հավաքածու հրապարակել։

Տեսանյութեր 🎥

Կարող ես տեղադրել մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։

Հղումներ 🔗

Օգտագործել ցանկացած հղում։ Ավելին, ասում են, որ այստեղ հղումները որևէ ազդեցություն չեն ունենում դիտելիության վրա, ինչը մենք նկատում էինք մյուս սոցցանցերում. ցանկացած արտաքին հղում անգամներով կրճատում էր դիտելիությունը։

Անցնենք ալգորիթմներին 📈
Ինչքան որ հասցրել ենք ուսումնասիրել ու թեստավորել, նոր սոցցանցը կարող ենք ասել հետևյալը:

Հետևորդներ 📊

Դեռևս քո ծանոթներից բացի որևէ կողմնակի անձ չի բաժանորդագրվում քո էջին։ Ավելին, բաժանորդագրվելու ժամանակ քո ինստագրամյան հետևորդներն ավտոմատ կերպով գնում են Threads: Ու այն պահին, երբ նրանք դառնում են Threads օգտատեր, ավտոմատ կերպով դառնում են նաև քո հետևորդը։
Օրգանիկ աճ, համենայն դեպս, հայկական լսարանի դեպքում դեռևս չկա, ինչը շատ նման է Telegram-ին 🤔
Այստեղ կարիք չկա հանճարեղ հրապարակումների կամ լուսանկարների համար։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է։

📰 Նորությունների ժապավենը կառուցված է երեք հիմնական ճյուղերից:

1️⃣ Քո հետևորդները
Նրանք առաջինն են տեսնում քո գրառումները կամ լուսանկարները։

2️⃣ Հետևորդների հետևորդները
Եթե քո հետևորդներն արձագանքել են քո հրապարակումներին՝ լայք, մեկնաբանություն, ապա այն կտեսնեն նաև նրանց հետևորդները։

3️⃣ Գլոբալ ժապավեն
Եթե քո գրառմանն արձագանքել են քո հետևորդները, դրանից հետո դրա կողքով անտարբեր չեն անցել նաև նրանց հետևորդները, այդ ժամանակ սոցցանցը քո հրապարակումը ցույց կտա գլոբալ ժապավենում, և այն կտեսնեն օգտատերեր ամբողջ աշխարհից։
Խոշոր հաշվով այստեղ ոչ մի նոր բան չկա։ Առաջարկությունների ստանդարտ մեխանիզմ։

🤩 Հիմա ամենահետաքրքիրն ու քիչ հաճելին:
👍6😁2🥰1😱1
Նոր սոցիալական ցանցում կարելի է գրանցվել բացառապես Instagram-ի առկայության դեպքում ու դրա միջոցով։ Եթե դու գրանցվել ես Threads-ում, ապա դա ամբողջ կյանքի համար է։ Որևէ կերպ ու պարագայում դու չես կարող ջնջել քո օգտահաշիվը։ Այն կջնջվի միայն այն դեպքում, եթե ջնջես քո ինստագրամյան պրոֆիլը։ Այնպես որ շատ մի ուրախացիր նոր սոցցանցի պրիվատության հեքիաթներով ու մի քիչ ավելի զգույշ եղիր: Եթե քեզ արգելափակեն Threads-ում, ապա սահմանափակումները կտարածվեն նաև քո ինստագրամյան օգտահաշվի վրա։ Ինչպես վերևում ասացինք, արգելափակում են ծայրահեղականության համար։

Ամփոփենք 💚
Պե՞տք է այն մեզ։ Կարելի է ասել՝ այո։ Նոր գործիքը, համենայն դեպս դեռևս, բավականին ազատ ու թեթև շփման հարթակ է և աշխատում է չափազանց արագ։ Արդեն ավելի քան 100 միլիոն բաժանորդ կա, բայց ընդամենը մեկ շաբաթ է անցել։ Թեև Մասկը հայտարարեց, որ դատի է տալու Threads-ին պլագիատի համար, սակայն դժվար թե կարողանա հասնել դրա փակմանը։ Իսկ թե ազատ շփման հարթակից ինչի՞ կվերածվի ժամանակի ընթացքում, կախված է նաև մեզնից 😉
👍19
Անկանխիկ VS Կանխիկ
💳Քարտային ու օնլայն վճարումներն իրենց արդյունավետությունն ու կենսունակությունն ապացուցեցին հատկապես վերջին տարիներին:
Միջազգային օնլայն դրամապանակների մուտքը Հայաստան և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն էլ նպաստեցին, որ մեկ հպումով վճարումները դառնան ամենապահանջվածը: 🔝
👍3😢2
Բանկային քարտ VS դրամապանակ
Բանկային քարտը կորցնելու դեպքում դու հնարավորինս 🔐ապահովագրված ես գումարային միջոցների կորստից։
Հիմա պատկերացրու: Դու զբոսնում ես Բարսելոնում, մի պահ պայուսակդ դնում ես կողքդ, որ նկարվես, 10 հաջող կամ անհաջող կադր անելուց հետո շրջվում ես, ու պայուսակդ չկա: 😬Ի՞նչ անել: Դրամապանակում եղած կանխիկ գումարը հետ չես բերի, բայց քարտդ կարող ես արագ արգելափակել: Բացիր MyAmeria հավելվածը: Քարտի վերևի աջ անկյունում պտուտակաձև նշան կա: Սեղմիր այն: Բացվող պատուհանում կտեսնես` քարտի բլոկավորում: Ահա և վերջ: Քո քարտը բլոկավորված է, իսկ դրամական միջոցներդ` ապահով: 💯Ի դեպ, ճանապարհորդության ընթացքում քարտ ունենալու ու անհպում վճարումներ անելու հարցն էլ է լուծված: Պատվիրիˊր Visa թվային քարտ MyAmeria հավելվածով, աշխարհի որ անկյունում էլ լինես, ու շարունակիր կատարել անկանխիկ վճարումներ:

Ծախսերի վերահսկում ու կառավարում
Սա, երևի թե, ամենակարևորներից է։ Քարտային վճարումների դեպքում կարող ես տեսնել քո յուրաքանչյուր լումայի անցած ուղին: 🪙Գործարքների պատմության մեջ արձանագրվում են բոլոր ելքերն ու մուտքերը։ Այդպես դու կարող ես հաշվարկել ու վերահսկել ֆինանսական հոսքերդ։

Հայաստանում փոխե՞մ, թե՞...
Նախկինում հանգստի կամ գործուղման գնալիս մտածում էիր, թե որտեղ կարող ես դրամը 💱փոխանակել տվյալ երկրի արժույթով։ Բա որ ստիպված ես լինում որևէ էկզոտիկ երկիր գնալ։
Անկանխիկի դեպքում որևէ նման խնդիր չկա։ Քո քարտով վճարումներ կատարիր աշխարհի ցանկացած անկյունում կամ էլ փոխարկիր տարադրամը անմիջապես MyAmeria հավելվածում:

Մանր չունեմ
Խանութներում հատկապես առավոտյան ժամերին կամ տաքսիներում օրվա ցանկացած ժամի լսում ենք այս արտահայտությունը: 😢Անկանխիկ վճարումների դեպքում այս խնդիրը չկա։ Վճարում ես լումայի ճշգրտությամբ ու գնում քո գործերով։

📣Մինչ կանցնես գործերիդ, հիշեցնենք:
Ամենուր վճարիր Ամերիաբանկի քո Visa քարտով, որ ստանաս հնարավորություն մասնակցելու 33 նվեր քարտերի խաղարկությանը:😍
Խաղարկության մանրամասները՝ այստեղ։
👍11😁3🥰2
Եթե դեռ չգիտես, Instagram-ում խաղարկում ենք թռիչք Armenian Helicopters ուղղաթիռով: 🚁😍

Պայմանները շաաա՜տ պարզ են. անցի'ր հղումով և դու էլ մասնակցիր մրցույթին՝ 👉https://www.instagram.com/p/Cu34Vg5ItmF/

Մնաց մեկ օր 🚨
👍5
Որո՞նք են թոփ անկանխիկ հասարակությունները 💳

Կանխիկի կիրառումը շատ երկրներում արագ տեմպերով կրճատվում է: 🌎 Արիˊ տեսնենք` որ երկրներն են ամենամոտը անկանխիկ հասարակություն դառնալուն:
👍5🥰1
🇳🇴 Նորվեգիա
Գործարքների միայն 3-5%-ն է կատարվում կանխիկ
Նորվեգացիների 98%-ն օգտագործում է դեբետային քարտեր
Բնակչության 95%-ը կիրառում է վճարման մոբայլ հավելվածներ

Նորվեգիան ամենամոտն է անկանխիկ հասարակություն դառնալուն: Շատ դեպքերում նշվում է, որ դրա պատճառը մարդկանց վստահությունն է ֆինանսական կառույցների նկատմամբ, ինչպես նաև հասարակության, այդ թվում` 👩‍🦳👨‍🦳 տարեց մարդկանց բաց լինելը թվային տեխնոլոգիաների, նորամուծությունների հանդեպ:

🇧🇪 Բելգիա.
Հետ չի մնում նաև Բելգիայի բնակչությունը:
Բելգիայում վճարումների 93%-ը կատարվում է անկանխիկ
Բելգիացիներ 86%-ն օգտվում է վճարային քարտերից

🇸🇪 Շվեդիա
Շվեդիան առաջին եվրոպական երկիրն էր, որը թողարկեց թղթադրամներ և այժմ նաև առաջիններից է, որը հրաժարվում է դրանցից: Շվեդիայում անկանխիկ վճարումները խրախուսվում են պետական մակարդակով, և այնտեղ բիզնեսները կարող են հրաժարվել կանխիկ վճարումներ ընդունելուց: 🛑💷 Շվեդական բանկերի մեծամասնությունը մասնաճյուղերում նույնիսկ կանխիկ գործարքներ չի կատարում, և բանկոմատներն առանձնապես տարածված չեն (32 բանկոմատ 100,000 մարդու հաշվով, այն դեպքում, երբ, օրինակ, Բուլղարիան ունի 91 հատ 100,000 մարդու հաշվով):

🇫🇮 Ֆինլանդիա
Ֆինլանդիայի Բանկի կանխատեսումներով` 2029թ. ավարտին Ֆինլանդիան ամբողջովին կդառնա անկանխիկ հասարակություն.
Ֆինլանդացիների 98%-ն ունի դեբետային, իսկ 68%-ը` կրեդիտային քարտ
2022թ. տվյալներով` անկանխիկ գործարքների ծավալը հասել է մոտ 60 մլրդ եվրոյի
Ֆինլանդացիների 80%-ը նախընտրում է վճարումներ կատարել դեբետային քարտերով

🇭🇰 Հոնկ Կոնգ
Հոնկ Կոնգի Ֆինանսական ծառայությունների զարգացման խորհրդի կանխատեսումների համաձայն` 2024թ.-ին կանխիկ գումարով շրջանառությունը վաճառակետերում կկազմի մոտ 1.6%: Ի դեպ, 1997թ, երբ թողարկեց Octopus քարտատեսակը, Հոնկ Կոնգն առաջինն էր անկանխիկ վճարումների քանակով:

Անխանխիկ կատարվող գործարքների ծավալային և քանակական աճի դինամիկան փաստում է, որ 🇦🇲 Հայաստանում նույնպես աստիճանաբար նախապատվությունը տրվում է անկանխիկ գործարքներին։

Դու կարող ես քո ներդրումն ունենալ Հայաստանում անկանխիկ գործարքների աճի գործում ու միաժամանակ մասնակցել 33 նվեր քարտերի խաղարկությանը: 🎁
Նվեր քարտերի մասին էլ պատմենք ու այսքանով ավարտենք նյութը.
🧧10 հատ 100.000 ՀՀ դրամ
🧧20 հատ 200.000 ՀՀ դրամ
🧧3 հատ 500.000 ՀՀ դրամ
🧧1 հատ 1.000.000 ՀՀ դրամ


Խաղարկությանը մասնակցելու համար պետք է պարզապես մինչև օգոստոսի 31-ը ներառյալ կատարել 10 անկանխիկ գործարք Visa քարտով` յուրաքանչյուրը 3000 դրամի: Մանրամասներն այստեղ են:
👍6🥰3😢2😱1
Վճարման ո՞ր տարբերակն ես նախընտրում դու.
Anonymous Poll
43%
💳 Քարտ
61%
📱 Apple Pay/Google Pay
12%
💵 Կանխիկ
👍8🥰4
Ինչպե՞ս ընդունել անկախիկ վճարումներ. 👣 քայլ առ քայլ ուղեցույց

Օրեցօր թվային դարձող աշխարհում առանց անկանխիկ վճարումների տեխնոլոգիաների շատ առաջ չես գնա: 💳Դե չենք մոռանում նաև օրենսդրական պահանջի` «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի մասին: 👻
👍8🥰1
Եթե ունես բիզնես, բայց դեռ չես ընդունում անկանխիկ վճարումներ, ուրեմն այս ուղեցույցը քեզ համար է:

🌱 Ստեղծիˊր բիզնես հաշիվ: 🧾 Վճարումներ ընդունելու համար քեզ պետք է ունենալ հաշիվ բանկում: Մեզ հետ դու կարող ես անել ամբողջովին օնլայն:

🌱 Ընտրիˊր վճարումների ընդունման տարբերակը: Նախապատվություն տալով մեր կողմից առաջարկվող POS տերմինալներին, կստանաս մի շարք առավելություններ` 🪙

🌱 Դիմիˊր ծառայության համար նաև մեր մասնաճյուղերում: 🏦 POS ծառայությունը կտեղադրվի հենց քո ՀԴՄ սարքի վրա, որն առավել հարմար տարբերակ է վճարումները ստանալու համար: ՀԴՄ կտրոնը զուգահեռաբար կտպվի գործարքը կատարելու պահին:

🌱 Կամ էլ ընտրիˊր 📱 Ameria PhonePos-ը և ընդունիˊր վճարումներ հենց քո հեռախոսով: Սա հարմար կլինի առաքումները կազմակերպելիս և մատուցողների աշխատանքը արագ համակարգելու համար:

🌱 Ունե՞ս կայք: Գրանցիˊր քո կայքում առցանց վճարումներ ընդունելու տարբերակը և օգտվիˊր vPOS ծառայության ընձեռած հնարավորություններից:
👍17🥰4😁1
2022թ. վերջին տվյալներով` մոտ 4 մլրդ մարդ ամբողջ աշխարհում օգտվում է թվային դրամապանակներից: 📱👛

Ի՞նչն է ազդում սպառողական վարքի վրա:
Մարդիկ նախընտրում են իրենց քարտը կցել հեռախոսին, քան թողնել դրամապանակում: 💳
Վճարման այս եղանակներն ունեն նաև 🔐 անվտանգության բարձր մակարդակ` երկակի նույնականացում, թոքենավորում և անվտագության բարձր ստանդարտներ, ինչի արդյունքում մարդիկ մեծ վստահություն ունեն դրանց նկատմամբ:
👍14🥰2
Իսկ դու հաճա՞խ ես վճարումներ կատարում դրամապանակների օգնությամբ🤔
Anonymous Poll
73%
Այո
27%
Ոչ
👍3
📊Ինչո՞ւ ներդրումներ կատարել պարտատոմսերում

Եկամուտի պասիվ աղբյուրների մասին մտածելիս շատերն առաջինը հիշում են ավանդի մասին։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, որ ավանդից բացի, կարող ես գումար ներդնել այլ ֆինանսական գործիքում, ինչպիսին պարտատոմսն է։

Այսօր փորձելու ենք պարզ բառերով պատմել քեզ պարտատոմսերի մասին, որպեսզի օգնենք ֆինանսապես ավելի գրագետ դառնալ ու առաջին քայլերն անել 🪙 ներդրումների ոլորտում:
👍8
Ի՞նչ է պարտատոմսը․ պարտատոմս ձեռք բերելով՝ դու 💸 գումարդ որոշակի ժամկետով որոշակի տոկոսադրույքի դիմաց տրամադրում ես պարտատոմս թողարկողին։ Որպես թողարկող կարող են հանդես գալ ինչպես բանկերը, այնպես էլ այլ կազմակերպություններ, այդ թվում` պետությունը։ 🇦🇲

Թողարկողը պարտատոմսերի սեփականատերերին որոշակի, որպես կանոն, եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ վճարում է պարտատոմսի դիմաց հաշվարկված տոկոսագումարներ՝ 💹 արժեկտրոնի տեսքով, իսկ ժամկետի ավարտին վճարում պարտատոմսերի անվանական արժեքը:

Եթե չես կարող սպասել մինչև մարման ժամկետը, կարող ես վաճառել պարտատոմսերդ բորսայում։ 🧾Բայց հիշիˊր, որ բորսայում պարտատոմսերը գնվում և վաճառվում են շուկայական գնով, որը գնման գնից կարող է լինել 📊 ինչպես բարձր, այնպես էլ ցածր։ ❗️Ի դեպ, պարտատոմսերը վաճառելու դեպքում ներդրողը չի կորցնում մինչ այդ կուտակված տոկոսագումարները:

Պարտատոմսերը բորսայում գնելու կամ վաճառելու համար ներդրողը պետք է օգտվի բրոքերային ծառայությունից: Բրոքերային ծառայության մասին մանրամասները կարող ես գտնել` անցնելով հետևյալ 👉 հղումով:

Կա՞ն արդյոք հարկային արտոնություններ:
Պարտատոմսի դիմաց հաշվարկված տոկոսագումարներն ազատված են եկամտային հարկից։
Իսկ եթե մտածում ես ներդրման ապահովության մասին, ապա հիշիˊր, որ բանկերի կողմից թողարկված պարտատոմսերում իրականացված ներդրումները 🔐 երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ այնպես, ինչպես ավանդները: Իսկ, օրինակ, պետական պարտատոմսերը երաշխավորված են պետության կողմից։

Ուզո՞ւմ ես սկսել քո ներդրումային ուղին մեզ հետ: Բացիˊր MyAmeria-ն, անցիˊր MyInvest և գնիˊր քո առաջին պարտատոմսը:
Եթե պարտատոմսերի մասին դեռ հարցեր ունես, անցիˊր այս հղումով: Այստեղ կգտնես քեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: 👌🏻
👍16🥰3🤔2
Kindle մրցույթ․ քո թվային գիրքը Telegram-ում է 🤩

Ընդամենը 2 քայլ, ու դու մասնակցում ես Kindle-ի խաղարկությանը.
👉🏻 Հետևիˊր Ամերիաբանկի Telegram ալիքին՝ https://t.me/ameriabank_cjsc
👉🏻 Լրացրո՛ւ անձնական տվյալներդ այստեղ՝ https://ameria.me/45w8bsS
🗓️Հասցրոˊւ անել այս պարզ քայլերը մինչև օգոստոսի 23-ը ու սպասիˊր մրցույթի ամփոփմանը:

Մրցույթի ամբողջական պայմաններին ծանոթանալու համար անցիˊր հղումով:
🥰81👍37🤔6😱6
📖 Թոփ 7 գրքերը ֆինանսական գրագիտության մասին


Եթե չգիտես՝ որտեղ ծախսել փողը, գրքեր գնիˊր: 📚
Երբևէ ունեցե՞լ ես այնպիսի զգացողություն, որ չես հասկացել՝ ինչպես ծախսեցիր ամբողջ աշխատավարձը։ Փորձում ես վերհիշել ծախսերը, մանր ու մեծ գնումները, սակայն Վայլդբերիզի մի քանի պատվերից զատ ուրիշ ոչինչ չես կարողանում հիշել: 🫣Բայց ինչպե՞ս ծախսվեց գումարը, ինչպե՞ս ստացվեց այդպես:

Գումար աշխատելը մի բան է, պահելը այլ, իսկ ծախսելն ու կառավարելն ընդհանրապես այլ մուլտիվերսից է։ 😅 Որպեսզի այս երեքն էլ լինեն ներդաշնակության մեջ, անհրաժեշտ է ֆինանսապես գրագետ լինել։ Սա մշակույթի պես շատ բազմաշերտ հասկացություն է, այստեղ կարևոր է նաև տարածաշրջանը, որում ապրում ես, լեզվամտածողությունն ու շատ այլ գործոններ։ Սակայն կան ունիվերսալ մեթոդներ, որոնց հետևելով` գոնե աշխատավարձից մեկ շաբաթ անց ստիպված չես լինի անհամբերությամբ սպասել հաջորդ աշխատավարձին: 💸

Ներկայացնում ենք 7 գիրք ֆինանսական գրագիտության մասին, որոնց օգնությամբ կսովորես կառավարել քո ֆինանսական միջոցները։
👍15🥰4🤔3
📗 Բոդո Շեֆեր «Մանի կամ փողերի այբուբեն»

Եթե ուզում ես՝ երեխադ հաջողակ մեծանա, հենց փոքրուց սովորեցրու՝ ինչպես վարվել փողերի հետ։ 👧 Այս գիրքը նախատեսված է երեխաների համար, թեև մեծերին էլ չէր խանգարի։ Այն կլրացնի ֆինանսական գրագիտության բոլոր բացերը առնվազն բազային մակարդակում։ Գրքի հերոսը 12 ամյա աղջիկ է, որը պատմում է, թե ինչպես է պետք վարվել փողերի հետ, ու դա անում է՝ հետևելով Մանի անունով 🐶 շան խորհուրդներին։ Փոքրիկի արկածները կարդացվում են մեկ շնչով, այնպես որ սա լավագույն առաջին գիրքն է, որը կարելի նվիրել դեռահասին։

📗 Ռեյ Դալո «Մեծ պարտքեր ու ճգնաժամեր»

Ռեյ Դալոն մեր ժամանակների ամենամոնումենտալ հեղինակներից մեկն է։ 🖊 Այս գիրքը կարող է օգտակար լինել պարտք ու ֆինանսական պարտավորություն հասկացությունները հասկանալու համար։ Ըստ հեղինակի՝ գոյություն ունի մեկ ընդհանուր, այպես ասած, շաբլոն, որի մեջ տեղավորվում են աշխարհի բոլոր ֆինանսական պարտավորությունները։ Հասկանալով դրա էությունը՝ կկարողանաս կառավարել քո պարտքերն ու խուսափել ճգնաժամերից։

📗 Նապոլեոն Հիլլ «Մտածիˊր և հարստացիˊր»

Գիրքը գրվել է տնտեսական ամենախոշոր ճգնաժամերից մեկի՝ «Մեծ դեպրեսիայի» տարիներին։ 📘 Գիրքը պատմում է, թե ինչպես են մարդիկ իրենց պահում սթրեսային իրավիճակներում և ծանոթացնում է հարուստ մարդկանց հոգեբանությանը։

📗 Ջո Վիտալե «Ինչպե՞ս փող ստեղծել»

Եթե ցանկանում ես ընկերանալ փողերի հետ, այս գիրքը լավագույն ընտրությունն է։ Հեղինակը ֆինանսական հոգեբանության տեսանկյունից քննում է մարդու պահվածքը։

📗 Ռոբերտ Շեֆեր «Ֆինանսական անկախության ճանապարհին»

Հարուստն այն մարդը չէ, որը շատ փող է 🪙 աշխատում, այլ նա, ում գումարը բավականացնում է։ Պարզապես անհրաժեշտ է վերաձևակերպել խնայողության ու ծախսերի կանոնները։

📗 Նաթանիել Պոպպեր «Թվային ոսկի»

Նոր դարաշրջան, նոր փողեր, նոր կանոններ։ 💲 Նոր փողերի հետ ճիշտ վարվելու ձևը գտել են քչերը, ավելին, այդտեղ ամեն ինչ դեռ այնքան էլ հստակ չէ, ու դատելով անընդհատ փոփոխվող շուկայից` սովորելու ու հստակեցնելու շատ բան կա։ Այս գրքի շնորհիվ դու կծանոթանաս կրիպտոարժույթների բազային հասկացություններին, կանոններին ու բիթքոինի ֆենոմենին։

📗 Ջորջ Քլեյսոն «Բաբելոնի ամենահարուստ մարդը»

Գիրքը հրատարակվել է ավելի քան 1⃣0⃣0⃣տարի առաջ։ Այստեղ Բաբելոնում ապրող մի մարդու օրինակով ցուցադրվում են փողերի հետ մարդկանց փոխհարաբերությունների նրբությունները։ Այս գիրքը ցույց է տալիս, որ բոլոր դարերում փողերի հետ վարվելու կանոնները գրեթե նույնն են եղել։


Կարևոր է հիշել, որ այս գրքերը գրվել են տարբեր ժամանակներում ու միջավայրերում, և սրանցից դու կարող ես քաղել այն կետերը, որոնք ավելի համապատասխան են քեզ ու քո միջավայրին։ 😉
👍60🥰15